23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ադրբեջանի իշխանությունների գործողությունները զարմանք չեն առաջացնում: Սա այդ երկրում վաղուց փայփայվող հայատյացության չկշռադատված դրսևորում է: Հիշենք Սումգայիթը, հայերի ջարդերը Բաքվում և «շահիդների պուրակը», որը հավերժացնում է ջարդարարների հիշատակը: Սրանում համոզվածությունն է ժամանակին ձևավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի անփոփոխ դիրքորոշումը’ որևէ ձևով Ադրբեջանի կազմում ԼՂՀ գոյության անհնարինությունը:
Ադրբեջանում այնպիսի ատելությամբ են լցված հայերի նկատմամբ, որ մոռացել են բարոյականության սահմանների մասին: Մարդասպանին ներում շնորհելու հրամանագիրը ղարաբաղցիների` Անկախություն ունենալու բոլոր հիմնավորումների լավագույն ապացույցն է:
Ի դեպ, եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին և հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը»,- ասվում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարության մեջ:
Այսօր` սեպտեմբերի 4-ին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Արգենտինայի ԱԳ նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Հունգարիայի կողմից Սաֆարովի արտահանձնումն ու Ադրբեջանում ներում շնորհելը շատ վատ ազդեցություն ունի արդեն բանակցային գործընթացի վրա և ընդհանրապես տարածաշրջանային կայունության և անվտանգության վրա:
«Միջազգային հանրության մոտ հարց է առաջանում, թե ինչպե՞ս Հունգարիան կարող էր ձևացնել, որ հավատում է Ադրբեջանին և գնար նման կասկածելի քայլի: Սեփական երկիրը լիովին թաղելով կոռուպցիայի մեջ՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են արտահանել այդ հարցը այլ երկրներ և տեղափոխել միջպետական հարաբերությունների մակարդակ»,- նշել է նա:
Էդվարդ Նալբանդյանի խոսքով, Ադրբեջանն է, որ մերժում է եռանախագահների կողմից բոլոր առաջարկները. «Գիտեք, մեր արձագանքը Լ՛Աքվիլայի,Մուսոկկայի, Դովիլի, Լոս Կաբոսի հայտարարություններից հետո և Ադրբեջանի արձագանքը: Դուք գիտեք, մեր արձագանքը այն առաջարկների կապակցությամբ, որոնք արվել են եռանախագահների կողմից, ԵԱՀԿ գործող նախագահների կողմից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից՝ դիպուկահարների դուրս բերման, հրադադարի ամրապնդման, շփման գծում հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, այլ առաջարկներ, որոնք մշտապես մերժվել են Ադրբեջանի կողմից»:
«Ամենակարևորը նա է, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի, թույլ չտա, որ Ադրբեջանը բանակցային գործընթացի քողի տակ շարունակի այս արկածախնդիր քաղաքականությունը, որը հղի է լուրջ վտանգներով տարածաշրջանի և ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության և կայունության համար»,- նշել է Հայաստանի ԱԳ նախարարը:
Հեկտոր Մարկոս Թիմերմանը ասել է, որ իրենք կարևորում են հակամարտությունների խաղաղ կարգավորումը: «Անհրաժեշտ է պահպանել բաց երկխոսությունը և պետք է խուսափել զինված հակամարտությունից: Արգենտինան միշտ խաղաղության կողմնակիցն է եղել»,-նշել Արգենտինայի արտգործնախարարը:
Այսօր` սեպտեմբերի 4-ին Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Խմբակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով այն հանգամանքից, որ Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն բավարարում է ինքնիշխան պետության համար սահմանված միջազգային օրենքի բոլոր նախապայմանները:
«Սաֆարով» գործողությունը անկասկած հարված է հայկական կողմին: Պարզ է նաև, որ մեր դիվանագիտությանը չի հաջողվել այստեղ արդյունք ձեռք բերել և ամեն կերպ պայքարել մարդասպանի արտահանձնումը չիրականացնելու համար: Որովհետև նույնքան պարզ է, որ երբ արտահանձնումը տեղի ունենար, անմիջապես ազատության մեջ էր հայտնվելու ոճրագործը: Ադրբեջանը ոչ միայն հասարակական հիմունքով, այլ պետության ամենաբարձր մակարդակով առաջին օրից հերոսացրել էր զուտ էթնիկական հողի վրա հայատյացությունից մեկնած և ցեղապաշտական մոլուցքից տարված անասնային արարքի դիմած այլանդակության հեղինակին:
Այժմ փորձ պետք է կատարել հուզականությունից անդին դիտարկելու կատարված իրողությունը, որից առավելություններ պետք է ձեռք բերի հայկական կողմը:
Նախ, պետք է տեսնել այն, որ Բաքուն, որ վաղուց աշխատում էր այս գործողությունը իրականցնելու ուղղությամբ ոչինչ չպիտի խնայեր իր բանակայինին տուն բերելու համար: Այս սուղ փրկագինը իհարկե սոսկ Սաֆարովին չէր վերաբերում: Այստեղ հստակ քաղաքականություն կա ներադրբեջանական ոգևորության ալիքը բարձրացնելու: Սա փաստորեն պարտված կողմի հաշվարկ է, որ երբ Արցախյան ճակատի ուղղությամբ ոչինչ չի հաջողվում իրականցնել, երբ հրադադարի խախտումները որևէ արդյունքի չեն հանգում, երբ դիվերսիոն գործողությունները չեզոքացվում են, երբ հայկական սահմանի վրա կատարված ոտնձգությունները ստանում են համարժեք պատասխան, պետք է Արցախի սահմաններից շատ հեռու մի գործողություն իրականցնել, որը կսփոփի բարոյալքված հոգիները: Ուրեմն դրամական մեծ խոստումների գնով, խաբեությունների գնով, գործարքների այս գրավը պետք էր իր լրումին հասցնել, առնվազն ներքին սպառման համար ծախվող ապրանք հրապարակ իջեցնելու համար:
Բաքուն վստահաբար պիտի ակնկալեր, իր գրավոր խաբեության, մարդասպանի հերոսացման, հակաօրինական շռնդալից ցուցադրության, մարդկային իրավունքների սկզբունքների բացահայտ ոտնահարման դիմաց մեծ արձագանգ` թե՛ լրատվական, թե՛ հասարակական և թե՛ պետական մակարդակներով: Այս բոլորով հանդերձ նման քայլի գնալը անհրաժեշտ հրամայական էր պարտված ու արցախյան հակամարտության մեջ ռազմական ամլության մատնված Բաքվի համար: Բաքուն սակայն չհաշվարկեց, որ հայկական կողմին հանձնեց մի կարևոր հաղթաթուղթ , որին կարելի է ամեն անգամ հղում կատարել, ասելու համար, որ Ադրբեջանը այն երկիրն է, որ իր ստորագրած պայմանագրերը հարգելու կարողությունը չունի: Բուդապեշտի հետ Բաքվի ստորագրած փաստաթուղթը համենայնդեպս Սաֆարովի ազատության մեջ հայտնվելու մասին չէր խոսում: Եվ երբ մի կողմը ի՛նքն իր ստորագրած պայմանգիրը չհարգելու բացահայտ օրինակ է տալիս, ապա լուրջ կասկածի տակ է դնում որևէ լուծումի շուրջ հանձնառության տակ մտած լինելու իր երաշխիքը: Իսկ եթե հրադադարի խախտումները մշտադիտարկումների կարիքը ունեին իմանալու համար, թե ո՞ր կողմն է նախախախտողը, այս դեպքում ավելի քան պարզ է պայմանագիր չհարգողը, գրավոր, ստորագրությա՛մբ խաբողը:
Բաքուն էր դարձյալ, որ անվերջ փորձեր էր կատարում արցախյան հակամարտության բանակցային ձևաչափը փոխելու: Իր այդ ճիգի մեջ միևնույն Բաքվի նախաձեռնությամբ թղթածրարը կհասներ միջազգային ատյաններ, որտեղ օգտագործվելով կրոնական և ցեղակցային հանգամանքները Ադրբեջանը մաքսանենգում էր հակահայ բանաձևեր, ընդ որում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խոսող փաստաթղթեր: Հիմա, նույն Բաքուն է, որ ոտնահարում է միջազգային այլ նորմեր ու իրավաթղթեր` ցմահ ազատազրկվածների արտահանձնման դեպքում պատիժի շարունակությունը հաստատող: Եթե Բաքվի համար միջազգային իրավունքը, օրենքը, կամայաբար կարելի է անտեսել, այդ դեպքում կանտեսվեն նաև այն բոլոր բանաձևերը, որոնց ամրագրման համար այսքան ժամանակ և գումար էր վատնել Ադրբեջանը։
Ներքին սպառման առաջնահերթությունը այնքան գերակա է եղել այս բոլորում, որ կարճաժամկետ և շուտ սպառվող առավելությունների համար Բաքվի ղեկավարը փոխանակ պատժաչափի ներման իրավական սահմանների մեջ մնալու փորձ կատարելու, ուղղակի հերոսացման պետական պարգևին է արժանացրել մարդասպանին: Հերթական անգամ համոզելով դիպաշարին հետևողին, որ Ադրբեջանում գազանային յուրահատկություններ ունենալն ու դրանք դրսևորելը պետական արժեհամակարգի մաս կազմող կարևոր բաղադրիչներ են:
Անշուշտ խնդիրը արտահանձնման մասին միջազգային օրենքների, միջպետական պայմանագրերի և ադրբեջանական խոստումնագրի ետևում թաքնվող Բուդապեշտի իշխանություններին է վերաբերվում, որոնց պարտատոմսերի վաճառքը Ադրեջանին պարզապես խղճի ու բարոյականության վաճառքի համազոր քայլ է: Թեև քաղաքական առևտրում ոչ արդարացված, այսուհանդերձ՝ ընկալելի երևույթ: Ամեն դեպքում, ներհունգարական ընդվզումի ալիքի բարձրացումը կարևոր է. Բուդապեշտի իշխանությունները այո՛ հաշիվ պետք է տան նախ իրենց ժողովրդին, նման վարկաբեկում հասարակության ճակատին գրելու համար, ապա առնված քայլը համապատասխանեցնելու եվրոպական նորմերին, միջազգային օրենքներին, մարդկային իրավունքներին: Հունգարիան ներեվրոպական հակասության մեջ է հայտնվել: Այդ հակասությունը սրելը և մանավանդ Հունգարիայից քայլ պահանջելը, թեև չի լուծում բուն հարցը, այսուհանդերձ կզգացնի իր անհրաժեշտությունը:
Վերահամոզվենք սակայն, որ Բաքվի առաջադրանքը ներքին սպառման մի թիրախ ուներ: Այլապես, մի թիզ հողաշերտ վերցնելու համար, պարտված Բաքուն պատրաստ էր զոհելու բազմաթիվ Սաֆարովներ:
«Սաֆարով» գործողությունը ի վերջո բազմաթիվ հիմնավորյալ տվյալներ է տրամադրում հայկական կողմին բոլորին համոզելու՝ հայերի և ադրբեջանցիների անհամատեղելիության մասին: Սաֆարովի հերոսացումը ստորագրելով` Ալիևը ի՛նքը անձամբ ստորագրեց այդ անհամատեղելիությունը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
ՌԴ-ի Արտաքնի գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովը և Մոսկվայում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը երկուշաբթի օրը քննարկել են 2004 թ-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայից Բաքու արտահանձնման և ներման շնորհումի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ռուսական ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է. «Տեղի ունեցած զրույցի ընթացքում քննարկվել է այն իրավիճակը, որը ստեղծվել է ադրբեջանական և հունգարական իշխանությունների` ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից հետո, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս տարածաշրջանում կայունության և անվտանգության հնարավոր բացասական զարգացումների վերաբերյալ»:
Հունգարիայի կողմից հայ սպային կացնահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու կապակցությամբ Եվրամիությունը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին երկկողմ հարաբերություններում թույլ չտալ լարվածության սրում:
«ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ, այսօր Բրյուսելում Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կասյանչիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է.
«Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել հրապարակային հայտարարություններում` ստեղծված իրավիճակում ցանկացած սրում կանխելու համար»:
Նախօրեին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման օրակարգի միակ հարցը մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում ստեղծված իրավիճակն էր` ոչ միայն բանակցային ողջ գործընթացի, այլև տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության վրա ունեցած իր բոլոր բացասական հետևանքներով:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը, իր իսկ ստանձնած պարտավորությունները, խոչընդոտում է համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, շարունակաբար մերժում հակամարտության հանգուցալուծմանն ուղղված առաջարկները, ի չիք է դարձնում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, լուրջ սպառնալիք է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:
Միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել բանակցային գործընթացի քողի տակ Ադրբեջանի արկածախնդրային քաղաքականության շարունակումը, որը լուրջ սպառնալիք է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգության համար:
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը Մոսկվայում հրավիրել է լրագրողներին և Ռամիլ Սաֆարովի ատահանձնման և ներման հետ կապված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ է արել: Նրա խոսքով, դեսպանատունն արդեն գործողությունների ծրագիր է մշակել, որի առաջնային խնդիրը պաշտոնատար անձանց և Ռուսաստանում հավատարմագրված այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներին կատարվածի էության մասին տեղեկացնելն ու համապատասխան արձագանք պահանջելն է:
Օլեգ Եսայանը վստահեցրել է, որ աշխատանքներ են տարվում և պաշտոնական անձանց, և հասարակության հետ: Ըստ նար`վերջին օրերին դեսպանատունը բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել Ռուսաստանի ինչպես հայազգի, այնպես էլ ռուս քաղաքացիների կողմից:
Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Մոսկվայի արձագանքը, դեսպանը պատասխանել է. «Պետք է հաշվի առնել այն, որ իրադարձությունները զարգացել են հանգստյան օրերին, երբ Մոսկվայում նշում են Քաղաքի օրը, ինչպես նաև 1812թ. հաղթանակի 200-ամյակը: Կարծում եմ, լռությունը առայժմ միայն դրանով է պայմանավորված: Սակայն երկուշաբթի ես հանդիպում կունենամ ԱԳՆ-ում և, կարծում եմ, արձագանք կլինի»:
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության Հայաստանի Երիտասարդական և Ուսանողական միությունները տարածել են հայտարարություն, որում ասվում է.
«Այսօր ամբողջ հայ հասարակությունը ցնցված է ադրբեջանցի մարդասպանի որևէ իրավական նորմ չհարգած արտահանձման և անմիջապես ազատ արձակման փաստից:
Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական և Ուսանողական միությունները, կիսելով հասարակության արդար բողոքը և զայրույթը, կոչ են անում հստակ դիրքորոշմամբ հանդես գալ ռազմական այն դաշինքին, որի ուսումնական կենտրոնում կատարվեց ոճրագործությունը, որի ծրագրերին հետևելու և հետագայում ռազմական ծրագրերին մասնակցելու համար էին գործուղվել Բուդապեշտ ադրբեջանցի ոճրագործն ու զոհված հայ սպան:
ՆԱՏՕ-ի հստակ դիրքորոշման պահանջը պետք է ներկայացնենք սեպտեմբերի 5-6-ին Հայաստան և Ադրբեջան այցելող ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենին:
Աշխարհում անվտանգության հաստատման համար ստեղծված կառույցը պարտավոր էր և պարտավոր է հետամուտ լինել իր իսկ դասընթացների ժամանակ, իր իսկ կուրսանտի սպանության արդար դատին:
Միասնական շարքերով ներկայացնենք մեր պահանջները՝
1. Ն.Ա.Տ.Օ. –ի կողմից քաղաքական կոշտ դիրքորոշում Հունգարայի և Ադրբեջանի նկատմամբ,
2. կառույցում քննարկել Ն.Ա.Տ.Օ. անդամ Հունգարիայի դիրքորոշումը, գործարքը Ադրբեջանի հետ,
3. դադարացնել Ադրբեջանի հետ Ն.Ա.Տ.Օ. Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագիրը,
4. պահանջել Ն.Ա.Տ.Օ.¬ի հայազգի կուրսանտի մարդասպանի դատավճռի ամբողջական իրականացումը»:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` օգոստոսի 31-ին արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ ներկայացրել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխելու փաստի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության տեսակետն ու ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված որոշումը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ.
Բարև ձեզ հարգարժա՛ն դեսպաններ,
Ցավոք, այսօր արտառոց առիթով ենք ձեզ հրավիրել նախագահի նստավայր: Ինչպես գիտեք, հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայողը Հունգարիայի կողմից վերադարձվել է Ադրբեջան: Եվ ինչպես մենք նախազգուշացնում էինք բազմաթիվ անգամներ, Ադրբեջանի նախագահի կողմից անհապաղ ներում է շնորհվել նրան:
Դա տեղի է ունեցել, քանի որ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ:
Չեմ ուզում կրկին անդրադառնալ Գուրգեն Մարգարյանի սպանության հանգամանքներին. դրանք բոլորին քաջ հայտնի են: Ինչպես ցույց տվեց դատավարությունը, այդ վայրագությունը տեղի էր ունեցել միայն այն պատճառով, որ Գուրգեն Մարգարյանը հայ էր:
Այդ հանցագործության կատարումից անմիջապես հետո ինչպես Հունգարիայի իշխանությունները, այնպես էլ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ մեր գործընկերները, մեզ անընդհատ հորդորում էին չքաղաքականացնել այս գործը: Մեզ անընդհատ հորդորում էին վստահել այդ կարևոր դաշինքի անդամ հանդիսացող Հունգարիայի արդարադատությանը:
Մենք ամենայն ուշադրությամբ հետևում էինք ոճրագործի շուրջ բոլոր զարգացումներին: Հունգարիայի նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտաքին գործերի նախարարի, դեսպանի հետ մեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ այս հարցն արծարծվել է, և մենք բազում անգամ ստացել ենք հավաստիացումներ, որ հանցագործի վերադարձը Ադրբեջան կամ փոխանցումը բացառվում է: Նույնն են ասել մեր հարցումներին ի պատասխան Հունգարիայի արտաքին գերատեսչությունում և խորհրդարանում վերջին օրերի շփումների ընթացքում: Տեղի ունեցած ուխտադրուժ զարգացումների արդյունքում մարդասպանը հայտնվեց Բաքվում և ազատության մեջ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ես ոչինչ չունեմ ասելու: Ուղղակի ոչինչ չունեմ ասելու: Այդ երկիրը իր քայլերով խոսում է իր մասին, և ես չէ, որ դա պետք է բացատրեմ:
Պարոնա՛յք և տիկնա՛յք դեսպաններ,
Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետև գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ:
ԵՍ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԵ՛Մ ԿԱՐՈՂ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԻ՛ ԿԱՐՈՂ:
ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱ ՉԻ ՆԵՐԵԼՈՒ:
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը:
Մենք ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների հստակ և միանշանակ գործողությունները այս դեպքի կապակցությամբ:
Այս ամենը հանդուրժողները վաղը պատասխան են տալու պատմության առջև:
Կեսգործողություններն ու դատարկախոսությունները անընդունելի են:
Տեղի ունեցածի հանդեպ գործողությունների հիման վրա ենք մենք դատելու հայ ժողովրդի անվտանգության հանդեպ մեր գործընկերների վերաբերմունքի մասին:
Խնդրում եմ ձեզ ամենաշտապ կերպով փոխանցել իմ այս անձնական ուղերձը ձեր պետությունների ղեկավարներին ու կառավարությունների ղեկավարներին:
Այսքանը: Չգիտեմ, իմաստ ունի՞ հարց ու պատասխան սկսել, թե՞ ոչ: Կարծում եմ, որ ոչ, որովհետև, իրոք, տեղի ունեցածը մի այնպիսի բան է, որ նորմալ մարդու, նորմալ գործչի ուղեղի մեջ շատ մեծ դժվարությամբ կարող է տեղավորվել: Չեմ ուզում ավելորդ բառեր ասել, բայց զարգացած երկիրը, իրեն քաղաքակիրթ համարող երկիրը իրավունք չունի այսպես վարվելու, և այդպիսի երկիրն արժանի է իր գործընկերների գնահատականին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.