23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Ես ոչ միայն Սմբատ Այվազյանի հետ ունեմ լուրջ տարաձայնություններ, այլ նաեւ քաղխորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանի հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը՝ խոսելով ամուլում հրապարակած այն տեղեկության մասին, որ Սուրեն Աբրահամյանի եւ Սմբատ Այվազյանի միջեւ լուրջ տարաձայնություններ կան: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
Սուրեն Աբրահամյանին խնդրեցինք պարզաբանել իր տարաձայնությունները կուսակցության քաղխորհրդի անդամների հետ: «Ռաֆիկ Մկրտչյանի հետ տարաձայնությունները հետեւյալն են՝ ես բացատրում եմ Ռաֆայել Սերգեյիչին, որ աշնան թափված տերեւները պետք է աշնանը հավաքվեն, ինքը «բեյնը մտցրել է», որ չէ, պետք է գարունը հավաքվեն: Իսկ Սմբատ Այվազյանին տասը տարի է ասում եմ, որ քո՝ հրաշալի նարդի խաղալը պայմանավորված է զառով, ինքն էլ ասում է՝ չէ, իմ խաղաոճով: Այնպես որ, խիստ տարաձայնություններ ունենք մենք»,- հեգնեց պարոն Աբրահամյանը:
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են պատրաստվում հարթել այդ տարաձայնությունները: Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ նախագահական ընտրությունների շեմին այդ բոլորը կհարթվեն: Հարցին՝ միասնական թեկնածուո՞վ եք հանդես գալու, ասաց. «Այո, այո»»,- մեջբերում է «Առավոտը»:
«Առավոտ».
Ավան վարչական շրջանում սպասվող «արտահերթ» պատգամավորական ընտրությունները բուռն ու թեժ ընթացք են խոստանում: Նախ այն պատճառով, որ Ավան վարչական շրջանում, ավելի ճիշտ թիվ 1 ընտրատարածքում ոչ ավել, ոչ պակաս մեծամասնական ընտրակարգով վերստին խորհրդարանում հանգրվանելու փորձեր է կարատելու հայտնի ժառանգական Ստյոպա Սաֆարյանը:
Ինչևէ, մեծամասնականով կռիվ տվող պատգամավորական մյուս թեկնածուների համար կարևորը ոչ թե ինտրիգների ետևից գնալն է, այլ բուն ընտրություններին նախապատրաստվելն ու ազատ արդար ընտրությունների անցկացումն է:
Այս կարծիքին է նաև ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Ռոբերտ Սարգսյանը, ով երկարատև հետապնդումներից հետո պատասխանեց «Հայկական Վարկածի» հարցերին:
—Պրն Սարգսյան, ինչո՞ւ մեր զանգերին չեք պատասխանում: Այս ձևով ո՞նց եք գնալու բանավիճման` Ձեր հակառակորդ Ստյոպա Սաֆարյանի հետ:
— Ես, գործնական հանդիպումները բնակչության հետ գերադասում եմ՝ անիմաստ խոսք ու պատասխանից:
— Ձեր պատկերացմամբ, ինչպիսի՞ ընտրություններ են սպասվում Ավանի թիվ 1 ընտրատարածքում: Երկրորդ, ո՞ր թվականից է սկսվում Ձեր կապը ՀՀԿ-ի հետ և ինչպե՞ս ստացվեց, որ այս ընտրություններում ստացաք ՀՀԿ-ի «դաբրոն»:
-Նախ ես 14 տարվա կուսակցական եմ. ՀՀԿ-ն իմ հարազատ կուսակցությունն է, և ես երբեք ինձ այլ տեղ չեմ պատկերացրել: Իսկ ընդհանրապես, նշեմ, որ Ավան համայնքում եղել եմ ավագանու անդամ, 2005 թթ-ից, Ավան տարածքային կազմակերպության խորհրդի անդամ եմ, ՀՀԿ յոթերորդ սկզբնական կազմակերպության նախագահն եմ, իսկ գործադիրում էլ իհարկե բավականին մեծ փորձ ունեմ:
— Ի՞նչ փորձի մասին է խոսքը:
-Ես երկար տարիներ աշխատել եմ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր-Նորքի տարածքային ստորաբաժանման գրանցման բաժնի տեղեկատվության ենթաբաժնի առաջին կարգի մասնագետ, այնուհետև ենթաբաժնի պետ, նույն ստորաբաժանման ընդհանուր բաժնի պետ: Իսկ 2007-2011 թթ ղեկավարել եմ ՀՀ ԿԱ անշարժ գույքի պետական կոմիտեի աշխատակազմի Ավան, այնուհետև Մարաշ տարածքային ստորաբաժանումները: Ունեմ ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի աստիճան:
-Վատ չի: Էլ մտածելու ի՞նչ ունեք, որ…
-Ես հասկանում եմ տողատակը, բայց հավատացած եղեք, որ ոչինչ հենց այնպես չի լինում: Ցանկացած բանի հասնելու համար պետք է պայքարես, և ամենակարևորը`քայլերիդ մեջ հավասարակշռված ու կշռադատված լինես:
Այնպես, որ սպասվող ընտրությունը, նույնպես լուրջ պայքար է, և այն պետք է անցնի միմիայն քաղաքակիրթ մթնոլորտում:
-Դուք միայն ասում եք:
-Մենք ինչի մասին որ խոսում ենք, այն էլ իրագործում ենք: Հավատացած եղեք:
-Երևում է, այս ընթացքում դուք հասցրել եք նաև հավատալ ու փոխվել: Կարճ ասած`ՀՀԿ նվիրյալներից եք:
-Մենք շատ վաղուց հավատացել ու փոխվել ենք: Իսկ երկրորդ հարցի հետ կապված՝ նշեմ, որ ես անդավաճան հանրապետական եմ: Ես գնում եմ կոնկրետ մի ճանապարհով:
-Փաստորեն դրա համար էլ Ձեզ են առաջադրել որպես թեկնածու:
-Միգուցե:
-Սովորաբար շատ ու շատ ՀՀԿ-ականներ գալիս են օրենսդիր մարմին, որպեսզի հետագայում փափուկ անցում կատարեն դեպի գործադիր: Ձեզ մոտ կարծես թե հակառակ պրոցեսն է:
-Ով որ ցանականում է օրենսդիրից գնալ գործադիր, կարող է այդ ճանապարհը բռնել ու գնալ: Ես կոնկրետ գործադիրից գալիս եմ օրենսդիր, գործադիրում ձեռք բերած իմ փորձը օրենսդիր աշխատանքում օգտագործելու համար:
-Լավ, խոսենք առաջիկա թեժ զարգացումների մասին: Ի՞նչ զարգացումներ կարող են լինել Ավան համայքնում, հատկապես ռմբարկու Ստյոպա Սաֆարյանի գոյության պայմաններում:
— Ինձ համար բոլորն էլ մրցակիցներ են`և Արմենակ Դովլաթյանը, և Էդուրադ Պետրոսյանը, և թե Ստեփան Սաֆարյանը:
-Բոլոր դեպքերում, խոսակցություններ կան այն մասին, որ Ս. Սաֆարյանը, թիվ 1 ընտրատարածքում աստիճանաբար անցնում է «ռմբակոծման»:
-Ես առայժմ նման բան չեմ տեսնում: Բայց եթե նունիսկ Սաֆարյանը պատրաստվում է ինձ ռմբակոծել, ապա
պետք է ասեմ, որ ես տիրապետում եմ հակաօդային պաշտպանության ժամանակակից միջոցներին: Ես օրինակ չեմ պատրաստվում որևէ կերպ իրեն ռմբակոծելու: Ոնց ուզում են`թող այնպես էլ քարոզ կազմակերպեն:
Ավան թիվ 1 ընտրատարածքում, իրականում մթնոլորտը այդ աստիճան լարված չէ: Համենայնդեպս, մենք շատ քաղաքակիրթ քարոզչություն ենք իրականցնում, և ամեն ինչ անելու ենք ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար:
-Առանց ընտրակաշառքի՞: Իսկ Ձեր հակառակորդները պնդում են, որ ընտրակաշառքներ, պարտադիր լինելու են:
-Առաջին անգամը չէ, որ մենք գնում ենք ընտրությունների, և առաջին անգամը չէ, որ կարող ենք առնչվել սադրանքների ու քարոզչական գործընթացի տարբեր հնարքների հետ: Մենք ընտրակաշառք բաժանելու խնդիր չունենք.մենք նախընտրում ենք պայքարի քաղաքակիրթ ձևը, և մինչև վերջ մենք գնալու ենք այդ ճանապարհով:
ԲՀԿ խմբակցության քարտուղարը արտահերթ նստաշրջանին ՀՀԿ-ի չմասնակցելը հետևյալ կերպ է մեկնաբանել՝ «Փախուստը թուլության նշան է»: Միգուցե այս հայտարարությանը հնարավոր լիներ այլ տեսանկյունից անդրադառնալ, եթե չհիշեի, ԲՀԿ-ի բոյկոտները, ընդ որում՝ շատ ավելի կարևոր նախագծերի ժամանակ: Եթե նման կարևոր նիստերին չմասնակցելը ԲՀԿ թուլություն է համարում, ապա կարո՞ղ ենք դա նաև որպես ինքնաքննադատություն ընդունել, չէ՞ որ առհասարակ ԱԺ նիստերից ամենաշատ բացակայողների առաջին եռյակում հենց ԲՀԿ-ականներն են: Մեկ հետաքրքիր դիտարկում ևս. ԲՀԿ-ն իր բացակա պատգամավորների մասին այնպիսի հիմնավորումներ է ներկայացնում, որ ակամայից վերադառնում ես դպրոցական տարիներին… դեպք էր պատահել, վերելակի մեջ էի մնացել, տանը մարդ կար՝ չհասցրեցի, վաղը հաստատ կպատասխանեմ:
ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը գործում և խաղում են արտաքին ուժերի պարտադրանքով և տեղծված իրավիճակում շատ կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գործի. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա՝ Գագիկ Ծառուկյանի առաջադրումը ստեղծված իրավիճակում դառնում է ոչ թե հավանական, այլ հրամայական:
«Հայաստանում բախվում են ոչ թե Սարգսյանը և Ծառուկյանը, այլ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը: Դուք չեք պատկերացնում, ինչ ուժեր են, ամեն ինչ որոշվում է դրսում»,-ընդգծել է նա:
Մանուչարյանի կարծիքով, քաղաքական ուժերին միավորելու փորձերը նրա համար էին, որպեսզի Ռուսաստանը չմնա առանց քաղաքական պարտնյորի:
« Արդյունքում՝ Ռուսաստանը հարկադրված չի լինի, այլ գործիքներ ման գալ: Ինչպես նաև երկրի լիդերը միանձնյա չի լինի: Եթե չկարողանան գլխավոր քաղաքական ուժերը ճիշտ տանել գործընթացը՝ սրա մեջ կլինի ներքին ցնցումների վտանգ: Եվ այս անգամ շատ ավելի ծանր կարող է հաղթահարվել Հայաստանի համար»,- նկատել է Աշոտ Մաանուչարյանը:
Երեկ գրանցվեց ՀԱԿ-ԲՀԿ ևս մեկ կոնսուլտացիոն անհամաձայնություն։
Բաղրամյան պողոտայում հավաքված ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ միասնական թեկնածու կոչին բոլորը միաձայն վանկարկել են՝ Լևոն ,նախագահ, միայն Նաիրա Զոհրաբյանը՝ Գագիկ Ծառուկյան, իսկ Օսկանյանը լռել է՝ մտքում ունենալով իր տարբերակը՝ Օսկանյան։
Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Ռոբերտ Քոչարյանի`միաժամանակ արտերկրում գտնվելը վերլուծաբաններին և լրագրողներին առիթ տվեց մտածելու, որ ինտենսիվ ստվերային բանակցություններ են ընթանում առաջիկա նախագահական ընտրությունների շուրջ: Սակայն տարօրինակ նյարդային շեշտադրումներով Քոչարյանն արձագանքեց դրան` իր խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի շուրթերով. «Այդ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չեն հանդիպել, այդ լուրերի ի հայտ գալու պահին էլ Ռոբերտ Քոչարյանը Կանադայում էր: Թերևս, կարող էի բավարարվել այս կարճ պատասխանով, բայց կուզենայի մի հռետորական հարց տալ. իսկ ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Երևանը թողած, հանդիպեն արտասահմանում: Կոնսպիրատիվ տեսության սիրահարներին առաջարկում եմ թողնել այս թեման և դադարեցնել խորհրդավոր հանդիպումների փնտրտուքը, առավել ևս` օտար երկրներում: Վստահ եմ, դա անպտուղ զբաղմունք է»:
Հասկացանք`չեն հանդիպել: Բայց ի՞նչ կապ ունի Երևանը կամ արտերկիրը: Համ էլ ընդհանրապես անկախ աշխարհագրական վայրերից Քոչարյանն ու Սարգսյանը կարող են հարկ եղած պահին զրուցել` հուսալի կապի միջոցներ կան, որ չեն կարող գաղտնալսվել, բայց…
Արի ու տես, Քոչարյանը «նյարդացած» ժխտում է ու ժխտում: Ի՞նչն է նրան հունից հանել` թերևս այն, որ ԲՀԿ-ի միջոցով չի կարողանում իր ուզածին հասնել:
Այն, որ Գյումրիի ընտրատարածքում ԲՀԿ-ն սատարում է ՀՀԿ-ական Արման Սահակյանին, Սամվել Բալասանյանի ցուցադրական ակտն է, որ 2013-ին նա սատարելու է հենց Սերժ Սարգսյանին: Բայց դա քիչ էր, մի բան էլ չի ստացվում ԲՀԿ-ի վրա փաթաթել՝ Օսկանյանի թեկնածությունը:
Ահա մի հատված նրա սրտաճմլիկ ֆեյսբուքյան գրառումից. «Հանդիպումները ԲՀԿ տարածքային կառույցներում ցույց տվեցին, որ կուսակցության ակտիվ անդամները գտնում են, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով և այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը: Այդ հանդիպումների ընթացքում արվել է հետևյալ հարցադրումը. «Նախագահական ընտրություններին մասնակցելու դեպքում ԲՀԿ թեկնածուն պետք է լինի Վարդան Օսկանյանը, բայց չի բացառվում անհրաժեշտության դեպքում Գագիկ Ծառուկյանի առաջադրումը»: Չնայած այն հանգամանքին, որ հենց Գագիկ Ծառուկյանի առաջարկով որպես առաջնային տարբերակ քննարկվել է իմ թեկնածությունը, կուսակցության անդամները արտահայտվել են հօգուտ Ծառուկյանի առաջադրման, ինչին համաձայն եմ նաև ես:
Գագիկ Ծառուկյանը ժողովրդի մոտ մեծ հեղինակություն և համակրանք է վայելում: Միաժամանակ, ժողովրդի և քաղաքական ուժերի մոտ պահանջ կա հասարակական համախմբման և համակարգային լուրջ փոփոխություններ ենթադրող օրակարգի հիման վրա միասնական ուժերով, ինչու չէ՝ նախագահական ընտրություններին նաև միասնական թեկնածուով երկիրը դուրս բերել ծանր վիճակից»:
Այսինքն ի՞նչ ստացվեց`Քոչարյանը փորձեց Ծառուկյանին պարտադրել Օսկանյանի առաջադրումը, Ծառուկյանն էլ դրան պատասխանեց ԲՀԿ կառույցների «ոչ»-ով, Օսկանյանն էլ ճարահատյալ դա բացահայտեց «Ֆեյսբուքում», փորձելով անհարմար վիճակ ստեղծել Ծառուկյանի համար…
Ակամա հիշում ես ԱԺ քարոզարշավի ժամանակ ԲՀԿ-ի մասին հակաքարոզչական հոլովակից մի հատված. «Բժիշկ, բժիշկ, եկ մեր տուն, շատ «Սիվիլիթաս» է մեր կատուն»: Դե այն ժամանակ Քոչարյանի կերցրած «առյուծի սրտով» Հմայակ Հովհաննիսյանը բերանը հրապարակավ շաղ տվեց Ծառուկյանի վրա, և զրկվեց մանդատից: Հիմա էլ Օսկանյանն է ավել-պակաս խոսում, ու թեև նրան դժվար թե ծանոթացնեն ոսկեզօծ կրակող «Վերտու» հեռախոսի և «տնական» տփոցի հետ, բայց ԲՀԿ-ում նա կայուն հեռանկար, էլ հաստատ չունի: ԲՀԿ-ն հաստատ ամերիկամետ «ավազակապետություն կազմաքանդող» չի դառնա, կմնա Եվրասիական միության հավատարիմ կողմնակից, հետևաբար Օսկանյանն այդտեղ անելիք չունի: Իսկ առանց ԲՀԿ նա ոչինչ է`ինչքան էլ «միասնական թեկնածու» հռչակվի ու վերահռչակվի:
Հա, ի դեպ, եթե խորանանք ոչ վաղ անցյալի քաղաքական խոհանոցի մեջ, ապա սա Օսկանյանին առաջ մղելու ամենևին առաջին փորձը չէ: Հիշենք Օսկանյանի խոստովանությունը, որ իրեն առաջարկվել էր ԲՀԿ մտնել դեռ 2006-ի վերջին կամ 2007-ի սկզբին: Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ն ստեղծել էր, որպեսզի 2007-ի ԱԺ ընտրություններին վերցնի մեծամասնություն, իսկ այնուհետ իրավահաջորդ նշանակի իր և ԱՄՆ-ի հավատարիմ Վարդան Օսկանյանին: Չստացվեց`Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում հավաքեց գրեթե բոլոր «հայերեն վատ խոսող» «ֆեոդալներին» ու վերցրեց ԱԺ մեծամասնությունը, և Քոչարյանը ստիպված եկավ գնալ ՀՀԿ գրասենյակ և անձամբ շնորհավորեց: Եվ Օսկանյանի իրավահաջորդությունը գրվեց սառույցին, ու անխուսափելի դարձավ Սերժ Սարգսյանի իրավահաջորդությունը: Ճիշտ է, 2008-ի մարտի 1-ին Քոչարյանը, ուշացնելով արտակարգ դրություն մտցնելը, արյունով ներկեց Սարգսյանի նախագահության մեկնարկը, սակայն շախմատի ֆեդերացիայի նախագահ Սարգսյանը քաղաքական շախմատային պարտիայով հաջողությամբ չեզոքացրեց ու փոշիացրեց ՀԱԿ-ի հսկայական հեղափոխական ներուժը, ու այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումն է նաև մեծ հարցականի տակ: Ու ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ՀԱԿ-ի նախաձեռնությունն էլ դառավ ոչ թե ընդդիմության բեկումնային համախմբման առիթ, այլ վերածվեց ծիծաղելի ֆարսի:
Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը այդպես էլ չկարողացավ ԲՀԿ-ով ու Օսկանյանով հաջող շախմատ կամ բասկետբոլ խաղալ` 2007-ից սկսած մինչ օրս: Ամեն հաջորդ քայլին ուժեղացան ոչ թե իր, այլ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դիրքերը: Ռևանշը հա չի ստացվում ու չի ստացվում: Ու հիմա մնացել է նախագահական ընտրությունների երկու ամենահավանական սցենար.
1) ԲՀԿ-ն առաջադրում է Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, վերջինիս սատարում կամ չի սատարում ընդդիմությունը: Նա ստանում է մինչև 30 և ավել տոկոս քվե, այնուհետ շնորհավորում է Սերժ Սարգսյանի հաղթանակը, և ԲՀԿ-ն վերադառնում է իշխող կոալիցիա,
2) ԲՀԿ-ն սատարում է Սերժ Սարգսյանին, միգուցե` խորհրդարանական կառավարմանն անցնելու նախապայմանով: Երկրորդ տեղը ստացած ընդդիմության թեկնածուին (լինի դա Լևոնը, Րաֆֆին թե Արամ Զավենիչը) չի հաջողվում ընտրությունները չճանաչելու ժողովրդական ալիք բարձրացնել` ակնհայտ թուլության պատճառով, ԲՀԿ-ն, բնականաբար, վերադառնում է կոալիցիա:
Բնականաբար, երկու դեպքում էլ ներկայիս ընդդիմությունից մնում են «կոտոշներ և սմբակներ», ՀՀԿ-ն այնքան է ուժեղանում, որ իր ազդեցությամբ գրեթե հավասարվում է խորհրդային ժամանակների Կոմկուսին: Իսկ արդյո՞ք Քոչարյանը տեղ ունենլու է քաղաքական մենաշնորհատեր ՀՀԿ-ում, թե՞ նախաձեռնելու է նոր ընդդիմության ձևավորումը, դա այսօր գուշակությունների ոլորտից է:
Ինչպես կասեր Արթուր Մեսչյանը` «ահա և վերջ…»:
Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Zham.am-ի բացառիկ հարցազրույցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
-Պարո՛ն Ծառուկյան, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ողջ հանրությունը, նաեւ արտերկրում բնակվող միլիոնավոր մեր հայրենակիցներ սպասում են Ձեր որոշմանը` կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Ե՞րբ կընդունեք Ձեր որոշումը:
-Բնականաբար, նման կարեւորագույն որոշումները չեն ընդունվում վերջին պահին եւ հանպատրաստից: Ասեմ ավելին. ես իմ մեջ որոշումն արդեն կայացրել եմ: Այլ հարց է, որ քանի դեռ ընտրական օրենսդրությունը թույլ է տալիս այն չհրապարակել, ես օգտվում եմ այդ հնարավորությունից: Մյուս կողմից, սա նաեւ օպտիմալ ժամանակահատված է՝ կուսակցական ընկերների եւ քաղաքական դաշտում գործընկեր կուսակցությունների կարծիքները եւ առաջարկները լսելու համար:
-Ի դեպ, ժամանակի մասին. կա կարծիք, որ Ձեր վերջնական խոսքի ուշացման պարագայում ժամանակն աշխատում է Ձեր դեմ, կա նաեւ հակառակ տեսակետ, որ ժամանակը աշխատում է Ձեր օգտին:
-Գիտեք, որ ժամանակը դեմ կամ կողմ աշխատելուց բացի, ունի նաեւ այլ կարեւոր հատկանիշներ: Ժամանակը պահանջում է նաեւ համբերություն եւ ճշգրիտ, հաշվարկված որոշումներ կայացնելու անհրաժեշտություն:
2008 թվականի նախագահական ընտրություններից հետո չընդրկվելով կառավարության կազմում, նախկին արտգործնախարարը նոր խաղ սկսեց, որի հեռահար նպատակը ՀՀ Նախագահի աթոռն էր: Խաղ, որի վրա գործադրվեցին հսկայական ջանքեր, ծախսվեցին ահռելի միջոցներ:
Սակայն հիմա արդեն պարզ է, որ այս խաղը տանուլ է տված:
Եթե անգամ ԲՀԿ-ն առաջադրի իր սեփական թեկանածուին, Վ. Օսկանյանի վերջին հայտարարությունից հետո ակնհայտ է, որ դա չի լինելու հենց ինքը, Վարդան Օսկանյանը:
Նա պարտվեց բուն “մրցությանը” չհասնելով, հենց ներկուսակցական”որակավորման” փուլում:
Այդ հայտարարությունը նաև “դեմքը փրկելու” քայլ էր, բարգավաճական փրայմերիզում Գ. Ծառուկյանի հաղթանակով ուրախանալու և մրցակցին շնորհավորելու իր արհեստականությամբ անհաջող փորձ:
Հ.Գ. Վ. Օսկանյանին մեկ սփոփանք է մնում. շարունակել փորձել փչացնել Գ. Ծառուկյանի հարաբերությունները ՀՀ Նախագահի հետ:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանում քաղաքական ճահճին գումարվել է կուսակցությունների քաոսը, որովհետև բոլորը բոլորի հետ բանակցում են, բայց հստակ օրակարգ չեն կարողանում ձևավորել:
Ըստ նրա, եթե այսպես շարունակվի մնում է էպոսագետ Վարդան հաղթի Սերժ Սարգսյանին:
«Իսկ ընդդիմությունը, որը գերհզոր ձայներ ուներ ժամանակին հասկանում է, որ եթե դնի իր թեկնածությունը և պարտվի՝ կասեն, որ դա պայմանավորված էր իշխանության հետ, կամ, եթե պարտվի պետք է տանի հեղափոխական ճանպարհի, բայց դա էլ մի քիչ դժվար է պատկերցնել, մանավանդ ԲՀԿ-ի մասով»,- ընդգծել է Արամ Կարապետյանը:
Բանախոսի խոսքով, այն անձնագրերը, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանությունը վերցրել է քաղաքացիներից՝ չեն վերդարձրել, որ նախագահական ընտրությունների ժամանակ օգտագործեն:
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրություն է ուղարկել Գյումրու քաղաքապետարան՝ խնդրելով 49 հեռախոսահամարների վերջին 6 տարվա կոդոգրումները։
Պարզվել է, որ քաղաքապետարանը տարեկան 30-40 հազար դոլարի հեռախոսավճար է մուծել, սակայն, ըստ Լևոն Բարսեղյանի, իրեն պատասխանել են, որ կոդոգրում ձեռքի տակ չունեն, գումարը մուծել են, սակայն չեն պահանջել։ Պարոն Բարսեղյանը նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին առաջարկել է դրանք վերցնել «ԱրմենՏելից», քանի որ, որպես վճարող, միայն ինքն իրավունք ունի կոդոգրում պահանջելու։ «Հետաքրքիր է, այսքան ժամանակ ձեր փողերով ո՞ւր են զանգել, ո՞ւմ հետ են խոսել, չի բացառվում, որ 40 հազար դոլարից 20 հազարը 1-2 տեղ զանգած լինեն»,– իր կասկածները հայտնեց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը։ Ըստ քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերի՝ 10,5 մլն դրամի հեռախոսավճար մուծել են 2010 թվականին, 11,5 մլն դրամ՝ 2011 թվականին, 13,5 մլն՝ վերջին տասն ամսվա ընթացքում։
Նա նաև մեջբերեց իր հիմնարկի փորձը, երբ 100 հազար դրամն անցնում է, անմիջապես կոդոգրում է պահանջում՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է գումարն ավելացել, մինչդեռ Վարդան Ղուկասյանի օրոք քաղաքի պաշտոնյաներն աղքատ գյումրեցիների հաշվին ճոխ-ճոխ խոսել են։
«Առավոտ».
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.