23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանում իսկապես յուրահատուկ քաղաքական իրավիճակ է ստեղծվել: Յուրահատկությունն այն է, որ Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունը կարծես թե մրցության մեջ են մտել, թե ով ավելի կապականի քաղաքականություն հասկացությունը, ով ավելի կբարոյազրկի քաղաքականություն կոչված երևույթը, քաղաքականություն զբաղմունքը: Եվ էլ ավելի յուրահատուկ է այն, որ այս հարցում ընդդիմությունը ոչ միայն հետ չի մնում իշխանություններից, այլև նույնիսկ ինչ-որ առումով սկսել է գերազանցել իշխանությանը:
ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության կոնտեքստում Հայ ազգային կոնգրեսի որոշ քաղգործիչների հայտարարությունները ուղղակի այս ամենի ապացույցն են: Ընդ որում, ՀԱԿ-ում էլ կարծես թե գործիչների միջև է մրցություն սկսվել, թե ով ավելի կսրբացնի, կմաքրագործի ԲՀԿ-ին: Սա իսկապես աննախադեպ վիճակ է Հայաստանի համար, որը վկայում է Հայաստանի քաղաքական համակարգի անհուսալի և անշրջելի դեգրադացման մասին:
Երբ իշխանությունն ու ընդդիմությունը սկսում են մրցել քաղաքականության բարոյազրկման և արժեզրկման հարցում, և երբ այդ մրցության մեջ ընդդիմությունը սկսում է ոչնչով հետ չմնալ իշխանություններից, սա արդեն խոսում է այն մասին, որ Հայաստանում վաղուց անցել ենք հետդարձի կետը, և, ըստ էության, սրանից հետո քաղաքական ուժերից կարելի է այլևս ամեն ինչ սպասել՝ սակայն ամեն ինչի տակ հասկանալով, իհարկե, անբարոյականության նորանոր դրսևորումները:
2008 թվականի Մարտի 1-ից անցել է ընդամենը չորս տարի, իշխանությունները չեն բացահայտել ոչ մի մարդասպանի, իսկ փոխարենը, ընդդիմությունը արդեն իսկ առնվազն 90 տոկոսով արդարացրել է այդ մարդասպանության, ոճրագործության պատասխանատու ուժերից մեկին, ընդ որում՝ ամենևին ոչ երկրորդական ուժին: Կանցնի էլի չորս տարի, և կարդարացվի ևս մեկ պատասխանատու: Եվս մի քանի տարի, և մեկ էլ կպարզվի, որ Մարտի 1-ի համար ոչ մի մեղավոր չկա, և եթե այսօր իշխանություններն են Մարտի 1-ի էջը փակել, վաղը այդ էջը փակված կհամարի ընդդիմությունը:
Դրական իմաստով այլևս ոչինչ հնարավոր չէ սպասել առկա իրավիճակում` հետդարձի կետն անցնելիս, որովհետև ընդդիմություն կոչվածը, իշխանության հետ միասին, Հայաստանում պարզապես հասարակական մսաղաց է պատրաստել և անխնա կերպով աղում է ցանկացած արժեք, որ կարող է դուրս լինել քաղաքական համակարգ կոչվող հանցավոր պայմանավորվածությունների ու քաղաքական տոնավաճառի այդ շուկայից և հանդիսանալ ինքնուրույն քաղաքացիական սուբյեկտության քիչ թե շատ հուսալի հիմք:
Նախագահական ընտրություններից հետո, արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այդ ժամանակ ձեր սիրելի դեմքերը կվերադառնան խորհրդարան: Կունենանք նաև մեր առաջարկը հասարակությանը ուղղված` վաչապետի և կառավարական նոր կազմի հետ կապված և այնտեղ կտեսնեք, ոչ միայն սիրելի դարձած ժառանգության, այլև այլ կուսակցության ներկայացուցիչների»,-ընդգծել է նա:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» ապահարզան չի եղել, որովհետև ամուսնություն էլ չի եղել:
«Մերը դաշինք չէր։ Մենք գնացինք ԱԺ «Ժառանգություն» կուսակցության ցուցակով, որը ներառում էր երիտասարդներ, մտավորականներ։ Իմ համոզմամբ՝ ազատ և արդար ընտրությունների դեպքում մենք ավելի մեծ ներկայացուցչություն կունենայինք խորհրդարանում, բայց այսօր էլ մենք մեր կողմից առաջադրված թվով քիչ, բայց շատ լավ պատգամավորներ ունենք», — նշել է նա։
Ըստ նրա, այդ խմբից Արզումանյանը շատ լավ պատգամավոր է, բայց դիվանագիտությունը պետք է ճշմարտությամբ սիրի:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«ԲՀԿ-ական որոշ պատգամավորների վերջերս արտահայտած մտահոգություններն ու հետաքրքրվածությունը գիտության և կրթության հարցերով ոգևորիչ են և հուսադրող:
1 տարի լինելով Աժ-ում գլխադասային հանձնաժողովի նախագահ և 3.5 տարի նախարարության ղեկավար՝ առիթ եմ ունեցել ոլորտային խնդիրների քննարկման տարբեր կուսակցությունների հետ:
Փաստորեն, ևս մեկ քաղաքական կուսակցությանը վերջապես կհետաքրքրեն մեր ոլորտի հիմնախնդիրները:
Հուսամ, որ այս հետաքրքրվածությունն անկեղծ է, պայմանավորված չէ քաղաքականացման գայթակղությամբ և, իհարկե, իմիտացիա չէ:
Շահագրգիռ համագործակցության ակնկալիքով:»
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ: Նիստին մասնակցել են ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, «Ժառանգություն», «Օրինաց Երկիր», ՀՅԴ կուսակցություների, ինչպես նաև հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղղությունները, որից հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը զեկուցել է բաձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայացման խնդիրները:
Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչել են տարբեր առաջարկություններ՝ առկա բացթողումները և խնդիրները վերացնելու համար: Մասնավորապես, առաջարկվել է ստեղծել մասնագիտացված աշխատանքային խմբեր, որոնք հնարավորություն կտան գերակա 3-4 ոլորտներում էապես խորացնել վերլուծությունների որակը և բացահայտել կոռուպցիոն երևույթները ծնող պատճառները, ապահովել ծրագրերի իրականացման հրապարակայնություն և այդ աշխատանքներում ներգրավվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
«Մենք պետք է ինքներս բացահայտենք առկա կոռուպցիոն դրսևորումները: Եթե իշխանությունն ինքը չի բացահայտում դրանք՝ հասարակությունը, որը գիտակցում է, որ այս երկրում կոռուպցիան լուրջ չարիք է, կորցնում է վստահությունը իշխանության նկատմամբ: Դրա համար այսօր որդեգրել ենք այդ քաղաքականությունը՝ ինքներս պետք է բացահայտենք կոռուպցիոն դրսևորումները, որից հետո պետք է լինեն հստակ և հասարակության համար տեսանելի պատժամիջոցներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը կարևորել է որոշումների կայացման և դրանց իրականացման վերահսկողության աշխատանքներում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը:
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԿ-ների և քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ մասնակցության համար, և հույս հայտնել, որ վերջիններս առաջիկայում գրավոր կներկայացնեն իրենց առաջարկությունները, որոնք կդառնան քննարկման առարկա:
«Մենք բաց ենք քննարկումների համար և այս ֆորմատը մշտապես պահպանելու ենք: Ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ստեղծված իրավիճակը մեզ չի բավարարում: Հանրապետության նախագահը խիստ գնահատականներ է տվել և մեզնից վճռական քայլեր է պահանջում, որոնք կարող ենք իրականացնել միայն համատեղ ջանքերով: Կոռուպցիայի դեմ պայքարում ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը և ոչ էլ հասարակությունը հաջողության չեն կարող հասնել, եթե չլինի համագործակցություն, ուստի մենք պետք է գտնենք այդ համագործակցության ճիշտ ձևաչափը: Մենք պետք է բացահայտենք առաջնային 3-4 ոլորտները և մեր ուժերը կենտրոնացնենք կոռուպցիոն երևություները ծնող պատճառների վրա»,- նշել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ իրականացվող բարեփոխումների կարողություններն էապես ավելացնելու համար էական նշանակություն է ունենալու նաև միջազգային դոնոր կազմակերպությունների օժանդակությունը:
Թուրքիան մտածում է, թե 2015-ի համար ամբողջ հայությունը մեծ նախապատրաստություններ է տեսնում: Սրան իրենք նայում են, որպես ֆուտբլային խաղի՝ ով ում կհաղթի. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է«Ակoս» թերթի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը:
«Իրենք ուզում են հաղթած դուրս գալ կամ գոնե չպարտվել: Մտածում են, որ պետք է հակազդեն հայերի պատրաստություններին: Ուզում են մի քանի գոլ խփեն»,- ասել է նա:
Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև բարեկամության հնարավոր ստեղծմանը, նա նշեց, որ այդ բարեկամությունը կողմերից յուրաքանչյուրն իր ձևով է պատկերացնում:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական բարեկամության ստեղծմանը, ապա, ըստ Լոքմագյոզյանի, Թուրքիան մտածում է, որ բարեկամություն կարելի է ստեղծել Հայաստանին պարտադրելով իր ցանկությունները՝ ընդունել Թուրքիայի նախապայմանները, մոռանալ Ցեղասպանությունը, Ղարաբաղը Ադրբեջանին հանձնել:
«Այո, եթե այս բաները Հայաստանը անի՝ շատ լավ հարաբերություններ կստեղծվեն: Բայց դա ձեռնտու չի լինի Հայաստանին»,- ավելացրել է բանախոսը:
Վերջինիս կարծիքով, Թուրքիայի հետ վարած քաղաքականությունը շատ վատ է. Հայաստանը չունի ինքնուրույն քաղաքականություն:
«Նախագահներն իրենց կարծիքն են ներկայացնում, վարչապետը՝ իր, նախարարները՝ իրենց, գիտնականներն՝ իրենց»,- ընդգծել է Տիրան Լոքմագյոզյանը:
Վաղը՝ նոյեմբերի 4-ին, կմեկնարկի դեկտեմերի 2-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների նախընտրական քարոզարշավը։ Քարոզարշավը կտևի մինչև նույեմբերի 30-ը։
Ավանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել է 4 թեկնածու՝ ՀՀԿ-ից՝ Ռոբերտ Սարգսյանը, «Ժառանգություն»-ից՝ Ստյոպա Սաֆարյանը, «Սոցիալ-էկոլոգիական դաշինքի» ղեկավար Արմենակ Դովլաթյանն ու «Ժողովրդական» կուսակցությունից ինքնաառաջադրված Էդուարդ Պետրոսյանը։
Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում գրանցված թեկնածուների թիվը երկուսն է, սակայն առաջադրվել էին երեքը, և օրեր առաջ անկուսակցական Արման Խաչատրյանն ինքաբացարկ է հայտնել։ Դեկտեմբերի երկուսի ընտրություններում պատգամավորի աթոռի համար կպայքարեն ՀՀԿ-ի կողմից առաջադրված «Սովրանո» ՍՊԸ տնօրեն Արման Սահակյանը և ՀՀՇ-ից՝ Մուրադ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում մայիսի 6-ին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը, իսկ թիվ 35 ընտրատարածքում՝ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը: Սամվել Բալասանյանն այժմ զբաղեցնում է Գյումրու քաղաքապետի պաշտոնը։
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, զինված ուժերի հատուկ նշանակության գումարտակի նախկին պետ Վահան Կարապետյանը դիմում է ներկայացրել Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովից դուրս գալու եւ գյուղատնտեսության ու բնապահպանության հանձնաժողով տեղափոխվելու մասին։ Այդ մասին գրում է «Ժամանակ». թերթը։
««Մենք գյուղացի տղա ենք»,- հանձնաժողովը փոխելու որոշման առթիվ ասաց ԲՀԿ-ական պատգամավորը, ով թեեւ երեւանցի է, սակայն Սովետաշենում ֆերմաներ ունի։ Ի դեպ, նա իր կարողությամբ ԱԺ 3-րդ միլիոնատերն է՝ 9 մլն դոլար կարողությամբ»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ նախագահական ընտրությունների շեմին գտնվող Հայաստանում ներքաղաքական իրավիճակը աննախադեպ է և, եթե լիբերալ դաշտը համախմբելու հրաշքը տեղի չունենա, ապա տեղի կունենա ոչ թե ընտրություն, այլ՝ քվեարկություն:
«Իշխանությունը հստակ ապացուցել է, որ որևէ փոփոխություն, բարեփոխում չի պատրաստվում անելու, ի վիճակի էլ չէ անել, քանի որ նրա էությունը քրեաօլիգարխիկ է: Խոստումներ հասարակությանը, ԵՄ–ին ու ԵՄ կառույցներին, արդյունքում՝ ոչինչ: Իշխանությունն ասում է՝ կանեմ ու երբեք չի ասում՝ արեցի »,– նշել է նա:
Ըստ նրա, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէ լուրջ քաղաքական որոշումներ կայացնողը, այդ որոշումները Հայաստանում չեն կայացվում, կայացվում են հյուսիսում և ուղղակի փոխանցվում են ԲՀԿ-ին:
Անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործին, Շահնազարյանը նկատել է. «Եթե այդ քաղաքական գործիչը գտնվում է այն կուսակցությունում, որը այստեղ ներկայացնում է Ռուսաստանը, ապա հետևություններն ինքներդ արեք»:
Նրա խոսքով, ՀԱԿ-ը որպես ինքնուրույն քաղաքական գործոն, այսօր չկա, իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրսյանի հետ բարեկամական կապերին և ՀԱԿ-ի հետ ունեցած քաղաքական տարաձայնություններին, Դավիթ Շահնազարյանն ընդգծել է՝ «Քաղաքական տարաձայնությունները մի կողմ, բարեկամական կապերը` մի կողմ, դրանք տարբեր են»:
Մամուլն արդեն գրել է, որ նախօրեին «կանյաչնիում» տեղի ունեցած ԲՀԿ հավաքից առաջ ՀՀԿ-ականները պնդում էին, որ արտերկրից վերադարձած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի միջև վերջնական համաձայնությունը կայացել է. ԲՀԿ-ն կսատարի գործող նախագահին։
Մեր ունեցած տեղեկությամբ, իրոք Ծառուկյանը գրեթե կողմնորոշվել է՝ հօգուտ նախագահի սատարման:
Ավելին՝ ԲՀԿ –ի «առաջին գծի գրոհայինները» այսօր հավաքվելու են՝ տարածելու Ծառուկայնի հրահանգը, որ բհկականներին զգուշացվի ՀՀԿ-ի հետ առճակատման չգնալ նախագահի առաջադրման, և, առհասարակ, արտահայտությունների մեջ, ընտրությունների մասով, կոռեկտ ու չափավոր լինել:
Այսինքն՝ ստացվում է, որ կրկնվում է ԱԺ ընտրությունների սցենարը, երբ արտաքուստ առյուծ կտրած ու հանրապետականի թեկնածուների դեմ անզիջում պայքար խաղացող ԲՀԿ -ն, իրականում իրենց համար աշխատող կադրերին հորդորում էր, թե՝ «Հանրապետականի թեկնածուներն ու նրանց մարդիկ ինչ-որ կանեն՝ չտեսնելու տվեք, ձայն մի հանեք, մերոնք են»:
Երեկ տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Որոշվել է ՕԵԿ 11-րդ արտահերթ համագումարն անցկացնել դեկտեմբերի 22-ին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.