23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Ռոբերտ Քոչարյանի`միաժամանակ արտերկրում գտնվելը վերլուծաբաններին և լրագրողներին առիթ տվեց մտածելու, որ ինտենսիվ ստվերային բանակցություններ են ընթանում առաջիկա նախագահական ընտրությունների շուրջ: Սակայն տարօրինակ նյարդային շեշտադրումներով Քոչարյանն արձագանքեց դրան` իր խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի շուրթերով. «Այդ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չեն հանդիպել, այդ լուրերի ի հայտ գալու պահին էլ Ռոբերտ Քոչարյանը Կանադայում էր: Թերևս, կարող էի բավարարվել այս կարճ պատասխանով, բայց կուզենայի մի հռետորական հարց տալ. իսկ ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Երևանը թողած, հանդիպեն արտասահմանում: Կոնսպիրատիվ տեսության սիրահարներին առաջարկում եմ թողնել այս թեման և դադարեցնել խորհրդավոր հանդիպումների փնտրտուքը, առավել ևս` օտար երկրներում: Վստահ եմ, դա անպտուղ զբաղմունք է»:
Հասկացանք`չեն հանդիպել: Բայց ի՞նչ կապ ունի Երևանը կամ արտերկիրը: Համ էլ ընդհանրապես անկախ աշխարհագրական վայրերից Քոչարյանն ու Սարգսյանը կարող են հարկ եղած պահին զրուցել` հուսալի կապի միջոցներ կան, որ չեն կարող գաղտնալսվել, բայց…
Արի ու տես, Քոչարյանը «նյարդացած» ժխտում է ու ժխտում: Ի՞նչն է նրան հունից հանել` թերևս այն, որ ԲՀԿ-ի միջոցով չի կարողանում իր ուզածին հասնել:
Այն, որ Գյումրիի ընտրատարածքում ԲՀԿ-ն սատարում է ՀՀԿ-ական Արման Սահակյանին, Սամվել Բալասանյանի ցուցադրական ակտն է, որ 2013-ին նա սատարելու է հենց Սերժ Սարգսյանին: Բայց դա քիչ էր, մի բան էլ չի ստացվում ԲՀԿ-ի վրա փաթաթել՝ Օսկանյանի թեկնածությունը:
Ահա մի հատված նրա սրտաճմլիկ ֆեյսբուքյան գրառումից. «Հանդիպումները ԲՀԿ տարածքային կառույցներում ցույց տվեցին, որ կուսակցության ակտիվ անդամները գտնում են, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով և այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը: Այդ հանդիպումների ընթացքում արվել է հետևյալ հարցադրումը. «Նախագահական ընտրություններին մասնակցելու դեպքում ԲՀԿ թեկնածուն պետք է լինի Վարդան Օսկանյանը, բայց չի բացառվում անհրաժեշտության դեպքում Գագիկ Ծառուկյանի առաջադրումը»: Չնայած այն հանգամանքին, որ հենց Գագիկ Ծառուկյանի առաջարկով որպես առաջնային տարբերակ քննարկվել է իմ թեկնածությունը, կուսակցության անդամները արտահայտվել են հօգուտ Ծառուկյանի առաջադրման, ինչին համաձայն եմ նաև ես:
Գագիկ Ծառուկյանը ժողովրդի մոտ մեծ հեղինակություն և համակրանք է վայելում: Միաժամանակ, ժողովրդի և քաղաքական ուժերի մոտ պահանջ կա հասարակական համախմբման և համակարգային լուրջ փոփոխություններ ենթադրող օրակարգի հիման վրա միասնական ուժերով, ինչու չէ՝ նախագահական ընտրություններին նաև միասնական թեկնածուով երկիրը դուրս բերել ծանր վիճակից»:
Այսինքն ի՞նչ ստացվեց`Քոչարյանը փորձեց Ծառուկյանին պարտադրել Օսկանյանի առաջադրումը, Ծառուկյանն էլ դրան պատասխանեց ԲՀԿ կառույցների «ոչ»-ով, Օսկանյանն էլ ճարահատյալ դա բացահայտեց «Ֆեյսբուքում», փորձելով անհարմար վիճակ ստեղծել Ծառուկյանի համար…
Ակամա հիշում ես ԱԺ քարոզարշավի ժամանակ ԲՀԿ-ի մասին հակաքարոզչական հոլովակից մի հատված. «Բժիշկ, բժիշկ, եկ մեր տուն, շատ «Սիվիլիթաս» է մեր կատուն»: Դե այն ժամանակ Քոչարյանի կերցրած «առյուծի սրտով» Հմայակ Հովհաննիսյանը բերանը հրապարակավ շաղ տվեց Ծառուկյանի վրա, և զրկվեց մանդատից: Հիմա էլ Օսկանյանն է ավել-պակաս խոսում, ու թեև նրան դժվար թե ծանոթացնեն ոսկեզօծ կրակող «Վերտու» հեռախոսի և «տնական» տփոցի հետ, բայց ԲՀԿ-ում նա կայուն հեռանկար, էլ հաստատ չունի: ԲՀԿ-ն հաստատ ամերիկամետ «ավազակապետություն կազմաքանդող» չի դառնա, կմնա Եվրասիական միության հավատարիմ կողմնակից, հետևաբար Օսկանյանն այդտեղ անելիք չունի: Իսկ առանց ԲՀԿ նա ոչինչ է`ինչքան էլ «միասնական թեկնածու» հռչակվի ու վերահռչակվի:
Հա, ի դեպ, եթե խորանանք ոչ վաղ անցյալի քաղաքական խոհանոցի մեջ, ապա սա Օսկանյանին առաջ մղելու ամենևին առաջին փորձը չէ: Հիշենք Օսկանյանի խոստովանությունը, որ իրեն առաջարկվել էր ԲՀԿ մտնել դեռ 2006-ի վերջին կամ 2007-ի սկզբին: Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ն ստեղծել էր, որպեսզի 2007-ի ԱԺ ընտրություններին վերցնի մեծամասնություն, իսկ այնուհետ իրավահաջորդ նշանակի իր և ԱՄՆ-ի հավատարիմ Վարդան Օսկանյանին: Չստացվեց`Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում հավաքեց գրեթե բոլոր «հայերեն վատ խոսող» «ֆեոդալներին» ու վերցրեց ԱԺ մեծամասնությունը, և Քոչարյանը ստիպված եկավ գնալ ՀՀԿ գրասենյակ և անձամբ շնորհավորեց: Եվ Օսկանյանի իրավահաջորդությունը գրվեց սառույցին, ու անխուսափելի դարձավ Սերժ Սարգսյանի իրավահաջորդությունը: Ճիշտ է, 2008-ի մարտի 1-ին Քոչարյանը, ուշացնելով արտակարգ դրություն մտցնելը, արյունով ներկեց Սարգսյանի նախագահության մեկնարկը, սակայն շախմատի ֆեդերացիայի նախագահ Սարգսյանը քաղաքական շախմատային պարտիայով հաջողությամբ չեզոքացրեց ու փոշիացրեց ՀԱԿ-ի հսկայական հեղափոխական ներուժը, ու այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումն է նաև մեծ հարցականի տակ: Ու ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ՀԱԿ-ի նախաձեռնությունն էլ դառավ ոչ թե ընդդիմության բեկումնային համախմբման առիթ, այլ վերածվեց ծիծաղելի ֆարսի:
Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը այդպես էլ չկարողացավ ԲՀԿ-ով ու Օսկանյանով հաջող շախմատ կամ բասկետբոլ խաղալ` 2007-ից սկսած մինչ օրս: Ամեն հաջորդ քայլին ուժեղացան ոչ թե իր, այլ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դիրքերը: Ռևանշը հա չի ստացվում ու չի ստացվում: Ու հիմա մնացել է նախագահական ընտրությունների երկու ամենահավանական սցենար.
1) ԲՀԿ-ն առաջադրում է Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, վերջինիս սատարում կամ չի սատարում ընդդիմությունը: Նա ստանում է մինչև 30 և ավել տոկոս քվե, այնուհետ շնորհավորում է Սերժ Սարգսյանի հաղթանակը, և ԲՀԿ-ն վերադառնում է իշխող կոալիցիա,
2) ԲՀԿ-ն սատարում է Սերժ Սարգսյանին, միգուցե` խորհրդարանական կառավարմանն անցնելու նախապայմանով: Երկրորդ տեղը ստացած ընդդիմության թեկնածուին (լինի դա Լևոնը, Րաֆֆին թե Արամ Զավենիչը) չի հաջողվում ընտրությունները չճանաչելու ժողովրդական ալիք բարձրացնել` ակնհայտ թուլության պատճառով, ԲՀԿ-ն, բնականաբար, վերադառնում է կոալիցիա:
Բնականաբար, երկու դեպքում էլ ներկայիս ընդդիմությունից մնում են «կոտոշներ և սմբակներ», ՀՀԿ-ն այնքան է ուժեղանում, որ իր ազդեցությամբ գրեթե հավասարվում է խորհրդային ժամանակների Կոմկուսին: Իսկ արդյո՞ք Քոչարյանը տեղ ունենլու է քաղաքական մենաշնորհատեր ՀՀԿ-ում, թե՞ նախաձեռնելու է նոր ընդդիմության ձևավորումը, դա այսօր գուշակությունների ոլորտից է:
Ինչպես կասեր Արթուր Մեսչյանը` «ահա և վերջ…»:
Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Zham.am-ի բացառիկ հարցազրույցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
-Պարո՛ն Ծառուկյան, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ողջ հանրությունը, նաեւ արտերկրում բնակվող միլիոնավոր մեր հայրենակիցներ սպասում են Ձեր որոշմանը` կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Ե՞րբ կընդունեք Ձեր որոշումը:
-Բնականաբար, նման կարեւորագույն որոշումները չեն ընդունվում վերջին պահին եւ հանպատրաստից: Ասեմ ավելին. ես իմ մեջ որոշումն արդեն կայացրել եմ: Այլ հարց է, որ քանի դեռ ընտրական օրենսդրությունը թույլ է տալիս այն չհրապարակել, ես օգտվում եմ այդ հնարավորությունից: Մյուս կողմից, սա նաեւ օպտիմալ ժամանակահատված է՝ կուսակցական ընկերների եւ քաղաքական դաշտում գործընկեր կուսակցությունների կարծիքները եւ առաջարկները լսելու համար:
-Ի դեպ, ժամանակի մասին. կա կարծիք, որ Ձեր վերջնական խոսքի ուշացման պարագայում ժամանակն աշխատում է Ձեր դեմ, կա նաեւ հակառակ տեսակետ, որ ժամանակը աշխատում է Ձեր օգտին:
-Գիտեք, որ ժամանակը դեմ կամ կողմ աշխատելուց բացի, ունի նաեւ այլ կարեւոր հատկանիշներ: Ժամանակը պահանջում է նաեւ համբերություն եւ ճշգրիտ, հաշվարկված որոշումներ կայացնելու անհրաժեշտություն:
2008 թվականի նախագահական ընտրություններից հետո չընդրկվելով կառավարության կազմում, նախկին արտգործնախարարը նոր խաղ սկսեց, որի հեռահար նպատակը ՀՀ Նախագահի աթոռն էր: Խաղ, որի վրա գործադրվեցին հսկայական ջանքեր, ծախսվեցին ահռելի միջոցներ:
Սակայն հիմա արդեն պարզ է, որ այս խաղը տանուլ է տված:
Եթե անգամ ԲՀԿ-ն առաջադրի իր սեփական թեկանածուին, Վ. Օսկանյանի վերջին հայտարարությունից հետո ակնհայտ է, որ դա չի լինելու հենց ինքը, Վարդան Օսկանյանը:
Նա պարտվեց բուն “մրցությանը” չհասնելով, հենց ներկուսակցական”որակավորման” փուլում:
Այդ հայտարարությունը նաև “դեմքը փրկելու” քայլ էր, բարգավաճական փրայմերիզում Գ. Ծառուկյանի հաղթանակով ուրախանալու և մրցակցին շնորհավորելու իր արհեստականությամբ անհաջող փորձ:
Հ.Գ. Վ. Օսկանյանին մեկ սփոփանք է մնում. շարունակել փորձել փչացնել Գ. Ծառուկյանի հարաբերությունները ՀՀ Նախագահի հետ:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանում քաղաքական ճահճին գումարվել է կուսակցությունների քաոսը, որովհետև բոլորը բոլորի հետ բանակցում են, բայց հստակ օրակարգ չեն կարողանում ձևավորել:
Ըստ նրա, եթե այսպես շարունակվի մնում է էպոսագետ Վարդան հաղթի Սերժ Սարգսյանին:
«Իսկ ընդդիմությունը, որը գերհզոր ձայներ ուներ ժամանակին հասկանում է, որ եթե դնի իր թեկնածությունը և պարտվի՝ կասեն, որ դա պայմանավորված էր իշխանության հետ, կամ, եթե պարտվի պետք է տանի հեղափոխական ճանպարհի, բայց դա էլ մի քիչ դժվար է պատկերցնել, մանավանդ ԲՀԿ-ի մասով»,- ընդգծել է Արամ Կարապետյանը:
Բանախոսի խոսքով, այն անձնագրերը, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանությունը վերցրել է քաղաքացիներից՝ չեն վերդարձրել, որ նախագահական ընտրությունների ժամանակ օգտագործեն:
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրություն է ուղարկել Գյումրու քաղաքապետարան՝ խնդրելով 49 հեռախոսահամարների վերջին 6 տարվա կոդոգրումները։
Պարզվել է, որ քաղաքապետարանը տարեկան 30-40 հազար դոլարի հեռախոսավճար է մուծել, սակայն, ըստ Լևոն Բարսեղյանի, իրեն պատասխանել են, որ կոդոգրում ձեռքի տակ չունեն, գումարը մուծել են, սակայն չեն պահանջել։ Պարոն Բարսեղյանը նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին առաջարկել է դրանք վերցնել «ԱրմենՏելից», քանի որ, որպես վճարող, միայն ինքն իրավունք ունի կոդոգրում պահանջելու։ «Հետաքրքիր է, այսքան ժամանակ ձեր փողերով ո՞ւր են զանգել, ո՞ւմ հետ են խոսել, չի բացառվում, որ 40 հազար դոլարից 20 հազարը 1-2 տեղ զանգած լինեն»,– իր կասկածները հայտնեց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը։ Ըստ քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերի՝ 10,5 մլն դրամի հեռախոսավճար մուծել են 2010 թվականին, 11,5 մլն դրամ՝ 2011 թվականին, 13,5 մլն՝ վերջին տասն ամսվա ընթացքում։
Նա նաև մեջբերեց իր հիմնարկի փորձը, երբ 100 հազար դրամն անցնում է, անմիջապես կոդոգրում է պահանջում՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է գումարն ավելացել, մինչդեռ Վարդան Ղուկասյանի օրոք քաղաքի պաշտոնյաներն աղքատ գյումրեցիների հաշվին ճոխ-ճոխ խոսել են։
«Առավոտ».
Այս երկու շաբաթվա ընթացքում երկու զուգահեռ գործընթացներ տեղի ունեցան: Առաջինը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդակցություններն էին քաղաքական ուժերի հետ համակարգային փոփոխությունների նպատակով ընդհանուր օրակարգ ձևավորելու շուրջ: Մյուսը ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հանդիպումներն էին մարզերում և Երևանում տարածքային կառույցների անդամների հետ, որոնց նպատակն էր քննարկել և նրանց տեսակետներն իմանալ ԲՀԿ-ի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:
Առաջինի հետ կապված՝ երեկ «Ազատ դեմոկրատների» հետ հանդիպումով ավարտվեց խորհրդակցությունների առաջին փուլը: Մենք հանդիպեցինք խորհրդարանում ներկայություն ունեցող քաղաքական բոլոր ուժերի հետ՝ բացառությամբ ՀՀԿ-ի, որը չէր ցանկացել հանդիպել: Այս պահին հեռու եմ այն մտքից, որ ասեմ՝ ինչ-որ ընդհանուր օրակարգի շուրջ կա համաձայնություն, բայց կարող եմ ասել, որ այս ընթացքում առաջացավ բավական ընդգրկուն քաղաքական օրակարգ՝ բազմաթիվ ընդհանրություններով:
Երկրորդի հետ կապված՝ հանդիպումները ԲՀԿ տարածքային կառույցներում ցույց տվեցին, որ կուսակցության ակտիվ անդամները գտնում են, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով և այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը: Այդ հանդիպումների ընթացքում արվել է հետևյալ հարցադրումը. «Նախագահական ընտրություններին մասնակցելու դեպքում ԲՀԿ թեկնածուն պետք է լինի Վարդան Օսկանյանը, բայց չի բացառվում անհրաժեշտության դեպքում Գագիկ Ծառուկյանի առաջադրումը»: Չնայած այն հանգամանքին, որ հենց Գագիկ Ծառուկյանի առաջարկով որպես առաջնային տարբերակ քննարկվել է իմ թեկնածությունը, կուսակցության անդամները արտահայտվել են հօգուտ Ծառուկյանի առաջադրման, ինչին համաձայն եմ նաև ես:
Գագիկ Ծառուկյանը ժողովրդի մոտ մեծ հեղինակություն և համակրանք է վայելում: Միաժամանակ, ժողովրդի և քաղաքական ուժերի մոտ պահանջ կա հասարակական համախմբման և համակարգային լուրջ փոփոխություններ ենթադրող օրակարգի հիման վրա միասնական ուժերով, ինչու չէ՝ նախագահական ընտրություններին նաև միասնական թեկնածուով երկիրը դուրս բերել ծանր վիճակից:
Ահավասիկ, այս երկու հանգամանքների հիման վրա է, որ քաղաքական ուժերը առաջիկայում պետք է որոշում կայացնեն, թե ինչ ձևաչափով, ինչ օրակարգով և ինչ թեկնածուով են մասնակցելու նախագահական ընտրություններին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական խոսքը հայ անվանի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ.
«Խոր վշտով տեղեկացա անվանի հայ երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին:
Նա մեր ժամանակների բացառիկ երգչուհիներից էր, ով իր անզուգական ձայնով գերել է բազմաթիվ սրտեր ու հոգիներ: Մեծ ու անգնահատելի է Ֆլորա Մարտիրոսյանի ավանդը հայ երգարվեստում: Նրա թողած ժառանգությամբ դեռ կշարունակեն հիանալ բազմաթիվ սերունդներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»։
Այս շաբաթ լինելու է ՀՀԿ ԳՄ նիստ, թե ոչ, ՀՀԿ-ում առայժմ չեն կարող ասել. «Նախագահը պիտի գա՝ տեսնենք»։ Ուստի, ուժի մեջ են ԳՄ նախորդ նիստին Սերժ Սարգսյանի հռչակած դեկրետները, առաջին անգամ այդ նիստին Սերժ Սարգսյանը հրահանգել է՝ եթե հանկարծ ԲՀԿ-ն «կպնի ինձ, դուք էլ կպնում եք Գագոյին, եթե կպնեն ձեզ, դուք էլ կպեք իրենց, եթե կպնեն կուսակցությանը, կրկնակի կպեք և իրենց, և կուսակցությանը»՝ ակն ընդ ական տարբերակով։ Հիշեցնենք, որ մինչ այդ պատմական նիստը Սերժ Սարգսյանն իր ծերակույտին հրահանգել էր՝ Գագոյին չկպնել։ «Հրապարակ».
«Մեր տեղեկություններով՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպման նախնական պայմանավորվածություն է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի և ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենի հետ։ Բայց, երբ ԱՄՆ դեսպանի ղեկավարած պատվիրակությունը եկել է Ազգային ժողով հանդիպման, պարզվել է, որ Արտակ Զաքարյանը Հայաստանում չէ։ ԱԺ արարողակարգի ծառայությունից զանգահարել են Արտակ Զաքարյանին, և նա ասել է, որ տատիկն է մահացել, ինքը, 10 օրից ավելի, գտնվում է Ղարաբաղում։ Ազգային ժողովում շտապ կարգով սկսել են Արտակ Զաքարյանին փոխարինող փնտրել։ Սկզբում մտածել են, որ դեսպանին ընդունի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պարզվել է, որ նա ԱԺ-ում չէ։ Ի վերջո, վիճակը փրկելու գործը հանձն է առել ԱԺ մյուս փոխնախագահը՝ Հերմինե Նաղդալյանը, ով նաև Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավարն է։ Ի վերջո, հանդիպումը կայացել է։
Երեկ մեր թղթակցի հետ զրույցում Արտակ Զաքարյանը ժխտել է, որ ինքը դեսպանի հետ հանդիպելու պայմանավորվածություն է ունեցել։ «Ձեզ նման բան ասողը կատարյալ հիմարություն է ասել»,– հայտարարել է Զաքարյանը։ Ապա ասել է, որ հանդիպումը նախատեսված է եղել Հերմինե Նաղդալյանի հետ, ով Հայաստան-ԱՄՆ բարեկամության խմբի ղեկավարն է։ Հետաքրքիր է՝ եթե հանդիպումն ի սկզբանե Արտակ Զաքարյանի հետ չէր նշանակված, այլ Հերմինե Նաղդալյանի, որտեղի՞ց Զաքարյանը, գտնվելով Ղարաբաղում, գիտեր դրա մասին։ Փորձելով ցույց տալ իր անտեղյակությունը սկանդալից, Զաքարյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք հանդիպումը Նաղդալյանի հետ կայացել է, թե՞ ոչ։ Մինչդեռ Արտակ Զաքարյանը կարող էր ասել, որ ինքն իսկապես մոռացել է նախապես նշանակված հանդիպման մասին։ Ճիշտ է, տեղի ունեցածն էթիկայի առումով ոչ մի արդարացում չունի, բայց գոնե կարելի է ավելի ազնիվ լինել»,– գրում է թերթը։
«168 ժամ».
Նախագահ Ալիեվի նորագույն հայտարարությունը առաջին հայացքից քաղաքական անհեթեթության հերթական նմուշ կարող է համարվել: Պետք է փորձել սակայն հայտարարության շարժառիթը տեսնել` հայ-ադրբեջանական հակամարտության գործընթացի ժամանակի ներկա տարածքում և այնտեղ կատարված վերջին զարգացումների լույսի ներքո։
Նախ ամփոփենք հայտարարության բովանդակության հիմնական կետերը:
Նախագահ Ալիեվի համար Ադրբեջանի թիվ մեկ թշնամին հայկական լոբբին է: Հայաստանի Հանրապետությունը, ըստ ադրբեջանցի ղեկավարի արհեստական մի պետություն է` հիմնված հնադարյան ադրբեջանական տարածքների վրա:
Ալիեվ շարունակում է քաղաքական «գյուտարարությունը» և այս անգամ հայկական լոբբիի կողմից դիտելով հարցը` հայտարարել է, որ Ադրբեջանի համար հայկական լոբբին թիվ մեկ թշնամին է, բացատրելու համար թե ինչու՞ Բաքուն թշնամի է նկատում հայկական լոբբին: Թշնամանքը թշնամանքի արդյունք է «խաղաղասեր» Բաքվի համար:
Ապա, Ալիեվը անցել է դասակարգելու համար իր երկրի թիվ երկու թշնամին, որ իսլամաֆոբիան է, որին կլանված են տարբեր պետություններ: Այստեղ իսլամաֆոբիայի զարգացման ալիևյան բացատրությունը այնքան էական չէ, որքան երևույթի նշումը իբրև երկրորդ թշնամի: Բայց այդ մասին քիչ հետո:
Շատ արագ, ալիեվյան այս հայտարարությունը հուշում է համահնչեղություն Անկարայի տարբեր վարիչների կողմից կրկնվող հանկերգին` Թուրքիան պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ բնականոն հարաբերություններ մշակելու, սակայն Սփյուռքն է (իմա՛ հայկական լոբբին) խանգարողը. կամ` ծայրահեղական Սփյուռքի և չափավորական Հայաստանի անտեղի բնութագրումներն ու որակավորումները` ներհայկական ճեղքեր առաջացնելու անարդյունք քաղաքականության կիրարկման փորձերով:
Այս դեպքում սակայն աշխատում է մի այլ տրամաբանություն: Չմոռանանք, որ քաղաքական ի՛նչ տեսակի կարևորություն ներկայանցող երևույթի և ժամանակի հանգամանքները ստիպել են Ալիեվին կատարելու նման հայտարարություն:
Խնդիրը շատ բնական կարգով կապվում է պաշտոնական Մոնտեվիդեոյի առած քայլերին: Բաքվի ղեկավարն ու իր խորհրդականները շատ լավ գիտեն, որ Ուրուգվայը զուտ հայտարարողական հարթությունից դուրս է եկել և իրոք, քայլ առ քայլ պատրաստվում է Արցախի իրավական ճանաչման առնչությամբ պաշտոնական դիրք ճշտելու: Բաքվի բողոքագրերը ևս որևէ ազդեցություն չեն գործել Մոնտեվիդեոյի վրա, որ միևնույն հետևողականությունն ու հայտարարված հանձնառությունը ցույց է տալիս Արցախի թղթածրարի նկատմամբ: Թեկուզ նվազ ազդեցիկությամբ, այսուհանդերձ տագնապի մատնող քայլ էր նաև Ավստրալիայի մեծագույն նահանգի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը, որից շփոթահար վիճակում հայտնվեց Ալիեվի վարչակարգը:
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահի այցելությունը Ստեփանակերտ ինքնին Բաքվին անճարակության մատնող քայլ է: Ճիշտ է, որ երկար ճանապարհ է ենթադրում տակավին, այսուհանդերձ առաջին քայլը առնված է և դեպի իրավական ճանաչումը քայլ առ քայլ կտրելիք ուղի է:
Հիմա, պետք է զորաշարժի ենթարկել ադրբեջանական դիվանագիտությունը, թիրախ ընտրելով հայկական լոբբին: Ալիեվի վարչախումբը նկատել է, որ ինչպես Ավստրալիայի և ամերիկյան որոշ նահանգների, այնպես էլ Ուրուգվայի դեպքում տեղի շարժիչ գործոնները՝ Հայ Դատի գրասենյակներն ու հանձնախմբերը հիմնական դերակատարությունն են ունեցել։ Ուրեմն պետք է թիվ մեկ թշնամի նախ հայտարարել ու ճանաչել հայկական լոբբին, մշուշապատել թշնամանքի բուն պատճառը` հայտարարելով, որ իրենց թշնամանքը հայկական լոբբիի կողմից դավանած թշնամանքի արդյունք է պարզապես և ապա հայտարարված թիվ մեկ թշնամու դեմ հավաքագրել և զորաշարժի ենթարկել նրանց ովքեր իսլամաֆոբիայի զոհ են: Կրոնական հանգամանքի այս իբրև թե հեզասահ անցումը կատարելով Ալիեվը խաղում է հայկական լոբբիի դեմ իսլամական աշխարհը զինվորագրելու նպատակով հին մարտավարությամբ նոր խաղը:
Ուրուգվայի առած քայլերը հունից հանել են նախագահ Ալիեվին: Այս նշանակում է որ դիվանագիտական պատերազմ հայտարարող Ալիեվի համար հետզհետե, քայլ առ քայլ տեսանելի դառնալու ընթացքում է Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը: Իսկ այս մեկը փաստում է արդեն Բաքվի վրա հայկական լոբբիի արձանագրած առաջխաղացումը կամ` Ադրբեջանիի թիվ մեկ թշնամու:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.