03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է Yerkir.am-ի՝ օրերս ուղարկած գրավոր հարցերին:
—Պարո‘ն Քոչարյան, մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Կարծում ենք՝ ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսին Դուք այս կամ այն կերպ արդեն անդրադարձել եք: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին: Թերևս սկսենք «Որոտան» ՀԷԿՀ—ի սեփականաշնորհումից: Այս «գործարքի» վերաբերյալ բաց հարցերն այնքան շատ են, (նաև Yerkir.am-ի բացահայտումները), որ դժվար է սկսել կոնկրետ ինչ—որ հարցից, ուստի կխնդրեմ Ձեր ընդհանուր գնահատականն այս ամենին:
-Այդ գործարքի մեջ միակ դրական հանգամանքը ՀՀ էներգետիկայում ամերիկյան ընկերության նեգրավումն է: Մնացածը որևէ կերպ չի տեղավորվում սթափ մտածողության սահմաններում: Հայաստանի էլեկտրագեներացիայի ամենագրավիչ միավորը վաճառվում է ծայրահեղ կասկածելի ձևով՝ անտեսելով օրենսդրության պահանջները /շրջանցելով խորհրդարանը/: Փաստորեն, «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի բոլոր էներգետիկ օբյեկտները վաճառվել են գույքի օտարման եղանակով: Այնպես, ասես վաճառվում է ընկերության հնացած գրասենյակային կահույքը: Ընդ որում` առք ու վաճառքի համաձայնագիրը անթույլատրելիորեն ասիմետրիկ է, անտեսում է ՀՀ շահերը և չափազանց խոցելի է դարձնում մեր հանրապետությունը բոլոր հնարավոր դատական վեճերում: Ակնհայտ է նաև, որ Որոտանի վաճառքն այս պայմաններով կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, իսկ դա նշանակում է, որ չինովնիկների սխալների /կամ անկշտության/ դիմաց վարձահատույց է լինելու ամբողջ Հայաստանը: Տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմը համաձայնագրի մշակմանը առհասարակ չի մասնակցել, կամ էլ ընթացել է համաձայնեցված խաղ մեկ /հայկական/ դարպասի ուղղությամբ: Քանի դեռ ուշ չէ, հարկ է լրջորեն վերանայել համաձայնագիրը կամ ընդհանրապես հրաժարվել վաճառքից: Գործարքի անօրինականությունն այնչափ ակնհայտ է, որ դրան առնչություն ունեցած անձինք դժվար թե խուսափեն պատասխանատվությունից, դա զուտ ժամանակի հարց է: Գնորդի համար էլ սա չափազանց կասկածելի /գնման ձևի իմաստով/ ձեռքբերում է:
-Վերջին շրջանում հասարակության շրջանում դժգոհության մեծ ալիք բարձրացավ նաև տեսանկարահանող և լուսանկարող սարքերի ու կարմիր գծերի համակարգերի, տուգանքների մեծ չափերի կապակցությամբ: Քառյակի պահանջներից մեկն է՝ վերանայել գործող համակարգերը: Ինչպիսի՞ն է այդ համակարգերի վերաբերյալ Ձեր կարծիքը:
— Այս գործունեության «հայկական տարբերակի» նմանը գոյություն չունի ոչ մի քաղաքակիրթ երկրում: Այս թեմայի շուրջ եղան բավականին փաստարկված բազմաթիվ հայտարարություններ ու հրապարակումներ, այդ պատճառով, չմտնելով մանրամասների մեջ, կանգ կառնեմ երեք անընդունելի կետի վրա:
1. Տուգանքների չափը անհամադրելի է նվազագույն աշխատավարձի չափին: Օրինակ` բարեկեցիկ Գերմանիայում սահմանված` արագության զգալի գերեզանցման համար տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի ընդամենը 2,5-3 տոկոսը: Հաշվեք, թե նվազագույն աշխատավարձի որքան տոկոսից է զրկվում մեր վարորդը նույն խախտման համար: Առհասարակ, գրեթե ամբողջ Եվրոպայում գործում է հետևյալ սկզբունքը` տուգանել ՃԵԿ խախտողին զանցանքի համար, այլ ոչ թե զրկել նրան գոյատևման միջոցներից, ինչպես դա արվում է Հայաստանում:
2. ՃԵԿ խախտումների համար վճարվող միջոցների գերակշիռ մասը պետք է մտնի պետական կամ համայնքային բյուջե, այլ ոչ թե մասնավոր անձի գրպանը: Ավելին` ստացված միջոցները, ինչպես արվում է ողջ քաղաքակիրթ աշխարհում, պետք է ծառայեն բացառապես հանրությանը, մասնավորապես` ապահովեն ճանապարհների անվտանգության մակարդակի բարձրացումը:
3. Փողոցային կայանումը պետք է բացառապես Երևանի քաղաքապետարանի գործը լինի, և բոլոր միջոցները պետք է մուտք գործեն քաղաքային բյուջե ու ծախսվեն մայրաքաղաքի ավագանու խորհրդի հաստատած հոդվածներով: Ի դեպ, շատ եվրոպական քաղաքներում այդ միջոցները ծախսվում են հենց քաղաքացիների հարմարավետության մակարդակի բարձրացման վրա` բարեկարգվում են փողոցները, պուրակները, կառուցվում են նոր քաղաքային կայանատեղիներ և այլն: Օպերատորը հավաքված գումարից կարող է ընդամենը մի փոքր տոկոս ստանալ՝ կառավարման համար:
Փաստորեն, մեր երկրում մասնավոր ընկերությունները մենաշնորհային գործունեություն են իրականացնում քաղաքապատկան տարածքներում և, գտնվելով հակամենաշնորհային օրենսդրության ու ծառայությունների դաշտից դուրս, չվերահսկվող գերշահույթներ ստանում: Ավելին` բնակչությունից գումարների կորզման գործառույթն իրականացնում են ՀՀ պետական կառույցները: Այսինքն` մասնավոր ընկերությունների գերշահույթը քրտնաջան աշխատանքով ապահովում են իշխանության մարմինները /ըստ մամուլի չհերքված հրապարակումների` այդ ընկերությունները փոխկապակցված են պաշտոնյաների հետ/: Սա անհեթեթություն ու ցինիզմ է, որը չի տեղավորվում բարոյականության որևէ սահմանում, հակասում է առողջ բանականությանը և քաղաքակիրթ աշխարհի փորձին: Այստեղ կոսմետիկ միջոցները հարց չեն լուծի: Պետք է վերանայել պետական, համայնքային և մասնավոր գործընկերության բուն բանաձևը՝ տուգանքների չափից մինչև դրանց բաշխման կարգը: Քաղաքացիների տուգանքները չպետք է դառնան մասնավոր անձանց հարստացման միջոց, իսկ այդպիսի մենաշնորհային գործունեությունից ստացված շահույթը ծայրահեղ դեպքում չպետք է գերազանցի դեպոզիտային դրույքաչափի մակարդակը: Մի՞թե իշխանությունները չեն կարող փոխառել այսպիսի գործունեության կազմակերպման փորձը որևէ գերմանական քաղաքից:
-Քառյակի պահանջներից մեկն էլ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցումն է:
-Եթե նպատակը աջակցությունն է քաղաքական կուսակցությունների կայացմանը, ապա 100 տոկոսանոց համամասնական համակարգը, անկասկած, նպաստավոր է: Այդ որոշումը վաղուց է հասունացել, և ես սատարում եմ դրան: Բայց խնդիրն այստեղ շատ ավելի խորն է: Ջանքեր են պետք ներկուսակցական ժողովրդավարության զարգացման և կուսակցությունների ինքնաառողջացման ավանդույթների ձևավորման համար` լճացած և հեղինակազրկված կուսակցական գործիչների փոփոխության ճանապարհով: Առանց դրա պատգամավորական կորպուսի որակը առանձնապես չի բարձրանա, չէ՞ որ խորհրդարանը, միևնույն է, կլինի դրանում ընդգրկված քաղաքական կուսակցությունների արտացոլանքը:
-Քառյակը պահանջում է նաև ընդդիմությանն օժտել վերահսկողական լծակներով:
-Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով կոռուպցիայի ծավալներն ու կառավարչական անարդյունավետությունը /ծանոթացեք Վերահսկիչ պալատի վերջին տարիների ստուգումների նյութերին/, դա, հավանաբար, կարող է իրական զսպիչ գործոն դառնալ չհիմնավորված, իսկ երբեմն՝ աբսուրդային բյուջետային ծախսերի և պաշտոնատար անձանց անսահման ախորժակի դեմ: Ես չգիտեմ, թե քառյակի կողմից որքան խորն է այս առաջարկությունը մշակվել ու կոնկրետացվել, բայց ակնհայտ է, որ այստեղ անհրաժեշտ են ազդեցության զգալի մեխանիզմներ, այլ ոչ թե ընդամենը տեղեկատվություն ստանալու հնարավորություն: Չէ որ այդպիսի տեղակատվության պակաս նախորդ կառավարության օրոք չկար, խնդիրը դրա լիակատար արհամարհումն է:
ԱԺ ոչ իշխանական ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է.
«Ազգային ժողովի այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում, ազգային ժողովի ղեկավարությունը բազմիցս խախատեց Ազգային ժողով կանոնակարգ օրենքը` սահմանափակելով խմբակցություններիև անհատ պատգամավորների իրավունքները:
Կառավարության կողմից հրավիրված արտահերթ այս նստաշրջանի ընթացքում ոչ իշխանական քաղաքական ուժերը փերձեցին կասեցնել մեծամասնության անօրինական քայլերը` առանց հանձնաժողովների հավանության, առանց հանրային քննակումների, խախտելով իրավական բոլոր ընթացակարգերը խորհրդարանի պարտադրեց վավերացնելու մի շարք վիճահարույց օրինագծեր:
Արտահերթ նստաշրջանի այս փաթեթում ընդգրկված էր նաև ժողովրդի գերակշիռ մեծամասնության և քաղաքակ ուժերի կողմից մերժված «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրինագիծը, որը փորձ արվեց անցկացնել իրավական ակտերի մասին օրենքի, ինչպես նաև Ազգային ժողով կանոնակարգ օրենքի կոպտագույն խախատումներով:
Նման գործելաոճը թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումով հեղինակազրկում է օրենսդիր մամինը, ինչը լրջորեն խարխլում է մեր պետականության հիմքերը:
Ոչ իշխանական ուժերը հայտարարում են, որ կուտակային կենսաթոշակների վերաբերող օրենսդրական քննարկումն ու քվեարկությունը անվավեր են։ Մենք դատապարտում ենք քաղաքական մեծամասնության այսօրինակ գործելաոճը և հայտարարում, որ հասարակության հետ խտրականորեն շարունակելու ենք պայքարել սահմանադրական դատաանի որոշման ամբողջական կիրառման համար»։
Քառյակի այս հայտարարությանը միացել է նաև «Օրինաց երկիր» խմբակցությունը։
Մինչ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը զբաղված է լրագրողներին «դրեսս-կոդի» ենթարկելու գաղափարի իրագործմամբ, նրա ենթակայության տակ գտնվող աշխատակիցները դժգոհում են Թովմասյանի նորանշանակ խորհրդական Հայկ Սարգսյանից:
Աշխատակիցներից մի քանիսը «ՉԻ»-ի հետ զրույցում պատմեցին, որ 25-ամյա երիտասարդն իր մոտ է կանչել բոլոր վարչությունների պետերին, ներկայանալով որպես նրանց անմիջական ղեկավար՝ «շեֆ», հրահանգներ տվել նրանց: Բազմամյա փորձ ունեցող աշխատակիցները վիրավորված են նաև խորհրդականի ցինիկ, մեծամիտ պահվածքից, ով շատ կարճ ժամանակահատվածում իր կանոններն է դրել: Վարչության պետերը նույնիսկ մտադրություն ունեն Սարգսյանի պահվածքի մասին հայտնել Թովմասյանին, որն առանձնապես չի խառնվում աշխատակազմի աշխատանքներին:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը նախկինում եղել է Հրայր Թովմասյանի օգնականը, երբ վերջինս ղեկավարում էր արդարադատության նախարարությունը:
Չորրորդ ինքնիշխանություն
Խորհրդարանում նոր խմորումներ են հասունանում: ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանը, ըստ մեր աղբյուրների, առաջիկայում մտադիր է կադրային կրճատումներ անել որոնց մասին ոմանք արդեն բանավոր ծանուցվել են:
Մեզ հայտնի դարձավ, որ Թովմասյանը աշխատակազմի հաստիքացուցակին ծանոթանալիս հայտարարել է, որ այն խիստ ուռճացված է, և կրճատումներն էլ էական են լինելու:
Ըստ մեր տեղեկությունների. Թովմասյանն ասել է, որ նախ կրճատվելու են պայմանագրային աշխատողները, հետո հերթը, ըստ ամենայնի, կհասնի կրճատված դրույքներով աշխատող աշխատակիցներին:
Հայկական ժամանակ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն, այսօր լրագրողների հետ զրույցում, խոսել է պարտադիր սոցիալական վճարի և «պարտադիր կուտակայինի» տարբերության մասին:
Նա՝ դրանք նույնացնող անձանց խորհուրդ է տվել «այլ ակնոցով նայել» իրականությանը:
«Մենք, գիտենք, որ հուլիսի 1-ից բարձրացնելու ենք 200.000-ից ավելի պետական աշխատողների աշխատավարձեր, միջինը՝ 40 տոկոս, և կառավարությունը համարձակ քայլ է իրականացրել ՝ մոտ 38 միլիարդ հատկացրել է այդ աշխատավարձերի բարձրացմանը: Միաժամանակ, պետական հատվածի համար նպատակային սոցիալական վճար է սահմանվում և դա, իմ կարծիքով, շատ ճիշտ քայլ է»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի խոսքով, մասնավոր ոլորտի համար դա մինչև 2017 թվականը հետաձգված է, իսկ հուլիսի 1-ից մնացածի համար կդառնա պարտադիր:
Այն հարցին, թե իր պաշտոնավարման ժամանակահատվածում քանի՞ գործարար է դուրս եկել ստվերից, Հովիկ Աբրահամյանն ասել է. «Մեր արդյունքները մենք կգրանցենք հուլիսի 1-ին: Ֆինանսների նախարարությունը կներկայացնի հաշվետվություն նաև հանրությանը, թե որ հարկատուի մոտ ինչ տենդենց կա. վճարումնե՞րն են ավելացրել, հարկերը, և այդ բոլորից նաև մամուլը տեղյակ է լինելու»։
Ազգային ժողովում ընթանում է կառավարության նախաձեռնած արտահերթ նիստի երրորդ օրվա աշխատանքը:
Ոչ իշխանական պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը երեկ «փրկեց» ՀՀԿ-ին։ Քվորումի բացակայության պատճառով ԱԺ-ն չէր կարողանում սկսել աշխատանքը։ Քոքոբելյանի ձայնը վճռորոշ դարձավ քվորումի համար անհրաժեշտ 66 ձայն ապահովելու համար։
ԱԺ միջանցքներում արագորեն շրջանառության մեջ մտավ «65 ՀՀԿ-ական + Խ. Քոքոբելյան = քվորում» բանաձևը։ Ինքը՝ Քոքոբլյանը, մեր թղթակցի հետ զրույցում արդարացել է, թե գրանցվածների մեջ վերջին՝ 66-րդը չի եղել, և հայտարարել, թե ոչ իշխանական քառյակի անդամ չէ, իսկ քառյակը մյուս պատգամավորների հետ չի քննարկել, որ մտադիր է բոյկոտել նիստն ու չգրանցվել։ Դիտարկմանը, որ իրեն մեղադրում են ՀՀԿ-ին օգնելու մեջ, Քոքոբելյանն ասել է. «Գլուխները պատովն են տալիս»։ Նա ասել է, թե ցանկացած քվեարկություն տապալել-չտապալելու խնդիրն ինքնանպատակ չէ. «Եթե իրենք ունեին նման նպատակ, պետք է քննարկվեր ու հասկանալի լիներ՝ ինչու չենք գրանցվում կամ ինչու ենք գրանցվում։ Ես դիմեցի, հարցրեցի՝ գրանցվել, չգրանցվելու համար, բայց իրենց կողմից ոչ մի արձագանք չեղավ», – ասել է նա։ Սա առաջին անգամը չէ, երբ Քոքոբելյանն օգնում է ՀՀԿ-ին:
Հայկական ժամանակ
Գործադիրն ընդունել է Շիրակի մարզի Ալվարի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունը վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
Վաղը ժամը 19-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում է հավաքվելու իշխող ողջ վերնախավը։ Սերժ Սարգսյանը հանդիպման է հրավիրել կառավարության ողջ կազմին և ՀՀԿ խմբակցության պատգամավորներին։ Թե ինչու է Սարգսյանը որոշել նման ֆորմատով հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ և ինչու մայրաքաղաքից դուրս, անհասկանալի է։
Նման ձևաչափով հանդիպում Երևանից դուրս առաջին անգամ է կազմակերպվում։ Թե որոնք են լինելու քննարկվելիք օրակարգային հարցերը, պատգամավորներն ընդամենը փորձում էին կռահել՝ ենթադրելով, որ ըստ ամենայնի քաղաքական տարվա ամփոփում է լինելու արձակուրդներից առաջ։ Չի բացառվում, որ «գաղտնի» ինչ-որ հարցեր էլ քննարկվեն:
Հայկական ժամանակ
Նկատած կլինեք՝ ամերիկյան մարտաֆիլմերում կինոնկարի մոտավորապես կեսին հերոսներից մեկը, որին մենք՝ միամիտներս, բացասական կերպար էինք համարում, «բացահայտվում է»՝ ասելով. «Ես աշխատում եմ ԱՄՆ կառավարության համար»: Հատուկ գործակալ է կամ դրա նման մի բան: Կառավարության համար աշխատելու հանգամանքը շեշտվում է առանձին հպարտությամբ, և այստեղ, անշուշտ, կա նաև քարոզչության տարր՝ հերոսն այսպիսով շեշտում է, որ իզուր չի ստանում հարկատուների փողերը:
Հայաստանում պետության համար աշխատելը բացարձակապես հարգի չէ [բարեբախտաբար, բացառություն է բանակում ծառայելը]: Պետական հիմնարկում աշխատողն ընկալվում է կամ որպես գող, կաշառակեր և ավազակ, կամ որպես խեղճուկրակ մարդ, որը ոչ միայն ստիպված է ապրել իր, մեղմ ասած, ոչ շքեղ աշխատավարձով, այլև ենթարկվել զանազան ճնշումների: Մասնավորապես, դպրոցների մանկավարժներից շատերը ստիպված են մասնակցել ընտրակեղծիքներին:
Ակնհայտ է, որ, օրինակ, նախարարություններում աշխատող մարդկանցից ոչ բոլորն են հանցագործ: Նրանք, ովքեր ունեն համապատասխան լծակներ, կաշառքներ և «ատկատներ» են վերցնում, բիզնեսների մեջ են խցկվում և այլն, բայց մնացածը՝ հարյուրավոր մարդիկ, դրա հնարավորությունը չունեն կամ գուցե չեն գողանում՝ սկզբունքային նկատառումներից ելնելով:
Առավոտ
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.