23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երբ «Հանրապետություն» կուսակցությունը դուրս եկավ ՀԱԿ-ից, սպասելի էր, որ ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկվեն, ակտիվություն պետք է լինի, իսկ այս պասիվությունն ինչո՞վ է բացատրվում: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
«Aravot.am-ի հետ զրույցում մեր այս հարցին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը պատասխանեց. «Այո, չեղավ այդ ակտիվությունը: Ասեմ ավելին, ես այսօր կուսակցության համագումարին ընդառաջ, որը տեղի կունենա դեկտեմբերի 20-22-ի հատվածում, հանդիպումներ եմ անում տեղերում, հասարակության հետ՝ համագումարի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու առումով: Այն խնդիրները, որ ես տեսնում եմ, դա երկրի այսօրվա իրավիճակի արդյունքն է: Այսօր էլ ակտիվությունը նախաձեռնելը, ակտիվություն անելը բազմաթիվ խնդիրներից ելնելով՝ դարձել է անհնարին: Այստեղ ոչ միայն իշխանությունն է մեղավոր, մեղավոր է նաեւ ընդդիմությունը: Ասեմ ավելին՝ ջրերը շատ-շատ պղտոր են: Բայց դա չի նշանակում, որ այն չի զուլալելու: Դա բացարձակ չի նշանակում, որ մենք չենք ակտիվանալու»:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ նորից միանաք Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ աջակցեք նրան՝ առաջիկա նախագահական ընտրություններում՝ նա պատասխանեց. «Նախ, դրա համար առաջին հերթին պիտի Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը դնի, որ ես էլ ասեմ՝ դա հնարավոր է, թե հնարավոր չէ: Նման խնդիր չի քննարկվել մեր մոտ: Այսօր ՀԱԿ-ը շարունակում է այն քաղաքականությունը, ինչը ինքը գտնում է ճիշտ, մենք էլ շարունակում ենք մեր գործն ազնիվ կատարել՝ պահելով մեր դեմքը, հասարակությանն ասելով այն, ինչ մտածում ենք, պայքարելով թե՛ «Բարգավաճի», թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի դեմ: Ես կատեգորիկ դեմ եմ այն մոտեցումներին, որ այս երկրում բաժանեցին՝ եթե դու մեր հետ չես ու մեր հետ միասին չես գալիս ԲՀԿ-ին պաշտպանելու, ուրեմն դու Սերժ Սարգսյանի հետ ես: Այսօր քաղաքական դաշտի դժբախտությունը դրանում է: Ես երկուսին էլ դեմ եմ: Ես այդ երկուսի մեջ տարբերություն չեմ գտնում ու չեմ տեսնում, որ այդ երկուսից ինչ-որ մեկի հետ պիտի համագործակցեմ: Ովքեր փորձում են ինչ-որ մեկի միջոցով մյուսին հաղթեն՝ թող փորձեն: Ես այդ հաղթանակը իմ համար հաղթանակ չեմ համարում»»,- մեջբերում է «Առավոտը»:
«Առավոտ».
Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Բաքու ավարտվեց սկանդալով: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ մի քանի ժամ առաջ Ասիական քաղաքական կուսակցությունների համաժողվի ավարտին, երբ ընթերցվում էր կոնֆերանսի ամփոփիչ հայտարարությունը, «Ժառանգության» առաջնորդը մոտեցել է ամբիոնին եւ արտահերթ ձայնի իրավունք խնդրել: Այն բանից հետո երբ նա մերժում է ստացել, ըստ «Թուրան» գործակալության, դահլիճում վիճաբանություն է սկսվել, որի արդյունքում Հովհաննիսյանին այդպես էլ ելույթի հնարավորություն չի ընձեռվել:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Հովհաննիսայնի վրդովմունքի պատճառը փաստաթղթում տեղ գտած Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին դրույթն էր: «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, սակայն, «Արմինֆո» գործակալությանը փոխանցել է, որ իրականում վիճաբանության պատճառն այլ է եղել:
«Հովհաննիսյանի ելույթը օրակարգում նախատեսված էր, սակայն ընթացակարգը խախտվել է, ինչն էլ դարձել է վիճաբանության պատճառ», — նշել է կուսակցության ներկայացուցիչը:
Նշենք, որ իրավիճակը Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ լարվել էր դեռ առավոտյան, երբ ադրբեջանական պատվիրակության մի շարք անդամներ հանդես եկան կոշտ հայտարարություններով:
Հակադարձելով «Ժառանգության» ղեկավարի Բաքվում արած այն պնդմանը, թե Ադրբեջանն է ագրեսիա իրականացրել Լեռնային Ղարաբաղի դեմ, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն ասել է․ — «Հովհաննիսյանի հայտարարությունները լկտի սուտ են»:
Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության ղեկավար Ասիմ Մոլլազադեն ըստ էության հակադարձելու փոխարեն կրկին խոսել է Խոջալուի դեպքերի մասին:
Իսկ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Մուբարիզ Ղուրբանլին հայտարարել է․ — «Պատմականորեն Ադրբեջանը բավական մեծ տարածքներ է ունեցել, սակայն եթե այսօր մենք սկսենք դրանք ետ պահանջել, ապա աշխարհում քաոս կսկսվի»:
Նոյեմբերի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության բաժնից:
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից շարունակաբար արվող սադրիչ հայտարարությունների վրա՝ նշելով, որքան էլ դրանք ներքին օգտագործման համար լինեն, սակայն լուրջ վնաս են հասցնում բանակցային գործընթացին և սրում են իրավիճակը տարածաշրջանում։
Համանախագահները Հայաստանի արտգործնախարարին են ներկայացրել Ստեփանակերտում Արցախի Նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները և շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված իրենց առաջարկությունները։
Զրուցակիցները քննարկել են դեկտեմբերին Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռանախագահների հետ հանդիպման հնարավորությունը։
Այսօր « Վարկած» մամուլի ակումբում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, խոսելով առաջիկա նախագահական ընտրությունների մասին, ներկայացրեց Գագիկ Ծառուկյանի՝ «պատմական» դառնալու հավակնող որոշման հետ կապված հնարավոր տարբերակները: «Առաջիկա նախագահական ընտրություններում իշխանամետ ընտրազանգվածի ձայների առյուծի բաժինը հասնում է ՀՀԿ-ին, մյուս մասը՝ ԲՀԿ-ին, իսկ փոքր մասը՝ ՕԵԿ-ին»,-նշեց նա:
Հնարավոր թեկնածուների և նրանց հնարավորությունների մասին խոսելով, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ադիբեկյանը չբացառեց, որ Ծառուկյանը սպասում է աջակցի՝ դրսում կամ ներսում: Առաջադրման ձգձգումը պայմանավորված է բանակցությունների ընթացքով, որոնք դեռևս չեն ավարտվել:
Սոցիոլոգը համոզված է, որ ԲՀԿ ղեկավարը լուրջ մրցակից է ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր թևի համար. «Եթե պայքարի մեջ մտնեն Ծառուկյանն ու Սարգսյանը, նրանց հավաքած ձայների բաժինը կախված կլինի, թե ովքեր են երրորդ — չորրորդ լուրջ խաղացողները և որքան ձայն կտանեն: Եթե առաջադրվեն այլ ընդդիմադիր թեկնածուներ, Ադիբեկյանի խոսքերով, Գ. Ծառուկյանը կունենա երեսուն տոկոս ձայն՝ 20 տոկոսն իշխանամետ, 10-ը՝ ընդդիմադիր»:
Ըստ Ադիբեկյանի՝ ԲՀԿ-ն ունի 45 տոկոս վարկանիշ, բայց նախընտրական քարոզարշավի ընթացքում, այն կարող է ավելանալ կամ պակասել: Եթե ԲՀԿ-ն առաջադրի Օսկանյանի թեկնածությունը կամ նա դառնա միասնական թեկնածու, ապա դա կատաստրոֆա կլինի. գլուխը թեք խոսացող մարդը չի կարող լինել նախագահ:
« Բացառում եմ, որ Վարդան Օսկանյանը կարող է դառնալ միասնական թեկնածու», — ասաց սոցիոլոգը:
Վարչական – ադմինիստրատիվ ռեսուրսը միշտ էլ որոշիչ դեր է ունեցել մեր երկրի ընտրություններում: «Եթե Ս. Սարգսյանն ու Գ. Ծառուկյանը մնան տետատետ, ապա Ս.Սարգսյանի շանսերն ավելի մեծ են, քանի որ 700 համայնք վերահսկում են հանրապետականները: ՀՀԿ-ն ունի շտաբեր, որոնք լուծում են տեղական հարցեր, այնպես որ, խոսել, թե միայն ադմինիստրատիվ ռեսուրսով է գալիս իշխանության, չափազանց է», — նկատեց սոցիոլոգը:
«Հրապարակը» գրում է. «ԲՀԿ-ի մոտ օրինաչափություն է դառնում մի քանի օր շարունակ քաղխորհրդի նիստեր անցկացնելու պրակտիկան: Եվ նախորդ օրը, եւ երեկ «կանյաչնիում» ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստեր է արել: Մասնակցել են հիսունական մարդ` պատգամավորներ եւ մարզային կառույցների ղեկավարներ:
Երկու օրվա նիստերի օրակարգում էլ նույն հարցն է եղել. ի՞նչ են մտածում շարքերն ու պատգամավորներն առաջիկա նախագահական ընտրությունների եւ Ծառուկյանի առաջադրման մասին: Բոլոր մարզային կառույցների ներկայացուցիչները հատ-հատ ներկայացրել են իրենց տեսլականը մասնակցության մասին, պնդել, որ պետք է ներկայանալ բացառապես սեփական թեկնածուով, եւ այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը: Օսկանյանին ոչ մեկը չի մատնանշել: Սերժ Սարգսյանի մասին, ըստ մասնակիցների, որեւէ բառ` «լավ կամ վատ», չի հնչել:
Ծառուկյանն ասել է, որ իր որոշումն արդեն կայացրել է, սակայն որեւէ բառ այդ որոշման մասին չի արտաբերել, ԲՀԿ-ի արմատական տրամադրված մասը հասկացել է, որ Ծառուկյանն անպայման առաջադրվելու է, ոչ արմատական մասը դեռ հույս ուներ, որ «հնարավորությունը հիսուն-հիսուն է»: Ծառուկյանն ասել է նաեւ, որ որոշումը կհրապարակի իր ծննդյան օրվանից մի քանի օր անց: Հիշեցնենք, որ ծննդյան օրը նոյեմբերի 25-ին է, նա 56 տարեկան է դառնում: Ապա տեղեկացրել է՝ քանի որ ծննդյան օրն ինքը սովորաբար անցկացնում է հանրապետությունից դուրս, կգնա-կգա-կհայտարարի իր որոշման մասին: Ներկաներն ասել են` ուշ է, վաղը հրապարակեք: Նա պատասխանել է` չէ, նորմալ է:
«Ես ոչ միայն Սմբատ Այվազյանի հետ ունեմ լուրջ տարաձայնություններ, այլ նաեւ քաղխորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանի հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը՝ խոսելով ամուլում հրապարակած այն տեղեկության մասին, որ Սուրեն Աբրահամյանի եւ Սմբատ Այվազյանի միջեւ լուրջ տարաձայնություններ կան: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
Սուրեն Աբրահամյանին խնդրեցինք պարզաբանել իր տարաձայնությունները կուսակցության քաղխորհրդի անդամների հետ: «Ռաֆիկ Մկրտչյանի հետ տարաձայնությունները հետեւյալն են՝ ես բացատրում եմ Ռաֆայել Սերգեյիչին, որ աշնան թափված տերեւները պետք է աշնանը հավաքվեն, ինքը «բեյնը մտցրել է», որ չէ, պետք է գարունը հավաքվեն: Իսկ Սմբատ Այվազյանին տասը տարի է ասում եմ, որ քո՝ հրաշալի նարդի խաղալը պայմանավորված է զառով, ինքն էլ ասում է՝ չէ, իմ խաղաոճով: Այնպես որ, խիստ տարաձայնություններ ունենք մենք»,- հեգնեց պարոն Աբրահամյանը:
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են պատրաստվում հարթել այդ տարաձայնությունները: Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ նախագահական ընտրությունների շեմին այդ բոլորը կհարթվեն: Հարցին՝ միասնական թեկնածուո՞վ եք հանդես գալու, ասաց. «Այո, այո»»,- մեջբերում է «Առավոտը»:
«Առավոտ».
Ավան վարչական շրջանում սպասվող «արտահերթ» պատգամավորական ընտրությունները բուռն ու թեժ ընթացք են խոստանում: Նախ այն պատճառով, որ Ավան վարչական շրջանում, ավելի ճիշտ թիվ 1 ընտրատարածքում ոչ ավել, ոչ պակաս մեծամասնական ընտրակարգով վերստին խորհրդարանում հանգրվանելու փորձեր է կարատելու հայտնի ժառանգական Ստյոպա Սաֆարյանը:
Ինչևէ, մեծամասնականով կռիվ տվող պատգամավորական մյուս թեկնածուների համար կարևորը ոչ թե ինտրիգների ետևից գնալն է, այլ բուն ընտրություններին նախապատրաստվելն ու ազատ արդար ընտրությունների անցկացումն է:
Այս կարծիքին է նաև ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Ռոբերտ Սարգսյանը, ով երկարատև հետապնդումներից հետո պատասխանեց «Հայկական Վարկածի» հարցերին:
—Պրն Սարգսյան, ինչո՞ւ մեր զանգերին չեք պատասխանում: Այս ձևով ո՞նց եք գնալու բանավիճման` Ձեր հակառակորդ Ստյոպա Սաֆարյանի հետ:
— Ես, գործնական հանդիպումները բնակչության հետ գերադասում եմ՝ անիմաստ խոսք ու պատասխանից:
— Ձեր պատկերացմամբ, ինչպիսի՞ ընտրություններ են սպասվում Ավանի թիվ 1 ընտրատարածքում: Երկրորդ, ո՞ր թվականից է սկսվում Ձեր կապը ՀՀԿ-ի հետ և ինչպե՞ս ստացվեց, որ այս ընտրություններում ստացաք ՀՀԿ-ի «դաբրոն»:
-Նախ ես 14 տարվա կուսակցական եմ. ՀՀԿ-ն իմ հարազատ կուսակցությունն է, և ես երբեք ինձ այլ տեղ չեմ պատկերացրել: Իսկ ընդհանրապես, նշեմ, որ Ավան համայնքում եղել եմ ավագանու անդամ, 2005 թթ-ից, Ավան տարածքային կազմակերպության խորհրդի անդամ եմ, ՀՀԿ յոթերորդ սկզբնական կազմակերպության նախագահն եմ, իսկ գործադիրում էլ իհարկե բավականին մեծ փորձ ունեմ:
— Ի՞նչ փորձի մասին է խոսքը:
-Ես երկար տարիներ աշխատել եմ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր-Նորքի տարածքային ստորաբաժանման գրանցման բաժնի տեղեկատվության ենթաբաժնի առաջին կարգի մասնագետ, այնուհետև ենթաբաժնի պետ, նույն ստորաբաժանման ընդհանուր բաժնի պետ: Իսկ 2007-2011 թթ ղեկավարել եմ ՀՀ ԿԱ անշարժ գույքի պետական կոմիտեի աշխատակազմի Ավան, այնուհետև Մարաշ տարածքային ստորաբաժանումները: Ունեմ ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի աստիճան:
-Վատ չի: Էլ մտածելու ի՞նչ ունեք, որ…
-Ես հասկանում եմ տողատակը, բայց հավատացած եղեք, որ ոչինչ հենց այնպես չի լինում: Ցանկացած բանի հասնելու համար պետք է պայքարես, և ամենակարևորը`քայլերիդ մեջ հավասարակշռված ու կշռադատված լինես:
Այնպես, որ սպասվող ընտրությունը, նույնպես լուրջ պայքար է, և այն պետք է անցնի միմիայն քաղաքակիրթ մթնոլորտում:
-Դուք միայն ասում եք:
-Մենք ինչի մասին որ խոսում ենք, այն էլ իրագործում ենք: Հավատացած եղեք:
-Երևում է, այս ընթացքում դուք հասցրել եք նաև հավատալ ու փոխվել: Կարճ ասած`ՀՀԿ նվիրյալներից եք:
-Մենք շատ վաղուց հավատացել ու փոխվել ենք: Իսկ երկրորդ հարցի հետ կապված՝ նշեմ, որ ես անդավաճան հանրապետական եմ: Ես գնում եմ կոնկրետ մի ճանապարհով:
-Փաստորեն դրա համար էլ Ձեզ են առաջադրել որպես թեկնածու:
-Միգուցե:
-Սովորաբար շատ ու շատ ՀՀԿ-ականներ գալիս են օրենսդիր մարմին, որպեսզի հետագայում փափուկ անցում կատարեն դեպի գործադիր: Ձեզ մոտ կարծես թե հակառակ պրոցեսն է:
-Ով որ ցանականում է օրենսդիրից գնալ գործադիր, կարող է այդ ճանապարհը բռնել ու գնալ: Ես կոնկրետ գործադիրից գալիս եմ օրենսդիր, գործադիրում ձեռք բերած իմ փորձը օրենսդիր աշխատանքում օգտագործելու համար:
-Լավ, խոսենք առաջիկա թեժ զարգացումների մասին: Ի՞նչ զարգացումներ կարող են լինել Ավան համայքնում, հատկապես ռմբարկու Ստյոպա Սաֆարյանի գոյության պայմաններում:
— Ինձ համար բոլորն էլ մրցակիցներ են`և Արմենակ Դովլաթյանը, և Էդուրադ Պետրոսյանը, և թե Ստեփան Սաֆարյանը:
-Բոլոր դեպքերում, խոսակցություններ կան այն մասին, որ Ս. Սաֆարյանը, թիվ 1 ընտրատարածքում աստիճանաբար անցնում է «ռմբակոծման»:
-Ես առայժմ նման բան չեմ տեսնում: Բայց եթե նունիսկ Սաֆարյանը պատրաստվում է ինձ ռմբակոծել, ապա
պետք է ասեմ, որ ես տիրապետում եմ հակաօդային պաշտպանության ժամանակակից միջոցներին: Ես օրինակ չեմ պատրաստվում որևէ կերպ իրեն ռմբակոծելու: Ոնց ուզում են`թող այնպես էլ քարոզ կազմակերպեն:
Ավան թիվ 1 ընտրատարածքում, իրականում մթնոլորտը այդ աստիճան լարված չէ: Համենայնդեպս, մենք շատ քաղաքակիրթ քարոզչություն ենք իրականցնում, և ամեն ինչ անելու ենք ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար:
-Առանց ընտրակաշառքի՞: Իսկ Ձեր հակառակորդները պնդում են, որ ընտրակաշառքներ, պարտադիր լինելու են:
-Առաջին անգամը չէ, որ մենք գնում ենք ընտրությունների, և առաջին անգամը չէ, որ կարող ենք առնչվել սադրանքների ու քարոզչական գործընթացի տարբեր հնարքների հետ: Մենք ընտրակաշառք բաժանելու խնդիր չունենք.մենք նախընտրում ենք պայքարի քաղաքակիրթ ձևը, և մինչև վերջ մենք գնալու ենք այդ ճանապարհով:
ԲՀԿ խմբակցության քարտուղարը արտահերթ նստաշրջանին ՀՀԿ-ի չմասնակցելը հետևյալ կերպ է մեկնաբանել՝ «Փախուստը թուլության նշան է»: Միգուցե այս հայտարարությանը հնարավոր լիներ այլ տեսանկյունից անդրադառնալ, եթե չհիշեի, ԲՀԿ-ի բոյկոտները, ընդ որում՝ շատ ավելի կարևոր նախագծերի ժամանակ: Եթե նման կարևոր նիստերին չմասնակցելը ԲՀԿ թուլություն է համարում, ապա կարո՞ղ ենք դա նաև որպես ինքնաքննադատություն ընդունել, չէ՞ որ առհասարակ ԱԺ նիստերից ամենաշատ բացակայողների առաջին եռյակում հենց ԲՀԿ-ականներն են: Մեկ հետաքրքիր դիտարկում ևս. ԲՀԿ-ն իր բացակա պատգամավորների մասին այնպիսի հիմնավորումներ է ներկայացնում, որ ակամայից վերադառնում ես դպրոցական տարիներին… դեպք էր պատահել, վերելակի մեջ էի մնացել, տանը մարդ կար՝ չհասցրեցի, վաղը հաստատ կպատասխանեմ:
ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը գործում և խաղում են արտաքին ուժերի պարտադրանքով և տեղծված իրավիճակում շատ կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գործի. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա՝ Գագիկ Ծառուկյանի առաջադրումը ստեղծված իրավիճակում դառնում է ոչ թե հավանական, այլ հրամայական:
«Հայաստանում բախվում են ոչ թե Սարգսյանը և Ծառուկյանը, այլ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը: Դուք չեք պատկերացնում, ինչ ուժեր են, ամեն ինչ որոշվում է դրսում»,-ընդգծել է նա:
Մանուչարյանի կարծիքով, քաղաքական ուժերին միավորելու փորձերը նրա համար էին, որպեսզի Ռուսաստանը չմնա առանց քաղաքական պարտնյորի:
« Արդյունքում՝ Ռուսաստանը հարկադրված չի լինի, այլ գործիքներ ման գալ: Ինչպես նաև երկրի լիդերը միանձնյա չի լինի: Եթե չկարողանան գլխավոր քաղաքական ուժերը ճիշտ տանել գործընթացը՝ սրա մեջ կլինի ներքին ցնցումների վտանգ: Եվ այս անգամ շատ ավելի ծանր կարող է հաղթահարվել Հայաստանի համար»,- նկատել է Աշոտ Մաանուչարյանը:
Երեկ գրանցվեց ՀԱԿ-ԲՀԿ ևս մեկ կոնսուլտացիոն անհամաձայնություն։
Բաղրամյան պողոտայում հավաքված ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ միասնական թեկնածու կոչին բոլորը միաձայն վանկարկել են՝ Լևոն ,նախագահ, միայն Նաիրա Զոհրաբյանը՝ Գագիկ Ծառուկյան, իսկ Օսկանյանը լռել է՝ մտքում ունենալով իր տարբերակը՝ Օսկանյան։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.