23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր՝ ժամը 15.00-ին, նախատեսված է ՀԱԿ-ԲՀԿ-ը պատվիրակությունների հանդիպումը՝ Երևանի կոնյակի գործարանում գտնվող ԲՀԿ գրասենյակում: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ հանդիպմանը ներկա են լինելու ՀԱԿ կուսակցությունից Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը, իսկ ԲՀԿ-ից հանդիպմանը կմասնակցեն՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը թերթի հետ զրույցում չբացառեց, որ առաջիկայում հնարավոր է նաև Լ. Տեր-Պետրոսյանի և Գ. Ծառուկյանի առանձին հանդիպումը. «Ուրեմն որևէ պայմա նավորվածություն այս պահի դրությամբ չկա, եթե հանդիպումների արդյունքում խնդիր առաջանա, իհարկե, կլինի, որևէ խուսափելու բան այդտեղ չկա»:
Ժողովուրդ
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ առաջիկայում փոփոխություն է սպասվում ԱԺ էթիկայի հանձնաժողովի ղեկավար կազմում։ Հանձնաժողովի նախագահ, ապա՝ ավելի ուշ փոխնախագահ է դառնալու ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։ Այժմ այս պաշտոնը զբաղեցնում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։
Թերթի հետ զրույցում Դ. Հարությունյանը հաստատել է այս փաստը՝ նշելով, որ նման որոշում կայացնելու պատճառը իր աշխատանքային ծանրաբեռնվածությունն է:
Ժողովուրդ
Չգիտեմ՝ ինչպես արտասահմանում, բայց Հայաստանում ոչ մի խորհրդարանական հանձնաժողով ոչ մի խնդիր չի լուծել։ Հիշեք՝ ինչին են նպաստել «ԱրմեՏելի», մազութի, «Հոկտեմբերի 27»-ի հանձնաժողովները։ Պատգամավորները և նրանց ընտրողները ինչ-որ ձևով մոտեցե՞լ էին ճշմարտությանը, թե՞ դա պարզապես իրար մեղադրելու որոշակի առիթ էր։
Մարտի 1-ի հանձնաժողով նույնպես մի անգամ ստեղծվել էր։ Այնտեղ, որքան հիշում եմ. ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ կատակով գործուղել էր ՀՀՇ-ի, այն ժամանակ դեռևս ոչ ամբողջապես ՀՀԿ-ի Գևորիկին։ Եվ այդ հեգնական վերաբերմունքը միանգամայն արդարացված էր, որովհետև այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը հավասար էր զրոյի։
Այլ բան է` նույն խնդրով գործող փաստահավաք խումբը, որում Անդրանիկ Քոչարյանը և Սեդա Սաֆարյանը իրենց տրված իրավասությունների սահմաններում բարեխիղճ են աշխատել։ Սակայն հետագայում պարոն Քոչարյանը, ինչպես հայտնի է, դուրս եկավ «ՀԱԿ-ի գծից», և, հավանաբար, հենց այդ պատճառով այդ խմբի բավականին ուշագրավ զեկույցները չեն վկայակոչվում։
Այդքանով հանդերձ՝ զարմանալի է ՀՀԿ-ի, մեղմ ասած, հետևողական կեցվածքը։ Արդեն առնվազն երրորդ անգամ է այդ խմբակցությունը սկզբում ասում է, որ կողմ է նման հանձնաժողովի ստեղծմանը, հետո վերջին պահին փոշմանում է՝ վախենալով «քաղաքական շահարկումներից»։ Գուցե իսկապես մտավախություն կա, որ նման հանձնաժողովը ինչ-որ սենսացիոն բացահայտումներ կանի։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ է սկզբում համաձայնում:
Առավոտ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին:
Հանրապետության Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին և կարևորել նրա այցը հայ-սերբական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակելու և համագործակցության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Սերբիայի միջև դարավոր կապերը բարեկամության բազմաթիվ դրսևորումներ են ունեցել: Նախագահի խոսքով, հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում 1988թ. աղետալի երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստան օգնության շտապող այն յոթ սերբ օդաչուներին, ովքեր ավիավթարի հետևանքով զոհվեցին Երևանի մատույցներում, և ամեն տարի երկրաշարժի տարելիցին հարգանքի տուրք է մատուցում նույն վայրում նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը և Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչը երկուստեք կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնց արդյունքում, նրանց համոզմամբ, վերջին տարիներին ակտիվացել են երկկողմ հարաբերություններն ու մի շարք ոլորտներում փոխգործակցությունը:
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել այսուհետ ևս ջանքեր գործադրելու առկա դրական դինամիկան պահպանելու և զարգացնելու համար՝ համակարծիք լինելով, որ քաղաքական, տնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը զարգացնելու չիրացված մեծ ներուժ կա:
Հանդիպմանը կարևորվել է նաև Սերբիայի կողմից 2015թ. ԵԱՀԿ նախագահության շրջանում Հայաստանի և Սերբիայի միջև փոխշահավետ և սերտ համագործակցությունը:
2014թ. մարտի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի թվով 53 համայնքներում, որոնցից 40-ում` համայնքի ղեկավարի և 43-ում` ավագանու անդամի ընտրություններ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, Տավուշի մարզի Հովք համայնքում ընտրվել է ինքնաառաջադրված միակ ՀՅԴ թեկնածուն՝ 125 ձայնով առավելության հասնելով ՀՀԿ գործող համայնքի ղեկավարին։ Կոտայքի Հացավան համայնքի միակ թեկնածուն, որը ԲՀԿ-ից է, վերընտրվել է։ Իսկ Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում վերընտրվել է ԲՀԿ-ից առաջադրված թեկնածուն։
Մյուսներում ՀՀԿ-ականները գրեթե առանց մրցակցության են ընտրվել կամ վերընտրվել։
Եթե Վազգենյան երկրապահից հարցնեիք, ապա ես կերգեի, լեգենդներ կպատմեի, ասքեր կձոնեի և հաղթական պար կբռնեի, բայց երկրապահի այս նորընտիր վարչության հետ կապված ես բացարձակ ոչ մի առնչություն չունեմ, չնայած անձնական հարաբերություններ յուրաքանչյուրի հետ կա»,- երեկ Aravot.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանն այսպես պատասխանեց, երբ խնդրեցինք ԵԿՄ 10-րդ համագումարից ստացած իր տպավորություններով կիսվել։
Սուրեն Աբրահամյանի խոսքերով՝ «Եթե անկեղծ լինեմ, կասեմ, որ նորընտիր վարչության կազմն իր ունեցած հնարավորություններով և ֆինանսական կարողություններով միայն զիջում է պետեկամուտների կոմիտեի խոշոր հարկատուների ցուցակին։ Թե դա ինչքանով կբարձրացնի սահմանամերձ գյուղերի պաշտպանողականությունը կամ ինչքանով կբարելավի շարքային երկրապահի սոցիալական վիճակը, դժվարանում եմ ասել։ Կապրենք՝ կտեսնենք:
Առավոտ
Մոտ օրերս Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Մոսկվա: Այցը հետաքրքրական է այն իմաստով, թե կկայանա՞ արդյոք երկար սպասված հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ:
Քոչարյանի գրասենյակի ղեկավար, գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ Ռ. Քոչարյանը Մոսկվայում մասնակցելու է «Սիստեմայի» բաժնետերերի ժողովի հերթական նիստին: Վիկտոր Սողոմոնյանից փորձեցինք նաև ճշտել Ռոբերտ Քոչարյանի գնահատականը մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքի և Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերաբերյալ:
Գրասենյակի ղեկավարն ասաց, թե պարոն Քոչարյանը չի քննարկել ոչ հանրահավաքը, ոչ ելույթը. «Անհրաժեշտության դեպքում անպայման հրապարակային անդրադարձ կլինի»: Որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանի իշխանությունից «նեղացածներն» ակտիվորեն ելումուտ են անում 2-րդ նախագահի մոտ:
Հրապարակ
Դատելով նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարությունից՝ եկող շաբաթ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկանի հյուրը լինելու է Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Երեկ Ծառուկյանը ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ընդունել է ՀՅԴ ղեկավար կազմին, որից հետո էլ Օսկանյանը հայտարարել է, թե ուրախ կլինեն եկող շաբաթ նույն սրահում հյուրընկալել ՀԱԿ-ի, ինչպես նաև «Ժառանգության» ներկայացուցիչներին։
Երեկվա ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումը երկար չի տևել. Դրա ընթացքում խոսվել է համախմբման անհրաժեշտությունից, բայց կոշտ գնահատականներ չեն հնչել, նաև վարչապետի պաշտոնանկությունից խոսք չի գնացել:
Հայկական ժամանակ
Աշխատանքային այցով Իռլանդիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դուբլինում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ գագաթնաժողովում
Մեծարգո Նախագա՛հ Դոլ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նախ և առաջ միանում եմ Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենիի և Իռլանդական Ֆիննա Գաել կուսակցության հասցեին հնչած երախտագիտության խոսքերին` գագաթնաժողովի փայլուն կազմակերպման և հրաշալի հյուրընկալության համար:
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր առաջին անգամն է, որ ԵԺԿ գագաթնաժողովն անցկացվում է առանց երջանկահիշատակ Վիլֆրիդ Մարտենսի: Նա բացառիկ ավանդ ունեցավ Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ ԵԺԿ-ի հիմնադրման և կայացման գործում, առաջնորդեց այն բազմաթիվ հաղթանակների ճանապարհով: Վստահ ենք, որ Նախագահ Դոլի փորձառու ղեկավարությամբ ԵԺԿ ընտանիքը կշարունակի կենսագործել կուսակցության հիմնարար արժեքներից բխող իր առաքելությունը:
Մայիսին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրությունները կարևոր հանգրվան են Եվրոպայի քաղաքական կյանքում: Համոզված եմ, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կրկին կարժանանա եվրոպացիների բարձր վստահությանը և կշարունակի մնալ Եվրոպայի առաջընթացի շարժիչ ուժը, բարեփոխումների ջատագովն ու իրականացնողը: ԵԺԿ-ի հաղթանակը թույլ կտա նոր եռանդով լծվել խաղաղ և բարեկեցիկ Եվրոպա կառուցելու կարևոր գործին:
Պարո՛ն Նախագահ,
Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առջև: Ուկրաինայի իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են բոլորիս համար: Խորապես ցավում ենք, որ Կիևում եղան մեծաքանակ մարդկային զոհեր: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անել առավելագույնը լարվածության թուլացման և երկխոսության միջոցով ողջամիտ լուծումներ գտնելու ուղղությամբ:
Ինչպես և նախկինում՝ գտնում ենք, որ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի ձևավորմանը: Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը:
Մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը 2013թ. դեկտեմբերին Հայաստանին Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռելու համար: Այդուհանդերձ, այդ համակարգի առավելությունները լիարժեք օգտագործելու համար դեռևս կա իր լուծումը պահանջող մի կարևոր խնդիր, այն է` Եվրոպական միության մաքսային միության անդամ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացումը: Այսօր, երբ մարդկությունը ոգեկոչում է Առաջին աշխարհամարտի հարյուրամյակի սարսափը, Թուրքիան ոչ միայն չի հրաժարվում ժխտողականության իր քաղաքականությունից, ոչ միայն փորձում է մոռացության մատնել Հայոց Ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակն ու անտեսել հայրենազրկված ժողովրդի պահանջը, ոչ միայն չի ապաշխարում կատարվածի համար, այլ շարունակում է Հայաստանին և հայերին վնասելու ազգատյաց և այլատյաց արմատներ ունեցող քաղաքականությունը:
Հարգելի՛ գործընկերներ,
Եվրոպական արժեհամակարգի առանցքային սկզբունքներից է չլռել, երբ տեսնում ենք անարդարություն, երբ լսում ենք կողմնապահ մտքեր, և հատկապես երբ ականատես ենք լինում այլատյացության դրսևորման: «Այլևս երբեք»-ը մեր իսկ կարգախոսն էր, որ ծնվեց երկու աշխարհամարտերի արհավիրքներից: Բայց այդ կարգախոսը կյանքի կոչելու միայն մեկ ձև կա` հիշել, դատապարտել և պահանջել: Մեզ համար անընդունելի և անհասկանալի է, երբ մենք հանդուրժում ենք ֆաշիզմի որևէ դրսևորում, երբ ձևացնում ենք, որ չենք լսում Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն Ադրբեջանի Նախագահի ելույթը, երբ նա բացեիբաց ատելություն և թշնամանք է քարոզում: Որպեսզի Արևելյան գործընկերությունն աշխատի, մենք պետք է շիտակ և ազնիվ լինենք միմյանց հուզող հարցերում:
Պարո՛ն Նախագահ,
Մենք մեծապես գնահատում ենք, որ տարիներ շարունակ Եվրոպական միությունը և նրա անդամ երկրներն աջակցություն են ցուցաբերել Հայաստանի սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարի և աղքատության կրճատման գործում: Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն տվեց 2014-2015թթ. համար ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին: Մենք հանձնառու ենք շարունակելու մեր ջանքերը Եվրոպական միության հետ գործուն կառուցակարգեր ձևավորելու ուղղությամբ, որոնք մի կողմից արտացոլում են ԵՄ հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի են համագործակցության մյուս ձևաչափերի հետ:
Շնորհակալություն ուշադրության համար:
Իռլանդիա աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Դուբլինում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի «Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի» ղեկավար Էլենի Թեոխարուսի և Կիպրոսի առաջատար քաղաքական ուժերից մեկի՝ «Կիպրոսի ժողովրդավարական միավորում» կուսակցության նախագահ Ավերով Նեոֆիտուի հետ: Այս մասին հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից:
Զրուցակիցները քննարկել են Եվրոպական խորհրդարանի շրջանակներում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հնարավորությունները, անդրադարձել նաև հայ-կիպրական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր վերադարձել է Երևան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.