23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ մեկնարկել են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ, այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Ըստ ընթացակարգի՝ վարչապետի մոտ տեղի են ունենում նախնական տարբերակի քննարկումներ բոլոր գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում վերջնականացվելու է բյուջեի նախագիծը և ներկայացվելու է Ազգային Ժողով:
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 13-ին կայացած նիստում ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը:
Օրաթերթին հայտնի է դարձել, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր խորհրդական Սերգեյ Լոքյանին է տվել ԱԺ-ի 037օօ01 համարանիշը, ինչի իրավունքը չունի:
Բանն այն է, որ ԱԺ-ում օօ01 համարանիշերով մեքենա վարելու իրավունք ունեն միայն հանձնաժողովի նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները: Բայց քանի որ ԱԺ-ի համարանիշերով ավտոմեքենաները ճանապարհային ոստիկանները «չեն կանգնեցնում», Աբրահամյանը որոշել է ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանի որդու առաջ «կանաչ լույս վառել»: Դա միակ շռայլությունը չէ, որ Աբրահամյանը թույլ է տվել Լոքյանների նկատմամբ: Նա մեծ ակտիվությամբ զբաղված է հայր Լոքյանի լոբբինգով որպեսզի նրան դարձնի ՀՀ ՎՊ նախագահ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ նախագահականում բավականին դժգոհ են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի՝ Դերոյի գործունեությունից։ Անգամ Սերժ Սարգսյանն ինքն է հետաքրքրվել Դերոյի աշխատանքով՝ նշելով, որ նա չի երևում ոչ մի տեղ։ Արդյունքում՝ Դումանյանն այս օրերին ընկած է «կարմիր լենտ» կտրելով։
Բանն այն է, որ Համաշխարհային բանկի ծրագրով կառուցված հիվանդանոցների «պոչերը»՝ ամբուլատորիաները, Դերոյի նախկինները չէին հասցրել բացել։ Եվ հիմա Դերոն ընկած ամբուլատորիաներ է բացում՝ ցույց տալով, թե ինքը կարևոր գործով է զբաղված և զարգացնում Է ոլորտը։ Մինչդեռ ամբուլատորիաների բացման ծրագրի իրականացման հետ Դումանյանը որևէ առնչություն չունի։ Ի դեպ՝ նրա «կարմիր լենտ» կտրելու արարողությունը ակտիվորեն լուսաբանվում Է TV–ների կողմից։ «ՉԻ» տեղեկություններով՝ նախագահականից հրահանգ Է տրված հեռուստաընկերություններին նկարահանել Դումանյանին, որպեսզի նրանք կարողանան Սերժ Սարգսյանի մոտ տպավորություն ստեղծել, որ իր ասած Դերոն աշխատում է։
Իրականում Դերենիկ Դումանյանը ոչ միայն ինքն Է իրեն անգործության մատնել, այլ նաև իր ղեկավարած հսկա գերատեսչության կարևոր վարչությունների աշխատակիցներին է մատնել անգործության»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ պաշտոնից հնդկական ֆիլմի մոտիվներով հեռացումը, պարզվում է՝ ամենից շատ ազդել է նրա գերդաստանի վրա:
Հատկապես հուզվել է Գառնիկիչի եղբայրը՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը, որը երեկ բավական բուռն է արձագանքել «Հրապարակ» օրաթերթի լրագրողի հարցերին, ապա հեռախոսն իբր անջատելուց հետո սկսել է հայհոյել:
Թերթի լրագրողը Ռուբեն Գառնիկիչին հարցրել է. ինչո՞ւ նա չի մեկնել Մոսկվա՝ հայկական եկեղեցու բացմանը, որտեղ, որոշ տեղեկություններով, ապարանցիները և ռուսաստանաբնակ հայ գործարարները Սերժ Սարգսյանի մոտ փորձելու են բարեխոսել՝ փիառ անել Աղվան Հովսեփյանի համար։ ԱԺ պատգամավորը կեսկատակ-կեսլուրջ պատասխանել է, թե իրեն չեն հրավիրել:
«Թե՞ հույսներդ արդեն կտրել եք և համակերպվել, որ Ձեր եղբայրն այլևս գլխավոր դատախազ չի աշխատելու»,- հարցրել է թերթի լրագրողը։
«Չհասկացա, էդ ի՞նչ վերաբերմունք ա, ի՞նչ հույսեր ենք կտրել, կամ ի՞նչ ա նշանակում՝ պիառ են անելու… ղալաթ են արել գրել են, ինչի՞ց պիտի հույսներս կտրենք, խի Հովսեփյան Աղվան մենակ գլխավոր դատախազ եք տեսե՞լ»,- զայրացել է եղբոր շնորհիվ պատգամավոր դարձած Ռուբեն Հովսեփյանը:
Լրագրողը հիշեցրել է, որ իրենք էին այդպես տեսնում, անձամբ Ռուբեն Հովսեփյանն էր վստահ հայտարարում, որ եղբայրը վերանշանակվելու է դատախազ: Բայց Հովսեփյանը նեղացել է և ասել, որ չի ուզում այդ թեմայով խոսել: Ապա նրան թվացել է, թե անջատել է հեռախոսը, ու անցել է հարազատ բառապաշարին՝ դիմելով կողքին գտնվող ինչ-որ մեկին.
«Հլը սրանց նայեք, սրանց մուտիլովկաները… Ձեր տիրոջ մերը…»: Հայհոյել է բարեկիրթ պատգամավորն ու զրուցակցին ներկայացրել, թե ով էր զանգահարողը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Նախօրեին՝ կիրակի օրը, Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքը գյուղապետ է ընտրել։ Ինքնաառաջադրված չորս անկուսակցական թեկնածուներից ամենաշատ քվեն ստացել է Արմեն Խլղաթյանը։ Նա Գյումրի քաղաքի ԱԳԼՃԿ-ներից մեկում հերթափոխի պետ էր աշխատում։ Խլղաթյանը ստացել 1567 ձայն։ Նրան 308 ձայնով զիջել Է «Նոր Ակունք» ՓԲԸ-ի օպերատոր Գևորգ Զաքարյանը՝ ստանալով ընտրողներից 259-ի քվեն։
Մյուս երկու թեկնածուները՝ Կարապետ Խաչատրյանը և Մովսես Սահակյանը անհամեմատ ավելի քիչ քվե են ստացել, համապատասխանաբար՝ 90 և 217։ Տարոնիկի գյուղապետի ընտրությունները այն բացառիկներից է, որտեղ ոչ միայն ՀՀԿ-ն, այլև մյուս կուսակցությունները ներգրավված չեն։ Նման դեպքերում որպես կանոն՝ ընտրված թեկնածուն մարզպետի ցուցումով շատ արագ գրանցվում և դառնում է Հանրապետական կուսակցության անդամ:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Թեև նախագահական, պատգամավորական ընտրությունների գլխավոր կազմակերպիչը Սյունիքի մարզում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էր, ով ընտրակեղծիքների ու ընտրական ռեպրեսիաների կուռ մեխանիզմ է ձևավորել, սակայն ընտրողների շրջանում ընդվզում էր նկատվում իշխանության դեմ: Ընտրություններն ուղեկցվում էին սկանդալներով ու աղմկահարույց միջադեպերով:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում, որ ընդվզման կուլմինացիան նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկության բարձր մակարդակն էր, որոշ տեղերում՝ բացարձակ հաղթանակը, ինչը հույսեր էր ներշնչում, որ Լիսկայի լծից ազատագրվելու կամք է հասունանում Սյունիքում: Սյունիքն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում տարիներ շարունակ հայրիկի՝ Պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի շնորհիվ պատգամավոր է «ընտրվել» ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանը:
«Լիսկային գահընկեց անելուց և Վահե Հակոբյանին մարզպետ կարգելուց հետո ընտրատարածքը թափուր է մնացել, և այժմ պատգամավորի պաշտոնի համար պայքարում են 3 թեկնածու՝ ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը, ինքնառաջադրված անկուսակցական, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը և «Ժառանգությունից» առաջադրված Կապանի բնակիչ, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը»,-գրում է հոդվածագիրն ու ավելացնում, որ հիմնական պայքարը գնում է իշխանական թեկնածուի և «Ժառանգության» թեկնածուի միջև:
Թերթի հետ զրույցում «Ժառանգության» թեկնածուն ասել է, որ չնայած ամեն ինչ խաղաղ է, սակայն որոշ խոչընդոտներ առաջանում են:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Երբ սեպտեմբերի սկզբին պարզ դարձավ, որ մեր երկիրը պատրաստվում է մտնել Մաքսային միության մեջ, ինչպես նաև՝ դառնալ Եվրասիական միության համահիմնադիրներից մեկը, ոմանք առաջարկում էին այդ հարցը դնել հանրաքվեի։ Ընկերներիցս մեկն ասաց, թե վախենում է, որ այդ հանրաքվեն կկեղծվի, ինչպես մեզանում կեղծվում են բոլոր հանրաքվեներն ու ընտրությունները։ Ես, ճիշտն ասած, ավելի խորը մտավախություն ունեմ՝ որ նման հանրաքվեն, եթե տեղի ունենար, չէր կեղծվի, և հայաստանցիների ճնշող մեծամասնությունը կողմ կարտահայտվեր այդ միություններին։ Ավելին՝ եթե այսօր հանրաքվեի հարց դրվի՝ դուք կո՞ղմ եք, որ Հայաստանը մտնի ՌԴ կազմի մեջ, ամենևին էլ վստահ չեմ, որ մեր քաղաքացիների մեծամասնության համար անկախության զաղափարն ավելի բարձր կլինի։ Բայց քանի որ մենք ոչ մի սոցիոլոգիական հարցման և ոչ մի հանրաքվեի չենք հավատում, ապա իմ այդ ենթադրությունները էմպիրիկ ձևով ստուգել հնարավոր չէ։
Մեր նպատակը, իմ ընկալմամբ, կարելի է ձևակերպել շատ կարճ՝ ուժեղ պետություն, թույլ իշխանություն։ Այսինքն՝ պետությունը, որպես ինստիտուտ, այնքան հզոր պետք է լինի, որ ոչ մի իշխանավոր չկարողանա դրան հակադրվել։
Օրինակ՝ Սուրիկ Խաչատրյանը ուժեղ իշխանավոր է (ներկա ժամանակով եմ գրում, որովհետև մարզպետի պաշտոնից նրան ազատելը որևէ բան չի փոխել), առանց նրա թույլտվության ոչ ոք Սյունիքում չի կարող նույնիսկ կրպակ դնել, նրա ընտանիքի և նրա «զարզանդյան գվարդիայի» անդամները կարող են հարձակվել ՀՀ ցանկացած քաղաքացու վրա, եթե վերջինիս դեմքի արտահայտությունն իրենց դուր չգա, սպանություն կատարած նրա որդին առանց լուրջ հիմնավորումների ազատ է արձակվել։ Հիմա ասացեք՝ որտե՞ղ են նման ուժեղ իշխանավորներն ավելի շատ Ռուսաստանո՞ւմ, Ղազախստանո՞ւմ, թե՞, ասենք, Նորվեգիայում։ Ասացեք նաև, թե որ շուկան է ավելի արդյունավետ գործում՝ այնտեղ, որտեղ ուժեղ իշխանավորները տիրացել են կամ մասնաբաժին ունեն բոլոր լուրջ բիզնեսներո՞ւմ, թե՞ այնտեղ, որտեղ բիզնեսը թողնվել է մասնավոր անձանց նախաձեռնությանը, բայց խստորեն վերահսկվում է պետության կողմից։
Սակայն ամբողջ ցավն այն է, որ մեր համաքաղաքացիների մեծ մասը երազում է ուժեղ պաշտոնյայի մասին, որը բռունցքը կխփի սեղանին և իրենց խնդիրը կլուծի։ Դա պատրանք է. ուժեղ իշխանավորը կամայականությունների, ոչ թե կարգուկանոնի գրավականն է:
«Առավոտ»-ի խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հասարակության մեծ մասը փոփոխություններ է ուզում. այստեղ, կարծես թե, ոչ ոք չի վիճում:
Փոփոխության պատկերացումներն են տարբեր. իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ հենց իրենք են բարեփոխումներ իրականացնողները:
Ընդդիմությունն ասում է, որ միայն իշխանափոխության պարագայում են հնարավոր փոփոխություններ:
Երկուսի փաստարկնեներն էլ, մեղմ ասած, չափազանցված են:
Իշխանությունն, եթե ինչ-որ բան էլ անում է, մարդկանց կյանքի որակը չի լավանում:
Ընդդիմություն էլ վաղուց չի ասոցավում բարեփոխման գաղափարի հետ, որովհետև վերամբարձ լոզունգների հետեւում չկան կոնկրետ գործողություններ, անելիք, ծրագիր:
Եվրաինտեգրացիայի գործընթացն ինչ-որ թույլ հույսեր էր ծնել, որ իշխանությունը, կամավոր կամ հարկադրաբար, ինչ-որ բարեփոխումների կգնա՝ մանավանդ որ սա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ շրջանն է, ու գուցե նա այս հնգամյակում որոշեր աշախատել պատմության համար:
Սակայն երկիրը դարձյալ մխրճվեց տնտեսաքաղաքական այն համակարգի մեջ, որի խորհրդանիշներն են ավտորիտարիզմը եւ կոռուպցիան:
Ստեղծված իրավիճակն իսկապես ճգնաժամային է թվում. ունենք բարեփոխվելու ցանկություն չունեցող իշխանություն, կենսուանակությունից եւ կրեատիվ ռեսուրսից զուրկ ընդդիմություն, մեծ հաշվով՝ անտարբեր հասարակություն, որի հետ կապ չունեն նաեւ այն փոքրաթիվ խմբերը, որոնք իրենց քաղաքացիական հասարակություն են կոչում:
Այս իրավիճակում՝ տարվա եղանակաները կահաջորդեն իրար, սակայն դրանից կյանքի որակը չի փոխվի, մտքի ճգնաժամը չի հաղթահարվի:
Մտածում եմ՝ քաղաքական դաշտին սերնդափոխություն է պետք, նոր գաղափարներ, որոնք չեն տեղավորվի «պետականամետության» կամ «ավազակապետության» կաղապարներում, մարդիկ, ովքեր երեւույթներն, իրադարձություններին չեն նայի «սև-սպիտակի» պարտադրանքով»:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը, թվում է, թե պիտի շարունակի խլել քաղաքական, հասարակական եւ լրագրողական շրջանակների լուսարձակները: Ավելի ծանրակշիռ են, գեթ քանակական առումով, քննադատական մոտեցումները, որոնք կենտրոնանում են՝ որոշման պարտադիր բնույթի, մեր երկրի կախյալության, Եւրամիության կողմից Հայաստանի առջեւ դռներ փակելու, եւ երկիրը դեպի անորոշ հեռանկար առաջնորդված լինելու տեսակետների վրա: Քննադատությունները իհարկե ունեն իրենց տրամաբանությունն ու նկատառելի հիմնավորումները: Դրանք մերթ չափազանցված, մերթ համեմատաբար զուսպ ու առարկայական, անպայման հաշվի պետք է առնվեն եւ մտածել տան առնված քայլի հակառակ ուղղությամբ որոշ հակակշիռ միջոցառումներ որդեգրելու հնարավորությունների մասին:
Մաքսային միության անդամակցության որոշումը, իր հերթին, ունի իր արդարացված հիմնավորումը: Ի վերջո միակողմանի, դեպի Եւրամիություն սրընթաց ընթանալու փաստը կարող էր ռիսկային հիմնական բաժին պարփակած լինել: Իսկ փոխլրացումը ենթադրում է ինչպես ռուսական, այնպես նաեւ եւրոպական, կամ ընդհանրապես արեւմտյան ուղղությունների վրա շարունակել համագործակցության ձեւաչափերի ապահովման եւ գործնականացման քաղաքականության կիրառումը: Խնդիրը այս հանգրվանին պետք է դիտարկել ոչ աղետալի, ոչ էլ բացարձակապես դրականի սեւ-սպիտակի բանավեճային մոտեցումով: Դեպի Մաքսային միություն առնված քայլը, գուցե անխուսափելի, այսուհանդերձ լուրջ իրավիճակ է ստեղծել դեպի Եւրամիության ընկերակցություն նախաստորագրության համար մի քանի տարի բանակցություն տարած պաշտոնական Երեւանի համար:
Տարատեսակ եւ տարաբնույթ այս մոտեցումներին եւ տեսակետներին հետեւելու ընթացքում մի քանի անգամ ուշագրավորեն նկատվեց հարեւան Վրաստանից օրինակ վերցնելու գաղափարը: Հետեւյալն է քննադատական մոտեցման բուն էությունը. Վրաստանը անտեսելով ռուսական գործոնը, թափ է տվել իր ինտեգրման քաղաքականությանը դեպի Եւրոպա, ԱՄՆ, ՆԱՏՕ, որի արդյունքը եղել է միանշանակ դեպի Եվրամիության ընկերակցություն նախաստորագրություն, առանց որեւէ պարտադրանքի տեղի տալու, առանց Մոսկվայից կախյալ կարգավիճակում հայտնվելու: Այս ուղղությունը Վրաստանին ապահովել է հակակոռուպցիոն պայքարում թռիչքային առավելություններ ձեռք բերելու, տնտեսական բարգավաճում արձանագրելու, ընտրակարգը բարելավելու եւ ժողովրդավարությունն ամրակայելու առիթներ: Մի խոսքով՝ ռուսական գործոնի շրջանցումով երկրի զարգացումը ապահովելու:
Իհարկե, այս ուղղության շուրջ կան ներվրացական տարակարծություններ. վարչապետ Իվանիշվիլին կարող է չբաժանել իր նախագահի կիրառած արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները եւ փորձ կատարել որոշակի հավասարակշռություններ ապահովելու այդ ոլորտում: Բայց այժմ սա չէ խնդիրը. Վրաստանից, այս դեպքում նրա որդեգրած արտաքին քաղաքական ուղեգծից դաս քաղելու կոչն է, որ հնչում է հայկական շրջանակներից։
Վրացական զարգացման այս ուղղվածությունը իրականությանը համապատասխանող երեւույթ է: Սակայն գինը թանկ է. ռուսական գործոնի շրջանցման հետ կապված գին է այդ մեկը: Այսօր վրացական դիտակետից մեր հարեւանը կորցրել է իր տարածքային ամբողջականությունը: Իրողապես, Աբխազիան եւ Հարավային Օսիան այլեւս մաս չեն կազմում Վրաստանի միջազգային մակարդակով ընդունված սահմանների: Իրողական այս անկախությունը նվիրականացավ, երբ Սահակաշվիլին որոշեց՝ «զարգանալ զիջելով» կարգախոսը վերածել արտաքին քաղաքականության հիմնական ուղղության: Ռուս-վրացական կարճատեւ պատերազմը եւ շրջանների կորուստը դեպի Արեւմուտք կտրուկ շրջադարձի գինն էին, որը վճարեց Սահակաշվիլիի Վրաստանը: Ի գին հողային տարածքների կորստի (միշտ մնալով վրացական դիտակետի մոտեցումների սահմաններում) Թբիլիսին զարգացավ: Թվում է, որ անջատված եւ անկախացած տարածքների վերադարձի պահանջը առաջնային կարգով մաս չի կազմում արդեն պաշտոնական Թբիլիսիի արտաքին քաղաքականության:
«Զարգանալ զիջելով» կամ «առանց զիջելու» քաղաքական երկվությունը (դիլեման) անիրատեսական չէ, որ հնչի նաեւ Հայաստանի Հանրապետության համար: Մանավանդ թուրք-ադրբեջանական շրջափակման ենթարկված մեր երկրի համար։ Այս պատճառով էլ առնվազն պետք չէ շտապել վրացական օրինակից դասեր քաղելու եւ ըստ այնմ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները ճշտելու համար:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Չնայած Աղվան Գառնիկիչը կոստյումը թևին գցած գնացել է քաղաքացիական կյանքի հմայքները վայելելու, այնուհանդերձ, «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, նրա վերանշանակման լոբբինգը շարունակվում է:
Ըստ թերթի՝ լավատեղյակ աղբյուրների այդ գործին կարող են «խառնվել» նաև Վ. Պուտինի մտերիմ ընկեր, ՌԴ գլխավոր դատախազ, ոչ անհայտ Յուրի Չայկան, ինչպես նաև էլ ավելի հայտնի, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:
Որոշ տեղեկություններով, սեպտեմբերի 16-ին ռուսաստանահայ գործարարների կողմից Մոսկվայում կառուցված հայկական եկեղեցու հիմնարկեքին մասնակցելու մեկնող Սերժ Սարգսյանը նույն օրը երեկոյան տրվելիք ճաշի ընթացքում ոչ պաշտոնական հանդիպում կունենա Վ. Պուտինի և Ս. Իվանովի հետ: Վերջիններս հրավիրվել են եկեղեցու հիմնարկեքին, սակայն դժվար թե մասնակցեն, իսկ երեկոյան տրվելիք ճաշին հաստատ ներկա կլինեն, այդ ժամանակ էլ կիրականացվի լոբբինգը:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.