23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Տէր Զօրի Նահատակաց մատուռի կրած վնասներու երեւոյթը, որոշ հարցականներու դուռ կը բանայ: Սուրիոյ տագնապի ստեղծման առաջին օրէն սուրիահայ եւ ընդհանրապէս հայկական երեւոյթներու հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող պատահարները թիրախաւորուած ըլլալու հաւանականութիւններուն մասին մտավախութիւններ յառաջացուցած էին: Անոնց շարքին` Տէր Զօրի հայկական կեդրոնները բնականաբար այդ մտավախութեան առանցքը կը կազմէին, մանաւանդ նկատի ունենալով անոնց խորհրդանշական բնոյթը, փաստացի վկայարանի հանգամանքը, ինչպէս նաեւ քաղաքական առումով հայկական Աուշվիցը, կամ` ինչպէս պիտի բնութագրէր Հայաստանի Հանրապետութեան նախագահը աւելին` Աուշվիցը համարել հրէական Տէր Զօրը: Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի նախօրեակին այս ուղղութեամբ ալ Տէր Զօրի միջազգայնացման առաջադրանքը իբրեւ անհրաժեշտութիւն հետզհետէ ինքզինք զգալի կը դարձնէր:
Սուրիոյ իրադարձութիւններուն` մեր հակառակորդներուն աշխուժ ներգրաւուածութիւնը սակայն այս մտավախութիւնները կը բազմապատկեն: Մինչ այժմ գործողութիւններու ուղղակիութիւնը յստակօրէն տեսանելի չէ, այսուհանդերձ տարբեր բեմագրութիւններու եւ հաւանականութիւններու կանխատեսումները ամէն մակարդակի վրայ պատրաստուածութեան անհրաժեշտութիւնը կ՛ընդգծեն:
Անգարայի ուղղակի առնչութիւնը, անվտանգութեան գօտիի ձեւաւորման պահանջի կրկնութեան եւ տարբեր բնոյթի օժանդակութիւններով յագեցած մասնակցութեան վրայ կու գայ աւելնալու ազրպէյճանական երեւոյթը: Վերջերս շրջանառութեան մէջ դրուած լրատուութիւնը, որուն համաձայն տարտամ նշում կատարուած էր Սուրիոյ մէջ ազրպէյճանցի զինեալ երեւոյթներու մասին, աւելի մասնակիացաւ, երբ լրատուամիջոցները հաղորդեցին, որ Հալէպի մօտ արձանագրուած բախումներու ընթացքին սպաննուածներու շարքին են չորս ազրպէյճանցիներ եւ թուրք մը: Ըստ համացանցի վրայ շրջանառուող լուրերուն, ներսուրիական պատերազմի բռնկումէն ի վեր Պաքու-Անգարա համատեղ աշխատանք կը տանին Իտլիպ շրջանը ռազմական գլխաւոր յենակէտ իբրեւ գործածելու: Ազրպէյճանցի զինեալները իրենց ռազմական վերապատրաստութիւնը կ՛անցընեն Սուրիոյ սահմանամերձ Անտիոքի մէջ:
Համացանցային այս տեղեկութիւնները կը մնան ստուգելի: Սպաննուած ազրպէյճանցիներու մասին կատարուած լրատուութիւնները սակայն կցած են նաեւ անոնց անցագիրներուն լուսանկարները` լրատուութիւններուն հաւաստիութիւն ապահովելու նպատակով: Մինչ այժմ ազրպէյճանական որեւէ հերքում չէ կատարուած այս տեղեկութիւններուն մասին:
Հայկական կողմը` իբրեւ համայնք եւ պետութիւն վստահաբար հաշուի կ՛առնէ այս հանգամանքները: Հալէպի հարեւանութեամբ թուրքեւազրպէյճանական ռազմական յենակէտի այս ընտրութիւնը, անկախ ներսուրիական ընդհարումներուն նշանակալի մասնակցութիւն բերելէ, աշխարհագրական իր վայրով նաեւ մեզի համար մտածելու առիթ կու տայ: Յստակը այն է, որ թէ՛ Իտլիպը եւ թէ՛ Հալէպի մերձակայքին մէջ ազրպէյճանցիներուն սպաննուած ըլլալը դիպաշարին հետեւողը կը համոզեն, որ Հալէպ քաղաքին վրայ կեդրոնացած են մեր հակառակորդներու հայեացքները: Եթէ անշուշտ իրականութեան կը համապատասխանեն շրջանառութեան մէջ դրուած տեղեկութիւնները: Չէ բացառուած, որ շահագրգիռ կողմ մը ապատեղեկատուութիւն կատարած ըլլայ այս մասին:
Ոչ միայն ռազմական մակարդակի վրայ այլեւս տեսանելի թափանցուածութեան այս մակարդակը համայնքի անվտանգութեան սուր խնդիր կը դնէ մեր առջեւ: Ս. Գէորգ եկեղեցւոյ հրկիզումը կրնայ բախումներու իբրեւ ոչ ուղղակի արդիւնք ըլլալ, դիպուկահարներու զոհ գացողներու շարքին կրնան ազգութեամբ հայեր ալ յայտնուիլ, ընդհանուր առեւանգեալներու կարգին սուրիահայ համայնքի անդամներ տակաւին արգելափակուած մնալ, հայկական թաղամասեր առանց թիրախ ըլլալու մարդկային եւ նիւթական վնասներու ենթարկուիլ: Տէր Զօրի եկեղեցին անգամ վնասուած ըլլալ` շրջակայքի մէջ արձանագրուող բախումներուն հետեւանքով:
Սակայն, թուրքերու ներգրաւուածութեան տարողութիւնը եւ հիմա ալ ազրպէյճանցի զինեալներուն բախումներուն ենթադրեալ աշխուժ մասնակցութիւնը հայաշատ քաղաքի շրջակայքը հայկական կողմին համար հակառակորդներու հետ առնչուած գործընթացներուն հետ հաշուի նստելու բազմաթիւ պատճառներ կը յուշեն: Նախ եւ առաջ պետութեան համար, որովհետեւ դիմացը Անգարան է: Այժմ նաեւ Պաքուն:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Арсен Мкртчян. Երեկ ազգի մասին մտահոգ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սեփական PR ակցիայի շրջանակում զավթել էր ԱԺ ամբիոնն ու խորհուրդ էր տալիս կրճատել պետբյուջեի հաշվին արվող տարբեր անհարկի ծախսերը եւ այդ գումարով ավելացնել ժողովրդի նվազագույն աշխատավարձը: Այն, որ սահմանված նվազագույն աշխատավարձը ուղղակի ծաղր է ժողովրդի հասցեին, դա այլ քննարկման հարց է: Սակայն, չգիտես ինչու, «Ժառանգության» բազմաչարչար տիկինը չի մտածում սահմանափակել պետական բյուջեի հաշվին արվող սեփական անսահմանափակ «կռուիզների» ծախսերը եւ ԱԺ վերջին մոնիտորինգի արդյունքում նա պետբյուջեի հաշվին գործուղումների մեկնելու իր հաճախականությամբ գերազանցել է այնպիսի ռեկորդակիրի, ինչպիսին Դավիթ Հարությունյանն է, եւ այսօր արդեն զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Ավելին, պարզվում է՝ տիկին Փոստանջյանը Խորհրդարանի միակ պատգամավորն է, որը պետական բյուջեի հաշվին մեկնում է ոչ միայն տարբեր կարեւոր ու անկարեւոր վեհաժողովների, կոնֆերանսների, սեմինարների եւ կլոր սեղանների, այլեւ Հայաստանի պետական բյուջեն վճարում է նաեւ Զարուհի Փոստանջյանի Փարիզում ընթրելու ծախսերը: Մասնավորապես, մեր ձեռքի տակ է կարգադրություն, ըստ որի՝ Զարուհի Փոստանջյանի Փարիզում ընթրելու ողջ ծախսերը` ճանապարհածախս, օրապահիկ, գիշերավարձ, այդ ամենը ժողովրդի, այն է՝ մեր հարկատուների հաշվին է եւ վճարված է պետբյուջեից: Իսկ «Ժառանգության» տիկինը, ի դեպ, մեկնել էր Փարիզ ոչ թե ինչ-որ ազգափրկիչ Վեհաժողովի մասնակցելու, այլ ընդամենն իր քաղաքական խմբի ԵԺԿ-ի ընթրիքին մասնակցելու համար եւ կարգադրության մեջ հենց այդպես էլ նշված է: Ի դեպ, մեր տեղեկություններով նա տարբեր կարգի շանտաժներով ուղղակի պարտադրում է, որ ԱԺ աշխատակազմը վճարի իր այդօրինակ «կայֆերը»: Իսկ թե ինչ կարգի շանտաժների է նա դիմում, այդ մասին հաջորդ նյութում»:
Վերահսկողական Քաղաքացիական Նախաձեռնություն
Եթե Վանո Սիրադեղյանը գա, ապա շատ մարդիկ կհասկանան, որ ճշմարտություն ասելը պատիժ չի ենթադրում,. նման կարծիք են հայտնել «Ելք» նախաձեռնության անդամներ՝ լրագրող Վարդուհի Սիմոնյանն ու դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը , հավելելով, որ Հայաստանի ներկայիս հասարակական, բարոյական մթնոլորտը կփոխվի, քանի որ այսօր երկիրը մեծ դեպրեսիայի մեջ է ։
Ըստ լրագրողի, մշակութային գործիչներին իրավունք չունեն «ֆայլաբազար» տանելու, քանի որ այդ պատճառով էլ մեր քաղաքական դաշտը չի կայանում
«Սիրադեղյանը միակ ներքին գործերի նախարարն էր, որի ժամանակ բանտերում չեն եղել «նայողներ» և նրա վերադարձի համար պետք է քաղաքական համերաշխության դաշտ ստեղծվի», -նշել է Վարդուհի Սիմոնյանը։
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Իմ ընկերներից Tigran Abrahamyan-ը հարցնում է, թե ո՞ւմ անունից է Զուրաբյանը բանակցում ԲՀԿ-ի հետ, եթե ոչ՛ կառավարման համակարգի և ո՛չ էլ ԲՀԿ-ի հետ համագործակցելու հարցերում ՀԱԿ-ում չկա համաձայնություն (որպես օրինակ հիշատակվել են Նիկոլ Փաշինյանի և Հրանտ Բագրատյանի դիրքորոշումները): Վստահ եմ, որ Տիգրանի այս հարցը հռետորական բնույթ ունի: Ակնհայտ է, որ թե՛ Հրանտ Բագրատյանը և թե՛ հատկապես Նիկոլ Փաշինյանը փաստացի արդեն ՀԱԿ անդամ չեմ: Ավելին՝ ՀԱԿ-ը որպես քաղաքական դաշինք վաղուց դադարել է գոյություն ունենալուց: Եվ, կախված այն հանգամանքից, թե որքանով են նախկին ՀԱԿ անդամները հարգում միմյանց և իրար հետ անցած ուղին, ՀԱԿ կազմաքանդման մասին պաշտոնական հայտարարությունը կհնչի նախագահական ընտրություններից առաջ կամ հետո (ինչպես դա արեց, օրինակ, Արամ Սարգսյանը, որը համբերատար սպասեց խորհրդարանական ընտրությունների ավարտին, հետո միայն լքեց ընդդիմադիր դաշինքը):
Ոչ վաղ անցյալում աշխատավարձերի ու թոշակների բարձրացման մասին աղաղակող ՕԵԿ-ը ՀՀԿ հետ միասին այսօր կողմ է քվեարկելու նվազագույն աշխատավարձը ընդամենը 2500 դրամով բարձրացնելու օրինագծին։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
««Ժամանակի» դիտարկմանը, թե փաստորեն ՀՀԿ հետ հարաբերությունները չփչացնելու համար ՕԵԿ-ը պատրաստ է հրաժարվել նախկին խոստումներից եւ հայտարարություններից, ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հայտարարեց. «Ոչ մի կապ չունի։ Այո, մենք կոալիցիոն ուժ ենք, բայց դա ՀՀԿ հետ եւ որեւէ կուսակցության հետ ոչ մի կապ չունի։ Մենք հայտարարությունն անում ենք, որ անհրաժեշտ է բարձրացնել, մենք դրա վրա կանգնած ենք»,- գրում է «Ժամանակը»։
Նոյեմբերի 7-ին Մոսկվւսյի Կարմիր հրապարակում գտնվող Հիսուս Քրիստոս Ամենափրկիչ տաճարի սրահներից մեկում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ պարգև է ստացել ոչ միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծւսռուկյանը՝ հռչակվելով «Տարվա մարդ», այլև Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ)։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ Արա Աբրահամյանը ստացել է «Տարվա ամենալավ կազմակերպություն» պարգևը։ Հիշեցնենք՝ «Լրագիր»–ը գրել էր, որ Գ. Ծառուկյանն իր տիտղոսը գնել է 30.000 ԱՄՆ դոլարով։ Սակայն մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իրականում ԲՀԿ առաջնորդը 50.000 ԱՄՆ դոլար է վճարել ռուսներին՝ ըստ էության, գնելով նաև Արա Աբրահամյանի տիտղոսը։ ՀՀԿ առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը, սակայն, հերքեց լուրը՝ ասելով «Ինքն էլ ոչ պակաս ֆինանսական կարողություններ ունի, և չեմ կարծում, որ ուրիշի կարողությունները կօգտագործի որևէ տեղում»։ Նրա խոսքով՝ Արա Աբրահամյանը ՅՈՒՆԵԱԿՕ-ի բարի կամքի դեսպանն է. «Բավարար չէ այսքանը»։
«Ժողովուրդ».
Տիգրան Աբրահամյան . Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ տեղի ունեցած կոնսուլտացիաներից հետո ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ընդհանուր հայտարարի են եկել: Եթե խոսքը կառավարման համակարգի ու ընտրակարգի փոփոխության մասին է, ապա մինչ այդ կոնսուլտացիաներն էլ նրանք հայտարարել էին, որ կողմ են այդ գաղափարներին, իսկ եթե խոսքը ընտրություններին միասնական թեկնածուով գնալու մասին է, ապա նրանք պետք է, որ հայտարարեին, թե ով է «միասնական» թեկնածուն: Սակայն այդպես էլ անհայտ է մնում, թե արդյոք ԲՀԿ-ն համաձայնություն է տվել ՀԱԿ բոլոր առաջարկներին: Իմ տպավորությամբ, այս ուժերն ավելի պարզ խաղ են սկսել, քան հասարակությունն է պատկերացնում: Նրանք ավելի շատ փորձում են հունից հանել ՀՀԿ-ին, փորձելով ցույց տալ, որ կարող են ստեղծել երկրորդ բևեռ, որն իսկական «ճակատամարտ կտա» հանրապետականին, իսկ ՀՀԿ-ի առանձին գործիչների կողմից ինչ-որ ժամանակը մեկ հնչող զգացմունքային հայտարարությունները ցույց են տալիս, որ որոշ գործիչներ հայտնվում են այս ուժերի «թակարդում»: Այս հանգամանքը ՀՀԿ-ին պետք է որ լուրջ մտորումների տեղիք տա, քանի որ նման լոկալ մարտերում ՀՀԿ առանձին անդամների վարքը ցույց է տալիս, որ առավել լայնամասշտաբ «մարտերի ընթացքում», այնուամենայնիվ որոշ գործիչներ «պռոմխներ» կտան:
ԲՀԿ-ն կպաշտպանի Սերժ Սարգսյանին, իսկ Սերժ Սարգսյանն առաջադրվելու դեպքում էլ չի հաղթի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:
Նրա խոսքով, ԲՀԿ-ն հանդիսանում է ՀՀԿ-ի դուստր-ձեռնարկություն. Ըստ նրա ՀՀԿ-ն կուսակցություն չէ, իսկ ԲՀԿ-ն բացվեց այն ժամանակ, երբ մի շարք գործարարներ չտեղավորվեցին ՀՀԿ-ի ցուցակում:
Այն հարցին, թե ինչո՞ւ որոշեց առաջադրվել, էպոսագետը պատասխանել է, որ մեր երկրում չկա որևէ քաղաքական ուժ, ով պայքարի արդարության համար և արդարություն հաստատի երկրում:
«Տեսնելով, որ ոչ մի հույս չկա, որոշեցի դուրս գալ հրապարակ և պայքարել արդարության համար հիմք ընդունելով «Սասնա Ծռեր» էպոսը»,- ընդգծել է նա:
Վարդան Սեդրակյանը նաև նշել է, որ պատրաստ է վճարել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման համար անհրաժեշտ գրավը՝ 8 մլն դրամ և ավելացրել, որ նրա այս որոշումը նախապես պայմանավորված չէ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Էպոսագետը նման որոշում է կայացրել, քանի որ, ըստ նրա, Րաֆֆի Հովհաննիսյանն այն մարդն է, որը ոչ մի վատ քայլի չի գնա ու ընտրակաշառքներ չի բաժանի: Միևնույն ժամանակ Վարդան Սեդրակյանի կարծիքով,Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագիրը լավը չէ:
Լրագրողների այն հարցին, թե որտեղից իրեն այդ գումարները, նախագահի թեկնածուն նկատել է. «Ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովը մի անգամ իր ֆիլմի վրա ծախսել է ավելի շատ գումար, քան հատկացրել էր պետությունը: Նույն հարցին, Նիկիտան պատասխանել է, որ իր անունը թույլ է տալիս ունենալ այնքան գումար, որքան պետք է ֆիլմ նկարելու համար: Ես հաղորդումներ եմ ունեցել էպոսի վերաբերյալ, սեմինարներ անցկացրել, հրապարակումներ ու վերլուծություններ տպագրած: Այս գումարը ես ունեմ ոչ թե հոնորարների, այլ իմ անունի շնորհիվ» :
ԼԱՎ ԼՈՒՐ: Հանդիպումներով հագեցած հերթական օրն էր: Ուղղակի հուզված եմ, քանի որ վերստին տեսա, թե ինչ է նշանակում քաղաքացիների ու մարդկանց հետադարձ կապ. երբ մարդիկ ինքնակամ այցելում են շտաբ, առաջարկում մարդկային անգնահատելի ռեսուրսներ ու անվարձահատույց աջակցություն, փոխանցում են բազմաթիվ մարդկանց զորակցության խոսքեր, հրավիրում են իրենց բակ կամ տարածք հանդիպման ու սպասում են քեզ: Գործերը հրաշալի են գնում:
ՎԱՏ ԼՈՒՐ: Ավան համայնքի իմ համակիրներից մեկը քիչ առաջ պատմեց, որ 1 տարի առաջ ձեռք են բերել բնակարան, պետական ձեւակերպումների պահին բոլոր նախկին տերերին հանել են հաշվառումից, բայց նախորդ ընտրությունների ժամանակ հանկարծ պարզել են, որ բացի իրենցից եւս 6 մարդ գրանցված են այդ հասցեում, որոնց չեն ճանաչում…. Այդպիսի մի զավեշտալի դեպք էլ բացահայտել էր իմ վստահված անձերից մեկը (նա ֆեյսբուքայն ակտիվ օգտատերերից է ու լավ քաղաքացի, որի անունը կտամ, եթե ինքը դա ցանկանա) մայիսի 6-ին, երբ գնացել էր տեղամաս` փոխարինելու իմ մեկ այլ վստահված անձի, ու հայտնաբերել էր, որ իրենց հասցեում ոչ միայն գրանցված են 4 ընտրողներ, այլեւ արդեն քվեարկել ու գնացել են…. Եթե սրան էլ հավելենք տեղամասերից մեկում միջադեպը, երբ կասկածելի անձնագրով «ընտրողը», որին բռնացրել էիմ իմ վստահված անձերը քվեարկելու պահին, իշխանական հանձնաժողովականների ակտիվ աջակցությամբ ու օգնությամբ ճողոպրել էր տեղամասից (ահազանգի հետքով ԱՄՆ դեսպանն էլ էր այդ տեղամասում), ապա պատկերն ամբողջական է դառնում, թե ինչ մեխանիզմ է գործում:
Ամեն ինչ անելու ենք, որ այս անգամ հանձնաժողովի «Ժառանգության» անդամների տրամադրության տակ լինեն բոլոր այդպիսի տվյալները, կամ առնվազն դրանց գերակշիռ մասը: Հայցում եմ բոլորի աջակցությունը` այդ ամենը հայտնաբերելու եւ մեր տրամադրության տակ ունենալու համար: Շտաբի ակտիվիստները իրենք էլ ստուգելու են ցուցակները: Բայց մեծ օգնություն կլինի, եթե այդ տարածքի բնակիչներն իրենք էլ մեզ ներկայացնեն իրենց տնօրինած տեղեկատվությունը:
ԱՀԱԶԱՆԳ 1: Հավաստի աղբյուրներից մեկը այսօր հայտնեց, որ դեռեւս մայիսի 6-ի ընտրություններից սուպերմարկետների տերերը պարտադրել ու «ապահովել են», որ իրենց բոլոր աշխատակիցները գրանցված լինեն որոշակի ընտրատարածքի հասցեներում: Արդյո՞ք այդպիսի մարդիկ ունեն կրկնակի հաշվառում կամ կրկնակի անձնագիր (ոստիկանության աշխատակիցներից մեկը նախկինում հարցականով ինձ հասկացրել էր, թե «միթե՞ հնարավոր չէ, որ նույն անձը ՀՀ երկու անձնագիր ունենա»…), թե իրենց հաշվառման վայրից ստիպված դուրս են եկել ու գրանցվել ֆեոդալի կալվածքում, պարզել դեռ չենք կարողացել: Ըստ աղբյուրի` բացառություն չեն նաեւ Ավանի տարածքում առկա սուպերմարկետները: Ակնկալում ենք, որ լրագրողները հետաքննություն կիրականացնեն այս հարցով ու ջրի երես կհանեն այս խայտառակությունը:
ԱՀԱԶԱՆԳ 2: Երեւանի քաղաքային ու թաղային իշխանություններից հանձնարարություն է իջեցվել Նոր Նորքի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածների համատիրություններին` ռեսուրսներ փնտրել Ավան եւ Նոր Նորքի 1-ին 2-րդ զանգվածներում ՀՀԿ թեկնածուի օգտին դժվարին քվեներ հայթայթելու համար: Անձամբ արդեն գիտենք համատիրությունների մի քանի ղեկավարների, ովքեր խոպան են եկել թիվ 1 ընտրատարածք: Համատիրություններից մեկի հետ կապված մի պատմություն էլ կա, բայց դրա մասին կխոսեմ առաջիկայում: Վրդովեցնող է, որ համատիրությունները քաղաքացիների առջեւ իրենց սուրբ պարտականությունը կատարելու փոխարեն ներքաշվել են մարդկանց խիղճը ու քվեն բռնաբարելու գործին: Խոստանում եմ, անկախ ընտրությունների արդյունքներից, դեկտեմբերի 3-ից հատ-հատ զբաղվել այս տարածքի համատիրությունների ֆինանսական ու այլ գործունեությամբ, ինչպե՞ս են ընտրվել, ի՞նչ են արել հավաքագրված գումարները եւ ինչպե՞ս են ծախսել, ինչպես են ձեռքբերել ջիփեր եւ ունեցվածք: Եւ նման «հարստացման պայմաններում» ինչո՞ւ չեն կարողանում կոյուղի փոխել, տանիք նորոգել, մուտքեր վերանորոգել եւ լուծել տարրական հարցեր, որոնց համար անգամ ինձ են դիմում: Այն ինչ անելու եմ, կապ չունի` ես պատգամավոր կընտրվեմ, թե ոչ: Բավական է արդեն թույլ տանք, որ ոչ միայն ստորացնեն մարդկանց, այլեւ չպատժված հանցագործություններով ֆռֆռան թաղերում: Ուզում եմ, որ իմ այս առաջիկա առաքելության մասին իմանան բոլոր համատիրությունների ղեկավարները:
ԱՀԱԶԱՆԳ 3: Երկու` իրար հետ կապ չունեցող աղբյուրներ /մեկը Ավանում, մյուսը` Նոր Նորքում/ այսօր հայտնեցին, որ 10.000-ական դրամ ընտրակաշառքների բաժանման պահը մոտենում է: «Ակնկալողներից» մեկն այսօր ասել է, որ հայտնել են, թե մոտակա օրերին կտրամադրվի խոստացված գումարը:
ԱՀԱԶԱՆԳ 4: Մանկապարտեզների զգալի մասում հանդիպումներ ու հանձնարարություններ եղել են հօգուտ ՀՀԿ թեկնածուի: Անձնագրերով ծնողական ժողովներին արդեն անդրադարձել եմ:
Ահա հայաստանյան ազատ, արդար, մրցակցային ընտրությունները: Բայց անգամ այս պայմաններում իմ հաղթանակի շանսերը, պատկերացրեք, հուսադրող է:
Թեպետ անիմաստ է, բայց վերստին ակնկալում եմ, որ Երեւանի քաղաքային ու թաղային իշխանությունները զբաղվեն իրենց բուն գործով ու սահմանադրական շրջանակներում մնան, նաեւ արգելեն քաղաքականության մուտքը համատիրություններ, դպրոցներ ու մանկապարտեզներ:
Եւ վերջապես` գոնե իրենց ղեկավարին` ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին ազնվորեն տեղեկացնեն, թե ինչպես են ձայներ հայթայթելու նաեւ իր համար նախագահական ընտրությունների ժամանակ եւ չխաբեն, թե «ազնիվ քվեներ» են ապահովվելու ՀՀԿ լավ աշխատանքի դիմաց:
Հայաստանում հետաքրքրություն առաջացրած Nestle շոկոլադ արտադրող ընկերությունը հաջողություն է գրանցել շուկայում: Ընկերությունը կոնկրետ թվեր չի հրապարակել, բայց նշում է, որ Nestle շոկոլադի 1 ասմվա վաճառքի ծավալները գերազանցել են կանխատեսումները:
Հավանաբար, այս է եղել պատճառը, որ ներկայանալի բրենդը իրենցով են արել իշխանական էլիտայի գիշատիչները:
Nestle ֆիման այսուհետ պատկանում է Ջերմուկ Գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանին:
Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, այս գործարքի հետևում երևում են բարձրագույն իշխանությանը ավելի մոտ կանգնած ականջներ:
Բանն այն է, որ Nestle ֆիման Հայաստան էր բերել միջին բիզնեսի ներկայացուցիչներից մեկը, սակայն փաստացի Արսենյանը խլել է նրա բիզնեսը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.