23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արմեն Աշոտյան. Իրականում կենսաբանական բազմաթիվ օրինաչափություններ աշխատում են նաև քաղաքական համակարգում, օրինակ, էվոլյուցիոն տեսության բազմաթիվ դրույթներ և այլն:
Քաղաքական մահը նույնպես կարող է լինել բռնի և բնական, հանկարծակի և երկարատև ծանր հիվանդության պատճառով:
Քաղաքականության մեջ կիրառելի է նաև մահվան գործընթացին վերաբերող էտապայնությունը:
Քաղաքական մահը անցնում է մի շարք փուլեր` նախահոգեվարք, հոգեվարք, «կլինիկական» մահ, «կենսաբանական» մահ:
Այժմ Հայաստանում մենք ականատեսն ենք որոշ քաղաքական ուժերի հոգեվարքին, ինչին բնորոշ է կարճատև և չգիտակցված աշխուժացում, պոռթկումներ, անկանոն շարժումներ, անհոդաբաշխ խոսք և այլն:
Վերակենդանացման միջոցառումները նման դեպքերում, որպես կանոն, արդյունավետ չեն:
Մնում է հավատալ, որ քաղաքական այդ ուժերը գոնե հոգի ունեն:
Հայաստանի Մարքսիտական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը կառաջադրի իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններին, բայց պատրաստ է երկրորդ փուլում սատարել առավելություն ստացած ընդդիմադիր դաշտի թեկնածուին:
«Մենք սպասում ենք չորրորդ հանրապետության երկունքին: Ամենակարևորը մնում է գաղափարական վարդապետությունը: Նախագահն ի զորու չէ բոլոր բնագավառներին տիրապետել, ինչպես իր շքախումբը կձևավորվի, այնպես էլ զարգացումը կլինի: Նախագահը ոչ միայն պետք է լինի սիրելի, մարդասեր, այլ նաև նոր տնտեսական գաղափարախոսության կրողը: Այսօր ես այդ մարդուն չեմ տեսնում»,-ասել է նա:
Մարքսիստի խոսքով՝ առաջին փուլում միասնական թեկնածու չի լինի և «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես կգան տարբեր թեկնածուներով:
Ըստ Դավիթ Հակոբյանի` մյուս արտախորհրդարանական ուժերը նույնպես կգիտակցեն միավորվելու անհարժեշտությունը.
«Միասնություն, միասնություն ու էլի միասնություն: Անպայման արագ արտխորհրդարանական և խորհրդարանական ընդդիմությունը պետք է միավորվեն նոր հարթակում: Ես իմ գաղափարական վարդապետությունը կկատարեմ: Քրիստոսը Քրիստոս չէր լինի, եթե չլինեին նրա առաքյալները»,-ընգծել է նա:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Նախագահական նստավայրում հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով, որին նախորդեց ՀՀ և Թուրքմենստանի նախագահների համատեղ հայտարարության ստորագրման արարողությունը:
«Ես ուզում եմ իմ բավականությունը հայտնել Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպումից, մենք ունեցանք բավականին դրական ու առարկայական զրույց, որի ընթացքում քննարկեցին բազմապիսի հարցեր ու մեր համագործակցության հեռանկարները»,- իր խոսքում նշեց Սերժ Սարգսյանը:
ՀՀ ղեկավարը նշեց, որ Հայաստանի և Թուրքմենստանի համագործակցությունը տարբեր ոլորտներում արդյունավետ է, սակայն այդ համագործակցությունը ավելի մեծ պոտենցիալ ունի` ի շահ երկու ժողովուրդների: Սերժ Սարգսյանը մատնանշեց, որ օրինակ` առևտրաշրջանառության մակարդակը ավելին կարող է լինել, քան արձանագրում ենք այսօր:
Սերժ Սարգսյանը նշեց, որ առանձնահատուկ շեշտվել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը և երկու երկրների գործարար շրջանակների սերտ շփումը. «Այս կոնտեքստում Թուրքմենստանի նախագահն առաջարկել է հաջորդ տարի Թուրքմենստանում անցկացնել մեծ բիզնես ֆորում, որը լավ լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին»,- նշեց ՀՀ նախագահը:
Նախքան մամլո ասուլիսի մեկնարկը Հայաստանի և Թուրքմենստանի կառավարությունների միջև մի շարք համաձայնագրեր ստորագրվեցին: Դրանց թվում նաև օդային հաղորդակցման մասին: Արդեն ասուլիսում հանրապետության ղեկավարը կարևորեց երկրների միջև օդային հաղորդակցությունը, ինչը, ըստ Սերժ Սարգսյանի, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը. «Զրույցի ժամանակ ես ևս մեկ անգամ արտահայտեցի իմ սկզբունքային դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով. հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` միջազգային իրավունքների նորմերի համաձայն»,- շեշտեց նախագահը:
Ստյոպա Սաֆարյան (Styopa Safaryan)…Արդեն տեղեկություններ կան, որ թիվ 1 ընտրատարածքում սկսվել է ընտրակաշառք բաժանելը: Թաղերում շրջելն ու մարդկանց հետ զրուցելը նույնպես վկայում էին դրա մասին: Մի քանի կանայք ակնարկում էին, որ «կուզենային, որ ես փող տամ ու իրենք ինձ ընտրեն, այլ ոչ թե փող տա մյուս թեկնածուն և իրեն ընտրեն»: Անգամ շտաբ այցելող եղավ, ով նույնպես բացահայտ ասում էր, «որ փող տամ իրեն ու իր խմբին, և իրենք համակրանքով ընտրեն»: Նաև պատմեց, որ թաղի համար տոն է, որովհետեւ խմիչք սիրողներին հավաքել են տարբեր շտաբների մոտ ու հյուրասիրել են: Կեսօրից հետո 2-րդ զանգվածի բակերում ու այգիներում շրջելիս բավական շատ հարբած մարդիկ տեսանք…. Ա՜յ քեզ ընտրարշավ…
2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանն այսօր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` խնդրելով որոշում կայացնել ընտրությունների օրը օքսիդացող թանաքների փոխարեն սովորական թանաք օգտագործելու, ինչպես նա` անձը հաստատող փաստաթղթերում այնպիսի դրոշմակնիք օգտագործելու վերաբերյալ, որն իր ձևով կտարբերվի նախկին ընտրություններում օգտագործած դրոշմակնիքից:
Նամակում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության Ընտրական Օրենսգրքի 66 հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո` անհետանում»:
Ինչպես հիշում եք` 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ օքսիդացոք թանաքները լրջագույն խնդիրներ հարուցեցին ողջ հանրապետությունով մեկ և էապես ազդեցին ընտրությունների հանդեպ հանրային վստահության վրա: Ստացված բազմաթիվ ահազանգերից հետո ԿԸՀ-ը որոշում ընդունեց օրվա կեսից սովորական թանաքներ օգտագործելու վերաբերյալ և այդ մասին տեղեկացրեց բոլոր ընտրատարածքային հանձնաժողովներին, վերջիններս էլ` տեղամասային հանձնաժողովներին:
Հաշվի առնելով, որ նման խնդիրների անխուսափելիորեն բախվելու ենք դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում, դիմում եմ Ձեզ խնդրանքով եւ առաջարկով.
• վերստին կայացնել այդ օրը քվեարկության ժամանակ օքսիդացող թանաքների փոխարեն սովորական թանաքներ գործածելու վերաբերյալ որոշում, ինչպես որ դա արվեց մայիսի 6-ին, և թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովի միջոցով այդ որոշման մասին տեղյակ պահել 35 տեղամասային հանձնաժողովներին,
• ապահովել, որպեսզի ընտրողների անձը հաստատող փաստաթղթերում դրոշմակնիքն իր ձևով տարբերվի նախկին ընտրություններում օգտագործված դրոշմակնիքից»:
Vahagn Saroyan. ՀԱԿ անդամ, համանուն խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության ամիսների չարչարանքը լուրջ ու հեռանկարային լինելու վերաբերյալ մի հայտարարությամբ ջրեց` ասելով. «Հետո պարզվելու է, որ տակը լուրջ բան չկա»:
Նախ վերաբերմունքի մասով, կարծում եմ, որ ՀԱԿ-ում նորմալ է այսպիսի դիրքորոշումների ու կարծիքների առկայությունը: Բազմակուսակցական քաղաքական միավոր է, ամեն բան էլ հնարավոր է, ինչը նորմալ է: Սակայն մի բան է անհասկանալի, արդյո՞ք այդպիսի լրջությամբ կազմակերպվող քաղաքական օրակարգ ձևավորող գործընթացը, եթե ակունքներում է նման տրամադրվածությամբ ընկալվում, ապա ինչի պետք է հասարակության, ավելի կոնկրետ՝ ընտրողների մոտ այդ միասնական քննարկումները լուրջ ընկալվեն: Լավ, ՀԱԿ-ի մասով դեռ հասկանալի է, բա ԲՀԿ-ն ի՞նչ է մտածում էս առիթով:
Մյուս կողմից` հնարավոր է, որ իսկապես լրջության հետ խնդիր ունի այս համագործակցությունը, ինչը ՀԱԿ գործիչը իր պարտքն է համարում ժամանակին տեղյակ պահել, որպեսզի «հետո չասեն՝ չեք ասել»: Իսկ ավելի լուրջ` գործընթացը ողջունելի է, բայց որ ելքի մասին աղոտ պատկերացումներ կան, թե արդյունքում լինելու են ապահարզանային արդարացումներ, հիմա ասում ենք, որ պատրաստ լինեք:
Հ.Գ. Բագրատյանը իր ասուլիսում նաև նշել է, թե ինքը Զուրաբյան Լևոնին բազմիցս հարցրել է` «Լևոն, լուրջ բան կա՞»: Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ է պատասխանել Լևոն Զուրաբյանը:
Նոյեմբերի 28-ին գումարված հերթական նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին:
Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել «Մեդիքալ Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված` «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելու և ընկերությունում ներդրումներ կատարելու առաջարկին: «Մեդիքալ Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հավատարմագրային կառավարման գործարքի իրականացման դեպքում պարտավորվում է պայմանագրային ամրագրմամբ՝ բժշկական կենտրոնի հիմնական վերանորոգման և վերակառուցման աշխատանքների իրականացման, այն ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցնելու և բուժ. անձնակազմի վերապատրաստման նպատակով՝ 10 տարվա ընթացքում կատարել շուրջ 2 400 000 000 (երկու միլիարդ չորս հարյուր միլիոն) դրամի ներդրումներ:
Հաշվի առնելով Երևանի վարչական շրջանների ղեկավարների կողմից ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև կիրառելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով արմագրված տարբեր տուրքերի համար գոտիավորման սկզբունքը` Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ սահմանել է Երևան քաղաքի վարչական տարածքի 2013թ. տեղական հարկերի և տուրքերի դրույքաչափերը:
Երևանի ավագանին հավանությունէ տվել նաև Արցախյան պատերազմի ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր Ռուբեն Դրամբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշման նախագծերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Սկսենք պոզիտիվից: Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը մեր երկրում դադարեցրել է «Հայրենակիցներ» ծրագիրը, որը ոչ այլ ինչ էր, քան կազմակերպված արտագաղթի մի տարբերակ: Հիշեցնենք, որ ժամանակին այդ ծրագիրը անհանդուրժելի էր անվանել վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն դա չէր խանգարել, որ այն անխափան գործի մինչ օրերս: Կարող էինք ասել` ապրի մեր վարչապետը, տարոսը ամերիկյան «Գրին-քարտ լոտոյին», և անցնել առաջ, բայց…
Արևմուտք — Ռուսաստան մրցակցության ֆոնի վրա ինչ աբսուրդային բաներ ասես կարելի է տեսնել: Համացանցը լեցուն է պնդումներով, թե «ռուսական կայսերապաշտությունը» կերավ մեր ինքնիշխանությունը, վայ-վույ, ինչ վատ բան է Եվրասիական միության մեջ մտնելու գաղափարը: Բայց ոչ ոք չգիտես ինչու չի ասում, թե ինչ վատ բան է Եվրամիություն ձգտելու գաղափարը: Մինչդեռ Եվրասիական միություն մեզ սիրով հրավիրում են, բայց Եվրամիություն մտնելու համար հազարավոր նախապայմաններ են դեմ տալիս: Համ էլ Եվրամիությունը մեզանից հազարավոր կիլոմետրերով հեռու է, իսկ Եվրասիական միությունից բաժանված ենք ընդամենը փոքրիկ Վրաստանով, որն էլ Իվանիշվիլու` իշխանության գալուց հետո ձգտում է ռուսների հետ լեզու գտնել, ուղիներ է փնտրում Աբխազական երկաթգիծը բացելու:
Կամ վերցնենք Մաքսային միության հարցը: Չգիտես ինչու մերոնց շատ է այդտեղ խանգարում ընդհանուր սահմանի բացակայությունը, բայց Եվրամիության հետ ընդհանուր սահմանի էլ ավելի բացակայությունը չի խանգարում միանալ «եվրաինտեգրացիոն» ցանկացած աղբի:
Մինչդեռ Մաքսային միության ավելի քան տրիվիալ է: Ընդամենը մեր օլիգարխների շահերի հարցն է: Օլիգարխից մեր մաքսավորները գրեթե մաքս չեն վերցնում, իսկ ոչ օլիգարխիկ ներմուծողից հազար կաշի են քերթում: Իսկ մաքսային միության դեպքում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ցանկացած ապրանք կներմուծվի առանց մաքսի, ու մեր օլիգարխը արդեն ոչ մի առավելություն կամ արտոնություն չի ունենա: Իսկ, ասենք, Ուկրաինայից կամ Չինաստանից ներմուծվող ապրանքի մաքսի հարցն արդեն Ռուսաստանի սահմանին է լուծվելու, և մեր մաքսավորները չեն կարողանալու որոշել` օլիգարխ Պողոսից կամ Պետրոսից մաքս չենք վերցնում, իսկ միջին գործարար Կիրակոսից ու Մարտիրոսից վերցնում ենք… Ահա ամբողջը` ընդամենը օլիգարխների շահը, որի համար վարչապետով, պատգամավորներով, դիվանագիտական կորպուսով, վարձու փորձագետներով ինչ խուճուճ բացատրություններ ասես դեմ են տալիս և մեզ, և ռուս գործընկերներին, և աշխարհին:
Բայց մի պահ վերադառնանք «Հայրենակիցներ» ծրագրին: Վարչապետը ելույթ ունեցավ` ռուսներն ընդառաջեցին: Իսկ պատկերացնո՞ւմ եք, ինչ համաշխարհային ոռնոց կբարձրացնեն ամերիկացիները, եթե հանկարծ Հայաստանի տարածքում կառավարությունը որոշի արգելափակել «Գրին-քարտ լոտոյի» կայքէջը: Հիմա ո՞վ է մեր ինքնիշխանության հերն անիծում` ռո՞ւսը, թե՞ ամերիկացին: Կամ գանք ռազմական համագործակցությանը և ռուսների, և ՆԱՏՕ-ի հետ: ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության քոսոտ ծրագիր ունենք, որի տակ մի հատիկ ավելորդ փամփուշտ չենք ստանում, բայց համաձայնագրում հազարումի նախապայման կա, ընդհուպ մինչև այն հարցը` ինչ դատական համարարգ ունենք, ինչ մամուլ, Երևանի քաղաքապետն ընտրվի՞ է, թե՞ նշանակովի: Բայց գրողը տանի, ի՞նչ կապ ունի այդ ամենը ռազմական ոլորտի հետ: Իսկ ռուսը մեզ մոտ ռազմաբազա ունի, մեր բանակի ամբողջ սպառազինությունն ու ռազմամթերքը շան մսի գնով ռսից ենք ստանում, ՀԱՊԿ ռազմական դաշինքի լիարժեք անդամ ենք, բայց տեսե՞լ եք երբևէ, որ որևէ ռուս գեներալ քիթը խոթի մեր ընտրական համակարգի, դատարանների, մամուլի, ցանկացած այլ ոչ ռազմական ոլորտի մեջ:
Հիմա ո՞վ է խանգարում մեր ինքնիշխանությանը, ռո՞ւսը, թե՞ ՆԱՏՕ-ն: Ոմանք կասեն, թե ՆԱՏՕ-ն մեզ ժողովրդավարությո՞ւն է բերում` թող գնան այդ հեքիաթները իրենք բակի հավերին պատմեն…
Լավ, գրողի ծոցը ռսին էլ, ամերիկացուն էլ, դառնանք մեր ներքաղաքական աբսուրդներին: Օրինակ, ո՞ւր են ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի նախագահական թեկնածուները: Ինչ-որ «խորհրդարանական հանրապետություն» են խաղացնում, չկայացած արտահերթ նստաշրջաններ հրավիրում, այլ անիմաստ բաներով զբաղվում… ՀԱԿ-ը Արամ Մանուկյանի շուրթերով ասում է, թե «ինկուբացիոն շրջանից» հետո կակտիվանա, կարծես իրենք վարակիչ հիվանդություն են կամ ինկուբատորում ձվերի վրա թուխս են նստելու, ՀՅԴ-ն Ամանորի տոներից առաջ` դեկտեմբերի 21-ին, նոր-նոր է քննարկելու, թե ինչ է անելու նախագահական ընտրություններին, ԲՀԿ-ն մինչև հիմա չգիտի` ինքը ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ, Ծառուկյանի «հաջորդ դասն» էլ հա հետաձգվում է ու հետաձգվում:
Լավ, դուք կուսակցություննե՞ր եք, թե՞ …., ժողովրդի՞ն եք ձեռ առնում, թե՞ ձեր անելիքը չգիտեք: Եթե չգիտեք, գրողը տանի, ապա գնացեք թոշակի, քաղաքականության փոխարեն այլ բանով զբաղվեք, գոնե դրանով օգուտ կտաք ձեզ և ժողովրդին:
Էպոսագետը, չհաշված, ընդամենը երկու կուսակցություն պարզ ասացին, թե ովքեր են իրենց թեկնածուները` ՀՀԿ-ն և «Ժառանգությունը»: Դե, առաջինը, հասկացանք, «վերարտադրությանը ձգտող հանցագործ ռեժիմ» է, բայց երկրորդի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյա՞նը ինչ էր կորցրել Բաքվում: 1992-ին, երբ Աշոտ Բլեյանը գնաց Բաքու, նրա անունով «քֆուրներ» գրվեցին մայրաքաղաքի բոլոր աղբամանների վրա, իսկ Րաֆֆուն բոլորը մի գլուխ գովում են: Նույնիսկ Հ1-ով են գովերգում: Բլեյանը իրավացիորեն համարվեց դավաճան, որովհետև Բաքու գնալուց հետո սկսեց գովերգել «լույսերով ողողված այդ քաղաքը» ու ադրբեջանցիներին, բայց ինչո՞ւ հանկարծ Րաֆֆին, որը հայտարարեց, թե 700 հազար ազերիներ իրավունք ունեն վերադառնալ հայոց հող, հանկարծ դառավ «հայրենասեր»: Սա ի՞նչ մարազմ է:
Իսկ ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանի դեմ նրա թունդ հակառակորդները նախընտրական պայքարի այլ ձև չգտան, քան քաղաքի կենտրոնում գիշերով մի քանի հարյուր տեղ սև ներկով տրաֆարետով նկարել նրա` խաչ քաշած դեմքը, և մակագրություն` «Մի՛ ենթարկվիր»: Լավ, դրանից Սարգսյանի քվենե՞րը պակասեցին, թե՞ ընդամենը շենքերի պատերն ու մայթերը կեղտոտվեցին: Վաղը որ ձեզ ոստիկանությունը բռնեց, ինչ-որ մեկն էլ կսկսի լրջորեն ասել, որ դուք ոչ թե խուլիգան եք, այլ «քաղբանտարկյալ»: Եթե ատում եք ՀՀ նախագահին` դա ձեր գործն է և ձեր իրավունքը, բայց գոնե առանց քաղաքի պատերն ապականելու դա արտահայտեք: Գոնե «Ֆեյսբուքի» պատերով ու մամուլի էջերով բավարարվեք:
Կարճ ասած` մարազմ, մարազմ մինչև վերջ: Իսկ հանրությունը արդեն հոգնել և զզվել է այդ ամենից, բոլորդ գնացեք գրողի ծոցը` ձեր արտաքին ու ներքին քաղաքականությունով հանդերձ…
Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց որ հնարավորության դեպքում կրկին կմեկնի Բաքու:
Րաֆֆի Հովհաննիսյանը ընդգծեց, որ Հայաստանը պետք է ներկա լինի ամենուր և կարողանա ներկայացնել իր տեսակետը.«Ազգային մեկուսացվածության մեջ ազգային շահերը չեն պաշտպանվում: Իմ քայլը սխրանք չէր, սովորական քայլ էր, որ պետք է մշտապես արվի: Մենք տուժում ենք մեր ծույլ արտաքին քաղաքականության պատճառով, որը բխում է մեր ներքին ժողովրդավարական դրվածքից»,-ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանn ասաց, որ համաժողովին ներկա մոտ 25 երկրների ներկայացուցիչներ առաջին անգամ էին լսում հայկական տեսակետ. «Մինչ այդ նրանք բազմաթիվ անգամ լսել էին միայն ադրբեջանական հռետորական ելույթների տարափը: Իմ ելույթից հետո շատերը մոտեցան և իրենց զորակցումը հայտնեցին: Ադրբեջանում, եթե հազար հոգով աշխատում են, մի բան են ասում, իսկ մեզ մոտ՝ հարյուր բան: Յուրաքանչյուրն իր տեսակետի իրավունքը ունի, բայց դա պետք է հավասարակշռվի ազգային շահերի հետ: Մի ամբողջ պետություն պետք է լծվի ազգային շահերին և դուրս բերի երկիրը անդունդից»,- ասաց նա և ավելացրեց, որ ինքը ուրախ կլիներ մասնակից լինել դեյուրե պետության ստեղծմանը:
Հիշեցնենք, որ նա նոյեմբերի 21-23-ը մեկնել էր մասնակցելու Բաքվում անցկացվող Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային 7-րդ համաժողովին: Նոյեմբերի 23-ին նա փորձել էր ելույթ ունենալ, սակայն հանդիպել էր ադրբեջանցի պատվիրակների հիստերիկ արձագանքին։
«Ժողովուրդ»–ի դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ հայ-թուրքական բանակցությունները տևական ժամանակ վերսկսվել են, միայն թե՝ հիմա դրանք ընթանում են միջնորդավորված կերպով՝ գաղտնի։ Իսկ միջնորդ կողմը Շվեյցարիան է, որն ԱՄՆ հովանավորությամբ ամեն գնով փորձում է մերձեցնել կողմերի դիրքորոշումները և «վառ պահել» կրակը։
Քանի որ գերտերությունները հասկացել են՝ հայ-թուրքական հարաբերությունները հնարավոր է կարգավորել միայն ԼՂ խնդրի լուծումից հետո, Շվեյցարիայում զուգահեռ քննարկումներ են ընթանում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև՝ ԼՂ–ում խաղաղապահներ տեղակայելու և համատեղ խաղաղապահական օպերացիա իրականացնելու մասին։ ՀՀ արտգործնախարարությունից, սակայն, «Ժողովուրդ»–ին փոխանցեցին, որ ՀՀ-ի ու Թուրքիայի միջև որևիցե ձևաչափով բանակցություններ չեն ընթանում»,– գրում է թերթը։
«Ժողովուրդ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.