23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հունվարի 6-11-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություններ կկատարի Պերու, Պանամա և Կուբա։
Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից, նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները վերոհիշյալ երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը իր ոչ պաշտոնական` 2nd.am կայքին:
Պարոն նախագահ, չնայած մոտենում են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները, հանրությունը և մամուլը շարունակում են քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի օրերս անցկացրած մամուլի ասուլիսը: Հետաքրքիր է իմանալ՝ հնչե՞լ են արդյոք այդ ասուլիսի ընթացքում այնպիսի պատասխաններ կամ մեկնաբանություններ, որոնք գրավել են Ձեր ուշադրությունը:
Այսօր կկենտրոնանամ մի դրվագի վրա: Իմ ուշադրությունը գրավեց վարչապետի տված պատասխանը լրագրողի հարցին՝ հանրապետությունում արդեն հինգ տարի շարունակվող շինարարական ծավալների անկման պատճառների մասին: Քանի որ վարչապետի բացատրությունը ոչ մի ընդհանուր բան չուներ իրականության հետ (ինչպես և այդ մամլո ասուլիսում հնչած շատ այլ բացատրություններ), ես կփորձեմ ինքս պատասխանել այդ հարցին:
Այսպիսով, ինչու՞ են շինարարության ծավալները հինգ տարի անընդմեջ անշեղորեն անկում ապրում:
1. Բնակչության մասսայական ելքը Հայաստանից (թվերը չեմ նշում, որպեսզի չփչացնեմ բոլորի տոնական տրամադրությունը): Հեռանում են նոր բնակարանների պոտենցիալ գնորդները՝ կրճատելով պահանջարկը անշարժ գույքի շուկայում: Դրա հետ մեկտեղ, հեռացող ընտանիքների բնակարանների մի մասը անխուսափելիորեն հայտնվում է երկրորդական շուկայում՝ ձևավորելով առաջարկի ավելցուկ: Անշարժ գույքի պահանջարկի և գնի անկումը լրջորեն խաթարել են շինարարության ոլորտի ներդրումային գրավչությունը: Թվարկված պատճառներով էլ չի գործում հետաձգված բնակարանային պահանջարկի էֆեկտը 2009 թվականի ճգնաժամի սուր փուլից հետո:
2. Հիփոթեքային վարկավորման պայմանների նշանակալի վատթարացումը, եթե դեռ կարելի է այն հիփոթեք կոչել: Պարզապես համեմատեք 2004-2007 թվականների և այսօրվա պայմանները, և կհասկանաք, որ խելքը գլխին ու սթափ մտքով մարդկանցից քչերը կհամարձակվեն օգտվել այդպիսի “հիփոթեքից”: Եվ սրանում բանկերը մեղք չունեն: Նրանք այդպես են արձագանքում տնտեսության ընդհանուր իրավիճակին և գրավադրված անշարժ գույքի խնդրահարույց լիկվիդայնությանը: Հավելեք այս ամենին նաև աղքատ բնակչության էական աճը, մարդկանց, ովքեր երազել անգամ չեն կարող բնակարան ձեռք բերելու, էլ չասենք՝ հիփոթեքից օգտվելու շանսերի մասին:
3. Մեր քաղաքացիների տրամադրությունը: Ապատիան, անելանելիության զգացումը, երկրի հեռանկարի նկատմամբ հավատի բացակայությունը այն աստիճանի են հասել, որ դառնում են մարդկանց վարքագծի և մոտիվացիայի վրա ազդող կայուն գործոն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մնացած բնակչության ուղիղ 40 տոկոսը մտադիր է ընդմիշտ տեղափոխվել այլ երկիր առաջին իսկ հնարավորության դեպքում: Հեռանալուն հակված մարդը երբեք անշարժ գույք ձեռք չի բերում այն երկրում կամ քաղաքում, որն ուզում է լքել: Նույնը վերաբերում է նաև նոր բիզնես ձեռնարկելուն:
Ահա սրանք են շինարարության ծավալների կայուն անկման հիմնական պատճառները: Ամեն ինչ ավելի քան պարզ է ու հասկանալի (բայց ոչ՝ մի քանի հատուկ “շնորհալիների” համար): Եվ սրա մեղավորը նախորդ կառավարությունը չէ, և ոչ էլ հաստատ՝ ինչ-որ այլմոլորակայիններ: Ճգնաժամն էլ արդեն վաղուց կապ չունի: Այնպես որ պատասխանատվությունից այստեղ հնարավոր չէ խուսափել: Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել: Եթե հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի կառավարության և ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է: Հավանաբար, գործ ունենք բանականության և բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ: Ամեն դեպքում, թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար:
Հ.Գ. Հավանաբար շուտով կսկսեն վնգստալ հաստիքային և արտահաստիքային մոսկաները: Հետաքրքիր է, դա տեղի կունենա մինչև՞ Նոր Տարին, թե՝ հետո:
Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Հայտնում եմ բոլորին, որ այսօր ես պատգամավորական մանդատս վայր դնելու մասին դիմումս եմ ներկայացրել Ազգային Ժողովի նախագահին: Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ Ժառանգության գործընկերներին: Պատճառներն ամենևին էլ քաղաքական չեն, զուտ ներքինխոհանոցային են, հետևաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում:
Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»,-գրել է Թևան Պողոսյանը:
Օրերս մի նեղ շրջանակում Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը ոչ մի խնդիր չունի Սերժ Սարգսյանի հետ, իր միակ խնդիրն է՝ հասնել նրան, որ Սերժ Սարգսյանն ազատվի Տիգրան Սարգսյանից, որից հետո ԲՀԿ-ն կարող է և մտնել կոալիցիա։ Ի դեպ, վերջին օրերին վարչապետ-ԲՀԿ պայքարը նորից սրվել է, և դա սկսվել է այն բանից, որ Տիգրան Սարգսյանի և Ծառուկյանի միջև եղել է պայմանավորվածություն, որ «տելեներով իրար չեն կպնելու», սակայն պայմանավորվածությունը խախտվել է, ու սկսվել են փոխադարձ հրետակոծությունները։ Դա է պատճառը, որ ԲՀԿ-ական լրատվամիջոցները հիշել են «Նաիրիտը», օֆշորը, սկսել են եթեր տալ կառավարության առջև ակցիաներ անողներին և անգամ փողոցներում են հարցում անում, թե՝ ձեր կարծիքով ինչ վիճակում է երկրի տնտեսությունը:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։
Սպասումները, որ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի մերձավոր, ոչ անհայտ Հովհաննես Թամամյանը պետք է ազատվեր համաներման ժամանակ, չիրականացան. իշխանությունները վերջինիս մի «ուրիշ ձև չէին ներել»:
Ըստ թերթի աղբյուրների` իշխանությունների սիրտը կակղացրել, Թամամի համար «մի ուրիշ ձև» բարեխոսել է օրերս Հայաստանում գտնվող ոչ անհայտ ախալքալաքցի Նորոն` Նորիկ Թևանյանը, որի միջոցով էլ իր ողջ կարիերան կառուցել էր նույնպես ախալքալաքցի Հովիկ Թամամյանը: Թևանյանի միջնորդությունից հետո դատարանը վաղաժամկետ պայմանականով ազատեց Թամամյանին, իսկ վաղաժամկետը վերջին տարիներին հազվադեպ մարդկանց նկատմամբ են կիրառում:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
ԱԺ ՀԱԿ խմբակցությունը 2013թ. ավարտում է մեկ լուրջ ձեռքբերմամբ. այն կրկին միավորված է։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը, որ տարաձայնությունների պատճառով տևական ժամանակ խզել էին իրենց կապը խմբակցության հետ, սկսել են մասնակցել ՀԱԿ նիստերին ու ակտիվ համագործակցել իրենց գործընկերների հետ։
Երեկ էլ տեղի է ունեցել Աժ ՀԱԿ խմբակցության տարեվերջյան ամփոփիչ նիստը։ Կոնգրեսի 7 պատգամավորները միասին ստորագրել ու շրջանառության մեջ են դրել «Արտակարգ դրության ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխումներ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որով առաջարկում են բացառել ԶՈՒ ներգրվածությունն արտակարգ դրության ժամանակ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Ղազախստանի նախագահը հատուկ կարծիք կցելով ՀՀ-ի ՄՄ-ի անդամակցության ուղղությամբ ճանապարհային քարտեզի փաստաթղթի տակ ստորագրելուց, հստակեցման առումով կարեւոր քայլ արեց։ Այս խնդրի հստակեցումը խորհրդարանական լսումներին առաջինն արծարծեց ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, որն այնպես էլ պատասխան չստացաւ:
Առաջին անգամ չէ, որ ՄՄ-ի անդամ եւ Բաքվի հետ հատկապես տնտեսական գերշահութային հարաբերությունների մեջ գտնվող երկրների ներկայացուցչիները նման վերապահումներով հանդես են գալիս ՀՀ-ի ՄՄ-ի անդամակցության գործընթացում։ Նույնքան պարզ է, որ Բաքուն ճիգ չի խնայելու նման դրսեւորումների ապահովմամբ խոչընդոտելու ՀՀ-ի ՄՄ միացումը կամ աւելի ճիշտ` ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետի ճշտումը, Արցախը թե՜ իրողապես եւ թե՜ իրաւական գետնի վրա դուրս թողելով ՄՄ-ի սահմաններից։ Բաքվի ռազմավարությունը այս հարցում ՀՀ-ի մեկուսացումն է թե՜ ասոցացման համաձայնագրի շրջանակներից եւ թե՜ ՄՄ-ից։ Այլ խոսքով ոչ միայն «ե՜ւ ե՜ւ»-ի չաշխատելը այլ նաեւ` «կամ կամ»-ինը։ Նման կարգավիճակի բանաձեւը գուցե լինի ո՜չ սա, ո՜չ նա։ Կամ էլ մեկուսացման առումով թե՜ թե՜:
Պարզ է, որ ՀՀ-ի կողմից որդեգրված բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը որոշակի խոչընդոտների է հանդիպում։ Բայց կա ի վերջո առաջնայնության խնդիր եւ այս դեպքում Արցախի ներկա իրողության ընկալման խնդիրն է այս կամ այն միության կողմից։ Նույն հարցը կարելի էր տալ նաեւ ԵՄ-ին, իմանալու համար որ խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը ի՞նչպես էր ընկալելու արցախյան տարածքը։
Նախագահ Պուտինը դեռեվս իր խոսքը չի ասել։ Այսուհանդերձ, ՀՀ-ի ՄՄ մուտք գործելու դեպքում արցախյան կարգավիճակը ընդհանրապես քննարկման թեմա չպետք է դառնա։ Այս առումով ուղենշային է Ստեփանակերտի դիրքորոշումը, որը արտահայտել է ԼՂՀ վարչապետը:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի պնդմամբ, ճիշտ չեն քննարկումները, թե ինչ է լինելու Արցախի «ճակատագիրը» Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու դեպքում:
Վարչապետի խոսքով, Արցախի ու Հայաստանի միջև մաքսակետի գոյությունը բացառվում է:
«ՄՄ երկրները դեռևս նախնական պլանավորման ու բանակցությունների փուլում են, բնականաբար, նրանք տեխնիկական մի շարք հստակեցումների կարիք ունեն: Բայց մի բան միանշանակ է՝ Արցախի սահմանները վիճարկման ենթակա չեն ոչ որևէ պետության, ոչ էլ պետությունների խմբերի կողմից»։
ՀՀ-ի հետ միաժամանակ Արցախի ներառումը ՄՄ, տարածքի հայապատկանության փաստացի ընդունումը կլինի ՄՄ-ի պետությունների կողմից։ Ռազմավարական գետնի վրա գուցե աւելի նպատակահարմար լիներ, որ ԼՂՀ իբրեւ անկախ միավոր ՀՀ-ի հետ առընթեր ունենար ճանապարհային քարտեզ միանալու ՄՄ-ին։ Սա աւելի համահոնչ էր դեպի միջազգայն ճանաչում ուղղվող Արցախին։ Սակայն ՀՀ-ի հետ համատեղ Արցախի ներառումը ՄՄ-ին արդեն իսկ փաստում է, որ Արցախն իր ներկա սահմաններով ՄՄ-ի անդամ պետությունների համար դուրս է ադրբեջանական տարածքից։ Սա արդեն կարող է դիտվել դեպի իրաւական ճանաչում գրանցվող գործնթացներում կարեւոր շրջադարձ։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Երեկ Կապի և տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել «Գնումների աջակցման կենտրոն» պետական կազմակերպության այլևս նախկին պետ Արթուր Առաքելյանը:
Առաքելյանը Գագիկ Բեգլարյանի մտերիմներից է, նրա հավատարիմ անձանցից մեկը. խելացի պատրաստված չինովնիկ, որը իրականում ղեկավարում էր «Գնումների աջակցման կենտրոն»-ը դեռ այն ժամանակ, երբ կառույցի փաստացի ղեկավարը ներկայիս նախարարի կրտսեր եղբայրն էր՝ Հակոբ Բեգլարյանը: Թե ինչքանով էր դա վարչապետ Սարգսյանի կամքի շրջանակներում, այլ հարց է:
Ինչ վերաբերվում է 2000 թվականից կառույցում պաշտոնավարող, փոխնախարար Հրանտ Բեգլարյանին, նա ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Բեգլարյանը փորձառու չինովնիկ է, հաջողակ բիզնեսմեն. նա անգործ չի մնալու:
Մեր ունեցած տեղեկությամբ, նա նշանակվելու է Կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալ:
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Պեկին): Այս մասին հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից:
Նշենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարազատ եղբայրն է:
«Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը նախօրեին փակ քվեարկության ընթացքում որոշել էին դեկտեմբերի 26-ին հաշվիչ հաձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել՝ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած գազային նվաստացուցիչ համաձայնագրերի քվեարկության, մեղմ ասած, վիճահարույց արդյունքները և կազմակերպչական այլ հարցեր քննարկելու համար։ Հաշվիչ հաձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, սակայն, մեզ հետ զրույցում հայտարարեց, թե այդ նիստին չի մասնակցելու, քանի որ այն անօրինական է և դրա նպատակը չի հասկանում։ «Սովորաբար հաշվիչ հաձնաժողովն աշխատում է, երբ տեղի է ունենում հերթական կամ արտահերթ նստաշրջան։ Այլ ժամանակ հաշվիչ հաձնաժողովը որևիցե բան չունի անելու։ Ի՞նչ նիստ են անում… երևի պարապ են, անում են՝ իրենց գործն է։ Նման օրակարգով նիստ գումարելն անհիմն է։ Ի՞նչ է նշանակում 72 պատգամավորի քվեարկությունը ինչ-որ մարդիկ դնեն հարցականի տակ և փորձեն վիճարկել՝ օրինական են դրանք, թե ոչ։ Դա հաշվիչ հաձնաժողովի գործը չէ: Եթե այդ ուժերը ուզում են, կարող են, եթե օրենքը թույլ է տալիս, դիմեն համապատասխան մարմինների: Հաշվիչ հանձնաժողովը չպիտի որոշի՝ մարդիկ օրինական են քվեարկել, թե՝ ոչ: Սուքիաս Ավետիսյանի հետ «ՀԺ»-ի զրույցը, մեղմ ասած անակնկալ ընթացք է ստացել»։
-Պարոն Ավետիսյան, ոչ իշխանական ուժերը նշում են, որ քվեարկության ժամանակ դահլիճում հաձնաժողովի 7 անդամներից 2-ն են եղել, հաձնաժողովը նիստ չի գումարել, քվորում չի ունեցել և քվեարկության վերաբերյալ որոշում չի կայացրել, ուստի, քվեարկությունն անօրինական է։
-Նախ՝ հաձնաժողովի անդամներից երկուսը չէ, երեքն են եղել դահլիճում և երկրորդ՝ որևիցե տեղ չի ասվում, որ եթե հաձնաժողովի անդամների մի մասը դուրս են գալիս, մյուս անդամներն իրավունք չունեն ձայների բանավոր անվանական հաշվում կատարել։
-Իսկ որ ասում եք՝ երեքն են եղել հաձնաժողովից, ովքե՞ր են եղել։
-Ես, Խաչատրյան Իշխանը, Հովհաննիսյան Արայիկը։
-Բայց Արայիկը հաշվիչ հաձնաժողովի անդամ չէ։
-Ո՞վ ասեց, Արայիկը հաշվիչ հաձնաժողովի անդամ է, որը փոխարինում է Վարդապետյան Տաճատին։
-Բայց չի եղել նման փոփոխություն։ Ե՞րբ է եղել նման փոփոխություն։
-Այդ փոփոխությունը եղել է արտահերթ նստաշրջանը սկսվելուց առաջ։
-Ո՞ր արտահերթը։Այս վերջին։ Բայց նման բան չի հրապարակվել, ոչ ոք չի իմացել։
-Հրապարակողը ես չեմ։ Դա եղել է, ու ինձ այդ փաստաթուղթը հասել է, որ հաձնաժողովում տեղի է ունեցել փոփոխություն։
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.