23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ կայացել է ՀՅԴ ԳՄ-ի նիստը, որի ժամանակ որոշվել է, որ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին կփոխարինի Միքայել Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
Միքայել Վաղինակի Մանուկյան
Ծնվել է 1967թ. ապրիլի 10-ին Երևանում:
1986թ. ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձևավորում ֆակուլտետը: Նկարիչ:
2006 թ. Ավարտել է Պետական մանկավարժական ինստիտուտը։
1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ղարաբաղյան ազատամարտի սկզբից մասնակցել է պատերազմական գործողություններին:
1992-2002թթ. աշխատել է «Երկիր» օրաթերթում` որպես թղթակից, 2002թ.` ՀՅԴ Գերագույն մարմնում` կուսակցական կազմակերպական աշխատանքների պատասխանատու:
Պարգևատրվել է ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան» և ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալներով:
2002-2007թթ. և 2010-ից մինչ օրս ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահն է:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից::
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Պարզվում է՝ 2000-ականների սկզբին Հայաստանում շինարարական փուչիկ էր փչվում՝ ի վնաս մեր երկրի և տնտեսության հետագա զարգացման, իսկ Կենտրոնական բանկի նախագահը այդ «փուչիկի» վերաբերյալ ծպտուն չէր հանում։ Մյուս կողմից՝ պարզվում է, որ 10 տարվա ընթացքում՝ 1998-2008 թվականներին, Հայաստանի գլխավոր ֆինանսական կառույցը՝ Կենտրոնական բանկը, ղեկավարում էր խիստ անգրագետ և բարոյական կասկածելի որակներ ունեցող անձնավորություն, սակայն երկրի նախագահը այդ հանգամանքի վրա աչք էր փակում։ Եվ միայն այսօր՝ տարիներ անց, նրանք երկուստեք պարզեցին, թե ինչպիսի հրեշավոր թիմակիցներ են ունեցել և ինչպիսի տիտանական ջանքեր էին գործադրում՝ նրանց սխալներն ուղղելու համար։
Իհարկե, ճիշտ է Ռոբերտ Քոչարյանը՝ մեր բոլոր պետական ինստիտուտները (բացի բանակից) վարկաբեկված են։ Թե ով, երբ և ինչ լումա է ներդրել այդ վարկաբեկման գործում՝ մի կողմ թողնենք։ «Գազային» պատմությունից հետո, այո, էլ ավելի վարկաբեկվեց կառավարությունը։ Բայց մեզանում վարկաբեկվել է նաև քաղաքական պայքարը. և դրա պատճառներից մեկն էլ այն է, որ այն չի ընկալվում որպես բաց, ազնիվ, սկգբունքային պայքար։ Ընկալվում է կա՜մ որպես իշխանության մեջ գտնվող տարբեր «թայֆաների» կռիվ, որն, ի վերջո, ունի տնտեսական հիմք, կա՜մ որպես նախկին թիմակիցների ինչ-ինչ անձնական հաշիվների պարզաբանում, ժողովրդի լեզվով ասած՝ «հին մեռելների թաղում»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ոնց է երևում, որ Ռոբերտ Քոչարյանը շատ ազատ ժամանակ ունի։ Դա էլ մի բան չէ, քանի որ հարցազրույցներ տալը նրա համար դառնում է ամենալուրջ գործը։ Գուցե կարելի էր այդ ազատ ժամանակն օգտագործել՝ ինչ-որ բուհում դասախոսություններ կարդալով և կուտակված փորձն ուսանողներին փոխանցելով, ինչպես արվում է շատ երկրների նախկին նախագահների կողմից։
Առաջին հարցազրույցին չարձագանքեցինք՝ մտածելով, որ մարդը փորձում է արդարացնել իր պաշտոնավարման ընթացքում ծագած շատ խնդիրներ և պարզապես ուզում է ամանորյա հետաքրքրություն մտցնել ներքաղաքական կյանքում։
Անկեղծ ասած՝ Քոչարյանից սպասում էինք քաղաքական լուրջ վերլուծություն, անդրադարձ Մաքսային միությանը, Ասոցացման համաձայնագրին, ղարաբաղյան հիմնախնդրին։ Բայց նման ոչ մի բան, փոխարենը՝ օսկանյանական բառապաշարով մի ճառ` համեմված վիրավորական արտահայտչամիջոցներով։ Եթե ցանկություն չուներ բանավիճել, կարող էր դա չանել։ Մանավանդ եթե խոսքը հիմնավոր ու համոզիչ է լինում, մարդ, որպես կանոն, վիրավորական բառապաշարի օգնությանը չի դիմում»։
Նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարծում եմ, որ պարոն Քոչարյանն իր ասելիքը միանգամայն հստակ և ուղիղ է ասել՝ առանց ակնարկների: Իր ասածն այն էր, որ պարոն Տիգրան Սարգսյանը ապիկար վարչապետ է և փորձում է սեփական ձախողումների համար պատասխանատվությունը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա: Այն ուղղված էր բոլորին: Ինչպես միշտ, փոխհրաձգությունը տարվում է մեր հանրությանն ապակողմնորոշելու դաշտում և միանգամայն անվտանգ է այն նախաձեռնող կողմերի համար: Բանն այն է, որ երկուսն էլ գիտեն, թե որ գործոններն էին նպաստել իրականում Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ շրջանի շինարարական բումի առաջացմանը:
Պարոն Քոչարյանն իրավացի է ասելով, որ բումը եղել է, պարոն Սարգսյանն էլ, կարծում եմ, լավ իմանալով այդ բումի էությունը և այսօր, և այն ժամանակ՝ գերադասել է շրջանցել սուր անկյուններն ու իր հակափաստարկները կառուցել հայտնի տնտեսագիտական տեսությունների շարքային քաղաքացու համար մշուշոտ թեզերի հիման վրա: Այստեղ չեմ անդրադառնա Երևանի կենտրոնի վերակառուցման գործընթացին, որի արդյունքում տեղի հնաբնակներից շատերը իրենց մաշկի վրա զգացին հայրենի իշխանությունների «հոգատար ձեռքի» շոյանքը, իսկ հին Երևանից բան չմնաց, հակառակ այն այլ տեղում վերաշինելու վերաբերյալ տված խոստումին:
Առավել կարևոր գործոն էր այն համարյա կես միլիարդ դոլար գումարը, որը Քըրք Քըրքորյանի հիմնադրամի և ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի միջոցով ուղղվել էր Հայաստանի շինարարության ոլորտը և շինարարական բում առաջացրել: Այսինքն՝ շինարարության բնագավառի այս կտրուկ վերելքը ոչ այնքան իրական տնտեսական գործոնների հետ էր կապված, որքան Հայաստանին տրամադրված անհատույց ֆինանսական միջոցների հայտնությամբ: Եթե դրան հավելենք նաև այն փաստը, որ դոլարը այդ ընթացքում շատ ավելի թանկ էր, քան հիմա է, ապա շինարարական փուչիկի շատ նրբերանգներ տեսանելի կդառնան: Ի դեպ, տարօրինակ զուգադիպությամբ այնպես ստացվեց, որ պարոն Քոչարյանի պաշտոնավարման վերջին տարվա ընթացքում հիշատակված երկու հիմնադրամներն էլ սկսեցին մտմտալ իրենց գործունեությունը Հայաստանում ավարտելու մասին, իսկ դրամը կրկնակի թանկացավ՝ 2007թ. ընթացքում մեկ ԱՄՆ դոլարի համար տրվող 560-600 դրամ փոխարժեքն իջավ մինչև մեկ դոլարի համար 305-310 դրամ փոխարժեքի:
Զարմալի ներդաշնակություն կար գործադիրի և Կենտրոնական Բանկի գործողությունների մեջ: Անցյալ տարվա ընթացքում հիմնովին ոչնչացվեց Թատերական հրապարակի ավանդական ընդդիմադիր քաղաքական բևեռը և իշխանությունը խորհրդարանում ձևավորեց նոր ընդդիմադիր բևեռ՝ հանձինս իրենից արտազատված ԲՀԿ-ի և Դաշնակցության, որոնց այժմ խորհրդարանում, կամա թե ակամա, ընկերակցում են ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»:
Սա նշանակում է, որ հարմար պայմաններ են ստեղծվել, որպեսզի գործող իշխանությունը որպես ընդդիմություն գոյավորի նույն քաղաքական, տնտեսական և աշխարհայացքային բազան ունեցող իր մի հատվածին, որը ժամանակին իրեն ընդդիմություն և այլընտրանք էր հռչակել: Պարոն Քոչարյանն այդ նոր որակի ընդդիմության առաջնորդը դառնալու լավագույն հնարավորությունն ունի: Իսկ պարոն Սերժ Սարգսյանը, կարծում եմ, որ դեռ կունենա արտահայտվելու առիթ և անհրաժեշտություն՝ գուցեև բանվեճի գերագույն հաշտարար դատավորի դերում»:
Ամանորից առաջ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական` 2rd.am կայքը մի քանի հարց է ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և իր գրասենյակի միջոցով ստացել այդ հարցերից մեկի պատասխանը, ինչպես նաև խոստում, որ մյուս հարցերի պատասխաններն էլ կլինեն: Նկատի ունենալով, որ դեկտեմբերի 30 հարցազրույցը դարձավ բուռն քննարկումների առարկա, ինչպես նաև այն, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երկու անգամ անդրադարձավ երկրորդ նախագահի այդ հարցազրույցին, կայքը նաև համապատասխան հարց է հավելել: Այսօր ստացել են խոստացված պատասխանները, որի համար շնորհակալություն են հայտնում ինչպես ՀՀ երկրորդ նախագահին, այնպես էլ նրա գրասենյակին:
— Պարոն նախագահ, ինչպիսի˚ կարծիք ունեք 2013-ի դեկտեմբերին «Գազպրոմ»-ի հետ ստորագրված և քաղաքական դաշտում ու մամուլում այդքան աղմուկ հանած գազային համաձայնագրի մասին:
Գազային համաձայնագրի հետ կապված բոլոր հարցերը ես կբաժանեմ երեք մասի:
-Գազի իրական գնի թաքուն պահելը և դրա հետևանքով 300 միլիոն դոլարի պարտքի կուտակումը:
-Հայռուսգազարդի հայկական 20 տոկոսանոց փայաբաժնի բուն վաճառքը:
-Համաձայնագրով մինչև 2043 թվականը հաստատված մենաշնորհի բացառիկ պայմանները:
1. Եվ այսպես, գազի իրական արժեքի թաքուն պահելու մասին: Մինչև հիմա ինձ համար անհասկանալի է գազի գնի փոփոխությունը թաքցնելու կառավարության տրամաբանությունը, որը հանգեցրեց հսկայական պարտքի գոյացմանը: Ակնհայտ էր, որ գազը հանրապետություն էր մտնում շատ ավելի թանկ գնով, քան սպառողների համար հաշվարկվող սակագներն էին: Դա երևում էր մաքսային ապրանքագրերից, ինչի մասին մի շարք հրապարակումներ եղան մամուլում: Ընդ որում, հենց սկզբից հասկանալի էր, որ կառավարությունը չի կարող խուսափել տհաճ բացատրություններից, քանի որ օրենսդրությունն ուղղակի թույլ չի տալիս շրջանցել խորհրդարանը: Գուցե, այնուամենայնիվ, հույս ունեին «Գազպրոմ»-ի հետ համաձայնության գալ որևէ այլ սխեմայով, բայց չստացվեց: Արդյունքում ստացվեց շատ տհաճ պատմություն, և կառավարության հեղինակությունը լրջորեն տուժեց: Քննարկումներն ԱԺ-ում ճնշող տպավորություն թողեցին, կարծում եմ, ոչ միայն ինձ վրա: Կառավարությունը չուներ կատարվածի վերաբերյալ ողջամիտ բացատրություններ և ծայրահեղ անհամոզիչ էր: Ավելի հեշտ կլիներ պարզապես ներողություն խնդրել: Նույնիսկ իշխող կուսակցության պատգամավորների մի մասը ակնհայտ շփոթմունքով էին քվեարկում համաձայնագրի օգտին:
Սա վատ նստվածք թողեց հասարակության կողմից համաձայնագրի ընդհանրական ընկալման վրա, նաև՝ դրա լեգիտիմության առումով: Հասարակությունն ընտելացել է բազմաթիվ քաղաքական գործիչների անսկզբունքայնությանը, բայց իշխանության ինստիտուտ¬ներից մեկի հանրության աչքի առաջ այսչափ «ճարպիկանալը» շոկ է առաջացնում: Հայաստանը, ցավոք, երբեք աչքի չի ընկել պետական ինստիտուտների նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակով (բացառությամբ բանակի(, իսկ այսպիսի իրադարձությունները քայքայում են այդ վստահության մնացորդները: Վստահ եմ, որ հենց սկզբից պետք էր ուղիղ ասել թե գազի գնի թանկացման, թե այդ խնդրի լուծման ուղղությամբ իշխանության գործադրած ջանքերի մասին:
2. «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասի վաճառքի մասին: Գանք մի փոքր հեռվից: «Հայռուսգազարդ»-ի հիմնադիրներն ի սկզբանե եղել են ՀՀ էներգետիկայի նախարարությունը, «Գազպրոմ»-ը և «ԻՏԵՐԱ» ընկերությունը, համապատասխանաբար՝ 45-45-10 տոկոս բաժնեմասերով: Տնօրենների խորհուրդը ձևավորվում էր ըստ այդ բաժնեմասերի համամասնության, ընդ որում խորհրդի նախագահ էր նշանակվում «Գազպրոմ»-ի ներկայացուցիչը, իսկ գործադիր տնօրենին ներկայացնում էր հայկական կողմը: Փաստորեն ընկերության մենեջմենթն իրականացնում էր ՀՀ ներկայացուցիչը: Ավելի ուշ, 5-րդ էներգաբլոկում և Իրան-Հայաստան գազատարում «Գազպրոմ»-ի կատարած խոշոր ներդրումների հետ կապված, բաժնեմասերի համամասնությունը փոփոխվեց (20-80), քանի որ հայկական կողմը այդ ներդրումների մեջ ֆինանսական մասնակցություն չունեցավ (մինչ այդ էլ «Գազպրոմ»-ը գնել էր «ԻՏԵՐԱ»-ի բաժնեմասը): Այդքանով հանդերձ, ընկերության կառավարման համաձայնեցված ձևաչափը չփոխվեց. գործադիր տնօրենը առաջվա պես նշանակվում էր հայկական կողմից: Դա, իհարկե, ընկերության կառավարման մեջ ասիմետրիկ մասնակցություն էր (ի շահ մեզ):
Այժմ, վաճառելով իր բաժինը, ՀՀ կառավարությունը ամբողջապես հեռացավ ընկերության կառավարումից՝ ստանալով միայն Տնօրենների խորհրդի նիստերին դիտորդ լինելու իրավունք: Այնքան էլ հաճելի չէ, իհարկե, կորցնել ազդեցությունը, սակայն ամեն դեպքում դա տեղավորվում է բիզնեսի տրամաբանության շրջանակում, եթե չլինեին բացառիկ իրավունքները, որոնք տրամադրվեցին այդ բնական մենաշնորհին մինչև 2043 թվականը:
3. Մինչև 2043 թվականը մենաշնորհի բացառիկ պայմանները: Համաձայնագրի այս հատվածը ծայրահեղ խոցելի է: Ես փորձեցի բնական մենաշնորհների մասով նմանատիպ համաձայնագրերի օրինակներ փնտրել համաշխարհային պրակտիկայում, բայց անօգուտ: Հնարավոր է վատ եմ փնտրել, գուցե պիտի ուրիշ մայրցամաքում և այլ ժամանակներում որոնեի: Եվ սա կատարվում է այն ժամանակ, երբ աշխարհում նավթագազային բնագավառը և ընդհանրապես համաշխարհային էներգետիկան դինամիկ փոփոխությունների փուլ է մտել: Դա կարող է տեսանելի ապագայում պահանջել օրենսդրական փոփոխություններ ու մոտեցումների լուրջ վերանայում էներգետիկայի բնագավառում: Պատանդ չի դառնա արդյո˚ք երկրի էներգետիկան վերոհիշյալ համաձայնագրի ձեռքում: Հիշեք «Արմենթել»-ի դեպքը:
Այստեղ ամեն ինչ շատ ավելի լուրջ է. այս համաձայնագրով կառավարությունը դիտորդ դարձավ ոչ միայն Հայռուսգազարդում, այլև ընդհանրապես հանրապետության գազի բնագավառում:
Ես «Գազպրոմ»-ի հետ խիստ արդյունավետ համագործակցության տասնամյա փորձ ունեմ, որի արդյունքներից են Հայաստանի լայնածավալ գազաֆիկացումը, ստորգետնյա պահեստարանների նշանակալի ընդլայնումը, Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցումը, Իրան-Հայաստան գազատարը, և վերջապես՝ շահավետ գնով երկրի տասնամյա կայուն գազամատակարարումը: Երբեք «Գազպրոմ»-ը չի դրել այսպիսի պայմաններ, այս թեմայով նույնիսկ խոսակցությունները կթվային անտեղի: Եվ դա մեր տնտեսության մեջ հարյուրավոր միլիոնների ներդրումներ կատարելու պարագայում: Իսկ թե ինչու հիմա տեղի ունեցավ այս ամենը՝ չեմ կարող ասել, որևէ բացատրություն այս կապակցությամբ չեմ լսել:
-Պարոն նախագահ, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ընդունումը դժգոհության զգալի ալիք բարձրացրեց երկրում: Ինչպիսի˚ վերաբերմունք ունեք Դուք, և քննարկվե˚լ է արդյոք դրա կիրառումը Ձեր նախագահության օրոք:
— Մի փոքր նախապատմություն: Հարցը ակտիվորեն քննարկվել է 2004-2005 թվականներին՝ ՀՀ ԿԲ-ի նախաձեռնությամբ: Քննարկումներն, ըստ էության, դիմակայության ձևով ընթացել են կառավարության և կենտրոնական բանկի միջև, քանի որ կառավարության միասնական դիրքորոշումը դեմ էր պարտադիր կուտակային ֆոնդի ներդրմանը:
Ինձ մոտ մի քանի խոշոր խորհրդակցություն տեղի ունեցան վարչապետի, կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուների և կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվում էր համաշխարհային փորձը, գնահատվեցին Հայաստանի ընդհանուր տնտեսության վրա այդ ռեֆորմների ռիսկերն ու ազդեցությունը: Կառավարության փաստարկները շատ ավելի համոզիչ էին, քան ԿԲ-ինը: Ընդ որում, ռեֆորմի իրականացնողը հանդիսանում էր հենց կառավարությունը, ոչ թե ԿԲ-ն, և պարտադրել կառավարությանը ռեֆորմ՝ ի հակառակ իր համոզմունքների, կլիներ սխալ: Այդ պատճառով էլ որոշում կայացվեց չներդնել կենսաթոշակային ապահովագրության պարտադիր կուտակային համակարգ: Այսինքն՝ մնալ մայրցամաքային Եվրոպայի կենսաթոշակային ապահովման մոդելի պարագծում, որը հիմնված է սերունդների համերաշխության սկզբունքի վրա:
Ի դեպ, խոսքը լավ կամ վատ մոդելի ընտրության մասին չէ: Երկու մոդելներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները և տարբեր երկրներում կիրառման հաջողված կամ ձախողված օրինակներ: Խոսքը վերաբերում է կոնկրետ երկրի իրադրությանը առավել չափով համապատասխանող մոդելի ընտրությանը, և դրա ներդրման հետ կապված հնարավոր ռիսկերի ճիշտ գնահատմանը: Կուտակային ֆոնդերն ամենից շատ տարածում ունեն ԱՄՆ-ում, որտեղ ֆինանսական և ֆոնդային շուկայի զարգացածության շնորհիվ կուտակումներն արդյունավետ կառավարելու, սեփական տնտեսության պարագծում պահելու լայն հնարավորություններ կան: Էֆեկտն այստեղ կրկնակի է. փողերն աշխատում են ինչպես քաղաքացու, այնպես էլ երկրի տնտեսության օգտին:
Ինչպիսի˚ն է ներկայիս իրադրությունը Հայաստանում: Մի կողմից ծերացող բնակչությունը, նրա ակտիվ մասի երկրից հեռանալը վատթարացնում են աշխատողների և թոշակառուների առանց այդ էլ խնդրահարույց հանդիսացող համամասնությունը և բարդացնում աշխատող մասի կողմից թոշակառուների թոշակների վճարումը: Մյուս կողմից աղքատության աճը կուտակային հատկացումները երիտասարդ աշխատողների համար դարձնում են չափազանց զգալի և ռեալ կերպով վատթարացնում են նրանց ֆինանսական վիճակը:
Քննարկումները ցույց տվեցին, որ կուտակային հատկացումներին կառավարության մասնակցությունը բավարար շարժառիթ չէ երիտասարդության համար՝ նկատի առնելով ռեֆորմի երկարատև բնույթն ու վստահության մեծ դեֆիցիտը: Դրա հետ մեկտեղ, միևնույն է՝ դրանք հարկատուների գումարներն են:
Հայաստանը գործնականում չունի ֆոնդային շուկա և ակնհայտ է, որ կուտակված միջոցների մի մասը պարտքի տեսքով տրվելու է կառավարությանը դրա՝ պարտքային պարտավորությունների ձեռքբերման միջոցով: Կառավարությունը հարմար առիթ է ստացել մեծացնելու ներքին փոխառությունները և շատ հավանական է կխանդավառվի դրանով: Միջոցների մյուս մասը դուրս է բերվելու Հայաստանի սահմաններից, որովհետև մենք դրանք կառավարելու բավարար ֆինանսական գործիքներ չունենք: Սա դժվար է դրական հանգամանք անվանել երկրի տնտեսության համար (հաշվի առնելով նաև արդեն իսկ գոյություն ունեցող զգալի պարտքը(:
Որևէ հրաշագործ լուծում այստեղ պարզապես չկա: Ակնհայտ է միայն, որ տնտեսական աճի լավ տեմպի և բնակչության զբաղվածության բարձր մակարդակի պարագայում հարցի սրությունը նշանակալիորեն մեղմ կլիներ:
Իմ կարծիքով ամենամեծ խնդիրը ֆինանսական շուկանների աճ գրանցած տատանողականությունն է, ինչի հետևանքով մեծանում են թե կուտակված միջոցների կառավարման, թե դրանց մասնակի կորստի հետ կապված ռիսկերը:
Վերջին ճգնաժամի հետևանքով բազմաթիվ կենսաթոշակային ֆոնդեր լուրջ գումարներ կորցրեցին և չկա ոչ մի երաշխիք, որ այդպիսի բան էլ չի կրկնվի: Նման կորուստները փոխհատուցելու բավարար միջոցներ ՀՀ կառավարությունը չունի: Երաշխավորումը բյուջեով՝ փաստարկ է միայն միամիտների համար: Իսկ թե որքան արդյունավետ կկառավարվեն քաղաքացիների կուտակած միջոցները՝ մեծ հարց է:
Կենսաթոշակային բարեփոխման մակրոպատկերի մասին այսքանը: Չեմ ուզում մխրճվել ընդունված օրենքի խնդրահարույց մանրամասների մեջ: Դրանց մասին շատ են խոսել (և բավականին փաստարկված) կառավարության ընդդիմախոսները ինչպես ԱԺ-ում, այնպես էլ մամուլում հրապարակված տարբեր հոդվածներում և ծավալված քննարկումներում: Կարծում եմ, այդ դիտողություններից շատերին պետք էր ականջալուր լինել:
Միայն ժամանակը կարող է ցույց տալ, թե արդյոք ճիշտ վարվեց կառավարությունը՝ սկզբնավորելով պարտադիր կենսաթոշակային կուտակումները: Ցավոք, այդ ռեֆորմի յուրահատկությունը շատ երկարաժամկետ լինելն է, և որպես կանոն, երբ խնդիրներ են ծագում, ռեֆորմների հեղինակներին արդեն քչերն են հիշում:
Իմ վերաբերմունքը ընդունված օրենքին բացասական է, նկատի առնելով ձախողվելու բարձր հավանականությունը՝ մեր քաղաքացիների միջոցների կորստով: Կարելի է հետադարձ հայացքով մոդելավորել իրավիճակը և հաշվարկել, թե կուտակումների ինչ մասնաբաժին կկորցնեին մեր քաղաքացիները ճգնաժամի պատճառով, եթե մենք 2005 թվականին ներդրած լինեինք պարտադիր կուտակումը: Ներողություն խնդրելը ինձ հաստատ չէր փրկի: Իսկ ճգնաժամերը պարբերաբար կրկնվում են և, որպես օրենք՝ այն ժամանակ, երբ դրանց ոչ ոք չի սպասում:
— Մեր կայքին Ամանորի նախօրեին տված Ձեր հարցազրույցը մինչ օրս էլ ներքաղաքական օրակարգի կենտրոնական թեման է մնում: Քաղաքական գործիչներից ու լրագրողներից շատերը հակված են գնահատել այն որպես մոտ ապագայում Ձեր՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հայտ: Բացի այդ, մամուլն ամեն օր գրում է վարչապետի հետ Ձեր բանավեճի շարունակության տարբերակների մասին, առավել ևս, որ անցած շաբաթ վարչապետը հանդես եկավ ծավալուն հոդվածով, ուր փորձեց արդարացնել իր արտահայտությունները այսպես կոչված “շինարարական փուչիկի” վերաբերյալ: Ի˚նչ կասեք այդ բացատրությունների կապակցությամբ: Եվ, արդյո˚ք Ձեր դեկտեմբերյան հարցազրույցը իրոք յուրահատուկ մի հայտ է՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար:
Նախ, գույնզգույն աղյուսակներով վերջին հոդվածի մասին: Ավելի լավ կլիներ վարչապետը լռեր: Եթե դու այդքան շատ հիփոթեք ունես՝ ինչո˚ւ այդքան քիչ է շինարարությունդ (բառափոխում եմ հայտնի ամերիկյան ասացվածքը): Եթե հավատանք թվերին, ապա հոդվածը հանգեցնում է մեկ եզրակացության. չնայած, որ հիփոթեքը կայուն աճ է արձանագրում, և դրա պայմանները բարելավվում են, միևնույն է՝ շինարարության ծավալները շարունակում են նվազել: Բայց դա ոչ միայն չի հերքում իմ հարցազրույցի հիմնական փաստարկները, այլև ամրապնդում է դրանք: Սակայն ես հակված չեմ հավատալ թվերին. դրանց մեջ խորամանկության մեծ չափաբաժին կա:
1. Աղյուսակներում դրված տվյալները հեռու են հիփոթեքի իրական ծավալներից և պայմաններից: Այդ թվերի զգալի բաժինը կազմում են անշարժ գույքի վերաձևակերպված ժամկետանց գրավային պարտավորությունները: Այսպիսի “թղթաբանական հիփոթեքը” որևէ ձևով չի խթանում իրական շինարարությունը: Բանկերի համար սա ժամանակավոր ելք է իրավիճակից, որն առաջացել է գրավադրվող անշարժ գույքի խնդրահարույց լիկվիդայնությունից: Դրան հնարավոր է ըմբռնումով մոտենալ՝ հանուն բանկային համակարգի կայունության:
Այստեղ հեգնանք կա ու ցինիզմ, որովետև այս երևույթից զգուշանալ է պետք (դա հիվանդ տնտեսության հատկանիշ է), այլ ոչ թե դրանով հպարտանալ:
2. Տարբեր տարիների ցուցանիշները կոռեկտ է համեմատել միայն համադրելի թվերով: Այսինքն, մեր դեպքում, անցած 6 տարիների կուտակային գնաճի (ավելի քան 37 տոկոս) և 2009թ. դրամի փոխարժեքի արժեզրկման (30 տոկոսից ավելի) հաշվարկով: “Տնտեսագիտական կատեգորիաներով” դատողություններ անող մարդը, հավանաբար, պետք է իմանա սրա մասին: Դա վերաբերում է ինչպես հիփոթեքային վարկերի ծավալին, այնպես էլ՝ կապիտալ ծախսերին:
3. Առաջին աղյուսակում մի հետաքրքիր բան կարելի է տեսնել: Պարզվում է, տնտեսության անկումը 2009թ. եղել է 18,5, այլ ոչ թե՝ 14,1 տոկոս, ինչպես պնդում էր մեր վիճակագրությունը: Եթե դա այդպես է, ապա անկման մակարդակով 2009թ. մենք աշխարհում զբաղեցրել էնք ոչ թե երկրորդ, այլ առաջին տեղը, ճիշտ է՝ վերջից: Շնորհավորում եմ վարչապետին: Ըստ նույն աղյուսակի, 2001-2007թթ. տնտեսության միջին տարեկան աճը ընդհանրապես առանց շինարարության կազմել է 8,6 տոկոս: Ցանկացած երկրի վարչապետ կարող է երազել դրա մասին:
Հիմա իմ հարցազրույցի շարժառիթների մասին:
Ես արտահայտվել եմ և արտահայտվելու եմ Հայաստանի ներկայի և ապագայի օրախնդիր հարցերի վերաբերյալ՝ անկախ մեծ քաղաքականություն վերադառնալու հանգամանքից: Ես չեմ կարող անտարբերությամբ նայել երկրում կուտակվող խնդիրներին և անկեղծ արտահայտում եմ իմ վերաբերմունքը դրանց: Գուցե երբեմն չափից դուրս շիտակ է ստացվում, բայց նաև մատչելի ու կարևորը՝ ազնիվ:
Բանավիճել որևէ մեկի հետ, առավել ևս վարչապետի, չեմ պատրաստվում: Նրա վերջին հոդվածը ցույց է տալիս, որ նա անհույս է: Անիմաստ է բանավիճել մեկի հետ, ով 6 տարի շարունակ արդարացնում է իր ձախողումները նախորդների գործողություններով:
Ցանկացած իշխանության գործունեության գնահատման գլխավոր ցուցանիշը շատ պարզ է. մարդկանց կյանքը այդ իշխանության օրոք լավացե˚լ է թե˚վատացել: Այստեղ ոչ մի հնարք չի օգնի: Իրենց կենսամակարդակի մասին մարդիկ ոչ աղյուսակներից են տեղեկանում, և ոչ էլ՝ նկարված վիճակագրությունից:
Երբ խոսք է գնում խաղի կանոնների մասին, այստեղ, ինձ թվում է, հնարավոր չէ առանց որոշակի պեդանտիզմի, տառակերության, ձևական մոտեցման։ Հակառակ դեպքռւմ բացառություններն ավելի շատ կլինեն, քան օրենքները։ Մոտավորապես այսպես. ընդհանրապես պատգամավորը չպիտի գործարարությամբ զբաղվի, բայց եթե նա ՀՀԿ-ից է կամ ԲՀԿ-ից՝ կարելի է։ Ընդհանրապես պաշտոնյան չպիտի բիզնեսին «տանիք կանգնի», բայց եթե նա բարձրաստիճան ոստիկան է, ապա ընդունելի է։ Սովորաբար փայտերով և պայթուցիկ նյութերով երթ անելը լավ չէ, բայց եթե խոսքը հայրենիքի փրկության մասին է, ապա շատ էլ լավ է։ Որպես կանոն, հանրային վայրերում չի կարելի հայհոյել, բայց եթե դա «մեր ախպեր Շմայսն է», ապա` ոչինչ, կռված տղա է։ Ընդհանրապես լրագրողը պետք է լուսաբանի իրադարձությունը, ոչ թե մասնակցի դրան, բայց երկրի համար ճակատագրական պահերին պիտի մասնակցի։ Օրենքով արգելված է խոչընդոտել լրագրողների աշխատանքը, բայց եթե խոսքը Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության մասին է, ապա թույլատրելի է։ Սովորաբար դատապարտելի է պատգամավորների քվեարկության քարտերը գողանալը, բայց պետական հանցագործությունը կանխելու համար միանգամայն ողջունելի է: Ընդհանուր առմամբ մարդ սպանելը հանցագործություն է, բայց եթե դա անում է մեր «մյուս ախպեր» Լիսկայի որդին, դա հանցագործություն չէ:
Մի խոսքով՝ ամեն քայլափոխի կանգնած է այն, փոխաբերական իմաստով, «գաիշնիկը», որին կարելի է մահանա բռնել՝ այս կամ այն կանոնները խախտելու համար։ Մինչդեռ ձևակերպումը պետք է լինի կատեգորիկ. եթե չի կարելի, ուրեմն չի կարելի ԵՐԲԵՔ։
Իտալացի Ֆաշիստների առաջնորդ Բենիտո Մուսոլինիին, ըստ որոշ աղբյուրների, մի թևավոր խոսք է պատկանում՝ «Յուրայիններին` ամեն ինչ, օտարներին՝ ըստ օրենքի»։ Ունիվերսալ բանաձև է հետամնաց երկրների համար:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտի» այսօրվա համարում:
Եվ այսպես 2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձը դառնալու է 661.400 դրամ, իսկ մշտական հանձնաժողովների նախագահներինը՝ 793.680 դրամ։ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին։
Ներկայումս Ազգային ժողովի պատգամավորների և մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնային դրույքաչափերը սահմանված են 331.595 դրամ:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ 2014 թվականին հրաժեշտ է տալու մարզպետի պաշտոնին։ «ՉԻ» տեղեկություններով Արմավիրի մարզպետի աթոռին տիրանալու համար մրցապայքարի մեջ են մտել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը՝ հայտնի Նովոն։
Հիշեցնենք, որ վերոնշյալ թեկնածուները ամուր հենարաններ ունեն հայաստանյան էլիտայում։ Ռուբեն Խլղաթյանի խնամին` Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկին Աժ` պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է` Նեմեց Ռուբոն։ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին սատարում է հարազատ հայրը՝ Աժ` գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը։ Իսկ Նահապետ Գևորգյանի հաղթաթուղթը համարվում է վերջին տասնամյակում տեղի ունեցած համապետական ընտրություններում տարաբնույթ ընտրակեղծիքներով ՀՀԿ-ին արջի ծառայություն մատուցելը։
Թե «հայտ» ներկայացրածներից ում նախապատվություն կտա Սերժ Սարգսյանը հիմա՝ դժվար է ասել։ Մանավանդ որ տարին նոր է մեկնարկել ու կապված Մաքսային միությանն անդամակցելու հետ չպետք է բացառել քաղաքական արենայում նոր դեմքերի ու դիրքորոշումների ի հայտ գալը։ Ասել է թե՝ մարզպետարաներն ու իրենց տանիքները դեռ ռուսամետության փորձաքննություն պետք է անցնեն։ Բայցևայնպես, մարզպետի ընտրության հարցը, ինչպես նաև կարևոր նշանակության այլ հարցեր, Սերժ Սարգսյանի մենաշնորհն են. թե ում կտա նա նախապատվությունը արդեն ճաշակի հարց է:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այս գիշեր մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Փոստանջյանի բացակայությունը հանրապետությունից բավական երկար կտևի՝ հինգ ամիս։
Նա մասնակցելու է Տավթսի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին (Մասաչուսեթսի նահանգ, քաղաք Մեդֆորդ)։ Նման բացակայությունները Աժ-ում համարվում են հարգելի։ Փոստանջյանը, սակայն, մասնակցելու է հունվարի 27-31-ը տեղի ունենալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին։ Հիշեցնենք, Ստրասբուրգում կազինոների վերաբերյալ Սերժ Սարգսյանին տված հարցից հետո Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը փոխել էր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը, սակայն Փոստանջյանը անձնական հրավեր է ստացել Ստրասբուրգից:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:
Ամանորը, պարզվում է, այդքան էլ խաղաղ չի անցել մեր պաշտոնյաների համար: ՀՀ ղեկավարներին մոտ կանգնած ծանոթս պատմում էր, թե ինչպես է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «բողոքվել» վարչապետ Տիգրան Սարգսյանից, թե վերջինս շատ է իրեն երևակայում և չի զանգահարել իրեն՝ շնորհավորելու Ամանորի կապակցությամբ: Աբրահամյանը նաև դժգոհել է, որ ինքը չնայած երկրի երկրորդ դեմքն է՝ Տիգրան Սարգսյանը իրեն այնպես է պահում, կարծես վարչապետի պաշտոնը ավելի բարձր է և վերևից է նայում ԱԺ նախագահին: Փաստորեն՝ ԱԺ նախագահն ու վարչապետը դեռ մուկ ու կատու են խաղում: Ահա այսպիսի իշխանական փոքրիկ գզվռտոցներ:
Գոռ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.