23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Թափանցիկության ջատագով» ՀՀԿ-ն կրկին հագավ խորհրդավորության քողը և անցավ «մութ խաղերի»: Թե ի՞նչ է քննարկվել երեկվա հերթական ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ, հանրությունն այդպես էլ չտեղեկացավ: Փորձը ցույց է տալիս, որ սովորաբար նման դեպքերում լավ բան պետք չէ ակնկալել, քանի որ, կարծում եմ, ՀՀԿ-ականներն ի սկզբանե որոշել էին չհրապարակել, թե ինչ են քննարկելու:
Շարմազանովի բացակայությունն իր հերթին նպաստավոր էր դրա համար, իսկ լրագրողներին տեղեկատվություն տալու հարցում Գալուստ Սահակյանին վստահելը դա նույնն է, ինչ տեղեկատվություն տալուց միտումնավոր հրաժարվելը:
Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Գալուստ Գրիգորիչը մեծ վարպետ է բարդ համաստորադասական նախադասություններ և ամենատարբեր ու խուճուճ մտքեր կազմելու և արտահայտելու մեջ, որոնցում իրականում միտք չկա, այլ ընդամենը քողարկված մեսիջներ՝ իր սիրելի նախագահի կողմից:
Այսինքն, ունկնդիրը նրա խոսքերից չի ստանում ոչինչ, բացի ավելորդ գլխացավանքից: Այդ առումով արժե շնորհակալություն հայտնել երեկվա ՀՀԿ ԳՄ նիստը լուսաբանելու գնացած բոլոր լրագրողներին՝ Գալուստ Սահակյանի հետ հանդիպումը բոյկոտելու և մեր՝ արդեն տանջված ուղեղներն այս անգամ փրկելու համար:
Մեր ուղեղները փրկվեցին, սակայն ՀՀԿ-ականների ծրագիրը՝ Գալուստի միջոցով կանխարգելել նիստի լուսաբանումը, հաջողվեց:
Թե ինչ են իրականում քննարկել նիստին՝ կարելի է միայն ենթադրություններ անել, որոնցից ամենահավանականն եմ համարում այն, որ նիստի առանցքային հարցը եղել է Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին կայանալիք այցը Մոսկվա և Պուտինի հետ հանդիպումը:
Հիշեցնենք, որ իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից արդեն հնչել են այն խոսքերը, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ ասոցացման համաձայնագրի՝ նոյեմբերին կայանալիք նախաստորագրմանը, այսինքն՝ «և՝ և»-ը ամեն գնով առաջ է տարվում, ինչը չեմ կարծում, թե ողջունելի է «մեծ եղբոր» կողմից՝ մանավանդ հաշվի առնելով վերջին իրադարձությունները:
Դժվար թե Սերժ Սարգսյանը աչքի առաջ չունենա նաև Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ իրականացվող տնտեսական ճնշումները, որոնք այդ նույն նախաստորագրման հետևանքը կարող են լինել:
Այնպես որ, կարելի է ասել, մոտենում է «ռազմավարական գործընկերոջ» առջև պատասխան տալու և կողմնորոշվելու ժամանակը՝ «և՝ և», թե՞ «կամ՝ կամ»:
Չեմ բացառում նույնիսկ, որ երեկվա նիստի ժամանակ քննարկված լինի Ասոցացաման համաձայնագրի նախաստորագրման մասնակցությունից հրաժարվելու հարցը: Ամեն դեպքում, ամեն ինչ ավելի հստակ կլինի սեպտեմբերի 3-ից հետո:
Կարեն Վարդանյան
Թերթի տեղեկություններով՝ նախօրեին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանն այցելել է այդ մարզի Կապուտան համայնք։ Մարզպետի հետ հանդիպմանը ներկա են եղել Կապուտանի գյուղապետը, նրա տեղակալը, ավագանիները, դպրոցի տնտեսվարը և գյուղացիներից մի երկուսը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ավագանիներից ով ինչ հարց բարձրացրել է, մարզպետը պատասխանել է, որ ինքն այդ հարցի հետ գործ չունի։
Մայրաքաղաքից վերադարձած ու 1978թ.-ից հայրենի Կուպուտանում հաստատված Ռոմիկ Ղուկասյանին Կովալենկո Շահգելդյանը հարցրել է. «Դու ի՞նչ հարց ունես». Երբ Ղուկասյանը պատասխանել է, որ գյուղն աղբի մեջ կորած է, մարզպետը գյուղապետը Սերոբ Միքայելյանից ճշտել է, թե ինչո՞ւ գյուղի աղբը չի տեղափոխվում։ Վերջինս պատասխանել է, որ տրակտորը կցորդ չունի։ Իսկ երբ մարզպետն ասել է՝ «լաֆետն ի՞նչ է, որ չունես, արի մի հատ լաֆետ տամ տար», գյուղապետը հասցրել է մարզպետի ականջին փսփսալ, որ թերթում տպագրված նյութը Ռոմիկի «ձեռքի գործն է»։
Հիշեցնենք, որ «ՉԻ»-ում տպագրված «Գյուղապետը պնդում է, որ կառավարություն թալանել է իրեն» հրապարակման մեջ անդրադարձել էին Կապուտան գյուղի անմխիրթար վիճակին և գյուղացիների դժգոհությանը։
Լսելով այդ մասին, Շահգելդյանն ահավոր վրդովվում է ու սկսում է հայհոյանքներ տեղալ Ռոմիկի հասցեին։ Ականջին անհարիր հայհոյանքները լսելով՝ ավագանիներից մեկը նեղսրտած ասում է. «Բա վիդեո չլինե՞ր նկարեինք»։ Իր հասցեին հնչած հայհոյանքներն անպատասխան չթողնելով՝ Ռոմիկ Ղուկասյանը դիմում է մարզպետին՝ «Լսի, արի բարձրանանք Հաբեթ սար գագաթը, որ մենակ ես ու դու լինենք, տեսնեմ էդքան տղա ես, թե՞ չէ»։
Շարունակությունը կարդացեք «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Օրեր առաջ «Հայկական վարկած»-ը տեղեկացրել էր, որ իր ստույգ տվյալներով արդեն որոշված է, թիվ 38 ընտրատարածքից ընտրվելիք պատգամավորը և որ այն Գորիսի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանն է: Ֆիկտիվ ընտրության երևույթը մեր երկրի համար վաղուց արդեն օրինաչափ է դարձել: Ցանկացած ընտրությունների դեպքում էլ նախապես ելքն արդեն հայտնի է լինում, ամեն ինչ՝ որոշված: Այդուհանդերձ ձևականորեն ստեղծվում է ընտրապայքարի իմիտացիա, առաջադրվում են այլ թեկնածուներ, որոնց մի մասը ձևական են, դրածոներ, մյուս մասն էլ ունի առաջադրվելու իր դրդապատճառները: Մեր զրուցակիցն է թիվ 38 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Պավլիկ Սարգսյանը:
-Պարոն Սարգսյան, դեռևս նախագահական ընտրությունների ժամանակ առաջադվելու փորձ արեցիք, սակայն ընտրագրավը մուծել չկարողանալու պատճառով մերժում ստացաք: Ի՞նչ նպատակ էիք հետապնդում:
-Ես ցանկություն չունեի մտնել այս կեղտոտ խաղի մեջ, գիտեի, որ մեր քաղաքական դաշտը կեղտոտ է, բայց որ այսքան այլասերված՝ չէի պատկերացնում: Երբ ժամանակին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե սա Հայաստանն է եւ վերջ, ես որոշեցի, որ վերջը իր համար է, այլ ոչ թե իմ: Առաջադրվելով ես դուրս եկա նրանց դեմ, որպեսզի ցույց տամ, որ ժողովուրդն իրենց չի ընդունում, թե չէ լավ էլ գիտակցում էի, որ ընտրվելու որեւէ շանս չունեմ: Կան շատ ավելի մեծ հնարավորությունների տեր եւ շնորհալի մարդիկ, ովքեր կարող են երկիր ղեկավարել, սակայն նույնիսկ նրանց դեմ ճանապարհները փակում են:
-Այս անգամ և՞ս նույն նպատակն եք հետապնդում, և ներկայում թիվ 38 ընտրատարածքում առաջադրվելով՝ չե՞ք ունենա նույն խնդիրը՝ կապված ընտրագրավի հետ:
-Նպատակը նույնն է, ինչ առաջին անգամ: Սա քաղաքական համակարգի դեմ պայքարելու հարթակ է, որը ես ուզում եմ օգտագործել:
Իսկ ընտրագրավ հասկացությունը ես ընդհանրապես համարում եմ հակասահմանադրական, քանի որ սահմամադրությունը ընտրվելու իրավունք տալիս է յուրաքանչյուր անձի, սակայն հանրապետության բնակչության 95 տոկոսը չի կարող մուծել այդ գումարը: Ընտրագրավի մասին օրենքը սոցիալական անարդարություն եւ ատելություն է սերմանում:
-Իսկ հիմա ի վիճակի՞ եք վճարել:
-Եթե նույնիսկ ի վիճակի լինեմ՝ չեմ վճարելու, որովհետև դա նսեմացնում է բնակչությանը, դրանով իշխանությունները մոնոպոլիզացնում են դաշտը, դարձնում այն քրեաօլիգարխիկ համակարգի մենաշնորհ: Դրա փոխարեն իշխանությունները կարող են այլ ցենզեր մտցնել, օրինակ, որ հարբեցողը, թմրամոլը, մոլագարը, մարդասպանը չի կարող լինել պատգամավոր, բայց ախր իրենք դա են:
Ես իմ կողմից արդեն քայլ արել եմ, որ օրենքով պարտադրեմ, որ ընտրագրավը մուծի կառավարությունը, նույնիսկ նշել եմ գումարի աղբյուրները: Օրինակ, վարչապետը, ում անունով օֆշորային գոտում իբրև թե ընկերություն էին գրանցել, հաշվին գումար դրել՝ իրեն վարկաբեկելու նպատակով, թող այդ օֆշորային գումարները փոխանցի ընտրական ֆոնդ՝ դրանով իսկ փրկելով իր պատիվը: Կամ թող հետ վերադարձնեն էլիտար զուգարանները, որոնք ուղղակի չեն աշխատում, և փոխանցեն այդ գումարը: Այլ ուղիներ էլ եմ նշել:
-Ինչու՞ հենց թիվ 38-ում: Սյունիքի հետ կապ ունե՞ք
Ոչ, ծնունդով Սպիտակի կողմից եմ, բայց Սյունիքն էլ մեր հայրենիքն է, և այս պահին այդ տեղն ազատվեց: Ինձ համար կարևորը հարթակն օգտագործելն է:
-Իշխանությունների կամ մրցակիցների կողմից խչընդոտներ ստեղծվու՞մ են:
-Ոչ մի: Ես որևիցե թեկնածուի դեմ բողոք չունեմ, հակասություն չունեմ, չնայած ակնհայտ է, որ այնտեղ վերարտադրման պրոցես է գնում:
-Հայտնի է, որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը փորձում է միջամտել Սյունիքում տեղի ունեցող գործընթացներին: Դուք նախկին մազրպետի հետ որևէ առնչություն ունեցե՞լ եք:
-Ոչ, նրա հետ ընդհանրապես չեմ առնչվել, որևէ միջադեպ չի եղել: Իսկ ընդհանրապես՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Սուրեն Խաչատրյանի համար իշխանությունները նախատեսել են բնապահպանության նախարարի աթոռը:
-Հասկանալի է, որ այս ընտրությունների ելքն էլ արդեն իսկ հայտնի է: Ի՞նչ եք անելու դրանից հետո: Շարունակելու՞ եք պայքարել և ինչպե՞ս:
-Քաղաքականության մեջ կմնամ, եթե լինի պահանջարկ: Այսօր չեմ տեսնում այն քաղաքական ուժին, ում հետ կուզեի համագործակցել, բայց անհատներ կան: Դեռ նախագահական ընտրություններին հաջորդած գործընթացներում ակտիվորեն աջակցել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա աջակցում էի Նախախորհրդարանին, սակայն կային տարաձայնություններ: Այս պահին դեռ պարզ չէ, ժամանակը ցույց կտա:
Հարցազրույցը՝ Կարեն Վարդանյանի
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում չի բացառել, որ Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի ստեղծելիք նոր ուժին իրենք էլ կմիանան:
«Սասունի և Նիկոլի հետ խնդիր չունենք, Նիկոլի հետ երկար ճանապարհ ենք անցել, դե, Սասունն էլ 2008-ին իրեն դրսևորեց ու դրանից հետո իրեն պահեց այնպես, ինչպես պետք էր: Այսինքն, նրանց հետ համագործակցելու հարցում որևէ խնդիր չկա, բայց առայժմ նոր ուժ ստեղծելու մասին տեղեկությունը զուտ մամուլի հրապարակումների տեսքով է, կոնկրետ գործընթացի մասին տեղյակ չեմ»,- ասել է Պետրոս Մակեյանը:
Թերթի տեղեկություններով, ԱԺ-ում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացուցիչը՝ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, աշնանը վերջին անգամ կմասնակցի ԵԽԽՎ աշխատանքներին։ Բացատրենք որն է խնդիրը։
Սովորաբար ԵԽԽՎ-ում պետք է ներկայացված լինեն խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը, որպեսզի նրանց բոլորի ներկայացուցիչներն էլ ամբիոն ունենան այդ հեղինակավոր կառույցում։
ԵԽԽՎ պատվիրակությունները, այդ թվում հայաստանյանը, ձևավորվում են համամասնությամբ, ավելի կոնկրետ՝ Դոնթի բանաձևով։ Սա մի բանաձև է, որով տարբեր խորհրդարաններում որոշվում են հանձնաժողովների և պատվիրակությունների քվոտաները։
Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ստացվեց այնպես, որ ՀՀԿ-ն բավականին բարձր տոկոս «խփեց» և վերոնշյալ բանաձևի կիրառման արդյունքում վերցրեց ԵԽԽՎ 8 հոգանոց պատվիրակության ուղիղ կեսը՝ 4 տեղերը։
Մնացած տեղերը բաշխվեցին այլ խմբակցությունների միջև. ստացվեց այնպես, որ խմբակցություններից մեկին «տեղ չհասավ»։ Ուստի որոշվեց կիրառել բանաձևի ռոտացիոն սկզբունքը։
Շարունակությունը կարդացեք «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով սեպտեմբերի 29-ին անցկացվելիք լրացուցիչ ընտրություններին առաջադրված պատգամավորի հինգ թեկնածուներից մեկը՝ անկուսակցական, ոչ մի տեղ չաշխատող Տիգրան Սարգսյանը, մինչև գրանցումն ինքնաբացարկ է հայտնել, այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից:
Այսպիսով՝ ԱԺ պատգամավորի թափուր մանդատին շարունակում են հավակնել:
Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը թեկնածուների գրանցումը կկատարվի մինչև 25-ը, թեկնածուները 4-ն են՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀԿ անդամ,Սյունիքի մարզպետի խորհրդական Արմեն Կարապետյանը,«Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված նույն կուսակցության Կապանի տարածքային ստորաբաժանման համակարգող Սամվել Հայրապետյանը, ինքնաառաջադրած անկուսակցականներ՝ ոչ մի տեղ չաշխատող Պավլիկ Սարգսյանը և «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը:
Աշխարհի վերջի մասին հերթական ցնդաբանության օրը մոտենում է: Այս անգամ էլ «հույս ունեն», որ օգոստոսի 23-ը կլինի այդպես էլ վրա չհասնող այդ օրը: Ցնդաբանություններն ունեն իրենց պահանջարկը, դրանք էլ մասամբ ուշադրություն շեղող գործոններ կարող են լինել, սակայն ավելի անարդյունավետ, քանի որ դրանց հավատացողներն ավելի քիչ են և ներկայացնում են համապատասխան ինտելեկտուալ ունակություններ ունեցողների շերտը:
Աշխարհի կտրվածքով՝ չգիտեմ, բայց կոնկրետ մեր երկրի անկման գործընթացը վաղուց արդեն մեկնարկել է և ամեն օր մենք դրա ականատեսն ենք: Երկրում առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև օրեցօր ավելանում են, ինչին զուգընթաց ավելանում են արտագաղթի ծավալները: Սակայն իշխանությունները իրավիճակը վերահսկելու և հանդարտեցնելու, մարդկանց ուղեղները լվանալու իրենց մեխանիզմներն ունեն, որոնց շրջանակներում օգտվում են համապատասխան մարդկանց ծառայություններից՝ նրանց միջոցով փոխանցելով համապատասխան մեսիջներ:
Օրինակ, մտքի տիտան Գալուստ Սահակյանը, որն ինքն իրենով արդեն իսկ գործուն տեխնոլոգիա է, այսօր հանրությանը ներկայացրել է իր մտքի հերթական գոհարը՝ Ilur.am-ին տված հարցազրույցում կրկին անգամ շեշտելով Ադրբեջանի այսօրվա ծանր վիճակը, նաև հիշեցնելով, որ Ադրբեջանը որևէ առնչություն չունի ժողովրդավարության հետ: Իսկ Հայաստանը ունի՞: Դե եթե ուրիշի ֆոնի վրա լավը երևալու և դրանով հասարակությանը բթացնելու խնդիր կա դրված, ապա ինչու՞ սահմանափակվել միայն Ադրբեջանով, կարելի է նաև համեմատվել այնպիսի լուրջ երկրների հետ, ինչպիսիք են Զիմբաբվեն, Ռուանդան, Սոմալին: Համոզված եմ, որ քիչ չեն նման երկրները, որոնց համեմատությամբ Հայաստանում ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Գալուստ Գրիգորիչն, իհարկե, այդ ամենը չի կարող չգիտակցել, պարզապես աշխատանք է, կատարում է:
Մյուս կողմից Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ «Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում ասում է, որ արտագաղթի հետ կապված՝ լրատվամիջոցները ճիշտ չեն ներկայացնում իրավիճակը: Հարմար տարբերակ է՝ ամեն ինչ բարդել լրատվամիջոցների վրա, բայց մինչև ե՞րբ, չէ՞ որ խնդիրները գնալով խորանում են:
Իսկ մինչ խնդիրները խորանում են, թվեր նկարելու հարցում մեծ տաղանդ ունեցող սոցիալոգ Ահարոն Ադիբեկյանն էլ հերթական անգամ ձեռքի ՀՀԿ-ի գովքն է անում՝ «Իրավունք»-ին տված հարցազրույցում ասելով, թե՝ հասարակական տրանսպորտի գնի շուրջ ստեղծված աղմուկը չէր կարող անմիջապես ազդել ՀՀԿ-ի վրա, քանի որ այն ավելի շատ կապվում էր քաղաքապետի հեղինակության հետ: Ադիբեկյանը կրկին իր ռեպերտուարի մեջ է:
Նախ ինչպես նախկինում ՀՀՇ-ն, այսօր էլ, ՀՀԿ-ն ամենուր է և չկա նրանից դուրս որևէ ուժ, որ երկրում գործուն ազդեցություն ունի: Ուստի բնական է որ, ՀՀԿ-ի հետ կապվում է գրեթե ամեն ինչ և նույնիսկ այն գործընթացները, որոնք նրա հետ կարող են կապ չունենալ, հանրության կողմից կրկին վերագրվում են նրանց: Ինչ վերաբերվում է Տարոն Մարգարյանի հեղինակությանը, դժվար է հասկանալ, թե ինչ հեղինակության մասին է խոսքը: Տարոն Մարգարյանը Անդրանիկ Մարգարյանի որդին է և վերջ, և նրա հիմնական ձեռքբերումները կարելի է կապել միայն նշված հանգամանքի հետ:
Եվ այսպես ամեն օր, խոսում են բոլորը, լվանում մեր ուղեղները, կատակում աշխարհի վեջի մասին, մինչդեռ մեզ, իրոք, նոր սկիզբ է հարկավոր:
Կարեն Վարդանյան
Շրջանառության մեջ է դրվել ևս մի նոր քաղաքական ուժի հնարավոր ձևավորման մասին վարկած, որի նախաձեռնողներից է Սասուն Միքայելյանը: Ըստ լրատվամիջոցների նա այդ մասին հայտարարել էր դեռևս ամիսներ առաջ՝ ՀԱԿ-ից դուրս գալուց հետո:
Շրջանառվող վարկածի համաձայն նորաստեղծ ուժի կազմում կլինեն տարբեր ուժերի ներկայացուցիչներ, նաև ՀԱԿ-ից անջատված մարդիկ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, որն էլ հնարավոր է դառնա ուժի ղեկավար:
Տեղեկությունները ճշտելու նպատակով զանգահարեցինք Սասուն Միքայելյանին, սակայն վերջինս պատասխանեց, որ նույնիսկ տեղյակ էլ չէ, թե ինչ են խոսում կամ գրում իր մասին և ինքն էլ կուզեր կարդալ, ծանոթանալ:
Նոր քաղաքական ուժի ձևավորման մասին տեղեկությունները հավանական չհամարեց նաև «Ժառանգություն» կուսակցությունից Ստյոպա Սաֆարյանը: Սաֆարյանի կարծիքով՝ այսօր Հայաստանի քաղաքական դաշտում բոլոր տեսակի գաղափարախոսությունները ներկայացված են, հետևաբար նոր ուժի պահանջարկ ինքը չի տեսնում: Այլ հարց է, որ ներկայացված գաղափարախոսութույնները կրող ուժերից շատերն իրականում դարձել են գաղափարազուրկ: Այս առումով, ըստ Սաֆարյանի դաշտում կարող է վակում ստեղծվել: Սաֆարյանը նշեց, որ ամեն դեպքում ,Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի կողմից նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին ոչինչ չի լսել:
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը թեև որևէ տեղեկություն չուներ վերընշվածի մասին, սակայն ընդհանուր առմամբ նոր ուժի ձևավորումը համարում է սպասելի: Ըստ Հովհաննիսյանի՝ այն բանից հետո, երբ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերից 3-ը հրաժարվեցին մասնակցել նախագահական ընտրություններին, նաև այն բանից հետո, երբ ՀԱԿ-ը վերածվեց կուսակցության և մի շարք գործիչներ հրաժարվեցին մասնակցել նոր ձևաչափին, միանգամայն տրամաբանական է, որ կլինեն նոր մտահաղացումներ և մի քանի ղեկավարներ կփորձեն ձևավորել նոր քաղաքական ուժ:
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում արդեն մարդկանց իր շուրջը համախմբելու փորձ արել էր՝ ներկայացնելով իր՝ «Քաղաքացիական պայմանագիրը»: Ըստ Հ.Հովհաննիսյանի՝ դա կարող էր փորձնական քայլ լինել, որով Փաշինյանը նախապես փորձել է ստուգել հասարակական տրամադրությունը:
Իսկ մարքսիստ Դավիթ Հակոբյանը գտնում է, որ Սասուն Միքայելյանը և Նիկոլ Փաշինյանն այսօր որպես ընդդիմադիր լիդերներ՝ պահանջարկ չունեն, քանի որ այսօր Հայաստանում գաղափարախոսական վակում է առաջացել ու խիստ կարիք կա նոր, աշխարհիկ գաղափարախոսության և նոր տնտեսական քաղաքականության, ինչը Հակոբյանի պնդմամբ չի կարելի ակնկալել վերոհիշյալ գործիչներից:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ հնարավոր նոր տնտեսական պատժամիջոցներին՝ նշել է, որ ՀՀ-ն առանց այն էլ «պատժված» է՝ հարևանների հետ փակ սահմաններով, և դրանից ավելի մեծ «պատիժը» կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն ավելի ծանր իրավիճակում կհայտնվի, ինչն արդեն ձեռնտու չի լինի ՌԴ-ին, որովհետև ՌԴ-ն գիտակցում է, որ տնտեսական նոր պատժամիջոցներ կիրառելը իշխանությունները կօգտագործեն ընդդեմ ՌԴ-ի։
«Ռուսներն արդեն իսկ գիտակցել են, որ տարածաշրջանում ստատուս քվոն փոփոխված է, և այն, ինչն ունեին 20 տարի առաջ՝ 4-5 ռազմաբազա Հարավային Կովկասում և մանևրելու հնարավորություն, հիմա դրա հնարավորությունը չունեն, և հասկանում են, որ սա գիտակցում են և՛ ՀՀ իշխանությունները, և՛ ՀՀ հասարակությունը։ ՌԴ-ն ունի միակ ռազմաբազան Հարավային Կովկասում, և դրա կորուստը ՌԴ-ի համար համարժեք կլինի Հարավային Կովկասում ռազմավարական դիրքերը պահպանելու որևէ հնարավորությունից զրկվելուն»,- ասել է «Առավոտ»-ի զրուցակիցը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Ամիսներ առաջ Հայ Ազգային Կոնգրեսից դուրս եկած և ՀԱԿ-ի հետ գաղափարական տարաձայնությունների մասին հայտարարած Սասուն Միքայելյանը, ով բարձր հեղինակություն ունի կռված տղաների շրջանում, ասել էր, որ անպայման նոր քաղաքական ուժ կձևավորի, և ընդդիմադիր դաշտը պարապ չի մնա։
Թե դա ինչ ուժ է և երբ է ձևավորվելու, Միքայելյանը հորդորել էր սպասել «երբ կլինի՝ կիմանաք» ձևակերպումով։ Օրերս «Հրապարակը» տեղեկացել է, որ ուժի ձևավորման ուղղությամբ քայլեր են արվում, և Սասուն Միքայելյանն ակտիվ դերակատարում է ունենալու դրանում։ Ըստ ամենայնի, նույն թիմում կլինեն (գուցե անգամ այդ ուժը կղեկավարի) Նիկոլ Փաշինյանը և ՀԱԿ-ից անջատված որոշ գործիչներ:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.