04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ այսօր խանութներում առաջացած հացեղենի արհեստական սղությունը պայմանավորված է որոշ անբարեխիղճ տնտեսավարողների հարուցած խուճապային տրամադրությամբ, որն էլ հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիների կողմից ավելորդ քանակի հացեղենի գնման և մնացածի համար սղության առաջացման:
«Ուստի, քաղաքացիներին հորդորում ենք հացեղենի գնումները կատարել ամենօրյա կարիքին համապատասխան քանակով՝ առանց տրվելու խուճապային տրամադրությունների, քանի որ ալյուրի ծավալի խնդիր չկա և որոշակի ծավալով ու պարբերականությամբ կառավարության կողմից մատակարարվում է բոլոր փռերին: Դրան զուգահեռ պետական լիազոր մարմինն աշխատում է փռերի հետ՝ կանխելու դրանցից որոշների անբարեխիղճ վարքը՝ նախատեսվածից ավելի ալյուր ստանալու կամ հացեղեն վաճառելու տեսքով»,-ասվում է հայտարարության մեջ։
Հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 36,000 դրամ՝ 31,600 դրամի փոխարեն:
Նախագիծը, որն ընդունվեց միաձայն, կառավարության նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Միջին կենսաթոշակը կբարձրանա 7,1 %-ով՝ 46,100 դրամից հասնելով 49,700 դրամի: Զինվորական միջին կենսաթոշակը ներկայիս 87,590 դրամից կհասնի 91,600 դրամի: Նվազագույն կենսաթոշակի և պարենային զամբյուղի հարաբերակցությունը 99,5 % է»,- ասաց նախարարը:
Ըստ Մկրտչյանի՝ նաև ունենք դրական դինամիկա միջին կենսաթոշակի և սպառողական զամբյուղի հարաբերակցության առումով:
«Այս պահին 68,9% է, բայց հուլիսի մեկի բարձրացումով մենք այդ հարաբերակցությունը հասցնում ենք 73,7 %-ի:
Նվազագույն կենսաթոշակը 2018 թվականից ի վեր այս պահի դրությամբ բարձրացրել ենք 225%-ով, 16,000 դրամից դրաձրել ենք 36,000 դրամ այն դեպքում, երբ ասում ենք, որ նաև պարենի զամբյուղն է գնաճ գրանցել: Պարենի գնաճը 73% է, իսկ կենսաթոշակինը՝ 225»,- ասաց նա:
Արցախի խորհրդարանն այսօր ընդունեց հայտարարություն՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող հայաստանյան պատվիրակությանը կոչ անելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները։
Panorama.am-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մեկնարկած բանակցությունների մասին՝ պարզելու, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն քաղաքացիներն այդ հանդիպումներից։
«Շատ վատ է վիճակը, բոլորս դա գիտենք։ Եթե էն ժամանակ հույս ունեինք, որ Ռուսաստանը մի բան կանի, վիճակը կկանխի, հիմա էդ հույսն էլ չունենք, մեկը լինի Ռուսաստանին օգնի։ Սենց օդում կախված ծանր վիճակում ենք»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Մյուս քաղաքացին վստահ է, որ շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, իսկ թե ինչ կլինի՝ դժվար է ասել։
«Ոչ մի ակնկալիք չկա, քանի որ էնտեղ բանակցություն է գնում, այստեղ՝ զոհեր։ Մեր խաղաղությունը մեր ձեռքն է. մենք պիտի պայքարենք, ուրիշ ոչ մի բան։ Սենց նստել ենք, մեր ժողովուրդը քնած, լրիվ անտեր։ Մեր պաշտպանությունը մեր ձեռքն է, պիտի միավորվենք, որ դիմագրավենք։ Թուրքի դեմը ուրիշ ելք չկա, պիտի քթներին տանք, որ արդեն խելքի գան։ Օրեկան խաղաղություն քարոզելով մենք զոհ ենք տալիս»,-ասաց հարցվող քաղաքացին։
Հարցվողների մեծամասնությունը կարծիքն հայտնեց, որ բանակցությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու. «Իմ կարծիքով դա սխալ է ու ոչինչ լի լինելու։ Գնացել, իրենց համար քեֆ են անում, հետո կգան կասեն՝ չեղավ, մենք ոչ մի լավ բան չենք սպասում էս ղեկավարությունից»։
«Հաստատ ոչինչ չեմ կարող ասել, եթե լինեի պայծառատես, գուցե մի բան ասեի։ Իմ կարծիքով հզոր տերություններից է կախված. եթե իրենց ձեռք ա տալիս, որ լինի խաղաղություն՝ կլինի, եթե չէ ՝ չէ»,-ասաց մեկ ուրիշը։
Մի քաղաքացի էլ ասաց՝ այդ բանակցություններից ոչ մի լավ բան էլ չեն բերի. «Շատ են ստեղ-ընդեղ գնում, ամեն մեկն, ամեն երկիր իր հետաքրքրությունն ունի, մենք էլ մեջտեղն ենք ընկել»։
Բաքվում գիշերը Արցախի նկատմամբ սեփական ագրեսիան բացատրում են հայերի «սադրանքներով»։
Առաջնորդվելով տարիներով մշակված ոճով՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակումը, հայտարարել է, որ «ՀՀ վարչապետը կրկին մոլորեցնում է միջազգային հանրությանը», եւ որ «Ադրբեջանը պատասխան միջոցներ է ձեռնարկել ռազմական սադրանքի դեմ, որի հետեւանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել»։
Հաջիզադեի խոսքով՝ «Հարավային Կովկասում հիմնական ապակայունացնող գործոնը Հայաստանի ԶՈւ-ն է, որն ի հեճուկս միջազգային իրավունքի եւ պարտավորությունների՝ ամբողջությամբ դուրս չի եկել Ադրբեջանի տարածքից»։
Նա հավելել է, որ «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փոխարեն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորություններն ու հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ոչ թե խոսքով, այլ գործով»։
Արցախի Հանրապետության ԱԺ-ն ընդունեց հայտարարություն, որով կոչ է անում Վաշինգտոնում հայկական պտվիրակությանն անհապաղ ադադարեցնել բանակցությունները: Հայտարարությունն ընթերցեց ԱԺ նխագահ Արթուր Թովմասյանը:
Հայտարարությունում ասվում է. «Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ին ընդունված ԼՂ-ում հաստատված հրադադարի ռեժիմը սույն թվականյի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերվա ժամը 1.30-ից տարբեր տեսակի զինատեսակներից կրակ են բացել Արցախի Հանրապետության տարածքի ուղղությամբ, որի հետեւանքով զոհվել է մեր 4 հայրենակից:
Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պայմաններում հրետըանային միջոցների եւ ԱԹՍ-ների կիրռմամբ Արցախի քաղաքացիների այս հերթական սպանությունը վկայում է, որ այդ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը անտեսելով միջազգային հեղինակավոր կոչերն ու որոշումները, խաղաղության ու երկխոսության կեղծ օրակարգերով սքողված, ցեղասպանական գործողություններով ձգտում է ռազմական, քաղաքական, տնտեսական գործիքակազմերի կիրառմամբ հասնել իր հիմնական նպատակին՝ Արցախի վերջնական հայաթափմանը: Ուշագրավ եւ հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար իրականացվող խախտումների այս նոր միջադեպը նախորդ դեպքերին համանման նույնպես արձանագրվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ պետքարտոուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական բանակցությունները՝ հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման հարցերի շուրջ: Դա, անշուշտ, եւս մեկ անգամ հաստատում եւ վկայում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող բանակցությունները նոփւյնպես իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տեւական խաղաղության ու կայունության մթնոլորտի ձեւավորման նմանակում, իբր միջազգային ջանքերի համատեքստում:
Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ, Արցախի ժողովրդի անունից դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին,. ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, կրեկցանքի հայտարարություններից, հորդորներից եւ խորհուրդներից զատ ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր: Մասնավորապես պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա ագրեսիվ նկրտումները:
Հավոզված ենք, որ երկակի ստանդարտներով գործելաոճը ավելի է ոգեւորում Ադրբեջանին՝ նրան դարձնելով սանձարձակ եւ անվերահսկելի:
ՌԴ-ին խաղաղության առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները:
Վաշինգտոնյան բնակցություններում Հայաստանի պատվիրակության՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները մինչեւ Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի սահմանենրում լիակատար հրադադարի հաստատումը: եւ այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը: Հակառակ պարագայում բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պհվածքի խրախուսում եւ միջազգային մակարդակով արտոնություն:
Մեր խոնարհումը բերելով հանուն հյրենիքի իրենց կյանքը նվիրբերած մեր 4 նահատակների հիշատակին, պատրասկկամ ենք շարունակելու նրանց սուրբ գործը»:
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․
«Ինչո՞ւ պետք չէ պատասխանել Նիկոլին, և ինչու՞ են հնարավոր դառնում նրա «անտոռմուզ» ելույթները։
Այս հարցերն ունեն առավելագույն հստակության պատասխանների կարիք։
Հարց 1. Ինչո՞ւ պետք չէ պատասխանել Նիկոլին
Որովհետև Նիկոլի խոսքը, հերքող պատասխանները և մեր հեռանկարը տարբեր իրականություններում են։ Մինչև 2018 թ. երեք նախագահների օրոք եղել է «Արցախը Հայաստան է և վերջ» իրականությունը, որի մասին ուղղակի չէին գոռում, Շուշիում քեֆեր ու պարեր չէին բռնում։ Եղել են «դժվար բանակցություններ են և վերջ», «Ադրբեջանի հետ բալանսը պահում ենք և վերջ», «Լուրջ ռիսկեր կան և վերջ» շեշտադրումներ, որոնք ամբողջականացնում էին իրականությունը։
2018-2020 ժամանակահատվածը աղետի նախապատրաստման կոպտագույն սխալների փուլն էր։
2020-ից առ այսօր «Ամեն ինչ տապալված է և վերջ» իրականությունն է՝ հավելյալ շեշտադրումներով. «Կարող ենք պետականություն կորցնել և վերջ» «Արցախը մոռացեք և վերջ»։
Վերջապես, կա երրորդ իրականությունը, և դա այն է, ինչի շուրջ այսօր պետք է ձևավորվի ազգային-առաջադիմական միտքը. «Տեր ենք կանգնում մեր երկրին և վերջ», «Հայկական Արցախ հնարավոր է, և վերջ», «Հարևանների հետ գնում ենք բարդ բանակցությունների և վերջ»։
Նախկին նախագահների համակարգերից պատասխանները Նիկոլին տարբեր իրականությունների մասին են՝ իրար հետ բացարձակ չհատվող, եթե նույնիսկ կոնկրետ հարցի կոնկրետ պատասխան է հնչում։
Նիկոլի ինֆորմացիայի և ոգենչման աղբյուրը իր իսկ թերթի 20-ամյա վաղեմության հոդվածների ռետրոսպեկտիվ ընթերցանությունն է։ Եվ եթե Քոչարյանը՝ Ջ. Բուշի ձեռը բռնած, Քի Վեսթի ամբողջական պայմանագիրը դնի նրա առաջ, միևնույն է, նա կարդալու է իր իսկ հոդվածը՝ «… որ Մեղրին տալիս էին»։
Ու՞մ մասին են նրա ասածները
Ոչ միայն քաղաքականապես, այլև՝ զուտ մարդկայնորե´ն է սխալ Նիկոլի «անտոռմուզ» ասածներին պատասխանելը։ Իրականում շատ դժվար է ասել, թե ում են ուղղված, նույնիսկ եթե նա կոնկրետ անուններ է տալիս։ Նիկոլի ասածները, ըստ էության, վերաբերում են ՔՊ-ից դուրս բոլորին։ Նա մոտավորապես ասում է. «Այն, ինչը դուք գիտեք, տեսել եք անձամբ, լսել եք, մասնակիցն եք եղել, ձեր կյանքն է եղել, սխալ է, սուտ է, չի եղել։ Ես հիմա նոր պատմություն եմ հորինում, ձեզ նոր պատմություն եմ պարտադրում։ Կներեք, բայց ես այլ ելք չունեմ»։
Իսկ ինչո՞ւ է նա կարողանում այդքան անկաշկանդ դա անել, ինչ ուզել՝ ասել, թքած ունենալով, որ ծայրահեղ վնասում է պետությանը, կխոսենք հաջորդիվ»։
Երասխի ուղղությամբ նորից կրակեցին, էլի մարդիկ ցրվեցին ու կրակոցները լռեցին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երասխի բնակիչներից մեկը։ Նրա փոխանցմամբ՝ միջազգային ներդրմամբ կառուցվող գործարանի ուղղությամբ վերջին անգամ կրակ էր բացվել շաբաթ օրը՝ հունիսի 25-ին։ Դրանից հետո գործարանը նորից երկու օր չէր աշխատել։
«Երկու օր դադարից հետո ուզում էին աշխատել ու նորից սկսեցին կրակել։ Բանվորներ են եղել՝ ապրանք դատարկելիս։ Ամուսինս էլ էր նորից գնացել աշխատանքի՝ օրվա ապրուստի համար, բայց կռունկը գործի գցելուց անմիջապես հետո էլի կրակել են։ Չեն թողում մարդիկ նորմալ աշխատեն»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը հայտնեց, որ գյուղի հիմնական մասն սկզբնական շրջանում գործարանում աշխատանքի էր ընդունվել, սակայն, իրավիճակով պայմանավորված, նրանց մի մասը դուրս է գալիս աշխատանքից։
«Մի տեսակ արդեն հիասթափվել են։ Վտանգավոր է, չես իմանա, թե հանկարծ ինչ կարող է լինել»,- ասաց նա։
Գործարանի աշխատանքներն այս պահին էլ պարալիզացված են։ Աշխատակիցներն ամբողջ տեխնիկան թողել են դրսում ու կրակից խուսափելու համար արագ լքել տարածքը։
«Չեն կարող տանել ներս։ Եթե մոտենան ներս տանելու կամ աշխատեցնելու նորից խփելու են»,- ասաց նա։
Այդուհանդերձ, մեր զրուցակիցը քիչ հավանական համարեց ադրբեջանական այս գործողությունների հետևանքով գործարանում աշխատանքների վերջնական դադարեցման հավանականությունը։ Տեսակետ հայտնեց, որ, ի վերջո, ամերիկյան կողմը կարող է բանակցություններ վարել ու կարողանալ շարունակել գործունեությունը։
«Շատ մեծ ծախսեր են դրված այդ գործարանում։ Չեն կարող հենց այդպես փակել գործարանը։ Բայց դեռևս գործը կանգնած է։ Մարդիկ նորից օրական աշխատանք են սկսել փնտրել»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը մանրամասնեց, որ տեղեկություն, թե Երասխում գործողը մետալուրգիայի գործարան է՝ այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Իրականում գործարանում ամրաններ են արտադրվելու։
«ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊԸ-ն, որը հանձն է առել Երասխում կառուցել մետալուրգիական գործարան, տեսանյութ է տարածել, թե ինչպես են ադրբեջանցիները կրակում գործարանի աշխատակիցների ուղղությամբ։
«Ձեզ ենք ներկայացնում մի շարք տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները կրակում Երասխի երկաթի ձուլարանի աշխատողների և տեխնիկայի ուղղությամբ»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։
Այս տարվա հունվարի 15-ին Ազատ գյուղում զինվորական կացարանի ողբերգական դեպքից հետո, որի հետևանքով զոհվեց 15 զինծառայող, պաշտպանության նախարարությունը մոդուլային զորանոցներ ձեռք չի բերել։
Հիշեցնենք, որ զինծառայողների համար որպես կացարան ծառայող շենքի լուսանկարների հրապարակումը շոկ առաջացրեցին մարդկանց մոտ։ Երբ մայրաքաղաքում միլիոնավոր դրամներ էին ծախսվել տոնածառը զարդարելու, լուսավորության համար, պարզվեց, մեր սահմանները հսկողները տեղայակված են տարրական պայմաններից զուրկ շենքում։
Բուռն քննադատություններից հետո ՊՆ-ից արձագանքեցին, որ այրված զինվորական կացարանը ժամանակավոր էր, մինչև ժամանակակակից ստանդարտներին համապատասխան մշատական տեղակայման վայրի կառուցման աշխատանքների ավարտը, որը նախատեսված է 2023 թ. վերջին։
Նախարարությունից հայտնել էին, որ ամիսներ առաջ նախարարությունը ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։
Այս տարվա մայիսի 10-ին Panorama.am-ը հարցում էր ուղղել պաշտպանության նախարարությանը՝ հետաքրքրվելով, թե քանի մոդուլային զորանոց է ձեռք բերվել հրդեհից հետո.
1. 2023թ. հունվարին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո հայտարարվեց, որ Հայաստանի կառավարությունը պատվիրել է իտալական մոդուլային զորանոցներ։ 2023 թ. մայիսի 10-ի դրությամբ կառավարությունը, պաշտպանության նախարարությունը քանի՞ մոդուլային զորանոց են պատվիրել։ Ի՞նչ արժե մեկ նման զորանոցը՝ ներառյալ տեղ հասցնելը։ Ո՞ր երկրից կամ երկրներից են դրանք ձեռք բերվել։
2. Պատվիրված զորանոցներից քանի՞սն են հասել Հայաստան։
3. Հայաստան հասած զորանոցներից քանի՞սն են տեղադրված, խնդրում ենք նշել, թե սահմանամերձ մարզերից յուրաքանչյուրում քանի՞ նման զորանոց կա տեղադրված։
4. Պատրաստվո՞ւմ են կառավարությունը, ՊՆ-ն զորանոցների նոր խմբաքանակ պատվիրել։ Եթե այո, որքա՞ն։ Եթե ոչ՝ ինչո՞ւ։
5.Այս պահին կա՞ն մարտական դիրքեր, որտեղ հերթապահություն իրականացնող զինծառայողները մնում են վրաններում։ Եթե այո, քանի՞սն են, եթե ոչ՝ ապա երբ է ՊՆ-ն «հրաժեշտ տվել» վերջին վրանին»։
Հարցմանը ՊՆ-ն պատասխանել է օրենքով սահմանված բոլոր ժամկետների խախտմամբ։ Այսօր՝ հունիսի 26-ին ՊՆ գլխավոր քարտուղար Հ. Բատիկյանի կողմից ստորագրված պատասխանում ասված է.
«Ի պատասխան ՀՀ կառավարությանը և պաշտպանության նախարարությանը ուղղված Ձեր՝ 2023 թ. մայիսի 10-ի հարցման հայտնում ենք.
ՀՀ կառավարության 2022 թ. սեպտեմբերի 6-ի թիվ 1564-Ն որոշման համաձայն՝ հրատապության հիմքով եվրոպական ՍՊ ընկերությունից ձեռք են բերվել մոդուլային շարժական զորանոցներ։
Ձեռքբերված զորանոցները Հայաստանում են, որոնց գրեթե կեսը ներկայումս տեղադրված են սահմանամերձ մարզերում։
Զորանոցների նոր խմբաքանակի պատվիրման ու պահանջվող քանակի հարցը դեռ քննարկման փուլում է»։
Նկատենք, որ բացի ժամկետները խախտելուց, ՊՆ-ն նաև որոշման ամսաթիվն է սխալ գրել, հարցերի մի մասն էլ անպատասխան է թողել։
Հիշյալ որոշումն ընդունվել է 2022-ի հոկտեմբերի 6-ին։ Որոշման միայն առաջին կետն էհրապարակված, մյուս չորս կետերը հույժ գաղտնի են։
Ըստ բաց տեղեկատվության, կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվել է մոտ 1 մլրդ 805 մլն դրամ ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման, պաշտպանության կարիքների համար բնակելի, գրասենյակային և այլ նշանակության շենքերի և շինությունների կառուցման նպատակով։
Որպես ծրագրի նպատակ նշվում է ՀՀ ԶՈՒ ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականության պահպանում՝ արտաքին թշնամուց ՀՀ պետական սահմանների պաշտպանության ապահովումը, վերջնական արդյունք՝ ՀՀ ԶՈՒ ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականության պահպանումը։
Չարորակ ուռուցքների ամենատարածված տեսակներն են՝ թոքերի, ստամոքսի, հաստ աղիքի, կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղը, բայց կան քաղցկեղի տեսակներ, որոնք հազվադեպ են զարգանում և կազմում են բոլոր չարորակ նորագոյացությունների 1-3%-ից ոչ ավելին: Նրանք կոչվում են «որբ»: Չնայած այն հանգամանքին, որ այս տեսակի ուռուցքների մասին քիչ է խոսվում, դրանք պակաս վտանգավոր չեն, չնայած այն հանգամանքին, որ դրանք շատ ավելի քիչ են տարածված։ Այս մասին Газета.Ru-ին ասել է բժշկական գիտությունների թեկնածու, Եվրոպական բժշկական կենտրոնի ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան Յուլիա Վախաբովան։
Նրա խոսքով՝ քաղցկեղի հազվագյուտ և վտանգավոր տեսակներից մեկը փափուկ հյուսվածքների սարկոման է։ Սա ուռուցքների մի ամբողջ խումբ է, որը կարող է զարգանալ մկանային, մանրաթելային, ճարպային և նյարդային հյուսվածքներից:
«Փափուկ հյուսվածքների սարկոմաները կազմում են բոլոր հայտնի օնկոպաթոլոգիաների մոտավորապես 1%-ը: Դրանց զարգացման ստույգ պատճառները դեռևս անհայտ են։ Գիտնականները գտնում են, որ դա թունավոր նյութերի և ճառագայթման ազդեցությունն է: Նաև նախատրամադրող գործոններն են այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են նեյրոֆիբրոմատոզը, քրոնիկական լիմֆեդեմը և Գարդների համախտանիշը»,- հայտարարել է Յուլիա Վախաբովան։
Նա նշում է, որ ամենից հաճախ նման ուռուցքները հայտնաբերվում են ստորին և վերին վերջույթներում, և հիվանդներն ինքնուրույն հայտնաբերում են դրանք, քանի որ շոշափվում են: Քանի որ արտաքին տեսքով սարկոման հեշտությամբ շփոթվում է փափուկ հյուսվածքների տարբեր վնասվածքների հետ, ուստի հիվանդները չեն շտապում դիմել բժշկի՝ հուսալով, որ այն ինքնուրույն կանցնի, ինչը լուրջ վտանգ է իր մեջ պարունակում:
Քաղցկեղի մեկ այլ հազվագյուտ տեսակ է ռետինոբլաստոման: Սա երեխաների ցանցաթաղանթի ուռուցք է, որը արտաքուստ նման է սպիտակ բիծի: Պաթոլոգիան առաջանում է հիմնականում վաղ մանկության շրջանում՝ հիվանդների ճնշող մեծամասնությունը 5 տարեկանից փոքր երեխաներ են: Հիվանդությունը համարվում է հազվադեպ և հանդիպում է 15-18 հազարից մեկ նորածնի մոտ։
«Այս տեսակ ուռուցքը կզարգանա միայն այն դեպքում, եթե երկու ծնողներն էլ երեխային փոխանցեն մուտացիայի ենթարկված RB1 գենը, ինչը չափազանց հազվադեպ է»,- ասում է գիտությունների թեկնածու Վախաբովան ու հավելում, որ վաղ շրջանույմ այն չբուժելու դեպքում երեխան ունի 1-2 տարվա կյանք:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.