23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը բազմաթիվ տարածքներ ունի Կորյունի 18Ա շենքում։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Դա բարձրահարկ, ապակեպատ շենք է, որտեղ վարձակալությամբ տարբեր ընկերություններ են աշխատում։ Այնտեղ նույնիսկ գործում է մի մասնավոր բուհ, այդ շենքում է գտնվում նաեւ ՀԱԿ գրասենյակը եւ այլ կազմակերպություններ։ Շենքի տարբեր հարկաբաժիններ պատկանում են տարբեր մարդկանց։ Իսկ թե ինչպես, ինչ միջոցներով կամ ինչ հիմունքներով է Մ. Մելքումյանը տարածքներ ձեռք բերել, ինքը՝ ԲՀԿ-ական պատգամավորը չցանկացավ մեզ հայտնել։ Նա ընդամենը ասաց, որ մեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Ժամանակի» հետ զրույցում, սակայն, նրան պատկանող շենքի վարձակալներից մեկը հայտնեց, որ Մ. Մելքումյանն իր սենյակների համար բավական բարձր գներ է սահմանել՝ 10-13 քմ տարածքի համար 80-100 հազար դրամ է պահանջում։ Ի դեպ, Մելքումյանը նաեւ դասավանդում է Երեւանի տնտեսագիտական համալսարանում, որտեղ, իր ուսանողների եւ գործընկերների հավաստմամբ, հայտնի է որպես այլընտրանքային ճանապարհով գնահաատկան նշանակող դասախոս»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
Թերթն իր խմբագրականում գրում է.
Վերջերս Կամերունի նախագահ Պոլ Բիյան նշեց իր պաշտոնավարության 30-ամյակը։ Աշխարհում կան իրենց գահից կառչած ավելի «հին» բռնապետներ՝ Տեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգո (Հասարակածային Գվինեա՝ նախագահ է 79-ի օգոստոսից), Ժոզե Էդուարդու դու Սանտուշ (Անգոլա, 79-ի սեպտեմբերից)։ Այդ ռեկորդակիրներին մոտենում է նաև Ռոբերտ Մուգաբեն (Զիմբաբվե, իշխում է 87–ից)։
Հիմա դառնանք մեր «եվրասիական ախպերությանը», որտեղ ապրում են պոտենցիալ «ռեկորդակիրներ»։ Պուտինը Ռուաստանի նախագահ է 1999-ի դեկտեմբերի 31-ից, երբ Ելցինի հրաժարականից հետո կատարում էր երկրի ղեկավարի պարտականությունները։ Այդ 13 տարում կար ձևական «ընդմիջում», երբ իբր նախագահ էր Մեդվեդևը, բայց դա, իմ կարծիքով, «հաշիվ չի»։ Լուկաշենկոն ղեկավարում է Բելառուսը 1994 թվականից, Նազարբաևը ղազախական գահին է նստել 1990 թվականին։ Ահա թե ինչպիսի ռեժիմների հետ է մեզ առաջարկվում նոր «սովետմիություն» ստեղծել։ Ի դեպ, դրա դեմ չի առարկում ներկայիս հիմնական քաղաքական ուժերից ոչ մեկը. իշխանություն ունենալով կամ իշխանության հավակնելով՝ նրանք պարտադրված են հաճոյանալ Կրեմլին, որն այս պահին տարված է «եվրասիական» ծրագրերով։
Բայց Հայաստանը տարբերվում է վերը թվարկած բոլոր պետություններից։ Այստեղ առաջին նախագահը հրաժարական տվեց.՝ չցանկանալով առճակատման մեջ մտնել իր շրջապատի հետ, ինչը կարող էր հանգեցնել քաղաքացիական պատերազմի։ Այստեղ երկրորդ նախագահը, երկու ժամկետ ղեկավարելուց հետո, չվերաձևեց Սահմանադրությունը՝ իր իշխանությունը երկարաձգելու համար։ Վստահ եմ, որ ներկայիս նախագահը նույնպես չի հավակնի երրորդ ժամկետի։ Դա պայմանավորված է ոչ այնքան անձերով, որքան մեր մշակույթով, որը, ինչ ուզում եք ասեք, տարբերվում է «եվրասիական», իսկ իրականում՝ շատ էլ ասիական ավանդույթներից։ Այդպես էր նաև Խորհրդային Հայաստանում, հիշենք թեկուզ, թե ինչպիսի զուսպ վերաբերմունք ուներ Բրեժնևի նկատմամբ Կարեն Դեմիրճյանը և ինչպիսի արևելյան շերբեթ էր ծորում Հեյդար Ալիևի շուրթերից։ Այդ մշակույթը մեզ խորթ է, և դա հուշում է մեզ, թե անկախ ծանրագույն խնդիրներից՝ որ կողմ է պետք նայել ապագան կառուցելիս։
Անշուշտ, այդ հունի մեջ է մի շարք կուսակցությունների առաջարկը՝ ընդհանրապես հրաժարվել նախագահական համակարգից։ Առնվազն քննարկելու հարց է։ Բայց որպեսզի այդ հարցն իսկապես քննարկվի սկզբունքային դիրքերից, այն չպիտի խառնվի իշխանության համար պայքարին։ Ինձ թվում է՝ արժե 1-2 տարի հետո հանրաքվե անցկացնել մեկ հարցով՝ խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական համակարգ։ Որպեսզի այդ հանրաքվեն արդար անցնի, ոչ մի քաղաքական ուժ չպիտի այն կապի իշխանության մնալու կամ իշխանության գալու հետ։ Եթե մեր քաղաքացիները հակված լինեն խորհրդարանական համակարգի, ապա 5 տարի հետո ընտրությունների հաջորդ ցիկլը պետք է անցկացնել նոր Սահմանադրությամբ։
«Առավոտ».
Չնայած նրան, որ շատ-շատերը խորապես համոզված էին, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «գահընկեցությունից» հետո Շիրակի մարզում ջրերը պետք է զուլալվեին, եւ ամեն բան ակամայիցիր տեղը պիտի ընկնի, քանի որ Գյումրու Վարդանիկը՝ իր տեղը, կամ իր սուրբ քաղաքը թողնում էր ազգի բարեկիրթներին, արի ու տես, որ էլի բան չփոխվեց ու ամեն ինչ մնաց նույնը:
Մնաց նույնը, նախ նրա համար, որ ոչ ԲՀԿ-ական ծագումով նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հինը բարենորոգելու փոխարեն, գերադասեց հին ավանդույթներով առաջ շարժվել ու աջ ու ձախ մարդկանց վրա նոր «բոչկաներ» գլորել, ինչն անշուշտ չէր կարող իր հետեւանքները չունենալ:
Ճակատին ՕԵԿ գրած, ԲՀԿ-ին երդում տված Սամվել Բալասանյանը, ըստ «Հայկական վարկածին» հասած տեղեկությունների, նախ եւ առաջ չի կարողանում քաղաքապետարանի աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպել, երկրորդ՝ Գյումրու ՀՀԿ-ական ակտիվը՝ հաշվի առնելով Բալասանյանի փոփոխական բնավորությունն ու իր նախորդի ուղղությամբ քարեր շպրտելը, այլեւս չեն ցանկանում Բալասանյանի շուրջը համախմբվել ու հատկապես 2013-ի նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մեջ ինտեգրվել, քաջ գիտակցելով, որ հետագայում իրենց արածն ու «դրածը» Բալասանյանը իր վրա է գրելու ու իշխանությունների մոտ իրավիճակը ներկայացվելու է այնպես, ինչպես, որ իրեն է ձեռնատու:
Հետաքրքիրն այն է, որ Գյումրիում ըմբոստացողների բանակի մեջ ներգրավված են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝Բուռնաշի յուրայինները, որոնք որեւէ կերպ չեն ցանկանում իրենց աշխատանքի կամ լումայի շնորհիվ նախագահական ապարատում ավելացնել Բալասանյանի դիվիդենտները: Այդ իսկ պատճառով էլ, տեւական ժամանակ է, ինչ Աշոտ Աղաբաբյանն ու Գյումրու նորանշանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանը, այդպես էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ ու միասանական ուժերով աշխատել, քանի որ ըստ Բուռնաշի որդեգրած հին ավանդույթի, Գյումրիում «խաղացողը» մեկը պետք է լինի, իսկ «զոն» նայողը՝ իրենց նման տղերքը, որոնց համար «պալոժ» չի Բալաանյանի նման գործ քանդողների հետ «սխոդկաների» նստել ու իրար ջան ջիգյար ասել, քանի որ հետագայում այդ ամեն ինչի տակից դուրս գալ է պետք: Կարճ ասած, որեւէ մեկին ձեռնտու չէ, «չուժոյ պախմելով» գնալ ու գործ անել մի մարդու հետ, ով սիրում է սեփական բոստանը ջրել ու ուրիշներին ուզած ժամանակ փուռը տալ, մի բան որ Բալասանյանի պարագայում նորմալ ու բնականոն գործընթաց է, որից նա երբեւէ հրաժարվողը չէ:
Անի Սուլթանյան
ՀՀ Աժ «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձել է Նաիրի Հունանյանի այցելությանը և պարզաբանել, թե ինչու են գաղտնի պահում իրենց այցը.
«Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողմից ընդունված «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և արժանապտվությունը նսեմացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիան, ինչպես նաեւ այդ կոնվենցիայի կամընտիր արձանագրությանը եւ, ըստ այդմ ստանձնել է մի շարք միջազգային պարտավորություներ: Ժնևում գործող ՄԱԿ-ի՝ Խոշտանգումների դեմ Կոմիտեն իր նստաշրջաններում պարբերաբար լսում է տարբեր երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի՝ կոնվենցիայի պահանջների կատարման մասին զեկույցները: Կոմիտեն տալիս է գնահատականներ, ինչպես նաև կոնկրետ հանձնարարություններ առկա թերությունները վերացնելու վերաբերյալ: Վերջին զեկույցում Կոմիտեն մի շարք մտահոգություններ է հայտնել կապված ՔԿՀ-ների գերբնակեցման, ցմահ կալանավորվածների պահման պայմանների, բժշկական և հոգեբանական օգնության, կոնկրետ խցերում սանիտարական պայմանների, կարճաժամկետ և երկարաժամկետ այցելությունների և էլի մի շարք հարցերի վերաբերյալ:
ԱԺ Եվրաինտեգրման և Մարդու Իրավունքների Պաշտպանության հանձնաժողովները, որպես այդ խնդիրներով անմիջապես զբաղվող մարմիններ ս.թ. նոյեմբերի 20-ին այդ թեմայով լսումներ է անց կացնելու ԱԺ-ում: Ակնհայտ է, որ լսումներից առաջ անհրաժեշտ էր այցելել ՔԿՀ-ները և ուսումնասիրել, թե որքանով են կատարվում Կոմիտեի հանձնարականները:
Պատգամավորների մի խումբ առայսօր այցելել է Նուբարաշեն (երկու անգամ), Էրեբունի, Կենտրոն ՔԿՀ-ները: Հիմնականում այցելել ենք ցմահ կալանավորներին, ինչպես նաև այն կալանավորներին, որոնց վերաբերյալ ստացել ենք կոնկրետ բողոքներ, կամ որոնց գործերն ունեն հասարակական հնչեղություն: Միշտ տեղում է որոշվել, թե կոնկրետ, որ խուցը պետք է այցելվի, որպեսզի պահպանվի անակնկալության էֆեկտը:
Այցելվել է կալանավորների մի շատ խայտաբղետ խումբ՝ Նաիրի Հունանյանից մինչև ՀԱԿ անդամ քաղկալանավոր Տիգրան Առաքելյանը:
Ի միջի այլոց, նշեմ, որ Կենտրոն ՔԿՀ թիվ 18 խցի սանիտարահիգիենիկ վիճակին հատուկ անդրադարձ կա վերոհիշյալ Կոմիտեի զեկույցում, ավելին՝ ասեմ ձեզ, որ 2007թ. ես անձանբ 6 ամիս անց եմ կացրել թիվ 18 խցում և ունեցել եմ անձնական ցանկություն այցելել նաև այդ խուցը, ինչի մասին տեղեկացրել եմ ՔԿՀ-ի ղեկավարությանը: Ավելի ուշ պարզվել է, որ հենց այդ խցում է գտնվում հունանյանը:
Հ.Գ. Այս ողջ գործընթացը եղել է բացարձակապես թափանցիկ, որևէ փաստ չի թաքցվել, իսկ լրատվամիջոցներն էլ այն լուսաբանել են առաջին օրվանից»:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոր ձևավորված Երիտասարդական խորհրդարանի անդամներին հանդիսավոր պայաններում հանձնեց երիտասարդ խորհրդարանականի վկայականները: Շնորհավորելով ներկաներին ԵԽ անդամ ընտրվելու կապակցությամբ՝ Ազգային ժողովի նախագահն ասաց.
«Սիրելի երիտասարդներ,
շնորհավորում եմ ձեզ Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր ընտրվելու առթիվ եւ մաղթում եմ արգասաբեր ու բեղմնավոր աշխատանք:
Հարգելի գործընկերներ,
կարծում եմ՝ կարող եմ այդպես դիմել ձեզ, վստահ լինելով, որ դուք ակտիվ մասնակցություն կունենաք Երիտասարդական խորհրդարանի աշխատանքներին եւ օրենսդրական դաշտի ձեւավորմանը, մանավանդ որ Երիտասարդական խորհրդարանի պատգամավորներին հնարավորություն է տրված մասնակցել նաեւ Ազգային ժողովի հանձնաժողովների աշխատանքներին եւ հանդես գալ առաջարկություններով:
Խորհրդանշական է, որ Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստը նախորդում է Երիտասարդության համերաշխության միջազգային օրվան, որն աշխարհում նշվում է նոյեմբերի 10-ին: Վստահ եմ, որ Երիտասարդական խորհրդարանում եւս կլինի համերաշխություն, ինչպես նաեւ բազմակարծություն եւ հարգանք միմյանց տեսակետների նկատմամբ:
Երիտասարդության դերը շարունակում է առաջնային մնալ պետությունների ու հասարակությունների կյանքում եւ հասարակական- քաղաքական գործընթացներում: Այն, որ Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի կազմում ավելի շատ երիտասարդներ կան, քան նախորդ խորհրդարանում էին, վկայում է, որ մեր երկրում կարեւորվում է երիտասարդության մասնակցությունը եւ հնարավորինս ներգրավումը պետության կառավարման գործընթացներում: Երիտասարդներին լայն հնարավորություն է տրված իրենց ընդունակությունները, կարողություններն ու գիտելիքները օգտագործել, դառնալ քաղաքացիական հասարակության շարժիչ ուժ, թարմություն ու աշխուժություն մտցնել քաղաքական կյանքում, առաջարկել նոր գաղափարներ: Երիտասարդական խորհրդարանը կարող է երիտասարդների համար դառնալ ինքնադրսեւորման, սեփական հնարավորություններն իրացնելու ասպարեզ: Եւ չի բացառվում, որ ձեզանից շատերին ամենամոտ ապագայում տեսնենք մեծ քաղաքականության ամենաառաջին շարքերում, պետական ամենաբարձր օղակներում, որովհետեւ, կրկնեմ, մենք շատ ենք կարեւորում երիտասարդության դերը, ընդգծեմ՝ գործնական դերը մեր երկրի կյանքում:
Չափազանց կարեւոր է, որ Երիտասարդական խորհրդարանում ընդգրկված են քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանության մաս կազմող կուսակցություններ: Շնորհիվ ներկայիս Ազգային ժողովի քաղաքական բազմազանության, ավելի հարուստ է նաեւ ա՛յս Երիտասարդական խորհրդարանի ներկապնակը: Հուսով եմ, որ այդ հարստությունը ըստ արժանվույն կծառայի մեր ժողովրդին ու մեր պետությանը, որովհետեւ, անկախ քաղաքական տարաձայնություններից, այս կամ այն խնդրին տարբեր մոտեցումներից, մեզ առաջնորդողը պետք է լինի երկրի ու ժողովրդի միասնական շահը:
Վստահ եմ, որ դուք, հարգելի երիտասարդներ, արժանապատվորեն կօգտագործեք ձեր մանդատները Երիտասարդական խորհրդարանի լիազորությունների ժամկետներում, եւ այստեղ ձեռք բերած փորձը առավելագույնս կծառայեցնեք Հայաստանի հզորացմանն ու առաջընթացին:
Եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Երիտասարդական խորհրդարանի աշխատանքների մեկնարկի առթիվ»:
Երիտասարդական խոհրդարանը կազմված է 131 անդամից, որոնցից 39-ին առաջադրել են ԱԺ-ում ներկայացված խմբակցությունները, 50-ին՝ հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունները, 42-ն ընտրվել է ինքնաառաջադրմամբ:
Նույն օրը Երիտասարդական խորհրդարանը գումարեց իր առաջին նիստը, որը վարեց տարիքով ավագ պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը:
Երիտասարդ պատգամավորներին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության խոսքը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխդիվանապետ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը:
Մինչ օրակարգին անցնելը երիտասարդ խորհրդարանականները, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, երդվեցին:
Այնուհետեւ սկսվեց նստաշրջանի օրակարգում ընդգրկված երկու հարցերի քննարկումը՝ «ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի ընտրություն» եւ «ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգը»:
Երիտասարդ խորհրդարանականները հաշվիչ հանձնաժողովի կազմում առաջադրեցին իրենց ներկայացուցիչներին, ապա քվեարկության արդյունքում 100 կողմ, ոչ մի դեմ եւ 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատեցին Երիտասարդական խորհրադարանի կազմավորման եւ գործունեության կարգը:
Երիտասարդական խորհրդարանի առաջին նիստին ներկա էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հայաստանում իսկապես յուրահատուկ քաղաքական իրավիճակ է ստեղծվել: Յուրահատկությունն այն է, որ Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունը կարծես թե մրցության մեջ են մտել, թե ով ավելի կապականի քաղաքականություն հասկացությունը, ով ավելի կբարոյազրկի քաղաքականություն կոչված երևույթը, քաղաքականություն զբաղմունքը: Եվ էլ ավելի յուրահատուկ է այն, որ այս հարցում ընդդիմությունը ոչ միայն հետ չի մնում իշխանություններից, այլև նույնիսկ ինչ-որ առումով սկսել է գերազանցել իշխանությանը:
ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության կոնտեքստում Հայ ազգային կոնգրեսի որոշ քաղգործիչների հայտարարությունները ուղղակի այս ամենի ապացույցն են: Ընդ որում, ՀԱԿ-ում էլ կարծես թե գործիչների միջև է մրցություն սկսվել, թե ով ավելի կսրբացնի, կմաքրագործի ԲՀԿ-ին: Սա իսկապես աննախադեպ վիճակ է Հայաստանի համար, որը վկայում է Հայաստանի քաղաքական համակարգի անհուսալի և անշրջելի դեգրադացման մասին:
Երբ իշխանությունն ու ընդդիմությունը սկսում են մրցել քաղաքականության բարոյազրկման և արժեզրկման հարցում, և երբ այդ մրցության մեջ ընդդիմությունը սկսում է ոչնչով հետ չմնալ իշխանություններից, սա արդեն խոսում է այն մասին, որ Հայաստանում վաղուց անցել ենք հետդարձի կետը, և, ըստ էության, սրանից հետո քաղաքական ուժերից կարելի է այլևս ամեն ինչ սպասել՝ սակայն ամեն ինչի տակ հասկանալով, իհարկե, անբարոյականության նորանոր դրսևորումները:
2008 թվականի Մարտի 1-ից անցել է ընդամենը չորս տարի, իշխանությունները չեն բացահայտել ոչ մի մարդասպանի, իսկ փոխարենը, ընդդիմությունը արդեն իսկ առնվազն 90 տոկոսով արդարացրել է այդ մարդասպանության, ոճրագործության պատասխանատու ուժերից մեկին, ընդ որում՝ ամենևին ոչ երկրորդական ուժին: Կանցնի էլի չորս տարի, և կարդարացվի ևս մեկ պատասխանատու: Եվս մի քանի տարի, և մեկ էլ կպարզվի, որ Մարտի 1-ի համար ոչ մի մեղավոր չկա, և եթե այսօր իշխանություններն են Մարտի 1-ի էջը փակել, վաղը այդ էջը փակված կհամարի ընդդիմությունը:
Դրական իմաստով այլևս ոչինչ հնարավոր չէ սպասել առկա իրավիճակում` հետդարձի կետն անցնելիս, որովհետև ընդդիմություն կոչվածը, իշխանության հետ միասին, Հայաստանում պարզապես հասարակական մսաղաց է պատրաստել և անխնա կերպով աղում է ցանկացած արժեք, որ կարող է դուրս լինել քաղաքական համակարգ կոչվող հանցավոր պայմանավորվածությունների ու քաղաքական տոնավաճառի այդ շուկայից և հանդիսանալ ինքնուրույն քաղաքացիական սուբյեկտության քիչ թե շատ հուսալի հիմք:
Նախագահական ընտրություններից հետո, արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այդ ժամանակ ձեր սիրելի դեմքերը կվերադառնան խորհրդարան: Կունենանք նաև մեր առաջարկը հասարակությանը ուղղված` վաչապետի և կառավարական նոր կազմի հետ կապված և այնտեղ կտեսնեք, ոչ միայն սիրելի դարձած ժառանգության, այլև այլ կուսակցության ներկայացուցիչների»,-ընդգծել է նա:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» ապահարզան չի եղել, որովհետև ամուսնություն էլ չի եղել:
«Մերը դաշինք չէր։ Մենք գնացինք ԱԺ «Ժառանգություն» կուսակցության ցուցակով, որը ներառում էր երիտասարդներ, մտավորականներ։ Իմ համոզմամբ՝ ազատ և արդար ընտրությունների դեպքում մենք ավելի մեծ ներկայացուցչություն կունենայինք խորհրդարանում, բայց այսօր էլ մենք մեր կողմից առաջադրված թվով քիչ, բայց շատ լավ պատգամավորներ ունենք», — նշել է նա։
Ըստ նրա, այդ խմբից Արզումանյանը շատ լավ պատգամավոր է, բայց դիվանագիտությունը պետք է ճշմարտությամբ սիրի:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«ԲՀԿ-ական որոշ պատգամավորների վերջերս արտահայտած մտահոգություններն ու հետաքրքրվածությունը գիտության և կրթության հարցերով ոգևորիչ են և հուսադրող:
1 տարի լինելով Աժ-ում գլխադասային հանձնաժողովի նախագահ և 3.5 տարի նախարարության ղեկավար՝ առիթ եմ ունեցել ոլորտային խնդիրների քննարկման տարբեր կուսակցությունների հետ:
Փաստորեն, ևս մեկ քաղաքական կուսակցությանը վերջապես կհետաքրքրեն մեր ոլորտի հիմնախնդիրները:
Հուսամ, որ այս հետաքրքրվածությունն անկեղծ է, պայմանավորված չէ քաղաքականացման գայթակղությամբ և, իհարկե, իմիտացիա չէ:
Շահագրգիռ համագործակցության ակնկալիքով:»
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ: Նիստին մասնակցել են ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, «Ժառանգություն», «Օրինաց Երկիր», ՀՅԴ կուսակցություների, ինչպես նաև հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղղությունները, որից հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը զեկուցել է բաձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայացման խնդիրները:
Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչել են տարբեր առաջարկություններ՝ առկա բացթողումները և խնդիրները վերացնելու համար: Մասնավորապես, առաջարկվել է ստեղծել մասնագիտացված աշխատանքային խմբեր, որոնք հնարավորություն կտան գերակա 3-4 ոլորտներում էապես խորացնել վերլուծությունների որակը և բացահայտել կոռուպցիոն երևույթները ծնող պատճառները, ապահովել ծրագրերի իրականացման հրապարակայնություն և այդ աշխատանքներում ներգրավվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
«Մենք պետք է ինքներս բացահայտենք առկա կոռուպցիոն դրսևորումները: Եթե իշխանությունն ինքը չի բացահայտում դրանք՝ հասարակությունը, որը գիտակցում է, որ այս երկրում կոռուպցիան լուրջ չարիք է, կորցնում է վստահությունը իշխանության նկատմամբ: Դրա համար այսօր որդեգրել ենք այդ քաղաքականությունը՝ ինքներս պետք է բացահայտենք կոռուպցիոն դրսևորումները, որից հետո պետք է լինեն հստակ և հասարակության համար տեսանելի պատժամիջոցներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը կարևորել է որոշումների կայացման և դրանց իրականացման վերահսկողության աշխատանքներում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը:
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԿ-ների և քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ մասնակցության համար, և հույս հայտնել, որ վերջիններս առաջիկայում գրավոր կներկայացնեն իրենց առաջարկությունները, որոնք կդառնան քննարկման առարկա:
«Մենք բաց ենք քննարկումների համար և այս ֆորմատը մշտապես պահպանելու ենք: Ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ստեղծված իրավիճակը մեզ չի բավարարում: Հանրապետության նախագահը խիստ գնահատականներ է տվել և մեզնից վճռական քայլեր է պահանջում, որոնք կարող ենք իրականացնել միայն համատեղ ջանքերով: Կոռուպցիայի դեմ պայքարում ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը և ոչ էլ հասարակությունը հաջողության չեն կարող հասնել, եթե չլինի համագործակցություն, ուստի մենք պետք է գտնենք այդ համագործակցության ճիշտ ձևաչափը: Մենք պետք է բացահայտենք առաջնային 3-4 ոլորտները և մեր ուժերը կենտրոնացնենք կոռուպցիոն երևություները ծնող պատճառների վրա»,- նշել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ իրականացվող բարեփոխումների կարողություններն էապես ավելացնելու համար էական նշանակություն է ունենալու նաև միջազգային դոնոր կազմակերպությունների օժանդակությունը:
Թուրքիան մտածում է, թե 2015-ի համար ամբողջ հայությունը մեծ նախապատրաստություններ է տեսնում: Սրան իրենք նայում են, որպես ֆուտբլային խաղի՝ ով ում կհաղթի. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է«Ակoս» թերթի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը:
«Իրենք ուզում են հաղթած դուրս գալ կամ գոնե չպարտվել: Մտածում են, որ պետք է հակազդեն հայերի պատրաստություններին: Ուզում են մի քանի գոլ խփեն»,- ասել է նա:
Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև բարեկամության հնարավոր ստեղծմանը, նա նշեց, որ այդ բարեկամությունը կողմերից յուրաքանչյուրն իր ձևով է պատկերացնում:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական բարեկամության ստեղծմանը, ապա, ըստ Լոքմագյոզյանի, Թուրքիան մտածում է, որ բարեկամություն կարելի է ստեղծել Հայաստանին պարտադրելով իր ցանկությունները՝ ընդունել Թուրքիայի նախապայմանները, մոռանալ Ցեղասպանությունը, Ղարաբաղը Ադրբեջանին հանձնել:
«Այո, եթե այս բաները Հայաստանը անի՝ շատ լավ հարաբերություններ կստեղծվեն: Բայց դա ձեռնտու չի լինի Հայաստանին»,- ավելացրել է բանախոսը:
Վերջինիս կարծիքով, Թուրքիայի հետ վարած քաղաքականությունը շատ վատ է. Հայաստանը չունի ինքնուրույն քաղաքականություն:
«Նախագահներն իրենց կարծիքն են ներկայացնում, վարչապետը՝ իր, նախարարները՝ իրենց, գիտնականներն՝ իրենց»,- ընդգծել է Տիրան Լոքմագյոզյանը:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.