23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի կադրային փոփոխությունները ոմանք ողջունում են, ոմանք՝ մերժում: Հովիկ Աբրահամյանի կադրերին ազատելու փաստը որոշ շրջանակներում մեծ ցնծությամբ է ընդունվել: Սակայն ոմանք դժգոհ են, որ նոր կադրերի մեջ Գրիգորյանների մերձավորներն են, մասնավորապես մարզպետի օգնական է նշանակվել իր բարեկամ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին:
Պատգամավորն անձամբ օգնականի հաստիքը «հեչ բան է համարում և հորդորում մեծ բան չսարքել» դրանից: Նա մեր զրույցի սկզբում ցույց տվեց, թե անգամ տեղյակ էլ չէ՝ որդին «կոնկրետ ինչ պաշտոն է ստացել», մեկ րոպե ժամանակ խնդրեց, որ կապվի որդու հետ և ճշտի, ապա պատասխանեց. «Հա, մարզպետի օգնական, բայց եսիմ ըտենց պաշտոն էլ չի, հա, որ ասում եք:
Հրապարակ
Թերթը տեղեկացել է, որ ՕԵԿ-ականների և Սերժ Սարգսյանի՝ «Օջախ» ռեստորանում կայացած հանդիպման ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ պատգամավորները ոչ միայն քննադատել են ՕԵԿ-ական նախարարներին, այլև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Նրանք նեղսրտել են, որ կառավարությունն ամեն անգամ արհամարհում է իրենց նախագծերը՝ մերժելով կամ «ցրելով» դրանք:
Ժողովուրդ
Սյունիքը նորից պատերազմի շեմին է. նախկին մարզպետ տխրահռչակ Լիսկան, որոշ տեղեկություններով, արդեն իսկ դիվերսիոն գործողություններ է իրականացնում մարզում, և մեծ է հավանականությունը, որ նա նորից «կկրակի»։
Հունիսին Գորիս քաղաքում քաղաքապետի ընտրություններ են, «գծերից ընկած» Սուրեն Խաչատրյանը որոշել է կրկին գլուխ բարձրացնել և, մարզային խոսքուզրույցի համաձայն, հիմիկվանից զբաղված է յուրային քաղաքապետացուի ընտրության հարցերով։ Նա փորձում է նորից վերականգնել իր նախկին ազդեցությունը։
Ըստ ամենայնի՝ նույն նպատակով են նաև Լիսկայի այցելություններն ու հանդիպումները իշխանության գալու հավանական շանսեր ունեցող ուժերի և անհատների հետ։
Նախկին մարզպետը բոլորովին վերջերս՝ փետրվար ամսին, հանդիպել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, չի բացառվում, որ վերջինին փորձում է իրեն համախոհ դարձնել՝ ներքաշելով Գորիսում պատերազմական թոհուբոհի մեջ։ Սրանով է թերևս պայմանավորված այն հանգամանքը, որ, չնայած մինչև հունիս դեռ բավական ժամանակ կա, բայց արդեն իսկ աշխուժություն է նկատվում:
Հրապարակ
Թերթի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է մինչև մարտի կեսերը վերաբացել կուսակցության՝ ընտրությունների ժամանակ բացված ու դրանից հետո փակված գրասենյակները։
ԲՀԿ խոսնակ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունները՝ ասելով «Ընտրություններից հետո փակվել են շտաբները, իսկ գրասենյակների հետ կապված նշեմ, որ առաջացած իրավիճակում անհրաժեշտ է, որ կուսակցությունն առավել արդիական ու առավել մոբիլիզացված կառուցվածքով հանդես գա»,– ասաց նա՝ նշելով, որ այդ ամենն արվում է ԲՀԿ համագումարից հետո կայացած քաղխորհրդի որոշմամբ:
Ժողովուրդ
Արարատի մարզը վերջին շրջանում դարձել է հայաստանյան «նյուզ-մեյքերը»։ Ջրի «գործերի» թանաքը դեռ չչորացած՝ ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի պատասխանատու Հովիկ Աբրահամյանն անձամբ գնացել է մարզ և մարզային կառույցի նախագահ դարձրել իր մորաքրոջ թոռանը՝ Աժ պատգամավոր, գիտության և կրթության մշտական հանձնաժողովի փոխնախագահ, երբեմնի դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանին, որն ընդամենը հայտնի է Աշոտյանին հարց տալու յուր մաներայով և որոշ անգիր ելույթներով։
Մինչ այդ մարզի կառույցը ղեկավարում էր նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը, բայց քանի որ նոր մարզպետ Արամայիս Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Արայիկը, կուսակցականներ չեն, որոշվել է դե ֆակտո կառույցն ինչ-որ մեկին «տալ»՝ դե յուրե այդ գործառույթը թողնելով մարզպետի իրավասության ներքո։
Եվ, այնուհանդերձ, նոր կառույցապետուհու նշանակումը ՀՀԿ–ում լայն ժպիտ էր առաջացրել:
Հրապարակ
«Իվանիշվիլու հետ Դուք մոտիկից շփվել եք «Յանս» ակումբում, իսկապե՞ս նա նման է Գագիկ Ծառուկյանին, ինչպես գտնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հարցրինք վարչապետ Տիգրան Սարգսյանին։ «Կարևորն այն է, թե այդ հայտարարությունն անողի աչքերով նա ինչպիսին է, մնացածն անէական է»,– ասաց Տիգրան Սարգսյանը:
Հրապարակ
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա՝ մասնակցելու Դուբլինում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից:
Երբ 1988 թվականին Ազատության հրապարակում հավաքված էին տասնյակ հազարավոր մարդիկ, Մոսկվայի «Վրեմյա» ծրագիրը նրանց անվանում էր մի խումբ ազգայնականներ և ծայրահեղականներ։ Կայի՞ն նրանց մեջ նման տրամադրություններ ունեցող մարդիկ։ Գուցե. անձամբ ես չեմ տեսել։ Բայց պարզ է, որ կարևորը դա չէ։ Շատ ավելի կարևոր է, թե ինչի համար էին մարդիկ գնում հրապարակ, ինչ նպատակներ էին հետապնդում։
Երբ 2008-ին մարդիկ հավաքված էին նույն հրապարակում՝ բողոքելու հերթական կեղծված ընտրությունների դեմ, «Հայլուրն» ասում էր, որ նրանք օրինախախտներ էին, իսկ այն ժամանակվա նախագահ Քոչարյանը, մարտի 1-ից առաջ հանդիպելով համալսարանի ուսանողների հետ, ուղիղ սպառնալիքներ էր հնչեցնում հանրահավաքի կազմակերպիչների հասցեին։ (Հիմա, երբ ՀԱԿ-ը «դոստացել է» Քոչարյանի հետ, դրա մասին գերադասում են չհիշել)։
Իսկ մարտի 1-ից հետո պաշտոնական քարոզչությունն ասում էր, որ հենց ցուցարարներն են կրակել ոստիկանների վրա, և ցույց էր տալիս տարբեր տեսակի զենքեր, ինչպես նաև ներարկիչներ, իբր թմրամոլներ էին։ Այդ կեղծ հայեցակարգը տեղ է գտել նույնիսկ պատմության բուհական դասագրքում։ Հիմա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը յուրահատուկ ձևով է մեկնաբանում Կիևի Մայդան դուրս եկած մարդկանց մտադրությունները։ Ընդ որում, հատկանշական է՝ ի տարբերություն վերը նկարագրված երկու նախորդ դեպքերի, Պուտինը մեկնաբանում է ոչ թե իր, այլ հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունները:
Առավոտ
Հրայր Թովմասյանը նախարար դառնալու առաջին իսկ օրերից փորձում էր հանրությանը ցուցադրել, թե որքան վճռական է իր ենթակայության տակ գտնվող համակարգում թերությունները վերացնելու հարցում: Մի անգամ նույնիսկ վաղ առավոտյան տեսախցիկների ուղեկցությամբ նոտարներին էր այցելել, տեսնելու համար, թե ով որ ժամին է գործի եկել:
Բայց կան օրինախախտումներ, որոնց վրա նախարարը ոչ միայն աչք էր փակում, այլև ամեն ինչ անում էր, որպեսզի դրանք չվերացվեն: Օրինակ, մինչև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի ընդունումը նոտար նշանակված անձինք նույն օրենքով իրավունք ունեին իրենց զբաղեցրած գրասենյակների տարածքը տնօրինել անհատույց:
Օրենքի 91-րդ հոդվածում գրված է. «Արդարադատության նախարարի կողմից նախկինում նշանակված և որակավորման քննություն հանձնած նոտարներն իրավունք ունեն իրենց նոտարական գործունեությունն իրականացնել նախկին նոտարական գրասենյակների տարածքներում, որոնք նրանց են հատկացվում անհատույց օգտագործման համար»:
Այս դրույթը տարածվում է մինչև օրենքի ընդունումը, այսինքն, մինչև 2002 թվականը որպես նոտար գործողների վրա: Սակայն նախարար Հրայր Թովմասյանի օրոք և նրա թողտվությամբ գրասենյակներն աճուրդով վաճառվեցին երրորդ անձանց, իսկ հին նոտարներին ստիպեցին թանկ գներով վարձակալել նախկինում քաղաքապետարանին պատկանող այս տարածքները:
Մեր աղբյուրները վկայում են, որ մասնավոր անձանց վաճառվել են Շենգավիթի նոտարական գրասենյակը, նաև Բաղրամյան 1 պողոտայի 1-ին փակուղու 14 հասցեում գտնվող գրասենյակը: Շենգավիթում գործող երկու հին նոտարները՝ Սվետլանա Բադիրյանն ու Անահիտ Մինասյանը, այս տարածքներն այժմ վարձակալական հիմունքներով են օգտագործում:
Իսկ Բաղրամյանի վրա աշխատող Էմմա Շաբոյանը, որը նոտարական գործունեությամբ զբաղվում է 1972 թվականից, հետևապես հին նոտարներից է, իր գրասենյակային տարածքի համար ամսական վճարում է 2 հազար դոլար վարձավճար: Այս գումարը վճարվում է ոմն Էդիկ Այվազյանի, որը տարածքի սեփականատերն է: Համաձայնեք, որ վատ չէ երեք հոգուց ամսական 6 հազար դոլար հենց այնպես գրպանը դնել…:
Հրապարակ
Մարտի 1-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքը խոստանում էր լինել աննախադեպ և եղավ աննախադեպ։ Սա թերևս առաջին մարտիմեկյան հանրահավաքն էր, որտեղ վեց տարի առաջ տեղի ունեցած սպանդի պատասխանատուների մասին խոսակցությունը լղոզվեց։
Ռոբերտ Քոչարյանի անունը, օրինակ, հանրահավաքում ոչ մի անգամ չհնչեց։ Վերջին շրջանում ՀԱԿ-ում չափազանց զգուշավոր են դարձել Ռոբերտ Քոչարյանի հարցում, և սա չի կարող պատահականություն լինել։ Եվ ուրեմն՝ պատասխանի կարիք է զգում հարցը, թե որն է նման նրբանկատության պատճառը։ Ամենատրամաբանական պատասխանը կարող է լինել այն, որ Կոնգրեսը մտավախություն ունի, թե Քոչարյանին արժանի գնահատականներ տալով՝ կարող է փչացնել հարաբերությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որոք, փաստորեն, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու տարիների ասելիքի առանցքն են կազմում:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.