23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ հայտնի դարձավ, որ խոսքից գործի անցած ԱՄՆ-ն սկսել է պատժամիջոցներ կիրառել նաև ռուսական բանկերի, մասնավորապես, «Ռոսիա» բանկի նկատմամբ: Մեր տեղեկություններով, օրեր առաջ Սերժ Սարգսյանը ճաշ-հանդիպման է հրավիրել հայաստանյան բանկիրներին՝ նրանց հետ քննարկելու երկրում առկա և սպասվելիք պատժամիջոցների արդյունքում ստեղծվելիք վիճակը, ուշադիր լսել է վերջիններիս, ներկայացրել իր մոտեցումները: Հանդիպումը եղել է փակ, այնքան փակ, որ սրանից ավելին մեր զրուցակից բանկիրները չցանկացան ասել, հավանաբար, խստիվ զգուշացված էին:
Հրապարակ
Արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր Մոսկվայում: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Ռ. Քոչարյանը Մոսկվա էր մեկնել «Սիստեմա»-ի բաժնետերերի ժողովի հերթական նիստին մասնակցելու համար: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատուՎիկտոր Սողոմոնյանից պարզել՝ արդյոք Ռ. Քոչարյանն արդեն վերադարձե՞լ է Հայաստան:
—Պարոն Սողոմոնյան, Ռ. Քոչարյանն արդեն Հայաստանո՞ւմ է:
-Պարոն Քոչարյանը Մոսկվայում է եղել մարտի 13-ին, 14-ին և 15-ին: Իսկ 16-ին մեկնել է Մոսկվայից:
—Այսիքն՝ Հայաստան չի՞ վերադարձել:
-Ոչ, Հայաստան չի վերադարձել, ուղևորությունը Մոսկվայից շարունակել է:
—Իսկ որտե՞ղ է մեկնել: Գործնակա՞ն հանդիպումներ է ունենում Ռ. Քոչարյանը:
-Այսպես ասեմ՝ գործնական, մասնավոր: Դժվարանում եմ տարանջատել մեկը մյուսից:
—Նախքան Ռ. Քոչարյանի մեկնումը քննարկվում էր այն հարցը, որ Ռ. Քոչարյանը այնտեղհանդիպում է ունենալու ՌԴ նախագահի հետ: Եղա՞վ նման հանդիպում:
-Ինչպես ես նախօրոք հայտարարել էի, որևէ հանդիպում չի եղել:
—Իսկ ինչո՞ւ Ռ. Քոչարյանը չի արձագանքում ՀՀ-ում կատարվող իրադարձություններին:
-Ճիշտն ասած, ընդհանուր քննարկումներ ունեցել ենք, բայց արձագանքելու դեռևս առիթ չունենք: Եթե ինչ-որ բան լինի արձագանքելու անպայման կարձագանքենք:
Ժողովուրդ
Կան ոլորտներ, որոնք այս 23 տարում փոխվել են շատ արագ։ Օրինակ՝ առևտուրը։ Սկզբում՝ սեղանիկներ, հետո կրպակներ, այնուհետև փոքր խանութներ, իսկ հիմա՝ սուպերմարկետներ և հիպերմարկետներ։ Սուպերմարկետներն ակնհայտորեն շատ են, դրանք պիտի լինեն այդպիսի քանակությամբ մայրաքաղաքի կենտրոնում։ Դրանց տերերը, որպես կանոն, օլիգարխիայի ներկայացուցիչներ են։ Բայց ասել, որ սուպերմարկետը ինքնին բացասական երևույթ է, սխալ կլինի, մաքուր, լուսավոր սրահներ, ամռանը՝ զով, ձմռանը՝ տաք, ժպտացող անձնակազմ. տեսախցիկներ, ՀԴՄ կտրոններ։ Ինձ թվում է. հարմար է՝ անկախ նրանից, թե ինչպիսի անեծքներ են հնչում դրանց հասցեին։
Կամ, օրինակ, լրատվամիջոցները։ 20 տարվա ընթացքում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել։ Դարձյալ՝ ոչ միշտ դեպի լավը։ Բայց տեղեկատվություն հաղորդելու ինտենսիվությամբ, իհարկե, շատ ավելի «հագեցած» են։ Պատասխանատվության աստիճանն, այո, զգալիորեն ընկել է. սոցիալական ցանցերն էլ սկսեցին մրցել զուտ լրագրության հետ։ Սակայն այստեղ էլ փնթփնթալու կարիք չկա՝ ինտենսիվ զարգացող ոլորտ է, որը բազմաթիվ փորձերից ու սխալներից հետո կստեղծի նոր որակ։
Իսկ ահա կրթությունը, ով ինչ ուզում է՝ ասի, դեռ խորհրդային նավթալինի մեջ է:
Առավոտ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արտաքին գործերի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության, ԱՊՀ երկրների և հյուպատոսական վարչություններում, մամլո ծառայությունում, հետաքրքվել նախարարության դիվանագիտական դպրոցի ընթացիկ գործունեությամբ ու զարգացման ծրագրերով։ Սերժ Սարգսյանը ծանոթացել է արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների մասին։ Այս մասին տեղեկացնում են Նախագահի մամուլի գրասենյակից:
Շրջայցն ավարտելուց հետո, Նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ: Արտաքին գործերի նախարարը, նախարարի տեղակալները, ԱԳՆ գլխավոր քարտուղարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների և առաջիկա ծրագրերի մասին. Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հիմնական ուղղություններով ներկայացրել է 2008 թվականից ի վեր նախարարության գործունեությունը, ԱԳՆ առջև դրված խնդիրների իրականացմանը միտված աշխատանքները։
Նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը զեկուցել է ԱՊՀ և սահմանակից Իրանի և Վրաստանի հետ մեր երկրի հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության գործընթացի շրջանակներում իրականացվող միջոցառումների մասին: Փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրել է Ասիական երկրների, Մերձավոր և Միջին Արևելքի պետությունների հետ համագործակցության խորացմանն ուղղված քայլերը, քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայությունների բարեփոխումներն ու այդ ոլորտում առկա խնդիրները: Նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը զեկուցել է բազմակողմ դիվանագիտության բնագավառում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ծրագրերի, ռազմաքաղաքական փոխգործակցության, միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքների մասին: Նախարարի մեկ այլ տեղակալ, Եվրոպական միության հետ գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է նախարարության կազմակերպչական հարցերի մասին և որոշակի առաջարկներ ներկայացրել առանձին խնդիրների լուծման ուղղությամբ:
Արծարծված առանձին խնդիրների վերաբերյալ Սերժ Սարգսյանը հարցեր է ուղղել զեկուցողներին, իր դիտողություններն ու դիտարկումները ներկայացրել և հանձնարարականներ տվել պատասխանատուներին, խոսել նախարարության գործունեության գերակա ուղղությունների և առաջիկա անելիքների մասին:
Հանրապետության Նախագահը կարևորել է աշխատանքային ձևաչափով այսօրինակ հանդիպումները՝ ընդգծելով, որ նման շփումը լավ հնարավորություն է ընձեռում նախարարության ընթացիկ գործունեությանը տեղում ծանոթանալու, առկա խնդիրներին համակողմանի տեղեկանալու, դրանց շուրջ անկաշկանդ քննարկում ունենալու և լուծումներ առաջարկելու:
Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես մեր երկրի արտաքին քաղաքականությանը, այնպես էլ անվտանգությանն ու պաշտպանունակությանը, տնտեսությանը, տարածաշրջանային խնդիրներին, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, դրանց շուրջ ծավալվող զարգացումներին և մի շարք այլ թեմաների:
Պատասխանելով Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը վերաբերող հարցին՝ Սերժ Սարգսյանը իրականացվող աշխատանքներում կարևորել է մասնավորապես դրանց արդյունքը. «Խնդիրը հետևյալում պետք է լինի՝ մենք մեկ տարի անց կարողացա՞նք մեր անվտանգության ապահովման երաշխիքը բարձրացնել, թե՞ չկարողացանք: Մեզնից յուրաքանչյուրը՝ պետական պաշտոնյաներից, իր պարտականություններն ունի. ես պարտականություն ունեմ մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելու և դրա համար եմ պատասխանատու: Ամեն ինչը պետք է գնահատել արդյունքներով: Համարում եմ, որ այսօր մեր ունեցած միջազգային հարաբերություններով, մեր ներգրավվածությամբ, դաշնակիցների տեսակով և որակով, շատ ավելի անվտանգ ենք, քան էինք հինգ տարի առաջ: Երբեք մեր բանակն այսքան սպառազինված ու մարտունակ չի եղել: Երբեք, համենայնդեպս, ես չեմ հիշում, որ Ղարաբաղի հարցով այսպիսի միանշանակություն լինի: Մենք ունենք մի որակ, մի հատկանիշ՝ մենք չենք փորձում որևէ մեկին խաբել կամ մոլորեցնել, մենք ասում ենք՝ սա՛ է մեր շահը, մենք սրա համար պատրաստ ենք սա անել, այստեղ պատրաստ չենք սա անել»:
Խորհրդակցության ավարտին Արտաքին գործերի նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Լևոն Ամիրջանյանը, նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Արմինե Գալստյանը, նախարարի խորհրդական Արմեն Ղևոնդյանը, աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը, աշխատակազմի Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի վարիչ Նարինե Նիկոլյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:
Կկայանա՞ մարտի 24-25-ը Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը Հաագայում, ինչպես «թվիթ» է արել իր էջում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ուորլիքը, թե՝ ԵԱՀԿ ՄԽ-ն կբավարարվի 2 երկրների ԱԳ նախարարների հանդիպմամբ՝ հարցին ՀՀ ԱԳՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ այս պահին խիստ անորոշ է հանդիպման հեռանկարը, հայկական կողմը միշտ պատրաստակամ է արձագանքել նման հանդիպումներին, այս մեկին՝ նույնպես։
Նկատենք, որ ադրբեջանական մամուլը երեկ չէր հաստատել հանդիպման փաստը։ Բանն այն է, որ հերթապահ այդ հանդիպումները, ճիշտ է, որևէ առաջխաղացում չեն գրանցում խնդրի կարգավորման հարցում, սակայն խնդրին անդրադարձը առաջին հերթին զինադադարի պահպանման և իրավիճակը վերահսկելի դարձնելու տեսանկյունից է դրական:
Հրապարակ
Խնդրում եմ համեմատել երկու տեքստերը։ Առաջինը Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի մասին Պուտինի աշխատակազմի պաշտոնական տեղեկատվությունն է. «Կողմերը արձանագրել են, որ այն (Ղրիմի հանրաքվեն) ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման հերթական օրինակն է։…»։
Երկրորդը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հարցազրույցից է. «Տեղի է ունեցել Ղրիմի ժողովրդի հստակ կամարտահայտություն …
Ինչպես տեսնում եք, երկու տեքստերը նման են ոչ միայն գնահատականներով, այլև նույնիսկ՝ կառուցվածքով։
Ես, բնականաբար, դեմ չեմ ազատ կամարտահայտությանը և վստահ եմ, որ առանց ռուսական ռազմական ներկայության Ղրիմի բնակչությունը, միևնույն է, կքվեարկեր Ռուսաստանին միանալու օգտին։ Բայց դա պետք է լինի երկարատև գործընթաց՝ քարոզչությամբ և հակաքարոզչությամբ, և ամենակարևորը՝ առանց օտար զորքի ներկայության։ Այնպես, ինչպես, որ դա տեղի է ունենում, օրինակ, Շոտլանդիայում։ Այդպես էր, ի դեպ, նաև Արցախում՝ 1988 թվականի փետրվարից մինչև 1991-ի սեպտեմբերի 2-ը։ Ոչ թե երկու շաբաթում։
Այն, որ մեր քաղաքական շրջանակները նման վերապահում չեն անում, որոշակի կասկած է առաջացնում՝ արդյոք դրանք կատարելապես ժողովրդավա՞ր են:
Առավոտ
Ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը նահանջելու պատրաստակամության մասին է։ Բայց ամբողջ խնդիրն այն է, թե մինչև ուր կարող է նահանջել իշխանությունը։
Մեր տեղեկություններով, կառավարությունը ցանկանում է «սեպարատ» համաձայնության գալ կոնկրետ «Դեմ եմ» շարժման մի մասի հետ։ Խոսքը ՏՏ ոլորտի աշխատակիցների մասին է, որոնց աշխատավարձերը համեմատաբար բարձր են։
Հունվարի մեկից ներդրված պարտադիր համակարգով 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողներից պահվում է 5 տոկոսից ավելին։ Օրինակ 700 հազար դրամ անվանական աշխատավարձ ստացողից պահվում է 45 հազար դրամ, կամ մոտ 6.5 տոկոս։ Կառավարությունը պատրաստվում է բանակցությունների միջոցով այս խավից պահվելիք գումարը ևս դարձնել 5 տոկոս։
Այս պահի դրությամբ, մեր ունեցած տեղեկություններով, սա այն առավելագույնն է, որին պատրաստ է կառավարությունը։ Բայց «Դեմ եմ» շարժման ամբողջ նպատակը պարտադիր բադադրիչի իսպառ վերացումն է։ Երեկ «Դեմ եմ» շարժման թիմը արձագանքել է վարչապետի հրավերին:
Հայկական ժամանակ
Պարզվում է` Գագիկ Ծառուկյանը սիրում է հոտնկայս ոչ միայն «նախագահ ջանի» կենացը խմել, այլև բոլոր առանցքային պաշտոնյաների հետ «ջան-ջիգյարի» առիթը բաց չի թողնում: Անզիջում պայքարող չորս «հրաշալիների» կողմից հրաժարականի պարտադրված Տիգրան Սարգսյանի հետ հանդիպելիս նույնիսկ համբուրվում է, ինչպես եղավ Սուրբ Հովհաննես եկեղեցու բացմանը` Ռոբերտ Քոչարյանի աչքի առաջ: Ծառուկյանը միշտ էլ, մայրաբար բոլոր պաշտոնյաներին համբուրող, բարեմաղթանքներ հղող իր մոր` տիկին Ռոզայի նման, ողջագուրվում է Տիգրան Սարգսյանի հետ, ականջին շշնջում` «մենք իրար հետ ոչ մի հարց չունենք, ախպեր ենք»:
Ի դեպ, բացառություն չէ նաև Արթուր Բաղդասարյանը, ում հետ օդանավակայանում հայտնի ընդհարումից հետո լարված հարաբերություններ ուներ, սակայն նոյեմբերի 8-ին՝ Բաղդասարյանի 45-ամյակի տոնակատարությանը ԱԱԽ խորհրդի մյուս անդամների շարքում հրավիրված Ծառուկյանը զանգահարել է, ջիգյարով շնորհավորել ու ասել` շա՜տ զբաղված եմ, չեմ կարող գալ, ու մի այդքան «ջիգյարով» էլ նվեր է ուղարկել, քանի որ նրա հետ ևս «ախպեր» է:
Հրապարակ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը կրկին ակտիվացել է: Նա, որպես ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, հիմնավորվել է Գորիսում:
Ինչպես Գյումրիում Վարդանիկն էր այլընտրանքային քաղաքապետարան ձևավորել, այնպես էլ Լիսկան է Գորիսի ՀՀԿ գրասենյակը դարձրել այլընտրանքային քաղաքապետարան, որը նորոգել է և այնտեղ մարդկանց է ընդունում, խնդիրներ կարգավորում, կուսակցական հավաքներ անում, կարճ ասած՝ իր շուրջը նոր բևեռ է ձևավորում: Իսկ հունիսին Գորիսում սպասվող քաղաքապետի ընտրություններին նա փորձելու է իր մարդուն անցկացնել, որ քաղաքը դուրս չգա հսկողությունից:
Հրապարակ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է.
«Անհամբեր սպասում եմ Հաագայում մարտի 23-25-ին Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների հանդիպմանը»:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Հաագայում կայանալու է իր և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.