23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook-ի իր էջում գրել է.Ծանոթանալով լրատվամիջոցների, հատկապես սոցիալական կայքերի գրառումներին ու մեկնաբանություններին, համոզվում եմ, որ մեր հասարակական կյանքում սաղմնավորվում են ազգային սնապարծությունը, ազգայնամոլությունը/ չշփոթել հայրենասիրության հետ/ եւ ազգային բացառիկության գաղափարները, տրամադրվածությունները հատկապես երիտասարդության մոտ: Կեղծ, ձեւական, ցուցադրական, վիրտուալ ՙՙհայրենասերները՚՚ հիմա ավելի շատ են, քան մոծակները շոգ ու խոնավ եղանակին: Ամենեւին չնվազեցնելով ազգային հիմունքների ինքնարժեքն ու կարեւորությունն ամեն ինչում, հարկավոր է հնարավորինս լինել կոսմոպոլիտ եւ ավելի քիչ փորձել ՙՙկղզիանալ՚՚: Կղզիացումը, ազգային բացառիկության տրամադրությունները տանում է մեկուսացման, առանձնացման եւ ամենեւին չի բխում պետության, Հայրենիքի շահերից… Հարգելով անցյալը քո ազգին, քո ժողովրդին, Հայրենիքը՝ միշտ պետք է հիշես, որ քո ազգը ոչնչով առավել չէ մյուսներից, որ նա նրանցից մեկն է, իր դրական եւ թերի կողմերով հանդերձ, որ նա ընդամենը երկիր մոլորակի՝ այդ մեծ ընտանիքի զավակներից մեկն է…
Երեկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Հարսնաքարի» դեպքի եւ Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ժառանգության» ներկայացրած նախագծին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Նիստին ներկա 8 անդամների կողմ եւ դեմ ձայները հավասար կիսվել են: 9-րդը ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, քվեարկությունից առաջ լքել է դահլիճը ու այդպես էլ չի վերադարձել:
«Ուրիխանյանը թռավ»,- բացականչել է հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը, ավելի ուշ լրագրողներին ասելով, որ Ուրիխանյանն իրեն խոստացել էր կողմ քվեարկել:
Սա 1-ին դեպքը չէ. երբ որեւէ հանձնաժողովի կարեւոր քվեարկությունից առաջ ԲՀԿ անդամը «թռնում» է: Նույնկերպ էր վարվել էթիկայի հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչը` Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) դեմ որոշում կայացնելու ժամանակ դուրս էր եկել եւ քվեարկությանը չէր մասնակցել»,- գրում է «Հայկական ժամանակը»։
«Հայկական ժամանակ».
Մեր տեղեկություններով, ՀՀ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը Մերձբալթիկայում սեփական բիզնես է դրել և այս օրերին իր հաշվին արձակուրդ է վերցրել ու մեկնել արտերկիր՝ իր բիզնեսին առնչվող հարցեր կարգավորելու։ Երբ զանգահարեցինք նրան՝ ճշտելու տեղեկությունը, հաստատեց, որ արտերկրում է։ Բիզնեսի մասին հարցին էլ արձագանքեց, թե այդպիսի բան չկա, «դրանք հիմար տեղեկություններ են, որ շրջում են», այդ դեպքում ի՞նչ նպատակով եք մեկնել ո՞ւր՝ հետաքրքրվեցինք։ «Դե հիմա ես պարտավոր չեմ հաշվետվություն տալ…. Ռուսաստանում եմ գտնվում»,– անորոշ պատասխանեց Երիցյանը։ «Հանգստանո՞ւմ եք»։ «Այո»։
«Հրապարակ».
«Հայկական վարկածի» տեղեկություններով, օրերս գործարար Արայիկ Հայրապետյանը՝ Լավանդայի Արայիկը, մեծ հավաք է կազմակերպել մեկ այլ ապարանցի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկ Սամոյին պատկանող «Փարվանա» ռեստորանում:
Գործարար Հայրապետյանը, որը սիրում է տարբեր քաղաքական ճամբարների հետ տարատեսակ խաղերի ու ինտրիգների մեջ մտնել, այս անգամ էլ որոշել է ոչ ավել, ոչ պակաս գործարարների միություն, կամ ինչպես ասում են նոր «կուսակցություն» ստեղծել, ուր իր ասելով ներգրավված են լինելու մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Հայրապետյանն, այս անգամ էլ հերթական հնարքների է դիմում նախագահական ընտրություններից առաջ եւս մեկ անգամ իր անձն ու ապարանյան կլանի գոյությունը կարեւորելու ու ի ցույց դնելու համար, քանի որ այլ կերպ նրա քաղաքական կարիերան երեբեք իր բաղձալի կետին հասնել չի կարող: Հասկանալի է, որ ՕԵԿ-ի գրկում հարմար դիրք չզբաղեցնելուց հետո, Հայրապետյանը պետք է գնար այս ճանապարհով, միայն թե հարց է առաջանում մանր ու միջին բիզնեսմեններին «պատվելուց» առաջ, ինչո՞ւ է միամիտ Հայրապետյանը նախ եւ առաջ սեղան նստել հայրենի օլիգարխների կարկառուն դեմքերի հետ: Անշուշտ, ցանկացած գործ պետք է սկսել »յուղալի պատառներին» ձեռք գցելուց հետո միայն:
Թեմայի շարունակությունը կարդացեք հաջորդիվ
ԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՅԱՆ
Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղի ունեցավ «2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաև 2001թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության և ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի քննարկումը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հիմնական զեկույցով հանդես եկավ նախագծի հեղինակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Չորս կողմ և չորս դեմ ձայների հարաբերակցությամբ այն արժանացավ հանձնաժողովի ոչ դրական եզրակացությանը:
Հիշեցնենք, որ ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու փաստարկներից մեկն այն է, որ նշված փաստերի հնչեղությունը, երկրում տիրող համատարած անպատժելիությունը` ըստ էության դատական իշխանության անգործությունը և գործադիր իշխանության կողմից լիազորությունների չարաշահումը, միանշանակ անհրաժեշտություն են առաջացնում դատական և գործադիր իշխանությունների նկատմամբ հակակշռող և զսպող մեխանիզմի կիրառմանը, որը, համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ Ազգային ժողովի կողմից կարող է իրագործվել ժամանակավոր հանձնաժողովի գործառույթներով:
Հայաստանի Հանրապետության նախագահը խորապես մտահոգված է հարևան Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը զինված հակամարտության մեջ ներքաշելու ցանկությամբ, գրում է Wall Steet Journal-ը, որը զրուցել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Պարբերականի հետ զրույցում Սերժ Սարգսյանն զգուշացրել է, որ այդ դեպքում հայկական ուժերը կտան «անհամաչափ» ուժեղ պատասխան։
ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանի կառավարությունը կողմ է ավելի քան 2 տասնամյակ շարունակվող հակամարտության շուրջ խաղաղ բանակցություններին։
«Ցավոք, ես կարծում եմ, որ Ադրբեջանը հարմար առիթ է փնտրում հակամարտության վերսկսման համար։ Ես մտահոագված եմ, որ նման սխալը կարող է վնասել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդին, սակայն ամենամեծ վնասը կհասցվի Ադրբեջանի ժողովրդին։ Մենք կողքից չենք հետևի, եթե փորձ արվի ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»,-ասել է նա։
Պարբերականը հիշեցնում է, որ շփման գծում լարվածությունը վերջին ամիսներին մեծացել է, և Հայաստանի ու Ադրբեջանի դիրքապահները փոխադարձ հրաձգության են ենթարկում միմյանց։
WSJ-ն նշում է նաև, որ ռազմական հռետորաբանությունն ակտիվացել է օգոստոսին, «երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որպես հերոս ընդունեց Ռամիլ Սաֆարովին՝ ադրբեջանցի սպա, ով 2004թ.-ին ՆԱՏՕ-ի դասընթացի ընթացքում կացնահարել էր հայ սպային»։
«Գործը դիվանագիտական փոթորիկ առաջացրեց, և Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ»,- գրում է թերթը։
«Ի՞նչն է պատճառը, որ Ադրբեջանում նման հայատյացության մթնոլորտ է ստեղծվել» հարցին նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Ավելի հեշտ է ստեղծել նման մթնոլորտ՝ խրախուսելով ատելության տարածումը, քան զբաղվել այդ մթնոլորտի հետևանքներով»։
Ըստ թերթի՝ Ադրբեջանը մերժում է միջազգային քննադատությունն այս հարցում։ Նախագահ Ալիևն ասում է, թե ներում շնորհելն արվել է՝ համաձայն Սահմանադրության, իսկ կառավարության պաշտոնյաները նշում են, որ Սաֆարովն էմոցիոնալ սթրես է տարել այն պատճառով, որ հակամարտության պատճառով նրա ընտանիքն ստիպված է եղել լքել Լեռնային Ղարաբաղից, իսկ երիտասարդ հարազատներից մեկը սպանվել է։
Ըստ WSJ-ի՝ Բաքուն զինվելու համար անցյալ 5 տարիների ընթացքում ծախսել է 11 մլրդ՝ Հայաստանի 2 մլրդ-ի համեմատ։
Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կհարվածի Ադրբեջանին միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղը կամ Հայաստանը ենթարկվեն հարձակման, բայց խոստացել է, որ Երևանի պատասխանն անհամաչափ ուժեղ կլինի։
Սերժ Սարգսյանը նաև զգուշացրել է, որ ռազմական հարձակման հնարավորությունն Իրանի վրա, որի հետ Հայաստանը սահման ունի, «ծայրահեղ մտահոգիչ է», և իրադարձություննների զարգացումը կարող է նաև խթանել հակամարտությունը Երևանի և Բաքվի միջև։
Նա ասել է, որ տարածաշրջանում միջազգային խաղորդների ավելի մեծ ներկայությունը կարող է օգնել նվազեցնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա լարվածությունը։ «Եթե մենք ապրեինք մեկուսացված տարածաշրջանում, որտեղ միջազգային ազդեցությունը չլիներ, պատերազմն արդեն սկսված կլիներ»,- ասել է ՀՀ նախագահը։
Երբ քաղաքական գործիչներն ուզում են մեկնումեկին վիրավորել, նրանք հաճախ օգտագործում են «Գեղամյան» ազգանունը՝ ասելով, որ իրենց հսսկառակորդը վարվում է, այսպես ասած, «գեղամյանավարի»։ Նկատի ունեն՝ հետևողական և սկզբունքային չէ։ Ինչ խոսք, պարոն Գեղամյանն իսկապես կերպարանափոխվելու տաղանդ ունի, մասնավորապես, մի քանի անգամ նախագահական ընտրարշավներում հանդես է եկել որպես ընդդիմադիր թեկնածու, որից հետո ճարպկորեն փոխել է իր դիրքորոշումը՝ դրանից քաղելով բազմաթիվ օգուտներ։ Բայց ասել, որ Արտաշես Մամիկոնովիչը միակն է քաղաքական գործիչներից, որը փոխում է իր դիրքորոշումը, մեղմ ասած, չափազանցություն կլինի։ Պետք չէ շատ ուշադիր վերլուծաբան լինել՝ տեսնելու համար, որ մեր քաղաքական երկնակամարում կան բազմաթիվ մարդիկ, որոնք վերջին բառերով հայհոյում էին Տեր-Պետրոսյանին, Ծառուկյանին, Օսկանյանին կամ Սերժ Սարգսյանին, իսկ հիմա, երբ հիշյալ գործիչներն անում են քայլեր, որոնք այդ հայհոյողներին և իրենց թիմերին ձեռնտու են, առնվազն լոյալություն են պահպանում։ Եթե նույն Գեղամյանը հանկարծ սկսի խաղալ այն խաղը, որը ձեռնտու է իրեն փնովողներին, վերջիններս չեն բերի նրան որպես անսկզբունքայնաթյան օրինակ։
Գուցե այդպիսի փոփոխամտություն դրսևորվում է միայն անձերի նկատմամբ, իսկ ահա սկզբունբների ստումով նրանք անսասան են՝ մեր լեռների պես։ Բայց դա էլ այդպես չէ։ Դուք կարծում եք, օրինակ, որ 95 թվականին ՀՀՇ-ն կո՞ղմ էր 100 տոկոսանոց համամասնական ընտրություններին։ Ոչ, այն ժամանակ իշխանությունն ատամներով պաշտպանում էր մեծամասնական կարգը, որովհետև խնդիր ուներ խորհրդարան խցկելու ի՛ր գողականներին և օլիգարխներին։ ճիշտ նույն պատճառով այժմ մեծամասնական կարգից է կառչում Հանրապետականը։ Կամ՝ դուք լսե՞լ եք, որ Քոչարյանի իշխանության օրոք ԲՀԿ-ն պայքարի հանուն կառավարման խորհրդարանական համակարգի։ Կամ՝ դեռևս երկու տարի առաջ ՀԱԿ-ը վստահ էր, որ «մարտի 1– ի» սպանդը կազմակերպել է Քոչարյանը, իսկ հիմա, կարծես, հակված են մտածելու, որ դա արել է Սերժ Սարգսյանը, որովհետև որոշակի «ռասկլադներում» երկրորդ նախագահը կարող է անուղղակիորեն դառնալ ՀԱԿ-ի դաշնակիցը։
Նույնը՝ քաղաքական հետապնդումների հարցում։ ՀՀՇ-ն կարծում է, որ նա ճիշտ է հետապնդել ՀՅԴ– ին, սակայն մնացածներին՝ սկսած 98 թվականից, սխալ են հետապնդել։ Իսկ, օրինակ, Օսկանյսսնը կարծում է, որ մարտի 1-ից առաջ և հետո իշխանությունը ճիշտ էր վարվել, որ մարդկանց նետել էր բանտերը (համենայնդեպս՝ երբեք դրա դեմ չի ընդվզել), իսկ հիմա իր դեմ գործ սարքելը սխալ է։ Քաղաքական ուժերից ոչ մեկը չի հայտարարում, որ քաղաքական հետապնդումները՝ սկսած դաշնակցականներից, շարունակած Վանոյով, 2004-ի ձերբակալություններով, «մարտի 1-ով» և վերջացրած Վարդան Օսկանյանով և Տիգրան Առաքելյանով, անընդունելի են։
Այնպես որ՝ չարժե կենտրոնանալ Գեղամյանի վրա
«Առավոտ».
Թերթը գրում է. «Այս օրերին Մոսկվայում է գտնվում ԲՀԿ-ական-քոչարյանական թևի էլիտան, որի նպատակն առաջիկա նախագահական ընտրություններում վերջնական կողմնորոշվելն է։ Մեր տեղեկություններով, նրանք փորձում են համոզել «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանին՝ համաձայնել դառնալ նախագահի թեկնածու կամ ստանձնել վարչապետի պաշտոնը։ Սակայն մոսկովյան մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Կարեն Կարապետյանը չի համաձայնում։ «Նա նման ամբիցիաներ երբեք չի ունեցել, մշտապես աշխատել է հեռու մնալ հայաստանյան քաղաքական դաշտից»,– տեղեկացրին մեզ։ Քննարկվո՞ւմ է նման սցենար ԲՀԿ-ում, և ինչո՞ւ է մեկնել Ծառուկյանը Մոսկվա՝ հարցրինք ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին։ «Պարոն Ծառուկյանի այցը Մոսկվա բացառապես պայմանավորված է մրցանակաբաշխությանը մասնակցությամբ. տեղյակ եք՝ նա հռչակվել է «Տարվա մարդ»՝ հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական, քաղաքական, տնտեսական, մշակութային ամրապնդման գծով։ Եվ եթե պարոն Ծառուկյանի այցն ունենա պետական, քաղաքական, հասարակական այլ նշանակություն, մենք այդ մասին հավելյալ կտեղեկացնեևք»,– ասաց նա»։
«Հրապարակ».
Ծնողական ժողովներ են հրավիրվում 133, 170 դպրոցներում և մանկապարտեզներում, որոնց ընթացքում բացահայտ կատարվում է ՀՀԿ-ի թեկնածուի քարոզչություն. այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է թիվ 1 ընտրատարծքում առաջադրված «Ժառանգության» ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:
«Ավելի զավեշտալի է, երբ ծնողներին կանչում են և պահանջում անձնագիր և անձնագրի սերիան: Ահազանգել եմ այս մասին ԿԳ նախարությանը և քաղաքապետրանին և հուսով, որ վերջ կտրվի այս ամենին»,- ընգծել է նա:
Ըստ Սաֆարյանի, հին բարի ավանդույթները շարունկվում են և ՀՀԿ-ն խախտում է «Ընտրական օրենսգիրքը»:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով, այս ընտրությունները թեստ են նախագահական ընտրություններից առաջ, որոնց ակնդետ հետևում է միջազգային հանրությունը:
Քոչարյանը նոր հանդիպում է նախապատրաստում ՌԴ մայրաքաղաքում: Ըստ քաղաքական շրջանակներում պտտվող լուրերի, որոշ պատգամավորներ, որոնց մեջ են լինելու թե ՀՀԿ-ական օլիգարխներ, թե ընկեր դաշնակցականներ ու ևս մի քանի «երդվյալ» ռոբերտ քոչարյանականներ, պատրաստվում են մեկնել Մոսկվա:
Նախատեսվող այցն անձամբ Ռոբերտ Սեդրակիչի մտահաղացումն է, որը վերաբերելու է արտաքին քաղաքական գործընթացներին ու 2013-ի ընտրություններին:
Տարբեր տրամաչափի քաղաքական այրերը սպասում են, թե ինչ նորություն կլինի իրենց համար Մոսկվայում: Իսկ թե կոնկրետ որ օրն է կայանալու Ռոբերտ Սեդրակիչի հրավիրած խորհրդավոր հանդիպումը, Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չգիտեր,ավելին՝ նա ասաց, որ այդ մասին առաջին անգամ է լսում:
Անի Սուլթանյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.