23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Մարտա Դասուին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: «Առկա է հայ-իտալական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ: Այդ ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք կա իրականացնելու: Վստահ եմ, որ Ձեր այցը Հայաստան կնպաստի մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ, բարձր գնահատելով հայ-իտալական քաղաքական համագործակցությունը, կողմերը կարևորել են նաև տնտեսական կապերի հաստատումն ու հետագա խորացումը: Այդ նպատակով առաջիկա սեպտեմբերին կազմակերպվելու է հայ-իտալական գործարար համաժողով, կհիմնադրվի նաև հայ-իտալական առևտրային պալատ:
Վարչապետ Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է ձևավորելու հայ-իտալական միջկառավարական հանձնաժողով, որի շուրջ իտալական կողմի հետ արդեն իսկ ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն:
Կառավարության ղեկավարն Իտալիայի փոխարտգործնախարարին է ներկայացրել Հայաստանում ձևավորվող ազատ տնտեսական գոտիների գաղափարը: Այդ համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարության բնագավառներում գործունեություն ծավալող իտալական ընկերությունների հնարավոր ներգրավմանը ազատ տնտեսական գոտիներ:
Մարտա Դասուին նախ Տիգրան Սարգսյանին է փոխանցել Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի ջերմ ողջույնները և հույս հայտնել, որ մոտ ապագայում առիթ կլինի հանդիպել Իտալիայի կառավարության ղեկավարի հետ:
Տիկին Դասուին ընդգծել է, որ Իտալիան ևս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները բարձրացնելու նոր մակարդակի: Այդ առումով կարևորվել է առաջիկա հոկտեմբերին նախատեսված Իտալիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան:
Խոսելով տնտեսական հարաբերությունների մասին՝ Իտալիայի փոխարտգործնախարարը նշել է, որ իտալական ընկերությունները շահագրգռված են մասնակցելու Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերին, մասնավորապես, հեռուստատեսության թվայնացման և ճանապարհաշինարարության բնագավառներում: Տիկին Դասուին վստահեցրել է, որ իր երկիրը պատրաստ է օժանդակելու Հայաստանին՝ նաև եվրաինտեգրման գործընթացներում:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են տեքստիլ արդյունաբերության, զբոսաշրջության, փոքր և միջին բիզնեսի, գյուղացիական տնտեսությունների զարգացման, ինչպես նաև աստղաֆիզիկայի բնագավառներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Օգոստոսի 24-ին ավարտվել է Կոտայքի մարզում սեպտեմբերի 23-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը: Թեկնածուների գրանցումը կիրականացվի օգոստոսի 24-ից 29-ը:
«Փաստինֆո»-ի տեղեկացմամբ, ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Կոտայքի 67 համայնքներից 65-ում: Այդ թվում երեք քաղաքային համայնքներում` Աբովյանում, Ծաղկաձորում և Եղվարդում, նախատեսված են քաղաքապետերի ընտրություններ:
Աբովյան քաղաքում առաջադրված են 4 թեկնածուներ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, ինքնաառաջադրված ԲՀԿ անդամ Կարապետ Իսրայելյանը, անկուսակցականներ Արտաշես Մեհրաբյանը և Անդրանիկ Պետրոսյանը: Նշենք, որ Կարապետ Գուլոյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է, իսկ Կարապետ Իսրայելյանը` Աբովյանի նախկին քաղաքապետը:
Ծաղկաձորում ևս առաջադրված է 4 թեկնածու` ՀՀԿ-ի կողմից առաջադրված հանրապետական Արթուր Հարությունյանը, ինքնաառաջադրված «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովիկ Հակոբյանը, անկուսակցականներ Արմեն Թադևոսյանը և Էդգար Հովհաննիսյանը:
Եղվարդում առաջադրված է երկու թեկնածու` ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ, հանրապետական Նորայր Սարգսյանը և ինքնաառաջադրված Եղվարդի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար, անկուսակցական Վարդան Մուրադխանյանը:
Նշենք, որ համայնքի ղեկավարը և ավագանին ընտրվում են 4 տարի ժամկետով: Ընտրական օրենսգրքի համաձայն, համայնքի ղեկավար կարող են ընտրվել 25 տարին լրացած, իսկ ավագանու անդամ` 21 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն վերջին 6 ամիսը հաշվառված, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:
Թուրքիայի արտգործ նախարարի կատարած հայտարարությունները անարձագանգ պետք չէ թողնել։ Հայտարարության բովանդակության ծանոթացողը կիմանա, որ Անկարան կինքնաառաջադրվի նախ Արցախի հարցին ուղղությամբ միջնորդի դեր ստանձնելու: Այս ինքնակոչ միջնորդության առաջարկը նոր չէ ի հարկե: Հերթական պատեհ առիթի Անկարայի կողմից կհանկերգվի այս առաջարկը, որ նույն հետեւողականությամբ ալ չի արժանանում միջազգային արձագանգի:
Պարզ է, որ Թուրքիան միացած է Ադրբեջանի քաղաքական այն աշխատանքին, որը նպատակ ունի միջնորդական ձեւաչափը փոխել եւ հակամարտության բանակցությունները տեղափոխել այլ հարթություն (նախ եւ առաջ` ՄԱԿ): Այս նկատառումով ալ հայտարարությունը շատ համահունչ է թուրքեւադրբեջանական միացյալ քաղաքականությանը եւ այստեղ որեւէ հակաօրինաչափ երեւույթ բնականաբար չի նկատվում:
Այստեղ բանակցությունների միջավայրի առաջարկն է, որ միջնորդական առաքելության ինքնաստանձնում է ենթադրում: Թուրքիայում հակամարտության ուղղությամբ բանակցություններ վարելու հրավերը բնականաբար գերմիջնորդի դերի ստանձնումի համազոր է։ Պարզ է սակայն, որ միջնորդը այս դեպքում այն կողմն է, որը միացել է Բաքվի պահանջների ամբողջականության եւ Արցախից ու ազատագրված բոլոր տարածքներից հայկական ուժերի հեռացումը անքննարկելի է նկատում: Ավելի՛ն, Երեւանի հետ իր հարաբերությունների բնականոնացումը պայմանավորում է անքննարկելի պահանջների իրականացումով: Նման դեպքում, դժվար ընկալելի է, թե ինչի՞ շուրջ պիտի կայանան բանակցությունները եւ ի՞նչ տեսակ միջնորդի դեր պիտի ստանձնի հակամարտող կողմերից մեկին հովանավորողը:
Նման պահի այս տեսակ հայտարարություն կատարելը որոշ հարցականներ է ստեղծում: Բանակցությունների անմիջականության առջեւ չի գտնվում հակամարտության թղթածրարը: Հայտարարության երկրորդ բաժինը կարող է լույս սփռել ընտրված պահի շարժառիթին վրա:
Թուրքիայի արտգործ նախարարը նույն միջավայրը իբրեւ բանակցային տեղ է առաջարկում այս անգամ Սիրիայի խնդիրները քննարկելու համար: Հիմնավորելով` «Թուրքիան շրջանին մեջ առկա հակամարտությունները լուծելու քաղաքականություն է վարում, որի շնորհիվ Թուրքիան շրջանի առաջատար երկիրն է դարձել»:
Մի պահ հետաձգենք հակամարտություններ լուծելու Թուրքիայի քաղաքականության արդյունքների քննարկումը, պարզապես ընդգծելու համար, որ նույնքան դժվար է այս դեպքում եւս կողմ զինող, նույն կողմին կեդրոններ տրամադրող, մյուս կողմին տապալումը պահանջող, անվերջ սպառնալիքների լեզվով խոսող մի երկրի միջնորդությունը պատկերացնելը: Անկարայի պահանջները, կողմնորոշումներն ու ցուցաբերած օժանդակությունները այս խնդրում եւս հստակ են, եւ դժվար է պատկերացնելը, թե նման պայմաններում ինչպիսի՞ միջնորդության մասին է խոսքը:
Անշուշտ, երկու խնդիրների միջեւ զուգահեռը, որը գծել է նախարար Դավութողլուն, խաբկանքի քաղաքականության ցցուն դրսեւորում է: Արցախը ազգային ազատամարտի եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների առանցքային հանգամանք ունի, մինչ Սիրիան աշխարհաքաղաքական ուժերի ծրագրի իրականացման կարեւոր հանգրվան է: Երկուքը համադասակարգելը եւ միջնորդության առաջարկ կատարելը հրատապության հավասարեցումի ձախող փորձ է եւ առաջարկին համար հող շահելու ապարդյուն քայլ:
Նույնիսկ այս առիթով թուրք նախարարը պահը օգտագործած է լիարժեք ժխտողականություն դրսեւորելու: Այն հարցումին, թե «արդյո՞ք դռները բաց են նաեւ այն հայերի համար, որոնց նախնիները գաղթած են Թուրքիայից 1915 թվականին», նախարարը ըսած է. «Վիճակը այնպիսին է, որ մոռացության կմատնվի նաեւ 1915 թվականի իրավիճակը: Մեր մշակույթը այնպիսին է, որ մենք ոչ մեկի նկատմամբ ատելություն կտածենք եւ քինախնդիր չենք: Մեր դռները բաց են բոլորի առջեւ»:
Փաստորեն, ինքնակոչ միջնորդը մի հայտարարությունում հասցրել է արծարծել թե՛ Արցախի հարցը, թե՛ Սիրիայի եւ սիրիահայերի խնդիրները եւ թե՛ Ցեղասպանությունը մոռացության մատնելու հրամայականը:
Պաշտոնական Երեւանի պատասխանը համարժեք չէր: Արտգործ նախարարի տեղակալը կբավարարվեր ասելով, որ Անկարան խեղաթյուրում է Արցախի հարցը: Մինչդեռ հայտարարությունը ընդգրկում է նաեւ Ցեղասպանության ժխտումն ու սիրիահայերը «հյուրընկալելու» կեղծիքը:
Մի պահ մը շրջանցենք սիրիական թղթածրարին բանակցությունների վայրի ճշդումի հարցը: Ասենք սակայն հաստատ, որ ո՛չ Արցախի բանակցությունները կտեղափոխվեն Իսթամպուլ, ո՛չ Հայոց ցեղասպանությունը մոռացության կմատնվի, ո՛չ ալ սիրիահայերը կփափաքին հյուրընկալվել Թուրքիա: Որտեղից բռնի տեղահանվեցին եւ ցեղասպանության ենթարկվեցին:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանը մտել է ակտիվ ընտրապայքարի մեջ և արդեն իսկ գյումրեցիներին զարմացրել է իր մի քանի հայտարարություններով: Մասնավորապես,Բալասանյանը հերքել է Գյումրիի քաղաքապետարանի շարքային և միջին (այսինքն` աշխատավարձով տուն պահող) աշխատողների շրջանում տարածված խոսակցությունները, իբր ինքը քաղաքապետ դառնալուց հետո բոլորին ազատելու է զբաղեցրած պաշտոններից, և ասել է, որ կադրերի հարցում առաջնորդվելու է բացառապես անձի մասնագիտական որակներով: Մյուս հայտարարությունն ավելի արտառոց է` Բալասանյանը, որպես քաղաքապետի թեկնածու, հայտարարել ու խոստացել է վերացնել կոռուպցիան քաղաքապետարանից և նրա ենթակա կառույցներից: Գյումրեցիները, ի պատասխան այս հայտարարությունների, ասում են` Բալասանյանի հույսը մեր կարճ հիշողության վրա՞ է: Կապրենք` կտեսնենք:
Հրապարակ
«Դուք շատ լավ գիտեք, թե մենք ինչ երկրում ենք ապրում, որտեղ քաղաքապետի ընտրությունների համար պայքարն այսօր ռեալ չէ: Ունենալու ենք այն, ինչ ունեցել ենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- երեկ «Առավոտին» ասաց ՀԱԿ-ը ներկայացնող պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Ինչ խոսք, սա ճշգրիտ, սթափ և իրատեսական գնահատական է: Բայց եթե ես այդպիսի բան գրեի, նույն ընդդիմության ներկայացուցիչները կասեին, որ ես մարդկանց մեջ սպանում եմ հույսն ու հավատը, հաշտվողական և հարմարվողական տրամադրություններ եմ սերմանում, փոխանակ ոգեկոչեմ ժողովրդին սրբազան պայքարի և այլն: Երբ ընդդիմադիր պատգամավորն է ասում, որ քաղաքապետի պաշտոնի համար պայքարը ռեալ չէ, դա, այնուամենայնիվ, որոշակի տարակուսանք առաջացնում է: Որքան ես եմ հասկանում, ընդդիմության առաքելությունը այյընտրանք առաջարկելն է: Օրինակ, Գյումրիի բազարում, որտեղ, ըստ տեղի իրավապաշտպանների, մոտ 5000 անօթևան կա, Վարդան Ղուկասյանն այդ հարցը չի լուծել, Սամվել Բալասանյանն էլ չի լուծի: Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի գործը, իմ կարծիքով, հետևյալն է` գտնել ուղիներ, որպեսզի 3 տարում այդ մարդկանց թիվը պակասի գոնե 1000-ով, և առաջարկել այդ ուղիները` ընտրողներին: Դրանից հետո տեղի են ունենում ընտրություններ` ճիշտ այն սցենարով, որոնք նկարագրել է տիկին Սարգսյանը: 3 տարի անց, երբ անօթևանների թիվը մնում է 5000, ընդդիմությունն ասում է` «տեսա՞ր, որ իշխանությունն այս հարցը չկարողացավ լուծել»: Եթե այլընտրանք և, համապատասխանաբար, այլընտրանքային թեկնածու չի առաջադրվում, նման հարցերը «դատապարտվում են» հավերժ մնալ չլուծվածների շարքում:
«ՀԱԿ-ը մասնակցելու է և համայնքային ղեկավարների, և ավագանու անդամների մակարդակով»,-նաև ասել է Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավորը: Համենայնդեպս, մինչև այս պահը Կոնգրեսը ոչ համայնքի ղեկավարի, ոչ ավագանու «մակարդակով» որևէ թեկնածու չի առաջադրել: Եվ ոչ միայն Կոնգրեսը, այլև «Ժառանգությունը», Կոմկուսը և մի շարք այլ քաղաքական ուժեր չեն ցանկանում այս ընտրություններն օգտագործել` իրենց գաղափարներն ու առաջարկները քարոզելու համար: Այդ իմաստով ՏԻՄ ընտրությունները այլըտրանքային չեն լինելու: Իսկ այն, ինչ պաշտոնապես կոչվում է «այլընտրանք», պարզապես խեղկատակություն է: Ըստ օրենքի, որպես թեկնածու պետք է գրանցվի մեկ հոգուց ավելի: Եվ ահա ճարպիկ գյուղապետներն ու քաղաքապետները ելքը գտել են. որպես «այլընտրանքային» թեկնածու գրանցում են իրենց բարեկամներին և կուսակցական ընկերներին (որոշ միամիտներ կարծում էին, որ ՀՀԿ-ականներն իրար դեմ պիտի պայքարեն), իսկ այնուհետև այդ ձեռնասուն «այլընտ-րանքները» ինքնաբացարկ են հայտնում: Սա այն դեպքն է, երբ օրենքի տառը ձևականորեն պահպանվում է, սակայն իրականում ոչ մի մրցակցություն էլ չի ծավալվում:
Իհարկե, ոչ բոլոր տեղերում է այդպես` մի քանի համայնքում սպասվում է ՀՀԿ-ԲՀԿ լուրջ «ճակատամարտ»: Բայց ազդեցիկ կլանների մեջ այդ պայքարը «այլընտրանքային» անվանելը խիստ չափազանցություն կլիներ:
Առավոտ
ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի խորհրդի որոշումը Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ
Հաշվի առնելով Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անմնացորդ նվիրումն իր գործին, Էջմիածնին, էջմիածնեցուն, ի նկատի ունենալով փաստը, որ էջմիածինը Կարեն Գրիգորյանի’ քաղաքապետի պաշտոնում աշխատելու չորս տարվա ընթացքում աննախադեպ վերելք է ապրել, ձեռքբերումներ կան բոլոր բնագավառներում’ մաքրություն, կանաչապատում, տանիքաշինություն, ասֆալտապատում, շինարարություն, սպորտ, մշակույթ, կրթություն, արձանագրելով, որ Կարեն Գրիգորյանի մշտական հոգածության ներքո են եղել ազատամարտիկների ընտանիքներն ու նրանց խնդիրները, հաշմանդամ ազատամարտիկները, զոհված ազատամարտիկների ընտանիքները, սոցիալապես անապահովները շարունակաբար զգացել են Կարեն Գրիգորյանի աջակցությունը, հաշվի առնելով նաև Կարեն Մանվելի Գրիգորյանի կենսագրությունը, անցած ուղին, այն հանգամանքը, որ պատանեկան տարիքից Կարեն Գրիգորյանը մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. 2012թ. սեպտեմբերի 9-ին կայանալիք Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում անվերապահորեն սատարել Էջմիածնի գործող քաղաքապետ, ԵԿՄ Վարչության խորհրդի անդամ, ԵԿՄ Էջմիածնի տ/բ նախագահ Կարեն Մանվելի Գրիգորյանին:
2. Կոչ անել էջմիածնաբնակ երկրապահներին, զոհվածների և հաշմանդամների ընտանիքներին, բոլոր էջմիածնեցիներին’ սեպտեմբերի 9-ին քվեարկել Կարեն Մանվելի Գրիգորյանի օգտին:
Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նախագահ Սերժ Սարգսյանի հորդորով չառաջադրվեց: Չնայած դրան` իրավիճակը Գյումրիում չի հանդարտվում:
Երեկ «Հրապարակը» տեղեկություն է ստացել, որ դեռևս գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խորհրդական Էդիկ Տոնոյանի տուն են այցելել ոստիկանության աշխատակիցներ, ովքեր նրան բարեկամաբար հորդորել են մինչև ընտրություններ բացակայել Գյումրիից: Նույնը կատարվում է Վարդան Ղուկասյանի մերձավոր շրջապատի այլ ներկայացուցիչների նկատմամբ, նրանց առաջարկում են այլընտրանք, կամ ինքնակամ հեռանում եք քաղաքից, կամ ձեր նկատմամբ հարուցվում է քրեական գործ, ու դուք կալանավորվում եք: Ոստիկանությունում այս տեղեկություններն անհեթեթություն են որակում: Չնայած գյումրեցիները պնդում են, որ դրանք բացարձակ իրականություն են:
Հրապարակ
Հմայակ Հովհաննիսյանի պատգամավորի մանդատից ինքնաբացարկ հայտնելու հետ կապված` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հայտարարություն է տարածել , որում ասվում է.
«Այն, որ Հմայակ Հովհաննիսյանը ներկայացված է եղել ԲՀԿ համամասնական ցուցակում, բնականաբար, դա եղել է Գագիկ Ծառուկյանի առաջարկով, և այլ կերպ չէր էլ կարող լինել: Այս մասով Հմայակ Հովհաննիսյանն, իհարկե, չի ստում: Ինչ վերաբերում է մնացյալին, ապա սույն գործիչը կարող էր մինչև վերջ անկեղծ լինել և խոստովանել, թե որո՞նք էին իրական պատճառները, որ վերջինս ինքնաբացարկի դիմում գրեց: Իսկ պատճառն այն էր, որ հերթական անգամ, ինչպես իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում, Հմայակ Հովհաննիսյանը բացահայտեց քաղաքական լարախաղացի իր հմտությունները, փորձելով մանևրել քաղաքական տարբեր ուժերի միջև: Բնականաբար, կան այս ամենի փաստական ապացույցները, որոնք ներկայացվել են հենց իրեն և Հմայակ Հովհաննիսյանը, իր քաղաքական անպարկեշտությունն ապացուցող լրջագույն փաստերի ներքո, լուռ և ինքնակամ ներկայացրել է ինքնաբացարկի իր դիմումը:
Իհարկե, Հմայակ Հովհաննիսյանի դեպքում քաղաքական պարկեշտությունից խոսելը երևի թե ավելորդ է, սակայն մարդ առնվազն տարրական երախտագիտության զգացում պիտի ունենա իրեն մշտապես և տևականորեն անշահախնդիր ֆինանսական և նյութական աջակցություն ցուցաբերած, իրեն քաղաքական դիակ դառնալուց փրկելու փորձեր արած գործչի հանդեպ: Սակայն, երևի թե ճիշտ է հայտնի այն իմաստնությունը, որ քաղաքական անբարոյականությունը քրոնիկ ախտորոշում է, և ինչպես պարզվեց Հմայակ Հովհաննիսյանի դեպքում՝ անբուժելի»:
Նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգից նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի առաջադրման հարցը դուրս է եկել:
Այս մասին հայանում են «ՀԺ»-ի իշխանական աղբյուրները: Վարդան Օսկանյանը երեկ չի ցանկացել պատասխանել թերթի հարցերին և խնդրել է զրույցը թողնել մի ուրիշ օրվա: Օսկանյանի և ԲՀԿ-ի նախագահի թեկնածուի վերաբերյալ թերթի հարցերին երեկ պատասխանել է Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ում հետ զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Տիկին Զոհրաբյան, մեր տեղեկություններով, Վարդան Օսկանյանին նախագահի թեկնածու առաջադրելու հարցը ԲՀԿ-ի օրակարգից դուրս է եկել, հիմա ո՞վ է լինելու ԲՀԿ-ի նախագահի թեկնածուն:
-Առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանը» երբ կունենա իր որոշումը, այդ ժամանակ էլ, վստահ եղեք, որ անպայմանորեն կհայտնի:
-Օսկանյանի դեպքում ինչո՞ւ այդպես որոշվեց, ու պատահակա՞ն է, որ Ազգային անվտանգության ծառայությունը կարծես սառեցրել է փողերի լվացման գործը:
-Բոլոր փորձերը` ստանալ ավելին, քան ասել է Գագիկ Ծառուկյանը առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ, բոլոր ինտերպրետացիաներով, տարբեր վարիացիաներով, արժանանալու են նույն պատասխանին` երբ որ «Բարգավաճ Հայաստանը» հարմար գտնի խոսել առաջիկա նախագահական ընտրությունների մասին, այդ ժամանակ էլ կասի: Որևէ մեկի որևէ փորձ` կորզել ավելին` տարբեր ենթատեքստերով, տարբեր անհեթեթ վարկածներ դնելով շրջանառության մեջ, տարբեր անլուրջ հոդվածներ դնելով շրջանառության մեջ, արժանանալու են նույն պատասխանին` երբ «Բարգավաճ Հայաստանը» հարմար գտնի, այդ ժամանակ էլ կխոսի: Ավելին Բարգավաճի որևէ ներկայացուցչից որևէ մեկը` նույնիսկ ամենահամառը, չի կորզել և չի կարողանալու կորզել ավելին:
Հայկական ժամանակ
Մի անգամ, շատ վաղուց Գերագույն խորհրդի փակ նիստում պատգամավորներից մեկը հարց տվեց ՀՀ նախագահին`դուք չե՞ք գտնում, որ Ռուսաստանի հետ չափից դուրս սերտ կապեր հաստատելը և այդ երկրի վրա բոլոր հարցերում հույս դնելը հակասում է դարաբաղյան շարժման գլխավոր հիմնադրույթներից մեկին, որը հակիրճ ձևակերպված է այսպես` «երրորդ ուժի բացառումը»: Իրականում պատգամավորի հարցը հնչում էր ավելի երկար` մոտ երկու րոպե. նա չգիտեր ժուռնալիստիկայի գլխավոր հիմնադրույթներից մեկը` չձևակերպել հարցն այնպես, որ այն պահանջի «այո» կամ «ոչ» պատասխանը: Նախագահ Տեր-Պետրոսյանը, բնականաբար, օգտվեց այդ վրիպումից և երկարաշունչ հարց-ճառին պատասխանեց՝ «ոչ»: (Ի դեպ, խորհուրդ կտամ բոլոր ասուլիսների, հարցազրույցների կամ, ասենք, խորհրդարանական հարցու-պատասխանների ժամանակ, եթե «հարցը» սկսվում է «դուք չե՞ք գտնում» դարձվածքից, միավանկ պատասխաններ տալ՝ դա գուցե կսովորեցնի մարդկանց իսկական հարցեր ձևակերպել):
Իսկ ի՞նչ էր նշանակում այսօրվա հայկական պետության գաղափարախոսական ծրագիրը կազմած «Ղարաբաղ» կոմիտեի այդ կարգախոսը, որը բազմիցս հնչել է ՀՀՇ առաջին, մասամբ նաև երկրորդ համագումարում: Հետաքրքիր կլինի դա իմանալ մեր քաղաքական վետերաններից, բայց, իմ կարծիքով, իմաստը հետևյալն էր. նախորդ դարի վերջին տասնամյակի դրությամբ, երբ հնարավորություն ստեղծվեց անկախ հայկական պետություն կաոուցելու, մենք անցյալից ժառանգել էինք խնդիրներ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այդ խնդիրները մենք պետք է լուծենք առանց երրորդ ուժի ներգրավման: Այսօրվա տեսանկյունից դա կարող է դիտվել որպես հեղափոխական ռոմանտիզմի դրսևորում` մենք բավականաչափ ուժ չունենք այդ հարցերն ինքնուրույն լուծելու համար: Մյուս կողմից, այդ թեզը հանդիպել և հանդիպում է մեր հասարակության դիմադրությանը, քանի որ հայաստանցիների մեծ մասը վստահ է, որ մենք կարող ենք ապրել միայն «ռուսի շվաքի տակ»:
Բայց ամեն ինչ, նույնիսկ ռուսասիրությունը, պետք է չափի մեջ չինի: Մի քանի օր առաջ ես արդեն գրել էի այն ասեկոսեների մասին, ըստ որոնց, Գյումրիի քաղաքապետի խնդիրը պետք է լուծեր Պուտինը: Հիմա հերթը հասել է վարչապետին: Իբր, Մոսկվայում երազում են ներկայիս «արևմտամետ» վարչապետին փոխարինել «յուրայինով»` ի դեմս «Գազպրոմի» ներկայացուցիչ Կարեն Կարապետյանի, և դա «ձեռի հետ» կլուծի նաև ԲՀԿ-ՀՀԿ բոլոր «անհարթությունները»: Ինչ խոսք, Տիգրան Սարգսյանի կառավարությունն այս 4 տարում տնտեսական մտքի ֆանտաստիկ թռիչքներով, մեղմ ասած, չի փայլել: Բայց, ըստ մեր խեղված տրամաբանության, այս կառավարությունը պետք է փոխել ոչ թե այն պատճառով, որ այն վատ է աշխատում, այլ’ որովհետև Կրեմլում են այդպես ուզում: Իհարկե, նման լուրերի աղբյուրը տիրապետում է որոշակի «դրայվի»:
Կգա՞ այն պահը, երբ գոնե նման հարցերում մենք կբացառենք երրորդ ուժը:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.