23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը շարունակում է բավականին լարված վիճակում պահել իր թիմակիցներին։
Մեր տեղեկություններով նա խիստ բարկացած է իր շրջապատի բոլոր այն պաշտոնյաների վրա, ովքեր հանդգնել են հրապարակային ամբիոններից և ոչ հրապարակային՝ նեղ-անձնական բնույթի խոսակցությունների շրջանակներում, դրական արձագանքել Վերահսկիչ պալատի աշխատանքներին։ Արդյունքում՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորը սպասողական վիճակում են, թե երբ է գալու իրենց՝ Սարգսյանին պատասխան տալու հերթը։
Նույն լարված իրավիճակում են նաև նախարարները, որոնք մի կողմից «չարաշահել» են՝ բնականաբար վերադասի իմացությամբ, մյուս կողմից՝ պարտավոր են «դիմադրել» հնչած մեղադրանքներին։ Երկու դեպքում էլ նրանց ճակատագիրը խիստ մշուշոտ է, ավելի որոշակի՝ Սերժ Սարգսյանի ձեռքերում է։
Ավելացնենք նաև, որ, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հրահանգել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին «քավության նոխազների» ցանկ նախապատրաստել, որոնք աշնանը մինիմում կլքեն իրենց պաշտոնը, մաքսիմում՝ ՀՔԾ-ում գործեր կհարուցվեն նրանց դեմ։
Քաղաքական շրջանակներում կարծիք կա, որ Սերժ Սարգսյանն իշխանության ներսում այս քաոսային իրավիճակը միտումնավոր է սարքել։ Վերջինս լավ գիտակցում է, որ եթե ամեն ինչ խաղաղ ընթացք ունենա, ապա աշնանը բոլորը, այդ թվում իր թիմակիցները, վարչապետի փոփոխություն են պահանջելու։ Մի բան, որ այս պահին Սերժ Սարգսյանը չի կարողանալու անել, քանի որ «դրսերի» հետ իր պայմանավորվածությունների շրջանակներում նա հակառակ խոստումն է տվել։ Եվ չնայած դրան՝ վարչապետի աթոռի համար «կռիվը» մտել է «լատենտ» պայքարի փուլ:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը վերջերս այցելել է Վայոց ձորի և Սյունիքի մարզեր: Դեսպանը Twitter-ի իր էջում գրել է, որ այդ այցից իր համար 7 «դաս» է քաղել.
1.Հայերը հոյակապ մարդիկ են, ովքեր ապշելու բաներ են անում։
2. «Քրաուդֆանդինգը» պետք է ավելի շատ օգտագործվի Հայաստանում, քանի որ այն մեծ ներուժ ունի ոչ մեծ նախագծերի պարագայում (Crowd funding-ը մարդկանց կոլեկտիվ համագործակցություն է, որի շրջանակներում բարեգործների գումարներն ու մյուս ռեսուրսները համացանցի միջոցով հավաքվում և ուղղվում են այս կամ այն մարդկանց ու կազմակերպությունների խնդիրների լուծմանը)։
3. Հայաստանում հնագիտական զբոսաշրջությունը շատ մեծ ներուժ ունի։ Զբոսաշրջիկների ու ուսանողների համար համաշխարհային մակարդակի մի քանի վայրեր կան:
4.«Մետաքսի ճանապարհը» Սյունիքում ու Վայոց ձորում զբոսաշրջության գլխավոր խթանիչ ուժը կլինի:
5.Հյուրանոցային ծառայությունները, որոնց մեջ ներառված է գիշերակացն ու նախաճաշը, առաջարկում են հետաքրքիր պայմաններ, մասնավորապես՝ տնական կերակրատեսակներ։
6. Որոշ հնագիտական վայրեր չափազանց մեծ հետաքրքրություն են ներկայացնում, սակայն հարկավոր են ավելի շատ բրոշյուրներ, որոնք կպատմեն այդ վայրերի կարևորության մասին։
7. Այնտեղ այնքան շատ բաներ կան՝ եկեղեցիներ, բնություն, ֆերմաներ, քարանձավներ, գինեգործություն, մեղվաբուծություն, ճոպանուղի, կամուրջներ։
«Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբյեկտների շրջանակը: Այն պետք է ընդգրկի ցեղասպանության զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական եկեղեցու՞ն, Հայաստանի Հանրապետությանը՞, թե՞ բոլորին միասին: Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները եւ եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները եւ այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»:
Այս խոսքերը պատկանում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին: Գլխավոր դատախազը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատարների շարքին դասվող անձնավորություն է եւ իր հայտարարությունները, որքան Էլ «իր խոր համոզումը» լինեն, չեն կարող միայն իրեն պատկանած լինել։
Գլխավոր դատախազի հայտարարության այս, գուցե աննախադեպ բաժինը ամփոփվում է հետեւյալ կետերում.
Համահայկական պահանջատիրությունը ունի գերակա երեք ուղղություն: Առաջինը անշուշտ ցեղասպանության զոհերի ժառանգորդների ստանալիք նյութական փոխհատուցումը, երկրորդը` եկեղեցիների, վանքերի, եկեղեցապատկան հողերի ու կալվածքների պահանջը, իսկ երրորդը` տարածքների խնդիրը:
Պարզ է ուղերձը. առաջին ուղղության վերաբերյալ եղել են անհատական, որոշակի առումով հավաքական (ապահովագրական ընկերությունների դեմ հարուցված) դատեր: Խնդիրը, սակայն, միջազգային ընտանիքի կողմից Ցեղասպանության ճանաչմամբ ամրագրվող նյութական փոխհատուցումների մասին է առավելաբար այստեղ: Երկու վեհափառներն արդեն եկեղեցիների հարցով պահանջատիրական հայտարարությամբ ճշտորոշել են իրենց պահանջատիրական ուղղությունը: Հիմնականը այս դեպքում, այն է, որ առաջին անգամ է, որ նման շեշտադրմամբ է բարձրաձայնվում տարածքային կամ հողային պահանջատիրությունը: Բառերը հստակ են. փոխհատուցում ստացող «սուբյեկտների ճշտման» առաջադրանքն է, որ արծարծում է պետական այրը: Տարածքայինի դեպքում Հայաստանի Հանրապետությունն է, որ պիտի ստանա Ցեղասպանությամբ իր կորցրած տարածքները:
Այստեղ այդ տարածքների ճշտման եւ սահմանագծման խնդիրների մեջ այս հանգրվանին մտնելը այնքան կարեւոր չի թվում, որքան ըստ միջազգային օրենքի պահանջող կամ հատուցում ստացող սուբյեկտի հանգամանքի ճշտումը: Եւ, եթե զոհերի ժառանգորդների համար փոխհատուցում բառակապակցությունը տեղին է, ապա խնդրահարույց կարող է լինել տարածքայինի դեպքում փոխհատուցումը: Առնվազն հատուցում բառեզրը պետք է օգտագործել, եթե ոչ վերականգնումը: Պարզ այն տրամաբանությամբ, որ զոհի իրաւաժառանգորդը կարող է նյութական փոխհատուցում ստանալ, բայց Հայաստանի Հանրապետությունը տարածքային փոխհատուցում չի կարող ստանալ, եթե Ցեղասպանությամբ կորսված տարածքների փոխարեն այլ տարածքներ ստանալու մասին չէ խոսքը:
Էականը ուրիշ բան է սակայն: Կարեւորը այն է, որ այլեւս Հայաստանի պաշտոնական անձնավորություններից եւ պաշտոնական առիթներից լսում ենք տարածքային պահանջատիրության, կորսված իրավունքների հատուցման առաջադրանքներ, որոնք մի քայլ անդին են ընդհանուր բանաձեւերից` պատմական բոլոր իրավունքների վերականգնումը կամ Ցեղասպանության հետեւանքներու վերացումը:
Չի բացառվում, որ տարածաշրջանային քաղաքական պայմանները, Թուրքիայի պարզած ներքին իրավիճակը կամ ռուս-թուրք հարաբերությունների ելեւէջները իրենց ազդեցությունը ունեցած լինեն նման բարձրաձայնումների վրա: Կամ ընդհանուր առմամբ շարժիչ գործոնի դեր կատարած լինեն: Կարեւորը ուղենիշերի հետզհետե հստակացումն է Երեւանի կողմից:
Գլխավոր դատախազը նաեւ այս բոլորը պայմանավորում էր պահանջատիրության անթերի իրավական հիմնավորումներով, որ ուրիշ բան չէ, եթե ոչ հատուցման իրավական թղթածրարի պատրաստության հրամայականը:
Սփյուռքի նախարարության կողմից իրավաբանների մասնագիտական համաժողովի ողջունելի ձեռնարկումը թվում է, որ գերակա այս ուղղությունների ծառայեցնելու համար է: Բոլոր նախադրյալները հուշում են, որ Երեւանը պահանջատիրության համահայկականացման առաջին քայլերն է առնում։ Եւ պատճառ չունենք չենթադրելու, որ փոխհատուցման պահանջների եւ տարածքային պահանջատիրության իրավականացման անհրաժեշտությունը միայն գլխավոր դատախազի խոր համոզումը չէ: Այլեւ ամբողջ պետությանը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը բավականին դրական է արտահայտվել Սյունիքի մարզպետի թեկնածու Վահե Հակոբյանի մասին, ասել է՝ գիտի, որ նա լավ է աշխատելու: Հաջորդ հարցը վերաբերել է Վերահսկիչ պալատի հաշվետվությանը: Ըստ ԳՄ ծերերի` Սերժ Սարգսյանը հիմնականում կրկնել է այն մտքերը, որոնք ասել էր նախագահականի քննարկման ժամանակ, սակայն համեմատաբար մեղմ տոնով:
Ինչ վերաբերում է ՎՊ հաշվետվության ժամանակ ԱԺ-ում ՀՀԿ պահվածքին, Սերժ Սարգսյանը որևէ մեկի անունը չի առանձնացրել, խոսել է ընդհանուր: Ներկաների աչքից չի վրիպել, որ, չնայած նախագահականից արգելել էին Հովիկ Աբրահամյանին մեկնել Ուկրաինա, այնուհանդերձ, Սերժ Սարգսյանի և նրա հարաբերություններն առաջվա պես նորմալ են. նրանք, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, մինչ նիստը հանդիպել, իրավիճակը քննարկել են, և «Հովիկ Աբրահամյանին հաջողվել է «դզվել» նախագահի հետ:
Հրապարակ
Մոլդովայի ՍԴ անդամ, պրոֆեսոր, նախկին պատգամավոր Վիկտոր Պոպան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, հայտրարել է, թե դա պաշտպանի անձնական կարծիքն էր, և ոչ թե ղեկավարության կամ խորհրդարանի կարծիքը:
«Երեկ ԱԺ-ում ծայրահեղ տհաճ միջադեպ է պատահել: Դա այն տեղը չէր, և այն մարդիկ չէին, ովքեր լիազորություններ ունեին այդպիսի հայտարարություններ անել: Ես չգիտեմ՝ ով է նրան այդպիսի լիազորություններ տվել, ինչպես, ինչ սկզբունքով, ամենայն հավանականությամբ, դա նրա անձնական կարծիքն էր»,-նշել է ՍԴ անդամը:
ՍԴ անդամի խոսքով, ինքը տեղյակ չէ, թե ինչու է Գրիգորիուն նման հայտարություն արել, քանի որ ինքը անձնապես ծանոթ չէ նրա հետ:
«Մենք ցավում ենք այդ միջադեպի համար, և մեր ղեկավարությունը խոստանում է, որ սա պարզաբանումների համար հիմք է լինելու՝ որտեղից այսպիսի լիազորություններ, ու որտեղից նման նյութ»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում ընթացող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչներն ու իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն հայտարարել է. «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 %-ը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Parliamentmonitoring.am-ի տվյալների համաձայն՝ Վահե Մաքսիմի Հակոբյանի հայտարարագրված ունեցվածքի բնութագիրն ունի հետևյալ տեսքը.
03.03.2012 թ. ԿԸՀ ներկայացրած հայտարարագրից.
Վահե Հակոբյանը հայտարարագրել է 16 անշարժ գույք, 4 բնակելի՝ 567,4 քմ ընդհանուր մակերեսով, 6 շենք-շինություն՝ 1908,7 քմ մակերեսով՝ Կապանում, Սիսիանում, Ձորաղբյուրում: Ունի նաև 6 հողամաս:
Հայտարարագրել է 6 ավտոմեքենա, որոնցից երեքը՝ Պորշ Panamera, Պորշ Cayene և Վոլցվագեն Golf՝ թողարկված 2011 թվականին:
Տարեկան եկամուտը կազմել է 1 մլրդ 425 մլն 164 հազ. 503 դրամ, որից պատգամավորական աշխատավարձը՝ 3 մլն 135 հազ. 310 դրամ:
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 1 մլրդ 270 մլն դրամ:
Կառավարության այսօրվա նիստից առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀՀ նախագահի` 2012 թ. սեպտեմբերին կառավարությունում անցկացրած խորհրդակցությանը, որը նվիրված էր պետական բյուջեի միջոցների ոչ արդյունավետ ծախսմանը. «Այդ խորհրդակցությունից հետո մենք բավական մեծածավալ աշխատանք ենք կատարել, ընդունվել են բազմաթիվ որոշումներ, տրվել են հանձնարարականներ, գերատեսչությունների աշխատակիցներն անցել են վերապատրաստում: Եկել է պատասխան տալու ժամանակը: Ֆինանսների նախարարությունը դիտարկումներ է իրականացրել, թե ինչպիսին է իրավիճակն այսօր:
Այդ բոլոր նյութերը տրամադրվելու են ձեզ, որպեսզի դուք ուսումնասիրեք: Եկել է պատասխան տալու ժամանակը, և այսուհետև մենք լինելու ենք չափազանց խիստ ցանկացած խախտման վերաբերյալ: Պարոն Սարգսյան, ես Ձեզ հանձնարարում եմ, որ այսուհետ վերահսկողական ծառայության բոլոր բացահայտումները, ակտերն անհապաղ ուղարկեք իրավապահ մարմիններին և միևնույն ժամանակ պարբերաբար, տարեկան ծրագրին համահունչ հենց հերթական ստուգումն ավարտվի, ակտերը կազմել, հանրությանը ներկայացնել դրանց արդյունքները: Կառավարության հաջորդ նիստերից մեկում մենք կանդրադառնանք դիտարկումների արդյունքներին ըստ գերատեսչությունների և կտեսնենք` որտեղ ինչ իրավիճակ է ստեղծվել, որտեղ կան բարելավումներ, իսկ որտեղ իրավիճակը դեռևս վատ է մնում»,-ասել է վարչապետը:
Ինչպես տեղեկացրին ՀՀԿ մեր աղբյուրները՝ այսօր, երեկոյան ժամը 8-ին, տեղի կունենա երկար սպասված ԳՄ նիստը, որը պետք է քննարկի պառլամենտական մեծամասնության վարքագիծը ՎՊ հաշվետվության ժամանակ։ Շատերն սպասում են նույնքան կոշտ խոսակցություն, ինչպիսին եղավ նախագահականում կայացած խորհրդակցության ժամանակ, մանավանդ որ հենց ԳՄ-ին ներկա լինելու համար չեղյալ է համարվել Հովիկ Աբրահամյանի այցն Ուկրաինա, որը պետք է մեկնարկեր այսօր։ Եվ չնայած ՀՀԿ-ում սպասում են, թե ինչ է ասելու խնդրո առնչությամբ Սերժ Սարգսյանը, այնուհանդերձ, խորհրդի Նիստ ԳՄ-ից հետո չի լինելու:
Հրապարակ
Հայաստանի երկրորդ նախագահը երբեմն նաև ճիշտ բաներ էր ասում։ Օրինակ՝ մի անգամ իմ հարցին, թե ինչ կասեք գործարարների բողոքների մասին՝ հարկային ճնշումների վերաբերյալ, նա խորհուրդ տվեց թե այդ բողոքները և թե՛ հարկայինների արդարացումները բաժանել ուղիղ երկու կեսերի և երկու տարբեր «աղբյուրների» ճիշտ կեսերը միացնելով՝ ստանալ ճիշտ պատկերը։ Նույն մեթոդաբանությունը հիմա ես առաջարկում եմ կիրառել մի կողմից՝ Վերահսկիչ պալատի և պատգամավորների մեղադրանքներին, մյուս կողմից՝ կառավարության արդարացումներին։
Նրանք, ովքեր իրադարձությունների մեջ քաղաքական շահագրգռվածություններ ունեն, հակված են ցանկալին իրականի տեղ դնել՝ «իշխանության բուրգը նոր ճաքեր է տալիս», «միջկլանային պայքարը սրվում է» և այլն։ Մի քանի տեղ կարդացել եմ, մասնավորապես, որ այդ ամենի հետևում կանգնած է ԱԺ նախագահը, և նա ինչ-որ դավադրություն կամ հեղաշրջում է պատրաստում։ Այդպես մտածողները կամ միամիտ են, կամ անտեղյակ են, կամ էլ (որը ավելի հավանական է) «մուտիլովկաներով» են զբաղվում։ Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, «ուժային պետականության» երկիր է (ի դեպ, չեմ լսել, որ, ասենք, ԱՄՆ-ում FBI-ի, CIA– ի ղեկավարներին կամ պաշտպանության նախարարին անվանեն «ուժային»)։ Հեղաշրջումները իրականացնում են ուժայինները, ինչպես որ դա եղավ 1991 թվականին Ռուսաստանում (անհաջող) կամ 1998-ին՝ Հայաստանում (հաջող)։ Այ, եթե Սեյրան Օհանյանը, Վլադիմիր Գասպարյանը կամ Գորիկ Հակոբյանը սկսեն քաղաքականությամբ զբաղվել, իմացեք, որ դավադրությունը, հեղաշրջումը հնարավոր են։ Հովիկ Աբրահամյանը ոչ անձնապես, ոչ էլ պաշտոնի բերումով նման բաների ընդունակ չէ։
Մնում է հարցերի (թե օՖշորային սկանդալի և թե ՎՊ հաշվետվության) բովանդակային քննարկումը։ Ինքնին դա դրական երևույթ է՝ ո՞վ ասաց, որ խորհրդարանը և կառավարությունը, պատգամավորները և նախարարները պետք է առավոտից մինչև երեկո աղունիկների նման ղունղունեն։ Ցանկալի է, որ այդպես չլինի՝ նրանք պետք է մշտապես իրար հետ վեճի մեջ լինեն, իրար հավասարակշռեն։ Ցանկալի է նաև, որ խորհրդարանական մեծամասնությունը հնարավորություն չունենա միայնակ հաստատելու կառավարության որոշումները, ինչպես որ դա, ցավոք, Հայաստանում է…
Ի դեպ, բոլոր երկրներում պատգամավորները պարտավոր են լինել ավելի «պոպուլիստ», քան նախարարները։ Որովհետև պատգամավորները ընտրվում են կամ, համենայնդեպս, պետք է որ ընտրվեն, իսկ նախարարները նշանակվում են։ Իհարկե, ամենաճիշտը կլինի, որ Հայաստանում էլ պատգամավորներն իրականում ընտրվեն:
Առավոտ
Վերահսկիչ պալատի կողմից ամենաուսումնասիրվածը անցյալ տարի եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա, կրթության համակարգում հափշտակումների, յուրացումների մասին խոսել տեղին չէ: Արմեն Աշոտյանի խոսքով, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը դրական է գնահատել կրթության և գիտության ոլորտում կատարած աշխատանքները և նախորդ ստուգումների համեմատ ընդունել է տեսանելի դրական տեղաշարժը:
ԿԳ նախարարը ՎՊ եզրահանգումների մի մասի վերաբերյալ առարկություններ ունի.
«Մասնավորապես՝ դպրոցներում ինտերնետի սարքավորումների մրցույթի արդյունքում սարքավորումները ստացվել են 2011 թ. վերջում, հետևաբար՝ հնարավորություն չի եղել այն տեղադրել 2011 թ., ինչն արձանագրել է ՎՊ-ն: Սակայն սարքավորումներն ամբողջությամբ տեղադրվել են 2012 թ. ընթացքում: 400-ից ավելի դպրոցներ ուշացումով են միացվել ինտերնետ ցանցին, ինչի արդյունքում 30 մլն դրամից ավելի խնայողություն էր առաջացել, ինչը ցանկացել են օգտագործել քոլեջներին և ուսումնարաններին ինտերնետով ապահովելու համար, սակայն ՎՊ-ն պնդել է գումարը վերականգնել պետական բյուջե»,-բացատրել է Արմեն Աշոտյանը:
Ինչ վերաբերում է ՎՊ-ի այն արձանագրությանը, թե ԵՄ ծրագրի շրջանակներում 4 քոլեջներում շինարարական աշխատանքներն իրականացվել են որոշակի հավելագրումներով և եղել են անորակ, Աշոտյանը նշել է, որ այդ խախտումները ընդհանուր ծավալի 1,5-2%-ը չեն գերազանցել, վերականգնվել են բյուջե, իսկ մի կապալառու վիճարկել է ՎՊ եզրակացությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.