29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայաստանի ու Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրության լարվածությունը մոտենում է պիկին, ինչից հետո կամ կպայթի կամ աստիճանաբար կնվազի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Ադրբեջանի քաղաքական հռետորաբանությունը կտրուկ կոշտացել է` ակնհայտ շտապում են:
Որքան էլ պնդեն, թե Հայաստան-Ադրբեջան բանակցություններում հարցերի 70%-ում համաձայնություն կա, դա դեռ չի նշանակում, որ իրավիճակը խաղաղ ճանապարհով կամ ՀՀ շահերի շրջանակներում կարգավորելու հնարավորություն կա:
Եթե Ադրբեջանն իր առավելապաշտական դիրքորոշումները չփոխի, ապա դա կա´մ պատերազմի է բերելու կա´մ Հայաստանի հսկայական զիջումների:
Որքան Հայաստանի իշխանությունը փորձում է իրեն օտարել Արցախից ու նրա շուրջ տեղի ունեցող գործընթացներից, այնքան իրադրությունն ինքն է Արցախն ու Հայաստանը բերում մեկ դաշտ, մեկ հարթություն և´ քաղաքական, և´ անվտանգային տեսանկյունից:
Ադրբեջանն անշուշտ անպարտելի չէ, ունի խոցելի ուղղություններ, որոնց ուղղությամբ մեծ անելիք կա, այլ բան է, որ 2018-ից ՀՀ-ում ձևավորված իշխանությունը զիջողականությունն ու պարտվողականությունը քաղաքական ուղենիշ է դարձրել, ինչը սրանց օրոք բացառում է արտաքին մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունը»։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է նաև հատուկ նշանակության զինված ստորաբաժանումներ (Յաշմա և Կոմանդո): Սա նույն ձեռագիրն է, ինչ կար 2020թ. սեպտեմբերի 27-ից առաջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
Նա նշել է, որ այս ստորաբաժանումները թե´ 2016թ. ապրիլյան քառօրյա, թե´ 2020թ. 44-օրյա, թե´ 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական սանձազերծած պատերազմների ժամանակ աչքի են ընկել առանձնակի դաժանություններով (խոշտանգումներ, մարմնի մասնատումներ և այլն):
«Անկախ ամեն ինչից` այս զինված ստորաբաժանումները պատերազմական հանցանքների կատարողներ են և նրանցից որևէ մեկը չի պատժվել, նրանց հովանավորում է ադրբեջանական բարձրագույն իշխանությունը:
Մենք իրականացնում ենք ապացույցների առավել հիմնավոր ամրագրում` ադրբեջանական հանցանքների, դրանց մտադրությունների, պետական քաղաքականության վերաբերյալ հիմնավորումների համար»,- գրել է Թաթոյանը:
ՊԲ համապատասխան ստորաբաժանումների կողմից շփման գոտում արձանագրվել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի՝ այդ թվում հրետանային միջոցների տեղաշարժեր եւ կենտրոնացում: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ հաղորդագրության հետ ներկայացնելով նաեւ տեսանյութ:
Ադրբեջանի ՊՆ-ն վերջին օրերին նաեւ ապատեղեկատվության շարունակական տարածմամբ հերթական սադրանքի հող է նախապատրաստում:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղիներից մեկի սալիկների հեռացումը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ է տվել։ Աշխատանքների մասին Երևանի քաղաքապետարանը նախապես չէր տեղեկացրել հանրությանը։
Դժգոհող քաղաքացիները պնդում են, թե սալիկները վնասված չէին, և դրանք հեռացնելու անհրաժեշտություն չկար։ Քաղաքապետարանից պարզաբանում են, որ ճանապարհի կառուցման առաջարկը եղել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրինության կողմից։ Ըստ քաղաքապետարանի՝ սա արվում է, որպեսզի արտակարգ իրավիճակների և միջոցառումների ժամանակ խճողումային երևույթները բացառվեն, իսկ պատահարների դեպքում՝ մարզահամերգային համալիրից մարդիկ ավելի արագ տարհանվեն անվտանգ տարածք, ինչպես նաև որպեսզի շտապօգնության և հրշեջ-փրկարարական ջոկատի մեքենաները հնարավորություն ունենան հավելյալ ճանապարհով մուտք գործել Մարզահամերգային համալիրի տարածք։
Մինչ այս սալիկապատ ճանապարհով շտապօգնության կամ հրշեջ-փրկարարական մեքենաներ չե՞ն անցել, կամ ինչո՞ւ հինգ տարվա մեջ միայն հիմա՝ ընտրություններից օրեր առաջ որոշեցին իրականացնել այդ աշխատանքները՝ հետաքրքրվեցինք Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետից, որը ՔՊ ցուցակով առաջադրվել է որպես ավագանու թեկնածու։
«Սալիկը, ընդհանրապես, մեքենաների համար ծառայող տարածք չէ»,- ասաց Խորեն Գրիգորյանը՝ նշելով, որ 250 մետր երկարությամբ և յուրաքանչյուր ուղղությամբ շուրջ 3.2-3.5 մետր լայնությամբ մեկ երթևեկելի գոտի ունենալու համար համայնքային բյուջեից շուրջ 100 միլիոն դրամ կհատկացվի։ Բողոքի ակցիայի նախաձեռնող Արթուր Չախոյանի կարծիքով՝ սա արվում է, որպեսզի ինտենսիվ երթևեկություն կազմակերպվի, իսկ սալիկի դեպքում դա այնքան էլ հարմար չէ։
Խորեն Գրիգորյանը հերքում է այս պնդումները։ Ասում է՝ իրենք սպասարկում են երևանցու շահերը։ Իսկ սալիկները համայնքի սեփականությունն են և օգտագործվելու են, իսկ ակցիա իրականացնողներն էլ պնդում են՝ դրանք քանդելիս արդեն վնասվել են։
Օրվա վերջում իրենց բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիները տեսանյութ հրապարակեցին, որ քանդված սալիկները տեղափոխվել են սեփական տարածք և վաճառվում են։ Քաղաքապետարանից խոստացան հարցի շուրջ պարզաբանում տալ, որը կհրապարակենք ստանալուն պես։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում իրենց ստանձնած առաքելությունը։
La Repubblica թերթին հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման — Լաչինի միջանցքի կենսունակությունը պետք է երաշխավորվեր ռուս խաղաղապահների միջոցով։ Բայց մենք գիտենք, որ դա տեղի չի ունենում, գիտենք, որ փաստացի Ադրբեջանն է վերահսկում այս միջանցքը։ Մենք գիտենք, թե այդ պրոցեսն ինչպես է տեղի ունեցել՝ կեղծ բնապահպաններ և այլն։ Բայց կարո՞ղ եք բացատրել քաղաքական այն իրավիճակը, որը Ռուսաստանին հետ է պահում միջամտելուց, որպեսզի 2020թ-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը հարգվի, որով Ռուսաստանը պետք է վերահսկեր Լաչինի միջանցքով տեղաշարժը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Ես չեմ կարող գնահատական տալ այդ առումով, բացի համաձայնվելուց այն ձևակերպման հետ, որ, ըստ էության, այո, ստացվում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը: Եվ սա լուրջ մտահոգության առիթ է:
Եվ, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հիմնական նպատակներից մեկը հենց քաղաքացիական հասարակության, քաղաքացիական բնակչության անվտանգությունն է: Տվյալ դեպքում անվտանգությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքը, չի ապահովվում, և դա իսկապես մտահոգիչ փաստ է:
Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտնում է հողօգտագործողներին, որ հանրապետությունում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր, ինչը մեղմելու նպատակով ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ։
«Հարգելի հողօգտագործողնե՜ր հանրապետությունում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր, ինչը մեղմելու նպատակով ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ։
Մասնավորապես` ԱՀ ԳԳԱ հիմնադրամի կողմից ցորենը կընդունվի մեկ կիլոգրամը 250 դրամ արժեքով, ինչպես նաև ցորեն հանձնած հողօգտագործողներին հնարավորություն կտրվի ձեռք բերել հանձնած ցորենի 20 տոկոսի չափով ալյուր` մեկ պարկը 13000 դրամ արժողությամբ։ Նշենք նաև, որ հանձնված ցորենի արժեքից հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունների հաշվանցում չի կատարվի։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այսուհետ հանրապետությունում գործող ալրաղացներում՝ պայմանավորված ստեղծված իրավիճակով, կկիրառվեն սահմանափակումներ` ամենայն հավանականությամբ մշակման չի ենթարկվի ֆիզիկական անձանց պատկանող ցորենը։ Դա կախված է,նրանից, թե որքանով հողօգտագործողները ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին և որքան ցորեն հնարավոր կլինի մթերել։ Իհարկե այս մոտեցումը հնարավոր է նաև դժգոհությունների տեղիք տա, սակայն առաջացած խնդիրը լուծելու այլ ելք չի մնում`քան պետական մակարդակով վերահսկել ալրաղացների աշխատանքը։
Հարգելի հողօգտագործողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ` պահեստավորած ցորենը վաճառել հիմնադրամին, որպեսզի միասին կարողանանք օր առաջ հաղթահարել առաջացած ճգնաժամը։Պայքարը միայն պատերազմը չէ ,սա էլ պայքար է, որտեղից հաղթանակած կարող ենք դուրս գալ միայն բոլորիս միասնականության շնորհիվ»։
Ադրբեջանի ՊՆ-ն սեպտեմբերի 2-ին տարածել է նոր ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին ժամը 11։15֊ից ժամը 11։36֊ն և ժամը 13։30֊ից ժամը 13։58֊ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով Փարիզ֊Պեկին և Թել֊Ավիվ֊Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չունի իրականության հետ որևէ առնչություն։ Ինչպես բազմիցս նշել ենք նախկինում, հիշյալ երթուղիներով թռիչք իրականացնող օդանավերը չեն հատում ԱՀ օդային սահմանները։ Հատկանշական է նաև, որ իբրև թե ռադիոճնշման ենթարկված օդանավերը շահագործող որևէ ընկերություն կամ որևէ երկիր երբևէ չի ներկայացրել որևէ բողոք այդ առնչությամբ։ Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և նախապատրաստել տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար։
Կրկին հիշեցնենք, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից
«Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ», — ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ադրբեջանական զինուժն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի զատ կիրառելով նաև ականանետ:
«Հայկական վարկածը» արձակուրդի մեջ է։ Կվերադառնանք թարմ և օպերատիվ նյութերով։
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում եմ, որ հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան Եռաբլուրում հուղարկավորելու նպատակով:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են եղել՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար:
Արցախի ՄԻՊ հաստատության կողմից արդեն իսկ հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք կհրապարակվեն շուտով՝ ևս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելը», — հավելել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.