Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղիներից մեկի սալիկների հեռացումը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ է տվել։ Աշխատանքների մասին Երևանի քաղաքապետարանը նախապես չէր տեղեկացրել հանրությանը։
Դժգոհող քաղաքացիները պնդում են, թե սալիկները վնասված չէին, և դրանք հեռացնելու անհրաժեշտություն չկար։ Քաղաքապետարանից պարզաբանում են, որ ճանապարհի կառուցման առաջարկը եղել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրինության կողմից։ Ըստ քաղաքապետարանի՝ սա արվում է, որպեսզի արտակարգ իրավիճակների և միջոցառումների ժամանակ խճողումային երևույթները բացառվեն, իսկ պատահարների դեպքում՝ մարզահամերգային համալիրից մարդիկ ավելի արագ տարհանվեն անվտանգ տարածք, ինչպես նաև որպեսզի շտապօգնության և հրշեջ-փրկարարական ջոկատի մեքենաները հնարավորություն ունենան հավելյալ ճանապարհով մուտք գործել Մարզահամերգային համալիրի տարածք։
Մինչ այս սալիկապատ ճանապարհով շտապօգնության կամ հրշեջ-փրկարարական մեքենաներ չե՞ն անցել, կամ ինչո՞ւ հինգ տարվա մեջ միայն հիմա՝ ընտրություններից օրեր առաջ որոշեցին իրականացնել այդ աշխատանքները՝ հետաքրքրվեցինք Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետից, որը ՔՊ ցուցակով առաջադրվել է որպես ավագանու թեկնածու։
«Սալիկը, ընդհանրապես, մեքենաների համար ծառայող տարածք չէ»,- ասաց Խորեն Գրիգորյանը՝ նշելով, որ 250 մետր երկարությամբ և յուրաքանչյուր ուղղությամբ շուրջ 3.2-3.5 մետր լայնությամբ մեկ երթևեկելի գոտի ունենալու համար համայնքային բյուջեից շուրջ 100 միլիոն դրամ կհատկացվի։ Բողոքի ակցիայի նախաձեռնող Արթուր Չախոյանի կարծիքով՝ սա արվում է, որպեսզի ինտենսիվ երթևեկություն կազմակերպվի, իսկ սալիկի դեպքում դա այնքան էլ հարմար չէ։
Խորեն Գրիգորյանը հերքում է այս պնդումները։ Ասում է՝ իրենք սպասարկում են երևանցու շահերը։ Իսկ սալիկները համայնքի սեփականությունն են և օգտագործվելու են, իսկ ակցիա իրականացնողներն էլ պնդում են՝ դրանք քանդելիս արդեն վնասվել են։
Օրվա վերջում իրենց բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիները տեսանյութ հրապարակեցին, որ քանդված սալիկները տեղափոխվել են սեփական տարածք և վաճառվում են։ Քաղաքապետարանից խոստացան հարցի շուրջ պարզաբանում տալ, որը կհրապարակենք ստանալուն պես։ Մանրամասները՝ տեսանյութում։
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.