07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...Մինսկում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Բելառուսի վարչապետը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և վերահաստատել Հայաստանի հետ համագործակցության շարունակական խորացման պատրաստակամությունը:
Երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանը և Միխայիլ Մյասնիկովիչը գոհունակություն են հայտնել երկկողմ պայմանավորվածությունների կատարման արդյունքներից: Զրուցակիցները բարձր են գնահատել հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարևորել առևտրաշրջանառության ծավալի հետագա ավելացումը` առկա մեծ ներուժի լիարժեք իրացմամբ:
Վարչապետներ Աբրահամյանը և Մյասնիկովիչն անդրադարձել են Բելառուսից Հայաստան գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման, Հայաստանից Բելառուս գյուղմթերքի արտահանման և առհասարակ տարբեր ոլորտներում` ինչպես երկկողմ, այնպես էլ ԱՊՀ շրջանակում գործակցության զարգացման հարցերի:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ և գոհունակություն հայտնել այդ գործընթացի զարգացումից: Միխայիլ Մյասնիկովիչն ընդգծել է, որ Բելառուսն աջակցում է այդ ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:
Հայաստանը կմտնի՞ Մաքսային միություն` առանց Ղարաբաղի:
«Թվում է, թե Ադրբեջանը` նախագահ Նազարբաեւի շուրթերով, Հայաստանին շանս է տալիս` չմտնել մի անորոշ միավորում, որը ձեռնտու չէ Հայաստանին թե քաղաքական, թե տնտեսական տեսակետից»,-սա ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի առաջին տպավորությունն է երեկ Աստանայում տեղի ունեցած իրադարձություններից: Հիշեցենք, երեկ, Ղազախստանի մայրաքաղաքում ավարտվեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստը, որտեղ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր:
Նախագահ Սարգսյանն իր ելույթում նկատել է, որ «մնացել է 2-3 հարցի մշակում, որոնց ուղղությամբ փորձագիտական մակարդակով արդեն նախանշվել են փոխընդունելի որոշումներ» ու խնդել է հաստատել մինչև հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության պայմանագրին ՀՀ-ի միանալու ժամկետ: Իսկ մինչեւ հուլիսի մեկը` կստորագրվի Հայաստանի` ԵՄ-ին միանալու պայմանագիրը: Ղազախստանի նախագահը Հայաստանի անդամակցության մասով պայման է առաջ քաշել`միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի:
Առավոտ
Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի հանդիպման մասին երկու օր առաջ մամուլում հայտնված տեղեկությունը ոչ ՀՀ կառավարությունից և ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից չեն շտապում պաշտոնապես հաստատել և ոչ էլ հերքել:
Իսկ տեղեկությունը հետևյալն էր՝ վարչապետ դառնալուց հետո Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Թե ինչ հարցեր են քննարկվել կամ ինչ նպատակով են հանդիպել Քոչարյանն ու Աբրահամյանը, հայտնի չէ:
Նախօրեից Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին խնդրել էինք հաստատել կամ հերքել տեղեկությունը, բայց երեկ ևս պատասխան այդպես էլ չստացանք:
Նույն հարցով երեկ դիմեցինք նաև կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն: Այստեղից ևս երեկվա դրությամբ պատասխան չկար:
Հայկական ժամանակ
Ինչո՞ւ Նուրսուլթան Նազարբաևը հրապարակավ կարդաց Ալիևի այդ նամակը՝ ի վերջո կարող էին այդ խնդիրը քննարկել փակ ռեժիմով: Դա էլ իր բացատրությունն ունի: Ինձ համար ակնհայտ է, որ այդ նամակի հասցեատերը Հայաստանի նախագահը չէր, հասցեատերը Պուտինն էր: Հենց նրան էր Նազարբաևը «լսացնել տալիս» Ալիևի մտահոգությունները՝ նախ ՌԴ նախագահից ինչ-որ բան պոկելու, իսկ այնուհետև՝ իր դաշնակից Ադրբեջանին հաճոյանալու նպատակով:
Սերժ Սարգսյանը շփոթվա՞ծ էր, անակնկալի՞ էր եկել Նազարբաևի այդ «ընթերցանությունից»: Ճիշտն ասած՝ հեռուստատեսային կադրերից դա չէի նկատել: Բայց ենթադրենք՝ նա խուճապի մեջ էր: Դա՞ է կարևորը, թե՞ այն, որ մենք պատրաստվում ենք մտնել մի միության մեջ, որտեղ երկու [Ղրղըզստանի հետ միասին՝ երեք] պետություն Ադրբեջանի դաշնակիցներն են, իսկ մեկը՝ Ռուսաստանը, զինում է թե մեզ և թե Ադրբեջանին՝ հավանաբար, տարածաշրջանում խաղաղությունն ապահովելու նպատակով: Դա՞ է կարևորը, թե՞ այն, թե ով դեմքի ինչ արտահայտությամբ էր լսում Ալիևի նամակի ընթերցումը:
Ի դեպ, Ռուսաստանը Եվրասիական միության մեջ մտնում է ՄԱԿ-ի կողմից ճանաչվա՞ծ սահմաններով: Եվ արդյոք այդ սահմանների մեջ մտնո՞ւմ է Ղրիմը:
Առավոտ
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Այն կայացել է խորհրդի անդամ պետությունների ղեկավարների՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, ինչպես նաև դիտորդ պետությունների կարգավիճակով նիստին հրավիրված Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության նախագահների մասնակցությամբ:
Նիստի արդյունքներով Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Քննարկվել է նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի ընդլայնման հարցը: Մասնավորապես՝ քննարկվել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստման ընթացքին, ինչպես նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Ղրղզստանի միանալու ճանապարհային քարտեզին վերաբերող հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում
Պետությունների հարգարժա՛ն ղեկավարներ,
Հարգելի՛ Նուրսուլթան Աբիշևի, շնորհակալ եմ Ձեզ կարևոր պատմական իրադարձությանը՝ Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի աշխատանքին մասնակցելու հրավերի համար:
Սրտանց շնորհավորում եմ Մաքսային միության պետությունների ղեկավարներին՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծման կարևոր սահմանագծին հասնելու կապակցությամբ, մի միավորում, որը, վստահ եմ, շատ հարցերում կկանխորոշի դրա կազմ մտնող երկրների հետագա զարգացումը:
Անկասկած, դա մեծաքանակ փորձագետների և պաշտոնյաների աշխատանքի արդյունք է, ովքեր հաղթահարելով խոչընդոտներն ու տարաձայնությունները, գտել են փոխզիջումային առաջարկներ, արել են ամեն հնարավորը, որպեսզի համաձայնեցնեն փոխընդունելի փաստաթուղթը: Բայց այս ամենը հնարավոր չէր լինի առանց պետությունների ղեկավարների քաղաքական կամքի, առանց Եվրասիականության այն տեսլականի, որը դրված է այդ ինտեգրացիոն մոդելի հիմքում:
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի միանալու հարցի կապակցությամբ ցանկանում եմ նշել հետևյալը՝
Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի համապատասխան մասնագիտական գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համակարգված աշխատանքը թույլ տվեց սահմանված ժամկետներում նախապատրաստել Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը: Այդ կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մաքսային միության անդամ-պետությունների բոլոր ներկայացուցիչներին, Եվրասիական հանձնաժողովին՝ խրթին հարցերի մասնագիտական մշակման համար, որը թույլ տվեց ամրագրել այսօրվա արդյունքները:
Դա հնարավոր դարձավ նաև Հայաստանի կողմից վերջին տարիներին իրականացված միջազգային չափորոշիչներին համապատասխան ինստիտուցիոնալ բարեփոխումների շնորհիվ:
Առաջնորդվելով Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին միանալու վերաբերյալ պայմանագրի շուտափույթ ստորագրման Հայաստանի նպատակամղվածությամբ մենք ցուցաբերում ենք առավելագույն ճկունություն և կառուցողականություն:
Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին միանալու պայմանագրի շուտափույթ ստորագրմամբ մեր շահագրգռվածությունը պայմանավորված է մի շարք գործոններով՝ միանալու վերաբերյալ ճանապարհային քարտեզը ձևավորվել է՝ ելնելով 2015թ. հունվարից Եվրասիական միությանը Հայաստանի ներգրավման տրամաբանությունից: Այդ ժամկետն արդեն ամրագրվել է ինչպես մեր գործարարների, այնպես էլ հասարակայնության կողմից, որոնք պետք է որքան հնարավոր է շուտ ստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Երկրորդ՝ միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրումից հետո մենք պետք է ձեռնամուխ լինենք գրեթե 200 օրենսդրական ակտերի ընդունմանը, ապահովենք մի շարք կարևոր համակարգային վերափոխումներ, ինչի համար անհրաժեշտ է նվազագույնը 6 ամիս:
Նկատի առնելով վերոնշյալը և հաշվի առնելով, որ մնացել է 2-3 հարցի մշակում, որոնց ուղղությամբ փորձագիտական մակարդակով արդեն նախանշվել են փոխընդունելի որոշումներ, խնդրում եմ հաստատել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետը: Հասկանալով, որ ժամկետը շատ սեղմ է, ձեր պատրաստակամության դեպքում, վստահ եմ, որ 2-3 օրվա ընթացքում մենք կկարողանանք գտնել փոխընդունելի որոշումներ, որոնք կբավարարեն մեզ և մեր գործընկերներին:
Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը մեկնակետ կլինի ոչ միայն Եվրասիական տնտեսական միության ստեղծման, այլ նաև դրա միաժամանակյա ընդլայնման համար: Իմ կողմից հաստատում եմ պատրաստակամությունը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Հայաստանի միանալու վերաբերյալ ստորագրված պայմանագիրը Ազգային ժողովի քննարկմանը և հաստատմանը ներկայացվի ամենասեղմ ժամկետներում:
Շնորհակալություն ուշադրության համար:
ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Կարեն Թամազյանին ազատելու առաջարկին:
Առաջարկությունը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, որը չի բացատրել Թամազյանի ազատման պատճառը:
Կարեն Թամազյանին աշխատանքից ազատման համար հիմք է ընդունվել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1-ին կետը և 33-րդ հոդվածի 1-ին կետի «իա» ենթակետը:
Սերժ Սարգսյանն ինչու՞ է կրկին Թուրքիայի նախագահին հրավիրում Երևան:
2011թ. ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը: Երեք տարի ինչո՞վ է զբաղվել այդ հանձնաժողովը, առհասարակ` ինչպիսի՞ քաղաքականություն է վարելու պաշտոնական Երևանն 100-ամյակին ընդառաջ` պարզ չէ: Թուրքիայի կողմից երկու տասնամյակ թշնամական գործողությունը`Հայաստանի հետ սահմանը փակելու դեմ քաղաքականությունը կանխելու ուղղությամբ գոնե կոնկրետ աշխատանքներ կարելի՞ էր տանել… Բայց թերևս սահմանափակվենք տարբեր երկրներում և ՀՀ-ում հանդիսավոր միջոցառումների անցկացմամբ ու ազդարարելով` «հիշում եմ և պահանջում»:
Օրերս ելույթ ունենալով վերոնշյալ հանձնաժողովի նիստում՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պաշտոնապես հրավիրում է նաև Թուրքիայի նախագահին այցելել Հայաստան 2015թ. ապրիլի 24-ին` «առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»: Ի տարբերություն ՀՀ իշխանությունների` պաշտոնական Անկարան ընդդեմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթի իր նպատակները հստակ ամրագրում է: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն օրերս մանրամասնեց, թե ինչպես են պայքարելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայկական պնդումների ու Հայկական սփյուռքի գործունեության դեմ:
Առավոտ
Թուրքիայի նախագահին Սերժ Սարգսյանի հրավերը կարող է առիթ դառնալ, որպեսզի ԱՄՆ-ն և ԵՄ-ն ճնշումներ գործադրեն Թուրքիայի նախագահի նկատմամբ, որպեսզի նա ընդունի հրավերը և 2015 թ. ապրիլի 24-ին այցելի Հայաստան։
Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։ Ըստ նրա՝ թուրքական կողմից պաշտոնական որևէ արձագանքի բացակայության պատճառը Սարգսյանի հայտարարության անսպասելիությունն է. «Սարգսյանի հրավերի պարագայում գործել է անսպասելիության գործոնը, դրա համար էլ դեռ արձագանք չկա, բայց որ կլինի՝ կասկած չունեմ», – ասել է նա։ Նշենք, որ 2015-ին Թուրքիայի նախագահը, ըստ ամենայնի, կլինի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ս/թ. օգոստոսին Թուրքիայում առաջին անգամ նախագահ կընտրվի համաժողովրդական քվեարկությամբ։ Այսպիսով, Թուրքիան խորհրդարանականից անցում է կատարում կառավարման նախագահական համակարգի:
Հայկական ժամանակ
Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության օրը:
1918 թվականի այս օրը Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին: Առաջին Հանրապետությունը գոյատևեց շուրջ երկուսուկես տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը: Նոր արյունահեղությունից խուսափելու համար դաշնակցական կառավարությունն իշխանությունը հանձնեց բոլշևիկներին և հանրապետությունը խորհրդայնացվեց:
«Հայկական Վարկած»-ի հետ զրույցում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ Մայիսի 28-ի շնորհիվ էր, որ մենք ունեցանք Սովետական Հայաստան, ապա՝ Հայաստանի Հանրապետություն:
«Խորհուրդն իսկապես շատ մեծ է. հայ ժողովուրդը բացառապես հույսն իր վրա էր դրել, երբևիցե չի եղել, որ մենք հույսը մեզ վրա դնենք, ու արդյունքի չհասնենք, իսկ այդ պայմաններում՝ Ցեղասպանությունից հետո, 1918 թվականին համախմբվելով, կարողացանք հաղթանակ տանել, անկախ պետություն ստեղծել, որն, ըստ էության, դարձավ կարևորագույն քաղաքական միավոր, հնարավորություն տվեց հայ ժողովրդին հարատևել»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Նրա կարծիքով, 1918 թվականին ձևավորված Հայաստանի Հանրապետությունը որոշ սխալներ թույլ տվեց. «Խնդիր առաջացավ ջեմալա-բոլշևիկյան պայմանագիր ստորագրել, և 11-րդ Կարմիր բանակը մտավ Հայաստան, դրա արդյունքում անկախությունը կորցրեցինք, բայց հետագայում իրավիճակն ավելի բարվոք էր, քան 1918 թվականին, քանի որ բարեբախտաբար մենք չունեինք կոտորածներ, անպատրաստ իրավիճակ, Փառք Աստծո, հաջորդ անգամ քաղաքական մասով իշխանությունները բավականին կազմակերպված հանդես եկան, կարողացան պաշտպանություն իրականացնել ազատագրված տարածքներում, դրա համար ունեցանք հաղթանակ, բայց մյուս կողմից էլ, պարզ է, որ մեր իշխանությունները ցավոք սրտի, սխալ քաղաքականություն իրականացրեցին, այն է՝ արտաքին շահը առաջ բերեցին, ինչը նշանակում է, որ մենք բավականին թույլ էինք որոշում կայացնելու հարցում»:
Արմեն Մարտիրոսյանը միակ ելքը տեսնում է արդար ընտրված, լեգալ իշխանության գործունեության, Հայաստանի շահը անընդհատ պահպանելու մեջ:
«Ժառանգության» փոխնախագահը գտնում է, որ դա կլինի այն ժամանակ, երբ քաղաքացիները ցանկանան. «Ես կարծում եմ, երբ ժողովուրդը համախմբվում է, որևէ իշխանություն չի կարող նրա դեմ պայքարել»:
Այն դիտարկմանը, որ միայն քաղաքացիների ցանկությունը բավարար չէ, շատ կարևոր է համախմբող ուժի առկայությունը, Արմեն Մարտիրոսյանը կրկնեց. «Այդ ամեն ինչը կլինի, երբ քաղաքացիները ցանկական»:
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ հիշելով առաջին հանրապետության օրինակը, նշեց. «Լավ է, որ մենք դեռ անկախ ենք»:
Չնայած դրան, ըստ նրա, այն անկախությունը, որի մասին երազում է հայ ժողովուրդը, իրականում չկա:
«Պարզ է, որ այն անկախությունը, որի մասին երազում էինք, որի համար ես ինքս էլ եմ պայքար տարել՝ դեռևս սովետական ժամանակներում, չկա, մեր երազանքը չիրագործվեց, ով կմտածեր, որ այդքան բնակչությունից կմնա կեսը, շատ ֆակտրներ կան թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ:
Արամ Կարապետյանի կարծիքով սխալը եղել է և մինչև անկախությունը, և անկախությունից հետո.
«Ամենասկզբում, ամենայն հավանակնությամբ, լավ չէինք պատրաստված, հանպատրաստի էր: Պատրաստված չէինք ոչ միայն տնտեսապես, քաղաքականապես կամ այլ առումով, այլև բարոյապես, որպեսզի կարողանայինք անկախությունը տնօրինել: Երկրորդը հարստանալու թալանելու մոլուցքն էր, դա արդեն մարդկային խնդիր է, որը կապ չունի անկախ ես, թե անկախ չես, այսինքն իշխանության գլուխ հայտնվեցին մարդկանց խմբեր, որոնք պետական մտածելակերպը ամբողջովին փոխեցին, թվում է, թե ընդհակառակը՝ Քոչարյանը կուսակցական դպրոց է անցել, Սերժ Սարգսյանը՝ կոմերիտական, պիտի որ հակառակը լիներ, բայց արի ու տես, որ կուսակցությունն ու կոմերիտմիությունն ինքնին մոտեցան ամեն ինչին և թալանելու մոլուցքն ավելի մեծ տեղ վերցրեց: Ի միջի այլոց, թալանելու մոլուցքը կա բոլոր հանրապետություններում՝ մի տեղ շատ, մի տեղ քիչ, մի տեղ ավելի «բարոյական» մոտեցումներով , բայց նույնն բան է: Օրինակ Յանուկովիչը անկախ պետությունից կարողացավ 4 մլրդ դուրս բերել. շատ բան գիտեմ, չեմ էլ ուզում խոսել, արդեն անիմաստ եմ համարում, պարզապես մարդկային գործոնն է, ու այդ մարդիկ բարձրացան երկրի գլուխ»:
Հ.Գ. Փորձեցինք կապ հաստատել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ, սակայն վերջինս պատասխանեց, որ գտնվում է քաղաքից դուրս և մեզ հետ կզրուցի մեկ ուրիշ օր: Մեր այն պնդմանը, որ անկախության տոնն այսօր է, և շատ կարևոր է լսել նրա կարծիքը, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Ընդհանրապես հարմար չէ, թող մնա մեկ ուրիշ օր»:
Երևանի նախկին քաղաքապետ, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանի հետ զրուցել նույնպես չհաջողվեց. նա ճաշկերույթի էր մասնակցում. «Նոր սեղան եմ նստել, անհարմար իրավիճակ է»,-ասաց նա:
Արարատը Հայաստանի այն մարզն է, որտեղ մշտապես տարածքի համար «պատերազմներ» են մղվում։ Տարբեր ժամանակներում այդ պայքարի հակադիր բարիկադներում են եղել տարբեր տրամաչափի պաշտոնյաներ։
Ժամանակին տարածքային իշխանությունը երբեմնի մարզպետ և երբեմնի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ձեռքին էր։ Սարգսյանը, սակայն, իր մարզային իշխանությունը կորցրեց մարզպետի, այնուհետև ՀՀ ոստիկանապետի աշխատասենյակները լքելուց հետո։
Որպես կանոն, մարզում իշխողների շարքում կայուն մնայուն է եղել Հովիկ Աբրահամյանի անունը։ Արարատյան տարածքի այս երկու պաշտոնյաների՝ Սարգսյանի և Աբրահամյանի հարաբերությունները գրեթե միշտ եղել են լարված» Այն ժամանակ, երբ մարզպետն էդիկ Բարսեղյանն էր, մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Հովիկ Աբրահամյանը մարզպետից պահանջել էր, որ մարզային միջոցառումների ժամանակ կամ իրեն հրավիրի կամ Ալիկ Սարգսյանին։
Մարզպետ Բարսեղյանն առանձնապես հույս չէր փայփայում մարզում թագավոր կարգվելու համար։ Նույնը չի կարելի ասել նրան հաջորդողի՝ ներկայիս բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի մասին, որը մարզպետի աշխատասենյակ մտնելուն պես սկսեց «մկանների ցուցադրումը» և սկսեց ազատվել Հովիկ Աբրահամյանի մարդկանցից։
Շուտով Գրիգորյանն ազատվեց պաշտոնից, մարպետ դարձավ Ռուբիկ Աբրահամյանը։ Ազգանունը շփոթեցնող է, և թվում է, թե նա Հովիկ Աբրահամյանի բարեկամն է։ Իրականում նրանք ազգակցական ոչ մի կապ չունեն, բայց բավական մտերիմ են։ Իսկ սա նշանակում է, որ մարզպետ Գրիգորյանի օրոք սասանված Աբրահամյանների մարզային իշխանությունը վերականգնվում է»
Մի բան պարզ է, որ Արարատում հերթական կլանային իշխանափոխություն է:
Առավոտ
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.