13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Երկրապահ կամավորականների միությունում (ԵԿՄ) նախնական որոշում Է կայացվել, որ կառույցի համագումարը, որի ընթացքում երկրապահները նաև ԵԿՄ վարչության նախագահ և փոխնախագահներ են ընտրելու, պետք է տեղի ունենա փետրվարի 15-ին:
«ՀԺ»-ի ԵԿՄ աղբյուրները նշում են, որ ԵԿՄ գործող նախագահ, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին վերառաջադրելու են այդ պաշտոնում և նա միակ թեկնածուն է լինելու, չնայած վերջին շրջանում, հաշվի առնելով Գերմանիայում անցկացրած նրա բուժման կուրսերը, լրատվամիջոցներում այլ տեսակետ էր հայտնվում:
Ըստ մեր տեղեկությունների, Մ, Գրիգորյանն էլ ԵԿՄ վարչության փոխնախագահների պաշտոնում առաջադրելու է գործող փոխնախագահ Արա Կետիիկյանի և Խաչիկ Մանուկյանի թեկնածությունները, իսկ երրորդ փոխնախագահ Վահան Մանուկյանի՝ Օմեգայի Վովայի փոխարեն (նա արտագաղթել է ՀՀ-ից)՝ Ղուկաս Ուլիխանյանի թեկնածությունը:
Հայկական ժամանակ
Մեր տեղեկություններով, հունվարի 14-ից Եվրամիությունը դադարեցրել է ֆինանսավորել Հայաստանի բյուջետային այն կառույցների և կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնք ներգրավված էին Եվրամիության և եվրոպական կառույցների հետ համագործակցության աշխատանքներում։
Մինչև Մաքսային միությանը միանալու վերջնական որոշումը, Եվրամիությունը խոշոր դրամաշնորհներ և ուղղակի ֆինանսներ էր տրամադրում բազմաթիվ կառույցների, որոնք զբաղված էին մասնավորապես Հայաստանի օրենսդրությունը եվրոպականին համապատասխանեցնելու ուղղությամբ, մշակում էին անհրաժեշտ զեկույցներ, բարեփոխումներ իրականացնում տարբեր ոլորտներում՝ դատական, իրավական և այլն։
Մեր տեղեկություններով իշխանությունները փորձել են համոզել ԵՄ պաշտոնյաներին, որպեսզի այդ ֆինանսավորումը շարունակվի՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ նախագծեր կարող են կիսավարտ մնալ։ Սակայն ԵՄ-ն ոչ միայն չի ընդունել մեր իշխանությունների փաստարկները, այլև ամբողջապես դադարեցրել է ֆինանսավորումը:
Չորրորդ ինքնիշխանություն
Հիմա էլ՝ «Հերթական սկանդալը, թուրք ազգայնականը՝ Երևանում»։ Մոտավորապես՝ в городе «Красные»։ Իրականում Ազգայնական շարժում կուսակցության անդամ Հասան Օքթայը Հայաստան էր եկել ոչ առաջին, ոչ էլ, ենթադրում եմ, վերջին անգամ։ Ի՞նչ է, մեր երկիր կարող են գալ միայն ազատականներն ու սոցիալիստները, իսկ ազգայնականները չպիտի՞ գան։ Կամ՝ սահմանապահները պիտի հարցնե՞ն Հայաստան այցելողներին՝ դուք ինչպիսի քաղաքական, փիլիսոփայական կամ կրոնական հայացքներ ունեք։ Կատարե՞լ է արդյոք տվյալ անձնավորությունը գործողություններ, որոնք համատեղելի չեն Հայաստանում գտնվող հյուրի կարգավիճակի հետ։ Եթե ոչ, ուրեմն մնացածն իր անձնական գործն է։ Թուրք ազգայնականները ինչ-որ ձևե՞ր են թափել՝ լուսանկարվելով Հանրապետության հրապարակում։ Սա է սկանդալը։
Վարչապետի և կաթողիկոսի հետ լուսանկարվելն, իհարկե, մի քիչ այլ է։ Մեր այս պաշտոնյաները պիտի իմանան, թե ում հետ են նկարվում։ Ուրիշ հարց, որ հանդիպել և զրուցել են թուրք քաղաքական գործչի հետ՝ դրա մեջ էլ ես սկզբունքորեն ոչ մի դատապարտելի բան չեմ տեսնում, եթե նրանք քննարկելու խնդիր ունենան։ Կարծում եք՝ մեր պետական և քաղաքական գործիչները պետք է հանդիպեն միայն հայ ժողովրդի բարեկամների՞ հետ:
Առավոտ
ՀՀ կառավարությունը հաստատել է Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը, որի շնորհիվ յուրաքանչյուր նախարարություն և գերատեսչություն հստակ պատկերացում կստանա միջոցառումներին իր մասնակցության և դրույթների կատարման ժամկետների մասին, որպեսզի սահմանված կարգով իրագործի դրանք:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, վարչապետն ասել է, որ խնդրին անդրադարձ է եղել նաև երեկ, աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Խոսքը մասնավորապես վերաբերում է փաստաթղթերի խմբագրական շտկումներին:
«Չափազանց կարևոր է, որ այս պահին բոլոր թարգմանությունները լինեն կոռեկտ, որովհետև ապագայում արդեն բոլոր այդ փաստաթղթերի տերմիններն օգտագործվելու են ըստ այն փաստաթղթի, որը մենք այսօր հաստատելու ենք: Դրա համար խնդրում եմ, որպեսզի ՀՀ արդարադատության նախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը մեծ ուշադրություն դարձնեն տերմիններին, և որպեսզի հետագայում նույնականության խնդիրը մենք ամբողջությամբ կարողանանք լուծել, որպեսզի ռուսերեն տարբերակները և հետագայում հայերեն տարբերակները համադրելի լինեն ամբողջությամբ: Երեկ խորհրդակցության ժամանակ պարզվեց, որ որոշ վերնագրերի շուրջ կան տարընթերցումներ, թե ճիշտ թարգմանությունն ինչպիսին է և ինչ տերմինաբանություն մենք պետք է օգտագործենք, որովհետև հայերենում այլ տերմիններ են օգտագործվում, քան ռուսերենում: Այս պահին ինչպես պայմանավորվենք, ապագայում այդ տերմիններն այդպես էլ օգտագործելու ենք: Դրա համար մենք պետք է զգույշ լինենք», — եզրափակել է վարչապետը:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև աղետի և արտակարգ իրավիճակի ժամանակ մարդասիրական օգնության բեռի ու մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի ներմուծումը, արտահանումը և տարանցումը պարզեցված կարգով կազմակերպելու համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Գործադիրն իր որոշմամբ Ճապոնիայի դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիներին փոխադարձության սկզբունքի հիման վրա ազատել է Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել 2013թ. համար Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրով ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը հնարավորություն է տալիս Վերականգնման վարկերի բանկից «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի համար ստանալու մինչև 2.5 մլն եվրո ֆինանսական օժանդակություն և մինչև 30 մլն եվրո արտոնյալ վարկ:
Կառավարության որոշմամբ բելգիական Քեյ Բի Սի Էն Վի բանկի աջակցությամբ իրականացվող ռադիոիզոտոպների արտադրության արտադրամասի ստեղծման նպատակով ներմուծված սարքավորումների մաքսազերծման ծախսի ֆինանսավորման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 332 մլն դրամ:
Այսօր, երեկոյան ժամը 8-ին ՀՀԿ գրասենյակում տեղի կունենա 2014-ի առաջին ԳՄ նիստը, որին չի հաջորդելու ՀՀԿ խորհրդի նիստ։ Իսկ ԳՄ օրակարգը «ձևավորվելու է տեղում, ինչպես շեֆը կասի»՝ տեղեկացրին մեր աղբյուրները։ Այնուհանդերձ, սպասվում է, որ Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան վեճի մասին Սերժ Սարգսյանն իր կարծիքը կասի, մանավանդ որոշ ՀՀԿ-ականներ այդ «հակամարտությունում» ոչ ադեկվատ են իրենց պահել՝ ամբախ-զամբախ խոսելով։ Որոշ տեղեկությունների համաձայն, նա անգամ Սեուլից է այդ առնչությամբ «զրույց» ունեցել ՀՀԿ որոշ «ծերերի» հետ։ Ասում են՝ Սերժ Սարգսյանն արձակուրդում գտնվելու օրերին ոչ մի վայրկյան ձեռքից ցած չի դրել այփադը և անձամբ է հետևել «աստղային պատերազմներին»՝ անգամ սոցցանցեր ու Ֆեյսբուք է մտել:
Հրապարակ
ՀՀ բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի կենսագրությունը բավական ուշագրավ դրվագներ է պարունակում, որոնք առավել արդիական են հենց այսօր, երբ իրավիճակը մեր երկրի սահմաններում լարված է։
Հայաստանի անկախության հռչակման ընթացքում Արամ Հարությունյանը շարունակել է մնալ «ազնիվ կոմունիստ»՝ 1985-1992թթ. զբաղեցնելով «Նաիրի» ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի պաշտոնը։ Իսկ ահա 1992-1994թթ՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այսօր արդեն տարոնանժդեհական գաղափարախոսության կրող նախարարը հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու փոխարեն մեկնել է «խոպան», փախել է. ըստ նրա կենսագրության՝ այդ թվականներին եղել է ՌԴ-ում և զբաղվել առևտրային գործունեությամբ։
Արամ Հարությունյանը Հայաստան է վերադարձել միայն 1994թ., երբ ավարտվել էր ԼՂ պատերազմը, և անմիջապես աշխատել է որպես «Հայինկոմսպասարկում» ՊԶ տնօրեն։
Իսկ այսօր արդեն նախարար է. ահա թե ինչպես են ոչնչանում արժեքները մեր օրերում:
Ժողովուրդ
Այն, որ հայաստանաբնակ հայերը չեն հավատում քաղաքական կուսակցություններին, քաղաքական այրերին և իշխանություններին, ակնհյատ ճշմարտություն է, որը հասարակական քաղաքական կյանքը մեր երկրում դարձրել է իներտ ու առանց զարգացման հեռանկարի: Բոլորը պայքարում են հանուն իրենց նեղ կլանային շահերի՝ մոռանալով պետականության ու ժողովրդի շահերի մասին: Ահա, թե ինչու, հնարավոր չէ ժողովրդական զանգվածներին պայքարի կոչել:
Մեղավորությունը, բնականաբար, մեր քսանամյա իշխանությանն է, որը դարձյալ միայն իր օգուտը հաշվի առնելով, քաղաքական շահերի ոլորտ ներգրավեց երբեմնի ընդդիմադիր ուժերին ու քաղաքական գործիչներին:
Երբեմնի իշխանատյաց ընդդիմադիրները իշխանության համար հանկարծ դարձան յուրային և այդ նույն ոգևորությամբ, որ քննադատում էին իշխանությանը, սկսեցին պաշտպանել նրան. օրինակները բազմաթիվ են:
Կա նաև հակադարձ գործընթացը, երբ երբեմնի իշխանության մեջ ընդգրկված քաղաքական ուժերը հանկարծ վերածվում են ընդդիմադիրների կամ այլընտրանքի, և նույն փրփրոտ բառապաշարով քննադատում երբեմնի իրենց գործընկերներին: Ժողովուրդն ինչպես հավատա ՀՅԴ-ին, որն իրեն հռչակել է ընդդիմադիր, սակայն չի խորշում այդ նույն իշխանության մեջ զբաղեցնել բարձր դիվանագիտական աթոռներ:
Այն նույն ժամանակ, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները քննադատում են իշխանությունների որդեգրած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը և Ազատության հրապարակում ի լուր աշխարհի քննադատում Սերժ Սարգսյանին ու նրա կառավարությանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ջերմորեն դիմավորում ու փառաբանում է երկրի նախագահին:
Այն նույն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հաշտվում է իշխանությունների հետ, նրա մունետիկները կրքոտ քննադատում են այդ իշխանությանը: Ո՞ւմ հավատա բախտի քմահաճույքին թողնված այս ժողովորդը. քաղաքական խամաճիկների՞ն, որոնք առաջնորդվում են միայն իրենց անձնական ու կլանային շահերով, իշխանությունների՞ն, որոնց գերխնդիրը թալանն է ու երկրի հայաթափությունը, թե՞ իր ինքնապահպանման գիտակցությանը:
Հասարակագիտական վերջին վերլուծությունները ցույց են տալիս, որ ժողովրդի մեջ տիրում է քաղաքական նիհրի ու ոչ ակտիվ դիրքորոշում, և մարդիկ մտածում են ոչ թե պայքարի միջոցով իրավիճակի փոփոխության, այլ հաջողությամբ այս երկրից արտագաղթելու մասին: Ընդ որում, հավասարաչափ մեղադրում են ոչ միայն ցինիկ ու ամբարտավան իշխանություններին, այլ նաև ծախու ու խամաճիկ ընդդիմադիր կուսակցություններին:
Սթափվելու ժամանակն է, քանզի բարոյահոգեբանական այդ նույն դրսևորումը սպանում է ազգի պայքարի ու ինքնապահպանության ոգին:
Արցախյան ազատամարտի մասնակից, պատմաբան-հասարակագետ,
գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան
ԱԺ ՕԵԿ խմբակցության նորաթուխ անդամ Լևոն Դոխոլյանի (Քույրիկ Լևոն) կենսագրությունը մինչև այսօր ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված չէ։ Թեև դեռևս 2013թ. նոյեմբերի 28-ից Լ. Դոխոլյանը ներկայացված է որպես ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ, այնուամենայնիվ, կայքում չկա նաև նրա լուսանկարը։ Այս իրողությունից կարելի է եզրակացնել, որ կամ Լ. Դոխոլյանը կենսագրություն չունի, կամ էլ կենսագրական տվյալներում թաքցնելու բաներ կան, դրա համար էլ մինչ օրս հանրությանը չի ներկայացրել իր անցած ճանապարհը։
Կա նաև երրորդ տարբերակը. գուցե ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին չի՞ հաջողվում քրոջ փեսայի՝ Լևոն Դոխոլյանի համար հպարտանալու աստիճան լավ կենսագրական տվյալներ «թխել»:
Ժողովուրդ
Թերթն իր այսօրվա համարում ծավալուն հոդված է ներկայացրել Լևոն Տեր-Պետրոսյան–Գագիկ Ծառուկյան հանդիպման տեղի չունենալու թեմայով.
Ի՞նչն է խանգարում Գագիկ Ծառուկյան հանդիպմանն ու տետ ա տետ բանակցություններին… Սա մի հարց է, որի հիմքում Է, թերևս, ընկած ԲՀԿ-ՀԱԿ իրական, անկաշկանդ երկխոսությունը: Իհարկե, կարելի է պատճառաբանել, թե այս պահին քաղաքական ուժերի կոնսուլտացիաները գնում են այս մակարդակով, ու թեև կուսակցությունների ղեկավարների մակարդակով նման կոնսուլտացիաներ դեռ չեն եղել, բայց ապագայում կարող են լինել:
Եթե քաղաքական ուժերի ներկայացուցիչների ելույթներով պետք է կուսակցությունը համարվի ընդդիմադիր կամ ավելին՝ իշխանափոխության ձգտող, ապա նորանկախ Հայաստանը «ընդդիմության» պակաս երբեբ չի զգացել:
Ժամանակ աո ժամանակ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանից մեկնում-ժամանումների մասին մամուլի հրապարակումներից տեղեկանում ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում Սերժ Սարգսյանին դիմավորում և ճանապարհում Է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս ղեպքերում անմիջապես ԲՀԿ-ից հիշեցնում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Անվտանգության խորհրդի անդամ է, և դա ԱԽ անդամի լիազորությունների և պարտականությունների շրջանակներում իրականացրած գործառույթ Է: Տարեվերջին էլ մարզաշխարհի ներկայացուցիչների ավանդական միջոցառմանը, որին մասնակցում էր նաև Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ձիու քանդակ Էր նվիրել, ապա հոտնկայս ու հանդիսավոր կերպով խմել Սերժ Սարգսյանի կենացը:
Կարելի է հազարումի դատողություններ, մեկնաբանություններ, վերլուծություններ անել՝ հասկանալու համար, թե ԲՀԿ-ն ի վերջո ընդդիմությո՞ւն է կամ կարո՞ղ է ընդդիմություն դառնալ, կամ՝ «այլընտրանքից» դեպի իշխանություն անցումը իրական ընդդիմադիրի գործունեությո՞ւն Է: Կամ՝ Ծաոուկյանը գուցե այնքան խորամանկ խաղ Է տանում, որ հասարակ մահկանացուներիս դժվար է «հաշվել» նրա քայլերը, ավելին՝ գուցե նրան հաջողվո՞ւմ է Սերժ Սարգսյանին հավատացնել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, սակայն ՀԱԿ-ի հետ բանակցություններում ԲՀԿ-ականներին հաջողվում է ապացուցել, որ իրենք իրական ընդդիմություն են:
Ի՞նչն է խոչընդոտում Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը: Այդ հանդիպումը գոնե վերջին երկու տարիների ընթացքում հնարավոր էր կազմակերպել, եթե Ծաոուկյանը նման ցանկություն ունենար:
Սակայն տպավորություն է ստեղծվում, որ Ծաոուկյանը խուսափում է նման ֆորմատով բանակցություններից և հանդիպումներից, ու հավանաբար նա ունի այդպես վարվելու իր պատճառները, որոնք, հավանաբար, չեն ցանկանում խոստովանել ՀԱԿ-ում:
Առավոտ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, ով Հայաստան է ժամանել հրաժեշտի այցով:
Հանրապետության Նախագահը ողջունել է այդ պաշտոնում Հայաստան վերջին այցելությունը կատարած Ֆ. Լեֆորին՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի կարևոր պաշտոնը վկայում է տարածաշրջանի անվտանգության և կայունության նկատմամբ ԵՄ հետաքրքրվածության մասին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Լեֆորին՝ Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության խորացման գործում նրա ներդրման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը նպաստելուն ուղղված ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում:
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադառնալով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Սերժ Սարգսյանը խորը մտահոգություն է հայտնել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմից շարունակական սադրանքների ու զինադադարի խախտման դեպքերի կապակցությամբ և ընդգծել, որ դրանք լուրջ խոչընդոտ են հանդիսանում բանակցային գործընթացի հետագա առաջընթացի համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.