23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սեպտեմբերի 3-ից անցել է արդեն համարյա 3 շաբաթ, և կարելի է հստակ արձանագրել՝ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերից որևէ մեկը հստակ և միանշանակ չի հայտարարել, որ նա դեմ է մեր երկրի՝ Մաքսային միությանը անդամակցելուն։ Եթե հռետորաբանությունը և վիրավորանքները մի կողմ դնենք, ապա ընդդիմադիրների ասելիքն է, որ ՄՄ-ին միանալը ճիշտ է, բայց դա պետք էր անել ոչ այնպես, ինչպես որ դա արել է Սերժ Սարգսյանը։ Այ, եթե մենք դա անեինք, ապա դա կանեինք ավելի գեղեցիկ և արժանապատիվ ձևով, որովհետև մենք ավելի խելացի ենք, ազնիվ, պետականամետ և լեգիտիմ։ Շատ հնարավոր է։ Բայց դրանք մարտավարական տարբերություններ են։
«Դիրքորոշում չհայտնելու համար կա ևս մի «խորամանկ» հնարք, մենք դեռ ծանոթ չենք ՄՄ-ի փաստաթղթերին, այ, երբ ծանոթանանք, մեր տղամարդկային խոսքը կասենք։
Ինչո՞ւ հիմնական քաղաքական ուժերը, ըստ էության, չեն վիճարկում Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը։ Իրենց բացատրությունն այն է, որ նրանք պետականամետ են, չեն ուզում հարաբերություններ փչացնել ռազմավարական գործընկերոջ և անվտանգության երաշխավորի հետ։ Բայց նրանք իշխանություն չեն, և եթե, ասենք, Րաֆֆի Հովհաննիսյանն ասի, թե Մաքսային միությունում մենք անելիք չունենք, Պուտինը առանձնապես չի նեղանա և դրա հետևանքով Ղարաբաղը Ադրբեջանին չի տա։ Խնդիրը, հետևաբար, պետականամետության մեջ չէ։
Պարզապես քաղաքական ուժերը, որոնք իշխանության գալու հավակնություններ ունեն, գիտեն, որ այդ իշխանությունը պետք է Կրեմլից ուզեն։ Նույն Րաֆֆին էլ էր, եթե հիշում եք, ընտրություններից հետո գնացել Մոսկվա և «Պուտինից բերում էր հայ ժողովրդի հաղթանակը»։ Եթե հանկարծ «եվրասիականության» դեմ մեր քաղաքական գործիչները որևէ բան ասեն, ապա Պուտինին, բնականաբար, հարցը չի հասնի, բայց, ասենք, Կոլերովը կամ Կրիվոպուսկովը կասեն. «Հարգելիս, այդ դո՞ւ չէիր, որ մեր դեմ ինչ-որ ավել-պակաս բաներ էիր ասում։ Դե, ուրեմն, դու Հայաստանում թագավորելու շանսեր չունես»։ Այդպիսով՝ ստացվում է, որ Մաքսային միության դեմ Հայաստանում խոսում են միայն անհատներ և որոշ հասարակական կառույցներ, բայց նրանց փաստարկները ոչ ոք չի ուզում լսել։
Փոխարենը, բացի անվտանգությունից և այլն, բերվում է հետևյալ փաստարկը. Եվրամիությունը շահագրգռոված չէ, որ Հայաստանը զարգանա։ Ինքնին այդ պնդումը 100 տոկոսանոց ճշմարտություն է։ Բայց նույնքան շահագրգռված չեն նաև Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը և աշխարհի մնացած երկրները, ինչպես նաև միջազգային կառույցները։ Մեր զարգանալու մեջ շահագրգռված ենք միայն մենք
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Արսենյանն ազատվել Է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Ի՞նչն Էր փոխմարզպետին ազատելու պատճառը. «Ժողովուրդ»–ի հարցին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այդպես Էլ հստակ պատասխան չտվեց. «Ի՞նչ ասեմ, մի օր նշանակվում են, մի օր ազատվում, ի՞նչ պատճառի մասին Է խոսքը, Էդ ձևի ա»։
«Ժողովուրդ»–ը պարզեց, որ պաշտոնանկ եղած Արսենյանը «Ջերմուկ գրուպ»–ի սեփականատեր, Աժ պատգամավոր Աշոտ Արսենյանի բարեկամն Է, որը մշտապես կոնֆլիկտի մեջ Է եղել մարզպետի հետ։ Սահակյանն Էլ օրերս վարչապետին բողոքել Է, թե իբր Արսենյանը «փողեր Է ուտում» ու իրեն չի ենթարկվում։ Արդյունքում «Ջերմուկ»–ի տիրակալ Քլոսի բարեկամը դարձավ գործազուրկ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Այսօր ՀՅԴ Սյունիքի մարզային կառույցը հայտարարություն է տարածելու՝ հորդորելով թիվ 38 ընտրատարածքում առաջադրված ոչ իշխանական թեկնածուներին դուրս գալ պայքարից և իշխանության թեկնածուին թողնել միայնակ՝ առանց մրցակցության:
Մարզի կուսկառույցի ղեկավար Արմենակ Ստեփանյանը հաստատել է սա, բայց չի ցանկացել մանրամասնել հայտարարության բովանդակությունը: Թերևս, դա մոտավորապես այն համատեքստում է, որ 1 մանդատ այս կողմ, 1-ն այն կողմ՝ ոչինչ չի փոխվի, մասնակցությունը միայն կլեգիտիմացնի իշխանության թեկնածուին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքն էլ է զայրացած Մոսկվայի հայկական եկեղեցու բացման արարողությանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բացակայությունից: Աբրահամյանը խոսել է Մերժ Սարգսյանի մոսկովյան այցից. Մաքսային միություն մտնելու հեռանկարներից, Պուտին-Սարգսյան հարաբերություններից:
Ռուսաստանի հայերի միության նախագահն ասել է, որ երեկ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են ոուսաստանաբնակ գործարարների հետ:
«Շատ լավ հանդիպում եղավ, բոլոր բիզնեսմենների հետ հանդիպեցին երկու նախագահները, ճանապարհների համար փող էին հավաքում»,- ասել է Աբրահամյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը մի քանի ոչ պաշտոնական հանդիպումներ Է ունեցել ՌԴ իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ եվրոպական լուրջ կառույցներում սկսել են ծաղրել հայ պաշտոնյաներին, մասնավորապես՝ ՀՀԿ ծագում ունեցող պատգամավորներին և նախարարներին։ Բանն այն է, որ եվրոպաներում քաղաքական ձևաչափերում լուրջ հանդիպումների մասնակցող հայ պաշտոնյաներին նրանց եվրոպական գործընկերները սկսել են դիմել ոչ թև «պարոն», այլ «товарищ» դիմելաձևով։ Եվրոպացիների՝ այսպիսի դիմելաձևը սկսվել է սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու պատրաստակամության մասին։
Մեր տեղեկություններով՝ այս դիմելաձևից ՀՀ պաշտոնյաները խիստ կոմպլեքսավորվում են և չեն էլ փորձում ինչ-որ ձևով հակադարձել եվրոպացիներին:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության»այսօրվա համարում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ մեկնարկել են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ, այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Ըստ ընթացակարգի՝ վարչապետի մոտ տեղի են ունենում նախնական տարբերակի քննարկումներ բոլոր գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում վերջնականացվելու է բյուջեի նախագիծը և ներկայացվելու է Ազգային Ժողով:
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 13-ին կայացած նիստում ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը:
Օրաթերթին հայտնի է դարձել, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր խորհրդական Սերգեյ Լոքյանին է տվել ԱԺ-ի 037օօ01 համարանիշը, ինչի իրավունքը չունի:
Բանն այն է, որ ԱԺ-ում օօ01 համարանիշերով մեքենա վարելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները: Բայց քանի որ ԱԺ-ի համարանիշերով ավտոմեքենաները ճանապարհային ոստիկանները «չեն կանգնեցնում», Աբրահամյանը որոշել է ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանի որդու առաջ «կանաչ լույս վառել»: Դա միակ շռայլությունը չէ, որ Աբրահամյանը թույլ է տվել Լոքյանների նկատմամբ: Նա մեծ ակտիվությամբ զբաղված է հայր Լոքյանի լոբբինգով որպեսզի նրան դարձնի ՀՀ ՎՊ նախագահ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ նախագահականում բավականին դժգոհ են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի՝ Դերոյի գործունեությունից։ Անգամ Սերժ Սարգսյանն ինքն է հետաքրքրվել Դերոյի աշխատանքով՝ նշելով, որ նա չի երևում ոչ մի տեղ։ Արդյունքում՝ Դումանյանն այս օրերին ընկած է «կարմիր լենտ» կտրելով։
Բանն այն է, որ Համաշխարհային բանկի ծրագրով կառուցված հիվանդանոցների «պոչերը»՝ ամբուլատորիաները, Դերոյի նախկինները չէին հասցրել բացել։ Եվ հիմա Դերոն ընկած ամբուլատորիաներ է բացում՝ ցույց տալով, թե ինքը կարևոր գործով է զբաղված և զարգացնում Է ոլորտը։ Մինչդեռ ամբուլատորիաների բացման ծրագրի իրականացման հետ Դումանյանը որևէ առնչություն չունի։ Ի դեպ՝ նրա «կարմիր լենտ» կտրելու արարողությունը ակտիվորեն լուսաբանվում Է TV–ների կողմից։ «ՉԻ» տեղեկություններով՝ նախագահականից հրահանգ Է տրված հեռուստաընկերություններին նկարահանել Դումանյանին, որպեսզի նրանք կարողանան Սերժ Սարգսյանի մոտ տպավորություն ստեղծել, որ իր ասած Դերոն աշխատում է։
Իրականում Դերենիկ Դումանյանը ոչ միայն ինքն Է իրեն անգործության մատնել, այլ նաև իր ղեկավարած հսկա գերատեսչության կարևոր վարչությունների աշխատակիցներին է մատնել անգործության»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ պաշտոնից հնդկական ֆիլմի մոտիվներով հեռացումը, պարզվում է՝ ամենից շատ ազդել է նրա գերդաստանի վրա:
Հատկապես հուզվել է Գառնիկիչի եղբայրը՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը, որը երեկ բավական բուռն է արձագանքել «Հրապարակ» օրաթերթի լրագրողի հարցերին, ապա հեռախոսն իբր անջատելուց հետո սկսել է հայհոյել:
Թերթի լրագրողը Ռուբեն Գառնիկիչին հարցրել է. ինչո՞ւ նա չի մեկնել Մոսկվա՝ հայկական եկեղեցու բացմանը, որտեղ, որոշ տեղեկություններով, ապարանցիները և ռուսաստանաբնակ հայ գործարարները Սերժ Սարգսյանի մոտ փորձելու են բարեխոսել՝ փիառ անել Աղվան Հովսեփյանի համար։ ԱԺ պատգամավորը կեսկատակ-կեսլուրջ պատասխանել է, թե իրեն չեն հրավիրել:
«Թե՞ հույսներդ արդեն կտրել եք և համակերպվել, որ Ձեր եղբայրն այլևս գլխավոր դատախազ չի աշխատելու»,- հարցրել է թերթի լրագրողը։
«Չհասկացա, էդ ի՞նչ վերաբերմունք ա, ի՞նչ հույսեր ենք կտրել, կամ ի՞նչ ա նշանակում՝ պիառ են անելու… ղալաթ են արել գրել են, ինչի՞ց պիտի հույսներս կտրենք, խի Հովսեփյան Աղվան մենակ գլխավոր դատախազ եք տեսե՞լ»,- զայրացել է եղբոր շնորհիվ պատգամավոր դարձած Ռուբեն Հովսեփյանը:
Լրագրողը հիշեցրել է, որ իրենք էին այդպես տեսնում, անձամբ Ռուբեն Հովսեփյանն էր վստահ հայտարարում, որ եղբայրը վերանշանակվելու է դատախազ: Բայց Հովսեփյանը նեղացել է և ասել, որ չի ուզում այդ թեմայով խոսել: Ապա նրան թվացել է, թե անջատել է հեռախոսը, ու անցել է հարազատ բառապաշարին՝ դիմելով կողքին գտնվող ինչ-որ մեկին.
«Հլը սրանց նայեք, սրանց մուտիլովկաները… Ձեր տիրոջ մերը…»: Հայհոյել է բարեկիրթ պատգամավորն ու զրուցակցին ներկայացրել, թե ով էր զանգահարողը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Նախօրեին՝ կիրակի օրը, Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքը գյուղապետ է ընտրել։ Ինքնաառաջադրված չորս անկուսակցական թեկնածուներից ամենաշատ քվեն ստացել է Արմեն Խլղաթյանը։ Նա Գյումրի քաղաքի ԱԳԼՃԿ-ներից մեկում հերթափոխի պետ էր աշխատում։ Խլղաթյանը ստացել 1567 ձայն։ Նրան 308 ձայնով զիջել Է «Նոր Ակունք» ՓԲԸ-ի օպերատոր Գևորգ Զաքարյանը՝ ստանալով ընտրողներից 259-ի քվեն։
Մյուս երկու թեկնածուները՝ Կարապետ Խաչատրյանը և Մովսես Սահակյանը անհամեմատ ավելի քիչ քվե են ստացել, համապատասխանաբար՝ 90 և 217։ Տարոնիկի գյուղապետի ընտրությունները այն բացառիկներից է, որտեղ ոչ միայն ՀՀԿ-ն, այլև մյուս կուսակցությունները ներգրավված չեն։ Նման դեպքերում որպես կանոն՝ ընտրված թեկնածուն մարզպետի ցուցումով շատ արագ գրանցվում և դառնում է Հանրապետական կուսակցության անդամ:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.