23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Հայկական Վարկածի» աղբյուրները փոխանցում են, որ սեպտեմբերի 23-ին Դիլիջան քաղաքում նույնպես թեժ ընտրապայքար է լինելու:
Առաջադրված թեկնածուներ՝ Դիլիջանի գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Արմեն Սանթրոսյանն ու ՀՀԿ-ից ԲՀԿ-ի գիրկը թռած Ժորա Սահաբալյանը դժվար թե կարողանան այդ օրն առանց ցնցումների ընտրապայքարի մեջ մտնել, քանի որ մի կողմից Սանթրոսյանի թիմակիցներն են ակտիվ աշխատանք ծավալում, մյուս կողմից էլ Սահաբալյանն է այսուայնտեղ Սանթրոսյանի հասցեին ամենավերջին բառերը շպրտում, ինչպես նաև մեղադրում է ԲՀԿ-ին, որ իրեն լավ տիրություն չեն անում:
Իսկ թե ստեղծված մթնոլորտում, ինչ ճանապարհներով Սանթրոսյանն ու Սահաբալյանը՝ «Գլուխ Ժորը», կարող են իրարից ձայներ թռցնել դժվար չէ պատկերացնել:
Մանրամասների մասին՝առաջիկայում:
Երկուշաբթի օրվանից ԱԺ մշտական հանձնաժողովները սկսելու են 2011թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները։
Այնպես որ, ԱԺ առաջիկա նիստում խորհրդարանը գնահատական է տալու կառավարության գործունեությանը։ Այս առթիվ ԲՀԿ-ն անորոշ վիճակում է հայտնվել. հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը մայիսին մեծ հանդիսավորությամբ դեմ քվեարկեց կառավարության ծրագրին և իրեն այլընտրանք հռչակեց իշխանությանը։ Այս դեպքում ևս ԲՀԿ-ն կցանկանար ընդդիմադիր ներկայանալ հասարակությանը, սակայն 2011թ. ԲՀԿ-ն անմիջական մասնակցություն է ունեցել կառավարության գործունեությանը՝ նախարարի իր 4 պորտֆելներով։ Այնպես որ, դեմ քվեարկելը, թերևս, այնքան էլ ճիշտ չի հասկացվի, իսկ ԲՀԿ-ականներն էլ ստիպված կլինեն մասնակի քննադատել կառավարությանը՝ միայն այն ոլորտները, որոնք ԲՀԿ նախարարները չեն ղեկավարել:
Ժամանակը
Ռուսաստանյան իշխանական շրջանակներն իսպառ բացառում են Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցության հնարավորությունը, ինչպես նաև նրա վերադարձը վարչապետի «տեսքով»: Նախ գտնելով, որ երկու գլուխ մեկ կաթսայում չի կարող եփվել, և հետո` նեղված են Քոչարյանից, որը մաքուր ռուսիստական ուժ ԲՀԿ-ում փորձեց ներդնել արևմտամետ ուժերին` հանձին մորմոնների ջերմ բարեկամ Վարդան Օսկանյանի: Ու եթե սրան էլ հավելում ենք մորմոնների առաջին դեմք Միթ Ռոմնիի բարձրաձայնումները, որ աշխարհում իրենց թիվ մեկ թշնամին Ռուսաստանն է, ապա հասկանալի է դառնում, թե ինչու Ռուսաստանն ու Պուտինը չեն կարող ընդառաջել Քոչարյանի վերադարձի նկրտումներին: Նույն տեղում պետք է փնտրել նաև ՀՀ ՊԱԿ-ի խիստ մեծ ուշադրությունն Օսկանյանի կողմից կատարվող փողերի լվացման նկատմամբ:
Հրապարակ
«Հրապարակի» տեղեկությունները, թե 2013-ի նախագահական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մի քանի նախարարական պորտֆելների դիմաց մտադիր է սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, կարծես թե կյանքի են կոչվում: Երեկ ԲՀԿ շրջանակներից թերթը տեղեկություն է ստացել, որ շաբաթ օրը կոնյակի գործարանում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մինի-հավաք է կազմակերպել, որին մասնակցել է կուսակցության ակտիվը: Ծառուկյանը կուսակիցներին ներկայացրել է նախագահականին ընդառաջ իր պլանները, ասելով, թե առաջիկա օրերին Սերժ Սարգսյանի հետ ինքը բանակցելու է` նախագահական ընտրություններում նրա թեկնածությունը սատարելու դիմաց պահանջելով կառավարության 6 գերատեսչությունների ղեկավարների պաշտոնները: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Ծառուկյանի ասածից ԲՀԿ-ականները զարմացել են: «Ինչի մենք մեր թեկնածուով չե՞նք գնալու»,- անմեղ հարց են տվել նրանցից ոմանք, սակայն ԲՀԿ ղեկավարը եզրափակել է առարկությունների ալիքը և հայտարարել, որ միայն այս պահանջի կատարման երաշխիքներ ստանալու դեպքում ԲՀԿ-ն կսատարի Սերժ Սարգսյանին:
Որքան էլ տարբեր ԲՀԿ-ականներ խրոխտ ձայնով հայտարարեն, թե նախագահական ընտրությունների հարցը չի քննարկվում, այսօր ոչ միայն ԲՀԿ-ում, այլև ողջ քաղաքական դաշտում դա միակ քննարկվող թեման է, պարզապես Ծառուկյանի կուսակցությունում խստիվ արգելք է դրված մամուլի հետ շփումների վրա, և կան մի շարք տխուր օրինակներ, թե քանի քանիսը տուժեցին ԲՀԿ գրաքննիչների հետ չհամաձայնեցված խոսք ասելու պատճառով:
Հրապարակ
Ավագանու անդամների դերը մեզանում այնքան էլ չի կարևորվում, մինչդեռ պետք է լինի ճիշտ հակառակը,Ավագանին իշխանությունների հակակշիռն է, ժողովրդի ձայնի տերն ու պատասխանատուն, այս կարծիքին է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում իր թեկնածությունն առաջադրած Նորիկ Խալաֆյանը:
Սևանում հարգված Խալաֆյանների տոհմի ներկայացուցիչը բավականին լուրջ ճանապարհ է անցել.միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընդունվել և ավարտել է Երևանի Անասնաբուծական-անասնաբուժական պետ. ինստիտուտըՙ անասնաբույժի մասնագիտությամբ: Բանակում ծառայելու ընթացքում միաժամանակ խորացրել է գիտելիքները ընտրած մասնագիտության գծով` ավարտել է Գյուղակամեդիայի ասպիրանտուրան: Զուգահեռաբար շուրջ 15 տարի աշխատել է Սևան ազգային պարկում վերջին տարիներին զբաղեցնելով «Սևան» մասնաճյուղի տնօրենի պաշտոնը: Իսկ վերջին երեք տարիներին զբաղեցրել է ՀՀ գյուղնախարարության «Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական ծառայությունում» գլխավոր մասնագետի պաշտոնը:
Խալաֆյանը մշտապես իրազեկ է իր բնագավառի նորամուծություններին: Նա ինքնուրույն փորձարկումներ ու հետազոտություններ է կատարում անասնաբուծության խաչաձևման, անասնաբուժության նորանոր ներմուծվող բուժանյութերի ու պատվաստումների լաբորատոր ստուգումներն ու օգտակարությունը որոշելու համար:Ներկայումս իր գիտական ղեկավար, պրոֆեսոր Ալբերտ Վարդանյանի հետ Խալաֆյանը մշակում է իր գիտական թեզը:
Նա, ակտիվ կյանքով ապրող անձ է, որը մշտապես հետաքրքրվում է երկրի տնտեսական, քաղաքական ու սոցիալական խնդիրներով ու բազմաթիվ առաջարկներ ունի: Բազմաբնույթ են բնակավայրի խնդիրները. Սևանա լճի հիմնահարցերից սկսած՝ երիտասարդ սերնդի դաստիարակություն, աշխատատեղեր, արտագաղթ:
ՌԱԿ վարչությունը հաշվի առնելով Նորիկ Խալաֆյանի քաղաքական զարգացվածության, երկրի ապագայի մասին սրտացավ վերաբերմունքն ու նվիրվածությունը, նրան է վստահել ղեկավարելու Գեղարքունիքի մարզի «Սևան» ակումբի ատենապետի պատասխանատու պաշտոնը: Վերջինս ներկայացրել է Ռամկավար Ազատական կուսակցությունը տարբեր շրջանակներում ու ֆորումներում:Այժմ էլ ՌԱԿ Հանրապետական վարչությունը միաձայն Նորիկ Խալաֆյանին առաջադրել է Սևան քաղաքի ավագանու թեկնածությունըՙ սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին:
«Յուրաքանչյուր մարդ մշտապես պետք է մտահոգված լինի իր հողի ու ջրի մասին, իր երկրի ներկայի ու ապագայի հոգսերով ապրի: Հենց այդ հարցերը լուծելու համար ես անդամագրվեցի ՌԱԿ-ին, քանզի այդ կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը համահունչ է իմ ցանկություններին: Ես իմ խոսքի տեր մարդ եմ և ընտրվելուց հետո թև ու թիկունք կլինեմ, որպեսզի ավագանիների խորհրդով աջակցենք քաղաքապետներին, տեղական իշխանություններինՙ որ ոչ ոք օտար ափերում օրվա հացի փնտրտուքով չթողնի երկիրն ու հեռանա: Իսկ ընտրվելու դեպքում կներկայացնեմ այդ ամենի վերաբերյալ իմ մշակած և կուսակցությանս կողմից հաստատված զարգացման ծրագրի փաթեթը»:
Սեպտեմբերի 23-ին, ՀՀ-ի գրեթե բոլոր մարզերում կտրվի ՏԻՄ ընտրությունների վերջին ակորդը: Իրականում ՀՀ-ի մարզերում ու համայնքներում ընտրական գործընթացը շատ հետաքրքիր փուլ է թևակոխում, քանի որ այս ընտրություններում փորձում են թաքնված այնպիսի կադրերի «մեյդան» բերել, որոնց գոյությունն անգամ հասարակության մեջ անընդունելի է ու անընկալելի:
«Հայկական Վարկած»-ի տեղեկություններով, բավականին բուռն զարգացումներով ու հետաքրքիր իրադարձություններով լի ընտրություններ են սպասվում հատկապես Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Այստեղ, ըստ էության, ոչ թե ազնիվ պայքարի դաշտ է ստեղծվել, այլ լրիվ հակառակը իրար ոտքի տակ փորելու ու սահմանամերձ քաղաքում ներքին պառակտումը մեծացնելու միտում կա, քանի որ հասկանալի պատճառներով ՀՀԿ-ական թեկնածուն տակից խաղեր է տալիս մյուս ՀՀկ-ականի դեմ, որին առաջադրել է իր իսկ քաղաքական թիմը:
Խոսքը Բերդ քաղաքի ղեկավարի թեկնածու Անդրանիկ Շառյանի մասին է, ում դեմ սկսել է «մանրապճեղ» ինտրիգներ հյուսել ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը, որը ներկա պահին ՀՀԿ-ի խաղից դուրս է մնացել ու փորձում է սեփական իմիջը բարձրացնել՝ այս ընտրություններում առաջ քաշելով իր ՀՀԿ-ական լինելու հանգամանքը: Ավելին, նույն Մելիքյանը, ում տանիքը մշտապես եղել է և մնում է են ՀՀԿ-ի երիտթևի ոչ այնքան պատկառելի դեմքերը, այս անգամ «իր արևին» մտադրվել է «ռասկռուտկա» անել իր խնամի Հարություն՝ Արթին Մանուչարյանին, որը հանդիսանում է ՀԷՑ ՓԲԸ «Աղստև» մասնաճյուղի տնօրենը:
Այս օրերին, Մելիքյանը հանուն իր խնամու հաղթանակի, փորձում է Բերդում միֆային մի իրավիճակ ստեղծել, թե իբր իր ուժն ու զորությունը ՀՀԿ-ում դեռ զգալի է և որ ինքը դե հարց լուծող է:
Սակայն, իրականում նույն Մելիքյան Գագիկի ու նրա խնամի Արթինի մասին քաղաքում ավելի շատ խոսում են այն մասին, թե այս զույգը «ուտելու» հետ մեծ սեր ունի և քննարկում, թե՝ ի՞նչ է Արթինին ու Մելիքյանին Էլցանցի գումարները քիչ են, որ հիմա էլ եկել ու մեր փոխարեն ուզում են հարցեր լուծել:
«Ո՞վ ա Մելիքյան Գագոն ընդհանրապես, ինչ ա՞ նա իրենից ներկայացնում թաքուն գալիս ա, թաքուն գնում, հիմա էլ եկել իրա արևին ուզում է ստեղ մարդ անցկացնի»,- մեզ հետ զրույցում ասացին Բերդեցիները, նկատելով, թե՝ եթե այդքան ամենակարող ու ընդունված էր Մելիքյանը, ապա նրան ինչո՞ւ նորից չտարան խորհրդարան:
Իսկ որ այս ընտրական թոհ ու բոհի մեջ ամենաուշագրավն ու զավեշտալին է, պատգամավոր չդարձած Գ. Մելիքյանը անուղղակի ձեով աշխատում է ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուի դեմ, փորձելով տեղի վարչական ռեսուրսը՝այս դեպքում` Էլցանցը, «Արմենտելը», որի տնօրենը Գագիկ Մելիքյանի եղբայր Արթուր Մելիքյանն է, ուղղել դեպի իր խնամու կողմը: Էլ չենք խոսում մարզի զինվորական ոստիկանապետ Դավիթ Դավթյանի մասին, որը նույնպես աշխատում է նախկին պատգամավորի խնամու օգտին:
Ստեղծված իրավիճակի մեջ ամենազավեշտալին այն է, որ Մելիքյանը իր մարտավարությամբ նոր օրենքներ է փորձում թելադրել ՀՀԿ-ին, ինչն անշուշտ, չի կարող իր հետևանքները չունենալ:
Ինչպես օրինակ, չի կարող հասարակական բուռն քննադատության թեմա չդառնալ այն, որ Մելիքյանի կողմանկիցները սահմանամերձ գոտում ապրող բնակչին, առանց հետ նայելու, իր փայ ալյուրը փորձում են հրամցնել, որպես ընտրական հումանիտար օգնություն:
Այս ամենից զատ, հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ Տավուշում տիրող տրամդրություններն ու տհաճ մթնոլորտը իրականում ձևավորվել է Մելիքյանի անձի առկայությամբ, որի հիմնական բան ու գործը, ՀՀԿ-ականների ուղղությամբ «բոչկաներ» գլորելն ու նրանց փուռը տալն է, ինչը սակայն մինչ օրս նրան չի հաջողվել:
ՀՀԿ-ի «սրտով» է արդյո՞ք այս ինքնագործ մարդու անընկալելի ու անհասկանալի արարքները, հատկապես այն պարագայում, երբ Տավուշի մարզում ու հատկապես Բերդ քաղաքում Մելիքյանի ստվերն անգամ որևէ մեկը տեսնել չի ուզում: Նա ապրում է միայն իր համար, մտածում է միայն իր բիզնես շահերի ու իր կարողությունները պարտակելու ու դրանց տանիքի հարցը լուծելու մասին, հատկապես որ Մելիքյանի ամիսներ առաջ ՀՀ Կառավարությանը արջի ծառայություններ մատուցելուց հետո նրան աչքով աչք չունի տեսնելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Մինչդեռ, ՀՀԿ-ի հովանու տակ պատսպարված Մելիքյանը մարզում Սուրիկ Լիսկայի ու Վարդանիկ հովերով է տարվել, ու որոշել խաղալ նրանց դերը: Թեև,նրանք ի տարբերություն այս խորամանակ ու ծպտյալ դեմքի միշտ խաղացել են իրենց սեփական դեմքով, ինչն անշուշտ ընդունվում է բոլոր գրված ու չգրված օրենքներով:
Ինչևէ, այսքանից հետո, մնում է ՀՀԿ-ն էլ ավելի ուշադիր լինի «զավակների» բռնած գործերին ու քաղաքական շոուների նկատմամբ, այլապես ստացվում է, որ Մելիքյաններն են ՀՀԿ-ի փոխարեն որոշումներ կայացնողները, սակայն իրենց միամիտի տեղ դնելով ձևացնում են թե առավոտից իրիկուն ՀՀԿ-ի դարդն են լացում, ու նրա ձայներն են հաշվում, որ հանկարծ սեփական կուսակցությունը կրիզիսի առաջ չկանգնի:
Ա. ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Տավուշ-Երևան
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Հորդանանի մայրաքաղաք Ամման ժամանեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորած պատվիրակությունը:
ԱԳ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հորդանանի ԱԳ նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, այդ թվում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական, հումանիտար և այլ հարցեր, ինչպես նաև անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին:
Երկուստեք կարևորվեց նման խորհրդակցությունների պարբերաբար անցկացումն ու բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները:
Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Ամմանում ՀՀ պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացմանը, այնուհետև ՀՀ Անկախության տարեդարձին նվիրված ընդունելություններին, որոնց ներկա էին դիվանագետներ, կառավարության և խորհրդարանի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԳՆ պատվիրակության այցի շրջանակներում նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀԹ արտաքին գործերի, բարձրագույն կրթության և գիտության, զբոսաշրջության նախարարների, գործարար խորհրդի, Հորդանանի և Ամմանի առևտրա-արդյունաբերական պալատների անդամների հետ:
Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրված Սպարտակ Պետրոսյանը, որը ստացել էր ամենաքիչ ձայները՝ 2130, այժմ էլ, հնարավոր է, որպես պատգամավորի թեկնածու իր թեկնածությունն առաջադրի թիվ 35 ընտրատարածքում։ Այդ մասին նշել է ինքը՝ Սպարտակ Պետրոսյանը. «Չեմ բացառում, որ կառաջադրեմ իմ թեկնածությունը, այս պահին կան հարցեր, որոնք վերլուծման եւ քննարկման կարիք ունեն, համապատասխան որոշում կընդունեմ ավելի ուշ»:
Ժամանակ
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:
Ըստ ՀԱԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները, տարածաշրջանային քաղաքականությունը, Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական և սոցիալ տնտեսական իրավիճակը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսական և միգրացիոն քաղաքականությանն առնչվող հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները՝ վարչապետի գլխավորությամբ, ՀՀ նախագահի և կառավարության աշխատակազմերի ղեկավարները, ՀՀ գլխավոր դատախազը, Երևանի քաղաքապետը, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարները և ՀՀ ԳԱԱ նախագահը:
Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ.
Այս ձևաչափով հանդիպման նախաձեռնությունն իմն է, և ես մտադիր եմ պարբերաբար այսպիսի խորհրդակցություններ հրավիրել: Մեր խնդիրները, մեր առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են իշխանության բոլոր թևերի ավելի համակարգված աշխատանք. հաճախակի հանդիպումներով մենք կապահովենք, որ բոլոր գերատեսչությունները, իրենց առօրյա խնդիրների լուծմանը զուգահեռ, ավելի ակտիվ մաս կազմեն համապետական այն նախաձեռնություններին ու քայլերին, որոնք համընդհանուր ջանքեր են պահանջում: Այսօրվա հանդիպման առիթը Նախագահի վերահսկողական ծառայության կողմից իմ հանձնարարությամբ կատարված մի ուսումնասիրության արդյունքների քննարկումն է, որը վերաբերում է պետական գնումների կազմակերպման գործընթացին: Բայց նախքան այդ հարցին անցնելը, մեկ-երկու դիտարկում եմ ուզում անել մեր գործունեության ներկա օրակարգի կարևոր թեմաներով:
1. Սաֆարովի գործով:
Նախ ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից արդարադատության վիժեցումը չի կարող նշանակել միջազգային իրավունքի և արդարության վիժեցում: Հակառակ պարագայում, ակնհայտ է, որ աշխարհը կհայտնվի նմանատիպ մարդասպանությունների անընդհատ կրկնության ու համընդհանուր անարխիայի ճիրաններում:
Հենց դա էր պատճառը, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ընդգծեց տեղի ունեցածի անթույլատրելիությունը: Դա շատ կարևոր էր, բայց, այնուամենայնիվ, բավարար չէ:
Հանցագործին ներում շնորհումը, իսկ ըստ էության՝ արդարացումը, հակասում է Եվրոպայի խորհրդի բոլոր հիմնարար սկզբունքներին և նպատակներին: Դա մենք չենք ասում, այլ այդ կազմակերպության անխտիր բոլոր ղեկավարները:
Ադրբեջանն իր արարքով իրեն դրեց միջազգային քաղաքակիրթ վարքից դուրս: Զգալով միջազգային ճնշումը՝ այդ երկրի ղեկավարն արդեն ավելի հաճախ է սկսել օգտագործել իր փորձված զենքը՝ հրապարակային սուտը: Նրա ասածների կապակցությամբ մեկ անգամ ևս պետք է շեշտեմ, որ Հայաստանում երբե՛ք արտահանձնված դատապարտյալի ներում չի՛ շնորհվել:
Այո, հանցագործին հերոսացնող Ադրբեջանն այնպիսի անելանելի վիճակում է հայտնվել, որ ստիպված օրական մի սուտ է հորինում, մի չակերտավոր մեղք գտնում Հայաստանի վրա ու դրանով հանդես գալիս: Խղճուկ ստեր: Ես կասեի ստերի շարք: Շքերթ է, ստերի շքերթ: Սեփական ժողովրդին տեղեկատվական տևական բլոկադայի մեջ պահող հարևան երկրի իշխանությունը կարծում է, թե կարելի է մշտապես խաբել մի ողջ ժողովրդի: Ժամանակը ցույց կտա դա հնարավոր է, թե ոչ: Բայց հայտնի ասույթը, համենայնդեպս, հակառակն է պնդում:
Իսկ մենք անցնում ենք անհրաժեշտ աշխատանքների այս ուղղությամբ: Իրավական բլոկի պատասխանատուները, կարծում եմ, արդեն շատ լավ գիտեն իրենց անելիքը: Ես ակնկալում եմ ակտիվ, հետևողական ջանքեր բոլոր հնարավոր միջազգային ատյաններում: Ակնկալում եմ համակարգված և հեռահար աշխատանք: Հաջորդը: Դիվանագետների աշխատանքների ծրագիրը մեզ արդեն պարզ է և ընթացքի մեջ է: Միևնույն ժամանակ, կարծում եմ նաև, որ կառավարությունը, արտաքին գործերի նախարարության համակարգմամբ, պետք է մշակի ծառայողական օգտագործման խորհրդատվական փաստաթուղթ, որը կօգնի մեր բոլոր գերատեսչություններին միջազգային ասպարեզում իրենց գործունեությանը զուգահեռ նաև աջակցել այս գործընթացին:
Մենք շատ բան ունենք անելու այս ուղղությամբ և չենք հապաղելու: Ստորությունը և սուտը չեն անցնելու:
2. Սիրիայի զարգացումների վերաբերյալ:
Սիրիայի հայության համար, իրոք, փորձության պահ է: Այս վիճակը մեր բաց վերքն է և մեր ամենօրյա թիվ մեկ մտահոգությունը: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին և իր ունեցածը կիսեց մեզ հետ: Մենք ապրում ենք կողք կողքի և միասին երկար ճանապարհ ենք անցել: Սիրիայի ցավը’ մեր ցավն է: Մերձավոր Արևելքում և արաբական պետություններում տեղի ունեցողը’ մեր պետության անվտանգության խնդրի հետ ուղիղ փոխշաղկապում ունի: Մենք շատ ենք ցանկանում, որ ստեղծված իրավիճակը հանդարտվի, և այլևս մարդիկ չզոհվեն մեր հարևան և բարեկամ Սիրիայում:
Հայաստանի պետական կառույցներն այս պահին ունեն առանձնահատուկ դեր: Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի պետական մարմինները, մասնավորապես’ Արտգործնախարարությունը, Սփյուռքի նախարարությունը, Տարածքային կառավարման նախարարությունը, Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և այլ պատկան մարմիններ, գործեն օպերատիվ և համակարգված, կարողանան համարժեք արձագանքել և որոշում ընդունել ստեղծված կոնկրետ իրավիճակում:
Մասնավորապես, պահանջում եմ ձեզանից, որպեսզի Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցների նկատմամբ դրսևորեք ամենայն ուշադրություն և, ըստ հարկի, համակողմանի աջակցություն ցուցաբերեք նրանց:
Մեծապես կարևորում եմ առավելագույնս դյուրացված ձևով մեր հայրենակիցներին մուտքի արտոնագրերի տրամադրումը: Այդ ուղղությամբ մենք ձեռնարկեցինք անհրաժեշտ հրատապ քայլեր իրավական դաշտում և պետք է հետամուտ լինենք այդ հեշտացված ընթացակարգերի հարթ կիրառմանը:
Սիրիահայերի անվտանգության հարցը մեր դիվանագիտական ջանքերի կիզակետում է: Իրավիճակը շատ արագ է փոխվում, և մենք հետևում ենք բոլոր զարգացումներին, գնահատում ենք նոր առաջացող ռիսկերը, փորձում ենք հնարավորինս արագ արձագանքել: Հետագա զարգացումների համատեքստում մենք նաև պետք է պատրաստ լինենք մեր հնարավորությունների սահմաններում օժանդակել սիրիահայերին իրենց ցանկացած որոշման դեպքում: Թե՛ Հայաստան եկողները, թե՛ Սիրիայում մնալու որոշում կայացրած մեր հայրենակիցները պետք է հավասարապես զգան, որ մենք իրենց հետ ենք ցանկացած որոշման դեպքում: Մենք մշտապես պետք է ծրագրավորենք մեր հետագա քայլերը զարգացման բոլոր սցենարների դեպքում: Եվ այս ուղղությամբ ևս կոնկրետ արդյունքներ եմ ակնկալում:
Հայաստանը աղետի մեջ հայտնված յուրաքանչյուր հայորդու կողքին պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում: Եթե նույնիսկ մեր հնարավորությունները չհերիքեն բոլորին ձեռք մեկնելու, մեր ջերմությունն ու սրտացավությունը պետք է տեղ հասնեն և նեցուկ դառնան նրանց:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.