Սեպտեմբերի 23-ին, ՀՀ-ի գրեթե բոլոր մարզերում կտրվի ՏԻՄ ընտրությունների վերջին ակորդը: Իրականում ՀՀ-ի մարզերում ու համայնքներում ընտրական գործընթացը շատ հետաքրքիր փուլ է թևակոխում, քանի որ այս ընտրություններում փորձում են թաքնված այնպիսի կադրերի «մեյդան» բերել, որոնց գոյությունն անգամ հասարակության մեջ անընդունելի է ու անընկալելի:
«Հայկական Վարկած»-ի տեղեկություններով, բավականին բուռն զարգացումներով ու հետաքրքիր իրադարձություններով լի ընտրություններ են սպասվում հատկապես Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Այստեղ, ըստ էության, ոչ թե ազնիվ պայքարի դաշտ է ստեղծվել, այլ լրիվ հակառակը իրար ոտքի տակ փորելու ու սահմանամերձ քաղաքում ներքին պառակտումը մեծացնելու միտում կա, քանի որ հասկանալի պատճառներով ՀՀԿ-ական թեկնածուն տակից խաղեր է տալիս մյուս ՀՀկ-ականի դեմ, որին առաջադրել է իր իսկ քաղաքական թիմը:
Խոսքը Բերդ քաղաքի ղեկավարի թեկնածու Անդրանիկ Շառյանի մասին է, ում դեմ սկսել է «մանրապճեղ» ինտրիգներ հյուսել ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը, որը ներկա պահին ՀՀԿ-ի խաղից դուրս է մնացել ու փորձում է սեփական իմիջը բարձրացնել՝ այս ընտրություններում առաջ քաշելով իր ՀՀԿ-ական լինելու հանգամանքը: Ավելին, նույն Մելիքյանը, ում տանիքը մշտապես եղել է և մնում է են ՀՀԿ-ի երիտթևի ոչ այնքան պատկառելի դեմքերը, այս անգամ «իր արևին» մտադրվել է «ռասկռուտկա» անել իր խնամի Հարություն՝ Արթին Մանուչարյանին, որը հանդիսանում է ՀԷՑ ՓԲԸ «Աղստև» մասնաճյուղի տնօրենը:
Այս օրերին, Մելիքյանը հանուն իր խնամու հաղթանակի, փորձում է Բերդում միֆային մի իրավիճակ ստեղծել, թե իբր իր ուժն ու զորությունը ՀՀԿ-ում դեռ զգալի է և որ ինքը դե հարց լուծող է:
Սակայն, իրականում նույն Մելիքյան Գագիկի ու նրա խնամի Արթինի մասին քաղաքում ավելի շատ խոսում են այն մասին, թե այս զույգը «ուտելու» հետ մեծ սեր ունի և քննարկում, թե՝ ի՞նչ է Արթինին ու Մելիքյանին Էլցանցի գումարները քիչ են, որ հիմա էլ եկել ու մեր փոխարեն ուզում են հարցեր լուծել:
«Ո՞վ ա Մելիքյան Գագոն ընդհանրապես, ինչ ա՞ նա իրենից ներկայացնում թաքուն գալիս ա, թաքուն գնում, հիմա էլ եկել իրա արևին ուզում է ստեղ մարդ անցկացնի»,- մեզ հետ զրույցում ասացին Բերդեցիները, նկատելով, թե՝ եթե այդքան ամենակարող ու ընդունված էր Մելիքյանը, ապա նրան ինչո՞ւ նորից չտարան խորհրդարան:
Իսկ որ այս ընտրական թոհ ու բոհի մեջ ամենաուշագրավն ու զավեշտալին է, պատգամավոր չդարձած Գ. Մելիքյանը անուղղակի ձեով աշխատում է ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուի դեմ, փորձելով տեղի վարչական ռեսուրսը՝այս դեպքում` Էլցանցը, «Արմենտելը», որի տնօրենը Գագիկ Մելիքյանի եղբայր Արթուր Մելիքյանն է, ուղղել դեպի իր խնամու կողմը: Էլ չենք խոսում մարզի զինվորական ոստիկանապետ Դավիթ Դավթյանի մասին, որը նույնպես աշխատում է նախկին պատգամավորի խնամու օգտին:
Ստեղծված իրավիճակի մեջ ամենազավեշտալին այն է, որ Մելիքյանը իր մարտավարությամբ նոր օրենքներ է փորձում թելադրել ՀՀԿ-ին, ինչն անշուշտ, չի կարող իր հետևանքները չունենալ:
Ինչպես օրինակ, չի կարող հասարակական բուռն քննադատության թեմա չդառնալ այն, որ Մելիքյանի կողմանկիցները սահմանամերձ գոտում ապրող բնակչին, առանց հետ նայելու, իր փայ ալյուրը փորձում են հրամցնել, որպես ընտրական հումանիտար օգնություն:
Այս ամենից զատ, հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ Տավուշում տիրող տրամդրություններն ու տհաճ մթնոլորտը իրականում ձևավորվել է Մելիքյանի անձի առկայությամբ, որի հիմնական բան ու գործը, ՀՀԿ-ականների ուղղությամբ «բոչկաներ» գլորելն ու նրանց փուռը տալն է, ինչը սակայն մինչ օրս նրան չի հաջողվել:
ՀՀԿ-ի «սրտով» է արդյո՞ք այս ինքնագործ մարդու անընկալելի ու անհասկանալի արարքները, հատկապես այն պարագայում, երբ Տավուշի մարզում ու հատկապես Բերդ քաղաքում Մելիքյանի ստվերն անգամ որևէ մեկը տեսնել չի ուզում: Նա ապրում է միայն իր համար, մտածում է միայն իր բիզնես շահերի ու իր կարողությունները պարտակելու ու դրանց տանիքի հարցը լուծելու մասին, հատկապես որ Մելիքյանի ամիսներ առաջ ՀՀ Կառավարությանը արջի ծառայություններ մատուցելուց հետո նրան աչքով աչք չունի տեսնելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Մինչդեռ, ՀՀԿ-ի հովանու տակ պատսպարված Մելիքյանը մարզում Սուրիկ Լիսկայի ու Վարդանիկ հովերով է տարվել, ու որոշել խաղալ նրանց դերը: Թեև,նրանք ի տարբերություն այս խորամանակ ու ծպտյալ դեմքի միշտ խաղացել են իրենց սեփական դեմքով, ինչն անշուշտ ընդունվում է բոլոր գրված ու չգրված օրենքներով:
Ինչևէ, այսքանից հետո, մնում է ՀՀԿ-ն էլ ավելի ուշադիր լինի «զավակների» բռնած գործերին ու քաղաքական շոուների նկատմամբ, այլապես ստացվում է, որ Մելիքյաններն են ՀՀԿ-ի փոխարեն որոշումներ կայացնողները, սակայն իրենց միամիտի տեղ դնելով ձևացնում են թե առավոտից իրիկուն ՀՀԿ-ի դարդն են լացում, ու նրա ձայներն են հաշվում, որ հանկարծ սեփական կուսակցությունը կրիզիսի առաջ չկանգնի:
Ա. ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Տավուշ-Երևան
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.