07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...Մի բան պարզ է՝ վերացական, «օդի մեջ» խոսակցությունները՝ «քաղաքական գնահատական տանք Տիգրան Սարգսյանի կառավարության աշխատանքին», բացարձակապես անօգուտ են և շատ արագ կարող են վերածվել «ներկաների» և «նախկինների» ավանդական սնամեջ լեզվակռվի, որի նմուշները բազմաթիվ էին 1998 թվականին և երբեմն հանդիպել են նաև հետագայում:
Վերջին նման բանավեճը անցած տարվա վերջին հրահրել է ինքը՝ Տիգրան Սարգսյանը, խոսելով 2000-ականների սկզբի «շինարարական փուչիկի» մասին: Եթե նախկին վարչապետը երկրորդ նախագահին իր այդ դատողություններով [ճիշտ թե սխալ՝ կարևոր չէ] «չջղայնացներ», ապա գուցե «ոչ իշխանական» քարոզչությունն իր դեմ այդ աստիճանի չէր սաստկանա, և քառյակն էլ այդքան ակտիվ չէր պայքարի վարչապետի հրաժարականի համար:
Առհասարակ այս հարցում պետական մշակույթը, իմ կարծիքով, պետք է բաղկացած լինի երկու փոխլրացնող տարրերից, ա/ չբարդել քո դժվարությունները նախորդների վրա, չտրտնջալ «ծանր ժառանգության» կապակցությամբ [ինչպես և վարվում է, ի պատիվ իրեն, ներկայիս կառավարությունը], բ/ եթե ակնհայտ է, որ անցյալում կատարվել է հանցագործություն, ապա առանց վարանելու հարուցել քրեական գործ և պատժել մեղավորներին՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք:
Մենք չպիտի ապրենք ո՛չ նախկիններին վարկաբեկելու, ո՛չ էլ հանցագործությունները կոծկելու պայմաններում:
Առավոտ
Քառյակն այսօրվա նիստում քննարկել է բյուջեի կատարողականի շուրջ միասնական դիրքորոշում հայտնելու հարցը:
Նիստից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԱԺ ոչ իշխանական ուժերը դեմ կքվեարկեն կառավարության 2013 թ. բյուջեի կատարողականին:
«Քանի որ քառյակի բոլոր ուժերը անցյալ տարվա բյուջեին քվեարկել էին դեմ, մենք որոշեցինք դեմ քվեարկել անցյալ տարվա բյուջեի կատարողականին»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը:
Նրա տեղեկացմամբ, հստակեցվել է միասնական պահանջների ցանկը, որը ներկայացվելու է նոր կառավարությանը:
«Քառյակի հաջորդ նիստում արդեն մենք կունենանք համատեղ պահանջների վերջնական ձևակերպումները, տեքստը ու բնականաբար մեր գործողությունների ծրագրով կշարժվենք առաջ»,- նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Միասնական հանրահավաք անցկացնելու վերաբերյալ վերջնական ճշգրտումները, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, կարվեն հաջորդ նիստում:
Ազգային ժողովում ոչ իշխանական ուժերը նիստ են անցկացնում ԲՀԿ խմբակցությունում:
Նիստին մասնակցում են ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավոր Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և քարտուղար Թևան Պողոսյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և պատգամավոր Արամ Մանուկյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և քարտուղար Աղվան Վարդանյանը:
Մայիսի 29-ին սպասվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար Սերժ Սարգսյանին նիստի կազմակերպիչների կողմից հրավեր ուղարկվել է, սակայն տեղեկություն չկա, թե վերջինս կմասնակցի՞ այդ նիստին, թե ոչ: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկին, ով նիստին մասնակցելու է որպես փորձագետ:
Վերջինս հայտնել է, որ նիստի կազմակերպչական հարցերի վերաբերյալ այդքան էլ տեղեկացված չէ:
«Գիտեմ, որ հրավեր եղել է, սակայն թե ովքեր և ինչ ձևաչափով կմասնակցեն՝ չգիտեմ»,-ասել է ԵՏՀ-ի ներկայացուցիչը պատասխանելով թղթակցի հարցին, թե ներկա լինելո՞ւ է այդ նիստին Սերժ Սարգսյանը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Կարինե Մինասյանի հետ երեկ թերթին չի հաջողվել կապ հաստատել, քանի որ, ինչպես տեղեկացրել են նախարարության լրատվական բաժնից, նա մեկնել է Աստանա մասնակցելու ԵՏՄ-ի նիստին:
Հայկական ժամանակ
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 23-րդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, խորհրդի մասնակիցները նախ շնորհավորել են ի պաշտոնե խորհրդի կազմում ընդգրկված նոր անդամներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին և ՀՕՄ-ի նոր ներկայացուցիչ Վիգի Մարաշլյանին:
Սերժ Սարգսյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի Արևմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ է ընտրվել Անդրանիկ Բաղդասարյանը: Նա «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարել է 500 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման համաձայն համարվում է բարերար: Խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը նիստի սկզբում բարերար անդամի վկայագիրը հանձնել է Անդրանիկ Բաղդասարյանին:
Նիստի օրակարգը հաստատելուց և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2013թ. կատարված աշխատանքների մասին պատմող հաշվետու ֆիլմը դիտելուց հետո, հոգաբարձուների խորհուրդն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը, որի շրջանակներում հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրել է գործադիր վարչության հաշվետվությունը 2013թ. կատարած աշխատանքների մասին: Այնուհետև նիստի մասնակիցները լսել են վերստուգիչ հանձնաժողովի և «Գրանթ Թորնթոն» աուդիտորական կազմակերպության հաշվեքննության եզրակացությունը: Խորհուրդն ընդունել է հաշվետվությունը՝ ի գիտություն ընդունելով վերստուգիչ հանձնաժողովի զեկույցը: Նիստում քննարկվել և ընդունվել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2014»-ի նպատակաուղղվածության մասին հարցը, որը զեկուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ է նշանակվելու Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Կադաստրի նախկին պետ Երվանդ Զախարյանը նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝
Նազարեթ Մնացականյանին ազատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:
Մեկնարակել է ՀՀԿ 15-րդ համագումարը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ժամանեց Նախագահ Սերժ Սարգսյանը։ Համագումարին մասնակցում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկա և նախկին մարզպետները, նախարարները, ինչպես նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Մարզահամերգային համալիրի բակում՝ Տիգրան Սարգսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, մեջքով շրջվելով նրանց և ասելով, որ կպատասխանի մեկ ուրիշ օր:
Չնայած Հովիկ Աբրահամյանի հորդորներին, որ երկու խոսքով պատասխանի, Տիգրան Սարգսյանը տեղի չտվեց:
«Ես ներողություն եմ խնդրում, այսօր չեմ ցանկանում պատասխանել ձեր հարցերին»,-ասաց ՀՀ նախկին վաչապետը, ապա դիմելով՝ Հովիկ Աբրահամյանին, հարցրեց. «Պարոն Աբրահամյան, ներողություն խնդրեցի չէ՞»:
[nggallery id=166]
ԱԺ պաշտոնական կայքից արդեն մի քանի օր է՝ անհետացել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ստորագրությունը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո, երբ ԱԺ նախագահի նկարը փոխվել էր, Գալուստ Սահակյանի նկարի տակ մի կարճ պահ դեռ Հովիկ Աբրահամյանի ստորագրությունն էր: Վրիպակը, իհարկե, շատ արագ շտկվեց և Գալուստ Սահակյանի նկարի տակ դրվեց նրա իսկ ստորագրությունը, որը, սակայն, ինչպես նշեցինք՝ մի քանի օր է, հանվել է:
Հայկական ժամանակ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջին նշանակումներն է անում: Հերթը հասել է փոխնախարարներին: Հետաքրքրականն այն է, որ նշանակված նախարարների և փոխնախարարների կենսագրականները ուսումնասիրելու արդյունքում պարզ է դարձել, որ նրանցից շատերը չեն ծառայել ՀՀ զինված ուժերում կամ ԽՍՀՄ բանակում: Նախ անդրադառնանք նորանշանակ փոխնախարարներին:
Չծառայած պետական բարձրաստիճան պաշտոնյայի վառ օրինակը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Սուրեն Քրմոյանն է, որը մինչև այդ զբաղեցնում էր ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Արդարադատության մեկ այլ նորանշանակ փոխնախարար Արմեն Մկրտչյանի կենսագրականից պարզ է դառնում, որ նա զինապարտ է:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի նորանշանակ տեղակալ Վախթանգ Միրումյանի կենսագրականը լռում է նրա՝ զինապարտ լինելու կամ չլինելու մասին: Սակայն պարզ է, որ 17-ից մինչ 22 տարեկանը ուսանել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի շուկայագիտության ֆակուլտետում: Պարզ է, որ ուսումն ավարտելուց հետո նա պետք է զորակոչվեր բանակ, սակայն նրա դեպքում դա տեղի չէր ունեցել:
Անհայտ է մնում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի նորանշանակ տեղակալ Արամ Բադալյանի չծառայելու պատճառը:
Չորրորդ ինքնիշխանություն
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.