07.05.2024 | 15:10
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան...07.05.2024 | 14:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ...07.05.2024 | 13:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարութ...07.05.2024 | 12:10
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձա...07.05.2024 | 11:10
Փաշինյանը և Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթի...06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահը ողջունել է հյուրերին և վստահություն հայտնել, որ նրանց համատեղ առաքելությունն արդյունավետ կլինի՝ ի շահ Հայաստան-ԵԽԽՎ համագործակցության: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել համազեկուցողների հետևողական ներգրավվածությունը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին: Երկուստեք նշվել է, որ իրավունքների պաշտպանության և իրավական պետության սկզբունքների խորացման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված խորքային բարեփոխումները եղել են հետևողական: Զրուցակիցների համոզմամբ, առաջընթացը տեսանելի է:
Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստան-ԵԽ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որում ընդգրկված նախագծերը ուղղակի կամ անուղղակի առնչվում են Հայաստանի պարտավորություններին՝ աջակցություն արդարադատության և քրեակատարողական ոլորտների բարեփոխումներին, տեղական ժողովրդավարության ամրապնդմանը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրարկմանը և այլն:
ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման առումով, Հանրապետության Նախագահը կարևորել է նաև Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների կատարած աշխատանքը և վստահություն հայտնել, որ կառուցողական համագործակցությունը այսուհետ ևս կշարունակվի:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և ոստիկանության ոլորտներում բարեփոխումների և այդ ոլորտներում դեռևս առկա խնդիրների շուրջ:
ՀՀ Նախագահը և ԵԽԽՎ համազեկուցողներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին ևս:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում որոշվեց մինչև հունիսի 15-ը հետաձգել ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրման ժամկետը: Այնուհետև պարզորոշ տեղեկատվություն տարածվեց, որ Ռուսաստանը ջանքեր է թափում Ադրբեջանին ԵՏՄ-ին անդամակցելու շուրջ և այսօր էլ ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովը մեկնում է Բաքու, իսկ մի քանի օրից կայցելի նաև Հայաստան:
Հայաստանը կրկին լուրջ գործընթացների առաջ է կանգնած և կրկին որոշվում է հայ ժողովրդի ճակատագիրն ու դեռևս պարզ չէ Ռուսաստանի վերջնական դիրքորոշումը Հայաստանի, Ղարաբաղի հարցի նկատմամբ ընդհանրապես: Կրկին փորձ է արվում «առևտուր անել» մեր թիկունքում, օգտագործելով ղարաբաղյան խաղաքարտը:
Եվ ինչ, Ռուսաստանը մի՞թե կկրկնի անցած դարաշրջանի իր պահելաձևը, թե վերջապես կունենա կայուն հայանպաստ դիրքորոշում…Անձամբ ես կասկածում եմ, որովհետև մեծ գրավ է դրված այդ խաղաքարտի վրա…Ռուսաստանն ամեն գնով ուզում է հասնել նրան, որ Ադրբեջանն անդամակցի Եվրասիական միությանը, իսկ Ադրբեջանն ի տարբերություն Հայաստանի այնպիսի կարգավիճակում չէ, որ հեշտությամբ, առանց լուրջ ակնկալիքների, առանց այդ հարցերի շուրջ «առևտուր» անելու համաձայնվի: Համաձայնվելու դեպքում էլ, նրա առաջնահերթ պահանջը կլինի Ղարաբաղի հարցն ի օգուտ իրեն լուծելու երաշխիքները:
Կասկած չկա, որ Լավրովի առաջիկայում Բաքու կատարելիք այցի օրակարգում առաջնային հարցը հենց սա է լինելու: Եվ ամենևին էլ նպատակը անցակետի խնդիրը չէ, ինչպես ոմանք կարծում են, դա երկրորդական է Ղարաբաղյան թնջուկի լուծման ընդհանուր հարցերի շրջանակում և Ադրբեջանն ամենևին էլ այդքան հեշտությամբ չի «տրվի» ռուսներին և օգտվելով Ռուսաստանի ներկայիս անորոշ, «իզգոյ», ցայտնոտային իրավիճակից կփորձի թանկացնել և «հետույք խաղացնել», փորձելով շահել հնարավորինս ավելին…
Եթե այս անգամ էլ Ռուսաստանը զիջի դիրքերը և հերթական անգամ կանգնի իր մեծաքանակ ռազմական տեխնիկա գնող հավատարիմ գնորդի կողքը և ոտնահարի Հայաստանի, հայ ժողովրդի շահերը, ապա Հայաստանում կտրուկ կաճեն առանց այդ էլ նկատվող հակառուսական տրամադրություններն ու թշնամանքը:
Հավանաբար Հայաստանում ՌԴ դեսպանատանը հասկանում են ու պետք է, որ ահազանգեն այդ օրեցօր աճող տրամադրությունների և անվստահության մթնոլորտի վերաբերյալ:
Ինչևէ, ցավոք մեզ կրկին ոչինչ չի մնում անել, քան «հանգիստ», համբերատար հետևել գործընթացներին…
Միայն թե նորից գնացքից չուշանանք…»:
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պարտավոր է անհապաղ բողոքի նոտա հղել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարություն, ինչպես նաև՝ բոլոր այն միջազգային կազմակերպությունների քարտուղարություններին, ովքեր պատրաստվում են Բաքվում կազմակերպել որևէ միջոցառում: Պահանջը մեկը պետք է լինի՝ այդ երկրում չկազմակերպել իրենց միջոցառումը, քանի որ նրանք ոչ միայն ունակ չեն քաղաքակիրթ ընդունելու հակառակորդ երկրի ներկայացուցիչներին, ոչ միայն վիրավորում են նրանց մարդկային ու ազգային արժանապատվությունը, այլև անգամ սպառնալիքներ են տեղում, ինչպես այսօր Թևան Պողոսյանի հասցեին է հնչել: ՆԱՏՕ-ի ԽՎ-ին ու նրանց պետք է հիշեցվի նախկին միջադեպերը (2012թ. Եվրանեսթ ԽՎ, 2004թ.ՆԱՏՕ-ի Ռոուզ Ռոութ սեմինար և այլն), որ այդ երկիրն ուղղակի վտանգ է ներկայացնում բոլորին, իսկ նման միջոցառումներն ավելի են ուժեղացնում ռազմատենչ ու ֆաշիստ վարչախմբին»:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից, գործադիրը հավանություն է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին: 2007թ. ընդունված օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում էր, որ հայցադիմումին պետք է կցվեն նաև հայցադիմումը և կից փաստաթղթի պատճենները ստանալը հավաստող փաստաթղթերը: ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով նշված իրավանորմի սահմանադրականության հարցը, 2013թ. դեկտեմբերի 10-ի որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով այն ճանաչել է Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:
Նույնաբովանդակ ձևակերպմամբ դրույթ է ամրագրվել նաև 2014թ. հունվարի 7-ին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, հանգամանք, որը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմանը: Հարցին լուծում տալու նպատակով առաջարկվում է օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված դրույթը խմբագրել ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը համահունչ ձևակերպմամբ: Նշված փոփոխությունից բխող անհրաժեշտ փոփոխություն է կատարվել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում՝ դատարանի համար հայցադիմումը վարույթ ընդունելու որոշման հետ հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները նույնպես պատասխանող կողմին ուղարկելու պարտադիր պայման ամրագրելով: Օրինագծի ընդունմամբ օրենսգիրքը կհամապատասխանեցվի ՀՀ սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:
Կառավարության հավանությանն է արժանացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը կազմել է ՀՀ վարչապետի 2014թ. մարտի 27-ի որոշմամբ ստեղծված ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտման համար նախատեսված տուգանքի չափերի վերանայման աշխատանքային խումբը: Նախագծով վերանայվել են սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների չափերը՝ հիմնվելով վարչական իրավախախտումների հանրային վտանգավորության աստիճանի վրա: Եվ 1-20 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի՝ հազար դրամի չափով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ օրենքում առաջարկվող փոփոխություններն համակողմանիորեն քննարկվել են պատկան մարմիններում, երեկ դրանց վերաբերյալ կարծիք է հայտնել ՀՀ նախագահը: «Մեծ զիջում ենք անում, — հավելել է վարչապետը, — տուգանքների չափը նվազեցնում ենք 50 տոկոսով, նաև առաջարկում, որ նոր օրենքն ուժի մեջ մտնի ոչ թե ս.թ. սեպտեմբերի 1-ին, ինչպես ծրագրվում էր, այլ անմիջապես՝ օրենքն ընդունելու պահից»:
Նիստում հավանություն է ստացել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով հստակ սահմանվում են այն դեպքերը, որոնց պարագայում սեփականության չօտարված մասի սեփականատերը իրավունք ունի օտարում պահանջել, ինչպես նաև սեփականության չօտարված մասի օտարման պահանջի քննարկման կարգը: Իրավական ակտն ընդունելու արդյունքում կկանոնակարգվեն սեփականության չօգտագործված մասի օտարման հիմքերը և ընթացակարգերը, ինչպես նաև կհստակեցվի դատական կարգով սեփականության օտարումը:
ՀՀ կառավարությունն հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը թելադրված է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ: Փաթեթը վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն, այլ կերպ ասած՝ կրճատմանը: Փաթեթը նախատեսում է 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում՝ փուլային ճանապարհով: 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարը այլևս չի կատարվելու, օրենքով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս համատեքստում նշել է, որ ս.թ. հուլիսի 1-ից մոտ 200 հազար պետական աշխատողների աշխատավարձն է բարձրացվելու: Այս իրողությունը նաև նպատակային սոցիալական վճար սահմանելու հիմք է: Կառավարության կողմից շատ համարձակ քայլ է հուլիսի 1-ից աշխատավարձի բարձրացմանը 38 մլրդ դրամ հատկացնելը: Հանրությունը, Հայաստանի քաղաքացիները պետք է իմանան այս իրողությունը, — շեշտել է վարչապետը:
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Արդեն պարզ են հունիսի 15-ին Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: Ըստ Վրաստանի Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի տարածած տեղեկությունների` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է 1 485 372 մարդ, որը կազմում է ընտրողների ընդհանուր քանակի 43,31%-ը: Թբիլիսիում առաջատարը «Վրացական երազանք»-ն է, իսկ երկրորդ տեղում՝ «Ազգային շարժումը»:
Սամցխե-Ջավախքում գրանցվել են հետևյալ արդյունքները .
Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչության ղեկավար` Էդուարդ Աղասյան («Վրացական երազանք») (60,55%)-Նինոծմինդա (Բոգդանովկա)՝ Գագիկ Ղարսլյան («Վրացական երազանք») (80,57%),
Ախալցխա՝ Զազա Մելիքիձե («Վրացական երազանք») (59,7%_,
Ադիգենի՝ Զաքարիա Էնդելաձե («Վրացական երազանք») (64,83%),
Ասպինձա՝ Լևան Ծաբաձե («Վրացական երազանք») (49,27%),
Բորժոմի՝ Դմիտրի Կիպիանի («Վրացական երազանք»)(58,65%):
Ընտրությունների շուրջ զրուցեցինք ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի հետ: Այն հարցին, թե ընտրված անձիք ինչքանո՞վ են արժանի և ի՞նչ կարող են անել Ջավախքի համար այնտեղ դրական փոփոխություններ կատարելու մասով, Շիրակ Թորոսյանը պատասխանեց. «Սա ներքաղաքական գործընթաց է. թե ովքեր են առաջադրվում, ովքեր են ընտրվում, այդ ամենը զուտ Վրաստանի ներքին քաղաքական խնդիրն է»:
Ըստ Շիրակ Թորոսյանի, այս ընտրությունները որևէ կերպ ազդեցություն չեն կարող ունենալ հայ-վրացական հարաբերությունների ընթացքի վրա թե՛ դրական, թե՛ բացասական առումով:
Հռիփսիմե Գալստյան
Թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` 2014թ. հունիսի 13-ի որոշմամբ` անվավեր են ճանաչվել հունիսի 8-ի Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները:
Ինչպես տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունը, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի ընտրության վերաքվեարկությունը նշանակված է 2014 թ. հունիսի 29-ին` թեկնածուների նույն կազմով:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը խորհրդարանում սկսում է շատ կարևոր, կարելի է ասել, առանցքային անձ դառնալ, թեև երեկ մեր թղթակցի հետ զրույցում նա, ըստ էության, չի ցանկացել դա խոստովանել:
Երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Ցեղասպանության թեմայով կազմակերպված Աժ լսումների ժամանակ մասնակիցներին տրված նյութերի փաթեթում Կարինե Աճեմյանի անվան դիմաց մի շարք պաշտոններ են նշված եղել՝ ՀՀ և ԼՂՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի ղեկավար, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար, Միջխորհրդարանական միության անդամ: Աճեմյանը. սակայն, պնդում էր, թե ինքն այդ խմբերի ղեկավարը չէ: ԱԺ կայքում նմանատիպ խմբերի կազմը սկսվում է ղեկավարի անունից, ու վերոնշյալ խմբերում Աճեմյանի անունը առաջինն է:
Հայկական ժամանակ
Ռուսաստանի փոխվարչապետ, «Ռոդինա» ազգայնական կուսակցության հիմնադիր Դմիտրի Ռոգոզինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ կոչ է արել վերականգնել Խորհրդային Միությունը՝ «հավաքելով քարերը», որոնք «ցրվել են քարորդ դար առաջ, երբ սովետական ժայռն առաջին ճաքը տվեց»:
Մի կողմ դնենք՝ ում են այդ մտադրությունները դուր գալիս, ում՝ ոչ: Ավելի լավ է մտածենք՝ արդյոք այդ ծրագիրը իրագործելի՞ է: Ինձ, օրինակ, թվում է, թե որ կողմից էլ նայես, դա կատարյալ ուտոպիա է, որի քննարկման վրա անգամ չարժե ժամանակ ծախսել: Ռուսաստանի ղեկավարությունը իզուր ժամանակ և ուժեր է ծախսում՝ ինքն իրեն թուլացնելով և Արևմուտքի հետ թշնամանալով:
Բայց դա դեռ ոչինչ: «Քարեր», ասինքն՝ խորհրդային հանրապետություններ հավաքելու փորձերն արվում են առանց որևէ ճկունություն դրսևորելու, կացնային մեթոդներով, կոպիտ շանտաժի լեզվով՝ «առանց մեզ դուք կորած եք», վիրավորելով այդ պետությունների բնակիչների արժանապատվությունը: Հավանաբար, Կրեմլում նստած մարդկանց թվում է, որ հենց այդպես են նախկին խորհրդային ժողովուրդները մերձենալու Ռուսաստանի հետ:
Այդպիսով, քարերն ավելի հեռու են շպրտվում:
Առավոտ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը վտանգի է ենթարկում ԵԱՀԿ դիտորդների կյանքը, որոնք շփման գծի դիտարկումներ են իրականացնում: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի այդ հայտարարությունները շատ ուշագրավ են, նման հայտարարություն՝ դիտորդների կյանքին սպառնացող վտանգի մասին, կարծես թե երբեք չի հնչել: Ինչն է խնդիրը:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հայտարարում է դիտորդների կյանքին սպառնացող վտանգի մասին: Եթե սա ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մասին ուղղակի ահազանգ չէ, ապա, ըստ էության, կարող է հանդիսանալ արդեն «ձեռքերը լվանալու» ազդակ: Այսինքն՝ Կասպրշիկի հայտարարությունը կարող է նշանակել, որ ԵԱՀԿ մոնիտորինգի ինստիտուտը լվանում է ձեռքերը հայ-ադրբեջանական շփման գծից և կողմերին թողնում է դեմ դիմաց: Իսկ սա կարող է շատ հեռուն տանող հետևանքներ ունենալ, եթե վերածվի իսկապես առարկայական գործընթացի, այսինքն՝ եթե հարցն իսկապես առկա է օրակարգում և քննարկվում է ԵԱՀԿ շրջանակներում: Հարկ է հիշեցնել, որ Կասպրշիկի հանդեպ ուշադրությունը վերջին օրերին հատկապես սրվեց նախիջևանյան միջադեպից հետո, երբ նրան հրավիրեցին Հայաստանի ՊՆ և ուղիղ հորդորեցին քայլեր ձեռնարկել սահմանային կայունության ուղղությամբ: Սա ևս աննախադեպ քայլ էր հայկական կողմից, ինչը վկայում է այն մասին, որ Նախիջևանի ուղղությամբ կրակոցները ըստ էության հայկական կողմում էլ մեծ անհանգստություն էին առաջացրել: Իսկ սա էլ իր հերթին գուցե վկայում է, որ ԵԱՀԿ-ն ըստ էության հայտնվել է խաղից դուրս մնալու վտանգի առաջ և այսպիսով փորձում է կա՛մ սահուն կերպով դուրս գալ խաղից, այսինքն՝ դեմքը պահելով և ցույց տալով, որ մտածում են դիտորդների անվտանգության մասին, կա՛մ էլ ԵԱՀԿ-ն այս խնդիրը նախաձեռնում է, որպեսզի կանխի դերակատարման հետագա նվազման գործընթացը և հակամարտության կողմերին ստիպի վերադառնալ ԵԱՀԿ կանոնակարգման և վերահսկման շրջանակ: Այսպես, թե այնպես՝ ակնհայտ է, որ ղարաբաղյան խնդրում արձանագրվել է ուժերի հավասարակշռության էական տեղաշարժ ոչ միայն կողմերի դիրքավորման, այլ նաև ներգրավված միջնորդների մասով, և ԵԱՀԿ-ն առնվազն ազդարարում է իր կարևորության, իր կշռի նվազման միտումների մասին: Եվ այս կոնտեքստում հատկապես հետաքրքրական է դառնում և Մոսկվայում Թուրքիայի արտգործնախարարի հավակնոտ հայտարարությունները ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի դերի, Ռուսաստանի հետ «համատեղ կարգավորման» մասին: Այս միտումները չեն կարող չանհանգստացնել Երևանին, քանի որ հակամարտության գործընթացում Երևանը երևի թե ամենաշահագրգռված սուբյեկտն է, Ստեփանակերտի հետ միասին՝ բնականաբար, որի համար ԵԱՀԿ ֆորմատը գրեթե անփոխարինելի է:
Առավել ևս այսօր, երբ գրեթե կայացած փաստ է Հայաստանի ինքնիշխանության հանձնումը Ռուսաստանին:
Ժամանակ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 13-ին մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների և գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպված Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ խորհրդարանական լսումներին, որոնք տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Ելույթ ունենալով լսումներին ներկա պատգամավորների, հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչների առջև` նախարար Նալբանդյանը ներկայացրել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արտաքին գործերի նախարարության, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրականացվող աշխատանքները` ընդգծելով սփյուռքի նախարարության և հայ համայնքային կառույցների հետ համակարգված գործունեության կարևորությունը։ Այս մասին հայտնում են Արտգործնախարարության լրատվական ծառայությունից:
«Դիվանագիտական ներկայացուցչություններից ստացված առաջարկությունների հիման վրա և նկատի առնելով հավատարմագրման յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները` կազմվել է 2014-15թթ. միջոցառումների ծրագիր: Միջոցառումները նախատեսվում է իրականացնել տասնյակ պետություններում»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։
Անդրադառնալով ցեղասպանությունների կանխարգելման միջազգային հանրության ջանքերին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ջանում է միանալ այդ ուղղությամբ գործադրվող այլ երկրների, միջազգային կառույցների նախաձեռնություններին՝ ուղղված ցեղասպանությունների կանխարգելման առավել արդյունավետ մեխանիզմների մշակմանը։
Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է լսումների մասնակիցների բազմաթիվ հարցերին:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
07.05.2024 | 01:10
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
07.05.2024 | 02:10
Պուտինի օգնականն ասել է, որ Պուտինը մայիսի 8-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բոլոր հարցերը կպարզաբանի -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.