Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արտաքին գործերի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության, ԱՊՀ երկրների և հյուպատոսական վարչություններում, մամլո ծառայությունում, հետաքրքվել նախարարության դիվանագիտական դպրոցի ընթացիկ գործունեությամբ ու զարգացման ծրագրերով։ Սերժ Սարգսյանը ծանոթացել է արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների մասին։ Այս մասին տեղեկացնում են Նախագահի մամուլի գրասենյակից:
Շրջայցն ավարտելուց հետո, Նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ: Արտաքին գործերի նախարարը, նախարարի տեղակալները, ԱԳՆ գլխավոր քարտուղարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների և առաջիկա ծրագրերի մասին. Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հիմնական ուղղություններով ներկայացրել է 2008 թվականից ի վեր նախարարության գործունեությունը, ԱԳՆ առջև դրված խնդիրների իրականացմանը միտված աշխատանքները։
Նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը զեկուցել է ԱՊՀ և սահմանակից Իրանի և Վրաստանի հետ մեր երկրի հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության գործընթացի շրջանակներում իրականացվող միջոցառումների մասին: Փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրել է Ասիական երկրների, Մերձավոր և Միջին Արևելքի պետությունների հետ համագործակցության խորացմանն ուղղված քայլերը, քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայությունների բարեփոխումներն ու այդ ոլորտում առկա խնդիրները: Նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը զեկուցել է բազմակողմ դիվանագիտության բնագավառում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ծրագրերի, ռազմաքաղաքական փոխգործակցության, միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքների մասին: Նախարարի մեկ այլ տեղակալ, Եվրոպական միության հետ գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը Հանրապետության Նախագահին զեկուցել է նախարարության կազմակերպչական հարցերի մասին և որոշակի առաջարկներ ներկայացրել առանձին խնդիրների լուծման ուղղությամբ:
Արծարծված առանձին խնդիրների վերաբերյալ Սերժ Սարգսյանը հարցեր է ուղղել զեկուցողներին, իր դիտողություններն ու դիտարկումները ներկայացրել և հանձնարարականներ տվել պատասխանատուներին, խոսել նախարարության գործունեության գերակա ուղղությունների և առաջիկա անելիքների մասին:
Հանրապետության Նախագահը կարևորել է աշխատանքային ձևաչափով այսօրինակ հանդիպումները՝ ընդգծելով, որ նման շփումը լավ հնարավորություն է ընձեռում նախարարության ընթացիկ գործունեությանը տեղում ծանոթանալու, առկա խնդիրներին համակողմանի տեղեկանալու, դրանց շուրջ անկաշկանդ քննարկում ունենալու և լուծումներ առաջարկելու:
Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես մեր երկրի արտաքին քաղաքականությանը, այնպես էլ անվտանգությանն ու պաշտպանունակությանը, տնտեսությանը, տարածաշրջանային խնդիրներին, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, դրանց շուրջ ծավալվող զարգացումներին և մի շարք այլ թեմաների:
Պատասխանելով Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը վերաբերող հարցին՝ Սերժ Սարգսյանը իրականացվող աշխատանքներում կարևորել է մասնավորապես դրանց արդյունքը. «Խնդիրը հետևյալում պետք է լինի՝ մենք մեկ տարի անց կարողացա՞նք մեր անվտանգության ապահովման երաշխիքը բարձրացնել, թե՞ չկարողացանք: Մեզնից յուրաքանչյուրը՝ պետական պաշտոնյաներից, իր պարտականություններն ունի. ես պարտականություն ունեմ մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելու և դրա համար եմ պատասխանատու: Ամեն ինչը պետք է գնահատել արդյունքներով: Համարում եմ, որ այսօր մեր ունեցած միջազգային հարաբերություններով, մեր ներգրավվածությամբ, դաշնակիցների տեսակով և որակով, շատ ավելի անվտանգ ենք, քան էինք հինգ տարի առաջ: Երբեք մեր բանակն այսքան սպառազինված ու մարտունակ չի եղել: Երբեք, համենայնդեպս, ես չեմ հիշում, որ Ղարաբաղի հարցով այսպիսի միանշանակություն լինի: Մենք ունենք մի որակ, մի հատկանիշ՝ մենք չենք փորձում որևէ մեկին խաբել կամ մոլորեցնել, մենք ասում ենք՝ սա՛ է մեր շահը, մենք սրա համար պատրաստ ենք սա անել, այստեղ պատրաստ չենք սա անել»:
Խորհրդակցության ավարտին Արտաքին գործերի նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Լևոն Ամիրջանյանը, նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Արմինե Գալստյանը, նախարարի խորհրդական Արմեն Ղևոնդյանը, աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը, աշխատակազմի Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի վարիչ Նարինե Նիկոլյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.