23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը, որը, թերթի տեղեկություններով, նախատեսվում է դեկտեմբերի 1-ին, դիվադադար է արել ՀՀ իշխանություններին, որոնք 20 օր առաջ, քունները կորցրած՝ նախապատրաստվում են, որ հավուր պատշաճի դիմավորեն նրան:
Ընդ որում՝ նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ժողովրդի հարմարավետության հաշվին: Երեկ թերթի լրագրողը կեսգիշերին օդանավակայանից դեպի Փարաքար ձգվող ճանապարհին ականատես է եղել մոտոցիկլետների շարասյան վարժանքներին, որի պատճառով մոտ կես ժամ կաթվածահար է եղել երթևեկը: Բնակիչները պատմել են, որ արդեն մի քանի օր նման վարժանքներ են անում և ժողովրդին կեսգիշերին դիվադադար անում:
Հրապարակ
Հայտնի ճշմարտություն է. կայսրությունները չեն մերձեցնում ժողովուրդներին` հեռացնում են, թշնամացնում։ 1977 թվականի ԽՍՀՄ նոր սահմանադրությունը հայտարարել էր, որ ազգային տարբերությունները աստիճանաբար վերանում են, և ստեղծվում է բոլորովին նոր մի պատմական միասնություն՝ «խորհրդային ժողովուրդ»։ Սա այն պայմաններում, երբ բալթյան ժողովուրդները ատում էին ռուսներին, չեչենները`օսեթներին, մենք՝ «թուրքերին», իսկ ռուսները ոչ մեկին չէին ատում, բայց բոլորին նայում էին վերևից։ Երբ ամեն ինչ քանդվում էր, խնդիրները դուրս եկան ջրի երես։
Երբ ստեղծվեցին անկախ պետություններ, կարծում եմ՝ ռեալ շանսեր կային թե՛ սեփական արժանապատվությունը պահպանելու և թե՜ բոլոր հարևաններին հարգելու (դրանք, իհարկե, փոխկապակցված բաներ են)։ Ո՞՛ւր էր, թե…
Սեպտեմբերի 3-ից հետո ռուսները, կարծես թե, ավելի համոզվեցին կամ գուցե ազգայնականությանը «տոն տվող» իշխանությունները «համոզեցին», որ մենք անթրաշ, անգրագետ, մանր կրիմինալին հակված «խաչիկներ» ենք. շարքային ռուսը, ակնհայտորեն, շփոթելով մեզ այլ ազգերի հետ՝ վստահ է, որ մենք ընդունակ ենք միայն ավլել փողոցները և մաքրել զուգարանները։ «Սեպտեմբերի 3-ը» մերձեցրե՞լ է մեր ժողովուրդներին։ Ցավոք, ոչ՝ հեռացնում է։
Կարո՞ղ էիք դուք պատկերացնել 1990-91 թվականներին, որ ռուսերենը կրկին կդարձնեն մեր աշխատանքային լեզուն, իսկ Մոսկվայից կրկին կհրահանգեն՝ իրենց «տիրապետության» տակ գտնվող տարածքում պատմության միասնական դասագրքեր ստեղծել։ Դա հնարավոր չէր, որովհետև մտավորականները կընդվզեին, և հասարակությունը, որի սաղմերն այն ժամանակ ձևավորվում էին, ականջալուր կլիներ այդ ընդվզմանը։ Իսկ այսօր մտավորականներից շատ քչերն են ընդվզում, իսկ բնակչությունը (որն այդպես էլ հասարակություն չդարձավ) կամ անտարբեր է այդ խնդիրների հանդեպ, կամ էլ ավելին` ընկնելով ինչ-որ կարոտախտային պատրանքների հետևից՝ ողջունում է այս ամենը։
Խնդիրը, հետևաբար, մեր ներսում է՝ այն դեգրադացիայի մեջ, որը մենք 22 տարում ապրել ենք։ Եթե հասկանանք, թե որոնք են այդ դեգրադացիայի պատճառները, գուցե կհաջողվի կանգ առնել։ Արդյո՞ք միայն սխալ կառավարումը, տնտեսական վատ վիճակը, արտագաղթը և դրա հետևանքով, այսպես ասած, «խաչիկացումը»։ Այդ երեք գործոնները բավարա՞ր են ազգային և պետական արժանապատվությունը կորցնելու համար։ Գուցե նաև նրանք, ովքեր հնարավորություն ունեն խոսք ասելու (ես էլ նրանց թվում) բավականաչափ ուշադրություն չե՞ն դարձրել վերքաղաքական, ազգային խնդիրներին։
Նման խնդիրներից է, կրկնեմ, բոլոր հարևանների, այդ թվում, իհարկե, ռուսների հետ նորմալ, հարգալից հարաբերություններ հաստատելը:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտի» այսօրվա համարում:
Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցի մասին ՌԴ արտգործնախարար Լավրովի պաշտոնական հայտարարությունից հետո հայաստանյան կուլիսներում քննարկվող հաջորդ ինտրիգն է` Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ Պուտինի պատվին Սերժ Սարգսյանի կողմից տրվելիք պաշտոնական ճաշին, թե՞ ոչ:
Թերթը հիշեցնում է, որ նախորդ անգամ, երբ Հայաստան էր ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Քոչարյանը մասնակցեց պաշտոնական ճաշին, սակայն Գագիկ Ծառուկյանը` ոչ:
Լավատեղյակները գտնում են, որ և Քոչարյանը, և Ծառուկյանն այս անգամ կմասնակցեն ճաշին: Ի դեպ, Քոչարյանի «սարատնիկները» պնդում են նաև, որ, կախված Վիլնյուսում Հայաստանի պահվածքից, չի բացառվում, որ Պուտինն առանձին հանդիպում ունենա Քոչարյանի հետ: Սերժ Սարգսյանի ճամբարում սա բացառում են:
Հրապարակ
Ամեն ինչ իր ծայրահեղ դրսևորումներում դաոնում է տհաճ և անընդունելի: Ծայրահեղ «պոլիտկոոեկտության» դրսևորում կարող է լինել քո հայրենիքի և քո հավատքի զգացողության կորուստը:
Այսինքն՝ մի բան է, երբ դու ունես քոնը և հարգում ես ուրիշինը, բոլորովին այլ բան՝ երբ քո համար քոնն ու ուրիշինը մեկ են: Ընդհանրապես այս երկնային կյանքում ոչ մի բացարձակ բան չկա: Պետք չէ բացարձակացնել անձի դերը: Ուրուգվայի նախագահ Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանոն ապրում է գյուղական մի տնակում, սնվում է իր աճեցրած կաղամբով և քշում է 1987 թվականին իր գնած ավտոմեքենան: Սակայն ոչ ոք, հավանաբար, չի կարող պնդել, որ Ուրուգվայն աշխարհի ամենածաղկուն և զարգացած երկիրն է:
Պետք չէ բացարձակացնել նաև ժողովրդի դերը: Վրացիների և մեր «ստարտային պայմանները» առնվազն հավասար էին, սակայն մի քանի օրինական ընտրություն անցկացնելուց հետո հարևանները կարողացան շատ հարցերում մեզնից աոաջ անցնել: Բավական է ասել, որ ըստ «Թրանսփերենսի ինտերնեյշընլի» կոռուպցիայի ընկալման մակարդակով Վրաստանը 68-րդ տեղում է, իսկ Հայաստանը՝ 123-րդ: Ասել, որ Սաակաշվիլին, իր ամբողջ էքսցենտրիզմով հանդերձ, դրանում ոչ մի դեր չի խաղացել, իհարկե՝ չափազանցություն կլիներ: Պետք չէ բացարձակացնել նույնիսկ ազատությունը. թե Ռուսաստանում, թե Սովետում և թե ամբողջ աշխարհում արվեստի բարձրագույն նվաճումների մեծ մասը ստեղծվել են ամենադաժան գրաքննության պայմաններում: Գուցե հենց՝ ի հեճուկս դրա:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
Քանի որ բոլոր հայերն անխտիր պաշտպանում են Արցախի շահերը, շատերի մոտ հարց է ծագում, թե ինչու Հայաստանի կառավարությունը մինչ օրս չի ճանաչել նրա անկախությունը:
Հայաստանի ղեկավարները մտահոգված են, որ Արցախի անկախության վաղաժամ ճանաչումը կարող է վնաս հասցնել Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման գործընթացին, և հնարավոր է, որ Հայաստանը ենթարկվի միջազգային ճնշման ու պատժամիջոցների: Բացի այդ, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պատերազմ հայտարարի, Հայաստանը այդ ժամանակ կճանաչի Արցախի անկախությունը:
Ընդդիմադիր քաղաքական գործիչները պնդում են, որ Անցախի ճանաչումը վաղուց է հասունացել և մեղադրում են կառավարությանը նրա անկախությունը պաշտոնապես չճանաչելու համար: Նրանք նաև զարմանում են, թե ինչպես կարելի է ակնկալել Արցախի Հանրապետության ճանաչումն այլ երկրների կողմից, քանի դեռ Հայաստանն ինքն առաջինը չի ճանաչել այն: Ելնելով այս փաստարկներից, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամները պարբերաբար բանաձև են ներկայացնում Հայաստանի Ազգային ժողով` Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու համար: Անկասկած, նման բանաձևերն օրակարգ են բերվում այն անկեղծ համոզմամբ, որ Հայաստանը պարտավոր է ճանաչել Արցախի ազատագրված տարածքը: Սակայն ոմանք պնդում են, որ ընդդիմության իրական մտադրությունն է ծանր կացության մեջ գցել կառավարության մեծամասնությանը, որի անդամները հանդգնություն կունենա՞ն դեմ քվեարկել Արցախի անկախությանը:
Նման բանաձևերն անհարմար իրավիճակներ են ստեղծում ոչ միայն իշխանամետ, այլ նաև մյուս ընդդիմադիր պատգամավորների համար, որոնք ստիպված են լինում աջակցել բանաձևին, որպեսզի սխալ տպավորություն չստեղծվի, թե նրանք դեմ են Արցախի անկախությանը:
Նոյեմբերի 13-ին «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դարձյալ ներկայացրեց նման մի բանաձև, որը վերջնական քվեարկությամբ ստացավ 10 կողմ և 0 դեմ ձայներ: Չնայած ոչ ոք դեմ չէր քվեարկել` բանաձևը չընդունվեց, քանի որ 131 պատգամավորների ճնշող մեծամասնությունը որոշել էր բոյկոտել նիստը, չքվեարկելու համար ընդդեմ Արցախի անկախության:
Զարմանալի է, որ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտոնյաները միանշանակ արձագանքեցին այդ օրինագծին: Արցախի Ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն իր համաձայնությունը հայտնեց Հայաստանի խորհրդարանական մեծամասնության դիրքորոշմանը. «Այս պահին Արցախի Հանրապետության ճանաչումը նպատակահարմար չէ, քանի որ գոյություն ունեն մի շարք կարևոր խնդիրներ»: Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ևս համաձայնեց, որ. «Ներկա փուլում Արցախի ճանաչումը կհակասի Հայաստանի շահերին, որովհետև այն կդառնա միակ երկիրը, որ ճանաչել է Արցախը՝ անբարենպաստ իրավիճակ ստեղծելով Հայաստանի համար ներկա պահին»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էլման Աբդուլաևը համաձայն է հայ պաշտոնյաների հետ. «Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու մասին բանաձևի քննարկումը Հայաստանի խորհրդարանի կողմից բացասաբար կանդրադառնա հակամարտության խաղաղ կարգավորման վրա և կխանգարի այդ գործընթացին»: Ադրբեջանցի քաղաքագետ Ֆիկրատ Սադիխովն ավելի կոշտ արձագանքեց. «Նման ճանաչումը կլինի լուրջ մարտահրավեր Ադրբեջանին, որը, իհարկե, անպատասխան չի մնա: Երևանը քաջ գիտակցում է, որ նման քայլը Հայաստանի կողմից կհամարվի կարմիր գծի անցում, որը դեռ պահում է Ադրբեջանին իր հողերն ազատագրելու համար ուժային և արմատական քայլերից»: Սադիխովը նաև հավելեց. «Հայաստանի ղեկավարությունը հասկանում է, որ անջատողական վարչակարգի անկախության ճանաչումով կծայրահեղացնի և կսրի իրադրությունը և կզայրացնի միջազգային կազմակերպություններին ու տարածաշրջանի պետություններին»:
Չնայած Արցախի ճանաչման հնարավոր բարդ հետևանքներին՝ աշխարհասփյուռ հայությունը խանդավառորեն աջակցում է Արցախի Հանրապետության անկախությանը: Սակայն նախընտրելի կլինի, որ նման օրինագծերը խորհրդարանի քննարկմանը ներկայացվեն բոլոր խմբակցությունների համաձայնությունն ապահովելուց հետո միայն: Այլապես, երբ խորհրդարանական ընդդիմադիր մի քանի պատգամավորներ այս հարցն օրակարգ են բերում մեծամասնության ցանկությանը հակառակ, ապա թվում է, որ նրանք զուտ հատվածական շահեր են հետապնդում՝ սխալ ազդանշան ուղարկելով Ադրբեջանին ու աշխարհի մյուս երկրներին, թե իբր Հայաստանը դեմ է Արցախի անկախությանը: Բացի այդ, նման բանաձևերի ընդդիմախոսները, սովորաբար մեղադրվում են այս կարևորագույն հարցում կողմնակից լինելով Ադրբեջանին, դրանով իսկ խափանելով հայկական ջանքերը՝ ապահովելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը:
Արցախի անկախությանն աջակցելու համար առավել նախընտրելի ռազմավարությունը կլինի Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական և ռազմական հզորացումը, որպեսզի նրա ղեկավարներն Արցախի Հանրապետության ճանաչման պատեհ ժամը որոշելիս շատ չմտահոգվեն միջազգային դատապարտման և պատժամիջոցների մասին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի
Վիեննայում այսօր կայացած Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման արդյունքներով տարածել են մամլո հաղորդագրություն, որում ասվում է.
«Համանախագահները ողջունեցին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին Վիեննայում, որտեղ նախագահները ժամանել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների ուղեկցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակելու նպատակով:
Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Սա նախագահների առաջին հանդիպումն էր 2012թ. հունվարին Սոչիում կայացած գագաթնաժողովից հետո:
Առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների և նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:
Որպես հետագա քայլ՝ համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի «հարթակներում», որը կկայանա ս.թ. դեկտեմբերի 5-6-ը Կիևում: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մինչև ընթացիկ տարվա վերջ»:
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 18-ի երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը, ինչպես նաև նոյեմբերի 19-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը վերաբերող հարցեր: Ավստրիայի մայրաքաղաքում առաջիկա հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ բանակցային ճանապարհով խաղաղ լուծումն այլընտրանք չունի, և անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ:
Ասում են՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես դու դնում հարցը։ Եթե, օրինակ, հարցնում ես՝ «դու ուզո՞ւմ ես, որ քո աշխատավարձը լինի 10 հազար եվրո», ապա հայաստանցիների ճնշող մեծամասնությունը կպատասխանի՝ այո։ Իսկ եթե հարցնես՝ «դու ուզո՞ւմ ես, որ ռուսն այստեղից քաշի իր ոտքը. և թուրքը գրավի Հայաստանն ու Ղարաբաղը», բոլոր հայաստանցիները կպատասխանեն՝ ոչ։ Սակայն դրանից չի կարելի եզրակացնել, որ առաջին «այո»-ն ինքնին նշանակում է աջակցություն ԵՄ-ին, իսկ երկրորդ «ոչ» ասողները մեխանիկորեն աջակցում են ՄՄ-ին։ Իհարկե, ես փոքր-ինչ չափազանցում եմ սոցիոլոգիական «հնարքները», բայց երբեմն ցանկալի արդյունք ստանալու մեխանիզմը մոտավորապես այդպիսին է։
Զուտ աչքաչափով, առանց հարցումների՝ Հայաստանում Մաքսային միության կողմնակիցները գերակշռող մեծամասնություն են կազմում։ Դա չի նշանակում, որ այդ մեծամասնությունը միշտ ճիշտ է։ Նրանք, ովքեր հասկանում են, որ մեծամասնությունը սխալ է, չպիտի փորձեն հաճոյանալ նրան, չպիտի վախենան գնալ հոսանքին դեմ։ Դժբախտաբար, ոչ միայն իշխանությանը, որն ընտրել է այդ սխալ ճանապարհը, այլև ընդդիմության մեծ մասը, ըստ էության, միացել է Մաքսայինի քարոզչությանը։ Իհարկե, այստեղ կան զուտ քաղաքական հաշվարկներ, բայց նաև՝ մեծամասնությանը դեմ չգնալու ցանկություն։
Նույնը՝ ավելի մանր հարցերում։ Հայաստանցիների մեծ մասը չի ուզում իր ավտոմեքենան քշել օրենքով, և, բնականաբար, այդ մարդիկ դժգոհում են, երբ արագաչափերը և տեսախցիկները արձանագրում են իրենց խախտումները, որի հետևանքով նրանք տուգանքներ են մուծում։ Հասարակական և քաղաքական գործիչներն էլ, փոխանակ ասեն՝ «ժողովուրդ ջան, հարգեք երթևեկության կանոնները, մի գերազանցեք արագությունը, «շուստրիություն» մի արեք՝ խցկվելով այս կամ այն գիծը», այդ գործիչներն աշխատում են մտնել անկարգ վարորդների աչքը ասելով, որ արագաչափերը Սաշիկինն են ինչը, ի դեպ, չի համապատասխանում իրականությանը և դրանց դեմ պետք է պայքարել։
Կարելի է սոցիոլոգիական հարցում անցկացնել՝ ովքե՞ր են Հայաստանում ցանկանում մեքենա քշել՝ խախտելով օրենքները։ Ինձ թվում է՝ անկեղծ պատասխանի դեպքում այդպիսի քաղաքացիների տոկոսը շատ բարձր կլինի՝ այն մոտավորապես կհամապատասխանի Մաքսային միության կողմնակիցների տոկոսին
Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի գործերը լավ չեն:
Ըստ նրա մտերիմների, վերջինիս պաշտոնանկությունը շեշտակի ազդել է բիզնեսի վրա: Պարտնյորների մոտ կորցրել է երբեմնի ամենակարողի հեղինակությունը, քանի որ հիմա նույն լծակները չի կարողանում գործի դնել, ինչպես նախկինում: Բայց սա պայմանավորված է ոչ միայն պաշտոնը կորցնելով, այլ նաև խոցելի լինելով, ու եթե ամիսներ առաջ նա իր շրջապատում հայտարարում էր, թե վերադառնալու է համակարգ և ավելի բարձր պաշտոնի է նշանակվելու, ապա փոխոստիկանապետների վերջին փոփոխությունները հօդս ցնդեցրին նրա ու շրջապատի փայփայած վերջին հույսերը:
Հրապարակ
Դրական միտում կարող էր նկատվել Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում կենսաթոշակային համակարգի մասին բարեփոխումներ ներառելու նախաձեռնությունները: Ի վերջո, սկզբունքորեն դրանք պետք է միտված լինեին աղքատության հաղթահարման փորձերով ժողովրդագրական վիճակագրությունների եզրակացրած տխուր տվյալները բարելավելու: Սակայն այդպես չեղավ:
Ազգային Ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերին 15-ին հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ` կենսաթոշակային համակարգի բարեփոխումների պարտադիր բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու համար: Նիստը չէր կայացել ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության (Հայաստանի Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցությունների) խափանման (բոյկոտ) պատճառով: Այս մեկն այն դեպքում, երբ մեկ օր առաջ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման համար արտահերթ նիստ հրավիրելու քաղաքական մեծամասնության ցանկությանն ընդդիմադիր պատգամավորները ընդառաջել էին:
Սա է ընդհանուր բնութագիրն այն հարցի, որի համար ընդդիմության առաջարկած խորհրդարանական նիստը տապալվեց ԱԺ գործող մեծամասնության կողմից:
Թղթածրարի հավելյալ ծալքերին անդրադառնալուց ավելի, պետք է կենտրոնանալ մի երեւույթի վրա, որը խորքում հարված էր քաղաքական մշակույթի կայացման գործընթացին:
Երկար ժամանակ միավորման փորձերի ձախողությունից կամ ընդհանրապես բացակայությունից հետո, խորհրդարանական ընդդիմութանը հաջողվել էր միավորվել եւ պահանջել արտահերթ նիստ:
Օրինական ընթացակարգը հարգվել էր. ապահովվել էր պատգամավորների անհրաժեշտ թիվը արտահերթ նիստ գումարելու համար:
Խորհրդարանական մեծամասնությունը ուժերի գերլարումով առանձին կարող էր ընդունել կամ չընդունել առաջարկված բարեփոխումները: ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն, Ազատ դեմոկրատներ եւ ԲՀԿ պատգամավորների միացյալ դիմումը` օրինագծի շուրջ խորհրդարանական քննարկումներ ծավալելու, փաստորեն նիստից բացակայելով խափանվեց:
Վեճն այս դեպքում, թե խորհրդարանական նիստը բացակայությամբ խափանելը սահմանադրակա՞ն է, թե՞ սահմանադրական չէ, այնքան առաջնային չէ, որքան երեւույթը: Ի վերջո կարելի է օրենքի այս կամ այն տառի վրա հենվելով դիմել քայլերի եւ դրանք բացատրել սահմանադրականությամբ կամ օրինականությամբ:
Էականը այս դեպքում ոչ թե ընդդիմության նախաձեռնությունը խափանելն էր, այլ` ԱԺ սահմանադրականորեն հաստատված իրավունքն անտեսելը:
Ընդառաջման դեպքում, տեղի պիտի ունենար քննարկում: Խորհրդարանում պիտի քննարկվեին, ներկայացվեին այն տեսակետները, որոնք այսօր գրվում են մամուլում, շրջագայվում են համացանցի տարածքների վրա, տեղ են գրավում լրատվամիջոցերում: Այսինքն, հարցերը արծարծվում են ամեն տեղ, բացի խորհրդարանից, որ սկզբունքով ճիշտ վայրն է այս հարցերի արծարծման:
Ի վերջո քաղաքական մեծամասնությունը, այս դեպքում` ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, միասնաբար կարող էին քվեարկությամբ, հետ քննարկման, տապալելու բարեփոխումների որոշումը:
Քննարկումից խուսափումը ԱԺ բաղադրիչ ուժերի, այսինքն նաեւ նրանց ընտրած ժողովրդային զանգվածի տեսակետի անտեսումն է: Իսկ անտեսումը ընդհանրապես ընկալվում է իբրեւ բացասական դիրքորոշում, մանավանդ երբ օրենքով սահմանված կետի հիման վրա քաղաքական միավորման կողմից առնված կարեւոր քայլի է վերաբերվում։
Քաղաքական մշակույթ ձեւավորվում է եւ կայանում հարցերի համատեղ քննարկումներով, առարկությունների դիմաց հակաառակություններ ներկայացնելով, քվեարկելով, ընդունելով կամ չընդունելով:
Խորհրդարանական մեծամասնության այս պահվածքն է, որ ստիպում է հարցի քննարկումը շարունակել արտախորհրդարանական միջավայրերում, քաղաքացիական շարժումներով, ցույցերով, բողոքի դրսեւորումներով: Մինչդեռ, ԱԺ համապատասխան նիստը ճիշտ վայրն էր կենսաթոշակային բարեփոխումների մասին բոլոր տեսակետները լսելու եւ դրանք քննարկման ենթարկելու: Որից հետո միայն քվեարկությամբ որոշելու: Քաղաքական մեծամասնության արձանագրած բացակայությունը մղում է հարցերի արծարծման արտախորհրդարանական եղանակների որդեգրմանը: Ընդդիմություն կազմող խորհրդարանական ուժերը փաստորեն հայտարարու մ էին. «Շարունակելու ենք պայքարել այս համակարգի դեմ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ցանկացած միջոցով (օգտագործելով ՀՀ ԱԺ նոր արտահերթ նիստ հրավիրելու, սահմանադրական կարգով բողոքարկումներ իրականացնելու, ցուցական միջոցառումներ կազմակերպելու, քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունները համախմբելու և աջակցելու, Հայաստանի կառավարության նկատմամբ հանրային ճնշումները ուժեղացնելու և այլ միջոցներով):)»:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.