29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...France 24-ին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրին (ՀԱՊԿ), որտեղ գերակայում է Մոսկվան, «սառեցված է»։
Միաժամանակ Փաշինյանը հաստատել է, որ ռուսական ռազմաբազան պահպանելու հարցը Հայաստանի օրակարգում չկա։ Այս և այլ հարցերի վերաբերյալ փորձեցինք ռուսական կողմի կարծիքն իմանալ:
ArmLur.am-ը խոսել է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ. ով պնդում է, որ Ռուսաստանը Հայաստանին այլևս բարեկամ չի համարում, սակայն պաշտոնապես ժամանակ չունի դրա մասին հայտնելու՝ ավելի կարևոր գործերով են զբաղված։
1. Ձեր կարծիքով, սա ի՞նչ հետևանքների կհանգեցնի: Այս հայտարարություններից հետո նախագահ Պուտինը քայլեր կձեռնարկի՞ Փաշինյանին պատժելու համար։
– Պուտինը հիմա ավելի կարևոր գործերով է զբաղված, քան Փաշինյանին պատժելը։ Իսկ Փաշինյանն արդեն վաղուց է պատժում իրեն ու իր Հայաստանին։ Հայաստանը դե ֆակտո դադարեց լինել ՀԱՊԿ անդամ և այդպիսով մնաց ԱՌԱՆՑ ԳԼԽԱՎՈՐԻ՝ առանց արտոնյալ գներով զենքի։ Մնացած ամեն ինչ ժամանակի հարց է՝ ռուսական զորքերի դուրս բերումը Հայաստանից, Հայաստանի անջատումը միասնական ՀՕՊ-ից և այլն։
France 24-ին տված հարցազրույցում Փաշինյանը նշել է, որ «ռուս պաշտոնյաները կոչ են անում տապալել Հայաստանի օրինական իշխանությունը»։
2. Ինչի՞ մասին է խոսքը։ Ի՞նչ նկատի ունի Փաշինյանը.
– Չգիտեմ։ Ես չեմ կարող կարդալ Փաշինյանի մտքերը:
Օրերս Ռուսաստանը նախ ձերբակալեց, ապա ազատ արձակեց մի ադրբեջանցու, ում համար Հայաստանը հետախուզում էր հայտարարել Հադրութում հայ ծերունու գլխատման համար, իսկ այժմ նա արդեն Բաքվում է։
3. Ինչու՞ Ռուսաստանը նման քայլի դիմելու եւ կալանավորին Հայաստան տեղափոխելու փոխարեն ձերբակալվածին վերադարձրեց Ադրբեջան։
-Ես ամբողջական տեղեկատվություն չունեմ այս հարցի վերաբերյալ։ Փորձից գիտեմ, որ շատ բան կախված է ներկայացված փաստաթղթերի որակից։
4. Ինչպիսի՞ արձագանքներ ու արդյունքներ եք տեսնում նման իրադարձություններից ու քննարկումներից հետո։ Հայ-ռուսական հարաբերությունները վատթարանո՞ւմ են։
– Հիմնական արդյունքը ձեռք կբերվի շատ շուտով, սա Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունները հասցնում է նվազագույնի, եթե ոչ զրոյի։ Գործնականում դա կլինի Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ իրեն հատկապես անհանգստացնում է Հայաստանում ռուսական զորքերի կողմից ռուս դասալիք Դմիտրի Սետրակովի առևանգումը։
«Մենք չենք կարող հանդուրժել անօրինական գործողությունները մեր տարածքում».
Վարչապետը հավելեց, որ եթե Երեւանի պահանջները մնան անպատասխան, «հետեւանքներ» կլինեն։
5.Ի՞նչ հետեւանքներ նկատի ունի Փաշինյանը, ի՞նչ եք տեսնում այս տողերի տակ։
– Հուսով եմ, որ Փաշինյանի ամենավատ սպառնալիքը Ռուսաստանին կլինի դիվանագիտական հարաբերությունների խզումը։ Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու համար Հայաստանը Ռուսաստանի հետ դեռ ընդհանուր սահման չունի։
Որևէ կասկած չկա, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բոլոր կառուցակարգերը հստակ հրահանգ ունեն Հայաստանի ինքնիշխան տարածքի տեղանունները պաշտոնապես չկիրառելու և դրանք «փոխարինելու» զանազան բարբարոսական տարբերակներով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ շարունակելով.
«Արհեստածին Ադրբեջանի ՊՆ կոչեցյալի կողմից տարածված հերթական բարբաջանքում ևս ՀՀ Արարատի մարզն անվանվում է ինչ-որ «Դավալուի շրջան», իսկ Երասխավանը՝ ինչ-որ «Արազդայան»։
Սա հստակ ցուցիչ է, որ հենց այժմ Բաքվի բարբարոսական վարչախումբը մեր դեմ վարում է իր ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալուն միտված հիբրիդային պատերազմ, որում շատ կարևոր են դիտարկվում տեղանունները։
Սա նաև հոգեբանական ճնշման փորձ է մեր հասարակության վրա, որովհետև, եթե հազարամյակների մեր պետականության հիմնական կենտրոններից Արարատյան դաշտի մի հատվածը սկսում է «կոչվել» այստեղ մի կարճատև ժամանակահատված իր հոտերն արածեցրած ինչ-որ վաչկատուն դավալու ցեղի անունով, ապա կասկածի տակ է դրվում այդ տարածքի՝ մեր պետությանը և ազգին պատկանելն ինքնին։
Մենք պատերազմի նախաշեմին ենք. վարչապետի երեկվա հարցազրույցը որպես իր տրամաբանական հետեւանք ունենալու է նոր պատերազմը, նոր տարածքային ու մարդկային կորուստները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«Ինչ պետք է անել պատերազմը կանխելու համար. ոչ թե պետք է սառեցնել հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, այլ գործադրել հայ-ռուսական դաշինքի ամբողջ ռազմաքաղաքական ռեսուրսը, Հայաստան արագ ներմուծել սպառազինություն, անհրաժեշտության դեպքում նաեւ զինուժ, եթե պետք է բացահայտ արվի ամեն ինչ, պետք է դիմել ՀԱՊԿ-ին կոլեկտիվ անվտանգության 4-րդ հոդվածի համաձայն, ինչը ենթադրում է անհապաղ արձագանք:
Պետք է ընդունել իրանական կողմի խիստ գրավիչ առաջարկները՝ սկսած սպառազինության մատակարարումներից մինչեւ անհրաժեշտության դեպքում նաեւ զինուժի տրամադրում: Ամրացնել Հայաստանի սահմանները Հայաստանի զինված ուժերին զուգահեռ նաեւ դաշնակիցների ուժերով, ոնո քպատրաստ են գալ: Այդ կերպ պատերազմը կկանխվի, հակառակ դեպքում մենք տեսնելու ենք պատերազմի շատ մոլեգին սկիզբ:
Այդ ողջ ողբերգական իրադարձությունների ընթացքում Երեւանը բեմականացնելու է երկիրը պաշտպանելու իմիտացիա, արդյունքում Ադրբեջանն իր ցանկալին փորձելու է ձեռք բերել: Այստեղ կա միայն մեկ բայց. Խոսքը Ռուսաստանի եւ Իրանի հակազդեցության ծավալների մասին է: Եթե այդ երկու զսպող գործոնները աշխատեն, հնարավոր կլինի մեծ աղետից խուսափել»,-ասաց նա:
Ռուսաստանը կտրականապես չի ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները՝ կապված ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատն ու պարտավորությունները իբր չկատարելու հետ։ Այս մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Մեր կողմից կրկին շեշտում ենք, որ կտրականապես մերժում ենք Հայաստանի իշխանությունների կշտամբանքները 2021 և 2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորությունները իբր չկատարելու վերաբերյալ», — հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունից։
Ռուսաստանը նաև Հայաստանից երկկողմ կապուղիներով համապարփակ բացատրություններ է ակնկալում, թե ինչ են նշանակում ՀԱՊԿ-ում Երևանի մասնակցության «սառեցման» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։
Ռուսաստանի Դաշնությունը ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ հավելել են ԱԳՆ-ից։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից նաև նշել են, որ Երևանը ցուցադրաբար նախընտրել է ՀԱՊԿ առաքելության փոխարեն ԵՄ-ի կեղծ դիտորդներին։ Մոսկվան հույս ունի, որ Երևանը կհասկանա, որ առկա մտահոգությունները պետք է լուծվեն վստահելի երկխոսության միջոցով։
Որևէ մեկը չի կարող քննադատվել Հայաստանի բանակի պաշտպանական կարողությունները հզորացնելուն աջակցելու համար: Այս մասին ասել է Ֆրանսիայի ԶՈՒ ղեկավար Սեբաստիեն Լըկորնյուն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ ասուլիսի ընթացքում:
«Մեկ տարի առաջ պաշտպանության վերաբերյալ որոշում ընդունեցինք, և, կարծում եմ՝ զարգացնելու ենք: Ես մենակ չեմ եկել Հայաստան, մեր պատվիրակության կազմում են Սենատի ներկայացուցիչներ, պատգամավորներ նաև Եվրոպայից: Նրանք ևս նշում են այն կարևորությունը, որը մենք տալիս ենք Հայաստանին: Պատվիրակության կազմում են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ, մտավորականներ և, իհարկե, արդյունաբերողներ, որոնք Ֆրանսիայում ռազմարդյունաբերության հիմքում են: Հայաստանի զինված ուժերի զարգացման տեսանկյունից կարևոր է վերապատրաստումը, և դրա վերաբերյալ էր ստորագրված փաստաթուղթը: Կլինեն սպաներ, ենթասպաներ, որոնք կվերապատրաստվեն մեր ռազմական դպրոցներում: Արդեն կա ռազմական խորհրդատու, որը միշտ կգտնվի Հայաստանում և կուղղորդի նաև օդային պաշտպանության ոլորտում՝ հօգուտ ձեր բարեփոխումների:
Երեկ երեկոյան դուք արդեն ստացաք գիշերային տեսանելիության սարքերի, հեռադիտակների առաջին խմբաքանակը: «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկայի խմբաքանակը նույնպես կլինի, շատ չմանրամասնեմ՝ ինչ սարքավորումներ են գալու, բայց դրանք բոլորն էլ պաշտպանական նշանակություն ունեն, որովհետև առաջնահերթ է այս տարածաշրջանում և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը:
Որևէ մեկը չի կարող քննադատվել Հայաստանի բանակի պաշտպանական կարողությունները հզորացնելուն աջակցելու համար: Այդ ջանքերը թույլ կտան ձեզ ձեր սահմանները լավագույնս պաշտպանել: ՀՕՊ-երի մասին նույնպես խոսեմ՝ եթե Հայաստանը հրթիռների կարիքը ունենա, դրանք ևս կլինեն ձեր տրամադրության տակ: Եվ դա է հավատարիմ ու վստահելի գործընկեր լինելու հանձնառությունը, երբ խոսքը տվյալ երկրի սուվերենությանն է առնչվում»,- ասել է Լըկորնյուն:
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում գրել է․
«Ես կարդացի Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը՝ ի պատասխան երեկ Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարների մամուլի ասուլիսի ժամանակ արված կառուցողական խաղաղ հայտարարություններին։
Եվ ինչ զարմանալի է, որ մի երկրի պաշտոնական ներկայացուցիչը, որն, իբր, խաղաղության ճանապարհին անդադար ագրեսիվ զորավարժություններ է անցկացնում իր զինված ուժերում և անընդհատ զինում նրանց, հանդես է գալիս տարածաշրջանում լարվածությունն ու ապակայունացումը դատապարտող հայտարարություններով՝ հիմնվելով միայն մամուլի ասուլիսի վրա։
Արդյո՞ք Ադրբեջանի այս ռազմատենչ հայտարարությունները, էթնիկ զտումները, օկուպացիոն զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրս չբերելը և սահմանային անդադար սադրանքների կազմակերպումը մեր տարածաշրջանն ապակայունացնող պատճառները չեն։ Հայաստանի Հանրապետության հետ ռազմական համագործակցությունն ունի մեկ նպատակ՝ բարձրացնել դիմադրության մակարդակը և ապահովել մեր ինքնիշխան տարածքների ամբողջականությունը։
Հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու իրական հնարավորություն կա։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը։
Նա հանցագործություն է անվանել այնտեղից վտարված հայերի Լեռնային Ղարաբաղ վերադարձի մասին չխոսելը։
Նախկին արտգործնախարարը հավելել է, որ այսօր այս հարցը պետք է բարձրացվի, սա իրական խնդիր է, և ամբողջ աշխարհը խոսում է դրա մասին։
Օսկանյանը հիշեցրել է, որ կա Միջազգային դատարանի որոշումը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի հայտարարությունները հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու անհրաժեշտության մասին, այնպես որ ցանկացած հարցում է հնարավոր դաշնակից գտնել, եթե հաջողվում է խնդիրը ձևակերպել այնպես, որ հետաքրքիր լինի այն։
«Նույնիսկ Ադրբեջանն է խոսում Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի մասին, թեև նրա ընկալումը մի փոքր այլ է։ Վերադարձի իրավունք կա, և դիվանագիտական աշխատանքի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել երաշխիքներ և պայմաններ, որ հայերն իրենց ապահով զգան վերադառնալիս։ Եթե Հայաստանի իշխանություններն իրենց վրա վերցնեն այդ գործը, ապա գաղափարի իրագործման հավանականությունը 60-70 տոկոսի սահմաններում էր։ Առանց այս աջակցության այս հավանականությունը 50%-ից ցածր է»,- նկատել է նախկին նախարարը։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանություններն իրենք էլ կգիտակցեն այս հարցի կարեւորությունը։ Օսկանյանի կարծիքով, հայերի վերադարձով Լեռնային Ղարաբաղ, միջազգային երաշխիքների առկայության դեպքում, հնարավոր կլինի կայուն խաղաղության հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Օսկանյանը Լեռնային Ղարաբաղն անվանել է տարածաշրջանի ամենահայկական տարածքը, և ոչ ոք չպետք է բողոք ունենա այս փաստի դեմ։ «Հայաստանը խոսում է ամեն գնով խաղաղության մասին, բայց Ադրբեջանը խոսում է ոչ թե դրա մասին, այլ այսպես կոչված ռեւանշիզմի վերացման մասին։ Այս երկու ինքնաթիռները չեն կարող շփման կետ ունենալ։ Ադրբեջանի կողմից այս, այսպես կոչված, ռեւանշիզմը նշանակում է մեր իրավունքների պաշտպանություն։ Այս հարցի լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե այն լինի գոնե մասամբ արդարացի։ Գոյություն ունի միջազգային իրավունք, որը թույլ է տալիս հակամարտությունների արդյունքում տեղահանվածներին վերադառնալ իրենց տները։
Ադրբեջանն ասում է՝ թող վերադառնան որպես Ադրբեջանի քաղաքացի։ ԱՄՆ-ը բարձրացրել է նշաձողը և ասում է. «Մենք այնպես կանենք, որ հայերի հետ ոչինչ չպատահի, երբ նրանք վերադառնան Լեռնային Ղարաբաղ»: Մենք մեր կողմից ասում ենք, որ լրացուցիչ մեխանիզմ է պետք։ Կոչ ենք անում միջազգային երաշխիքների առկայության դեպքում հայերին հավաքական վերադարձնել»,- պարզաբանել է Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը։
Նրա խոսքով, հայերը կվերադառնան Լեռնային Ղարաբաղ, եթե լինի Լեռնային Ղարաբաղ-ԵԱՀԿ կամ Լեռնային Ղարաբաղ-ՄԱԿ մակարդակով համատեղ վարչակազմ, որը կարող է լինել անցումային և ժամանակավոր։
«Այս ընթացքում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև տեղի կունենան բանակցություններ, որոնց արդյունքում նրանք կգան հայության ճակատագրի խնդրի լուծմանը։
Ես չեմ խոսում ինքնավարության կարգավիճակի կամ այլ կարգավիճակի մասին։ Թող ժողովուրդն ինքը որոշի դա ապագայում։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են դա մտցնել իրենց օրակարգ, քանի որ հենց իրենց սխալների պատճառով են այս մարդիկ հայտնվել ստեղծված իրավիճակում։ Նրանց սխալների արդյունքում կորել է Լեռնային Ղարաբաղը։ Նրանք պարտավոր են նպաստել հայերի` Լեռնային Ղարաբաղ վերադարձի պահանջին։
Եթե Հայաստանի իշխանություններն ավելի վաղ, ինչպես ասացի, բարձրացնեին Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակի հարցը, ինչպես դա խորհրդային տարիներին էր, ապա այսօր իրավիճակն այլ կլիներ»,- ասաց Օսկանյանը։
Նա Հայաստանի իշխանություններին կոչ արեց լսել իրեն, վստահություն հայտնելով, որ միջազգային հանրությունը կաջակցի այս օրակարգին և Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը, հակառակ դեպքում իրավիճակը էլ ավելի կվատթարանա։
Նախկին նախարարը պատրաստակամություն է հայտնել աշխատել իշխանությունների հետ միասին։
Մոսկվայի օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի ռազմական հանցագործ Քյամիլ Զեյնալլին, որը հետախուզվում է 44-օրյա պատերազմի ընթացքում արցախցի ծերունուն գլխատելու և մի շարք այլ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, ազատ է արձակվել։ Նրա փաստաբանը հայտարարել է, որ «Ադրբեջանի իշխանությունների ջանքերով նա ազատ է արձակվել և կմեկնի Բաքու»։
Մինչդեռ, ՀՀ իշխանությունները, ինչպես պարզվեց, ջանքեր չեն էլ գործադրել հենց ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցուն ՀՀ արտահանձնելու, ՀՀ-ում արդարադատություն իրականացնելու համար։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլին, որը ներկայանում է որպես ֆիթնես մարզիչ։ Զեյնալլին ադրբեջանցի ռազմական հանցագործ է, ով վայրագություններ է կատարել Արցախում՝ նա Արցախում գլխատել է անպաշտպան ծերունու։
Բացի այդ, ինչպես հայտնում է Infotek-ը, Զեյնալլին ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռևս արցախյան 44-օրյա պատերազմից առաջ։ Տավուշում հուլիսյան դեպքերից հետո, որի ժամանակ հայկական բանակը դաս տվեց ադրբեջանցի ագրեսորներին, Մոսկվայում սկսվեցին զանգվածային հալածանքներն ու հարձակումները հայերի վրա տեղի ադրբեջանական ավազակախմբերի կողմից։ Պարզվեց, հենց նույն Զեյնալլին էր վերահսկում նրանց գործողությունները։ Ավելին, նա հաստատել էր, որ Իլհամ Ալիևն է կանաչ լույս վառել իր գործողությունների համար։
ՀՀ գլխավոր դատախազությունից, անդրադառնալով հետախուզման և ձերբակալման մասին լուրերին, նշել էին, թե «Դատախազությունը պաշտոնական տեղեկության չի տիրապետում»։ ՔԿ-ն որևէ կերպ չարձագանքեց տեղեկությանը և միայն ՀՀ ՆԳՆ-ն ավելի ուշ պաշտոնապես հաստատեց ՀՀ-ի կողմից Զեյնալլիի նկատմամբ սպանության համար միջպետական հետախուզման փաստը։ Թե ինչ հոդվածներով է հետախուզվում հանցագործը՝ հայտնում են ոչ թե ՀՀ պատկան մարմինները, այլ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները, ըստ որի՝ ադրբեջանցին մեղադրվում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, հովանավորվող անձի դեմ ուղղված պատերազմական հանցագործությունների, պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունների և վարձկանության մեջ։
Իսկ թե արդյո՞ք ՀՀ-ն միջնորդագրով դիմել է ՌԴ իրավապահ մարմիններին՝ պխահանջելով ադրբեջանցի ռազմական հանցագործին ՀՀ-ին փոխանցել, թե՝ ոչ՝ այդպես էլ պարզ չդարձավ։ ՀՀ Գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցապնդումներին, թե ՀՀ ԳԴ-ն դիմե՞լ է ՌԴ-ին՝ պահանջելով արտահանձնել ադրբեջանցուն՝ պատշաճ որևէ պատասխան ստանալ այդպես էլ չհաջողվեց, միայն նշեցին, թե նրա հետախուզման և ձերբակալման հարցերով՝ դիմել ՆԳՆ-ին; Ընդ որում, թեև օրենքի համաձայն՝ նման լիազորություն ունի Գլխավոր դատախազը, այդուհանդերձ, դիմեցինք նաև ՆԳՆ-ին՝ պարզելու, թե ի վերջո միջնորդագիր ներկայացվել է, թե ոչ, արդյո՞ք գործընթաց է իրականացվում։ ՆԳՆ-ից էլ նշեցին՝ «այդ հարցով դիմեք դատախազություն»։
Փաստացի, ՀՀ իշխանությունները որևէ ջանք չեն գործադրել, անգամ՝ միջնորդագիր չեն ներկայացրել, արդյունքում՝ ռազմական հանցագործն ազատ է արձակվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Աղբյուր` Փաստինֆո
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելությունը շարունակելու հիմքեր կան։ Այդ մասին NSN-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Ներկայիս պայմանները բարենպաստ չեն հայ բնակչության վերադարձի համար։ Բայց ինքնին վերադարձը և այն փաստը, որ հարյուրավոր տարիներ հայեր են ապրել Լեռնային Ղարաբաղում, չեն կարող հաշվի չառնել: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը ողջ աշխարհի աչքում քաղաքակիրթ երևալու բարի կամք ու ցանկություն ունի, պետք է այդ մասին մտածի։ Այդ պատճառով էլ միանգամայն հնարավոր է, որ մեր խաղաղապահներն անհրաժեշտ լինեն, քանի որ նրանք որոշակի երաշխիք են վերադարձողների և պատմամշակութային ժառանգության պահպանման համար»,-ասել է Զատուլինը։
«Լեռնային Ղարաբաղի տարածքից հայ բնակչության հեռանալով այս տարածքից չեն անհետացել ոչ պատմական, ոչ կրոնական հուշարձաններ, ոչ էլ գույք, որը բնակիչները ստիպված են եղել լքել։ Որոշակի հույս կա, որ հայ բնակչության որոշ հատված կարող է վերադառնալ։ Բայց այն պայմանները, որոնք այս պահին դնում է Ադրբեջանը, շատերի համար անընդունելի են… Սկսած Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու պահանջից։ Սակայն այսօր գոյություն ունեցող բարդ հարաբերությունների պատճառով Լեռնային Ղարաբաղի հայերը մտահոգված են, որ Ադրբեջանի քաղաքացիությունը իրենց վրա տարածելու փորձը կարող է հանգեցնել ադրբեջանական բանակ արական սեռի ներկայացուցիչների զորակոչին: Հաշվի առնելով ներկայիս հակամարտությունը, այդ թվում՝ սահմանային, նրանք չէին ցանկանա, որ հայ զինվորներ կրակեին իրենց հայրենակիցների վրա»,-ամփոփել է NSN-ի զրուցակիցը։
Ադրբեջանը Հայաստանի հետ լարվածության ֆոնին արտերկրից անօդաչու սարքեր և ռազմական տեխնիկա է գնում, դրանք, ըստ տեղեկությունների, գալիս են նաև Իսրայելից և Թուրքիայից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանն այս մասին ասել է Brussels Signal-ի հետ զրույցում:
Հայաստանը հետևել է զինամթերքի գնումներին, որոնք, ըստ տեղեկությունների, եկել են ռազմական թռիչքներով՝ այդ թվում Իսրայելից և Թուրքիայից: Այս առաքումները, ենթադրաբար, ներառում են անօդաչու սարքեր:
«Ադրբեջանի ռազմական տեխնիկայի 60 կամ 70 տոկոսը գալիս է Իսրայելից, այնուհետև Թուրքիայից», — ասել է Բալայանը:
Դեսպանը նաև նշել է, որ ավելացել են ռազմական թռիչքները Սերբիայից, որը վերջերս հայտարարել է Ադրբեջանին որոշ հրետանային տեխնիկա վաճառելու համաձայնության մասին:
Բալայանը, խոսելով Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին, որի հետևանքով 4 հայ զինծառայող է զոհվել, նշել է, որ դա պատասխան է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության մակարդակի աճին։
«Այդ հարձակումը մեսիջ էր ոչ միայն Հայաստանին, այլ նաև Բրյուսելին»,- ասել է Բալայանը՝ հավելելով, որ միջադեպը տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստից մի քանի ժամ առաջ։
Բալայանը հարձակումը որակել է որպես բացահայտ «մարտահրավեր»՝ ուղղված տարածաշրջանում ԵՄ «իշխանությանը»:
Դեսպանը նշել է, որ Ադրբեջանը մտադրություն չունի վերջ դնել Հայաստանի հետ հակամարտությունը։
«Չնայած բոլոր նախազգուշական կոչերին՝ Ադրբեջանը չդադարեցրեց իր ագրեսիվ հռետորաբանությունը, ագրեսիվ գործողությունները, սպանությունները և սադրանքները»,- ասել է նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.