23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հրաշալի քառյակի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր իր նստավայրում կհյուրընկալի «Ժառանգության» պատվիրակությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Թեև երեկ «Ժառանգության» անդամները հստակ չէին ասում՝ անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելո՞ւ է հանդիպմանը, թե՞ ոչ: Ճանաչելով «Ժառանգության» առաջնորդին, կարելի է ասել, որ մինչ հանդիպման բուն պահը ոչ ոք, անգամ ինքը հաստատ չի իմանալու դա:
Մի մարդ, ով ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի նման չհրաժարվեց Սերժ Սարգսյանի հետ մրցակցելուց և նախագահական ընտրություններում համարձակ առաջադրեց իր թեկնածությունն ու զարմանալի արդյունքներ գրանցեց, հայտնի է իր անկայուն բնավորությամբ և անելիքը պահի տակ որոշելու սովորույթով: Թերևս հենց դա էր պատճառը, որ նրա աստեղային ժամն այդքան արագ մարեց: Ուրիշ պատճառներ էլ կային, այդ թվում այն, որ քաղաքական մյուս ուժերը չաջակցեցին նրան: Հիմա, երբ կոնսոլիդացման ծրագրով հանդես է գալիս ԲՀԿ առաջնորդը, բոլորը կարծես թե համախմբվում են նրա շուրջ: Ժառանգականները խուսափում են նշել, թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվելու, բայց գոնե անհավանական թեմաների, ասենք՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի քննարկման շուրջ գլուխ չեն գովում, ինչպես ՀԱԿ-ը: Ծառուկյանի հետ հանդիպումը որոշակիորեն ազդել է Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրերի վրա:
Այսօր նախատեսված էր նրա ասուլիսը, որի մասին Հովհաննիսյանը խոստացել էր դեռևս փետրվարի 19-ին, «Անի» հյուրանոցում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ, սակայն երեկ տեղեկացանք, որ այն հետաձգվել է: Պաշտոնական բացատրությունն այն է, որ ուրբաթ օրը Ազգային ժողովում բրիֆինգների օր է, և նպատակահարմար չէ այդ օրն ասուլիս անել: Սակայն ակնհայտ է, որ խնդիրը Ծառուկյանի հետ հանդիպումն է, որից առաջ Րաֆֆին չի ցանկացել խոսել: Այ, հանդիպումից հետո հաստատ ասելիք կկուտակվի, և լրագրողների հետ շփումը իմաստ կստանա:
Հրապարակ
«Մեկ տարի առաջվա հայացքով նայել ԵՄ-Հայաստան հարաբերություններին, նշանակում է չնկատել այն դրամատիկ փոփոխությունները, որ տեղի են ունենում տարածաշրջանում։ Իրան-Արևմուտք հարաբերությունների ջերմացումը բոլորովին ուրիշ պոտենցիալ է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար և ՀՀ արտաքին քաղաքականության առաջ դնում կոնկրետ խնդիրներ։
Եթե Իրան-Արևմուտք հարաբերությունները շարունակեն ընթանալ կարգավորման ուղղությամբ, իսկ ամեն ինչ զարգանում է հենց այդ ուղղությամբ, դա նշանակում է մի շատ կարևոր բան. էներգակիրները գազը, նավթը, նավթամթերքը Իրանից հոսելու են դեպի ԵՄ։ Ընդ որում, ծավալներն այստեղ աստղաբաշխական են լինելու, և այն երկիրը, ով կարողացավ տրանզիտի դերակատարում ստանձնել միլիարդավոր դոլարների եկամուտներ է ունենալու։
Սա բացառիկ շանս է Հայաստանի համար, և որքան էլ գեղեցիկ չհնչի. Ուկրաինական ճգնաժամը մեծացնում է Հայաստանի շանսերը։ Ռուսաստանը, որ սկզբունքորեն դեմ է Իրան-Հայաստան էներգետիկ համագործակցության խորացմանը, խրվել է Ղրիմում և ըստ ամենայնի, տեսանելի ապագայում շարունակելու է խրված մնալ։
Սա մի կողմից վտանգներ է ստեղծում մեր երկրի համար, մյուս կողմից հնարավորություններ բացում։ Վտանգն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են Ռուսաստանի խառը վիճակից օգտվելու և Ղարաբաղում պրովոկացիաների գնալու շանս տեսնել։ Բայց սա շանս է նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար. նրանք հնարավորություն ունեն ապացուցել, որ կարող են զսպող դեր կատարել տարածաշրջանում և թույլ չտալ Ղարաբաղի հարցի ուժային կարգավորման որևէ փորձ։
Այս իմաստով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքի ակտիվությունը հիմք է տալիս մտածել, որ ամերիկացիները հասկանում են սա, մնում է գործի դնեն կոնկրետ լծակներ։
Ինչ վերաբերվում է Հայաստանի շանսին, այո Ռուսաստանի խառը վիճակից օգտվելուվ մենք պետք է փորձենք Իրանի և ԵՄ-ի հետ Իրան-Հայաստան նոր գազամուղ կառուցելու պայմանավորվածություն ձեռք բերել, որը մեր տարածքով կանցնի Վրաստան, կհասնի սև ծով, սրանից հետո էլ ավելի հեռու։ Այս հարցում մենք կրկնակի շահագրգիռ պետք է լինենք, որովհետև եթե նման մի նախագիծ ստացվի, դա կնվազեցնի Վրաստանի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից, ինչը նոր հորիզոններ կբացի հայ-վրացական համագործակցության համար։
Սա լրջորեն կարող է փոխել Հայաստանի ռազմավարական դիրքը:
Հայկական ժամանակ
Ոչ իշխանական ուժերի համագործակցությունը զարգանում է մոտավորապես այնպիսի հեռանկարով, ինչպես, ասենք` ժողովրդավարությունն ու տնտեսական աճը` իշխանությունների գործողությունների արդյունքում: Այսինքն` հայտարարություններով ամեն ինչ հրաշալի է, իրականում` որքան ավելի շատ են խոսում դրանց մասին, այնքան վիճակը վատանում է:
Եվ ինչպես գործող իշխանությունների առկայությամբ բացառված է ժողովրդավարության կայացումն ու, ասենք, մենաշնորհների վերացումը, այնպես էլ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի դոմինանտությամբ ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիան, ըստ էության, բացառում է որևէ իրական փոփոխության հնարավորություն:
Եթե առաջնորդվում ենք ՀԱԿ-ի ու «Ժառանգության» այն սկզբունքով, որ որևէ իրական փոփոխություն հնարավոր է միայն ամբողջական իշխանափոխության, այդ թվում` գործող նախագահ Սերժ Սարգսյանի հեռացման դեպքում: Ողջ խնդիրն այն է, սակայն, որ ոչ իշխանական հրաշալի քառյակն առաջնորդվում է ոչ թե ՀԱԿ-ի ու «Ժառանգության», այլ առաջին հերթին` ԲՀԿ-ի թելադրանքով:
Ապացույցը` սեփական ելույթը որպես գործունեության ուղենիշ ընդունելու մասին` նախօրեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի իմպերատիվ տոնով հիշեցումը ՀԱԿ անդամներին, ովքեր գլխահակ ու աշակերտաբար ընդունեցին հորդորը: Իսկ ԲՀԿ-ի սկզբունքն այս գործընթացում իրականում սկզբունքի բացակայությունն է: Ի դեպ, ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիայի հարցում ամենաինտրիգային իրադարձությունը տեղի ունեցավ ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման ընթացքում:
Ավելի ստույգ` դրա ավարտից հետո, երբ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ քննարկել են նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, իսկ ավելի ուշ Ծառուկյանի մամլուլի խոսնակը հայտարարություն տարածեց երկու ուժերի միջև առկա «տեսանելի տարբերությունների» մասին: Իսկ արդեն երեկ այդ հանդիպմանը մասնակցած ԲՀԿ-ականները հայտարարում էին, որ նախագահի հրաժարականի հարց ընդհանրապես չի քննարկվել` գրեթե ուղղակիորեն Լ. Զուրաբյանին մեղադրելով ստախոսության մեջ:
168 ժամ
Երեկ Վրաստանի իշխանությունները արգելել են Սերգեյ Բեզրուկովի թատրոնի ներկայացումը Թբիլիսիում՝ այն պատճառով, որ տվյալ դերասանը կողմ է արտահայտվել Ուկրաինայի և մասնավորապես Ղրիմի հարցում Պուտինի քաղաքականությանը։
Վրաստանի մշակույթի պալատը [դա ոլորտը կարգավորող պետական մարմին է] հայտարարել է, որ այդպիսով պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։
Անդրադառնանք մեր հարևան երկրի իշխանությունների կեցվածքին: Երկար չքննարկենք՝ արդյոք Ղրիմի սպասվելիք հանրաքվեն ազգային ինքնորոշման իրավունք իրագործո՞ւմ է, թե՞ Ռուսաստանի կողմից այդ թերակղզու անեքսիա։ Հավանաբար, երկուսն էլ կա, բայց թող ներեն ինձ Ղարաբաղի հետ զուգահեռներ տեսնողները, ավելի շուտ նման է երկրորդի։
Սակայն դա տվյալ համատեքստում ամենաէականը չէ։ Ավելի կարևոր է պահպանել այն կամուրջները, որոնք ստեղծվել էին մեր ժողովուրդների մեջ ռուսական և խորհրդային կայսրությունների ժամանակ։ Իսկ այդ կապերը, մասնավորապես, ռուսների և վրացիների միջև նախևառաջ մշակութային են։ Դրա ապացույցները բազմաթիվ են։ Այս պահին հիշեցի, որ ռուս հանճարեղ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ամենահայտնի գործերից մեկը՝ «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանքը առաջին անգամ կատարվել է Թբիլիսիում, որտեղ, ի դեպ, կոմպոզիտորի կրտսեր եղբայրը՝ Անատոլին, պետական բարձր պաշտոններ էր զբաղեցնում։
Դարեր շարունակ ժողովուրդներն ապրել են ոչ միայն կողք կողքի, այլև, կարելի է ասել՝ «իրար մեջ»՝ անկախ ռեժիմներից և քաղաքական հանգամանքներից։ Հիմա պարզապես վերցնել և դեն շպրտել դա, ինձ թվում է՝ խելամիտ չէ։ Այո, երբեմն, գուցե՝ շատ հաճախ, արվեստագետները, ինչ-ինչ հաշվարկներ անելով, տուրք են տալիս քաղաքական կոնյունկտուրային։ Բայց նրանց պետք է շարունակել ընկալել որպես մեծ ժողովրդի, մեծ մշակույթի դեսպաններ։ Դա միայն հարստացնում է բոլորիս։ Հակառակ մոտեցումն աղքատացնում է:
Առավոտ
Թերթի տեղեկություններով, եթե նախկինում Մոսկվա մեկնող Ռոբերտ Քոչարյանը սիրում էր հանգրվանել ոչ անհայտ, ալամ աշխարհի հայերի «նախագահ», Պուտինի վստահված անձ Արա Աբրահամյանի մոտ և օգտվել Արա Աբրահամյանի դեպի Կրեմլ տանող «հեռախոսակապերից», ապա հիմա իջևանում է «Արարատ-հայաթ» հայտնի հյուրանոցում, և նրա ու հայտնի գործարարի միջև չկա «աղջիկ վախտվա ջերմությունը»:
Ռոբերտ Քոչարյանը հիմա շատ ավելի ջերմ է Կարապետյանների հետ՝ Սամվել և Կարեն: Ինչ վերաբերում է Արա Աբրահամյանին, ապա վերջինս Նիգերիայում նոր ալյումինի հանքեր է գնել, կարողացել է հետ վերադարձնել Լիբիայում ներդրած, կորսված մոտ չորս միլիարդ դոլարը, ինչն էլ աստիճանաբար տեղափոխում է Նիգերիա: Որոշ գնահատականներով` նրա բիզնեսներում բաժեմաս ունի նաև Վ. Պուտինը:
Հրապարակ
1975 թվականի հուլիսի 17-ին տիեզերքում միացել էին խորհրդային «Սոյուզ–19» և ամերիկյան «Ապոլլո» տիեզերանավերը, որոնք դրանից երկու օր առաջ թռել էին համապատասխանաբար Բայկոնուրից և Քանավերալ թերակղզուց։
Դա տեխնիկապես բարդ խնդիր էր, որին կողմերը պատրաստվել էին մոտ երեք տարի։ Դա նաև երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքի դրսևորում էր՝ հակադիր ճամբարների միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ արված մի քայլ։
Տիեզերքում այդ ձեռքսեղմմանը հավասարազոր իրադարձություն են համարվում խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի միջև հանդիպումները։
Համենայնդեպս, այդպես են նման հանդիպումները ներկայացնում թե իշխանական ուժերը (տագնապով, մաղձով), թե «ոչ իշխանականները» (ձև անելով, որ այդ հանդիպումները «վերջ կտան Սերժ Սարգսյանի ռեժիմին»)։
Թե որքանով են այդ պահանջները կյանքի կոչվելու՝ որոշվում է ոչ թե հանդիպումների ժամանակ, այլ հասարակական ճնշմամբ։ Արդյոք անձերի փոփոխությունը կբերի՞ ռեժիմի փոփոխության։ Իհարկե՝ ոչ։ Որովհետև «ռեժիմը», ինչպես արդարացիորեն նշել է մեր քաղաքագետներից մեկը, ոչ ոստիկանական մահակների մեջ է, ոչ էլ արտասահմանյան օժանդակության մեջ, այլ մեր բնակիչների ուղեղներում է և պայմանավորված է պատմական հանգամանքներով։ Եթե փոխվի մեր մտածելակերպը, ապա մնացածը տեխնիկայի հարց է։ Բայց եթե իշխանությունն իսկապես անհանգստացած է պատգամավորների շփումներով, ապա միակ ելքը Ազգային ժողովը փակելն է։ Այդ պարագայում «ոչ իշխանական ուժերը» իրար հետ են զրուցելու սքայփով:
Առավոտ
Ազգային ժողովը մարտ ամսին աշխատելու է հատուկ ռեժիմով, երկու նիստ՝ մեկ ամսվա ընթացքում, հաջորդ լիագումար նիստը նույնպես կլինի ոչ թե երկշաբաթյա ընդմիջումից հետո, այլ՝ մեկշաբաթյա։ Իսկ ապրիլ ամսին աշխատանքից տանջված ու հյուծված պատգամավորները ռելաքս կապրեն՝ ողջ ամսվա ընթացքում նիստ չի լինի։ Պատճառն այն է, որ նիստերը մեկ շաբաթով առաջ են բերվել, քանի որ պատգամավորներն առաջիկայում գործուղման են մեկնելու։ Թե ուր են այդպես կոլեկտիվ մեկնելու տանջահար ազգընտիրները, էական չէ, որովհետև գործուղումների նման «փունջ» միշտ է եղել, սակայն երբեք Աժ նիստերը չեն տեղափոխվել։
Որոշ տեղեկություններով՝ բանն այն է, որ փորձում են «նոսրացնել» առաջիկա ամիսը, թույլ չտալ խորհրդարանական հարթակն ու ամբիոնն օգտագործել մարտի 28-ից հետո կուտակայինի հաշվով սպասվող ընդվզումներին ընդառաջ։
Ի դեպ, «Ժառանգությունը» հանդես է եկել Աժ նիստերը մեկշաբաթյա ընդմիջման վերադարձնելու կանոնակարգային փոփոխությամբ։
Հիշեցնենք՝ տարիներ առաջ խորհրդարանը գործում էր հենց այդ ռեժիմով:
Հրապարակ
Թերթի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը ոչ թե այսօր-վաղն է մեկնելու Մոսկվա` մասնակցելու «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստին, որի անդամ է, այլ արդեն մեկ շաբաթ է, այնտեղ է և փորձում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ` մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու, մասնավորապես հասկանալու համար՝ դեռ իրենից ակնկալո՞ւմ են, որ «զանգվածներ» հանի փողոց, թե՞ ոչ:
Ըստ որոշ տեղեկությունների, Պուտին-Քոչարյան հանդիպման կայանալու փաստից և արդյունքից է նաև կախված` կհանդիպե՞ն միմյանց Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՞ ոչ:
Հրապարակ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունն անցյալ տարվա դեկտեմբերին մի խումբ մասնագետների և վերլուծաբանների հրավիրել էր Երևան քննարկելու Սփյուռքի փոփոխվող դերը Հայրենիքի նկատմամբ: «Հարափոփոխ աշխարհ, փոփոխվող Սփյուռք» խորագրով կլոր սեղան-քննարկման մասնակիցները եկել էին Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Արգենտինայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Լիբանանից և Հայաստանից:
Քննարկումը նվիրված էր Սփյուռքի ձևավորումներին, առկա մարտահրավերներին, Հայաստան-Սփյուռք գործակցությանը, Հայաստանի և Սփյուռքի միջև առավել սերտ համագործակցության կատարելագործմանը, աշխատանքի նոր ձևերի և միջոցների փնտրտուքին ու հեռանկարներին:
Ստորև ներկայացնում եմ հատվածներ հանդիպման ժամանակ իմ ունեցած ելույթից.
Հայաստանի անկախացումից հետո Սփյուռքը կանգնեց բոլորովին մի նոր կացության առջև: Շատ սփյուռքահայեր անակնկալի եկան ազատ Հայաստանի վաղեմի բաղձալի երազանքի հանկարծակի իրականացումից: Նոր բառեր հայտնվեցին նրանց բառապաշարում. Արցախ, երկրաշարժ, շրջափակում, արձանագրություն, ընդիմություն, կոալիցիոն կառավարություն, իշխանափոխություն:
Սփյուռքահայերի մեծ մասի համար շատ դժվար էր տարանջատել անհատի, համայնքի կամ կազմակերպության գործողությունները պետության իրավասություններից ու պարտավորություններից: Միաժամանակ, Հայաստանի նոր ղեկավարները լիովին չըմբռնեցին սփյուռքահայերի հայրենասիրական զգացումները, ցանկություններն ու իղձերը, ինչի հետևանքով անախորժ խրամատ առաջացավ երկու կողմերի միջև:
Հարցն ավելի բարդ է, քանի որ Սփյուռքը միաձույլ գոյություն չէ, այլ կազմված է բազմաթիվ և բազմատեսակ սփյուռքներից, յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները` հաստատվելով և ապրելով տարբեր ժամանակշրջաններում, օտար երկրներում և գոյատևելով տարբեր լեզվամշակութային ազդեցությունների տակ:
Երբ Հայաստանում լրագրողներն ինձ հարցնում են այս կամ այն հարցի վերաբերյալ Սփյուռքի տեսակետների մասին, ես դժվարանում եմ պատասխանել այդ հարցին: Ինչպե՞ս կարող է որևէ մեկն ընդհանրական ներկայացնել յոթ միլիոն սփյուռքահայերի բազմաբնույթ տեսակետները: Սփյուռքի մեծամասնության կարծիքն արտացոլելու համար պետք է կազմակերպել համահայկական մի կառույց կամ ընդլայնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործառույթները հանգանակությունից անդին կամ էլ ստեղծել բոլորովին նոր կառույց, որը կներկայացնի Հայաստանից և Արցախից դուրս ամբողջ աշխարհի հայությանը` «մեկ հայ, մեկ քվե» սկզբունքի հիման վրա: Այս ձևով ընտրված ներկայացուցիչներն իրավասու կլինեն խոսել սփյուռքահայերի անունից և պարբերաբար հանդիպումներ ունենալ Հայաստանի ու Արցախի ղեկավարությունների հետ` ճշտելու համազգային առաջնահերթությունները և խորհրդակցելու խնդրահարույց հարցերի շուրջ:
Հայ ժողովրդի բոլոր երեք թևերի (Հայաստան, Արցախ և Սփյուռք) ղեկավարները կարող են այնուհետև քննարկել իրենց դիրքորոշումները և համաձայնել դերերի բաժանմանը: Այսպիսի քաղաքակիրթ և ազգային շահերից բխող մոտեցումն ավելի նախընտրելի է, քան հարատև ներքին պայքարներն ու բախումները, որոնք երբեմն տեղ են գտնում, ինչպես դա եղավ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ:
Նախընտրելի է, որ Հայաստանի իշխանություններն ավելի նրբանկատ լինեն սփյուռքահայերին հուզող կարևոր հարցերի նկատմամբ և խորհրդակցեն նրանց հետ նախքան այդ հարցերի շուրջ վերջնական որոշումներ կայացնելը:
Հասկանալի է, անշուշտ, որ Հայաստանի ղեկավարները պարտավոր չեն ընդունել որևէ մեկի հրահանգները երկրի սահմաններից դուրս: Միաժամանակ, բոլոր հարցերի շուրջ վերջնական որոշում կայացնելիս, այնուամենայնիվ նրանք բարոյական և ազգային պարտավորություն ունեն` նկատի ունենալու սփյուռքահայ գլխավոր կազմակերպությունների դիրքորոշումը` Սփյուռքի ընտրովի կառույցի բացակայության պայմաններում: Ամեն դեպքում, Հայաստանի իշխանությունները պատասխանատու են ազգի առաջ իրենց ընդունած որոշումների համար: Նրանք կգնահատվեն, երբ ճիշտ որոշումներ կկայացնեն և կքննադատվեն սխալներ գործելիս:
Պետք է նշել, որ Սփյուռքի ընտրովի կառույցի ստեղծումը, թեև խիստ դժվար իրագործելի է, սակայն շատ ավելի ընդգրկուն և ներկայացուցչական է, քան թե նշանակովի մարմինները կամ կազմակերպությունները, չնայած նրանց ազգանվեր աշխատանքին, որոնք ներկայացնում են սոսկ իրենց անդամներին: Անհրաժեշտ է ներգրավել մեր ժողովրդի լայն խավերին, որպեսզի ավելի արդյունավետ դառնան մեր ազգային աշխատանքները, մանավանդ այս օրերին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան կազմակերպում են իրենց սփյուռքները և տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսում խոչընդոտելու համար մեր արդար պահանջները Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին:
Ինչպես հաճախ սիրում ենք կրկնել` «Ադրբեջանը նավթ ունի, Վրաստանը` ծով, իսկ Հայաստանը` Սփյուռք»: Սակայն, անկազմակերպ և հետզհետե հյուծվող Սփյուռքը շատ քիչ արժեք կներկայացնի մեր ազգային հարցերում և ոչ կարող է ինքն իրեն պահել և գոյատևել, ոչ էլ օգտակար լինել Հայրենիքին:
Բոլորս պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի հզոր Հայրենիք և ուժեղ Սփյուռք ունենանք: Դրանցից յուրաքանչյուրի գոյությունն ու գոյատևումը կախված է մյուսի կենսունակությունից: Չնայած Սփյուռքի նախարարության արդյունավետությանը` պետք է գիտակցենք, որ անհրաժեշտ աշխատանքն այնքան վիթխարի է, որ այն դուրս է գալիս մեկ նախարարության կարողությունների շրջանակից: Խիստ պահանջ կա Հայաստանի ողջ ղեկավարության և ժողովրդի մասնակցության և աջակցության համար, որպեսզի սփյուռքահայերը զգան Հայրենիքի հետաքրքրությունը և հոգատարությունը իրենց հանդեպ:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Քիչ առաջ ավարտվել է «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը։ ՀԱԿ-ից ներկա էին Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը, իսկ ԲՀԿ–ից՝ Գագիկ Ծառուկյանը և Վարդան Ոսկանյանը։
Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ: Լևոն Զուրաբյանի տեղեկացմամբ, այդ ընթացքում քննարկվել են երկրի առջև ծառացած առաջնային խնդիրները։
Ըստ նրա, առաջիկայում Հայաստանում իրադարձություններ են զարգանալու, որոնք արմատական փոփոխությունների կհանգեցնեն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.