29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թեմզա գետի հյուսիսային ափի Չեյն Ուոք փողոցը Լոնդոնի մեծահարուստներից շատերի բնակատեղին է: Ժամանակին այնտեղ է ապրել «Ջեյմս Բոնդի» հեղինակ Յան Ֆլեմինգը, ինչպես նաև Rolling Stones խմբի առնվազն երկու անդամ:
Հայաստանից OCCRP գործընկեր «Հետքը» 2018-ին բացահայտել էր Չելսի շքեղ թաղամասի այլ բնակիչների․ այն ժամանակ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կինն ու որդիները գրանցված էին այդտեղ հինգ հարկանի աղյուսե մի առանձնատանը: Գույքի իրական սեփականությունը թաքնված էր Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված անհայտ օֆշորային ընկերության հետևում:
Այժմ լրագրողները հայտնաբերել են այդ ընկերության անունը: Ըստ օֆշորային ընկերության փաստաթղթի՝ առանձնատան սեփականատերը Սարգսյանի քույրն է՝ Կարինե Սարգսյանը։ Օֆշորային տարբեր ընկերությունների միջոցով նա Լոնդոնում տնօրինում է չորս այլ թանկարժեք անշարժ գույք, որոնք տասնյակ միլիոն ֆունտ արժեն:
Տարիներ շարունակ այս հինգ ընկերություններին պատկանող սեփականությունը թաքցվում էր հանրությունից։ Բայց 2022-ին Մեծ Բրիտանիան օրենք ընդունեց, որով երկրում սեփականություն ունեցող օֆշորային ընկերությունները պարտավոր էին հայտարարագրել իրենց իրական սեփականատերերին, ինչը լրագրողներին հնարավորություն տվեց բացահայտել, որ Կարինե Սարգսյանը նշված է որպես դրանց սեփականատեր: Արմեն Սարգսյանի երկու որդիները նույնպես նշված են որպես «զգալի ազդեցություն կամ վերահսկողություն ունեցող» անձինք։
«Թափանցիկության նոր կանոնները լույս են սփռում, թե ինչպես աշխարհի քաղաքական առաջնորդները, այդ թվում՝ կառավարման լուրջ խնդիրներ ունեցող երկրների առաջնորդները, գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով մեծ թվով անշարժ գույքեր ունեն Մեծ Բրիտանիայում»,- OCCRP-ին ասել է Transparency International UK-ի՝ Պետությունների և տարածաշրջանների ծրագրերի ղեկավար Ջուլիետ Սվանը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
Սեպտեմբերի 19-ի կեսօրին Գայանե Գաբրիելյանը իր հարևանուհու առաջարկով սուրճի ընդմիջում էին անում, երբ պատերազմը սկսվեց, ու Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում բոլորը խառնվեցին իրար։ Մինչ այդ, սահմանամերձ բնակավայրում արդեն գիտեին թշնամու զենքի և զորքի կուտակումների մասին։
Գայանեն MediaHub-ին պատմում է, որ ինքն ու Գոհարն առաջինը վազել ու գնացել են համայնքապետարան, որ գյուղապետից իմանան ինչ են անելու։
«Գյուղը՝ մեծից փոքր, հավաքվել էր բնակելի տներից ոչ հեռու հատվածում, նստել բաց երկնքի տակ։ Մտածել ենք, որ որպես խաղաղ բնակիչներ, մեզ ոչինչ չեն անի։ Այնինչ, ադրբեջանցիները մի քանի անգամ մեր ուղղությամբ կրակել են օդային հարվածներով»,- պատմում է Գայանեն։
Նրա խոսքով՝ վիրավորում ստացած սառնաղբյուրցիների մի մասը մի քանի ժամ անց տեղափոխվել են Ասկերան շրջկենտրոն, այնտեղից էլ՝ Ստեփանակերտ։
«Եթե օգնության մեքենան շուտ գար, հնարավոր կլիներ նրանց կյանքը փրկել, որովհետև շատերը մահացան արնաքամ լինելով»,- ասում է նա:
Սեպտեմբերի 19-ի դեպքերը վերհիշելով` Գայանե Գաբրիելյանը դժվարանում է պատմել առանց արցունքների։ Ինքը և համագյուղացի ևս 3 հոգի գերեվարվել ու կտտանքների են ենթարկվել Աղդամում, ապա Շուշիում։
«Ես փորձեցի վիրավորների հետ մեքենայով գնալ, բայց քանի որ տեղ չկար, ստիպված մնացի գյուղում։ Ամուսինս՝ Ապրեսը Ստեփանակերտում էր, ուստի այդ վիճակում ես այլևս ոչինչ անել չէի կարող։ Մնացել էինք 5 հոգի։ Ես, Լիաննան, հոգեկան առողջության հետ կապված խնդրով մի տղա, Ջեմմա տատին, իսկ նրա հաշմանդամ տղան Լիպարիտը վիրավորվել էր, վիճակն այնքան ծանր էր, որ մտածում էինք արդեն մահացել է, թողել ենք զոհված քաղաքացիների մոտ։ Հետո պարզվեց, որ Լիպարիտը ողջ է։ Բոլորս վիրավոր, իրար օգնելով 4 հոգով մնացինք, որովհետև քայլել չէինք կարող։ Մեզանից ամենամոտը գյուղապետի տունն էր։ Եկանք ու ապաստանեցինք այնտեղ, մինչև որ մեր հետևից օգնություն կգա։ Իսկ այդ ընթացքում անընդհատ կրակում էին։ Մեզ մոտեցան 2 զինծառայողներ՝ վիրավոր վիճակում, ասացին, թե Հադրութից են, Ստեփանակերտում են ապրում, ասացի, որ մեքենա կա, քշեք մեզ հանեք այս դժոխքից։ Տղաներից մեկը նստեց ղեկին, որ «խոդի» գցի «Ուրալ»-ը, որ մեզ էլ տեղափոխի իրենց հետ, բայց մեքենան խնդիր ուներ, չստացվեց։ Զինծառայողները հարցրեցին ռուս խաղաղապահների հենակետի տեղը, այդ հիվանդ տղան ուղեկցեց, որ այնտեղ էլ ռուսներին իմաց տան, որ մենք գյուղում ենք, վիրավոր վիճակում»,- հիշում է Գայանե Գաբրիելյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ մի քանի ժամ օգնության սպասելով մնացել են համայնքի ղեկավարի տանը, օգնության փոխարեն, սակայն, հաջորդ օրն ադրբեջանցիներն են այցի եկել։ «Ես Լիաննային ասացի՝ «խնդրում եմ, դուրս արի, տես, եթե մարդ է երևում, ասա, որ այստեղ ենք, գան, մեզ հանեն, վիճակս ահավոր էր»։ Լիաննան դուրս եկավ ու գլխից բռնած սարսափած վիճակում մտավ, ասաց՝ «ադրբեջանցիներն արդեն այստեղ են»։ Նրանք բարձր գոռում էին ու ինչքանով որ հասկացել եմ, ջուր էին ուզում։ Երբ վարագույրը քաշեցի ու դեպի դուրս նայեցի, չգիտեմ ինչպես ընկա գետնին։ Նրանք ներս մտան, բոլորս վախեցած էինք. դա աննկարագրելի սթրեսային վիճակ էր, շունչս չէր հերիքում։ Ներս են մտել, ռուսերենով ասում են՝ «վեր կաց», ասացի՝ «ես վիրավոր եմ, չեմ կարողանում, խնդրում եմ մեզ չսպանեք, մենք ոչինչ չենք արել, մենք հասարակ քաղաքացիներ ենք»: Նորից են ասում՝ «վեր կաց, ոչինչ չենք անի», խնդրեցի, որ օգնեն։ Ինձ նստեցրել են մահճակալի վրա, հարցուփորձ էին անում, թե ո՞ւմ տանը փող, ոսկի ու հայկական կոնյակ կա։ Հետո, պահը բաց չէին թողնում, օգտվելով մեր անօգնական վիճակից, հարվածում էին»։
Գայանեի պատմելով՝ ադբեջանցիները նույն պահից սկսել են «թալանը»։ Համայնքի ղեկավարի տանից կոնյակ են գտել, համագյուղացիներից մեկի տանից մեծ գումար են վերցրել, մյուսի տնից՝ ոսկի։ Գյուղը շտապ լքելու պահին շատերը ոչինչ չեն հասցրել վերցնեն։
«Մեզ տարան, ավելի ճիշտ՝ տանջամահ անելով հասցրեցին իրենց դիրքեր։ Կապել էին մեր ձեռքերից՝ հակառակ մեր բղավոցներին, հորդորներին, մոտ 5-6 կիլոմետր քարշ տալով հասցրել են իրենց հենակետ։ Այնտեղ իմ ձեռքից վերցրել են պայուսակս, աչքիս առաջ վերցրել 3 կտոր ոսկի, 500 հազար դրամ գումար, հետո ստուգել փաստաթղթերս։ Երբ տեսան կուսակցական անդամատոմսս, ասացին՝ դու «սնայպեր» ես։ Ես բացատրում էի, որ դա ինչ փաստաթուղթ է, իրենք չէին հավատում, դրա համար հալածում էին ինձ»,- հիշում է նա։
Ինչևէ, երեկոյան Գայանեին Լիաննայի, Ջեմայի ու Լիպարիտի հետ տեղափոխոխում են Ակնա (Աղդամ)։ Այնտեղ հանդիպել են Մարտակերտի շրջանից գերեվարված ևս 2 հոգու՝ Լեռնիկ և Մարինե անուններով։
«Երևում էր, որ բորենիները լավ հալածել են, ծեծի են ենթարկել։ Ես ու Լիաննան ռուսերեն հաղորդակցվում էինք։ Ասացին օգնեք պարզենք նրանց ինքնությունը։ Լեռնիկն ու Մարինեն ամուսիններ չէին։ Նրանք պատմեցին, որ անասնապահությամբ են զբաղվել Հովիկ անունով մի մարդու ֆերմայում, ընդամենը աշխատողներ։ Ադրբեջանցիները չէին հավատում, ու Լեռնիկին շարունակ ծեծում էին»,- ասում է ականատեսը։
Հետո բոլորին հավաքել են իրար մոտ, ուտելիք տվել, հարցրել, թե ով բժշկական միջամտության կարիք ունի։ «Բժիշկը եկավ, վիրակապեց մեր վերքերը, ու պահը բաց չթողեց 2 անգամ գլխիս հարվածեց։ Ես ասում էի՝ «ինչո՞ւ եք խփում, չեք տեսնում մեր վիճակը, ի՞նչ ենք արել ձեզ», ասաց՝ «помнишь Агдам?»։ Ես ասացի, որ այդ ժամանակ ես փոքր եմ եղել և չեմ հիշում դեպքերը, ամեն ասելով՝ խփում էին։ Հայ գերիներին առանձին-առանձին տեղ են հատկացրել»։
Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց վերաբերում էին այնպես, կարծես ահաբեկիչներ են ձերբակալել։ «Երբ ինձ տանում էին իմ խուց, Լիպարիտի խցի դուռը բաց էր, այնպես էին ծեծում այդ խեղճ տղային, ինքն առանց այն էլ հաշմանդամ էր, դժվարանում էր քայլել, ու վիրավորում էր ստացել։ Ծեծում էին, սիրտս մղկտում էր, բայց ոչինչ անել չէի կարող»,- հիշում է մղձավանջը նա:
Հաջորդ օրը սկսվում է ադրբեջանական շոուն։ Գայանե Գաբրիելյանն ասում է, որ մինչ հեռուստաալիքները կգան նկարահանելու, իրենց նոր հագուստներ են հագցրել, պարտադրել՝ տեսախցիկի առջև՝ «բոլորդ կժպտաք, կասեք, որ ձեզ լավ են վերաբերվել»։
«Երբ սկսվեցին նկարահանումները, մեզ տաք թեյ էին տալիս։ Վիրակապում էին մեր վերքերը, մենք էլ ստիպված ասում էինք՝ «լավ են վերաբերվում»»։
Ակնայում մնալու մի քանի օրերի ընթացքում ամեն օր հայ գերիներն ընդունել են ադրբեջանական տարբեր լրատվամիջոցների։ Գայանեն ասում է՝ երբեք չի մոռանա ո՛չ տանջանքները, ո՛չ էլ ծաղրանքները, որ ամեն օր հարկադրաբար կուլ էին տալիս։
«Անգամ կին ոստիկաններն էին ծիծաղում մեր վիճակի վրա։ Նկարահանումից առաջ Լիաննային այնպիսի սանրվածք են արել, որ ծիծաղ առաջացնի, ճակատին էին հավաքել մազերը»։
Սեպտեմբերի 24-ին ադրբեջանցի սպաներից մեկը նրան ասել է, որ իրենց չեն պահելու, տանում են Շուշի, այնտեղից էլ կփոխանցեն հայ փրկարարներին։ Գերեվարված 6 քաղաքացիական անձանց հաջորդ օրը տեղափոխել են Շուշի, հրահանգել․ «ճանապարհին ոչ ոք, ոչ մի բառ չխոսի»։
Ճանապարհին մի քանի ադրբեջանական հենակետում կանգնել է մեքենան։
«Մենք ոչինչ չենք խոսել, էլի մտել են մեքենայի մեջ, հեռախոսներով նկարել, ծիծաղել մեզ վրա։ Շուշիի խցում հանդիպել ենք Սզնեքից ու Խաչմաչից գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ տարեց կանանց, որոնց վրա ևս ակնհայտ բռնության հետքեր կային։ Ադրբեջանցի սպան ասում էր՝ «մենք կարող ենք ձեզ այստեղ սպանել ու թաղել, բայց չենք անում»։ Մեզ համար դա փրկություն կլիներ, քան այն կտտանքները, որ մեզ ենթարկել են գերության 5 օրերին։ Մենք սպասել ենք այնքան, մինչև փրկարարները եկել են Շուշիի մատույցներ, մեզ փոխանցել են հայկական կողմին»։
Մղձավանջային այդ օրերի ընթացքում ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հայտնվել էր մի տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները «մեծահոգություն» ցուցաբերում հայ գերիների նկատմամբ։ Գայանեի ամուսինը, գերեվարված մյուս քաղաքացիների հարազատները նրանց վերադարձնելու համար դիմել են Կարմիր խաչի առաքելությանը, ռուս խաղաղապահներին, փնտրել ամեն տեղ։
Սեպտեմբերի 25-ի երեկոյան Գայանեի հարազատները նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց․․․ «Վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով այդ օրը հարյուրավոր հիվանդներ էին հիվանդանոցում, ոչ ոք ինձ բուժօգնություն չցուցաբերեց։ Պարզ էր, նրանք ավելի ծանր վիճակում էին։ Հաջորդ օրը բժիշկներն ինձ էլ ուղղաթիռով տեղափոխեցին Երևան։ Այստեղ վիրահատվել եմ, փառք Աստծո, հիմա լավ եմ», — հավելում է Գայանեն։
«Հերթական նվերը հպարտ քաղաքացուն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
Նրա խոսքով, Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել:
«Թանկացման սանդղակը հասնում է մինչև 260դրամ։
«Ասեք կանենքի» հերթական լկտի դրսևորումն է: Քաղաքացուն թալանի մատերիալ հենց այդպես են դարձնում:
Մեր դեմ հարձակումները հենց այս կոնտեքստով պետք է նայել»,-գրել է նա։
Նշենք, որ ավագանու՝ փեռտրվարի 13-ին կայանալիք նիստի օրակարգի հարցերից մեկն է վերաբերում է Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելուն։ Որոշման նախագիծը քաղաքապետարանը չի հրապարակել է։
Նշենք նաև, որ փետրվարի 7-ին հրավիրվել է ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում «Մայր Հայաստան» խմբակցության մի քանի ներկայացուցիչների, ինչպես նաև Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցերն են։
Գիտնականները նշում են, որ ապոկալիպտիկ միջուկային պատերազմի դեպքում մարդկությանը համաշխարհային սովից կարող է փրկել մեկ կոնկրետ սննդամթերք:
Միջուկային պատերազմի սարսափելի սցենարի դեպքում հույս կա, որ ջրիմուռները կարող են փրկել մարդկությանը: Գիտնականները պարզել են, որ լամինարիայի ֆերմաները կարող են փրկել 1,2 միլիարդ կյանք, մինչև մթնոլորտային ջերմաստիճանը վերականգնվի:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային հակամարտության վատագույն սցենարի դեպքում մինչև 165 միլիոն տոննա մուր կարող է արտանետվել Երկրի մթնոլորտ, ինչը կհանգեցնի ջերմաստիճանի նվազմանը մոտ 9 C-ով: Սա, իր հերթին, կարող է հանգեցնել սննդամթերքի համաշխարհային արտադրության անկման շուրջ 90%-ով։
Կոլորադոյում տեղակայված «Աղետների ժամանակ Երկիրը կերակրելու դաշինքի» հետազոտողները Լուիզիանա նահանգի համալսարանի հետ համատեղ հետազոտություն են անցկացրել, որը պարզել է, որ ջրիմուռները կարող են օգնության հասնել: Մեծ քանակությամբ լամինարիա, որն աճում է պարանների վրա, այդ թվում՝ Մեքսիկական ծոցում, կարելի է հավաքել միջուկային պատերազմի բռնկումից մոտավորապես ինը-տասնչորս ամիս հետո:
Գիտնականները հաշվարկել են, որ լամինարիան կարող է կերակրել մինչև 1,2 միլիարդ մարդու:
«Ավելի քան երկու միլիարդ մարդ սովի վտանգի տակ կհայտնվի Հնդկաստանի և Պակիստանի միջև փոքր միջուկային պատերազմից հետո, իսկ հինգ միլիարդ մարդ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային պատերազմից հետո: Ուստի այլընտրանքային մթերքների ուսումնասիրության կարիք կա»,-ասել է հետազոտության համահեղինակ Շերիլ Հարիսոնը:
Հանրային ռադիոյի այս տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր։ Մեղավորը ես եմ։ Հարգելի գործընկերս՝ Բարեղամ Ղուկասյանը, բացառիկ մասնագետ է, բայց նեղ ուղղվածության՝ լուրերի հաղորդավար է։ Ու երբ ամիսներ առաջ առաջարկեցի նրան հարցազրուցավարի դերն էլ փորձել, նա, որքան ուժ ուներ, դիմադրում էր։ Իսկ ես, ընդհակառակը՝ վստահ էի, որ կբացվի ու պնդում էի, որ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարը հենց ինքը վարի։
Վարչապետի մասնակցությամբ՝ թիվ 22 թողարկման մասին Բարեղամի հետ երկար ենք խոսել ու եկել ենք այն եզրակացության, որ առաջիկայում նա կկենտրոնանա լուրերում իր աշխատանքի վրա, կանի այն, ինչն իսկապես գերազանց է անում, իսկ հարցազրույցների ժանրին կվերադառնանք, երբ զգանք, որ պատրաստ է։
Հազիվ եմ համոզել, որ աշխատանքից ազատվելու դիմումը հետ վերցնի։
«Անվտանգային միջավայր» հաղորդումը հետայսու այլ մարդ կվարի։ Դեռ չգիտեմ՝ ով։
Ներողություն եմ խնդրում Հանրային ռադիոյի այն ունկնդիրներից, ում սպասելիքները չարդարացրինք։ Վարչապետի հետ մեր հարցազրույցն անկասկած շատ ավելի լավը կարող էր լինել։
Հիմա բուն տեղի ունեցածի մասին։
Հունվարի 31-ին այս տաղավարում ծավալված ու մեր ռադիոլսողներից շատերի մոտ հարցեր առաջացրած խոսույթը քաղաքական չէր։ Այն «խորհուրդ խորին»-ի շուրջ էր՝ մեր երկրի գոյաբանական իմաստների ու մեր ինքնության շուրջ։
Այն ծավալվել է իմ ղեկավարած լրատվամիջոցում, և որպես տան տեր պիտի մի երկու բառ էլ ես ասեմ։
Անցած շաբաթ այս տաղավարում մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչեց «եկեք դադարենք հայ լինել»-ը:
Տրամաբանական մտավարժանքի տեսանկյունից երկու եզրահանգումներն էլ անխոցելի են ու հավասարապես ճիշտ։ Բայց սա շտեմարանային խնդիր չէ։
Թուրքերը կոտորում են հայերին։ Եկեք դադարենք լինել հայ, որ էլ չկոտորեն։
Առնվազն մեզ առաջարկվել է խորհել այդ մասին, որովհետև Հռչակագիրը, օրհներգը, զինանշանը և հաղորդման ընթացքում կասկածի տակ առնված մնացած բաները քաղաքական մեր ինքնության հիմքն են։
Նույն հաջողությամբ, օրինակ, սովի պայմաններում կարելի է մարդկանց առաջարկել դադարել լինել մարդ։ Առնվազն խորհել սովի պայմաններում մարդակերության նպատակահարմարության շուրջ։
Ուղղակի երջանիկ կլինեի, եթե իմանայի, որ սա էլ խաղ է՝ մանևր ժամանակ շահելու և ուժեղանալու համար։ Բայց ինչպե՞ս ենք մենք օգտագործել արդեն շահած ժամանակը։ Ինչպե՞ս ենք մենք օգտագործել անմարդկային ջանքերի, համազգային նվաստացման,
2021-ին Իշխանասարում,
2022-ին Կապանում, Ջերմուկում ու Վարդենիսում,
2023-ին Արցախում
զոհված ավելի քան 400 տղաների ու աղջիկների արյան և հարյուր հազար արցախցիների սկզբից սովի մատնվելու, ապա բնավեր լինելու գնով ձեռք բերված անգին այս երեք տարիները։
Շատ հեշտ է, գիտեք, ոչինչ չանել, իսկ հետո ասել, թե ցլերն ուժեղ են։ Եկեք հանվենք։ Գուցե այդպես նրանք մեզ ոտատակ չտան:
Հնդկական ու ֆրանսիական զենքի մատակարարումները, զինվորականների աշխատավարձերի բարձրացումը, ատեստացիան, «Պաշտպան հայրենյացը», վարժական հավաքները որպես այդպիսին, իրենք իրենցով, կոնտեքստից ու ժամկետներից դուրս բացարձակապես գերազանց են ու անվերապահորեն շլացուցիչ։
Իսկ կոնտեքստի ու ժամկետների մե՞ջ։
Որքանո՞վ է այդ ամենը լուծում վաղը կամ գուցե կես ժամից երկու ճակատով ներխուժման խնդիրը։
Մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես էր հնարավոր 92-94 թվականներին երկու տարվա մեջ պատերազմին զուգահեռ ոչ մի բանից բանակ ստանալ։
Ինչո՞ւ սա հնարավոր չէր հիմա՝ վերջին երեք տարիներին։ Մանավանդ, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ լավ ծեծ կերած էինք, բայց այնպես էլ չէր, որ բացարձակ 0 էինք, ինչպես 91-92-ին։
Վերացականանք աշխարհաքաղաքական կոնտեքստից։ Խոսքը զուտ բանակաշինության ու ավելի լայն իմաստով պետականաշինության տեմպերի ու, որ ամենակարևորն է, փիլիսոփայության մասին է։
Հռչակագիրը, 3-րդ հանրապետությունը, օրհներգը, պատմական արդարությունը, զինանշանը ու մեր հաղորդման ժամանակ կասկածի տակ առնված այլ բաները մեղավոր չեն, որ մենք չենք կարող լինել սովորական երկիր, իսկ մեր իշխանությունը սովորական երկրի իշխանություն է, ու գուցե նույնիսկ հաջողեր Արևելյան կամ Կենտրոնական Եվրոպայի երկրներից որևէ մեկում, որի գոյության իրավունքը որևէ մեկի կողմից երբեք չի վիճարկվել ու հիմա էլ չի վիճարկվում։
Մեր դեպքն այլ է, ու մեր զինանշանը, օրհներգը, հռչակագիրը․․․ մեր ինքնությունը կրում են այդ այլությունը և ձևակերպում այլևս երբեք ցեղասպանված չլինելու մեր միակ պետական նպատակը։ Մնացածն ածանցյալ է, ու պետք չէ պատճառներն ու հետևանքները տեղերով փոխել։
Հայաստանը չի կարող լինել սովորական երկիր, որի հերոսը լինելու համար հերիք է բարեխիղճ հարկատու լինել։
Դանիել Լեմկինը՝ «ցեղասպանություն» բառի հեղինակը, իր առաջարկած եզրույթը հետևյալ կերպ է սահմանում․ «Ցեղասպանությունը տարաբնույթ գործողությունների ներդաշնակված ծրագիր է՝ ուղղված ազգային խմբերի գոյության համար կենսականորեն կարևոր հիմքերի ոչնչացմանը և այդ խմբերի ոչնչացմանը որպես այդպիսին»։
Արդյո՞ք հայ անունը կրող ազգային խմբի գոյության համար կենսականորեն կարևոր հիմքեր չեն Հռչակագրի, Զինանշանի, Օրհներգի խորհուրդներն ու պատմական արդարության զգացողությունը։
Բայց այդ հիմքերով, թե առանց դրանց, մեր հետևից, միևնույն է, գալու են։ Ինչպես նացիստները եկան անգամ հավատափոխ հրեաների հետևից։ Այնպես որ, բնավ ավելորդ չէր լինի վերջին երեք տարում գոնե վառոդ արտադրել սովորել։
Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում հաղորդման համար, որն անկասկած պիտի ավելի որակյալ լիներ։ Կջանանք դառնալ ավելի լավը։
Հարգանքով՝
Գարեգին Խումարյան
Գործադիր տնօրեն
Հայաստանի հանրային ռադիո
Փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական ջոկատ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, ՓՈՒՎ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած: Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալները։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անվտանգային հորդորակ է հրապարակել՝ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին` արգելելով հրատապ կարիքի բացակայության պարագայում այցելել ՀՀ տարածքում հետևյալ վայրերը՝ Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք, Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք և Կապանից հարավ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արարատի մարզի Երասխ գյուղով անցումը թույլատրելի է, սակայն կանգ առնելը՝ ոչ:
Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտակայքում:
«ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ։ Իմացեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են առանց նախնական ծանուցման հատել միջազգային սահմաններ: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակ լինել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման», — ասված է նախազգուշացման մեջ։
Ընտրական սեզոնին ընդառաջ, որը, կարծես թե նախատեսվում է գարնանը, բերդում են հայտվելու Նիկոլի ամենամերձավորներն ու թաշվյա տեռորի առաջնագծի քայլիստները. դա ժանրի պարտադիր էլեմենտ է։ այս մասին գրել է Նաիրա Զոհրաբյանը.
«Պատրաստվի Արտակ Փաշինյանը
Ես սխալվեցի։ Երկու ամիս առաջ կանխատեսել էի ու դրա համար Նոստրադամուս լինել հեչ պետք չէր, որ իր վարկանիշի գահավիժմանը զուգընթաց, Նիկոլը սկսելու է կալանավորել իր յուրայիններին՝ օրինակ, Ալեն Սիմոնյանին։
Չէ, նա դեռ Ալենին չի կալանավորել, նա ավելի վատ բան է արել՝ ձերբակալել է Ալենի եղբոր կնոջն ու հենց հիմա դատարանը քնում է Ալենի եղբոր կնոջ կալանքի հարցը։ Դե, իհարկե, կալանքի սանկցիա չեն տա, բաց հասարակության համար «տեսարաններ» օպերացիան, որը սկսվեց երեկ՝ էկոնոմիկայի փոխնարար տիկնոջ կալանավորմամբ, ֆուլ ապահովված է։
Նիկոլը շատ ավելի վատ բան է արել, նա իր մերձավորներին հասկացնում է, որ եթե ես որոշեմ՝ դուք ձեր կանանց էլ չեք կարող պաշտպանել, արա։
Ես չգիտեմ ինչ է արել Ալենի եղբոր կինը, կամ էկոնոմիկայի փոխնախարարը, բայց եթե էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն բարդակ է եղել ու նախարարը մինչ այս պահը հրաժարական չի տվել, կամ՝ կալանավորված չէ, որովհետեւ նու, ուղղակի չէր կարող Քերոբյանը էդքան բեխաբար ադուվանչիկ լինել, նշանակում է՝ Նիկոլը, իր տեսարանին հատուկ աֆրոդիզիակներ հաղորդելու համար, ձերբակալում է կանանց, որ հանրային էմոցիաներն ու իր էլեկտորատի հիացական վրնջոցը կատարյալ լինի։
Ու ընտրական սեզոնին ընդառաջ, որը, կարծես թե նախատեսվում է գարնանը, բերդում են հայտվելու Նիկոլի ամենամերձավորներն ու թաշվյա տեռորի առաջնագծի քայլիստները. դա ժանրի պարտադիր էլեմենտ է՝ հանրային օրգազմը կուլմինացիայի հասցնելու համար։
Մի տեսակ սիրտս վկայում է, որ ընտրություններից, ասենք, մեկ շաբաթ առաջ, հանրային օրգազմը ապոգեյին հասցնելու համար, Նիկոլը կալանավորի իր եղբայրներից մեկին՝ ասենք, բիզնեսով զբաղվող Արտակ Փաշինյանին։ Չգիտեմ ինչի համար, բայց, ինչպես ասում էր Լավրենտի Բերիան՝ «կարեւորը մարդը լինի, հոդված միշտ էլ կգտնենք»։
Էնպես որ, պատրաստվի Արտակ Փաշինյանը»։
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանից դուրս և Հայաստանի ներսում մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտի թիրախավորման, ապատեղեկատվության, վարկաբեկիչ և կեղծ մեղադրանքների տարածման կապակցությամբ, որը կարող է լրջագույն հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսական կայունության համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Հանքագործների և մետալուրգների միությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Միության անդամ կազմակերպությունները լավ են պատկերացնում ոլորտի խնդիրները և հետամուտ են լավագույն լուծումների ներդրման հարցում։ Վերջին տարիներին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը զգալի առաջընթաց է ապրել՝ կայուն կառավարման առումով։
Չէինք ակնկալում, որ հայաստանյան բնապահպանական կազմակերպությունները կնկատեն կամ կխրախուսեն այդ փոփոխությունները, բայց առնվազն հույս ունեինք, որ զուտ ազգային շահերից ելնելով զգուշավորություն կդրսևորեն՝ չաջակցելու Հայաստանը որպես «տարածաշրջանային աղետ» ներկայացնելու և դեպի մեր երկիր ներդրումները կանխելու Ադրբեջանի քաղաքական նպատակների իրականացմանը։
Օրինակները բազմաթիվ են։ Ամենաթարմը՝ օրերս ադրբեջանական կազմակերպությունների և պաշտոնյաների կողմից Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի դեմ արված համախմբված հայտարարություններն են, որոնցում, ցավոք, հիմնական հղումը հենց հայաստանյան կազմակերպություններին է արվում: Ադրբեջանում արդեն բացահայտ աջակցություն են հայտնում հայաստանյան բնապահպանական կազմակերպություններին՝ ոլորտի դեմ պայքարում: Ակնհայտ է, որ եթե նույնիսկ հայաստանյան որոշ ՀԿ-ներ նման մտադրություն չեն ունեցել, նրանց օգտագործել և օգտագործելու են մեր երկրի տնտեսության դեմ։ Մինչդեռ ոլորտի մասնագետները բազմիցս զգուշացրել են հայաստանյան ՀԿ-ներին նման շրջադարձի մասին։
Մեկ այլ օրինակ է վերջերս Հայաստանի հանքարդյունաբերական մարզերում չեխական ինչ-որ կազմակերպության կողմից արված հետազոտությունը՝ հայկական բնապահպանական հասարակական երկու կազմակերպության հետ համագործակցությամբ։ Հայաստանյան փորձագիտական շրջանակներից մտահոգություններ բարձրացվեցին թե’ այդ կազմակերպության հետազոտության հնարավոր որակի, թե’ որևէ կերպ չհավաստված այդ «արդյունքների» հրապարակման առումով, որոնք կարող են օգտագործվել ոչ բարեկամ երկրների կողմից։ Եվ, իրոք՝ այդ «հետազոտության» արդյունքների հրապարակմանը անմիջապես հաջորդեցին պրոադրբեջանական մամուլի ակտիվ հրապարակումները, որոնցով փորձ է արվում Հայաստանը ներկայացնել բնապահպանական դժոխք, իսկ հայկական հանքարդյունաբերությունը՝ տարածաշրջանի աղտոտման աղբյուր։
Հայտնի է, որ Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է թուլացնել Հայաստանի տնտեսությունը։ Ցավով պետք է հիշեցնենք Երասխի մետաղաձուլական գործարանի նախագիծը։ Ադրբեջանն իր բոլոր միջոցները ներդրեց այդ նախագիծը վիժեցնելուն, ինչը հանգեցրեց նրան, որ գործարանը տեղափոխվեց, միլիոնավոր դոլարների վնաս պատճառվեց մեր տնտեսությանը։
Ադրբեջանի մշտական թիրախում են գտնվում Մեծամորի ատոմակայանը, Կապանի, Քաջարանի կոմբինատները, դեռևս չգործող Ամուլսարի հանքը, Արարատի ոսկու կորզման գործարանը, Թեղուտը՝ հիմնականում անհեթեթ, ակնհայտ կեղծ և վտանգավոր մեղադրանքներով, որոնց մեծ մասում, ցավոք, վկայակոչվում են հայաստանյան ՀԿ սեկտորի ներկայացուցիչները։ Զարմանալի կազմակերպվածությամբ միջազգային ատյաններին նամակներ գրելով, հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ հետևողականորեն աջակցում են Ադրբեջանի՝ Հայաստան ներդրումների մուտքը կանխելու ջանքերին։
Մենք մտահոգություն արտահայտելու որևէ մեկի իրավունքը սահմանափակելու նպատակ չունենք, սակայն ուզում ենք հիշեցնել, որ ոչ մասնագիտական գնահատականները, անհիմն մեղադրանքները, ապատեղեկատվությունը պարարտ հող են տրամադրում Ադրբեջանի քարոզչական ռեսուրսներին, կասկածի տակ են դնում մեր երկրում պատասխանատու և ժամանակակից հանքարդյունաբերություն ունենալու հեռանկարը։ Դարձյալ ստիպված ենք կոչ անել հրապարակային հայտարարություններում դրսևորել առավելագույն զգուշավորություն, չանել զրպարտչական հայտարարություններ, որոնց ոլորտի կազմակերպությունները ստիպված են լինում արձագանքել դատական հայցերով՝ այդ թվում՝ երկրի շահերից ելնելով»,-ասված է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տարածած հայտարարության մեջ։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը՝ Նարե Սոսեն, Ռուսաստանից քաղաքական ապաստան է հայցել։
Հայտարարությունը նա արել է ռուսերեն, ուղիղ եթերում՝ նշելով, որ Հայաստանում իր ու իշխող կուսակցության ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներ են ընթանում։
Նա հայտնել է, որ քաղաքական ապաստա ն է խնդրել Ռուսաստանից, համարում է, որ միայն այդ երկրում է, որ իր կյանքին վտանգ չի սպառնում։
«Նիկոլ Փաշինյանը հետապնդումներ է սկսել բոլոր այն անձանց ու ուժերի նկատմամբ, որոնք ցանկանում են երկիր ունենալ, որոնք չեն ցանկանում թշնամանալ Ռուսաստանի հետ եւ չեն ցանկանում, որ Սորոսն ու Արեւմուտքը իշխեն հայաստանին եւ Հայաստանը դառնա իրենց խամաճիկը:
Փաշինյանն ու նրա ուժային կառույցները քիչ է, որ ծախեցին Ղարաբաղը, ծախում են նաև Հայաստանը: Նրանք սկսել են Հայաստանում ներքին բռնաճնշումներ, քանի որ որքան Արեւմուտքի եւ Նիկոլ Փաշինյանի ախորժակը բացվում է, այնքան Արեւմուտքի դերը Հայաստանում մեծանում է»,-ասել է նա տեսանյութում՝ դրանում նշելով նաև Սորոսի հիմնադրամի ու սորոսականների դերը։
Նարինե Հայրապետյանը մանրամասնել է, որ ոստիկանությունում իրեն ստիպել են ցուցմունք տալ իր ղեկավարության դեմ, հիշեցրել է, որ ինքը «Մայր Հայաստան» դաշինքի ու խմբակցության անդամ է։
Նա հայտարարել է նաև, որ իրեն ստիպել են կեղծ վկայություններ տալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի, «Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանի դեմ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.