23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Փետրվարի 8-ին տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրեսի» վարչության նիստ, որի ժամանակ տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկում։
Բացի այդ՝ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամներ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը և Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել են Ազգային ժողովում ընթացող վերջին զարգացումները, ոչ իշխանական մյուս ուժերի հետ համագործակցած գործունեության մանրամասները:
Լևոն Զուրաբյանը ներկայացրել է հաղորդում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի, դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների և հանդիպումների վերաբերյալ:
Արամ Մանուկյանը ներկայացրել է Եվրախորհրդարանի պատգամավորների, Եվրոպայի լիբերալ դեմոկրատների կուսակցության նախագահ Գրահամ Վաթսոնի հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ հաղորդում:
Վարչության անդամ Ավետիս Ավագյանը ներկայացրել է հաղորդում Չարենցավանի տարածքային կառույցի հիմնադիր ժողովի անցկացման մասին: Վարչությունը հաստատել է խորհրդի նորընտիր նախագահ Արտավազ Այվազյանին:
Նիստում քննարկվել է մարտի 1-ի հանրահավաքի նախապատրաստական միջոցառումների ծրագիրը:
Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», մտադիր են Ազգային ժողովի հաջորդ՝ փետրվարի 24-27-ի քառօրյայում վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։
«Հժ»-ի աղբյուրները հայտնում են, որ Հայ ազգային կոնգրեսն ու Բարգավաճ Հայաստանն արդեն վերջնական համաձայնության են եկել վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթղթի բովանդակության շուրջ։
Դաշնակցությունն ու «Ժառանգությունը», որոնք դեռ այս պահին էլ այդ գործընթացը կարծես թե այլ կերպ են պատկերացնում, մարտավարական հարցերում տատանվում են։ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, սակայն, ակնկալում են, այս երկու ոչ իշխանական ուժերը նույնպես ի վերջո կմիանան նախագծին։
Այնպես որ, եթե առաջիկա 2 շաբաթվա ընթացքում այլ խնդիր չծագի, եկող քառօրյան խոստանում է բավական հետաքրքիր լինել:
Հայկական ժամանակ
Թերթի տեղեկություններով՝ խիստ լարվել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀԿ-ական, Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հարաբերությունները։ Սա հատկապես այն բանից հետո, երբ Դ. Հարությունյանը հրապարակավ մի քանի անգամ քննադատական ակնարկներ է արել վարչապետի ու կառավարության հասցեին։
Ու պատահական չէր, որ երեկ Աժ-ն սկսեց քննարկել խորհրդարանական վեց խմբակցությունների ներկայացուցիչների ներկայացրած «Դատախազության մասին» և «Աժ կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, և ամբիոնից նախագիծը ներկայացրեց ոչ թե հիմնական հեղինակ Դ. Հարությունյանը, այլ համահեղինակներից Հովհաննես Սահակյանը։
Բանն այն է, որ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին, և որպեսզի Դ. Հարությունյանն ամբիոնից չքննադատի կառավարությանը, ՀՀԿ-ում որոշվել է հարցի զեկուցող ընտրել Հ. Սահակյանին։
Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սահակյանը հերքեց այդ լուրերը՝ պարզաբանելով թե Դ. Հարությունյանն այդ նույն ժամանակ մասնակցել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստին:
Ժողովուրդ
ՀՀԿ ԳՄ նախօրեի նիստը «կրքոտ» է եղել։ Խոսվել է անգամ ԳՄ-ից տեղի ունեցող ինֆորմացիոն արտահոսքի մասին։ Նիստը տևել է բավականին երկար, Սերժ Սարգսյանը ներկայացել է ուշացումով, կազմակերպչական հարցերից, մայիսին կայանալիք ՀՀԿ համագումարից խոսելուց հետո անցել են բուն թեմային՝ ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման մասին առաջարկություններին։ Սերժ Սարգսյանը շատ ակտիվ է եղել։
Ակտիվ է եղել նաև Տիգրան Սարգսյանը, որը նախորդ անգամ ծպտուն չէր հանել։ Վերջինս ծերերի հետ «կիսվել» է թիմային պայքարի իր «տեսլականով»՝ հղում անելով գերմանական մոդելին։ Ապա դժգոհել է, որ պառլամենտում թիմի ներկայությունը շատ դեպքերում «տեսանելի» չի լինում։ ՀՀԿ ֆրակցիայի անդամը, փոխանակ թիմում ասի իր ասելիքը, ելնում՝ դահլիճում «ընդդիմադիր» հարց է տալիս, ֆրակցիայի ղեկավարը շատ դեպքերում «տեղում» չէ։
Նախարարներին ևս բաժին է հասել, նրանց հիշեցրել են, որ նախարարը քաղաքական պաշտոն է, և իրենք պարտավոր են ոչ թե «փախչել» լրագրողների հետապնդումներից, այլ բացճակատ կանգնել ու պարզաբանումներ տալ բոլոր հարցերի առնչությամբ։
Հովիկ Աբրահամյանը, ի տարբերություն նախորդ անգամվա, այս անգամ գերադասել է լռել։ Սերժ Սարգսյանն ամփոփել է խոսակցությունը, ասել է, որ լավ տեղեկացված է, թե ով ինչ է խոսում ու ինչի մասին է լռում (նա անձամբ է հետևում համացանցին՝ այփադով)։
Ասել է, որ շատ լավ գիտի, թե ում մամլո խոսնակն ում ինչ պատվերներ է իջեցնում, պետք չէ ՀՀԿ-ում բոլորը միասնական՝ նույն միտքը հայտնեն, հո սովետում չե՞նք, բայց պետք է պաշտպանեն ՀՀԿ-ի և կառավարության ձեռնարկները, իր համար կարևոր չէ խոսողի քաղաքական պաշտոնը, կարևոր է նրա ասածի կշիռը։ Ես էլ երբեք որևէ մեկին չեմ ասելու՝ խոսի կամ մի խոսի:
Հրապարակ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ։
***
Ներսես Տեր-Վարդանյան
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
17 հունիսի 1981 թ., ք. Երևան
Կրթություն
1997-2001 թթ. – Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ,
2001-2003 թթ. — Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, մագիստրատուրա
2003-2006 թթ. – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ, ասպիրանտուրա
2011 թ. – Թաֆթս համալսարան, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (Բոստոն, ԱՄՆ), Հանրային կառավարման և հանրային քաղաքականության վերապատրաստման դասընթաց
Աշխատանքային գործունեություն
1999-2003 թթ. – Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպություն, «Մշակույթների երկխոսություն» տեղեկատվական կենտրոնի ղեկավար, միջազգային ծրագրերի համակարգող
2010-2013 թթ. – ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամ (ՀՀՄՀ) հայաստանյան ծրագրերի համակարգող, փորձագետ-խորհրդատու
2006-2014 թթ. – ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական
2014 թ. փետրվարի 5-ից՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Պատմական գիտությունների թեկնածու է, մի շարք գիտական հոդվածների հեղինակ տարբեր գիտական պարբերականներում: Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների, համաժողովների և սեմինարների, ինչպես նաև Կահիրեի պետական համալսարանի և Բրիտանական խորհրդի դասընթացներին: Տիրապետում է անգլերենի ռուսերենի, գերմաներենի:
2005-2008 թթ. եղել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, 2013 թ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ընդհանուր պատմության ամբիոնի դասախոս, 2004 թ. մինչ օրս «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող է:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:
—-
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
***
Արմեն Հայրապետյան
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
12 հուլիսի 1970 թ., ք. Արթիկ
Կրթություն
1987-1992 թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, մասնագիտություն՝ աշխատանքի կազմակերպում և նորմավորում, տնտեսագետի որակավորում
Աշխատանքային գործունեություն
1994-1998 թթ. — «Հայխնայբանկի» Արարատի բաժանմունքի վարկային բաժնի ավագ տնտեսագետ
1998-1999 թթ. — ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության բաժնի պետ
1999-2000 թթ. — ՀՀ ֆինանսների նախարարության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վարչության պետ
2000-2002 թթ. — ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վարչության պետ
2002-2008 թթ. — ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ
2008-2014 թ. — ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ
2014 թ. փետրվարի 5-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Ծառայել է ՀՀ զինված ուժերում: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի: Վերապատրաստվել է Ուզբեկստանում՝ «Տնտեսական միջավայրի կարգավորման մեթոդները», ՌԴ-ում (Մոսկվա)` «Տնտեսական և էկոլոգիական քաղաքականության գնահատման մեթոդները», Շվեդիայում (Գավլե)` «Հողերի և հարկման գնահատում», Գերմանիայում (Բեռլին)` «Մակրոտնտեսական կանխատեսում և բյուջետային պլանավորում», Ավստրիայում (Վիեննա)` «Մակրոտնտեսական վերլուծություն և քաղաքականություն», Ճապոնիայում՝ «Տնտեսական զարգացման քաղաքականություն: Կայուն աճի ռազմավարություններ», Վիեննայի Միացյալ ինստիտուտում՝ «Մակրոտնտեսական կառավարումը և ֆինանսական հատվածի հիմնահարցերը ճգնաժամերի ընթացքում», Երևանում՝ «Նախագծերի կառավարումը ձեռնարկությունում», Արժույթի միջազգային հիմնադրամում՝ «Ֆինանսական կայունությանը միտված տնտեսական քաղաքականություն» (Սեուլ), «Մակրոտնտեսական ախտորոշում» (Վաշինգտոն), «Միջնաժամկետ բյուջետային շրջանակներ, հարկաբյուջետային ազդակներ և քննարկումների տարբերակներ հարկաբյուջետային կայունությունն ապահովելու համար» (Վիեննա) թեմաներով:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
—-
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Պետրոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
***
Սերգեյ Ավետիսյան
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
25 նոյեմբերի 1981 թ., ք. Երևան
Կրթություն
1999-2004 թթ.- Հայ-ռուսական սլավոնական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ, պետական և մունիցիպալ կառավարում
2004-2007 թթ. – ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական հետազոտությունների ինստիտուտ, տնտեսագիտության թեկնածու
2011-2012 թթ. – Սինգապուրի ազգային համալսարան, Լի Կուան Յույի անվան պետական կառավարման բարձրագույն դպրոց, հանրային կառավարման մագիստրոս (MPA)
Աշխատանքային գործունեություն
2003 -2009 թթ. – ՀՀ կենտրոնական բանկ, բանկային վերահսկող
2009-2014 թթ. – ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար
2014 թ. փետրվարի 5-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Վերապատրաստվել է Հնդկաստանի Պունե քաղաքի բանկային կառավարման ազգային ինստիտուտում «Բանկային կառավարումը զարգացող երկրներում» թեմայով, Սինգապուր-Հայաստան համագործակցության ծրագրով՝ քաղաքացիական ծառայության ինստիտուտում: Տիրապետում է ռուսերենի, անգլերենի:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է:
—-
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արթուր Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։
***
Արթուր Սարգսյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
20 մարտի 1979 թ., ք. Սևան
Կրթություն
1995-1999 թթ. — Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
2001-2003 թթ. — Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա:
Աշխատանքային գործունեություն
2002-2005 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության փորձագետ, ապա` առաջին կարգի, այնուհետև` առաջատար մասնագետ
2005-2007 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար, ապա` գլխավոր մասնագետ,
2008 – 2014 թթ. — ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
2014 թ. փետրվարի 5-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Ծառայել է ՀՀ զինված ուժերում: Մասնակցել է ոչ կառավարական կազմակերպությունների կողմից կազմակերպված դասընթացների, սեմինարների, ստացել է սերտիֆիկատներ: Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
—-
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Բադալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արամ Բադալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
***
Արամ Բադալյան
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
14 փետրվարի 1958 թ., ք. Երևան
Կրթություն
1975-1980 թթ. — Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, շինարարության էկոնոմիկայի և կազմակերպման ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1980-1984 թթ. — «Գլխհայջրշինի» թիվ 20, թիվ 19 շինվարչություններ` արտադրական բաժնի ավագ ինժեներ, պլան-արտադրական բաժնի պետ
1985-1990 թթ. — ՀՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության գիտաարտադրական միավորում` նախահաշվային բաժնի առաջատար մասնագետ, խմբի ղեկավար, կոորդինացիոն-արտադրական բաժնի պետ
1990-1991 թթ. — ՀՀ Նախարարների խորհրդի գործերի կառավարչություն` երկրաշարժի հետևանքների վերացման բաժնի առաջատար մասնագետ
1991-1992 թթ. — ՀՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության գիտաարտադրական միավորում` գլխավոր տնօրենի տեղակալ
1992-1993 թթ. — «ՍԱԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
1993-1995 թթ. — ՀՀ կառավարության գործերի կառավարչություն` վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
1995-1998 թթ. — ՀՀ կառավարության քարտուղարություն` վերահսկողության վարչության պետի տեղակալ
1998-1998 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմ` վերահսկողական ծառայության պետի տեղակալ-վերահսկողության և հատուկ հանձնարարությունների բաժնի վարիչ
1998-1999 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմ` կազմտեսչական վարչության պետի տեղակալ-տեսչական բաժնի վարիչ
1999-2000 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմ` քարտուղարության պետ
2000-2000 թթ. — ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ
2000-2001 թթ. — ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ-քարտուղարության պետ
2001-2002 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմ` քարտուղարության պետ
2002-2008 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ
2008 -2013 թթ. — ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2013 -2014 թթ. — ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ
2014 թ. փետրվարի 5-ից՝ ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Այլ տվյալներ
Պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, միջկառավարական սուրհանդակային կապի պատվոգրով:
Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ ծերերին հանձնարարել էր առաջարկներ ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի աշխատանքը։ Հիշեցնենք, որ նախորդ ԳՄ-ում Հովիկ Աբրահամյանը նեղսրտել էր, թե հանձնաժողովին ու իրեն բանի տեղ դնող չկա, ով ինչ ուզում՝ ասում-խոսում է, մինչդեռ պետք է համաձայնեցնեն իրենց հետ, իրենք էլ ասեն՝ ինչպես, ով, երբ։ «Ո՞վ կարա ինչ ասի, թե ես ինչ պետք է խոսեմ, ինչ ասեմ»,– հակադարձել էր Ռազմիկ Զոհրաբյանը։ Թե երեկ ինչ առաջարկներ են ներկայացրել ԳՄ նիստին, մեզ չհաջողվեց ճշտել, կփորձենք այսօր:
Հրապարակ
«Վարդանիկի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և նրա ընկերների հարձակումից հետո, որը դեռ նախաքննության առարկա է, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դյուրագրգիռ և կասկածամիտ է դարձել:
Օրերս նա աշխատանքից ազատել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող սոցիալական ծառայություններից մեկի աշխատակից Արման Բաղդասարյանին: Պատճառն այն է, որ վերջինս հաճախ է հայտնվում Ջիվանու փողոցում, որտեղ բնակվում է Սամվել Բալասանյանը, և որտեղ կանգնեցված է Բալասանյանի արձանը: Արման Բաղդասարյանին ասվել է, որ նա ինչ-որ շատ է անցուդարձ անում Բալասանյանի փողոցով: Հիշեցնենք, որ Բալասանյանի տան մոտ էր տեղի ունեցել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու հետ կապված միջադեպը:
Արման Բաղդասարյանը Գյումրիում հայտնի բռնցքամարտիկ է, և նրա հայրն էլ է բռնցքամարտիկ եղել: Նրա մտերիմ շրջապատից մեզ հայտնեցին, որ Արմանի հաճախակի այցելությունները Ջիվանու փողոց իրականում կապ չունեն քաղաքապետի հետ: Պարզապես այս նույն փողոցում է բնակվում Արման Բաղդասարյանի աները: Արմանի՝ աշխատանքից ազատման հարցում դեր չի կատարել նույնիսկ այն հանգամանքը, որ Սամվել Բալասանյանը Շիրակի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է:
Հրապարակ
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ փետրվարի 5-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին և նրանք հետ քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համանախագահները ՀՀ արտգործնախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:
Նախարար Նալբանդյանը կարևորել է ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների կանխարգելման անհրաժեշտությունը և նշել է, որ Հայաստանը լիովին կիսում է համանախագահների կարծիքն առ այն, որ Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը խանգարում են բանակցային գործընթացին, նվազեցնում են խաղաղության հասնելու հնարավորությունները:
Այդ համատեքստում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը համակարծիք է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ պետք է լիարժեք իրագործել 1994 թ. մայիսին հաստատված զինադադարի և 1995 թ. փետրվարին զինադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնությունները և կյանքի կոչել շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ նախաձեռնությունները:
Իշխող հանրապետականի շատ նեղ և իրազեկ շրջանակներում խոսվում է, որ օֆշորային հայտնի սկանդալի շուրջ ծավալվող վերջին զարգացումներից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում հրաժարականի դիմում է ներկայացնելու։
Երեկ, երբ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանին հարցրեցինք՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են սույն տեղեկությունները, նա պատասխանեց. «Ոչ։ Վարչապետն անձամբ շատ շահագրգռված է, որ իրականությունը պարզվի և հույս ունի, որ վերջին ձերբակալությունից հետո հանրությանն ամեն ինչ պարզ կլինի»։
Օֆշորային սկանդալի առանցքային դեմքի, գործարար Աշոտ Սուքիասյանի ձերբակալումից հետո, ՀՀԿ-ական շրջանակներում թարմացել է վարչապետի հրաժարականի թեման:
Հայկական ժամանակ
«Ես դեմ չեմ, որ վճարովի ավտոկայանատեղիներ լինեն։ Ես դեմ չեմ, որ թոշակը կուտակային լինի։ Ես գիտեմ, որ ընթերցողներս ինձնից դժգոհ կմնան, բայց ես դեմ չեմ, որ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը տրվի «Գազպրոմին», «Որոտանի կասկադը» տրվի ամերիկացիներին։ Ես դեմ եմ, որ որևէ բան արվի թաքուն, քաղաքացիներին տեղյակ չպահելով, նրանց կարծիքը չհարցնելով։
Հայաստանում չկա ժողովրդի համար ընկալելի որոշումներ ընդունելու մեխանիզմը, և հենց դա է մարդկանց արդարացի դժգոհության պատճառը, որը հիմք է տալիս քաղաքական ուժերին անցնել միանգամայն բնական պոպուլիզմի։ Որո՞նք են այդ մեխանիզմները։ Նախևառաջ՝ քաղաքացիների կողմից ընտրված և հեղինակություն վայելող խորհրդարանը, որի մեծամասնությունը հնարավորություն չունի իր ցանկացած հարմար պահի միացնել քվեարկության մեխանիզմը և անցկացնել հասարակության աջակցությունը չունեցող որոշումներ։
Սկզբունքորեն ես դեմ չեմ նաև հասարակական տրանսպորտի համար ոչ թե 100, այլ 150 դրամ վճարելուն, բայց այն տրանսպորտի համար, որը որակապես կտարբերվի այսօրվա խղճուկ և 13 հոգու փոխարեն 23 հոգի խցկող «մարշրուտկաների» վիճակից։ Թող ներդրումներ անեն՝ հետո փող պահանջեն, և ոչ թե բարձր գին ուզեն՝ նույն ծառայության համար:
Առավոտ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.