23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Երեկ մեր թղթակցին հայտնի է դարձել, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն արդեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին գրություն է ուղարկել խմբակցության անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանին Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու մասին։ Սույն հարցը, սակայն, կքննարկվի ԱԺ նախագահի արձակուրդից վերադառնալուց հետո։ Խնդրի շուրջ երեկ չի հաջողվել զրուցել ոչ Հակոբյանի, ոչ էլ Արզումանյանի հետ։ Ըստ որոշ տեղեկությունների, մտադրություն կա գյուղատնտեսության հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանին տանել արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ որպես փոխնախագահ, իսկ գյուղատնտեսության հանձնաժողովի փոխնախագահ դարձնել «Ժառանգության» ներկայացուցչին։ Հիշեցնենք, սակայն, որ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն անցյալ շաբաթ մեր թղթակցին բացատրել էր, որ հանձնաժողովները ձևավորվում են նստաշրջանի սկզբում՝ ըստ Դոնթի բանաձևի, և խմբակցությունում հետագա փոփոխությունները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ղեկավար կազմի վրա»,– գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է. “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունում լսել են սոցիոլոգիայի մասին ու սկսել են անել մի բան, որն իրենց պատկերացրածով հենց հարցում է:
Երբ խորհրդարանական ընտրությունների օրը “Կենտրոն”-ի աշխատողներին հարցրել էին` ում եք քվեարկել ու արդյունքները ամբողջ գիշեր պտտում էին
հեռուստաէկրանին իբրև էքզիտ փոլ /իմիջիայլոց Կենտրոնի ժողովրդի մի էական մասը ԲՀԿ չէր ընտրել/, սոցիոլոգիային քիչ թե շատ ծանոթ բոլորը հռհռում էին, իսկ դիտորդները ոմանք շվարել էին որոշ մարդկանց անտեղյակության
աստիճանից:
Բայց արի ու տես, որ մարդիկ կանգ չառան ընտանեկան սոցիոլոգիայի կայացման ճանապարհին: Ավելին, առաջ շարժվելով հումորիստական նվաճումների ուղով`
հիմա էլ իրենց կոչում են “Ձեր մտորումները”, “Մեր ցանկությունները”, “Ամեն ինչ լավ է լինելու” և նմանատիպ այլ ՍՊԸ-ներ, որոնք քնում-զարթնում են ու ԲՀԿ-ի տղերքին ուղղում հարցեր, որոնք կարդացել են գործից տեղյակների անցկացրած հարցումներում:
Երեկ էլ նման մի “գրագիտության գոհար” էին հրապարակել ու ի լուր աշխարհի հայտարարել, թե Գագիկ Ծառուկյանը առաջինն է:
Ուռա:
Կարևոր չէ, ինչում, կարևորը, որ գնան ասեն` շեֆ ջան դու առաջինն ես: Ու ոչինչ, որ չեն հասկացել,
որ մի բան են նկարել, որում իրականում ասված է, թե բհկականների 38.6 տոկոսն է միայն Ծառուկյանին նախագահ պատկերացնում:
Այ այ այ:
Այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանին 14, 7 տոկոս եք գրել, լավ եք արել, բա ձեր ղեկավարին ինչի՞ ՞ ՞ եք տենց վատաբանել:
Այ այ այ:
Հ.Գ. Երիցս ճիշտ է պնդումը, որ տգիտությունը կործանարար բան է:
Tigran Abrahamyan. Նաիրա Զոհրաբյանն, անդրադառնալով 2013 թվականի բյուջեին, նշել է, որ հաշվի առնելով նվազագույն աշխատավարձի ընդամենը 2500 դրամի բարձրացումն ու երկրում ներդրումների նվազումը՝ այն համարում է «սողալու բյուջե» (վերջինս միայն դրանով չի սահմանափակվել):
Որակական առումով ու «գաղափարախոսությամբ» ինչո՞վ է 2013 թվականի բյուջեն տարբերվում 2012 թվականի բյուջեից (բացի բյուջեի մեծության աճից): Արդյո՞ք նախորդ տարի, երբ ԲՀԿ-ն դեռ կոալիցիայի անդամ էր, նվազագույն աշխատավարձը «արժանապատիվ քաղաքացուն» վայել ձևով բարձրացվել է, արդյո՞ք նախորդ տարի ներդրումների միջավայրը կտրուկ աճ էր արձանագրել, ինչը սակայն այս տարի չի պահպանվել: Ի՞նչն է դրդում ԲՀԿ քարտուղարին նման տոնայնությամբ խոսել մի փաստաթղթի մասին, որի էությունը մեծ առումով չի փոխվել: Ինչո՞ւ են պատգամավորները քաղաքացու արժանապատիվ կյանքի մասին այսքան խոսում հատկապես ընտրություններից առաջ ու կոալիցիայից դուրս գալուց հետո:
Հ.Գ. Մեր Խորհրդարանում պատգամավորները երեք հիմնական դասի են պատկանում՝ աշխատողներ, «գործուղվածներ» (կապ չունի՝ իրենք են իրենց գործուղել, թե պետությունը) և պոպուլիստներ կամ բարձր գոռացողներ: Երրորդ տիպի դերը սկսվում ու ավարտվում է միայն արագ-արագ, շատ խոսելով:
ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից,
պատգամավոր Ուրիխանյանի օգնական Վ. Քոչարյանը Facebook-ի իր էջում գրել է.
Ինչպես ասում են ‹‹ուրիշին փոս մի փորի` ինքդ մեջը կնկնես››: Այսպես եմ որակում այն իրավիճակը, որում հայտնվեց ‹‹սկանդալագործ›› Զարուհի Փոստանջյանը: Բա, արի ու մի ասա, այ ձևական ընդդիմադի՛ր, ուրեմն երբ որ պատգամավոր Ուրիխանյանը բարձրացնում է հարց, թե ու՞ր են գնացել տասնյակ միլիոնավոր դրամներ, որոնք նշված են ծախսային մասի համապատասխան հոդվածում և այդ խոսքում մեջբերում է անում չփոփոխված ու անբավարար աշխատավարձի և պատգամավորի սենյակում կահույքի բացակայության մասին: Ուստի, կրկնում եմ, հարցադրման իմաստն էր` ուր են գնացել պետական միջոցները: Այդ պահին իրավիճակը փրկելու և հանրության ուշադրությունը շեղելու նպատակով գործին է լծվում, ինչպես ‹‹Արմնյուզի›› Արտակը եթերում ասաց, ‹‹ԱԺ սեքս-խորհրդանիշ›› Զարուհին: Խեղաթյուրելով պատգամավորի խոսքերը, թիրախ դարձնելով ԲՀԿ-ին մի աղաղակ բարձրացրեց ձեռքի հետ նաև հիշելով վատնվող պետական միջոցների հարցը:
Բայց արի ու մի տես, թե ինչ եղավ` քաղաքացիական վերահսկողություն իրականացնող մի նախաձեռնություն հրապարակեց մի փաստաթուղթ, ըստ որի Զարուհուն մի քանի հազար դոլար է հատկացվել պարզապես Եվրոպայում մեկ օր ընթրիկի մասնակցելու համար: Բա սա ցինիզմի դրսևորում չէ՞: Ձև տալ, որ մտահոգ ես խեղճ թոշակառուների ու անապահովների անբավարար վիճակներով ու միևնույն ժամանակ պատգամավորի մոտ մի տաս ամսվա աշխատավարձի գումար ծախսել պետական միջոցներից մի հատ Փարիզ ‹‹թռնել-հաց ուտելու›› վրա` մեղմ ասած անբարոյականություն է:
ԲՀԿ լրատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնի աշխատակից,
պատգամավորի օգնական
Վ. Քոչարյան
Arman Melikyan. Մենք հաճախ մեզ հաշիվ չենք տալիս, թե ինչ խորքային ազդեցություն են ունեցել մեր աշխարհայացքի և արժեհամակարգի կայացման գործում մանկության և պատանեկության շրջանում ատացած տպավորությունները: Այդ տեսանկյունից հատկապես մեր սերնդի մարդկանց համար կարևորագույն դերն են խաղացել 60-80-ական թվականների խորհրդային ֆիլմերը, որոնցից էլ, հաճախ մեր իսկ համար աննկատ կերպով, փոխ ենք առել բազմաթիվ վարքագծային հատկանիշներ, իմաստուն ասույթներ, կատակներ: Այժմ, հետևելով Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացներին` համոզվում եմ, որ մեզանում քաղաքական մտածողության մի շարք ուրույն դրսևորումներ ևս` իրենց գոյությամբ, թերևս, պարտական են խորհրդային սինեմատոգրաֆին: Այս առումով, եթե դիտարկելու լինենք Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգ ներմուծելու միջոցով ազգին հավերժ երջանկությունն ապահովելու հրամայական անհրաժեշտության վերաբերյալ քաղաքական խորհրդակցություններ նախաձեռնելու որոշ կուսակցությունների միաժամանակյա նորահայտ գովելի հակվածությունը, ապա, ակամայից հիշողության մեջ հառնում է “Կովկասի գերուհին” դասական ֆիլմը: Ավելի կոնկրետ`աչքիս առաջ է գալիս հարսնացու Նինային առեվանգելու դրվագը, երբ բացասական հերոսներից մեկը`հարսնացուի քեռին, նենգորեն խաբելով միամիտ ու ընտրած մասնագիտությանն անհունորեն նվիրված Շուրիկին, հենց վերջինիս ջանքերով էլ գլուխ է բերում առևանգումը:Այս հնարքն իր կարճ բանաձև-ձևակերպումն ուներ. “Ով որ մեզ խանգարում է, նա էլ մեզ կօգնի”: Մեր այսօրվա իրողություններում այս նույն բանաձևի կիրառումը խորհրդարանական կառավարման համակարգի ներդրման վերաբերյալ միջկուսակցական խորհրդակցությունների տեսքով և քաղաքական ուժերի այս հարցում փոխհամաձայնության գալը բանակցային գործընթացում կարող է հանգեցնել բոլորիս համար երանելի այն իրողությանը, որ պարոն Սերժ Սարգսյանը կպահպանի իր տեղը նախագահական պալատում, իսկ ՀՀ վարչապետ կդառնա պարոն Ռոբերտ Քոչարյանը, իսկ մեր շուրիկներն էլ հերթական անգամ ցույց կտան, որ անհունորեն նվիրված են իրենց մասնագիտությանը:
«Հրապարակը» գրում է, որ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը, ինչպես հայտնի է, օրեր առաջ մերժվեց ԱԺ-ի կողմից: Որքան էլ զարմանալի է, «Ժառանգության» ներկայացրած այս նախագծին կողմ էին քվեարկել երկու ՀՀԿ-ականներ՝ Ռազմիկ Զոհրաբյանն ու Շուշան Պետրոսյանը:
Երեկ երգչուհի-պատգամավորը մեր թերթի հարցին ի պատասխան ասաց, որ դա թյուրիմացություն է եղել, եւ ինքն իրականում կողմ չէ նման հանձնաժողովի ստեղծմանը: Այնպես որ, ամեն ինչ «ճիշտ է»՝ շտապել էինք զարմանալ:
«Հրապարակ».
Երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնաբերեց հերթական կոռուպցիոն ռիսկերը և աշխատանքից ազատեց պաշտոնյաների հերթական խմբաքանակը,մարդիկ դա ընդունեցին առանց ոգևորության, քանի որ լավ գիտեն, որ նրանք ընդամենը քավության նոխազներ են, իսկ իրականում ոչինչ չի փոխվում: Նրանց մասին էլ ժամանակի ընթացքում հանրությունը մոռանում է, եթե, իհարկե, չեն հայտնվում նոր ու ավելի յուղոտ պաշտոնում:
Մոտ մեկ ամիս առաջ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ղեկավար Միշա Վանյանը: Նա բավականին երկար տարիներ պաշտոնավարում էր նույն պաշտոնում, ծագումով ղարաբաղցի է և էլի մի քանի դետալներ, որոնք Վանյանին անխոցելի էր դարձնում, բայց, արի ու տես, որ այսօր նա աշխատանք գտնելու խնդիր ունի:
«Հայկական Վարկած»-ի այն հարցին, թե ինչո՞վ է զբաղվում նա այժմ, Միշա Վանյանն իր հերթին հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ենք հանկարծ հիշել իրեն:
«Ոչնչով չեմ զբաղվում, նոր եմ Ռուսաստանից եկել, ոչ մի ծրագիր չունեմ, հանգստանում եմ: Մոտ ժամանակներս երևի կտեղավորվեմ աշխատանքի, եթե վերցնեն աշխատանքի ՝ իմ մասնագիտությամբ (ես նյարդաբան եմ, բժշկական գիտությունների թեկնածու, դոկտոր) », — տեղեկացրեց Վանյանը:
Մանրամասնելով նաև պաշտոնանկության վերաբերյալ հնչող տեսակետների մասով, Վանյանն ասաց. «Ես իմ կարծիքն արդեն ասել եմ, Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում ուսումնասիրությունների արդյունքում առկա են եղել կոռուպցիոն ռիսկեր, և վարչապետը պահանջել է, որ ազատվի գործակալության պետը` չահազանգելու համար»:
Ըստ էության, նա իրեն մեղավոր համարեց իմանալ- չհայտնելու մասով, սակայն, հաստատության ղեկավարը, եթե չգիտի իր հիմնարկում կատարվածի մասին, ուրեմն իր տեղում չէ: Այս դեպքում հեքիաթի ժանրից է, որ ողջ հանրապետությունը գիտե այդ մասին, իսկ Վանյանը՝ ոչ: Առնվազն պետք է «ջայլամ լինել»՝ նման կարծիք հայտնելու համար , ավելին՝ Վանյանն արդարացում ուներ. « Կոռուպցիոն ռիսկերի մասին է խոսքը, ոչ թէ կոռումպացվածության, դրանք տարբեր արտահայտություններ են. կոռուպցիոն ռիսկերի առկայությունը դեռ չի նշանակում կոռումպացված լինել»:
Այսօր մի խումբ լրագրողներ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանից ցանկացան տեղեկանալ, թե ինչ կարծիք ունի պատգամավոր ընտրվելու մեծամասնական ընտրակարգը պահպանելու մասին։
Այդ նպատակով լրագրողները մտան խորհրդարանի նրա աշխատասենյակ։ Պատգամավորը բոլորին բարի ժպիտով ներս հրավիրեց, բայց հենց լրագրողները միացրեցին իրենց ձայնագրման սարքերը, նա մոռացավ բարեհամբույր լինելու բոլոր դրսեւորումների մասին, եւ հարցազրույցը գնաց հետեւյալ տեքստով.
— Կարդացե՞լ եք նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծամասնական ընտրակարգը վերացանելու վերաբերյալ երեկվա հարցազրույցը։
— Իրար լավ չհասկացանք։ Ես չեմ ուզում ոչ ձեր հարցերը լսեմ, ոչ ձեր պատասխանները։
— Դուք ինչո՞ւ եք այդպես դրսեւորում ձեզ լրագրողների հետ։
— Դու քիչ խոսա, աղջիկ ջան։ Եկել եք, հույրասիրվեք ու ձեզ հաջողություն։
— Դուք ձեզ ֆեոդալ զգո՞ւմ եք։
— Այ տղա, Շամշյանից անցար, անցի գործիդ։
Ինչից հետո պատգամավորը լրագրողների տեղադրած բարձրախոսներից մեկը վերցրեց շրջեց դեպքի «Շամշյանից անցած»-ի կողմ ու ասաց. «Դե պատասխանի քո հարցին»։
Նշենք, որ նա մեկ անգամ Արմավիրի թիվ 21-րդ ընտրատարածքից ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, իսկ այս անգամ ՀՀԿ համամասնական ցուցակով է դարձել ԱԺ պատգամավոր։
Գործուղումներ գնալն ավելի դժվար աշխատանք է, քան այն, ինչ մենք իրականացնում ենք Հայաստանում. այսօր մամուլի ասուլիսի ընթացքում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով այն լուրերին, թե պատգամավորը, մեկնելով գործուղման, վատնում է պետական բյուջեի առանց այդ էլ սուղ միջոցները:
Ըստ նրա, նման տեղեկություններ տարածող նախաձեռնությունը անոնիմ է, որը նախ պետք է քաղաքացիական վերահսկողություն սահմանի ԱԺ-ում առկա ֆեոդալների նկատմամբ, որոնց թվաքանակը երկու տասնյակից ավել է:
«Մեծ դժվարությամբ մասնակցում եմ յուրաքանչյուր գործուղման, շատերից խնդրում եմ ինձ ազատել, բայց նաև պարտադրված եմ զգում մասնակցել: Քանի որ ԱԺ-ում ներկայացված են ֆեոդալներ և օլիգարխներ, չունենք մարդիկ, համապատասխան պատրաստվածության անձինք սակավ են, ովքեր պետք է ներկայացված լինեն այդպիսի տեղերում»,- ընդգծել է պատգամավորը, ավելացնելով, որ չի հաշվել այն գումարները, որոնք պետական բյուջեից հատկացվել են իր գործուղումների համար:
Զարուհի Փոստանջյանը ցավում է, որ ԱԺ պատգամավորները լիարժեք ներկայացված չեն լինում արտաքին դիվանագիտական խորհրդարանական աշխատանքին:
Ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախաձեռնողականությունը եւ թիկնազորներին զինաթափելու գործողությունները դուր չեն եկել հայրենի որոշ օլիգարխների, եւ վերջիններս հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ՝ հորդորելով Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան սատարման բանակցությունների ժամանակ բարձրացնել նաեւ ոստիկանապետ Վովա Գասպարյանի պաշտոնանկության հարցը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Փոխարենը նրանք խոստացել են սատարել Ծառուկյանին։ Որոշ տեղեկություններով, Ծառուկյանը, որն ինքը լարված է ոստիկանապետի հետ, ընդունել է առաջարկը, եւ այժմ այդ հարցը եւս Սարգսյան-Ծառուկյան բանակցությունների օրակարգում է»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.