23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Դավիթ Հարությունյանի թեկնածությո՞ւնն են առաջարկում: Դուք էլ իմն առաջարկեք»,- այսօր մամուլի ասուլիսին ասել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունում չի քննարկվել նոր գլխավոր դատախազի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի կեսերին կավարտվեն գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի լիազորությունները:
Սահակյանը կարծում է, որ նպատակահարմար չէ քննարկել գլխավոր դատախազի թեկնածությունը, քանի դեռ դատախազի լիազորությունները չեն ավարտվել. «Մարդն աշխատում է, իսկ մենք պետք է թեկնածությո՞ւն քննարկենք: Հենց լիազորություններն ավարտվեն, մենք կանդրադառնանք այդ խնդրին»:
Երևանի Փակ շուկայի պաշտպանությունը օլիգարխ-սեփականատիրոջից դառնում է ներկայիս Հայաստանի խորհրդանիշը:
Երկիրը վեր է ածվել մեծ շուկայի, որտեղ ամեն ինչ կարելի է գնել ու վաճառել, որտեղ ոչինչ չի արտադրվում և միայն վերավաճառվում է: Ներկայում, «եվրաինտեգրման» շրջանակներում շուկան վերածվում է սուպերմարկետի՝ հարմարավետ ու մաքուր:
Շուկայի սեփականատերը՝ Սամվել Ալեքսանյանը, հեռացող դարաշրջանի խորհրդանիշն է: Մարդ, որ չունի ոչինչ, բացի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու և պետքական մարդկանց «մուծվելու» ընդունակությունից: «Ներքևներից» մինչև ամենավերին նշաձողն անցած մարդուն նույնիսկ պետական պաշտոնի չեն նշանակել բառապաշարի աղքատիկության պատճառով:
Փակ շուկան Հայաստանի իսկական խորհրդանիշն է. Ճարտարապետական հուշարձան՝ անբարետես, քիչ ինչ մռայլ, բայց փոխարենը՝ յուրային, որն անսպասելիորեն պատվել է ապակի-բետոնով: Ինչպես Հայաստանը՝ հին ավանդույթներով, կլանային կառուցվածքով, կռապաշտությամբ, քծնանքով, որոնց արհեստականորեն կպցնում են եվրոպական ազատությունն ու ժողովրդավարությունը:
Սամվել Ալեքսանյանի պաշտպանները՝ խեղճ կանայք, որոնց ստիպում են գոռալ այնպիսի բաներ, որոնք հետո ամոթ է պատմել հարևաններին: Կանայք, որոնք եկել են պարզապես աշխատանք պահանջելու: Ահա այն՝ ներկայիս հայ ժողովրդի խորհրդանիշը՝ ամենատարրական բաներից զրկված մարդիկ, որոնք ցանկանում են աշխատել և մի կտոր հացի համար պատրաստ են «հոգին վաճառել»:
Ոստիկանությունը պետության անզորության խորհրդանիշն է, որը չգիտե ինչպես վարվել, փորձում է հարգալից լինել, սակայն չի դիմանում աղջկական պարանոցի գայթակղությանը: Ինչպես հայկական պետականությունը՝ ստեղծվելով բնակչության պաշտպանության համար, իրականում ծառայում է մի քանի ընտանիքների:
և քաղաքացիական ակտիվիստներ, որ պայքարում են անօրինականության դեմ: Դա փոքրիկ Հայաստանի նոր խորհրդանիշն է, որին պատկանում է ապագան: Նրանք չեն ճանաչում հին կուռքերին, ոչ մեկին արտոնություն չեն շնորհում, ազատությունն ու ժողովրդավարությունը նրանց համար մգեցված ապակուց դամբարան չեն: Նրանք գերադասում են թափանցիկ ապակին՝ մաքուր և լուսավոր:
Փակ շուկայի մասին «հեքիաթի» ավարտն ինչպես բոլոր հեքիաթներում՝ չար կախարդի մորուքը կտրում են, և պարզվում է նա ծուռ ոտքերով անատամ ծաղրածու է, որը զվարճացնում է բոլորին:
Նաիրա Հայրումյան
Lragir.am
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ գրեթե պետական գաղտնիք է հրապարակել: ԼՂՀ անկախության 22-ամյակի առթիվ այցելելով ԼՂՀ ՊԲ զորամասեր՝ նա հայտարարել է բառացիորեն հետևյալը. «Վերջին երեք տարիների ընթացքում այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որքան վերջին 20 տարիների ընթացքում»: Ստացվում է, որ ՀՀ Սահմանադրությամբ երկրի երրորդ պաշտոնյան՝ վարչապետը, մեկ այլ հանրապետությունում բաց տեքստով խոսում է սպառազինությունների թվաքանակի մասին՝ անթույլատրելի համեմատություններ անելով: Իհարկե հասկանալի է, թե ինչու է Տիգրան Սարգսյանն արժևորում վերջին 3 տարիների իշխանությունների գործելաոճը, բայց գոնե հայոց բանակի ու սպառազինության մասին ՀՀ վարչապետը պետք է լռի, քանի որ նրա շրջապատը հիմնականում բանակում չծառայած երիտասարդներ են:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Արթնանալով ամառային թմբիրից՝ երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ֆիզկուլտուրայի ինստիտուտի դասախոսների և ուսանողների՝ ուսման վարձերի բարձրացման դեմ կազմակերպած հանրահավաքին: Ավելին, Ծառուկյանը նույնիսկ ելույթ է ունեցել ու այդ ինստիտուտի ռեկտոր Վարագ Առաքելյանին խիստ զգուշացրել.
«Եթե կլինեն ուսանողներ, ովքեր կբողոքեն, կդժգոհեն, հուզված վիճակում ինչ-որ քայլեր կկատարեն կամ կասեն, ապա նրանց ոչ թե պետք է ընդունել որպես թշնամի, այլ հասկանալով իրենց վիճակը՝ մտնել նրանց դրության մեջ, լսել նրանց, փորձել լուծումներ գտնել, որտեղ որ չեք կարողանա, ես կվերցնեմ ինձ վրա»:
Ի դեպ, երեկ՝ ուսանողների հետ կազմակերպած հանրահավաքում, նա նաև քաղաքական հայտարարություններ է արել՝ ասելով.
«Գնաճի, թանկացումների և կյանքի վատացման հետ կապված՝ հարցի լուծումը տնտեսության զարգացումն է, թե չէ մնացածը հեքիաթներ են, որը մենք ամեն օր լսում ենք… Տնտեսական ճգնաժամի պայմաններում ոչ թե հարկերն են ավելացնում, այլ թեթևացնում են, արտոնություններ տալիս, որ մարդիկ կարողանան աշխատել, որ գործազրկություն չլինի: Հիմնական մոտեցումը սա է: Այլ լուծում չկա»: Փաստորեն, ԲՀԿ-ն իր նախագահի գլխավորությամբ ժողովրդի վիճակի մասին հիշում է ըստ անհրաժեշտության:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013թ. երկրորդ եռամսյակի դրությամբ։ Ըստ այդ թվերի` տնտեսական աճ կոչվածը երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 0,6%, այսինքն` գրեթե չի փոխվել։ Եվ սա պաշտոնական թիվ է։ Հետաքրքիրն այն է, որ այս աճն էլ ստացվել է արդյունաբերությունում ու… գյուղատնտեսությունում։ Ստացվում է, որ վերջապես «կարկուտները օգնեցին» գյուղատնտեսության ոլորտում մի լավ աճելու համար։ Ավաղ, կարկուտներն էլ ի վիճակի չեն եղել լուծելու հարցը։
Այնուամենայնիվ, տնտեսության մյուս ճյուղերում չի ստացվել նույն հաջողությամբ թվեր նկարել։ Ի դեպ, կրկին դիմում եմ գյուղնախարարին ու ԱՎԾ պետին իբրև պատգամավոր՝ խնդրում եմ տրամադրել գյուղ առ գյուղ գյուղատնտեսական մթերքների արտադրության, անասնագլխաքանակի ու ցանքերի վերաբերյալ բոլոր թվերը։ Հիմա, ըստ նույն ԱՎԾ-ի այդ 100.6%-ն էլ ստացվել է այն պարագայում, երբ առաջին կիսամյակի համար 12-ամսյա գնաճը եղել է 6.5%, իսկ միջին գնաճը’ 4.1%։ Բայց արի ու տես, որ դեֆլյատորը եղել է … 1.3%։ Հիշում եք 2012-ին էլ 7.2% տնտեսական աճ ապահովելու համար ԱՎԾ-ն 2.6% գնաճի դեպքում նկարել էր բացասական՝ -1.5% դեֆլյատոր։ Դեֆլյատորի արհեստական իջեցումը թույլ է տալիս աճեցնել ՀՆԱ-ն։ Ասել կուզի, որ նույնիսկ այդ չնչին 0.6% աճը չափազանցված է։
Մյուս «նորությունը» 2013-ի օգոստոսի դրությամբ գնաճն է. միջին գնաճը 5.3%, իսկ 12-ամսյա գնաճը՝ 9.3%։ Այդ թվում պարենային ապրանքներինը՝ 10%։ Այստեղ մենք արդեն այսպես կոչված վարգային գնաճ ունենք, երբ թոշակների, աշխատավարձերի (ուսուցիչներ, բժիշկներ, զինվորականններ) ոչ մի բարձրացում չի եղել։ Հիմա եկեք հիշենք վարչապետի խոստումներն ԱԺ-ում ընդամենը 3 ամիս առաջ։ Ինձ մնում է միայն ներողություն խնդրել, որ առայժմ ի վիճակի չեմ ոչինչ փոխելու։ Ստացվում է, որ վերջապես «կարկուտները օգնեցին» գյուղատնտեսության ոլորտում մի լավ աճելու համար»:
Գորիսի ԵԿՄ վարչության պետ, Արցախյան պատերազմի մասնակից Սուրիկ Բաղդասարյանը, ով պատերազմի տարիներին եղել է Սուրեն Խաչատրյանի ղեկավարած ջոկատի տեղակալ, անհիմն է համարում այն խոսակցությունները, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի մասնացել պատերազմին.
«Շատերը շատ բաներ կարող են ասել. Սուրեն Խաչատրյանը երեք ու կես միլիոն փող է տվել, որ «Ազատագրում» գիրքը տպագրվի, 1991 թվականին իրեն դիմեցինք, որ օգնի մեզ զենք-զինամթերք ձեռք բերելու հարցում, էդ մարդն իր ֆինանսով մի ավտո զենք-զինամթերք բերեց, ինքն էլ եկավ ու մնաց Գորիսում, Վազգեն Սարգսյանն իրեն նշանակեց հրամանատար, ինձ տեղակալ»,- պատմում է Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է Խաչատրյանի անվան հետ կապված վերջին խոսակցություններին, ապա, ըստ Բաղդասարյանի, դրանք գալիս են նախանձից:
ԳԱԼԱ-ի այն դիտարկմանը, որ բոլորն են խոսում այն մասին, որ Խաչատրյանը վախի ու տագնապի մթնոլորտ է ստեղծել Սյունիքում, նախկին ազատամարտիկը հերքել է դա՝ նշելով, որ Սյունիքում ցանկացածի տուն այցելելով կհամոզվեք, որ չկա նման բան:
Ի դեպ, նախկին մարզպետի մասին Բաղդասարյանը խոսում էր ներկայով և հաստատել է իր խոսքերը.
«Ինքը մարզպետ է հիմա էլ ու միշտ էլ լինելու է, եթե այս դեպքը չլիներ համոզված եմ, որ միշտ էլ կլիներ մարզպետ, իրեն չէին հանի»:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկկողմ օրակարգի հիմնական հարցերի շուրջ մտքերի փոխանակում, ներառյալ` քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը:
Ենթադրվում է նաև ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների և Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը վերաբերող հարցերի քննարկում:
Պարզվում է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ոչ մի կերպ չի համակերպվում իր կարգավիճակին։ Նա այլընտրանքային ուղիներ է որոնում՝ քաղաքն իր ազդեցության տակ պահելու համար։ Դեռ իր քաղաքապետության տարիներին նա գնել էր Գյումրու դատարանի հին շենքը, իսկ հիմա այնտեղ վերանորոգման աշխատանքներ են տարվում։ Ղուկասյանը ծրագրում է այն վերածել Գյումրու երկրորդ՝ Վարդանիկի «քաղաքապետարանի», որտեղ նա ընդունելություններ կկազմակերպի, ժողովներ կանցկացնի և կաջակցի կարիքավոր գյումրեցիներին:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Երկար ժամանակ գերիշխող այն մտայնությունը, թե եկեղեցին անձեռնմխելի կառույց է, և նրա մասին, ինչպես ասում են` կամ լավ, կամ ոչինչ, խիստ նպաստավոր է հոգևոր դասի համար, քանի որ ամեն անգամ, երբ որևէ մեկը համարձակվում է հրապարակավ քննադատական խոսք հնչեցնել կղերականների հասցեին, անմիջապես հետևում է պատասխան սաստումը. «Ինչպե՞ս կարելի է ստվեր նետել Առաքելական սուրբ եկեղեցու վրա»: Բայց արի ու տես, որ ստվեր նետելու արհեստածին ջանք չկա, քանի որ ստվերն ինքնին արդեն գոյություն ունի, և այն խիստ թանձր է, այնքան թանձր, որ նկատեցին նույնիսկ իրենք` մինչև վերջերս ոչինչ չնշմարող հոգևոր դասի ներկայացուցիչները:
Մենք չենք թվարկի այն բոլոր աղմկահարույց իրադարձությունները, որոնք վերջին շրջանում հերթական անգամ հասարակության ուշադրությունը բևեռեցին եկեղեցու ներսում առկա խոցերին, այլ պարզապես կփորձենք մեկ անգամ էլ հայացք նետել փակ վարագույրից ներս, որտեղ պահվում է հոգևոր խավի իրական դեմքը` գլխավորությամբ վեհափառ հայրապետի, ում անձն ու գործը հանրության կողմից այդպես էլ չարժանացան միանշանակ գնահատականի` փոխարենը հեշտորեն վերածվելով ամենախոցելի թիրախի:
ՆՈՐ ԿԱԹՈՂԻԿՈՍ, ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ինչո՞ւ այսպես ստացվեց: Հարցի պատասխանը հազիվ թե պետք է որոնել միայն վերջին դեպքերի համատեքստում: Իրականում այս ամենը նոր չէ, և դրա արմատները թաղված են անցած տարիների մեջ, երբ քայլառքայլ հիմք էր դրվում ու ձևավորվում էր ապագա կաթողիկոսի մոտալուտ թագադրումը:
Ամենայն հայոց կաթողիկոս դառնալու առաջին փորձի ձախողումից հետո Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին Ներսիսյանը չհուսահատվեց, բայց և չմոռացավ նրանց, ովքեր «նպաստեցին» իր անհաջողությանը: Առաջին հերթին` Լևոն Տեր-Պետրոսյանին (2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ կաթողիկոսական դերակատարության ու պահվածքի շարժառիթներում անպայման պետք է տեսնել այդ հին վերքի կսկիծը և եթե ոչ վրեժխնդրությունը, ապա գոնե հակադարձման քայլը): Հոգևոր առաջնորդի հետագա վերելքի ու անկումների ճանապարհին իշխանության մասնակցությունն էլ հենց առանցքային դարձավ նոր գահակալի ստանձնած քաղաքականության ձևավորման հիմքում: Եվ այստեղ է, որ պետության հետ եկեղեցու հարաբերությունների կառուցման մեջ կաթողիկոսը կատարեց իր ամենամեծ և ամենաճակատագրական սխալը` Ամենայն հայոց վեհափառի դիրքերից նահանջելով մինչև իշխանության հպատակ ծառայողի ստորին աստիճանը:
Իր դիրքորոշումը պայմանավորելով եկեղեցու շահով` կաթողիկոսը սկզբնապես հանգեց այն եզրակացությանը, որ էականն այն չէ, թե իշխանությունն ինչպես կվերաբերվի եկեղեցուն, այլ այն, թե եկեղեցին ինչպես կհարաբերվի իշխանության հետ: Խաղատախտակի վրա թողնելով երկու գլխավոր ուժերին` նա այդպես էլ մոռացության տվեց երրորդին` ժողովրդին: Եվ եթե պարբերաբար ու համառորեն հավատացյալ հանրությունը նրան հիշեցնում էր իր տեսանելի ու շոշափելի գոյությունը, միևնույն է, գահակալության 14 տարիների ընթացքում կաթողիկոսը նույնիսկ կես քայլ չի նահանջել այս գործելակերպից: Եվ տրամաբանորեն հասկանալի է, թե ինչու առաջին անգամ Գարեգին Երկրորդի օրոք հասարակությունը բացահայտ կերպով հակադրվեց եկեղեցուն և կաթողիկոսին` հրապարակավ հայտարարելով. «Վեհափառ, դու ճիշտ չես»:
ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻ ԳՎԱՐԴԻԱՆ
Երկրորդ աններելի սխալը, աշխարհիկ ձևակերպմամբ ասած, նրա վարած կադրային քաղաքականությունն էր: Իր ընտրությունից անմիջապես հետո Գարեգին Երկրորդն Էջմիածին տեղափոխեց ողջ Արարատյան թեմի վարչակազմը` ընդհուպ քարտուղար, վարորդ, օպերատոր և խոհարար: Նրա երիտասարդ համակիրները շատ շուտով զբաղեցրին Մայր Աթոռի բոլոր կարևոր և առանցքային պաշտոնները` դուրս մղելով նրանց, ովքեր ավելի փորձառու էին, սակայն նորերի պատկերացմամբ վստահելի չէին: Մնացյալ աթոռները բաշխվեցին Գարեգին Բ-ի մտերիմների, համակուրսեցիների և ընտրության հարցում աջակցած անձանց միջև: Իհարկե, եղան նաև ընդվզողներ, բայց դրանք պատժվեցին անմիջապես և անխնա (հիշենք Տիրան արք. Կյուրեղյանին, Ներսես արք. Պոզապալյանին, մի քանի վանահայրերի ու քահանաների): Եթե Մայր Աթոռի պատերի ներսում կաթողիկոսի սուրը կտրում էր աջուձախ, ապա դրսի աշխարհի հետ սերվելու համար նրան ժամանակ էր հարկավոր: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք կաթողիկոսի կենսական տարածքները սահմանափակ էին: Քոչարյանը չէր մոռացել, որ 1999-ի հոկտեմբերի 27-ի գիշերը Գարեգին Երկրորդը գնացել էր ոչ թե նախագահական նստավայր, այլ պաշտպանության նախարարություն: Ու թեև պահպանվում էին հարաբերությունների պատշաճության արտաքին ատրիբուտները, այնուամենայնիվ, կաթողիկոսի երկրորդ շնչառությունը բացվեց միայն Սերժ Սարգսյանի իշխանության գալուց հետո: Մարտի 1-ի չեզոքությունն այդ հավատարմության առաջին լուրջ հավաստիքն ու երդումն էր: Իսկ հետո վրա հասավ փոխհատուցման ժամանակը: Իբրև վաստակի պատասխան` ոչ նախագահը, ոչ կառավարությունը որևէ հարցում կաթողիկոսին մերժելու հակում չունեին: Եկեղեցապատկան տարածքնե՞րն է պետք վերադարձնել` խնդրեմ: Մայրաքաղաքում նստավա՞յր ես ուզում` հարց չկա: Սևանա կղզում քոթեջնե՞ր ես դնում` դիր: Պետք է հարկերի՞ց ազատել` ազատեցինք: Բիզնես ծրագրե՞ր ունես` գործիր ազատ…
Եկեղեցու քարտեզի վրա հայտնվեցին նորաթուխ թեմեր ճիշտ այն սկզբունքով, ինչ սկզբունքով մեր կառավարությունն է արհեստականորեն ավելացնում նախարարությունների կամ առանձին գերատեսչությունների թիվը` մեծ ծառայություններ մատուցած յուրայիններին եկամտաբեր պաշտոններով պարգևատրելու համար: Սակայն եկեղեցու պարագայում դա ուներ ևս մի հետին նպատակ: Ստացվում էր, որ տրոհվում էին խոշոր թեմերը` նվազեցնելով իրենց ազդեցության գոտիները: Իսկ այդպիսիներին վերահսկելն ավելի հեշտ էր: Մյուս կողմից, եկեղեցու վերնախավում կավելանար կաթողիկոսի յուրայինների թիվը: Այսպես, «անհնազանդ» դիտվող Սյունիքի թեմից պոկվեց ու ձևավորվեց Վայոց թեմը, և հենց Սյունիքի առաջնորդ Աբրահամ սրբազանին էլ բաժին հասավ այդ փոքրիկ կտորն այն դեպքում, երբ նրա տեղում բազմեց ոչնչով աչքի չընկած աբեղա Զավենը: Գուգարաց թեմը զոհաբերեց իր տարածքները` ծնունդ տալով Տավուշի թեմին: Այստեղ թեմակալ նշանակվեց յուրային, Արարատյան թեմից եկած Թորգոմ վարդապետը: Իսկ ահա Արարատյան թեմը, որն ընդգրկում է ահռելի տարածք ու միլիոնանոց հավատացյալ հոտ, բացարձակապես ոչ մի սանտիմետր չկորցրեց, ընդհակառակը` ամրացավ ու հարստացավ մայրաքաղաքում և հարակից շրջաններում ձեռք բերած նորանոր հաստատություններով ու կառույցներով: Սփյուռքի ամենաընդարձակ ու մարդաշատ` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը կաթողիկոսը նվիրաբերեց հարազատ եղբորը` Եզրաս Ներսիսյանին, ով այն ժամանակ նույնիսկ եպիսկոպոս էլ չէր:
Հետզհետե ձևավորվեց նաև հակադրության երկրորդ ճակատը: Ի հայտ եկան կաթողիկոսի «երիտգվարդիականները» կամ, ինչպես Մայր Աթոռում են սիրում շեշտել, Սևանի դպրանոցի նախկին սաները` ի հակակշիռ ճեմարանականների: Եթե վերջինները համարվում էին հոգևոր կեցության դասական կեցվածքի կրողները, ապա առաջինները ներկայացան որպես «ոսկե երիտասարդություն»` հոգևոր արժեքների հետ նույն հարթության վրա դնելով նյութական բարիքների նկատմամբ անթաքույց ուշադրությունն ու պրագմատիկ (իմա` բիզնես) մտածողությունը: Նրանց համար օրինակ վերցնելու և բարի նախանձի առարկա են այն ավագները, որոնք կաթողիկոսի խրախուսական հայացքի ներքո արդեն վերածվել են պետության վարչական գործիքի կամ կուսակցական դաշտի դեկորատիվ ատրիբուտի:
Եվ այսպես, սքեմավորների փոքրիկ կլանների ձևավորումը հետզհետե ծնունդ տվեց այն մթնոլորտին, որ այսօր առկա է հոգևոր շրջանակներում: Անվերջանալի ինտրիգները, բանսարկությունները, փոխադարձ խայթոցները վաղուց են դարձել այս միջավայրի անքակտելի բաղկացուցիչը: Պատմում են, որ որոշ հոգևորականների միջև ատելությունն այնքան մեծ է, որ նույնիսկ երեկոյան` Էջմիածնից Երևան վերադառնալիս, հրաժարվում են տեղ գրավել նույն ավտոբուսում:
Շարունակելի
Արման Վահանյան
Hraparak.am
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ռուսաստանը անկանխատեսելի է ու անվստահելի…Ռուսաստանը սիրում է կեղտոտ, անդրկուլիսյան քաղաքականություն, կեղտոտ դիվանագիտական խաղեր, համաձայնություններ…Հիմա էլ իրենց դեսպանի խորհրդային եժովյան ոճի սպառնալիքները, պատմական հիշողությունները, նմանակումները երեսունականների ինչ-որ պայմանագրերի, գաղտնի, սեպարատ բանակցությունների մասին:
Միանշանակ պետք է գնալ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, «և’-և’» կլինի լավ, չէ` ուրեմն Ռուսաստանը ինչպես կասեին ազիկները «սիքթիր օնբեշ քլիոմեթր դա՞»…
Մենք Ռուսատանի հետ Ուկրաինայի նման հազարավոր կիլոմետրերի ընդհանուր սահման չունենք, մենք ուկրաինացիների նման տնտեսապես ինտեգրված չենք, տնտեսական կապերով խճճված չենք, մաքսային խնդիրներ, պարտավորություններ, առընչություն չունենք, մենք առանց Ղարաբաղի չենք կարող մտնել Եվրասիական միության մեջ…Մեր դերը այդ միության մեջ իմ կարծքով ընդամենը զուտ սիմվոլիկ նշանակություն կունենա…
Մեր միակ լուրջ պրոբլեմը գազն էր, այն էլ թանկացրին և Ռուսաստանի մեր սփյուռքը, այնտեղ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները:
Ռուսաստանը որպես ռազմավարական դաշնակից վստահելի գործընկեր չէ: Դրա վերջին վառ վկայությունը Սիրիան էր, երբ կարծես ռուսները ամբողջովին այն նվիրաբերեցին արևմուտքին «խժռելու»…
Մի շատ պարզունակ օրինակ ևս…
Եթե Ռուսաստանը առաջադեմ պետություն լիներ, արդեն վաղուց համաձայնություն տված կլիներ Ադրբեջանի նախագահի թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի դիմումին: Բայց չէ, Պուտին ձյաձյան Ալիև կրտսերի խոստացել էր ձգձգել, մինչև չգրանցեն…Այդպես էլ եղավ:
Վստահելի, առաջադեմ, ժողովրդավարական, արդար, եղբայրական, հավատարիմ, այդ ամենը Ռուսաստանի համար հաստատուն կատեգորիաներ չեն:
Ռուսաստանը երգեհոնի, դաշնամուրի, կլավեսինի երկիր չէ, Ռուսաստանը բալալայկայի երկիր է, շարիկովների երկիր…ա»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.