29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Քիչ առաջ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է եղել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ մայոր Հովհաննես Թամամյանը:
Ըստ նախնական տեղեկության հատուկ քննչական ծառայությունը միջնորդել է, որպեսզի Հովհաննես Թամամյանի նկատմամբ կայացվի երկամսյա կալանավորման որոշում:Իսկ գործը դատավոր Մխիթար Պապոյանի մոտ է:
Պապոյանի գրասենյակից հայտնեցին, որ միջնորդությունը սովորաբար ստանում է անձամբ դատավորը և կալանքի որոշման մասին հարցը փակ է քննարկվում և իրենք իրավունք չունեն բարձրաձայնելու, այդպես էլ չկոնկրետացնելով եղել է Թամամայանի հետ կապված որևէ միջնորդություն:
Հետաքրքիր պատասխան ստացվեց նաև հատուկ քննչական ծառայությունից: Քննիչներից մեկն ասաց. « Գործ որպես այդպիսին կա ՀՔԾ –ում, սակայն դա հեռախոսային խոսակցություն չի»: Հետաքրքիր է, որ Թամամյանին կալանքի վերցնելու հարցը ոչ հերքում, ոչ հաստատում են. Սակայն ըստ օրենքի նրան պետք է նախ ձերբակալեն, հետո 72 ժամվա ընթացքում ներկայացնեն դատարան, խափանման միջոցի հարցը որոշելու համար:
Նշենք, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վ.Ադամյանին եւ Հովհ.Թամամյանին ազատել են գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա, կապված քրգործերից մեկում առկա լուրջ խախտումների հետ: Որից հետո Թամամյանի շուրջ սկսել են մութ ամպեր կուտակվել:
Հետաքրքիր է, որ նշված գործով չի շոշափվում Ադամյանի անունը:
Ես հոգնել եմ էս կրկեսից: Հոգնել եմ ինձ օգտագործված զգալուց, հոգնել եմ էս մթնոլորտից, հոգնել եմ հարամ եղած էս հաղթանակից, Ազատության Հրապարակի փչովի այլանդակություններից, քավության նոխազի դեր ստանձնած Րաֆֆի Հովհաննիսյանի ուրվականից, Լևոն Տեր-Պետրոսյանի մճճող տեքստերից, գերլուսնից, գերսուղ ծախսելուց, ըմբոստ ու պոտենցիալ պայքարի ուժ ունեցող ու համակրելի իմ համաքաղաքացիների փոխադարձ կծոցներից, անձնական վիրավորանքների անցնելու սովորությունից, Ձկան համաստեղությունից, քաղցկեղով հիվանդների զանգերից` անուժ եմ, օգնել ցանկացողների սուղությունից, լուտանքների առատությունից, թվացյալ ազատությունից, ամեն մեկի մեջ շպիոն տեսնելուց, ամեն լավ քայլի մեջ թաքնված իմաստ փնտրելուց, Կարապետիչի մայմունությունից, Ժառանգության անտաղանդ PR-ից, էդ PR-ից օգտվողներից, երկերեսանի ճամբարե-ճամբար թռնողներից, դրանց թռցնողներից, Աստծուն ու աստվածայինը շահարկողներից, էդ շահարկումը ծափահարողներից, սրան ու նրան հարողներից, բոլոր -մետերից ու -ականներից, -իզմերից ու դրանց վրադիրներից, Ֆեյսի լակռահաչոցից, ընկերներիս ու բարեկամներիս բաժանողներից ու էդ բաժանումը ցնծալով վայելողներից, բանակում սպանվածների մասին հաղորդագրություններից, հայամետ ու հայատյաց դաշինքներից, ՄԵԿ ԱԶԳ-ի անճաշակ թռուցիկներից, Ճապոնիայի ռադիացիայից, ռուսախոս թուրքերից, գազի ու լույսի չեկերից, ինտերնետի գլյուկերից, ռազբորկեքից, համատարած գորշությունից, ուղեղները ըստ պահանջի չօգտագործողներից, «աչոկներ» հավաքողներից, խաբողներից, քցողներից, գողերից ու ավազակներից…
ՀԵՐԻՔ ԵՂԱՎ, ԹՈՂԵՔ ԱՊՐԵՆՔ
Հիմա փորձեմ մարդավարի: Քեզ եմ դիմում, էլեկտորատ, որ արթուն ես ու գիտակից, քեզ են նեղել, քո որակն են անտեսել ու տեսակդ թերագնահատել: Դու ես տերը էս երկրի, դու ես տանում աջ կամ ձախ, մնացածը բոլոր թևերի համար ոնց եղել են, տենց էլ կան. Կեսը` զոմբի, կեսը` ֆանատ, կեսը` մարմնի համապատասխան մասում բնակվել սիրողներ ու նաև` նվիրյալներ ու երդվյալ կռապաշտներ: Հարկ է խոնարհվել գուցե, գուցե վախենա՞լ, բայց նրանք միշտ անփոփոխ են, դու, դու, ո՞ւր ես նայում, ո՞ւր ես գնում, ո՞ւմ հետ, համոզվա՞ծ ես, ծանութեթև արե՞լ ես, կոզԸրները գցել-բռնե՞լ ես, հավատո՞ւմ ես, հա՞ որ, չէ՞, բա ի՞նչ էլ, ո՞ւր էլ, աթոռ ունե՞ս, հարցնում են, բա էլ քյարդ ո՞րն ա, ապեր, կամ էլ` քիրա, ի՞նչ բանի ես…
Ես փոփոխական մարդ եմ, պլաստիլինե, բայց ինձ չեն ծեփում, ես ինքնածեփվող եմ, ինքնաբուխ ու ինքնակազմակերպվող եմ: Եթե մի բան անել որոշեմ՝ չեմ կարա ասեմ` վախտը գա` կանե՞մ , թե՞ չեմ անի, վախտը կգա, օրը ցույց կտա:
Հիմա գիշերվա` առավոտին մոտ, ժամը հինգն է, ես արթուն եմ, մտածում եմ, անալիզ եմ անում, ինքս ինձնից քաղաքացի եմ ծեփում: Անալիզս ինձ ասաց, որ ոչ մեկին չեմ հավատում, ասի՝ ես էլ գցեմ-բռնեմ, բալքիմ մի ոսկե ձկնիկ բռնեմ, ելքը ցույց տա: Ոսկե ձկնիկ չբռնվեց: ՐՀ-ն հացադուլից դուրս չի գալիս, աչքիս` ԼՏՊ-ին է սպասում: Մի սպասեք, չի գա, բայց մի նեղվեք՝ խասյաթ ի… Ես լինեի, ոչ էլ կսպասեի, մի սիրուն բան կմտածեի, էդ սաղ կատակի կտայի, կմոռանայի ամեն ինչ, ու ինձ համակրողներին կասեի. «Մենք ուժեղ ենք մեր միասնությամբ, եկեք միանանք մեծամասնությանը»: Ախր, էական չի՝ բարև տվեց, թե չտվեց, համ էլ` բարև տալը կամ չտալը բարոյական տեսանկյունից նույնիսկ տվողի-չտվողի պրոբլեմն է, իսկ Դուք սարքել եք. քիչ է, Ձերը, դեռ PR-շիկներն էլ շարունակում են ներբեռնել էդ «պրոբլեմը» սաղ ազգին… Ո՞վ է տեսել էդպիսի բան էս եքա աշխարհում…
Ինչո՞ւ եք թույլ տալիս զանազան կասկածելի կարապետիչներ խղճահարության դիմակ հագած այցելեն Ձեզ, ինչո՞ւ եք թույլ տալիս Ձեր սիրուն արարքը վերածել զավեշտի, շահարկել Ձեզ` գցելով կուսակցության վարկանիշը… Ախր դուք Զառա ունեք՝ աշխարհը չունի, Ստյոպա ունեք ու Դավիթ, Արմեն ու Անահիտ, Լյուդմիլա ու… լիքը սեր ու համակրանք… որը էս կրկեսի մեջ կկորչի, կվերածվի կլոունադայի… Ձեր կուսակցության պատգամավորները հիրավի ժողովրդական են, հիրավի սիրելի, կարծում եմ՝ մոլոր են հիմա, ու հեչ լավ չեն…
ԼՏՊ ջան, ես Ձեզ հետ եմ, ու Ձեզ հետ չեմ, նայած օր, նայած վախտ… Հավատում եմ, որ ուզում եք երկիր փոխել, բայց Դուք հո չե՞ք ուզում Ձեր հետևորդները լինեն կասկածելի մարդկային որակների… Վաղը նրանք չեն մոռանա, այսօրվա Ձեր մտերիմները կարող են դառնալ ընտրապայքարի Ձեր հակառակորդները… Ու չեմ կասկածում, որ նրանք էլ կշահարկեն էս օրերը, վախտը գիտի, շահը գիտի… Ես ո՞վ եմ, որ առաջնորդին էսպիսի բաներ ասեմ, ո՞վ եմ, որ համակրելով հանդերձ` համարձակություն ունեմ:
Ես եմ տերը էս երկրի, ես եմ քաղաքացին գիտակից, դուք, դուք երկուսդ էլ սպասել եք ինձ, ուզել եք, որ ես ծնվեմ, որ ընտրեմ խղճի մտոք ու գիտակցված, ուրեմն՝ բարի եղեք, ինձ մի տանջեք, քանզի (էս բառն էլ կյանքումս առաջին անգամ տեղին եկավ) ես չեմ կարողանում ընտրել, երկու կրակի արանքում եմ, էլ չեմ դիմանում, մի արեք, խնդրում եմ, աղաչում ու պաղատում եմ, մի սպանեք ինձ, մի խեղդեք օրորոցում քաղաքացիական ըմբոստությունս, մարդկայնությունս ու հպարտությունս: Ես էլ եմ մարդ, ուշքի´ եկեք:
ՀԵՐԻՔ ԵՂԱՎ, ԹՈՂԵՔ ԱՊՐԵՆՔ
Ապրիլի 8-ին, ես` Լուսինե Վայաչյանս (քաղաքացի), հրավիրում եմ Համերաշխության Հանրահավաքի: Կազմակերպիչներ` Հայ Ազգային Կոնգրես ու Ժառանգություն կուսակցություն
Մարտի 19-ին, Երևանի Charlotte ռեստորանում Կարեն Խաչատրյանն իր շաբաթօրյա հանգիստն էր վայելում: Ինչպես շատ հաճախ է լինում հայ իրականության մեջ, հաբռգած տղերքի հանգիստն ուղեկցվել էանվայել հայհոյանքներով:
Այդ նույն երեկո, ընկերների հետ այդ նույն ռեստորանում է եղել նաև Ավտոկայանի Բոգոն։ Կողքի սեղանին նստած այս քրեական հեղինակությունը զգուշացրել է, որ Կարեն Խաչատրյանը դադարեցնի հայհոյանքը, ինչին վերջինս հակադարձել է, և ծեծկռտուք է սկսվել Բոգոյի և Կարենի միջև։
Միջամտել է ոստիկանությունը։ Սակայն ծեծկռտուքից բաժին է հասել նաև նրանց, ինչից հետո ոստիկանության աշխատակիցներին մի կերպ հաջողվել է միջադեպի մասնակիցներից երեքին տանել Երևանի Կենտրոնի ոստիկանություն։
Սակայն, Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ուղղակի հրահանգով` երեք ձերբակալվածներն էլ ազատ են արձակվել։ Սա, իհարկե, այն դեպքը չէ, որ մարդկանց վրա գործ հարուցեն. մեր ոստիկանության գործելաոճին շատ հարիր է մանր-մունր քաշքշուկի պատճառով մարդկանց վրա գործ բարդել, իսկ խոշոր հանցագործների ձեռքը սեղմելով ճանապարհել: Հետաքրքիր է, Ալիկ Սերգեյիչն այս դեպքում ինչպես է վերաբերվում ծեծված ոստիկանների պատվի խնդրին:
Ի դեպ, վիճաբանողներն այնքան էլ ոստիկանության ատամի բանը չեն. Կարեն Խաչատրյանը ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին է և աշխատում է Հարկային ծառայությունում, իսկ Բոգոն հայաստանյան իրականության մեջ շատ հետաքրքիր մի անձի` հանրահայտ քրեական հեղինակություն Ֆառի` Արթուր Սարգսյանի մերձավորն ու զինակիցն է: Եթե դրան ավելացնենք, որ Ֆառը երկրում պրոբլեմ չունեցող անձանց շարքին է դասվում, իսկ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը և Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը չափազանց ջերմ հարաբերություններ ունեն, կարծում ենք, եղածը տարօրինակ չի թվա։ Այս պարագայում շատ հետաքրքիր է դատախազության դիրքորոշումը:
Մարտի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության Երեւան քաղաքի Կենտրոնի դատախազի նախկին տեղակալ Պերճ Տեր-Հարությունյանը դիմել է ոստիկանություն հայտարարելով, որ իր տղան երկու օր առաջ տանից դուրս է եկել եւ չի վերադարձել: Նույն օրը` մարտի 18-ին նրան է զանգահարել որդին եւ ասել որ իրեն առեւանգել են, եւ որպես փրկագին պահանջել 5 հազար ԱՄՆ դոլար:
Օպերատիվ խումբը պարզել է, որ զանգը ստացվել է Պտղնի գյուղի տարածքից, եւ մարտի 18-ի կեսգիշերին ոստիկանները Պտղնի գյուղի բնակիչ, 43-ամյա Ալբերտ Չիլինգարյանի ամառանոցում հայտնաբերել են Հովհաննես Տեր-Հարությունյանին` կապկպված վիճակում: Վերջինս, ի դեպ, նախկին ոստիկան է եւ դատապարտվել է կաշառակերության համար: Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները Երեւանի ոստիկանության ձերբակալվածների պահման վայրից Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են տեղափոխել ոստիկանության նախկին աշխատակից, նախկինում դատված Ալբերտ Չիլինգարյանին եւ նախկինում մի քանի անգամ դատապարտված, Երեւանի բնակիչ, «Ժողովրդական կուսակցության» անդամ 47-ամյա Ռաֆայել Աղամյանին:
Ըստ նախնական վարկածի առևանգման դրդապատճառը եղել է առեւանգողների եւ առեւանգվածի միջեւ եղած ֆինանսական խնդիրները:
Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով (Մարդուն ազատությունից ապօրինի զրկելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով): Սույն հոդվածը ենթադրում է 4 -8 տարի պատժաժամկետ:
Այսօր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի, վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը` 2 ամսվա կալանք, վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ: Վերջիս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված 1-ին մասով: «Ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար. 100 000 դրամ վարձատրություն պահանջել և ստանալու մեջ»:
«Մենք դիմելու ենք վճռաբեկ դատարան, որից հետո էլ դիմելու ենք եվրոպական դատարան: Վճռաբեկ դիմելով` մենք հնարավորություն ենք տալիս մեր դատական համակարգին ուղղելու իրենց սխալը, իսկ երբ դիմենք եվրոպական դատարան, կտուժի և Հայաստանի վարկանիշը, և տնտեսապես կտուժեն նրանք»,- ասել է Ալումյանը:
Հայաստանում ընդունված է ձևավորել զանազան միություններ, գրանտներ պոկել միջազգային կառույցներից, թե` տեսեք-տեսեք, կարևոր գործ ենք անում: Սակայն, դրանք հիմնականում ձևավորվում են ուղղակի ձևավորված լինելու համար, սակայն, ըստ էության, որևէ բանի պիտանի չեն: Այդպիսի մի միություն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, այդպիսի մի մարմին է նաև Փաստաբանների պալատը :
Թվում է, գոնե Փաստաբանների պալատը պետք է ծառայեր իր նպատակին` հաշվի առնելով, որ նրա անդամները պայքարում են հանուն ոտնահարված իրավունքների, սակայն տասնյակ, եթե չասենք` հարյուրավոր դեպքերը վկայում են, որ այս պալատը երբեմն անպտղության այնպիսի դրսևորումներ է ունենում, որ հարց է ծագում, թե այդ դեպքում ինչի՞ համար է ընդհանրապես ձևավորվել: Կարելի է շատ օրինակներ բերել, սակայն այս անգամ բավարարվենք մեկով:
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի մի հայազգի ընտանիք որոշում է երեխա որդեգրել և մտադրվում է իրենց երազած երեխային գտնել մայր հայրենիքում: Հարթուն Նուրավյանն ու Վարիա Բողոսջամեհը (ամուսինը գերմանական «Lufthansa» ավիաընկերության իրանական ներկայացուցչության ղեկավարն էր` Իրանում բավական հայտնի և հարգված անձնավորություն, իսկ ազգությամբ ոչ հայ կինը երեխա ունենալու փափագով ապրող մի ջերմ կին, որ ամուսնական կյանքի ընթացքում, կարելի է ասել, լրիվ հայացել է և կատարելապես տիրապետում է հայերենին), մի շարք երաշխավորագրեր ձեռքներին (իրենց առաջնորդարանի, դեսպանատան կողմից տրված) գալիս են Հայաստան և 2009 թ. մայիսին դիմում գրում արդարադատության նախարարություն` երեխա որդեգրելու խնդրանքով:
Նախարարությունը, սակայն, առաջին դիմումը մերժում է և, ինչպես հետո է պարզվում` անհիմն (սկզբում ընտանիքին ասում են, թե պատճառը ամուսնու տարիքն է` Նուրավյանը 60 տարեկան էր արդեն, սակայն հետո պարզվում է, որ այս դիմումների պատասխանները տրվում են խիստ կամայականորեն. օրենսդրության մեջ որդեգրողների տարիքի հետ կապված սահմանափակումներ չկան, այնպես որ նախարարության ինչ-որ պաշտոնյա իր հայեցողությամբ կարող է նման որոշում կայացնել` մերժել կամ չմերժել. սա, դժվար է ասել, միտումնավոր թույլ տրված օրենքի անկատարությու՞ն է` կոռուպցիոն սողանցքերի համար հատուկ թողնված, թե… սակայն, ինչպես քիչ ավելի ուշ կտեսնենք, բարեհաջող կերպով ծառայում է հենց որպես անհրաժեշտ սողանցք` ճարպիկ գործավորների համար):
Նուրավյանները որոշում են չընկրկել և սկսում են փորփրել, թե ինչու՞ չեն կարող հասնել իրենց երազանքին և հայ երեխա որդեգրել: Այդ ընթացքում էլ հենց ընտանիքը պարզում է, որ մերժվել է անհիմն կերպով, հետո արդեն ծանոթները խորհուրդ են տալիս վարձել փաստաբան, քանի որ հայկական օրենսդրությանն անծանոթ սփյուռքահայերի համար ավելորդ դժվարություններ են ստեղծում այստեղ:
Նուրավյանները դիմում են փաստաբանի օգնությանը, ծանոթանում մի քանիսի հետ, որից հետո ընտրում են Արմեն Ումրշատյան անուն-ազգանունով մի փաստաբանի (ընտրության հարցում վճռորոշ է լինում Ումրշատյանի` արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի ազգականը լինելու պնդումը. փաստաբանն ի սկզբանե հայտարարում է, թե նախարարն իր բարեկամն է` եղբայրը, թե զարմիկը, այնպես որ խնդիր չկա, ինչ ասի` կանի (մեզ հետ զրույցում, սակայն, Ումրշատյան Արմենն արդեն վերապահումով էր տալիս Գևորգ Դանիելյանի անունը, և ասաց ընդամենը, թե հեռավոր բարեկամներ են, և որ դա «այս գործի հետ կապ չունի». Դանիելյանն այլևս նախարար չէ, այլ ընդամենը` ՍԴ նախագահի խորհրդական, այնպես որ, հնարավոր է, այս փաստաբանը հիմա էլ փորձի Հրայր Թովմասյանի հետ ազգակցական կապեր պեղել):
Ինչևէ, 2009 թ. օգոստոսին պայմանագիր է կնքվում, համաձայն որի` որդեգրող ընտանիքը ծառայությունների դիմաց պարտավորվում է վճարել 5 475 000 դրամ` 15 000$, (ի դեպ, Ումրշատյանը սկզբում 25000$ է պահանջել. սրանից կարելի է դատել, որ Հայաստանում փաստաբան լինելը ավելի քան եկամտաբեր գործ է), որից` որպես կանխավճար, վճարվում է 3 665 000, իսկ 1 81 000 դրամը թողնվում` գործը վերջնական ավարտին հասցնելուց հետո վճարելու համար: Պայմանագրի մեջ հատուկ կետ է մտցվում, համաձայն որի` գործը չկատարելու դեպքում գումարը վերադարձվելու է: Փաստաբան վարձելուց հետո Նուրավյանները երկրորդ անգամ են տալիս նույն դիմումը` նույն բովանդակությամբ: Եվ ա´յ քեզ հրաշք, այս անգամ տրվում է դրական պատասխան:
2009 թ. հոկտեմբերի 15-ին ստացվում է դրական պատասխանը, որ «ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի «Երեխաներ որդեգրել ցանկացող անձանց հաշվառման կարգը հաստատելու մասին» N 209-Ն որոշման համաձայն»` Նուրավյաններին թույլատրում են երեխա որդեգրել: Հետաքրքիր է, թե որոշում կայացնողների վրա այդ ի՞նչն է ազդում երկրորդ անգամ` դրական եզրահանգման գալու համար, ի՞նչն էր փոխվել երեք ամիսների ընթացքում, որ սփյուռքահայ ընտանիքը դրական պատասխանի արժանացավ, և ի՞նչն էր խանգարել երեք ամիս առաջ, որ հակառակ բովանդակությամբ պատասխան էր տրվել: Այստեղ կարելի է երկու վարկած առաջադրել. կամ`առաջին դեպքում նրանց ապօրինի մերժել են ինչ-որ շահադիտական նպատակներով, և այժմ փաստաբանը կաշառել է համապատասխան մարմնին` ցանկալի պատասխանը ստանալու համար, կամ` դեր է խաղացել նախարարի անձը` ի դեմս Գևորգ Դանիելյանի: Նշենք որ երկու դեպքում էլ սա փաստ է, որին, կարծում ենք, արժե որ հետամուտ լինեն իրավապահ մարմինները:
Նուրավյաններին տեղեկացնում են, որ որդեգրման թույլտվության ժամկետը գործելու է մեկ տարի, այսինքն` այդ մեկ տարում ընտանիքը պետք է հասցնի երեխա ընտրել և կազմակերպել անհրաժեշտ բոլոր հարցերը: Սակայն թույլտվությունը ստանալուց հետո հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում. փաստաբանը միանգամից ձեռքերը լվանում է ու քաշվում մի կողմ: Պայմանագիրը, այսինքն` տրված 15000 $ գումարը իր մեջ ներառելու էր բոլոր ծախսերը` կապված մանկատներ այցելությունների, անհրաժեշտ տարբեր փաստաթղթերի հետ: Նուրավյանները սակայն, մշտապես բախվելով փաստաբանի զբաղված լինելու, հեռախոսազանգերին չպատասխանելու հանգամանքին, որոշում են ինքնուրույն առաջ տանել գործը: Քանի որ ամուսինը չէր կարող երկար ժամանակով գործերը թողնել և գալ Հայաստան, հիմնական բեռը մնում է կնոջ ուսերին: Ի դեպ, այս ընթացքում` 2009 թ.-ի մայիսից մինչ օրս, ընտանիքը, բացի փաստաբանական ծախսերից, բավական գումար է ծախսել նաև Երևանում բնակարան վարձելու (ամսական 500$), մնալու, ինչպես նաև փաստաբանի` չիրականացրած գործառույթներն ինքուրույն կատարելու վրա:
Տիկին Վարիան դիմում է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչություն, այցելում մանկատներ, հիվանդանոցներ և, վերջապես, Նորքի մանկատանը գտնում ապագա դստերը: Կինը պատմում է, որ երբ առաջին անգամ տեսավ Թադե Մանուկյանին, անմիջապես հասկացավ, որ դա իր դստրիկն է: Սակայն, քանի որ Հայաստանի օրենսդրության համաձայն` որդեգրման առաջնայնությունը տրվում է ՀՀ քաղաքացիներին, իրանահայ ընտանիքը ստիպված է լինում որոշ ժամանակ սպասել, քանի դեռ չէր պարզվել` ՀՀ քաղաքացիներից` հիվանդանոցից մանկատուն բերված աղջնակին որդեգրել ցանկացող կա՞, թե՞ ոչ:
Երբ լրանում է ժամանակը, տիկին Վարիան դարձյալ դիմում է փաստաբանին` խնդրելով օգնել, քանի որ որդեգրման ժամկետը մոտենում է ավարտին: Փաստաբանը դարձյալ զբաղված է լինում… Ստիպված գործը նորից իր վրա է վերցնում կինը` անձամբ գնում և դիմում է թաղապետարան, դատարան, ԶԱԳՍ, ՕՎԻՐ, մինչև որ ստանում է երեխայի անձնագիրը, վճարում պահանջվող գումարները, որից հետո վերջապես, 2010 թ. սեպտեմբերի 6-ին օրինականորեն գիրկն է առնում երեխային:
Երբ որդեգրման գործընթացը բարեհաջող ավարտվում է, Նուրավյանները սկսում են գիտակցել, որ, ըստ էության, վճարել են մի ծառայության դիմաց, որը կատարել են հենց իրենք: Այդ ժամանակ համաձայն պայմանագրի` գործը չկատարելու դեպքում գումարը վերադարձնելուն վերաբերող պայմանի, Նուրավյաններն Ումրշատյանից պահանջում են վերադարձնել 7000 $-ը, 3000$-ը թողնելով նրան` սկզբնական շրջանում գրած դիմումի դիմաց: Փաստաբանը համաձայնում է առաջարկին և պարտավորագիր գրում` մինչև 2010 թ. հոկտեմբերի 14-ը 7000 $ վերադարձնելու մասին, սակայն մինչև հիմա այդպես էլ ոչինչ չի տվել:
Նուրավյանները դիմում են նաև ոստիկանություն, Իրանի դեսպանատան միջոցով կապվում են Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի հետ` փորձելով այդ կերպ հասնել իրենց խնդրի լուծմանը, սակայն, պարզվում է` Փաստաբանների պալատը նման հարցերում պարզապես անգործունակ մարմին է. Սահակյանն ընդամենը հայտնում է, թե կարող է անվճար փաստաբան տրամադրել (չի բացառվում, որ նույն «ցեխի» մեկ այլ աշխատողի, իսկ ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում` շունը շան թաթ չի կծի), որ կարող են դիմել դատարան, իսկ քանի որ Ումրշատյանի գրած պարտավորագիրը նոտարական վավերացում չունի, չի կարող հիմք ծառայել: Ինչպես տեսնում ենք, Ռուբեն Սահակյանը բավական անկեղծ է եղել և խոստովանել է, որ իր ղեկավարած կառույցը ոչ մի բանի էլ պետք չէ: Հետաքրքիր է միայն, թե ինչի՞ համար է ձևավորվել այս մարմինը կամ ի՞նչ նպատակով է շարունակում գործել` ապահովելով պարոն Սահակյանին «նախագահի» պաշտոն, եթե անգամ իր փաստաբանների անարդարությունները ի զորու չէ շտկել:
Երբ փորձեցինք եղելությունը պարզել «մեղավորից», Արմեն Ումրշատյանը, լսելով, որ Նուրավյան ընտանիքը մեղադրում է իրեն գումարը վերցնելու և պարտավորությունները չկատարելու համար, պատասխանեց. «Դա այդպես չէ, ես ամբողջությամբ կատարել եմ իմ գործը (չի բացառվում որ դա եղել է հենց վերը նշված տարբերակը` կաշառք տալու միջոցով ստանալ ցանկալի արդյունք, միայն թե սփյուռքահայերը դժվար թե դա հասկանան.-Լ.Կ.), իրենք որդեգրել են երեխային: Իրենք դիմել են ոստիկանություն, 6-րդ վարչություն, նախագահի վերահսկողական ծառայություն, Փաստաբանների պալատ, իրենց ասել են, որ սա քաղաքացիաիրավական վեճ է, եթե գտնում են, որ իրենց իրավունքները խախտվել են, թող դիմեն դատարան, եթե դատարանը կորոշի, որ իրենք ճիշտ են… Ինչ վերաբերում է նրան, որ իրենք գնացել են մանկատներ, մի 1000 դրամ ծախսել և դա ներկայացրել որպես բարեգործություն, դա իրենց խնդիրն է, ես իմը կատարել եմ ամբողջությամբ»:
Տիկին Վարիան մեզ հետ զրույցում ամուսնուց գաղտնի հայտնել էր նաև, որ Արմեն Ումրշատյանը սպառնացել էր` ասելով. «Ընենց մի արեք` ընենց անեմ, որ երեխային ձեռքներիցդ վերցնեն»: Երբ սրա մասին հայտնեցինք փաստաբանին, նա կտրականապես հերքեց. «Որևէ մեկը, այդ թվում` Արմեն Ումրշատյանը, որևիցե մեկին չի սպառնացել, երեխային տվել է Հայաստանի Հանրապետությունը, վերցնել էլ կարող է նույն Հայաստանի Հանրապետությունը: Դա զրպարտություն է»: Այդ դեպքում հետաքրքիր է. ի՞նչ է արել ինքը` Ումրշատյանը:
Իհարկե, Դանիելյան Գևորգը` հատկապես պաշտոնանկությունից հետո, այն առանցքային ֆիգուրը չէ, ով կարող էր նման հարցեր լուծել, «ընենց անել, որ երեխային ձեռքից առնեն» կամ չառնեն, սակայն, ինչպես տեսնում ենք, կան մարդիկ, այն էլ` փաստաբանի կոչումով, ովքեր ընդունակ են, Դանիելյան Գևորգի անունն օգտագործելով, իրենց համար «զակոննի գողին» հավասար համբավ ստեղծել և մարդկանց թալանել: Նուրավյանները դեռևս ձեռնպահ են մնում դատարան դիմելուց: Ձեռնպահ մնալու հարցում դեր են խաղում նաև Հայաստանի դատական համակարգի մասին պտտվող խոսակցությունները: Ասում են` աչքը տեսածից է վախենում:
Լուսինե Կեսոյան
«ՓՆՏՐՈՒՄ ԵՄ ՄԱՀԱՊԱՐՏ — ԱԶԱՏ ԽՈՍՈՂՆԵՐ, ՄՏԱԾՈՂՆԵՐ, ՊԱՅՔԱՐՈՂՆԵՐ, ԳՐՈՂՆԵՐ, ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ` ՓՆՏՐՎՈՒՄ Է ՄԱՀԱՊԱՐՏ ՄԱՐԴ….
Ի՞նչ հեղափոխականներ առանց հեղափոխությա՜ն… հեթանոսություն…
Նայում ես` բոլորը պայքար գոռալու փոխարեն… պայքար են գրու՜մ…
Ո՞րն է ձեր պայքա՜րը… հեղափոխությո՜ւնը… գաղափարական մարդ դառնալու հեղափոխությո՜ւնը, մեզ մարդ զգալու հեղափոխությո՜ւնը… Ցույց տվե՛ք… տեսնել եմ ուզում… որևէ արդյունք… փոփոխություն` բացի տառերից… տեսնե՜լ եմ ուզում…
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ — ԴԻՄՈՒՄ — ԿՈՉ…
Փաստորեն, երբ նորին սրբազանություն ոստիկանի հետ կռվում են կամ հարվածում… կարելի է ձերբակալել, գործ հարուցել, իսկ երբ ոստիկանը քաղաքացուն, ով իրեն «վիրավորել» է, հրում է, գցում է հատակին` ոստիկանական բաժանմունք տանելու և օրենքով սահմանված կարգով տուգանելու փոխարեն, նրա դեմ գործ չի հարուցվում…
Ուրեմն` առաջարկ ունեմ. եթե վերջնականապես գործ հարուցեն, ես/մենք, բոլոր էն ոստիկաններին, ովքեր քաղաքացիներին հրել են, հարվածել, տուգանելու փոխարեն հատակին են գցել և այլն, դատի տանք, մեծ աղմուկ բարձրացնենք, դիմենք եվրոպական ատյաններ… կամ մեկ այլ… չգիտեմ մի տեղ… դատարան, անենք ամեն հնարավորը… ես պատրաստ եմ իմ անունից դատի տալ, եթե օրենքը թույլ է տալիս… կամ` կանգնենք դիմողի, տուժածի կողքին… Ո՞վ կմիանա»…
Սա գրել է 21-ամյա մի աղջիկ Ֆեյսբուքում՝ Անի Ասատրյան Freedomchild: Ինչ խոսք, նախանձելի է երիտասաարդական ավյունը. գրել է` երեկ՝ մարտի 13-ին, «Դինամո» մարզադաշտի մոտից ոստիկանություն տարված ու ձերբակալված աշխարհի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի հետ կատարվածի կապակցությամբ:
Փաստորեն զավեշտը վերածվում է մղձավանջի. երևի ոստիկաններն իրոք որոշել են «Ոստիկանների պաշտպանության կոմիտե» ստեղծել… Ի՞նչ հոդվածով են մեղադրանք առաջադրել: Պարզ է՝ Քրեական օրենսգրքի 316 հոդվածով: Էդ նույն հոդվածով քիչ մարդ չեն նստեցրել. ի՞նչ անենք, թե աշխարհով մեկ հայտնի մարդ է: Երբ երիտասարդ տղային մի ապտակի համար չորս տարի նստեցրեցին, համարեցին որ օրենքն են պահում. հետո՞ ինչ, որ ոստիկանը գիշերային ակումբում սովորական «ախրաննիկ» էր, ու ինքն էր օրենքը խախտել ծառայության վայրում քաղաքացիական հագուստով զենք կրելով: Բայց համ տեղեկանքը կեղծեցին ոստիկանության վարչության պետի մակարդակով, համ էլ գործը սվաղեցին` գնաց. իսկ տղան «մատից հոտ չէր քաշել», որ իմանա` դիմացինը ոստիկան է: Մարսեցի՞ն՝ մարսեցին: Նիկոլին մարսո՞ւմ են՝ մարսում են: Հալալ է իրենց, թողնում ենք՝ մարսում են: Տեսանյութում հստակ երևում է, թե ում է հարվածել Սամսոնը և ինչու: Ալիկ Սերգեյիչը հենց նման կերպ է բարձրացնում իր ոստիկանի պատիվը:
Իսկ եթե բոլորը խոսքները մեկ արած` ով տուժել է ոստիկանական անօրինություններից, գնան քաղմաս ու բողոք գրեն, պատկերացնո՞ւմ եք` ինչքա՜ն բողոք կհավաքվի: Վստահ են, որ չենք անի, դրա համար էլ իրենց տենց են պահում, վստահ են, որ շատերն անտարբեր են ուրիշի ցավին կամ մի կես բերան են ցավակցում: Իսկ եթե գարնանային հոգնությունը վերածվի գարնանային զարթոնքի՞… գիտակցության, արժանապատվության զարթոնքի՞…
Լուսինե Վայաչյան
Հավանաբար հույսը կտրելով Թամամյանի անմեղության կանխավարկածից, Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ, Ալիկ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը` ազատվելով ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի բաժնի պետի պաշտոնից:
Հովհաննիսյանը փոխարինեց Թամամյանին: Հետաքրքիր է ո՞վ կփոխարինի կենտրոնի ոստիկանապետին, կնստի ամենապատասխանատու ու յուղոտ բաժնի պետի աթոռին:
Այսօր Տիգրան Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց ասուլիսին ներկա լրագրողներին, որ գործի նախաքննությունն ավարտվել է. «Գործն ամբողջությամբ մի փոքր հատոր է և իրենից ոչ մի բարդություն չի ներկայացնում, սակայն հանձնարարված է ԱԱԾ 5 քննիչի»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ շատ ճղճիմ, 37 թվականին բնորոշ հարձակում որակեց Տիգրան Փոստանջյանի նկատմամբ կատարվածը: «Այս, այսպես կոչված, միջոցառումների շարքը, որը կիրառվեց, ակնհայտ հիմնավորում է, որ նպատակը Զարուհի Փոստանջյանի վրա ճնշում գործադրելն է»,- ասաց իրավապաշտպանը։
Ըստ նրա, այս հարցով իրավապահները «չտեսնված օպերատիվությամբ են աշխատել», սակայն, երբ իրենք հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացնում նրանց, սահմանված ժամկետում պատասխաններ չեն ստանում, և դրանց վերաբերյալ որոշումներ չեն կայացվում։ «Էդ ի՞նչ վտանգավոր հանցանք է նա գործել, որ որպես խափանման միջոց կալանքն է ընտրվել: Պարզապես Հայաստանում իրավապահ մարմինները քաղաքական ազդեցությունից զերծ չեն, և Փոստանջյանի նկատմամբ հենց քաղաքական հետապնդում է իրականացվում»,- ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ։
Ալումյանը նշեց, որ այս գործը հենց հարուցման պահից մի կույտ խախտումներով է ընթացել, և դրանցից առանձնացրեց հատկապես գլխավոր դատախազի ցուցումով գործի քննության հանձնարարումը Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանը, որը, ըստ օրենքի, այս հոդվածով նախատեսված հանցագործությունների քննության իրավասություն չունի։
Շուշան Գալստյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող շուրջ 70 ցմահ դատապարտյալներ ստորագրել են մարտի 12-ին հացադուլ հայտարարելու դիմումի ներքո` պահանջելով բավարարել իրենց պահանջները: Նրանք բողոքում են իրենց իրավունքների խախտումների մի շարք դրսևորումներից, որոնց ծանոթանալով` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խոստացել էր խորամուխ լինել առկա խնդիրներում և քայլեր կատարել դրանց լուծման ուղղությամբ:
Այսօր մենք լուր ստացանք, որ «Նուբարաշեն»-ի հացադուլավորների մի մասը դադարեցրել է, իսկ մի քանիսը դեռ շարունակում են հացադուլը: Հիշեցնենք, որ ավելի քան հարյուր դատապարտյալներ «Վարդաշեն» ՔԿՀ-ից օրերս նամակ են ուղարկել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին և հիշեցրել 45 օր առաջ նրա այցելության ժամանակ քննարկված հարցերը և նախարարի անկատար մնացած խոստումները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.