23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Կոնգրեսի ու ԲՀԿ-ի միջև առաջանում է անխուսափելի մրցակցություն, թե ով ում թեկնածուին պետք է սատարի: Բանն այն է, որ չսատարելու պարագայում արդեն կողմերն ընկնում են փաստորեն իշխանության դեմ, այսպես ասած, միասնական ճակատով պայքարը ձախողելու պատասխանատվության տակ: Միևնույն ժամանակ, երևի թե կասկած չկա, որ թե՛ Կոնգրեսը և թե՛ ԲՀԿ-ն հույս էլ չունեն, որ նախագահական 2013 թվականի ընտրություններում կարողանալու են Սերժ Սարգսյանին խանգարել` արձանագրելու իր հաղթանակը ընտրական արդյունքների տեսքով:
Խնդիրն այստեղ այն է, թե ով է լինելու երկրորդը, քանի որ բնական է` նախագահական ընտրություններից հետո նորից առաջանալու է իշխանության վերաբաժանման հարց, և երկրորդ ուժը, անշուշտ, ինչ-որ պահանջներ կներկայացնի Սերժ Սարգսյանին: Այս առումով ուշագրավ դրսևորումներ է ունենում ԲՀԿ մարտավարությունը: Այս կուսակցության և նրա առաջնորդի հովանավորության կամ ազդեցության տակ գործող քարոզչամիջոցներով կարծես թե բավական նրբորեն սկսվում են գրոհներ Հայ ազգային կոնգրեսի դեմ: Դրանց նպատակն, իհարկե, ոչ թե Հայ ազգային կոնգրեսին վանելն է, նախագահական ընտրություններից առաջ Կոնգրեսի հետ համագործակցությունը վտանգելը, այլ հակառակը՝ Կոնգրեսին մղել անկյուն և հասցնել մի վիճակի, երբ ԲՀԿ-ի հետ հերթական գործարքի հարցում Կոնգրեսը չկարողանա որևէ պահանջ ներկայացնել կամ ներկայացնի հնարավորինս քիչ պահանջներ և անվերապահորեն համաձայնի սպասարկել ԲՀԿ շահերը:
Այս առումով պետք է նկատել, որ «Բարգավաճ Հայաստան»-ը բավական ուժեղ դիրքերում է, քանի որ խորհրդարանական անարդյունավետ համագործակցության արդյունքում Կոնգրեսը վերջնականապես հայտնվել է ԲՀԿ-ի ծուղակում և այլևս անկարող է որևէ կերպ հարվածել այդ կուսակցությանը: Բանն այն է, որ այդ հարվածներն ինքնաբերաբար անդրադառնալու են նաև ԲՀԿ-ի հետ համագործակցության ամենափրկիչ բնույթի փուչիկը փչելու գործով տարված Կոնգրեսի վրա: Այդ գործը Կոնգրեսին հասցրեց փաստորեն մի վիճակի, երբ նա պետք է ընտրի՝ մնալ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի արանքում ու ճզմվել, արժեզրկվել, վարկաբեկվել, փոշիացվե՞լ երկու կողմից էլ, թե՞ խուսափել դրանից` այն դեպքում, երբ խուսափելու միակ տարբերակը ԲՀԿ-ի գրպանում հայտնվելն է:
Ժամանակ
Արագածոտնի մարզի Միրաք եզդիական համայնքում գյուղապետի թեկնածու առաջադրված Ալիկ Նամոյանը երեկ «Հրապարակին» հայտնել է, որ համայնքի գործող ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, որին որպես գյուղապետի թեկնածու առաջադրել է ՀՀԿ-ն, բացահայտ ապօրինություններ է գործում գյուղում: Ըստ Նամոյանի, գյուղապետը երկու տուն է գնել համայնքում և ամեն տան վրա պատրաստվում է 20-ական մարդ գրանցել, որոնք միմյանց հետ կապ չունեն և Հայաստանի այլ մարզերի բնակիչներ են: Գրանցումների մի մասն արդեն ձևակերպել է: Ըստ Նամոյանի, Միրաքում նախորդ ընտրություններին 80-ից քիչ ավելի մարդ է մասնակցել: «Մեր համայնքը փոքր է, ձմեռը 7-8 տուն է մնում: 40 հոգին բավարար են, որ ընտրությունների արդյունքները կեղծվեն»,- ասել է նա: Միրաքի գյուղապետը սանիկ-քավորական կապեր ունի Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ:
Հրապարակ
Օգոստոսի 30-ի ժամը 18-ին ավարտվեց Արարատի, Արմավիրի, Լոռիի, Շիրակի, Սյունիքի մարզերի 380 համայնքներում սեպտեմբերի 9-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու ժամկետը:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, օգոստոսի 30-ի կեսօրի դրությամբ, ԿԸՀ-ում առկա տվյալների համաձայն՝ 5 մարզերում համայնքների ղեկավարի պաշտոններում նախապես առաջադրված 950 թեկնածուներից ինքնաբացարկ են հայտնել 218-ը, ավագանու անդամների 4251 թեկնածուներից` 166-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Արարատի մարզի 97 համայնքներից 86-ում, Արմավիրի 97 համայնքներից 93-ում, Լոռիի 113 համայնքներից 96-ում, Շիրակի 119 համայնքներից 113-ում, Սյունիքի 109 համայնքներից 94-ում:
Այդ թվում համայնքի ղեկավարի ընտրություններ են նախատեսված տվյալ մարզերի 18 քաղաքային համայնքներում: Մասնավորապես` քաղաքապետ են ընտրելու Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ և Դաստակերտ, Արարատի մարզի Վեդի և Մասիս, Արմավիրի մարզի Մեծամոր և Էջմիածին, Շիրակի մարզի Գյումրի և Արթիկ, Լոռիի մարզի Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Ախթալա, Թումանյան և Շամլուղ համայնքներում:
Թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ.
Ինչո՞վ է պայմանավորված ընդդիմադիր դաշտում տիրող ներկա վակուումային իրավիճակը, և ո՞ր ուժերը կարող են այն լրացնել:
Քաղաքական դաշտում ստեղծված ներկա իրավիճակը Հայաստանի պետության դժբախտություններից մեկն է, և դա վերաբերում է ոչ միայն ընդդիմությանը, այլ նաև իշխանությանը: Ինչու եմ ասում, որ սա նաև իշխանության խնդիրն է, քանի որ եթե իշխանությունը հայտարարում է, որ կառուցում է ժողովրդավարական համակարգ, ապա դրա հիմքն այլընտրանքային ընտրություններն են, ինչը մեր երկրում բացակայում է: Դա նշանակում է, որ ժողովրդավարական հասարակարգ կառուցելու նպատակը ձախողված է: Եվ դրա առաջին պատասխանատուն իշխանությունն է:
Համաձայն եմ, որ այս պահին կարծես թե չի ուրվագծվում իշխանության թեկնածուի հիմնական հավակնորդը: 2003թ. նախագահական ընտրություններից առաջ էլ էր այդպիսի իրավիճակ, բայց քաղաքական գործընթացներ ծավալվեցին, և 2003թ. փետրվարին հրապարակում մեր շուրջ համախմբվել էր այնքան մարդ, որը բավարար էր, որպեսզի երկրում տեղի ունենար իշխանափոխություն: Նույն վիճակը, կարելի է ասել, 2008-ին էր. 2007թ. սեպտեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանի մուտքը քաղաքական դաշտ փոփոխությունների հույս ներշնչեց: Ես չէի ասի, թե այդ ժամանակ Հայաստանի ամբողջ հանրությունը հիացած էր Լևոն Տեր-Պետրոսյանով, քանի որ շատերի հիշողության մեջ առկա էին նախկինում ձևավորված կարծրատիպեր, բայց իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը բերեց նրան, որ 2008թ. փետրվարի 26-ին մարդիկ, ովքեր մասնակցում էին Սերժ Սարգսյանին սատարող հանրահավաքին, թափեցին իրենց ձեռքի դրոշները և միացան Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին, և այդ զանգվածը բավարար էր երկրում իրական փոփոխությունների հասնելու համար:
Համոզված եմ, որ 2013թ. նախագահական ընտրություններում էլ ժողովուրդը գտնելու է այն թեկնածուին, որն իրեն ոտքի է հանելու: Որովհետև ժողովրդի տեսակետը, վերաբերմունքն այս իշխանությունների նկատմամբ չի փոխվել: Չի փոխվել, որովհետև դրական տեղաշարժ սոցիալական իրավիճակի, արդարադատության, արտաքին քաղաքականության, սեփականության իրավունքի պաշտպանության առումով տեղի չի ունեցել, և այն բողոքը, որ կուտակված է ժողովրդի հոգում, սրտում, մտքում, ինչ-որ տեղ, ինչ-որ մեկով արտահայտվելու է:
2003-ի և 2008-ի նախագահական ընտրություններից առաջ քաղաքական դաշտում կար ակտիվ քննարկում ապագա թեկնածուի անձի շուրջ, հիմա կատարյալ անորոշություն է:
Համաձայն եմ, որ այն ժամանակ, ընտրություններից վեց ամիս առաջ, երևում էին թեկնածուներ, ովքեր կարող էին հասարակությանը փոփոխությունների հույս ներշնչել: Այսօր դա չկա, բայց դա ոչ միայն ընդդիմության խնդիրն է, այլ նաև իշխանության, իշխանությանը ևս պետք է անհանգստացնի այս փաստը:
Բայց ինչո՞ւ դա պետք է անհանգստացնի իշխանությանը, եթե նման վիճակը հեշտացնում է իշխանության թեկնածուի հաղթանակը:
Եթե ՀՀ-ն լիներ միապետություն, որտեղ ամրագրված կլիներ միապետի անձի անփոփոխելիությունը, նրա ղեկավարած կուսակցության հեգեմոն դերը, ապա այդ դեպքում իսկապես խնդիր չէր լինի: Բայց Հայաստանն աշխարհին փորձում է ներկայանալ որպես ժողովրդավարական երկիր, և մեր երկրի նախագահը ժողովրդավարությունն է համարում երկրի զարգացման թիվ մեկ գրավականը, ուրեմն այսօրվա իրավիճակը նրա հայտարարությունների կեղծ լինելու թիվ մեկ ապացույցն է: Քաղաքագիտությունն է ասում, որ ուժեղ է այն իշխանությունը, որն ունի ուժեղ ընդդիմություն, ժողովրդավարական է այն հասարակությունը, որտեղ իշխանությանը հակակշռում է նրան համարժեք ընդդիմությունը: Հայաստանում այդ հավասարակշռությունը խախտված է, ինչը պետք է մտահոգի բոլորին:
Բայց իշխանությունը հասարակությանը նոր այլընտրանք է առաջարկում՝ ի դեմս ԲՀԿ-ի. «եթե դեմ եք ՀՀԿ-ին, քվեարկեք ԲՀԿ-ի օգտին» տարբերակով: Այդ սցենարը փորձարկվեց և լավ քննություն բռնեց 2007 և 2012 թթ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ և հնարավոր է փորձարկվի նաև 2013-ին: Դուք տեսնո՞ւմ եք նման հնարավորություն:
Գիտեք, ես միշտ պնդել եմ, որ ԲՀԿ-ի հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, երբեք այն կարծիքին չեմ եղել, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է, և ես իմ այս դիրքորոշումն արտահայտել եմ մշտապես՝ թե հանրահավաքներում, թե մամուլում: Ես Ձեր ասած սցենարի մեջ լուրջ վտանգ չեմ տեսնում, քանի որ այն հիմնավորումները, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է, նույնիսկ հասարակության ամենաոչքաղաքականացված շերտերում չեն ընկալվում և ազդեցություն չեն թողնում:
Բայց ես չեմ բացառում, որ եթե ընդդիմության իրական հատվածը չկարողանա այլընտրանք առաջարկել իշխանությանը, ապա այդ դեպքում, աշխատեցնելով փողի գործոնը և այլ գործոններ, հասարակությունը կարող է ԲՀԿ թեկնածուին դիտել որպես իշխանության թեկնածուին հաղթելու ունակ թեկնածու և իր ինչ-որ մասով աջակցի նրան: Սա ասելով հանդերձ, ես հույս ունեմ, որ նախընտրական շրջանում ընդդիմության դաշտում և հասարակության մեջ տեղի կունենա համախմբում, ներկա անորոշ վիճակը կզուլալվի, և կգտնվի իրական այլընտրանք, որովհետև հասարակության գիտակից հատվածը հասկանում է, որ ԲՀԿ-ն չի կարող լինել ՀՀԿ-ի իրական այլընտրանքը, որ անձերի փոփոխությունը, եթե անգամ երևակայենք, որ կարող է տեղի ունենալ, ոչինչ չի տա հասարակությանը:
Մինչև հիմա ԲՀԿ-ի ու նրա ղեկավարի բերանից որևէ մեկը լսե՞լ է որևէ քննադատություն ՀՀԿ-ի հասցեին, որևէ մեկը լսե՞լ է, որ ասվի, թե այս բանը նախագահ Սարգսյանը սխալ է անում, նրա կառավարությունը սխալ է անում, և եթե մենք գանք իշխանության, այլ ձևով ենք անելու: Ավելին՝ վերջին շրջանում իրենք ավելի շատ շեշտում են իրենց ոչ ընդդիմադիր լինելը: Այնպես որ, հասարակությանն այդքան հեշտ չէ խաբել:
Հրապարակ
ՀՀ-ում խոշոր քաշային մակարդակում գտնվող գործարար Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը, որը, կարելի է ասել, բոլոր ոլորտներում իր անփոխարինելի դերն ու նշանակությունն ունի, քաղաքական գործրնթացներում սկսել է «խաղալ» երկակի ստանդարտներով:
Քաղաքական տարբեր իրավիճակներից մշտապես «չոր» դուրս եկած գործարարը փորձում է կողմնորոշվել, թե ի՞նչ չափաբաժնով և ի՞նչ ձևաչափով է գալիք ընտրություններում օգտագործելու իր «զինանոցը»: «ՉԻ» տեղեկություններով, վերջին շրջանում
զգալով քաղաքական հնարավոր վերադասավորումների հնարավորությունը` նա աստիճանաբար փոխում է իր շրջապատը` հավանաբար հետագայում ևս իրեն ապահովագրելու ու ավելորդ գլխացավանքներից հեռու մնալու համար: Բանն այն է, որ Ֆլեշ Բարսեղը եթե ամիսներ առաջ փորձում էր հնարավորինս հեռու մնալ Ռոբերտ Սեդրակիչի շրջապատից, ինչպես նաև զգուշանում էր Սեդրակիչին «շեֆ» ասելու մշտական սովորությունից, ապա հիմա նա սկսել է ավելի հաճախակի հանդիպումներ ունենալ քոչարյանամերձ շրջապատի հետ` ցույց տալով, որ ինքը կոմպլեմենտար քաղաքականության կողմնակից է: Այնպես որ, չի բացառվում, որ Քոչարյանի ու նրա ձեռքի մեջ մեծացած գործարարների առաջիկա հանդիպմանը ներկա լինի նաև Ֆլեշ Բարսեղը` անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն մասնակցության դրդապատճառները:
Չորրորդ ինքնիշխանություն
Ըստ «ՉԻ» աղբյուրների, ՀՀ նախագահի աշխատակագմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանն այս օրերին նախագահի շրջապատին մոտ կանգնած մարդկանց հետ առիթը բաց չի թողնում քննարկելու այն հարցը` արդյոք կլինի վարչապետի փոփոխություն, թե ոչ: Լուրեր կան, որ վերջերս էլ պետական մակարդակով տեղի ունեցած միջոցառումներից մեկի ընթացքում, երբ Կարապետյանը հերթական անգամ փորձել է շոշափել ՀՀ իշխանությունների տրամադրությունը` վարչապետի գործունեության հետ կապված, ներկայիս պաշտոնյաներից մեկը նախկին բարձրագույն պաշտոնյային կատակով հակադարձել է. «Այ Կարեն ջան, մեկ ես վարչապետ կդառնամ, մեկ էլ դու: Բա մեզ հազար տարի պետք ա՞, գլուխներս դինջ ապրում ենք»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Հայկական ժամանակի» իշխանական աղբյուրները հայտնում են, որ Աժ աշնանային նստաշրջանի ընթացքում, երբ խորհրդարանի հաստատմանը կներկայացվի 2011 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, լուրջ սրացումներ են տեղի ունենալու: Նույն աղբյուրները պնդում են նաև, որ կախված սրացումների ընթացքից, որը նախաձեռնելու է ԲՀԿ-ն, և որոշ զարգացումներից, չի բացառվում, որ բյուջեի հաշվետվության տապալմանը նպաստեն նաև ՀՀԿ-ի հակավարչապետւսկան թեփ ներկայացուցիչները: ՀՀԿ-ի այս թևը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա վարած քաղաքականության դեմ մինչ այժմ խոսել է միայն կուլիսներում, առայժմ շարունակում է կաշկանդված մնալ: Երեկ, երբ թերթի թղթակիցը Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար,ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանին հարցրել է` դուք բացառո՞ւմ եք, որ մինչև նախագահական ընտրությունները վարչապետի փոփոխություն տեղի ունենա, նա պատասխանել է. «Ես չեմ կարող նման բան բացառել առհասարակ, ես ասում եմ` այս պահին, այսօր չկա նման քաղաքական պահանջ, և ՀՀԿ օրակարգում նման խնդիր դրված չէ»: Հարցին` այսինքն, չի՞ բացառվում, որ գա մի պահ, որ, այնուամենայնիվ, այդ պաշտոնը ԲՀԿ-ին տրվի, Սահակյանը պատասխանել է. «Քաղաքական տեսանկյունից չեմ կարող ասել` երբեք, բայց քանի դեռ ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, մե՛նք պետք է որոշենք, թե ով, երբ, ինչ կղեկավարի առաջիկա հինգ տարիների ընթացքում: Այսինքն, ՀՀԿ-ն է որոշում, թե ով է լինելու վարչապետ»:
Հայկական ժամանակ
Իշխանությունն, այնուամենայնիվ, քաղցր բան է` թե´ նրա համար, ով «ազնվորեն ծառայում էր ժողովրդին», թե´ նրա, ով «գռփում և թալանում էր»: Այդ երկու բնութագրերը վերցնում եմ չակերտի մեջ, որովհետև սովորաբար իշխանություն կրողն իրեն վերագրում է առաջին տարբերակը, իսկ մնացած քաղաքացիները վստահ են, որ իրականում երկրորդ տարբերակն էր գործում:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, օրինակ, կարծում է, որ նա քաղաքն իր հետնորդին հանձնում է «պոդ կլյուչ», այսինքն՝ այնպիսի կատարյալ վիճակում, որ Սամվել Բալասանյանին մնում է միայն վայելել իր նախորդի անձնուրաց աշխատանքի պտուղները: Դա ասված է մի քաղաքի մասին, որտեղ 24 տարուց ավելի է՝ մարդիկ ապրում են «ժամանակավոր» տնակներում, և այդ տնակային ավաններում մեծացել է մի ամբողջ սերունդ, որի մոտ, հասկանալի պատճառներով, ընդգծված են մեր հասարակության արատները: Թեկուզ այդ պատճառով դժվար է պատկերացնել, որ մեր երկրի երկրորդ քաղաքում ամեն ինչ սարքած է «պոդ կլյուչ»: Փոխարենը հավատում եմ, որ քաղաքապետին [պաշտոնապես` «քաղաքապետի ընտանիքին») պատկանող «օբյեկտները» հենց այդպես էլ սարքած են և պատկառելի եկամուտ են բերում: Եվ հենց դա է քաղցր իշխանության ամենաքաղցր մասը:
Բայց եթե Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դառնալու շանսեր չունի և ուզի-չուզի իշխանությունը հանձնելու է գարեջրի բիզնեսմենին, ապա ինչո՞ւ է նրա «գրոհայինների խումբը»` որդու գլխավորությամբ, այստեղ-այնտեղ բախումներ սարքում և նույնիսկ կրակում: Իհարկե, ամեն ինչ կարելի է վերագրել էմոցիաներին` պարզապես մարդկանց սպասվում է տհաճ իրադարձություն` «իշխանազրկություն», և նրանց նյարդերը տեղի են տալիս: Բայց եկեք ընդունենք, որ այդ մակարդակի ղեկավարները կատարյալ հիմար չեն լինում` հակառակ դեպքում իրենց նպատակներին չեն հասնի: Հենց այնպես, հուզական հողի վրա պաշտոնավարման վերջին օրերին սկանդալներ սարքելը չափազանց անհաշվենկատ կլիներ: Ուրեմն այս վարքի մեջ կա ինչ-որ գերնպատակ, ինչ-որ ուղերձ:
Ամենայն հավանականությամբ, ուղերձը կապված է հենց այդ «քաղցր» սեփականության հետ: Պարզ է, թե ինչ ճանապարհով են չքավոր քաղաքում այդ եկամտաբեր օբյեկտները սարքվել, և ինչպիսի բարենպաստ դաշտում էին դրանք գործում, երբ քաղաքապետը «ձիու վրա էր»: Հիմա` իշխանափոխությունից հետո, օբյեկտներին որոշակի վտանգ է սպառնում` նման դեպքերում սեփականության որոշակի վերաբաշխումն անխուսափելի է, որովհետև քաղաքի նոր տերերը իշխանության այս «քաղցր» մասին կմոտենան նոր ախորժակով: Եվ ահա ուղերձի իմաստը կարող է լինել իրավիճակն ապակայունացնելու սպառնալիքը, եթե այդ վերաբաշխումը տեղի ունենա:
Իհարկե, կրիմինալի ուղիներն անքննելի են, և դրա արտահայտման ձևերն ու պատճառները կարող են տարբեր լինել: Բայց նույնն է այն էֆեկտը, որը կրիմինալն ակնկալում է իր գործողություններից` վախը, մարդկանց ահաբեկումը: Գյումրիում այդ «ավանդույթները» ավելի քան 10 տարվա պատմություն ունեն:
Առավոտ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեդրյուս Ապուոկասի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են , թե նշելով, որ հայ-լիտվական հարաբերություններում վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, և երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը որակական նոր մակարդակի է բարձրացել, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենում մեծ է դեսպան Պատուհասի Ապուոկասի ներդրումը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին և հույս հայտնել, որ Հայաստանում Լիտվայի հաջորդ դեսպանը կկարողանա արձանագրված առաջընթացը պահպանել և ավելի զարգացնել:
Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստանի տնտեսական ծրագրերի նկատմամբ լիտվական ընկերությունների հետաքրքրվածության և ներդրումների մասին՝ նշելով, որ տնտեսական ոլորտում աստիճանաբար ակտիվացող համագործակցությունը խթանում է նաև մշակութային ոլորտում երկկողմ կապերի ամրապնդումը:
ՀՀ նախագահը բարձր է գնահատել եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանին Լիտվայի ցուցաբերած աջակցությունն ու եվրոպական կառույցների հետ համագործակցության հարցում փորձի փոխանակումը:
ՀՀ նախագահը և Լիտվայի դեսպանը կարևորել են հայ-լիտվական համագործակցության զարգացումը նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում:
Կիրակի օրը արտերկրից վերադարձած ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Մասիսի ԲՀԿ ակտիվի հետ և խոսել ոչ միայն Մասիսի քաղաքապետի ընտրությունների, այլև առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների մասին: Նա հայտարարել է, որ նախագահ Սերժ Սարգսանին նախագահական ընտրություններում աջակցելու համար նրա առաջ երկու պայման է դրել ինքը. ԲՀԿ-ին տալ կառավարության 30 տոկոսը և վարչապետի փոփոխություն կատարել: «Եթե նա կհամաձայնի իմ պայմանին, ապա մենք կսատարենք նրան, եթե ոչ, ապա ես ինքս կառաջադրվեմ նախագահի թեկնածու»,- իր թիմակիցներին ասել է Գագիկ Ծառուկյանը՝ հատուկ ընդգծելով, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում աջակցել այլ թեկնածուների, այդ թվում Ռոբերտ Քոչարյանին կամ Կարեն Կարապետյանին, որոնց անունները շրջանառվում են որպես ԲՀԿ հնարավոր թեկնածուներ: «Մեր կողմից ասենք, որ այս երկու պայմաններն իրար չեն հակասում, այլ փոխլրացնում են, այն իմաստով, որ Գագիկ Ծառուկյանը կարող է առաջադրվել և ընտրություններից հետո ստանալ այն, ինչ պահանջում է Սերժ Սարգսյանին պաշտպանելու դիմաց: Քանզի պաշտպանելը կարող է լինել նաև առաջադրվելու տեսքով:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.