23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 5-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ և վստահեցրել, որ Հայաստանը ցանկանում է շարունակել գործընկերությունը ԵՄ–ի հետ, այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունի։
Զրուցակիցներն անդրադարձել են Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը։ Այդ համատեքստում Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը առաջ մղելու հնարավորինս լայն ձևաչափերով Եվրոպական միության հետ փոխգործակցությունը՝ շարժունակության, բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմաոլորտ տնտեսական համագործակցության և այլ բնագավառներում՝ ընդգծելով, որ Հայաստանը ցանկանում է շարունակել հնարավոր սերտ գործընկերությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար հնարավոր կլինի դա և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։
Հանդիպմանը քննարկվել են Վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ սեպտեմբերի 12-13-ը Երևանում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
Զուգահեռ Երևանում կկայանա Արևելյան գործընկերության անդամ երկրների կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այս միջոցառումներին կմասնակցեն Արևելյան գործընկերության անդամ երկրների արտաքին գործերի, կրթության նախարարները, ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլուն, ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիտը։
Էդվարդ Նալբանդյանը և Շտեֆան Ֆյուլեն պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել ինտենսիվ խորհրդատվությունները Հայաստանի և Եվրոպական միության միջև։
ԲՀԿ-ն առաջիկա օրերին նիստ կհրավիրի, որտեղ օրակարգային գլխավոր հարցը լինելու է Եվրասիական միությանն անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի «անակնկալ» որոշումը։ ԲՀԿ-ում պետք է այս առիթով պաշտոնական դիրքորոշում արտահայտեն, սակայն այժմ դժվար է ասել, թե այն ինչպիսին կլինի։ Այստեղ վրդովված են Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումից, որի արդյունքում իրենք զրկվեցին իրենց ռուսաստանահաճո դիրքորոշումները և Մաքսային միությանն անդամակցության ճանապարհին կատարած տիտանական աշխատանքը ցուցադրելու հնարավորությունից։ Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը Մոսկվայում այդ որոշումը հնչեցնելու հաջորդ իսկ օրը հայտարարել էր. «Սերժ Սարգսյանը չի խորհրդակցել երկրի խորհրդարանի հետ, չի խորհրդակցել հիմնական քաղաքական ուժերի, այդ թվում՝ ոչ կոալիցիոն և ընդդիմադիր ուժերի հետ»։
ԲՀԿ-ում ևս այս հարցի շուրջ երկու թև կա. եթե հիշում եք՝ ԲՀԿ-ն վերջին մեկ տարում ակտիվորեն պատվիրակություններ էր գործուղում Եվրասիական միությանն ուղղված կոնֆերանսներին մասնակցելու։ Ի դեպ, ուշագրավ է, որ մինչ Սերժ Սարգսյանը Մոսկվայի ճանապարհին էր, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ֆիզկուլտինստիտուտում խոսեց հայ–ռուսական հարաբերությունների մասին և մեծ ջերմությամբ շեշտեց դրանց կարևորությունը՝ բերելով մի շարք հիմնավորումներ։ Ոմանք ենթադրում են, որ Ծառուկյանը գիտեր Սերժ Սարգսյանի մտադրության մասին և որոշել էր առաջ ընկնել ու ժեստ անել Պուտինին:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առայժմ չի շտապում իի տեսակետը հայտնել Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունների կապակցությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթն այս առթիվ երեկ դիմել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, որն էլ ի պատասխան նշել է.
«Պարոն Քոչարյանն ուշադրությամբ հետևում է և՛ արտաքին, և՛ ներքաղաքական գործընթացներին: Ու կարծում եմ առաջիկայում նա իր տեսակետը կհայտնի»:
Հոդվածն ամբողջությամ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Մաքսային միության մաս կազմելու Երեւանի պաշտոնական համաձայնությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձի համազոր երեւույթ չի նկատվում, երբ հաշվի ենք առնում Ռուսաստանի հետ Հայաստանի հատուկ ռազմավարական գործընկերությունը, մեր երկրի երկկողմանիորեն շրջափակված լինելը եւ տասնամյակների ընթացքում ուժանյութի, կապի, հաղորդակցության եւ մանավանդ ռազմական ոլորտներում Մոսկվայի հետ Երեւանի կնքած պայմանագրային համաձայնությունների չափերն ու տարողությունները:
Միաժամանակ պետք է արձանագրել նաեւ, որ ռազմավարական հատուկ գործընկերոջից ակնկալված դրսեւորումներով չէ, որ հատկանշվում էր Մոսկվայի պահվածքը Երեւանի նկատմամբ: Միայն վերջին փաստը, իր գործընկերը շրջափակած եւ անվերջ թշնամանքի ու պատերազմ վերսկսելու հռետորաբանությամբ հանդես եկող Բաքվին նույն Մոսկվան տրամադրեց հսկայական տարողությամբ եւ գերարհեստագիտությամբ հագեցած զինուժ:
Այստեղ տարատեսակ էին մեկնաբանությունները. քաղաքագետներ ռուս-ադրբեջանական նորագույն գործարքը նկատում էին սպառնալիք Երեւանի` Եւրամիության հետ իր հարաբերությունները հավասարակշռելու եւ շատ արագ չվազելու այդ ուղղությամբ: Իսկ պաշտոնական Երեւանը ամեն առիթի փորձում էր ցույց տալ, թե այդ գործարքը որեւէ ձեւով խնդրո առարկա չի դարձնում հայ-ռուսական հարաբերությունները:
Այս երկվությունը բացատրող բանաձեւը «թե՛, թե»՛ փոխան «կա՛մ, կա՛մ»-ի կարգախոսով շրջանառության մեջ էր մտել քաղաքական ելույթներում եւ հրապարակուներում: Իսկ «թե՛, թե՛»-ն արդեն նշանակում էր, որ Երեւանը պիտի համաձայներ մտնել թե՛ մաքսային միության մեջ եւ թե՛ ստորագրեր Եւրամիության ասոցացման փաստաթուղթը: «Թե՛»- ի առաջին բաժինը իրականացած է արդեն: Եթե Երեւանը մերժեր մաս կազմել մաքսային միության համաձայնությանը, այդ դեպքում էր որ, կա՛մ, կա՛մ»-ի տրամաբանությունը պիտի աշխատեր:
Եթե երկրորդ «թե՛»-ն չարձանագրվի, արդարացված կլինեն այն բոլոր խիստ քննադատությունները, որոնց համաձայն ՀՀ-ն կտրուկ շրջադարձ է կատարել իր արտաքին քաղաքականության առաջնային օրակարգով ամրագրված դեպի Եւրոպա ինտեգրման քայլեր իրականացնելու առաջադրանքից:
Քաղաքական իրատեսությունը հարցման կարգով հուշում է, որ Երեւանը ունե՞ր քաղաքական շռայլությունը մերժելու մաքսային միության անդամակցությունը: Այստեղ սակայն պետք է հարգվեր որոշման միանձնյա բնույթ տված չլինելու սկզբունքը: Քաղաքական շրջանակների հետ հրապարակային խորհրդակցությունները, բացատրողականները, փոխլրացուցիչ քաղաքականություն կիրարկելու մոտեցումները պետք է դառնային հասարակության սեփականությունը: Ի վերջո սրանք երկրի համար ճակատագրական ուղղություններ ճշտելու պահեր են, որոնց մասին նախապես տեղեկացումը շարունակում է քաղաքական մշակույթի մաս չկազմել մեր երկրում: Հանկարծակիության գործոնը ինքն իրեն կրկնում է, երբ մտաբերենք հայ-թուրքական հարաբերություններին նոր մղում տվող հաղորդագրության հանկարծակի հրապարակումը:
Վիլնյուսի հանդիպումը սարերի հետևում չէ։ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը պարզ դարձրեց, որ Հայաստանի համար օրակարգային կետ է մնում Եւրամիության հետ ասոցացման քաղաքականության իրականացումը: Մինչ, Եւրամիության ղեկավարությունը հաստատեց, որ Եւրամիության առեւտրի եւ մաքսային միությունները անհամատեղելի են, միաժամանակ բացատրություն պահանջելով Երեւանից իր կատարած վերջին քայլի ուղղությամբ: Իսկ Եվրոպական Հանձնաժողովը պաշտոնական կայքումհրապարակել է հայտարարություն, որտեղ, հաշվի առնելով Հայաստանի կայացրած որոշումը, համատեղելի է որակել ԵՄ հետ ազատ առևտրի գոտում ներգրավելն ու ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցությունը:
Եւրամիության հետ ասոցացման փաստաթուղթը հազար էջից ավել է, որի մեկ բաժինն է միայն առեւտրային միությունը: Չի բացառվում, որ Երեւանը նախաստորագրի այդ փաստաթղթի ոչ առեւտրային բաժինը, որ իր հերթին Եւրամիության հետ ինտեգրման քաղաքականության ընթացքը թեեւ որոշ դանդաղեցմամբ, այսուհանդերձ ի զորու կպահի:
Ի վերջո Եւրոպան եւս կովկասյան տարածաշրջանի մեջ գործընկերների կարիք ունի, մանավանդ երբ նկատի ունենանք որ Հարավային Կովկասի մեջ Երեւանն էր ամենապատրաստը իբրեւ թեկնածու այդ փաստաթղթի ստորագրմանը:
«Թե՛, թե՜»-ն պետք է աշխատի Երեւանի համար: Եւրամիության գերհզոր տերությունը այսօր Գերմանիան է : Գերմանիան է, որ եղանակ է ճշտում Եւրոպայի տնտեսական հարցերին, առեւտրի միության ձեւավորմանը, ասոցացումներին եւ Եւրամիության ազդեցության գոտու զարգացման եւ գործընկերությունների հաստատման ընդհանուր ուղղություններում: Թվում է, որ Երեւանը որոշում է իր դիվանագիտական ներկայությունը աշխուժացնել Գերմանիայում` Եւրամիության հետ ինտեգրման քաղաքականության թափ տալու եւ առհասարակ «թե՛, թե՛»-ի փոխլրացման հիմունքով ընթանալու համար` իբրեւ կարեւոր բաղադրիչ իր արտաքին քաղաքականությանը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում երեկ կազմակերպված միջոցառմանը մասնակցում Էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վերջինս մոտ 45 րոպե տևած միջոցառման ողջ ընթացքում ընդամենը մի քանի անգամ կարողացավ իր դեմքին արհեստական ժպիտ հաղորդել։ Տխուր Էր Հայաստանի վարչապետը։ «Ձեր համար անակնկա՞լ Էր այն, ինչ տեղի ունեցավ Մոսկվայում»,– հարցրեցինք վարչապետին, նկատի ունենալով Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշման հրապարակումը։ «Չեք տեսնո՞ւմ՝ խոսում ենք»,– ասաց վարչապետը, որը այդ պահին լուռ ու տխուր քայլում Էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հետ։
Միջոցառման ողջ ընթացքում վարչապետը մերթ ընդ մերթ հայտնվում Էր լրագրողների տեսադաշտում։ «Պարոն վարչապետ, ինչպես կմեկնաբանեք…»,– չէին հասցնում նույնիսկ հարցը ավարտել լրագրողները և լսում էին պատասխանը՝ «Ուշանում եմ»։ «Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում…»,– փորձում էին հարցը մինչև վերջ ձևակերպել լրագրողները։ «Շտապում եմ»,– հնչում էր պատասխանը։ Իսկ վարչապետի երեկվա պահվածքի ողջ «հմայքն» այն է, որ նա սովորաբար դեմ էր արտահայտվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։ Ճիշտ է, վերջին շրջանում նա ինչ-որ ակնարկներ էր անում Մաքսային միությանն ինտեգրվելու անհրաժեշտության մասին, բայց բոլորը գիտեին, որ նա դեմ է այդ անդամակցությանը և մինչև անցած շաբաթվա վերջ համոզված է եղել, որ Հայաստանը ստորագրելու է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։
Հայկական ժամանակ
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը նախօրեին կուրծք էր ծեծում, թե Հայաստանը պետք է ստորագրի Ասոցացման համաձայնագիրը և անդամագրվի եվրաընտանիքին:
Երեկ, Մաքսային միությանն անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, նա արդեն ոչ մի արտառոց բան չէր տեսնում Ռուսաստանի լծի տակ մտնելու մեջ:
«Ես չեմ կարծում, որ գործընթացները երբ սկսվեցին, Ֆյուլեն կամ Եվրամիությունը տեղյակ չէին, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, և բավականին համաձայնագրեր ու պայմանավորվածություններ կան հստակ: Այնպես որ, երեկվա հանդիպումը կապել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, ես ընդհանրապես աղերսներ չեմ տեսնում»,- «Հրապարակ» օրաթերթի թղթակցին ասել է Գալուստ Գրիգորիչը: Ավելին՝ հույս է հայտնել, որ այս գործընթացից հետո եվրաինտեգրման բանակցություններն ավելի ամբողջական ու բարձր մակարդակի պետք է հասցնել: Ինչ վերաբերում է արևմտյան կոշտ արձագանքներին՝ ասել է, թե դրանք մասնավոր կարծիքներ են, ու պաշտոնական պատասխան դեռ չկա:
Հրապարակ
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին մեկնելու է Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին։ Բանն այն է, որ ավարտվում է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ժամկետը, և, ըստ նախատեսված կարգի, Ս. Սարգսյանը ԵԽԽՎ– ում ելույթ է ունենալու, այնուհետև պատասխանելու նաև ԵԽԽՎ պատգամավորների հարցերին։
Թեև ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»–ի հարցին ի պատասխան երեկ հաստատեց այս լուրը, այնուամենայնիվ ՌԴ նախագահ Վ Պուտինի հետ երեկվա հանդիպումից հետո միգուցե, Սարգսյանը, այնուամենայնիվ խուսափի Ստրասբուրգ մեկնելուց, որովհետև այնտեղ նրան բավական դաժան փորձություն է սպասվում, նա դեմառդեմ հանդիպելու է նախ Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչների հետ ու պատասխանելու նրանց հարցերին։ Բացի այդ, Սարգսյանին «հարցախեղդ» կանեն նաև Եվրոպացիները՝ հատկապես արտաքին քաղաքական այս դեգերումների համատեքստում։ Էլ չենք խոսում ադրբեջանցիների մասին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Երեկ Մոսկվայում՝ Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության մասին սենսացիոն հայտարարությունից հետո, Եվրամիությունից անմիջապես կապվել են հայ պաշտոնյաների հետ՝ բացատրելու, թե դա ինչ հետևանք կունենա ՀՀ-ԵՄ համագործակցության վրա։
Այս մասին մեր թղթակցին հայտնել է Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն։ Հարցին, թե ինչպես կազդի Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների վրա, Ֆյուլեի խոսնակը պատասխանել Է. «Այս պահին չունենք անհրաժեշտ տեղեկությունները։ Հիմա ճշգրտում ենք, այսինքն, կապ ենք հաստատում մեր գործընկերների հետ, որպեսզի բացատրենք դրա հնարավոր հետևանքները մեր համագործակցության վրա»։ Նախկինում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս նշել են, որ անհնար Է անդամակցել Մաքսային միությանը և միաժամանակ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները կրկին սրվել են։ Ըստ իշխանական աղբյուրների, Արգամիչը նոր մարտավարություն է մշակում «թշնամուն» վերջնականապես գահընկեց անելու համար։ Լուրեր են շրջանառվում, թե նա ընդդեմ վարչապետի իր շուրջն է համախմբում պատգամավորների, որոնց հետ քննարկում է հետագա անելիքները։
Լավատեղյակների խոսքով, այն լինելու է առանձին հարվածներով, ընդ որում՝ յուրաքանչյուրը հարվածելու է իր հնարավորությունների շրջանակում։ Չի բացառվում, որ աշնանը պայքարը թեժանա՝ ընդգրկելով նաև «տեղեկատվական պատերազմի» ձևաչափը:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Այսօր Մոսկվայում կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություններ, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ
Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,
ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ցանկանում եմ սկսել Վլադիմիր Վլադիմիրովիչին ուղղված շնորհակալության խոսքով` հենց նոր ավարտված բանակցությունների բաց, վստահության մթնոլորտի և հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված պայմա-նավորվածությունների համար:
Ինչպես քիչ առաջ ասվեց, մեր հարաբերություններին բնորոշ կառուցողական մթնոլորտում ՌԴ նախագահի հետ քննարկեցինք մեր երկրների դաշնակցային գործընկերության հիմնական հարցերը` քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, ռազմատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում:
Բնականաբար խոսեցինք տարածաշրջանային խնդիրների և ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մասին: Ես ևս մեկ անգամ հաստատեցի խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաս¬տակամությունը` մեկ ամբողջություն կազմող` ազգերի ինքնորոշման, ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Ես վերահաստատեցի մեր պատրաստակամությունը շարունակել ճգնաժամից ելքի ուղիների որոնումը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում արտացոլված կարգավորման սկզբունքների և տարրերի հիման վրա:
Մեր այսօրվա բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Հայաստանում ենթակառուցվածքային վերափոխումների ապահովման անհրաժեշտությունն էր, մեր տնտեսության արդիականացման ու դիվերսիֆիկացիայի ապահովումն էր, որտեղ Ռուսաստանը ներկայացված է բազմաթիվ ձեռնարկություններով:
Մանրամասնորեն կանգ առանք մեր փոխգործակցության հորիզոններն ընդլայնող հեռանկարային ուղղությունների վրա: Դա և՛ ռազմատեխնիկական համագործակցությունն է, և՛ վառելիքաէներգետիկ համալիրը՝ ներառյալ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, տրանսպոր¬տի և հաղորդակցությունների բնագավառի խնդիրները:
Մենք հանգամանալի քննարկում անցկացրեցինք նաև եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, և ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում:
20 տարի առաջ Հայաստանը Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ գործընկերությամբ ձևավորեց իր ռազմական անվտանգության համակարգը Հավաքական անվտանգության պայմանագրի ձևաչափում: Այս տասնամյակների ընթացքում համակարգն ապացուցել է իր կենսունակությունը և արդյունավետությունը: Այժմ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ձևավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ: Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է և անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից:
Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ և մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք և շարունակելու ենք բարեփոխումները:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մեր բանակցությունների արդյունքները արտացոլված են Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ քիչ առաջ ստորագրած մեր համատեղ հայտարարություններում: Վստահ եմ, որ մեր բոլոր պայմանավորվածությունների իրականացումը նոր շունչ կհաղորդի ռազմավարական դաշնակցային գործընկերությանը:
Վլադիմիր Վլադիմիրի,
Շնորհակալ եմ ջերմ ընդունելության և ձեռք բերված պայմանավորվածությունների համար:
***
Համատեղ հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի արդյունքների վերաբերյալ
Մոսկվա, 3 սեպտեմբերի, 2013թ.
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինի հրավերով Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Ա. Սարգսյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին աշխատանքային այց կատարեց Ռուսաստանի Դաշնություն:
Ս. Ա. Սարգսյանը և Վ. Վ. Պուտինը գոհունակությամբ նշեցին Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության դրական դինամիկան քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար, ռազմական ու ռազմաքաղաքական ոլորտներում և հաստատեցին հավատարմությունը 1997թ. օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում և 2006թ. սեպտեմբերի 26-ին ստորագրված՝ 21-րդ դարին միտված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքներին:
Բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները համակողմանիորեն քննարկեցին երկկողմ դաշնակցային գործընկերության ներկա վիճակն ու հեռանկարները, արտաքին քաղաքական փոխգործակցության հարցերը:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Նախագահները հաստատեցին իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքի ձևաչափով, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունքի՝ մեկ ամբողջության կազմող սկզբունքների հիման վրա:
Տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի համատեքստում նշվեց կողմերի փոխադարձ պատրաստակամությունը ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման և փոխգործակցության կատարելագործման հարցում:
Երկու երկրների նախագահներն առանձին հայտարարությամբ հաստատեցին Հայաստանի և Ռուսաստանի վճռականությունը Եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացները զարգացնելու հարցում:
Արտահայտվեց երկու երկրների պատրաստակամությունը Հայաստանի տնտեսության արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը և երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված երկկողմ ծրագրերի գործնական իրականացման հարցում:
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները նշեցին ներկայումս գործող Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծի կարևորությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Ռուսաստանից Հայաստան էներգակիրների մատակարարման հարցում:
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներն ընդգծեցին ենթակառուցվածքային ծրագրերի, այդ թվում նաև երկաթուղային հաղորդակցության, ինչպես նաև նոր լոգիստիկ և հաղորդակցման ուղիների իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերը շարունակելու կարևորությունը:
Շեշտադրվեց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի լիարժեք հետևողական իրագործման կարևորությունը, որի կապակցությամբ երկու երկրների ճյուղային գերատեսչություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Ս. Սարգսյան
Ռուսաստանի Դաշնության
Նախագահ
Վ. Պուտին
***
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Նախագահների
համատեղ հայտարարություն
Մոսկվա, 3-ը սեպտեմբերի, 2013 թվական
2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Ա. Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինը հաստատեցին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նպատակադրումը եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագա զարգացման ուղղությամբ:
Այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Ա. Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ:
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինն իր աջակցությունը հայտնեց Հայաստանի Հանրապետության այդ որոշմանը և հայտնեց այդ գործընթացին համակողմանիորեն աջակցելու՝ Ռուսական կողմի պատրաստակամությունը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Ս. Ա. Սարգսյան
Ռուսաստանի Դաշնության Նախագահ
Վ. Վ. Պուտին
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.