23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ պատասխանելով հարցին՝ Դուք մասնակցե՞լ եք Արարատ Զուրաբյանի ծնունդին, վարչապետ Տիգրան Սարգսյանը թամադայություն է արել այդ խնջույքին, և արդյոք նա՞ է ֆինանսավորում ՀՀՇ-ն, ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց.
«Ես Հայաստանում չեմ եղել, եթե լինեի, ապա կլինեի առաջին շարքերում, հաճույքով կնշեի իմ ընկերոջ 50-ամյակը, կփորձեի ինչ-որ ձևով ուրախություն մտցնեի՝ մյուս հարցին էլ հարցով պատասխանեմ՝ վա՞տ է, որ վարչապետը մասնակցել է։ Ինձ թվում է՝ դա վերջին տարում վարչապետի ամենահամարձակ քայլերից է եղել։ Ես ողջունում եմ, չգիտեմ՝ ովքեր են այնտեղ եղել, բայց կարծում եմ՝ այդ ծնունդին չեն մասնակցել այն մարդիկ, որոնք Արարատ Զուրաբյանի հետ երկար ճանապարհ են անցել և իրենց ընկեր էին համարում, սակայն ինչ-ինչ ներքին հայտարարության պատճառով այդ մարդիկ մի օր Արարատ Զուրաբյանին համարեցին թշնամի։
Ես մամուլից գիտեմ, որ վարչապետը մասնակցել է Արարատ Զուրաբյանի ծնունդին, լավ է արել, խմել է նրա կենացը։ Եթե ինքը «Bentley» նվիրեր Արարատ Զուրաբյանին, ես կդատապարտեի, եթե ֆինանսավորեր այդ խնջույքը, էլի կդատապարտեի, բայց նման բաներ չեն եղել։ ՀՀՇ-ին էլ չի ֆինանսավորելու ոչ վարչապետը, ոչ էլ այն մարդը, ով ֆինանսավորում է այլ ընդդիմադիր ուժերին»։
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը նշում է իր անկախության օրը, և, ավանդաբար, Հայաստանից մեծ թվով մարդիկ են մեկնում տոնակատարություններին մասնակցելու։ Այս անգամ, մեր տեղեկություններով, Արցախ մեկնող պատվիրակությունը ղեկավարելու է ՀՀ վարչապետը, ով ոչ միայն տոնական միջոցառումներին կմասնակցի, այլև զինվորական «կամուֆլյաժով» կմեկնի առաջին գիծ, կմտնի խրամատներ։
Սա վկայում է, որ մեր հրապարակած տեղեկատվությունն այն մասին, որ վարչապետի PR-ով լրջորեն են սկսել զբաղվել, համապատասխանում է իրականությանը։ Իսկ Սերժ Սարգսյանն առաջիկայում կմեկնի Ռուսաստան, որտեղ կմասնակցի սեպտեմբերի 17-ին կայանալիք հայկական նորակառույց եկեղեցու օրհնման արարողությանը, ինչպես նաև ՌԴ իշխանությունների հետ հանդիպումներ կունենա։ Ի դեպ, Մոսկվայի հայկական թեմն ամեն ինչ անում է, որ հայկական եկեղեցու հանդիսավոր բացմանը մասնակցի նաև Վլադիմիր Պուտինը:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Համաձայն «Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրների՝ օրերս ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նահապետ Գևորգյանը (Նովոն) ու հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղ) բավական թեժ առանձնազրույց են ունեցել։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորն այս ընթացքում լուրջ պարտքեր է կուտակել՝ Բ. Բեգլարյանին պատկանող բենզալցակայաններից բենզին վերցնելով ու դրանց դիմաց առ այսօր չվճարելով։ Բեգլարյանի համբերության «բաժակն» այդքանից հետո լցվել է, ու իրենց առանձնազրույցի ժամանակ պահանջել է, որ իրեն հասանելիք գումարները շուտ վերադարձնի։ Բ. Բեգլարյանի օգնականը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը։ Իսկ Ն. Գևորգյանն էլ ասաց. «Ես ինչի՞ պետք է բենզին վերցնեմ, չհասկացա, էդ օրն ենք հասել, որ գնանք, բենզին վերցնենք, չէ, ձեր տեղեկությունները սխալ են, սուտ բաներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Օգոստոսի 18-ին երիտասարդական ճամբար այցելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին մի շարք հարցեր ուղղեցին ներքին և արտաքին խնդիրների վերաբերյալ: Հարցերից հատկապես մեկն արժանացավ մեծ ուշադրության Նախագահի անսպասելի պատասխանի պատճառով:
Այն հարցին, թե առաջիկայում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ո՞ր թեկնածուն է առավել նախընտրելի, նախագահ Սարգսյանը զարմացրեց բոլորին՝ նախապատվությունը տալով գործող նախագահ Իլհամ Ալիևի վերընտրությանը: Սովորաբար, երբ քաղաքական գործիչներին հարցնում են, թե ո՞րն է նրանց նախընտրած թեկնածուն օտարերկրյա ընտրություններում, նրանք ձեռնպահ են մնում որևէ կարծիք հայտնելուց կամ պարզապես հայտարարում են, որ դա տվյալ երկրի ընտրողների որոշումն է:
Այս դեպքում նախագահ Սարգսյանը չխուսափեց իր հստակ նախապատվությունն արտահայտելուց և բացատրեց, թե ինչու է Հայաստանի համար նախընտրելի հոկտեմբերին նախագահ Ալիևի երրորդ անգամ ընտրվելը. «Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել:
Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է, հիմա ես չէի ասի, որ բանակցային գործընթացը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է»: Նախագահ Սարգսյանի հայտարարությունն անմիջապես քննադատության արժանացավ ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ, որ զարմանալի չէ՝ Ադրբեջանում: Երևանում ընդդիմության առաջնորդներն ապշած էին, որ Հայաստանի նախագահը կարող է արտահայտվել ի նպաստ նախագահ Ալիևի վերընտրության, որը բազմիցս սպառնացել է հարձակվել Արցախի վրա: Նրանք զարմացած էին, թե ինչպես կարող է Ադրբեջանի բռնակալ և ռազմատենչ նախագահը օգտակար լինել Հայաստանի համար:
Ադրբեջանի ղեկավարները ևս դժգոհ էին Սերժ Սարգսյանի հայտարարությունից: Նախագահ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Նովրուզ Մամեդովը խստորեն քննադատեց Հայաստանի նախագահին, վերջինիս պնդման համար, որ Հայաստանի համար առավել ձեռնտու է Ալիևի վերընտրությունը: Բացի այդ, Մամեդովը քննադատեց Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններին՝ Սարգսյանի հայտարարությունն իրենց «կեղտոտ ընտրապայքարում» ընդդեմ Ալիևի շահարկելու համար: Մամեդովը պարծենալով եզրափակեց, որ Ադրբեջանի նախագահը Սարգսյանի օժանդակության կարիքը չունի, քանի որ Ալիևը վայելում է այնպիսի հեղինակավոր համաշխարհային առաջնորդների աջակցությունը, ինչպիսիք են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մինչ Սերժ Սարգսյանը պայմանավորում է իր հայտարարությունը ի նպաստ Ալիևի, ըստ էության, Արցախի բանակցություններում շարունակական առաջընթացով, կարելի է մտածել նաև հավելյալ պատճառների մասին, թե ինչու է Հայաստանի համար առավել ձեռնտու Ալիևի վերընտրությունը.
— Նախագահ Ալիևը խոցելի ղեկավար է, որն ամբողջ աշխարհում դատապարտվում է որպես բռնակալ, կաշառակեր և մարդու իրավունքների կոպիտ խախտող:
— Ալիևը վատնել է իր երկրի նավթային հսկա եկամուտները՝ հարստացնելով իրեն, իր ընտանիքին և մտերիմներին:
— Նա միլիարդավոր դոլարներ է ծախսել զինամթերք գնելու համար, որը նրան չի օգնել նույնիսկ մի թիզ հող վերագրավել Արցախի տարածքից:
— Անճարակ Ալիևի վերընտրությունը վնասակար է Ադրբեջանին և օգտակար Հայաստանին: Եթե Ալիևը կորցնի նախագահի պաշտոնը, նրա փոխարինողը կարող է ավելի գործունյա ղեկավար լինել, որ կարող է իսկական վտանգ ներկայացնել Հայաստանին և Արցախին:
— Սարգսյանի կողմից Ալիևի նախընտրությունը նվազեցնում է նրա վստահելիությունը ադրբեջանական ժողովրդի աչքում, որը զարմանում է, թե ինչու է Հայաստանի ղեկավարը, որ ներկայացվում է որպես Ադրբեջանի թշնամի, սատարում իրենց նախագահին: Այս իրավիճակն Ադրբեջանի դավադրության տեսաբաններին պարարտ նյութ է ընձեռել: Քանի որ Ալիևի վերընտրությունը կանխորոշված է՝ հաշվի առնելով երկրի ավանդաբար կեղծիքներով լի ընտրահամակարգը, Սերժ Սարգսյանի կողմից Ալիևին նախապատվություն տալը չի կարող հանգեցնել նրա պարտությանը, սակայն, անշուշտ, կասկածանքի ստվեր կնետի նրա արդեն իսկ վարկաբեկված հեղինակության վրա: Վերջապես, միջազգային հարաբերություններում կարևոր է ունենալ կանխատեսելի գործընկեր՝ լինի դա դաշնակից թե թշնամի:
Նախագահ Ալիևի վերաբերմունքը Հայաստանի և Արցախի հանդեպ մինչ օրս եղել է միանգամայն կանխատեսելի: Վրացի լրագրող Գեորգի Լոմսաձեն EurasiaNet.org կայքում շատ դիպուկ է ներկայացրել Սարգսյանի կողմից ի նպաստ Ալիևի արված հայտարարությունը. «Նախընտրելի է այն սատանան, որին գիտես, քան թե այն, որին չգիտես»:
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Կրկին ակտուալ դարձած սահմանադրական փոփոխությունների մասին խոսակցությունները մոտ ապագայում իրականություն կդառնան:
«Հրապարակ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ սահմանադրական փոփոխությունների մշակման հանձնաժողովը գլխավորելու են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, որը մտերիմ հարաբերությունների մեջ է ՍԴ նախագահի հետ։
Նշենք, որ ՀՀ իշխանական վերնախավը որոշել է 2014 թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով Հայաստանում վերացնել նախագահական կառավարման կարգը՝ այն փոխարինելով խորհրդարանականով: Ըստ այդմ, ՀՀ նախագահին վերապահվելու են խորհրդանշական լիազորություններ, նա անգլիական թագուհու կարգավիճակ է ստանալու, իսկ կառավարումը դե ֆակտո անցնելու է վարչապետին: Ըստ ամենայնի, այս փոփոխությունն արվում է Սերժ Սարգսյանի համար, որը հնարավորություն կունենա վարչապետ դառնալ և շարունակել պաշտոնավարումը:
Թերթի տեղեկություններով՝ այն բանից հետո, երբ հայաստանյան հայտնի բուհերը հայտարարել են, թե բարձրացնում են ուսման վարձերը, որովհետև այլևս չեն կարողանում դուրս գալ բուհի ծախսերի տակից, ինչպես նաև արժանվույնս վարձատրել բուհերի պրոֆեսորադասախոսական կազմին, հետևել է կառավարության արձագանքը՝ ստուգումների տեսքով։
«Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր վերահսկողության ծառայությանը հրահանգել է մտնել բուհեր և ստուգել նրանց ֆինանսական հաշվետվությունները։ Գործընթացի հենց սկզբում բավականին աղաղակող փաստեր են գրանցվել։ Նախ պարզվել է, որ որոշ բուհերում կան հաստիքացուցակներ, որտեղ ներառված մարդիկ բուհի ղեկավարության ծանոթ–բարեկամներն են, ովքեր չեն աշխատում այնտեղ, բայց գրանցված են որպես աշխատողներ, և բավականին լուրջ գումարներ են ստանում աշխատավարձերի տեսքով։
Այնուհետև պարզվել Է, որ որոշ բուհեր օտարել են բուհի սեփականություն համարվող տարածքները։ Բանն այն Է, որ բոլոր պետական բուհերն ունեն հողատարածքներ, և բուհերին արտոնություն է տրված, համաձայն որի՝ այդ հողատարածքների համար նրանք հողահարկ և գույքահարկ չեն վճարում։ Բուհերի ղեկավարությունը կարող Է այդ տարածքների վրա բիզնես կազմակերպել և այդտեղից առաջացած կամ գոյացած գումարները ուղղորղել դեպի բուհը, այլ ոչ թե անձնական գրպանները։ Կառավարության համապատասխան ստուգումները նախ բացահայտել են, որ այդ բիզնեսները սպասարկում են բացառապես բուհերի ռեկտորներին, ապա եղել են դեպքեր, երբ բուհի ռեկտորը օտարած Է եղել բուհի սեփականությունը, այսինքն՝ հողակտորը վաճառված Է եղել, գումարն Էլ՝ գրպանված:
Չորրորդ ինքնիշխանություն
Ռուսաստանի դաշնությունում ապրող հայերն անհանգստացած են, նրանք արդեն որոշակի «շարժ» են նկատում իրենց շուրջը: Ստուգումներ են սկսվել հայերին պատկանող օբյեկտներում: Ինչքան էլ ՀՀԿ քարոզչամեքենան, այս օրերին քննարկվող ամենաթեժ թեմաներից մեկը՝ Հայաստանի կողմից ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցը փորձի ներկայացնել օրինաչափություն, որը չի կարող վնասել մեր երկրին, միևնույնն է, ՀՀ քաղաքացիների մտահոգությունը չի փարատվում:
Այո, կողմ և դեմ կարծիքները շատ են։ Քաղաքագետները, վերլուծաբանները, քաղաքական գործիչները և ՀՀ քաղաքացիներ իրենց մասնավոր կարծիքն արտահայտում են Եվրաինտեգրում, թե Եվրասիական միություն հարցադրման վերաբերյալ։
Ի դեպ, ֆեյսբուքյան էջերում այս թեմայի շուրջ, հաճախ կարելի է հանդիպել հանրապետականների գնահատականին:
Իր ֆեյսբուքյան էջում հետաքրքիր հարց է առաջ քաշել ՀՀԿ –ական Կարեն Ավագյանը .«Ոչ մեկի մտքով չի անցնում՝ այդ ո՞նց ստացվեց, որ Հայաստանը հասավ նրան, որ այսօր կանգնած է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման շեմին։ Ընդ որում, տարածաշրջանում Հայաստանը միակն է, որ կարող է ստորագրել այդ փաստաթուղթը»։
Ըստ նրա. «Փաստ է, որ Հայաստանն իր ներսում արձանագրված ժողովրդավարական զարգացումների շնորհիվ համապատասխանում է եվրոպական ստանդարտներին։ Փաստ է, որ մենք ժողովրդավարության կառուցման, տնտեսության զարգացման ճանապարհին անելիքներ դեռ շատ ունենք, բայց ակնհայտ է նաև, որ մեզանում տեղի են ունեցել անդառնալի փոփոխություններ, որոնք մեր երկրի վարկանիշն ու հեղինակությունը մեկ այլ՝ ավելի բարձր սանդղակի վրա են դնում։ Մեզ առաջարկում են խաղի նոր՝ եվրոպական կանոններ, ինչը և՛ մեր երկրում տեղի ունեցած բարեփոխումների գնահատականն է, և՛ հետագա զարգացման գրավականներից մեկը։ 5-6 տարի առաջ այս հեռանկարի մասին ոչ ոք մտածել անգամ չէր կարող»։ Արդյո՞ք դա այդպես է, թողնենք ընթերցողի դատին:
Սակայն ՀՀԿ-ականը շարունակում է զարգացնել միտքը. «Հայաստանի եվրաինտեգրումը չի սպառնում մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերություններին (ինչպես փորձում են ոմանք ներկայացնել)։ Հայաստանը շարունակելու է խորացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները։ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ, մշտապես ընդգծել է Ռուսաստանի Դաշնության հետ կապերի ամրապնդման և որդեգրած սկզբունքներին հավատարիմ մնալու իր քաղաքականությունը։ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումն ու Եվրասիական միությունը միմյանց չեն հակասում, այլ միմայն փոխլրացնում են»:
Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք:
Երեկվա «Ժառանգության» հանրահավաքի ժամանակ հնչեց Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական բոցաշունչ, բայց աննպատակ ելույթը, և կրկին անգամ ստացվեց նույն տպավորությունը, որ այս մարդը ինքն էլ չգիտի, թե` ինչ է ուզում:
Չնայած դժվար է ասել. առանց իմանալու մարդիկ հարթակ դուրս չեն գալիս: Հիմա էլ Րաֆֆին խոստանում է մեկ ամսից ամեն ինչ փոխել, իսկ թե ինչը և ինչպես` այդ մասին կրկին ոչինչ չի ասվում, չկա որևէ ծրագիր, ռազմավարություն:
Ր.Հովհաննիսյանը միգուցե կարող էր ինչ -որ բան փոխեր նախագահական ընտրություններից հետո, սակայն ամեն ինչ ավարտվեց Գասպարյան Վովայի հետ համատեղ աղոթքով: Լինելով զարգացած մարդ, նամանավանդ պատմաբանի որդի` նա գոնե պետք է մեր պատմությունից դասեր քաղած լիներ, որ ճիշտ է, աղոթքով շատ հարցեր են լուծվում,բայց ոչ քաղաքական հարթությունում, որ աղոթքը քաղաքական կատեգորիա չէ:
Մոտ կես միլիոն մարդու վերջնականապես հիասթափեցնելուց հետո, հիմա Ր.Հովհաննիսյանը հերթական ներկայացման փորձերն է անում: Սա նորություն չէ Հայաստանի քաղաքական դաշտի համար, արդեն ավանդույթ է, որ հասարակության մի հատվածին հիասթափեցրած գործիչները նորից հայտնվում են հարթակում և նորից խաղում մարդկանց զգացմունքների հետ` սին հույսեր ներշնչելով:
Զարմանալի չի լինի, եթե սեպտեմբերի 23-ին կամ 24-ին տեղի ունենա հաջորդ համատեղ աղոթքը Գասպարյան Վովայի կամ մեկ ուրիշ պաշտոնյայի հետ, ու հերթական աղոթքով կհանդարտեցնեն մարդկանց արդարացի ցասումը, կվիժեցնեն հերթական շարժումը: Տեխնոլոգիան աշխատում է և կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ ժողովրդի մի հատվածը չի կարողանում թարմացնել իր հիշողությունը և յուրաքանչյուր ընդդիմադիր գործիչի բոցաշունչ ելույթից ոգևորվելու փոխարեն վերլուծել նրա քայլերը դեռ ոչ հեռավոր անցյալում:
Աղոթելու հետ մեկտեղ գործել է պետք, և հույսը դնել սեփական ուժերի և հնարավորությունների վրա:
Սյունիքի մարզպետի այլևս նախկին տեղակալ, ՀՀԿ անդամ Արա Դոլունցն օրերս աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
Նա երկար տարիներ աշխատել է Լիսկայի ձեռքի տակ և, ըստ լավատեղյակների, եղել է նրա կամակատարը: Գորիսի դժբախտ դեպքերից հետո, երբ Դոլունցին նշանակեցին մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար, Լիսկան բոլոր ջանքերը գործի էր դրել, որ Դոլունցը նշանակվի Սյունիքի մարզպետ: Այսպիսով, նա անձնական մարզպետ կունենար: Ըստ ամենայնի՝ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը չի վստահել Դոլունցին, և վերջինս ստիպված է եղել սեփական դիմումի համաձայն լքել պաշտոնը:
Հրապարակ
Մոտ մեկ ամիս առաջ էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության տեսչությունը խոստացել էր հանրապետության բոլոր գազալցակայաններում ստուգումներ կատարել և այն ընկերություններին, որոնք տեղադրած չեն լինի բաշխիչ աշտարակները՝ պատժել։
Նախ՝ նշենք, որ բաշխիչ աշտարակների տեղադրման մասին որոշումը կառավարությունը դեռևս 2008թ.-ին է կայացրել. աշտարակների տեղադրումով պիտի բացառվեր լցակայաններում կեղծարարությունը, գազի բալոններում ավել ճնշմամբ գազ լիցքավորելն ու ապահովվեր մեքենաների անվտանգությունը, քանի որ բաշխիչ աշտարակներ ունենալու դեպքում ավել ճնշմամբ գազ լցնելն ուղղակի անհնար է։
Կառավարության որոշումից հետո մի քանի տարի գազալցակայանների սեփականատերերի մեծ մասն արտոնյալ պայմաններում էին աշխատում, քանի որ կառավարությունը որոշել էր հետաձգել իր պահանջը՝ մինչև համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարվի, քանի որ այդ ժամանակ տնտեսվարողները չէին կարող մեծ ծախսեր անել։ Ճգնաժամն ավարտվելուց հետո էլ շատ տնտեսվարողներ շարունակեցին աշխատել առանց բաշխիչ կայանների և սպառողներից գանձել «լևի» 500 դրամներ, ինչն աշտարակների առկայության դեպքում բացառվում է։
Տնտեսական ճգնաժամից հետո էլ «ճգնաժամ» սկսվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, և ԱԺ պատգամավոր, գազալցակայանների սեփականատեր Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների միջև։ Ու «Առավոտի» տեղեկություններով, գազալցակայաններում խիստ ստուգումներն ու տուգանքները ևս մի որոշ ժամանակով հետաձգվել էին։
«Առավոտի» տեղեկություններով, դեռևս մեկ տարի առաջ պարոն Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» ՍՊԸ-ում բաշխիչ աշտարակներ տեղադրված չէին, սակայն վերջերս այս ընկերությունում 4 լցակայաններից 3-ում արդեն տեղադրվել է։ «Մուլտի լեոն» ընկերությունը, որը նույնպես Գագիկ Ծառուկյանին է պատկանում, 3 կետերից 2-ում արդեն տեղադրել է աշտարակներ, մեկն էլ տեղադրման փուլում է, իսկ նույն գործարանին պատկանող «Օլիվեստա» ընկերությունում առայժմ տեղադրված չէ աշտարակ։
Բաշխիչ աշտարակներ տեղադրված չեն նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, Երևանի նախկին քաղաքապետ, այժմ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին պատկանող գազալցակայաններում։
Հաշվի առնելով, որ նախկինում կառավարության որոշումը շրջանցող ԱԳԼՃԿ-ներին խախտումով աշխատել թույլ է տվել ՀՀ վարչապետը, ապա ամենայն հավանականությամբ,նրա արձակուրդից վերադառնալուց հետո ու միայն վարչապետի հրամանով կորոշվի, կասեցնե՞լ առանց բաշխիչ աշտարակների գազալցակայանների աշխատանքները, թե «շանս տալ»։
Հավելենք, որ ըստ օրենքի, օրինախախտ ԱԳԼՃԼ-ների աշխատանքները կասեցվում են այնքան ժամանակ, մինչև տեղադրեն բաշխիչ աշտարակները։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.