23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վարչապետի Տիգրան Սարգսյանը սովորություն է դարձրել արտերկիր մեկնել հատուկ չվերթով` առանձին ինքնաթիռ վարձակալելով: Իսկ այդ գումարները վարչապետը վճարում է ոչ թե իր գրպանից կամ օֆշորային հաշիվներից, այլ` ՀՀ պետական բյուջեի միջոցներից:
«Ժողովուրդ-ը պարզեց, որ հերթական անգամ նա «Էյր Արմենիա» ընկերությունից ինքնաթիռ վարձակալել էր փետրվարի 23-ին՝ Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը մեկնելու համար: Իսկ վարչապետի հատուկ չվերթը ՀՀ քաղաքացիներիս գրպանի վրա արժեցել է 8 մլն 800 հազար դրամ կամ ավելի քան 21 հազար ԱՄՆ դոլար:
Համեմատության համար նշենք, որ ՀՀ մյուս բարձաստիճան պաշտոնյաները՝ ԱԺ նախագահը, ՍԴ նախագահը եւ այլք, գործուղումների մեկնում են սովորական չվերթով, միայն թե` գնում են բիզնես կարգի տոմս: Այնինչ, Տ. Սարգսյանը որոշել է տարբերվել բոլորից, բայց, ցավոք, այդ ամենն անում է ՀՀ քաղաքացիներիս հաշվին:
Ժողովուրդ
Եթե ինչ-որ ձևով իրականություն դառնա «ոչ իշխանականների» մինիմում ծրագիրը, և կառավարությունը պաշտոնանկ արվի, ապա հաջորդ գիշեր 2- 3 տասնյակ ՀՀԿ-ականներ կդառնան ԲՀԿ-ականներ։ Նժդեհական ոգին ինչպես արթնացել էր նրանց մեջ, այդպես էլ կքնի, ազգային պահպանողականությունը կմոռացվի մի քանի վայրկյանում։ Մի անձնական խնդիր՝ մաքուր բիզնես։ Այդ օպերացիայի արդյունքում ՀՀԿ-ն կկորցնի մեծամասնությունը խորհրդարանում, ու, հնարավոր է, կսկսվի «թավշյա հեղափոխությունը»։
Այդ հեղափոխությունից հետո ով էլ գա իշխանության, կհայտարարի, որ նախորդ ռեժիմը հանցավոր էր, որ իրենք ստացել են ծանր ժառանգություն, բայց հիմա ամեն ինչ անելու են ժողովրդին այս օրհասական վիճակից հանելու համար։
Ոմանք ասում են՝ այ, եթե լինի խորհրդարանական համակարգ, և իշխանությունը չկենտրոնանա մեկ անձի ձեռքում, ապա վերոհիշյալ համակարգը կփոխվի։ Դրան էլ առանձնապես չեմ հավատում։ Հավատում եմ քաղաքական սերնդափոխությանը։
Երբ ավագ սերնդի բուծած մի կողմից՝ ցինիկ կարիերիստների և մյուս կողմից՝ կաղապարված խունվեյբինների կողքին իրենց տեղը գտնեն զուսպ, կրթված և ծայրահեղություններից զուրկ երիտասարդները։ Պարտադիր չէ. որ նրանք բոլորը դառնան քաղաքական գործիչներ. կարևորն այն է, որ այդ սերունդը գիտակցի, որ իշխանությունը «ընտանիքի հայր» չէ, որը պետք է հոգ տանի իր «զավակ-քաղաքացիների» համար, որ իշխանությունը սիրելու կամ ատելու համար չէ, այլ ժամանակավորապես որոշակի սահմանափակ ֆունկցիաներ կատարելու համար։
Առավոտ
Եթե Պուտինը որոշել է գնալ մինչև վերջ, ուրեմն պիտի փորձի Ղրիմի սցենարն իրականացնել նաև Ուկրաինայի արևելյան մարզերում։ Սցենարը կարող է լինել հետևյալը. արևելյան Ուկրաինայում բախումներ են սկսվում ուկրաինացիների և ռուսների միջև և ռուսական զորքերը մտնում են այնտեղ իրավիճակը կայունացնելու համար։ Ապա և տեղի են ունենում հանրաքվեներ ղրիմյան սցենարով։
Եվ Ուկրաինայում, և Արևմուտքում հասկանում են նման սցենարի հնարավորությունը, և ուրեմն ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար վճռական պահ է. կարո՞ղ են նրանք ռեալ ազդեցություն ունենալ Ուկրաինայի արևելքում իրավիճակը կայունացնելու հարցում, թե՝ ոչ։
Ռուսաստանն այստեղ պլան «բ» էլ ունի, այն է փորձել առանց Ղրիմի մնացած Ուկրաինան ֆեդերատիվ պետություն դարձնել։ Սրա նպատակն այն է, որ ֆեդերացիայի արևելյան սուբյեկտները մշտապես մահակի դեր կատարեն Կիևի գլխին և նրան թույլ չտան ինտեգրվել Արևմուտքի հետ՝ պարտադրելով, վատագույն դեպքում, պահպանել չեզոքություն։
Բայց, հատկապես Ղրիմից հետո սա մի պայման է, որին Կիևը որևէ կերպ համաձայնել չի կարող, դա մոտավորապես նման կլինի կապիտուլյացիայի։
Ահա այս հարցի վերջնական որոշումից հետո է, որ հնարավոր կլինի գնահատել հաղթե՞ց Պուտինը Ուկրաինայում, թե պարտվեց։ Եթե ի վերջո Ուկրաինան ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, եթե ի վերջո դառնա ՆԱՏՕ-ի անդամ, դա միանշանակ և աներկբա պարտություն կլինի Պուտինի համար, որովհետև ստանալով Ղրիմը՝ նա կկորցնի ռազմավարական կարևորագույն դիրքեր, ինչը Ռուսաստանը կդարձնի առավել խոցելի: Եվ ուրեմն, իրավիճակի ցանկացած գնահատական վաղաժամ է, և դեռ պետք է սպասել հետագա զարգացումներին։
Բայց մոտավորապես նման մի պատմություն մեր տարածաշրջանում արդեն իսկ տեղի է ունեցել. 2008 թվականին Ռուսաստանը Վրաստանից նաև դե յուրե պոկեց Աբխազիան և հարավային Օսիան։ Լա՛վ էր դա Ռուսաստանի համար, թե վատ։ Այստեղ պրոցեսները դեռ վերջնական չեն դարձել, բայց փաստ է, որ նախորդ տարի Վրաստանը նախաստորագրեց ասոցացման համաձայնագիրը, և եթե Ռուսաստանը ինչ-որ դարակազմիկ բան չմտածի, Վրաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը նաև կստորագրվի, նաև կվավերացվի, իսկ դրանից հետո Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ։
Այսինքն Վրաստանը շարժվում է Սահակաշվիլիի կառուցած ռելսերով, որովհետև Ռուսաստանը կորցրել է Վրաստանի վրա ունեցած երկու հիմնական լծակները՝ Աբխազիան և Հարավային Օսիան։ Ռուսաստանը գոնե այս պահին պարտված է Վրաստանում։
Եվ այս իմաստով, Ղարաբաղի առնչությամբ ծագած ոգևորությունը ամենևին էլ տեղին չէ, որովհետև կարգավորել հարցը Հայաստանին կամ Ադրբեջանին ձեռնտու որևէ տարբերակով՝ Ռուսաստանի համար նշանակում է կորցնել ազդեցության լծակները Հայաստանի, Ղարաբաղի և ի վերջո ամբողջ Հարավային Կովկասի վրա։ Ուկրաինայում Ռուսաստանի վճռական քայլերը ռեակցիա են Մայդանում կրած պարտության։ Ղարաբաղում Ռուսաստանը պարտված չէ, ուրեմն գործելու ոչ մի մոտիվացիա չունի:
Հայկական ժամանակ
Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Րաֆֆի Հովհաննիսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից։ Պարզվում է՝ Հովհաննիսյանը ոչ միայն առարկություններ է ունեցել հանդիպման վայրի հետ կապված, այլև հանդիպումների ձևաչափի։
Արդեն հայտնի է, որ, ի տարբերություն ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի, նա Ծառուկյանի հետ հանդիպել է ոչ թե կոնյակի գործարանում, այլ նրա Առինջի տանը, որը խորհրդավորությամբ հայտարարվեց՝ «հանդիպում մասնավոր տարածքում»։ Րաֆֆու պահանջով հանդիպումը չի տեսաձայնագրվել։
Մեր աղբյուրներն ասում են, որ Ր. Հովհաննիսյանի գլխավոր առաջարկը եղել է հանդիպում կազմակերպել քառյակի լիդերների մակարդակով։ Նա պահանջել է նաև, որ այդ ձևաչափում քննարկման դրվի ամբողջական իշխանափոխության հարցը։ Բնականաբար, պահանջը մերժվել է:
Հրապարակ
Մի քանի օր առաջ պատահաբար լսեցի Միխաիլ Լեոնտևի «Օդնակո» հաղորդումը։ Բավականին կարճ մենախոսության ընթացքում նա առնվազն հինգ անգամ կրկնեց «Ֆաշիստական սրիկաներ» արտահայտությունը՝ Ուկրաինայի համապատասխան շրջանակների հասցեին։ Կամ հանրահայտ Կիսելյովը թափանցիկ ակնարկներ է անում, որ իր երկիրն ընդունակ է Միացյալ Նահանգները ռադիոակտիվ մոխրի վերածել։ Ինչը, իհարկե, ճիշտ է, ինչպես ճիշտ է նաև այն, որ ԱՄՆ-ը կարող է նույն փոշու վերածել Ռուսաստանը, իսկ հիշյալ երկու երկրները միասին ի վիճակի են իրենց զենքերով հեշտությամբ վերացնել մոլորակի բոլոր շնչավոր էակներին։
Սակայն ադեկվատ մարդիկ. այդ միջուկային խաղալիքներով չեն թափահարում։ Նույնիսկ 70-ականների զառամյալ խորհրդային Պոլիտբյուրոյի անդամները դա հասկանում էին, և ես խիստ կասկածում եմ, որ Պոլիտբյուրոյի խոսափողը հանդիսացող, ասենք. Յուրի Ժուկովը կամ Վալենտին Չորինը «սառը պատերազմի» ժամանակ ԱՄՆ-ի հասցեին նման սպառնալիքներ հնչեցնեին։ Բրեժնևը և Սուսլովը ավելի՞ զուսպ էին, քան Պուտինն ու Սուրկովը:
Առավոտ
Ինչպես երևում է՝ ՀՀ գործող իշխանությունը որոշել է մասնատել ԲՀԿ-ին: Բայց դա անում է բավականին գրագետ. ընտրում է կուսակցությունում եղած բարձր վարկանիշ ունեցող մարդկանց և առանցքային պաշտոնների նշանակում՝ թեկուզ եղբայրական հանրապետությունում:
Օրերս հայտնի դարձավ, որ ԲՀԿ խորհրդի անդամ Հարություն Քուշկյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի առաջարկով նշանակվել ԼՂՀ առողջապահության նախարար: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ առանցքային պաշտոնի առաջարկ է ստացել նաև մեկ այլ ԲՀԿ-ական՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է Գրիգորյանից պարզել լուրի իսկությունը, սակայն նա հրաժարվել է պատասխանել՝ բավարարվելով երկու բառով «no comment»: Իսկ ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի հետ կապվել թերթին չի հաջողվել:
Ժողովուրդ
Երեկ «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը մտադիր են վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահության հայտնելու հարցը արտահերթ կարգով մտցնել Ազգային ժողովի ապրիլի 29-ի նիստի օրակարգ։
Նույն ուժերի ներկայացուցիչները պնդում են, որ ամեն անգամ խորհրդարանի քառօրյայից քառօրյա տեղափոխվող սույն հարցն այս անգամ թերևս չի հետաձգվի։ Համենայնդեպս, չորս ուժերի ժամանակացույցում ապրիլի 28-ն արդեն նշված է որպես վարչապետին անվստահություն հայտնելու օր:
Հայկական ժամանակ
Չնայած երեկ առավոտյան լուր տարածվեց, թե «Ժառանգություն»-ԲՀԿ հանդիպումը չի կայանա, սակայն ավելի ուշ տեղեկացանք, որ այն դժվարին ու բարդ բանակցություններից հետո կայացել է, այն էլ՝ ոչ կանյաչնիում: Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպելու առաջարկն ստանալուց հետո երկընտրանքի առաջ էր կանգնել՝ գնա՞լ Ծառուկյանի հետ հանդիպման, թե՞ ոչ:
«Ժառանգությունում» տարաձայնություններ են եղել այս առիթով. ոմանք պնդել են, որ չարժե հանդիպել, քանի որ ԲՀԿ-ն հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն օրակարգային չէ: Մյուսները նշել են, որ չարժե գնալ կոնյակի գործարան՝ չէ՞ որ Լևոն Տեր-Պետրոսյանը չգնաց, իսկ Րաֆֆին «ընտրված» նախագահ է: Եվ եթե Րաֆֆին գնա Ծառուկյանի «դուռը», այդպիսով Ծառուկյանին կհանձնի ընդդիմության լիդերությունը: Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն անձամբ էլ չի ցանկացել գնալ, բայց միևնույն ժամանակ գիտակցել է, որ չգնալով լրիվ խաղից դուրս է մնում, մանավանդ կուսակցությունն այսօր նախանձելի վիճակում չէ: Հանդիպման առաջարկն ընդունելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հանդիպման տեղի վերաբերյալ առարկություն են ներկայացրել և առաջարկել, որ հանդիպումը չեզոք վայրում լինի: Սկզբում Ծառուկյանի պատասխանը եղել է այն, որ հանդիպումների շարքն ինքն է նախաձեռնել, եթե Րաֆֆին չի ցանկանում, դա իր պրոբլեմն է, ուրեմն թող ինքն առաջարկի և ԲՀԿ-ին հրավիրի՝ կլսի նաև իրենց պատասխանը, սակայն հետո զիջել է և ընդունել Րաֆֆիի պայմանը:
Հանդիպումը կայացել է մասնավոր մի տարածքում, «Ժառանգությունից» ներկա են եղել Ռուբիկ Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանը և Հովսեփ Խուրշուդյանը: ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը:
Հրապարակ
Քանի որ հայալեզու վիրտուալ դաշտում «լիբերաստ» բառը վերջերս բավականին հաճախ է օգտագործվում, ես փորձեցի հասկանալ, թե ինչ է այն նշանակում։ Ծագումնաբանությունը պարզ է՝ լիբերալի (ազատականի) և միասեռականի հայհոյական անվանման համակցումն է։
Այսինքն՝ նրանք, ովքեր կողմնակից են ազատական փիլիսոփայական, քաղաքական կամ տնտեսական հոսանքի, նրանք կա՜մ իրենք են սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչ, կա՜մ էլ, լավագույն դեպքում, այդ սեռական փոքրամասնությունների ջերմ քարոզիչն են։
Այսպիսով՝ մի բան, որը հասարակության լայն շրջանակներում բացասական ընկալում ունի, միակցված է մի բանի, որին այդ լայն շրջանակները հիմնականում տեղյակ չեն, և արդյունքում, այդ եզրույթը կիրառողների մտահղացմամբ, վարկաբեկվում է երկրորդը:
Առավոտ
Համացանցում վերջերս շրջանառության մեջ է դրվել 2013թ. դեկտեմբերին ստորագրված նամակ Ռուսաստանում ջավախքցիների սփյուռքի անունից՝ ուղղված Վրաստանի կառավարությանը, նախագահին և խորհրդարանին, որում մտահոգություն է հնչում ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց, ԵՄ-ին անդամակցելուց հետո Վրաստանում Սամցխե-Ջավախքի էթնիկ ինքնության պահպանման խնդրի առնջությամբ։
«Առավոտ»-ը «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանից հետաքրքրվեց, թե Վրաստանի հայ համայնքի համար անհանգստանալու պատճառներ կա՞ն՝ Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին։ «Տարբեր երկրների անդամակցությունը ԵՄ-ին հարվածի տակ չի դնում ազգային որևէ փոքրամասնության ինքնության պահպանմանը, ընդհակառակը միայն խրախուսել է իրավունքների պաշտպանության միջոցների ընդունմանը՝ ինքնության զարգացման ճանապարհին»,– նշեց մեր զրուցակիցը:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.