25.01.2021 | 11:10

23.01.2021 | 14:10

23.01.2021 | 13:10

23.01.2021 | 12:10

23.01.2021 | 11:10

22.01.2021 | 15:10

22.01.2021 | 14:10

22.01.2021 | 13:10

22.01.2021 | 12:10

22.01.2021 | 11:10

21.01.2021 | 15:10

21.01.2021 | 14:10

21.01.2021 | 13:10

21.01.2021 | 12:10

21.01.2021 | 11:10

20.01.2021 | 14:10

20.01.2021 | 13:10

20.01.2021 | 12:10

20.01.2021 | 11:10

19.01.2021 | 15:10

19.01.2021 | 14:10

19.01.2021 | 13:10

19.01.2021 | 12:10

19.01.2021 | 11:10

18.01.2021 | 15:10

18.01.2021 | 13:10

18.01.2021 | 12:10

18.01.2021 | 11:10

16.01.2021 | 15:10

16.01.2021 | 14:10

16.01.2021 | 13:10

16.01.2021 | 12:10

16.01.2021 | 11:10

15.01.2021 | 15:10

15.01.2021 | 14:10

15.01.2021 | 13:10

15.01.2021 | 12:10

15.01.2021 | 11:10

«Հրապարակ». Երեկ Ազատության հրապարակում կազմակերպված ՀԱԿ հանրահավաքին մասնակցում էր դերասան, երգիծական հեռուստահաղորդումներից բոլորին հայտնի Հովհաննես Ազոյանը` Հովոն: Նա նույնիսկ հարթակ բարձրացավ և ջերմ բարևեց Խաչատուր Սուքիասյանին: Ազոյանը երևի որոշել է փորձել ընդդիմադիրի փշոտ ու դժվարություններով լեցուն դերը: Օրեր առաջ նա այցելել էր նաև Մաշտոցի պուրակ: Իսկ հեռուստատեսությունում չեն սիրում ակտիվ և հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցողներին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած տվյալները ներկայացրեց Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը. ԽՍՀՄ տարիներին Հայաստանն ուներ շուրջ 27 հազ. գիտնական, այժմ այդ թիվը 4.5 հազ. է: Այդ կտրուկ անկումը տեղի է ունեցել 1990-ական թվականներին, բայց վերջին տասնամյակում նույնպես գրանցվել է կայուն անկում` տարեկան միջինը 250 մարդ.
«Եթե այսպես շարունակվի, մենք կանգնելու ենք վթարի առաջ: Մենք կարիք ունենք գիտությունը դարձնել գրավիչ և երիտասարդների ներհոսք ապահովել, իսկ դա հնարավոր չէ իրականացնել ֆինանսավորման այն պայմաններում, ինչը մենք ունենք»,- ասաց նա` հավելելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով` մենք գիտության ամենավատ ֆինանսավորում ունեցող երկրներից ենք:
Արթուր Իշխանյանը այն գիտնականներից մեկն է, որոնք ակտիվորեն փորձում են ելք գտնել ստեղծված իրավիճակից: Նրանց պահանջով ստեղծված «պահանջում ենք գիտության ֆինանսավորում» խումբը այսօր քննարկումների մեջ է, փորձելով հստակեցնել անելիքները, սակայն, ցավոք ներսում եղած խմորումներն ու անհամաձայնությունները լուրջ ու դրական արդյունքի չեն բերում:
Ըստ Իշխանյանի, Երիտասարդները ասպիրանտուրայի պաշտպանությունից հետո կամ այլ ոլորտներ են գնում, կամ արտագաղթում են: Գիտնականի միջին տարիքը ողջ աշխարհում մոտ 40 է, այն դեպքում, երբ Հայաստանում այն 2000 թ.-ին 48 էր, 2008 թ.-ին` 58 էր, իսկ հիմա՝ 60: Սա նշանակում է, որ մեր գիտությունը երիտասարդության ներհոսք չունի»:
Գիտնականի պնդմամբ` այս թիվը ահազանգող թիվ է, քանի որ նշանակում է, որ մի 5 — 6 տարի անց նրանք բոլորն անցնելու են թոշակի և մենք ունենալու ենք գիտության մակարդակի սարսափելի անկում:
Իշխանյանը հույս ունի, որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններին իրենք համախմբված կգործեն, ու կարծում է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ձևավորվելիք խորհրդարանը լուծի ոլորտի ֆինանսավորման հարցն ու առհասարակ ոլորտի խնդիրները: Ցանկացած վրիպում կամ հապաղում Հայաստանում գիտությանը կստիպի սլանալ դեպի անդունդ:
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել,
Ըստ, որի Սյունիքի մարզում «Ժառանգության» նախընտրական շտաբի ստեղծման համար Գորիս մեկնած Զարուհի Փոստանջյանի և «Ժառանգության» Գորիսի ստորաբաժանման ակտիվիստների առջև Սյունիքի մարզային իշխանությունները խոչընդոտներ են հարուցել.
«Գորիսում քաղաքացիները, ովքեր «Ժառանգության» շտաբի հիմնադրման համար տարածք էին տրամադրել, ինչ-ինչ իշխանական ճնշումներից հետո խնդրել են վերադարձնել իրենց տարածքի բանալիները և հանել շտաբի վրա փակցված «Ժառանգության» լոգոնշանը:
Ակնհայտ է, որ բացի իշխանությունների միջամտությունից նշված քաղաքացիները որևէ այլ պատճառ տարածքի տրամադրումից հրաժարվելու համար չէին կարող ունենալ»
«Ժառանգությունը տեղեկացնում է, որ բայցի այդ, Փոստանջյանը պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել է Սյունիքի մարզպետ, ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ գտած Սուրեն Խաչատրյանին, և պարզաբանումների փոխարեն հայհոյախառն արտահայտություններ է ստացել:
«Ժառանգությունը» իր տարածած հաղորդագորության մեջ խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետի պահվածքը, ինչպես նաև ԿԸՀ և իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում վերը նշված փաստի վրա և պահանջում ապահովել բոլոր քաղաքական ուժերի համար նախընտրական մրցակցային հավասար պայմաններ:
«Հայկական ժամանակ». Երկար տարիներ շրջող լուրերն այն մասին, թե սերժանտական վարչախումբը Զավախքից մարդկանց բերում`Հայաստանում գրանցում և օգտագործում է որպես ընտրակեղծիքի հուսալի ռեսուրս, երեկ պաշտոնական հաստատում ստացան:
Երևանի թիվ 11 ընտրատարածքում հայտնաբերվել է բնակարան, որտեղ գրանցված շուրջ հարյուր Վրաստանի քաղաքացիներ Հայաստանում ընտրական իրավունք են ձեռք բերել: Ոստիկանությունը փաստը հաստատում է և դա բացատրում հայրենասիրական մոտիվներով: Լև Տոլստոյը այս սորտի հայրենասերների մասին ասել է ժամանակին:
Հայաստանյան ընդդիմության շարքերում սկանդալ է հասունանում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Հայ ազգային կոնգրեսին մեղադրել է իշխանությունների հետ գաղտնի պայմանավորվածությունների մեջ:
Պատճառը «Առավոտ» օրաթերթում հրապարակված տեղեկությունն էր, որ Էրեբունիի նախկին թաղապետ, հանրապետական, թիվ 13-ում պատգամավորի թեկնածու Մհեր Սեդրակյանը («Թոխմախի Մհեր») օրերս հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդու` թիվ 12 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ: Մհեր Սեդրակյանը թերթի հետ զրույցում հաստատել էր հանդիպման փաստը:
news.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով հանդիպման փաստը` Ստեփան Սաֆարյանը նշեց. «Փաստացի գնահատում եմ որպես ոչ միայն տեղեկություն, այլեւ հաստատված փաստ, որը հաստատել է նաեւ Մհեր Սեդրակյանը, եւ վկայել է իր եւ ՀԱԿ-ի թեկնածուի միջեւ պայմանավորվածությունների մասին: Պայմանավորվածությունը հետեւյալում է` թիվ 13 ընտրատարածքում չեն խոչընդոտում եւ ձայներ չեն գողանում թե մեծամասնական, թե համամասնական ընտրակարգով Մհեր Սեդրակյանի «40 հազար» ձայնից, եւ դրա դիմաց դիմաց առաջադրվում են թիվ 12-ում եւ ցանկալի է համարվում նրանց հաղթանակը»:
Սաֆարյանը նշեց, որ համոզված է պայմանավորվածությունների գոյության մեջ: «Հիմք եմ ընդունում Մհեր Սեդրակյանի բավական ուշագրավ բացահայտումը»,- նշեց պատգամավորը:
ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը news -am- ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ստեփան Սաֆարյանի` Հայ ազգային կոնգրեսին ուղղված մեղադրանքները բավական երկար պատմություն ունեն, ինչը համարում է հերյուրանքների մակարդակին հասնող մեղադրանքներ: «Շատ ցավում եմ դրա համար` հաշվի առնելով, որ մենք երբեք քննադատություն թիրախ չենք դարձրել որեւէ այլ քաղաքական ուժի, բացի ՀՀԿ-ից: Ես ափսոսանք եմ հայտնում նրա նման հայտարարությունների եւ առհասարակ նման կեցվածքի համար»,- ավելացրեց Վլադիմիր Կարապետյանը:
Նշենք, որ թիվ 12 ընտրատարածքում առաջադրվել են «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը, ՀՅԴ-ական Կառլեն Գեւորգյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ՕԵԿ-ական Ռոբերտ Մասումյանը, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանն ու Տիգրան Տեր-Պետրոսյանը, իսկ թիվ 13 ընտրատարածքում ՀՀԿ-ականներ Սարգիս Հակոբյանն ու Մհեր Սեդրակյանը, ՀԱԿ անդամ Մանուշակ (Վիոլետա) Պետրոսյանը:
news.am
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Սինգապուրի Հանրապետություն եզրափակվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Հանրապետության ղեկավարն այսօր նրանց հանդիպել է Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Նախագահի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:
Սամվել Ալեքսանյանը, որը թիվ 7 ընտրատարածքում պայքարելու է Նիկոլ Փաշինյանի դեմ, գործուն քայլեր է ձեռնարկում իր ունեցած օբյեկտներում նոր աշխատատեղեր բացելով: Նրա հովանու տակ գործող «Սևանի հաց» կոչվող արտադրամասերում նոր ընդունված աշխատողներին ասում են, որ ընդունելու պայմանը մեկն է, որ նրանք ընտանիքներով քվեարկեն Ալեքսանյանի օգտին և նաև` իրենց ձայնը տան Հանրապետական կուսակցությանը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի անունը կուսակցության համամասնական ցուցակից ջնջել է անձամբ Ռոբերտ Քոչարյանը: «Ըստ մեր տեղեկությունների, Բոստանջյանը կուսակցության գրասենյակում համապատասխան դիմում է գրել, ստորագրել, նույնիսկ գույքի և եկամուտների հայտարարագիր ստորագրել: Այս ամենն ասում ենք այն պատճառով, որ սկզբնապես որոշված է եղել, որ Բոստանջյանը պետք է ընդգրկվի կուսակցության համամասնական ցուցակում: Եթե այդպիսի որոշում չլիներ, նրան ուղղակի կարող էին ասել, որ քեզ չենք ընդգրկելու ցուցակ, և իմաստ չունի զբաղվել ավելորդ թղթաբանությամբ: Բայց երբ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը համամասնական ցուցակի նախնական տարբերակը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի հաստատմանը, վերջինս ջնջել է Բոստանջյանի անունը:
Քոչարյանը Բոստանջյանին չի ներել փետրվարի սկզբին ասուլիսներից մեկում արված այն հայտարարության համար, ըստ որի ԲՀԿ-ն առիթ չունի չսատարելու նախագահին: «Մենք ունենք փաստաթուղթ, իսկ մենք միշտ հարազատ ենք մեր կողմից ստորագրված փաստաթղթին»,- ասելէր Բոստանջյանը` նկատի ունենալով մեկ տարի առաջ ստորագրված կոալիցիոն հուշագիրը:
Ւնչ վերաբերում է Վարդան Բոստանջյանին, ապա, մեր տեղեկություններով, նա խորհրդարանական ընտրություններից հետո կհայտարարի ԲՀԿ-ից դուրս գալու իր որոշման մասին: Ինչ իմաստ ունի լինել մի կուսակցությունում, որտեղ քեզ ոչ միայն չեն գնահատում, այլև ընդհակառակը` պատժում են դասը վատ սերտելու համար»,- գրել է թերթը:
ՀՀ-ի 41 ընտրատարածքներում մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուների շուրջ արդեն իսկ նոր ինտրիգների ու խմորումների ալիք է բարձրանում: Լավ տղերքը ձեռքները մինչև արմունկները «քշտած» փորձում են բոլոր «օկրուգներում» էլ լավ գործ արած լինել, թե հարազատ կուսակցության, ու թե՝ տվյալ տարածքի մեծամասնական ընտրակարգով հայտ ներկայացրած թեկնածուի համար: Իսկ նրանցից շատերի համար պատգամավորի մանդատ ունենալը, և՛ թասիբի, և՛ պրինցիպի հարց է: Թեև խայտառակ բան է, որ թասիբը, նամուսն ու պրինցիպը օգտագործվում են ոչ այն իմաստով ու նպատակին հասնելու համար գործի է դրվում դեմագոգիական հնարքներն ու սադրանքները:
Մի խոսքով, չխորանալով, հասարակության համար արդեն զզվելի ու անտանելի դարձած այս կամ այն քաղաքական գործիչի լիրիկական բնույթի առատ խոստումների ու Աղայանի հեքիաթները հիշեցնող դրվագների մեջ, միանգամից ասենք, որ Հայաստանի գրեթե բոլոր ընտրատարածքներում մեծամասնական կարգում «բոյ բեզ պրավիլի» -ն սկսված է…
Այս ֆոնի վրա բավականին լուրջ, և թեժ զարգացումներ են հասունանում հատկապես թիվ 23 և 25 ընտրատարածքներում, ուր հիմնական «կռիվը», (գուցեև նախապես պայմանավորված), ընթանալու է հիմնականում դեռևս կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Այսպես, թիվ 23 ընտրատարածքում, ուր առաջադրված թեկնածուները հինգն են՝ Կարեն Բոթոյան ՕԵԿ, Պետրոս Համբարձումյան անկուսակցական, Վարդան Ջհանգիրյան (Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը) ՀԱԿ, Էդուարդ Սահակյան ԲՀԿ, Սմբատ Սիմոնյան անկուսակցական իրար դեմ պայքարելու են, խաղի ոչ նախատեսված կանոններով:
Արդեն իսկ երևում են առաջին ծիծեռնակաները. այս ընտրատարածքի հետ կապված, արդեն իսկ մեծ «բազար» է սկսվել ՀԱԿ առաջնորդ ԼՏՊ-ի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ոչ թե՝ ԱԽՔ Բաղդասարյանի, այլ ՀՀԿ-ի ղեկավարության միջև, քանի որ Կարեն Բոթոյանը իրականում գիտակցական և «ծագումնաբանական» ոչ մի կապ չունի ՕԵԿ-ի հետ: Ավելին, Կարեն Բոթոյանի տանիքը «Եւրոպա» ընկերության հայտնի Սերգեյ Մանուկյանն է`շինանյութի Սերգեյ, որի կապերը գնում — հասնում են դեպի ուժային լուրջ կառույցներ, դրա հետ մեկտեղ քրեական լուրջ հեղինակությունների շրջանակ`ընդ որում, ոչ միայն ՀՀ- ի, այլև ՌԴ-ի և արտերկրի: Կարճ ասած, ԲՀԿ գումարած ՀԱԿ, միասնությանը այստեղ պետք է ջանք ու եռանդ չխնայի շինանյութի Սերգեյի փեսա`Կարեն Բոթոյանին, այսինքն՝ «մաքուր» իշխանական թեկնածուին խաղից դուրս մղելու համար: Գործարար Սերգեյ Մանուկյանը, այս պահին կոպիտ ասած «վիզ» է դնում իր փեսային խորհրդարան ուղարկելու համար, թեկուզ ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին ապացուցելու, որ Կարեն Բոթոյանի ծննդավայր Վարդենիս քաղաքից, Վարդենիսցի Սմբատ Սիմոնյանը, ով ի դեպ, ԲՀԿ տարծքային կառույցի ղեկավարն է, այլ ոչ թե անկուսակցական ինչպես ներկայացված է, ի վիճակի չէ իշխանական պրոյեկտի դեմ որևէ «խաղ տալու»:
Իսկ թե ինչ դուրս կգա, այս անհասկանալի, ու ինչ-որ տեղ նաև լավ էլ տեղը- տեղին ծրագրված խաղից, առայժմ կարծիք հայտնելուց ձեռնպահ կմնանք, քանի դեռ պատգամավորության թեկնածուների, ու նրանց «պապաների» միջև առաջին ռաունդը դեռ ավարտված չէ:
Ի դեպ մեկ երկու խոսք էլ երկրորդ պլանի խաղացողների մասին. ԲՀԿ-ի թեկնածուն՝ Էդուարդ Սահակյանը Սևանի Ապակու ( Կապրոնի) գործարանի տնօրենն է և սևանցիների կարծիքով այն տարիքում, որ արդեն կորցրած պիտի լինի մտածելու ու գործելու ողջ կարողությունները: Բացի այդ նա իր տան շեմին սպանված Արարատցի հեղինակություն Մարզոյի՝ Մարզպետունի Պետրոսյանի ազգականն է: Իսկ ինչ վերաբերվում է թիվ 25 ընտրատարածքին, ապա այստեղ խորհրդարանական ընտրություններն այնքան էլ կարևոր չեն, մեծ հաշվով, կռվախնձորը Կոտայքի մարզպետի աթոռն է:
Լուրեր են պտտվում, որ գործող ԲՀԿ-ական պատգամավոր Մխիթար Հարությունյանը, որի սանիկ ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանը, առաջադրվել է թիվ 25-ում, ամեն գնով մանդատ է ձեռք գցելու, ոչ թե նրա համար, որ իր ապագան առանց պատգամավորական մանդատի չի պատկերացնում, այլ միայն նրա, որ վերջինս իր ԲՀԿ-ական մանդատի գնով` այսինքն հաղթանակած ձայների հաշվին իրականություն դարձնի Մխոյի մանկության երազանքը, ու վերջինիս նստեցնի մարզպետի աթոռին:
Սա իհարկե ԲՀկ-ական հովերի մասով, իսկ ինչ վերաբերվում է նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածուներ ՀԱԿ- ական Սասուն Միքաելյանին ու ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանին, ապա այս երկուսի միջև հիմնական սկանդալը գնալու է փողի ու ռեսուրսի արանքում, քանի որ ըստ ճշտվող լուրերի Մանուկ Վարդանյանն արդեն իսկ իր քսակը բացել է ու…տակն ու վրա է արել թիվ 25-ի խաղացողների խաղաթղթերը, որոնց հաշվարկները բոլորովին այլ ուղղությամբ էին գնում, ինչի մասին կխոսենք մոտ ապագայում` ներկայացնելով նաև մերօրյա հերոսների տեսակետները:
Անի Սուլթանյան
-
-
22.01.2021 | 03:10
Հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի դին -
20.01.2021 | 12:10
Պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը -
20.01.2021 | 03:14
Երեք պատճառ կա, թե ինչու է Հայաստանը գտնվում նման քաոսային և խառը իրավիճակում -
23.01.2021 | 01:10
ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը. դեսպան -
19.01.2021 | 11:10
«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Լավրովը կոչ է արել խուսափել ԼՂ վերաբերյալ հուզական հայտարարություններից -
18.01.2021 | 12:10
Եթե արցախյան խնդիրը կարգավորվել է, ապա ինչու՞ է Ադրբեջանի նախագահն ամեն օր հոխորտում հայ ժողովրդին և վիրավորում Հայաստանի իշխանություններին -
19.01.2021 | 03:10
Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին, ի՞նչ կարեւոր է. Հովիկ Աղազարյան -
19.01.2021 | 12:10
Առողջապահության նախարարությունը ղեկավարելու է Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Ավանեսյանը․ համաճարակաբան -
19.01.2021 | 02:10
Ո՞վ է խախտել անժամկետ զինադադարը Լեռնային Ղարաբաղում. Regnum -
18.01.2021 | 11:10
Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՀՀ ՄԻՊ
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.