23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ Հայ Ազգային Կոնգրեսն առաջիկա նախագահական ընտրություններում պետք է հանդես գա սեփական թեկնածուով:
«ՀԱԿ-ը պետք է ունենա իր թեկնածուն, եթե չենք ուզում սպանել շարժումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պատգամավորը:
Նրա խոսքով, ՀԱԿ-ի կազմում ընդգրկված կուսակցություններից ցանկացածի ներկայացուցիչը կարող է հանդիսանալ որպես միասնական թեկնածու:
Անդրադառնալով ԲՀԿ-ի հետ բանակցություններին, Հրանտ Բագրատյանը նշել է. «Ես պրոցեսից տեղյակ չեմ, գիտեմ, որ պրոցես կա` ՀԱԿ-ԲՀԿ, ՀԱԿ-Դաշնակցություն: Թող բանակցեն, բայց ես իմ ընկերներին ասել եմ, ինչու ե՞ք անընդհատ կենտրոնանում ԲՀԿ-ի վրա, եթե անում եք նորմալ գործ` արեք, ինչու ե՞ք րոպեն մեկ այդ մասին հանրությանը տեղյակ պահում. շատ գնացինք էս առումով, վերջում պարզվելու է, որ տակը բան չկա»:
Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի (ICAPP) 7-րդ Գլխավոր ասամբլեայում ընդունված՝ «Բաքվի հռչակագրի» կապակցությամբ սույն թվականի նոյեմբերի 25-ին «Ժառանգություն» կուսակցության նախագահի կողմից պաշտոնական բողոքի նամակ է ուղարկվել ICAPP համանախագահներ Խոսե դե Վենեցիային և Չունգ Իու-Յոնգին, կազմակերպության քարտուղարությանը, նաև Ասամբլեայի մասնակից պատվիրակներին’ ի գիտություն:
Նամակում պրն Հովհաննիսյանը պաշտոնապես և գրավոր ձևակերպել է իր բանավոր դիտողությունները, որ հայտնել է Ասամբլեայի եզրափակիչ նիստի ընթացքում և ավարտից հետո, որոնցից շատերն անլսելի են դարձել դահլիճի բարձրացրած աղմուկի պատճառով: Նամակում ներկայացնելով, որ ոչ թե ընդունվել է, այլ զեղծարարությունների և քվեարկության կամ պահանջված կոնսենսուսի բացակայության պատճառով, ըստ էության (de jure), ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ Բաքվի հռչակագիրը, պրն Հովհաննիսյանը մասնավորապես արձանագրել է.
«Այն պարտադրվել է Ասամբլեայի պատվիրակներին’ նրանց իրավունքների և արժանապատվության աղաղակող անտեսմամբ, միտումնավոր ոտնահարելով կազմակերպության ընթացակարգերը, որոնք պահանջում էին. ա) փաստաթղթի ընդունում կոնսենսուսով (առնվազն ես հրապարակայնորեն և վստահաբար առարկել եմ փաստաթղթին), և բ) վերջնական նախագծի բաժանում բոլոր պատվիրակներին՝ եզրափակիչ նիստից առաջ (ինչը դիտավորյալ չարվեց): Հռչակագիրը պարտադրվեց, ինչպես երևաց, կանխակալ դավադրությամբ (առնվազն Պակիստանից բարձրաստիճան սենատորի կողմից, ով գլխավորում էր նախագծի մշակման հանձնախումբը և տեղյակ էր, որ ես, համաձայն կազմակերպության ընթացակարգերի, պահանջել եմ նախապես ծանոթանալ Հռչակագրի նախագծին և արտահայտվել դրա վերաբերյալ, եթե պարզվի, որ այն միակողմանի է, հատվածական և/կամ ոչ ճշմարիտ) և լուռ թողտվությամբ (Դուք երկուսդ անվրդով նստել էիք մինչ ադրբեջանական պատվիրակությունը և բանաձևի նախագիծը մշակող սենատորը, ԱՔԿՄՀ-ի կանոնների և ընթացակարգերի խախտումներով, առաջ էին շարժվում)»:
Վերջին պահին Հռչակագրում ավելացված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պարբերության առնչությամբ պրն Հովհաննիսյանը գրել է.
«Կոնսենսուս չկար. օրենքի գերակայությունը ծաղրի ենթարկվեց օրը ցերեկով, և ինչն ավելի վատ էր՝ փաստաթղթի «վերջնական» տեքստը ներառեց Լեռնային Ղարաբաղին առնչվող բաժին, որը գաղտագողի ավելացվեց վերջին պահին՝ Հռչակագիրը վերածելով Ադրբեջանի ստանդարտ քարոզչական թղթի, որը ոչ միայն կեղծ էր ու յուրաշահ, այլև զորակցեց Ադրբեջանի պատերազմական հռետորաբանությանը և բռնության խթանմանը (արտահայտված բռունցքներով հարվածելու հետամնաց դրսևորումներով, որի մասին մենք բոլորս կարող ենք վկայել)’ փոխանակ խաղաղությանը, անվտանգությանը և հաշտեցմանը ծառայելու: Ինչպիսի հեգնանք»:
Իբրև հակազդեցություն կատարվածի՝ պրն Հովհաննիսյանը ICAPP ղեկավարներից պահանջել է.
«Ես սույնով պահանջում եմ, որ Դուք ճիշտ գործ անեք, ուղղեք ձեր սխալը և անվավեր համարեք «Բաքվի հռչակագիր» կոչված զեղծարարությունը, ինչպես նաև դրա հրապարակումը’ անհապաղ ու ամբողջապես:
Եթե դա չարվի, ապա եթե անգամ ոչ մի այլ բարեխիղճ պատվիրակ պաշտոնապես չարտահայտի իր բողոքը, ես պահանջում եմ, որ դուք հանեք «Հայաստան» բառն այդ կեղծված թղթի կտորից»:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն
Վահան Ղուկասյան …Ինձ համար անակնկալ բացահայտում էր, որ «Միկա ցեմենտ» ընկերությունն արդեն երկու տարի է, ինչ վարձակալությամբ շահագործում է Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը… այ քեզ բա՜ն, փաստորեն, մինչ Օսկանյանը վեհաշունչ և բոցկլտուն ճառեր է ասում, հայտարարություններ անում, բողոքում սոցիալական արդարության բացակայությունից, այդ նույն ժամանակահատվածում, նրա որդին, ով ի դեպ հայտնի է այն բանի համար, որ երկու անգամ մարդու է վրաերթի ենթարկել և պատասխանատվության չի կոչվել, չի տալիս բանվորներին իրենց արդար քրտինքով վաստակված փողերը։
Որպես հետևանք, «Միկա ցեմենտի» 20 բանվոր արդեն որոշ ժամանակ է բողոքում էին իրենց աշխատանքից հեռացնելու դեմ, իսկ հիմա նրանց միացել են ևս 15-ը։ Մինչդեռ, Օսկանյանը լռում է… Իրոք հետաքրքիր կլիներ լսել նրա մեկնաբանությունը տվյալ իրավիճակի վերաբերյալ։
Ներկայացնում ենք մի հատված թերթի այսօրվա խմբագրականից։
Լրագրողները կատակում են՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսներն ավելի կարճ են տևում, քան դրանցից առաջ և հետո ասուլիսը լուսաբանող լրագրողների և օպերատորների հետ ձեռքով բարևելը։ Իսկապես՝ հայաստանյան հոգեբանության տեսանկյունից «Ժառանգության» առաջնորդի վարքը անսովոր, գուցե նաև ցուցադրական է թվում։ Նրա ելույթներում հնչում են դարձվածքներ, որոնց մի մասը մեր ականջին հնչում են որպես չափից դուրս ճոխ, երկարաշունչ, արհեստական բառերով հագեցած և ռոմանտիկ։ Բայց ամբողջ հարցն այն է, որ Րաֆֆին անկեղծ է՝ նա իսկապես հենց այդպես է ընկալում աշխարհը, այդպես է տեսնում իր առաքելությունը և մեր ազգի դերը։
Ճիշտ, սխալ՝ կարելի է վիճել։ Բայց համընդհանուր ցինիզմի և «սուպերպրագմատիզմի» ֆոնի վրա գուցե հենց այս գործերի իդեալիզմն է որոշակի ջերմ երանգ մտցնում մեր քաղաքական ներկապնակում։ Խորհրդարանական ընտրություններից առաջ նա փորձեց իր շուրջը «համախմբել» «Ժառանգությունից» դուրս գտնվող որոշ ուժերի։ Չափազանց անիմաստ «համախմբում» էր։ Բայց ձգտումն ազնիվ էր՝ դուրս գալ սեփական կուսակցության նեղ շրջանակներից և ստեղծել որոշակի իդեալներին հավատացող մարդկանց «լայն կոալիցիա»։ 20 տարի Հայաստանում ապրելով՝ նա պետք է որ հասկանար, որ «իդեալներին հավատացողները» իր սեփական կուսակցությունում են քիչ, էլ ո՞ւր մնաց՝ փնտրել նրանց «դրսում»։ Առավել ևս՝ նա պետք է հասկանար, որ մեզ մոտ իրար «քցելը» սովորական և նույնիսկ խրախուսելի երևույթ է։
«Ժառանգության» առաջնորդը ոչ մի շանս չունի ՀՀ նախագահ դառնալու՝ նույնիսկ ամենաազնիվ ընտրությունների արդյունքում. մեր ազգաբնակչության մեծ մասին ազգային իդեալներ պետք չեն՝ նրան պետք է «թագավոր», որ իրեն «լավ կպահի»։ Բայց հասարակական մթնոլորտի վրա Րաֆֆի Հովհաննիսյանը դրական է ազդում։ Ո՞վ գիտի՝ գուցե դա՞ էլ երբևէ իր պտուղները կտա։
«Առավոտ».
ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը լրատվամիջոցներին նախապես տեղեկացնում է, որ բացակայելու է նոյեմբերի 28-ին նախատեսված ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստից, որի օրակարգում ներառված է 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: «Ս.թ. նոյեմբերի 28-ին տեղի է ունենալու ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ներառված է 2008թ-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ բացակայությունը այդ նիստին կարող է դառնալ որոշ շահագրգիռ կասկածելի պատգամավորների կամ պատգամավորուհիների համար շահարկման առիթ՝ տեղեկացնում եմ ԶԼՄ-ներին ու հանրությանը, որ նույն օրը Բրյուսելում կայանալու է Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը: Իսկ այնտեղ ես խնդիր ունեմ ԼՂՀ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր բարձրացնելու և Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմանն ուղղված աշխատանքներ կատարելու: Որևէ այլ պատճառով սպասվող գործուղում կարող էի հետաձգել, բայց ոչ այս հարցերի շուրջ: Իսկ շահարկումներ թույլ չտալու համար ներկայացնում եմ դիրքորոշումս՝ անշուշտ օրակարգի վերը նշված հարցը կքննարկվեր, կհայտնեի իմ կարծիքը, որոշ հարցերի վերաբերյալ դրական, որոշ հարցերի առնչությամբ կակնկալեի լրացուցիչ բացատրություն, բայց քվեարկելու էի կողմ: Կրկնում եմ, որպես ԲՀԿ միակ ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կազմում հայտնում եմ իմ դիրքորոշումը՝ ես կողմ եմ այդ հարցն ԱԺ նիստի օրակագ մտցնելուն: Ցավոք, մասնակցել հանձնաժողովի աշխատանքին այդ օրը չեմ կարողանա վերը բերված պարզ հիմնավորմամբ»: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԺ-ում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկման դրված ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագիծը՝ «Հարսնաքար»-ի գործով հանձնաժողով ստեղծելու մասին մերժվեց։ Կողմ էին քվեարկել ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը և «Ժառանգություն» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանը։ Քվեարկությանը ներկա չէր ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ում բացակայությանը Փոստանջյանն արձագանքեց այսպես. «Ուրիխանյանը թռա՞վ»։
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել է.
Այսօր Հայաստանի քաղաքական դաշտը բաժանվել է երկու բևեռների: Մի բևեռը՝ իշխանական, բնականաբար ուզում է վերարտադրվել, ինչը նշանակում է ստատուս քվոյի պահպանում: Մյուս բևեռը, որտեղ ավելի մեծ թվով քաղաքական կուսակցություններ են ներկայացված, հանդես է գալիս համակարգային և իրավիճակի կտրուկ փոփոխության դիրքերից:
Եթե քաղաքական դաշտում կա երկու բևեռ, հասարակությունում ընդամենը մի բևեռ է: Բացառությամբ իշխանական նեղ շրջապատի՝ հասարակության մեծամասնությունը երկրում ցանկանում է կտրուկ փոփոխություներ տեսնել:
Հարց է ծագում, եթե փոփոխությունը հասարակության ցանկությունն է, և կան քաղաքական ուժեր, որ կարող են առաջնորդել այն, ի՞նչ խոչընդոտ կա ընտրությունների միջոցով հասնելու այդ փոփոխություններին: Ես երեք հիմնական խոչընդոտ եմ տեսնում.
1. Հույսի և հավատի բացակայություն: Հաշվի առնելով մեր անկախության երկու տասնամյակների պատմությունը և յուրաքանչյուր ընտրությունից հետո ժողովրդի հիասթափությունը, ներկայում շատ լուրջ մարտահրավեր կա՝ կարողանալ ժողովրդի մոտ վերակենդանացնել 91-ի հույսն ու հավատը:
2. Քաղաքական ուժերի շահերի բախում և հակասություններ: Չնայած փոփոխության կողմնակից բևեռում հայտնված քաղաքական ուժերը խոսում են համակարգային փոփոխությունների մասին, սակայն այդ նպատակի իրականացման ճանապարհին և դա անելու ձևերի մեջ նրանք տարբեր մոտեցումներ ունեն: Բացի այդ՝ կա նաև շահերի որոշ բախում այդ գործընթացներում յուրաքանչյուրի տեղի և դերի շուրջ:
3. Ընտրությունների արդյունքը կանխորոշող իշխանական լծակներ: Յուրաքանչյուր ընտրության ժամանակ քվեարկության արդյունքների վրա ազդելու նոր, անսպասելի նորարարություն է ներմուծվել: Որքան էլ հակադիր ուժերը փորձել են միասնական ջանքերով կանխել այն, առայսօր հաջողություն չեն ունեցել:
Չնայած այս խոչընդոտներին՝ ես կարծում եմ, որ իրավիճակի կտրուկ փոփոխության հնարավոր է հասնել: Դրա բանալին նշածս խոչընդոտներից երկրորդի վերացումը կարող է լինել: Հաշվի առնելով մեր անցկացրած խորհրդակցությունների առաջին փուլը՝ ես այս հարցում որոշ հեռանկար տեսնում եմ: Մեծամասնական համակարգից հրաժարվելու և ընտրական օրենսգրքի փոփոխությունների երկու կարևորագույն հարցերում որևէ տարակարծություն չկա: Ինչ վերաբերում է 100-տոկոսանոց խորհրդարանական համակարգի անցնելուն, դեռ կան տարակարծություններ: Բայց դա չի կարող խոչընդոտող հանգամանք լինել մի պարզ պատճառով, որ մեծ հաշվով այդ հարցը պետք է որոշի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով, իսկ քաղաքական ուժերն ընդամենը պետք է համաձայնության գան, որ մինչև հաջորդ՝ 2017թ. խորհրդարանական ընտրությունները հարցը դնեն հանրաքվեի: Եվ քանի որ մենք արդեն համաձայնել ենք ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, որով բացառելու ենք ընտրակեղծիքները, բնականաբար՝ նաև հանրաքվեի ընթացքում, ուստի այս պահին անիմաստ կլինի վիճել ժողովրդի կամքին ենթարկվելու կամ չենթարկվելու մասին:
Նախագահական ընտրություններին և թեկնածուների գրանցումներին քիչ ժամանակ է մնացել: Այնպես որ՝ շուտով կերևա՝ թե՛ փոփոխության, թե՛ իշխանական բևեռները կդրսևորեն քաղաքական այնպիսի հասունություն, որ կարողանանք արժանապատիվ ձևով՝ առանց ցնցումների, երկիրը դուրս բերել ծանր վիճակից և դնել կայուն զարգացման ճանապարհի վրա:
Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը բողոքարկելու է իր մրցակից Ռոբերտ Սարգսյանի ներկայացրած հայտարարագիրը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիմանը հայտարարել է ինքը` Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքով, ՀՀԿ-ի թեկնածուն հայտարարագրում գրել է, որ 2 մլն 652 հազար 80 դրամ է ծախսել այս ընտրություններին,այնինչ` միայն իր շտաբների վարձակալության գումարը գերազանցում է այդ թիվը:
Իսկ մյուս թեկնածու` Էդուարդ Պետրոսյանը, առհասարակ, նախընտրական շտաբեր չի բացել:
«Սա անպատկերացնելի ընտրություն է, և ես հասկանում եմ, թե այս թեկնածուն ինչու է առաջադրվել»,- նշել է նա և ավելացրել, որ բնակչության մոտ ակնհայտորեն վախի և զգուշավորության մթնոլորտ կա:
Ըստ նրա` հասցեներ կան, որոնք իրենք ոչ մի կերպ չեն կարողանում գտնել:
«Իսկ սեփական տների մասով կատարվում է անթույլատրելին. այդ ցուցակներում մարդիկ կան, որոնք 20 տարուց ավել այնտեղ չեն ապրում, նույն սեփական տան վրա կան տարբեր ազգանուններով ընտանիքներ»,- ընդգծել է Ստյոպա Սաֆարյանը:
Վերջինս նկատել է, որ նման խնդիրների լուծման հարցում պետության մասնակցությունը զրո է, թեկնածուն ինքն է ստիպված պայքարել պետական մարմինների անգործության դեմ:
«Ինձ շատ է հետաքրքրում, թե այս խախտումներին ինչպես կարձագանքի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քանի որ ես մինչ այս էլ եմ բարձրաձայնել մի շարք խախտումների մասին, և դրանց ԿԸՀ-ն չի արձագանքել»,- ասել է Ստյոպա Սաֆարյանը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն: Այցի ընթացքում նախագահը մի շարք հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության` Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի, Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերիի, ընդլայնված ձեւաչափով` երկրի խարհրդարանականների, վարչապետ Նաջիբ Միկատիի հետ: Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Հայաստանի նախագահը կայցելի Անթիլիաս, կհանդիպի Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Սերժ Սարգսյանը կայցելի Հայկազյան համալսարան, որտեղ կհանդիպի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:
Հայաստանի նախագահը կհանդիպի նաեւ Մերձավոր Արեւելքի Հայ ավետարանական եկեղեցիների նախագահ Մկրտիչ Կարագյոզյանի, ինչպես նաեւ Հայոց Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես-Պետրոս XIX պատրիարքին: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված է փաստաթղթերի ստորագրման արարողություն, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում Հայաստանի եւ Լիբանանի միջեւ համագործակցության ամրապնդմանը:
Նշենք, լիբանանահայ համայնքը բաղկացած է ավելի քան 100 հազար մարդուց եւ աշխարհում ամենակազմակերպվածներից մեկն է: Հայերը հիմնականում բնակվում են Լիբանանի մայրաքաղաքում, նաեւ` Մեթն եւ Զահլե շրջաններում: Լիբանանահայերի մեծ մասը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է: Լիբանանի կառավարությունում հայ համայնքը նախարարական երկու պորտֆել ունի: Խորհրդարանում այն ներկայացված է վեց պատգամավորով:
Hamlet Tadevosyan… Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը որակեցին որպես ինքնագովազդ: Իմ կարծիքով բոլորն էլ զբաղվում են ինքնագովազդով և այդ մասով չի կարելի քննադատել: Թե ինչ կտա այդ ելույթը մեզ, ոչ ոք չի ասում, և մինչ այսօր միայն լսում ենք, թե՝ տեսա՞ք Ադրբեջանում ինչ ելույթ ունեցավ: Այսինքն՝ փորձում են խիզախ մարդու կերպար ստեղծել, բայց բոլորիս էլ հայտնի է, որ նրա անվտանգությունը մաքսիմալ ապահովված է: Այդ ամենը հիանալի է, շատ հպարտ եմ, որ պրն. Հովհաննիսյանը նման քայլի գնաց և քննադատեց ադրբեջանցիներին հենց Ադրբեջանում, և ամեն մարդ չէ, որ կհամաձայնվեր գնար և ելույթ ուննենար, բայց մի բան չեմ հասկանում` լինելով նախկին արտաքին գործերի նախարար, տիրապետելով տարբեր դիվանագիտական հմտությունների` արդյոք ճի՞շտ էր այնտեղ հայտարարել, որ հանդիպելու է Ադրբեջանում բնակվող հայերի հետ հայկական եկեղեցում: Այսինքն՝ մեր հարևան երկիրը այնպիսի հանդուրժող և ժողովրդավար երկիր է, որ այնտեղ բնակվում են շատ հայեր և կան գործող հայկական եկեղեցիներ, իսկ Րաֆֆին նրանց հետ գնում է հանդիպման: Բա լավ, սա չի՞ դառնա ադրբեջանցիների համար մատի «փաթաթան» և չե՞ն հրամցնի ամբողջ աշխարհին, որ տեսեք, որ մինչ այսօր հայերը բնակվում են այստեղ և գործում են հայկական եկեղեցիներ և տեսեք, տեսեք՝ ինչ հանդուրժող բազմազգ երկիր ենք մենք: Եվ այս դեպքում` ո՞վ կարող է ասել՝ մենք ինչ շահեցինք Րաֆֆու ելույթից և ինչ շահեցին նրանք: Կարո՞ղ է ինչ-որ մեկն ինձ ասել, թե ինչ առավելություն ունեցանք և կունենանք Րաֆֆու ելույթից և խնդրում եմ իրական մոտենալ հարցին և դեմագոգիայով չզբաղվել:
Հետո էլ ասում են՝ ԲՀԿ-ն իշխանական ռեսուրսից չի օգտվել:
Հետաքրքիր դիտարկում. ժամանակին անչափ կարևոր ծրագրեր, որ կյանքի էր կոչում ԲՀԿ-ն ընտրություններից առաջ, այլևս չեն իրականանում։ Խոսքս առողջապահական ծրագրերի մասին է, որոնք խիստ կարևոր նշանակություն ունեին բնակչության համար, և որոնք իրականացվում էին այն ժամանակ, երբ «Բարգավաճ Հայաստանն» ուներ համապատասխան նախարարական պորտֆելը։ Հեռուստաեթերում էլ չենք տեսնում ոգևորված այն բժիշկներին, ովքեր, իրար հերթ չտալով, պատմում էին, թե ինչ հրաշք ծրագիր է նախաձեռնել ԲՀԿ-ն։
Հ.Գ. Հետաքրքիր զուգադիպություն է, բայց ընտրությունները մոտենում են, ԲՀԿ-ական առողջապահական քինդերսյուրպրիզները չկան։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.