23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում պատրաստվում է մի շարք գերատեսչություններում կադրային փոփոխություններ կատարել։ Օրերս աշխատանքից ազատվելու է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը, ինչպես նաև փոփոխություններ կլինեն նախարարի տեղակալների «ցուցակում»։ Այժմ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ունի երկու տեղակալ, հնարավոր է՝ ավելանան նաև փոխնախարարների հաստիքները։ Ըստ մեր տեղեկությունների՝ փոփոխություն կլինի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի 5 տեղակալների շրջանում, նրանցից մի քանիսը ևս կազատվեն աշխատանքից։
«Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից, սակայն նա նշել է, թե նման փոփոխությունների դեպքում իրենք պատշաճ ժամանակում և օրենքի սահմաններում կտեղեկացնեն:
Ինչ լավ է, որ մոտ 20 տարի «Առավոտ» թերթը ես եմ ղեկավարում, միայն ես եմ այստեղ բոլոր գրածների համար պատասխան տալիս, և ինձ մոտ բոլոր աշխատող մարդկանց (չնչին բացառությամբ) համարում եմ շատ հաջող կադրեր։ Հակառակ դեպքում, պատկերացնում եք, չէ՞, թե որքան էինք վիճելու ես և «Առավոտի» նախկին խմբագիրը, թե երբ էր թերթն ավելի լավը, ու որ կադրերն են առավել անհաջող։
Հիմա էլ է տեսականորեն հնարավոր, որ 10 տարի առաջվա «Արամը» կշտամբեր այսօրվա «Արամին»՝ «էս ինչե՞ր ես գրում, բա իմ ժամանակ այդպե՞ս էր»։ Այսօրվա «Արամն» էլ կպատասխաներ՝ «այս ո՞ւմ կովն է բառաչում, հիշո՞ւմ ես, այսինչ տարվա այսինչ համարում ինչ էր գրված»։ Եվ այդպես շարունակ։
1991թ. սեպպտեմբերի 21-ից հետո այս իմաստով «բա ես», «բա դու», «բա մենք», «բա նրանք» խոսակցությունները, կարծում եմ, պետք է որ ավարտված լինեին։ Որովհետև ինչ արել ենք, մենք ենք արել՝ ոչ միայն այն իմաստով, որ բոլոր ժամանակների իշխանություններն ունեն միևնույն «թիմային» ծագումնաբանությունը և շատ բաներ արել են միասին, այլև ավելի լայն իմաստով նրանք այլ մոլորակներից չեն եկել, մեր հասարակության մի մասն են։
1998-ի փետրվարից հետո մենք ունեցանք մեկ «ներկա» և մեկ «նախկին» իշխանություն, իսկ 2008-ի փետրվարից հետո մեկ «ներկա» և երկու «նախկին» իշխանություններ։ Այդ երեք խմբերից յուրաքանչյուրը վստահ է իր անսխալականության մեջ, նրանք կարծում են, որ «նախկինի» դեպքում՝ կարոտախտ, «ներկայի» դեպքում հիացմունք պիտի առաջացնեն:
Առավոտ
Ամանորը բավականին հետաքրքիր է անցել ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանի և նրա կուսակցական ընկերուհիների համար։ Բանն այն է, որ սույն տիկինը Ամանորը նշելու քեֆեր է կազմակերպել, որոնց մասնակցելու հրավեր են ստացել ՀՀԿ-ական կանայք։ Ընդ որում՝ պատգամավորը որոշել է, որ կանայք քեֆի համար պետք է վճարեն 10 հազար դրամ, իսկ ավելի համեստ կենցաղով ապրողները՝ 5000 դրամ։ Ընդ որում՝ կուսակցությունն էլ առանձին է գումար տրամադրել միջոցառման համար։ Հավելենք նաև, որ սույն տիկինը ինչ պատգամավորի մանդատ է ձեռք բերել, ընկերացել է Աժ փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի տիկնոջ հետ։ Մուրադյանի սերն առ Գալուստ Գրիգորիչի տիկինն այնքան է մեծացել, որ նա որոշել է յուրօրինակ նվեր մատուցել Սահակյանի տիկնոջը՝ նրան հրավիրելով Դուբայ։ Բնականաբար, հրավեր անողն ինքն էլ հոգացել է ծախսերը:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի՝ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հրահանգել է, որպեսզի նրանք անձամբ անդրադառնան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իրեն քննադատող հարցազրույցին։ Նա տարակուսել է, որ որևէ նախարար մինչ օրս ինքնակամ չի խոսել։ Կարծես թե հրահանգը տեղ է հասել, ու երեկ արդեն ՀՀ կառավարության երկու անդամներ՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, հանդես եկան հարցազրույցներով։ Առաջիկայում էլի կլինեն ելույթներ։ Սակայն վարչապետն անձամբ որոշել է այլևս չանդրադառնալ Քոչարյանին։ Մեր տեղեկություններով՝ նա իր հրապարակած գունագեղ աղյուսակը համարում է թեման փակելու լավագույն մեթոդը։
Նկատենք, որ այս ընթացքում Սերժ Սարգսյանը դիտորդի կարգավիճակ է «ձեռք բերել», մինչդեռ ցանկության դեպքում կարող էր կարծիք հայտնել անգամ հեռավոր երկրներից. ի վերջո, 21-րդ դարում տարածությունն ու ժամանակը խանգարող գործոն չեն:
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերը ռուսական «Գազպրոմին» վաճառելու պայմանագրին հավանություն տալու հարցը։ Սա այն նույն գործարքն է, որ կնքվել է Պուտինի՝ անցած տարվա դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած այցի ժամանակ։ Եվ իհարկե, խիստ կանխատեսելի է, որ կառավարությունն այդ հավանությունը կտա։
Բայց ուշագրավ է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը համաձայնագրում գտել է շատ հետաքրքիր թերություններ։ Մասնավորապես, նախարարությունն «անընդունելի» է որակել պայմանագրի այն կետը, որով հայկական կողմն իր վրա պարտավորություն է վերցնում, որ վաճառքից հետո «Գազպրոմի» մասնաբաժինը «Հայռուսգազարդում» կկազմի 100 տոկոս։ «… Տվյալ պարագայում անհասկանալի է, թե նախարարությունը՝ որպես վաճառող կողմ, ինչու պետք է ապահովի «Գազպրոմ» ԲԲԸ-ի 100 տոկոս բաժնետեր լինելու պայմանը։ Նշվածի ռիսկայնությունը կայանում է նրանում, որ եթե ինչ-ինչ պատճառներով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի քանակն ավելանա, ապա նախարարությունն իր վրա պարտավորություն կվերցնի՝ 63 մլրդ 333 միլիոն 900 հազար ՀՀ դրամով հետ գնելու վաճառված բաժնետոմսերը»։
Իհարկե, սա ամենայն հավանականությամբ խմբագրական բնույթի թերություն է, բայց ուշագրավն այն է, որ անցած տարվա դեկտեմբերին Աժ-ում այս պայմանագրի շուրջ ծավալված թեժ քննարկումների ժամանակ իշխանության ներկայացուցիչները պնդում էին, որ այդ փաստաթղթի վրա աշխատել են չափազանց մանրակրկիտ և դրանում թերություններ հնարավոր չէ գտնել:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Սերժ Սարգսյանը վետո է դրել կառավարության հեղինակած և ԱԺ-ի ընդունած երկու օրենսդրական նախագծերի վրա, և դրանք առարկություններով կրկին ուղարկվել են ԱԺ։ Խոսքը «Սահմանադրական դատարանի մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի մասին է։
Տեղեկացնենք, որ այդ նախագծերով սահմանված են ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների՝ կենսաթոշակի անցնելու դեպքում սոցիալական երաշխիքները։ Ըստ առաջարկի՝ ՍԴ պաշտոնաթող անդամներին պետք է կենսաթոշակ նշանակել, ինչպես պետական պաշտոններ զբաղեցրած մյուս անձանց դեպքում:
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում:
Վերջերս բավականին ակտիվացել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին թոշակի ուղարկելու մասին խոսակցությունները: Բնակչության շրջանում նույնիսկ մարզպետացուների անուններ են շոշափվում, որոնք, ըստ տարածված լուրերի, իրենք են շրջանառում իրենց անունները:
Ամենից հաճախ կարելի է լսել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անունը, որին դեռ նախընթաց տարի էին շտապում կարգել մարզպետի աթոռին: Պաշտոնի գինը, թերևս, փետրվարին կայացած նախագահական ընտրությունն էր, որը պատվով հաղթահարելու դեպքում Կարեն Գրիգորյանի համար լուսավոր հորիզոններ էին բացվելու: Բայց Էջմիածնի քաղաքապետը, մեղմ ասած, տանուլ տվեց «քննությունը»: Ձախողումից հետո, չնայած մի կերպ պահպանեց համայնքի ղեկավարի իր մանդատը, բայց դա չխանգարեց, որ նոր տարում հին ցանկությանը երկրորդ շնչառություն տա, մանավանդ որ, հանձին գեներալ, ՀՀ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանի, ամուր և հուսալի տանիք ունի:
Մարզպետացուների շրջանառվող թեժ եռյակում Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն է: Սկանդալային պատմություններով աչքի ընկնող ղեկավար, որի պաշտոնավարման տարիներն արմավիրցուն ոչինչ չտվեցին: Շարքային արմավիրցու համար Խլղաթյանը ծառ կտրող, մայթ վաճառող ու ընտանեկան բիզնեսը ծաղկեցնելու համար «սեփական ու պետական բուրդն» իրարից չտարբերող ղեկավար է: Բայց քանի որ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի մերձավորն ու բարեկամն է, ծովը նրա համար էլ է ծնկներից: Ասել է թե, ի դեմս Նեմեց Ռուբոյի, իշխանական վերնախավում բարեխոս ունի:
Պակաս ակտիվ չեն քննարկումները նաև երրորդ հավանական թեկնածուի՝ ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանի՝ Նովոյի անվան շուրջ:
Մանրամասները՝ «Հրապարակը»-ի այսօրվա համարում:
Թերթի հետ զրույցում ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի վերջին երկու հարցազրույցներին, դրա պատճառներին ու նպատակներին՝ նախ նկատելով, որ դեռևս պարզ չէ, թե որոնք են Քոչարյանի ակնկալիքները:
«Կարող ենք ոչ առանց հիմքերի ենթադրել, որ նա առնվազն պետք է որ ցանկանա, որ իր և իր մերձավոր շրջապատի դիրքերը ամրապնդվեն Հայաստանի քաղաքական, տնտեսական դաշտում: Բայց ի՞նչ է նա կոնկրետ ուզում, այսօր դժվար է ասել: Նկատվում է, որ այժմ Քոչարյանի կողմից որոշակի «հետախուզություն» է իրականացվում», նշել է Էդգար Վարդանյանը:
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական վերջին ընտրություններից հետո կարծես թե չի վերագտնում իրեն։ Նա մեկ ԱՄՆ է մեկնում, մեկ հայտնվում, իսկ քաղաքական պրոցեսներում այլևս չկա։
«Ժառանգության» առաջնորդը նաև ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և 1.5 միլիոն դոլարով վաճառքի է հանել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի 4 հարկանի շենքը, որը գտնվում է Արաբկիր համայնքում (Երզնկյան փողոց)։ Կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը երեկ մեր զրույցում խորհուրդ տվեց տեղեկությունը ճշտել Հովհաննիսյանից։
Վերջին շրջանում վատ են նաև կուսակցության գործերը։ Խոսակցություններ կան, որ Հովհաննիսյանն ընդհանրապես հեռանալու է «Ժառանգությունից», այն կղեկավարի Արմեն Մարտիրոսյանը։ Իսկ թե ինչ կանի Րաֆֆին, արդյո՞ք կտեղափոխվի ԱՄՆ. որտեղ ապրում են ծնողները և երեխաները, թե կմնա Հայաստանում, դժվար է ասել։ Մի բան հստակ է՝ նրա համար քաղաքական ռեաբիլիտացիան դժվար կլինի, եթե ոչ անհնար:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում:
Դեկտեմբերի քսանութին Ղարաբաղից վերադարձած Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին ասել է. որ վարչապետի հետ ձեռնամարտը հեռու է գնացել, կանգ առեք, ու հրադադար է կնքվել վերջինիս թիմերի և նրանց «տակ» գտնվող լրատվամիջոցների միջև։
Որից հետո Գ. Ծառուկյանը մեկնել է Մոնակո՝ Ամանորն այնտեղ անցկացնելու։ Իսկ Հովիկ Աբրահամյանը հունվարի մեկին այցելել է Սերժ Սարգսյանին՝ վերջինիս հոր մահվան առաջին Նոր տարվա առիթով, ընդ որում, բացի Անվտանգության խորհրդի անդամներից, որևէ այլ մեկն այդ օրերին չի այցելում Սարգսյաններին։ Ապա մեկնել է Եվրոպա՝ ոչ միայն Ամանորն անցկացնելու, այլև բուժզննության համար։ Դա էր պատճառը, որ Հ. Աբրահամյանը բացակայում էր Սուրբ Ծննդյան պատարագից:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.