29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Այսօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը իր ֆեյսբուքային էջում անդրադարձավ քաղաքում առկա մի շարք ակտուալ խնդիրների՝ արձագանքելով դրանց շուրջ օրերս ծավալված բուռն քննարկումներին:
Գրառման առաջին կետում քաղաքապետը անդրադարձավ Վիշապի կոթողների այգում և Նալբանդյան 106/1 հասցեում կառուցապատման խնդիրներին, ինչով հիմնավորվում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ նախօրեին հրապարական մտահոգությունը տեղեկատվության ազատության մասին http://lragir.am/armsrc/right50071.html : Քաղաքապետը, մասնավորապես գրում է. «Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ բոլոր այդ տարածքների համար նախկինում տրվել է օրինական շինթույլտվություն»: Իհարկե, անհրաժեշտ էր հստակեցնել, թե ինչ ի նկատի ունի քաղաքապետը՝ «նախկինում» ասելով:
Որ ժամանակահատվածն էլ որ ի նկատի չունենար, ամեն դեպքում ստացվում է, որ ո՛չ պատկան մարմինների ներկայացուցիչները, ո՛չ էլ ՀՀ քաղաքաշինության նախարարը տարածք այցելելիս ամենևին տեղյակ չեն եղել, որ առկա է օրինական շինթույլտվություն http://lragir.am/armsrc/country47905.html3:
Անդրադառնալով կանաչ տարածքների խնդրին՝ քաղաքապետը գրում է. «Մենք հայտարարել ենք և կրկին վստահեցնում ենք, որ կանաչ տարածքների հաշվին որևէ շինարարություն և թույլտվություն մեր կողմից տրված չկա և չի լինելու»: Քաղաքապետի գրառումից քիչ անց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը ահազանգում է. «Այս պահին Կոմիտաս թաղամասում` Գլուլբենկյան 44 եւ 46 շենքերի բակում կրպակ տեղադրելու նպատակով քանդման աշխատանքներ են իրականացվում կանաչապատ տարածքում: Ի պատասխան բնակիչների պահանջի` կառուցապատողը ցույց է տվել թույլտվություն` կնիքով, սակայն քաղաքապետի անվան դիմաց ստորագրության բացակայությամբ: Ակնկալում եմ շուտափույթ պարզաբանում եւ միջամտություն»:
«Ես համոզված եմ, որ տարեց-տարի մայրաքաղաքի կանաչապատումը դրականորեն փոխվելու է և իսկապես ունենալու ենք աչք շոյող միջավար» — գրում է քաղաքապետ Կարեն Կարապետյանը իր ֆեյսբուքային վերոհիշյալ գրառման հինգերորդ կետում:
Միևնույն ժամանակ Ստեփան Սաֆարյանը լրացնում է իր գրառումը նույն էջում.
«Տարածքի բնակիչ տիկին Անահիտը հայտնում է, որ ծառեր են հատվում, միաժամանակ կասկածի տակ դնում ցույց տրված փաստաթղթի օրինականությունը: Հարկադրված ենք Անահիտ Բախշյանի հետ անմիջապես այցելել տարածք»:
Հակասական իրողությունների այս թնջուկը թերևս լուրջ վերլուծություն է պահանջում, որի արդյունքում միայն հնարավոր կլինի հասկանալ, թե ինչու՞ մի ձեռքը տեղյակ չէ, թե մյուսը նույն պահին ինչ գործողություն է իրականացնում և ինչ տեղեկատվություն տրամադրում հանրությանը: Մյուս կոմից, սակայն, շատ ջանքեր չեն պահանջվում՝ հասկանալու, որ լավատես քաղաքապետի լավատեսական արձագանքին զուգահեռ քաղաքի անխնա շոգի պայմաններում էլ պահպանվում է համառ օրինազանցության մթնոլորտը. շարունակվում են բնապահպանական և քաղաքաշինական ապօրինությունները, ինչին հակազդելու համար բոլորիս զգոնությունը բացարձակ անհրաժեշտություն է դարձել:
Ջանք չի պահանջվում նաև հասկանալու, որ որքան էլ գնահատելի լինի դրական տպավորություն գործող խոսքը, դրական ազդեցություն ունեցող գործը ավելի բարձր գնահատականի կարժանանա հասարակության կողմից: Այս առումով, քաղաքացիական հասարակության ջատագովները և անխոնջ պայքարի կողմնակիցները լիահույս սպասում են, որ մի օր քաղաքապետը, իր հրապարակած սկզբունքներին հավատարիմ, կհայտնվի անօրինականության դեպքի վայրում և կկարգադրի քաղաքում ծառահատում իրականացնողներին մեկընդմիշտ վայր նետել սղոցները:
ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը մեկնաբանել է մամուլում այսօր տեղ գտած այն տեղեկությունը, թե Արտակ Նազարյանի մահվան գործով ձերբակալված Հարութիկ Կիրակոսյանը ազատ է արձակվել:
«2011թ. հունիսի 8-ին ստացված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության հետևություններով չի հաստատվել Հարութիկ Կիրակոսյանի գործողությունների և Արտակ Նազարյանի ինքնասպանության միջև ուղղակի պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչի հիման վրա 14.06.2011թ. որոշմամբ փոփոխվել է Հարութիկ Կիրակոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքը և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 358 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Նկատի ունենալով, որ ՀՀ քր. օր-ի 358 հոդ. 1-ին մասով նախատեսված արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որոնցով նախատեսված մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու առվելագույն 6-ամսյա ժամկետը լրացել է, իսկ Հարութիկ Կիրակոսյանը հանդիսանում է պարտադիր ժամկետային զինծառայող` ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի կողմից 14.06.2011թ. որոշում է կայացվել Հարութիկ Կիրակոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու մասին և վերջինիս նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառվել` զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը»,- նշել է Մերի Սարգսյանը:
Ըստ նրա՝ քրեական գործով Հարութիկ Կիրակոսյանը ներգրավված է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված չէ: Իսկ նրան ազատ արձակելու մասին լուրերի տարածումը նա ապատեղեկատվություն է համարել:
Հունիսի 29-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ սոցիալական ծառայության Չարենցավանի տարածքային գործակալության 1-ին կարգի մասնագետ Ռուզաննա Պետրոսյանը մի քաղաքացուց պահանջել է 25 000 դրամ կաշառք:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ռ. Պետրոսյանը «Փարոս» ծրագրի նպաստից չզրկելու համար քաղաքացուց պահանջել է 48.000 դրամ կաշառք, որից 25.000 դրամը ստացել է նույն օրը, իսկ մնացած 23.000 դրամը պետք է ստանար հետագայում:
Հունիսի 29-ին իր աշխատասենյակում 25.000 դրամ կաշառքը ստանալու պահին Ռուզաննա Պետրոսյանը ոստիկանության ծառայողների կողմից բռնվել և բերման է ենթարկվել:
Պարզվել է նաև, որը «Փարոս» ծրագրի նպաստից չզրկելու համար Ռ. Պետրոսյանը ս/թ հունվար և մարտ ամիսներին մեկ այլ քաղաքացուց պահանջել և ստացել է 5.000-ական դրամ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
Բլոգգերն` առանց համակարգչի
Ինտերնետային վիրտուալ աշխարհում արդեն երրորդ ամիսն է ընթերցողների կայուն ու աճող բանակ է հավաքում մի բլոգգեր, ով երբևէ չի տեսել գրային էլեկտրոնային տարածությունը, ավելին` անգամ համակարգիչ չունի, այն պարզ պատճառով, որ նա դատապարտված է ցմահ ազատազրկման: Նրան արգելվում է համակարգիչ ունենալ. այն դիտվում է որպես կապի միջոց: Մհեր Ենոքյան. այս անուն-ազգանունով փորձեք փնտրել համացանցում: Նյութերը շատ են` փախուստ ՔԿՀ-ներից երկու անգամ, պատմվածքներ, հոդվածներ, բլոգ, նամակներ, նկարներ ու լուսանկարներ:
«Երբ մարդու ներսում ասելիք կա, նա կգտնի դա անելու հազար ու մի ձև»,-ասում է բլոգեր Մհերն ու մտերմիկ երկխոսության բռնվում իր ընթերցողի հետ:
Բլոգի գաղափարը Ռադիո «Վան»-ինն է: Ռադիովանցիները, ծանոթանալով Մհեր Ենոքյանի հոդվածներին ու նամակներին, արձագանքեցին` նա անձամբ պետք է վարի իր բլոգը, պատմի իր մասին` առանց լրագրողական միջամտության: Ռադիոական Արման Սուլեյմանյանը պատմում է, որ այս` առաջին հայացքից աներևակայելի թվացող նախագիծը, փոքրիկ հետաշրջում մտցրեց տեղական բլոգոսֆերայում: Եվ ոչ միայն…սա հասարակական կարծիքի, դատապարտյալների շուրջ հասարակության ունեցած կարծրատիպերի փոփոխման դրական օրինակ է. վսահեցնում են նախագծի նախաձեռնողները:
«Թվում է` բլոգ և ցմահ դատապարտյալ հասկացություններն անհամատեղելի են: Փաստորեն Դուք ինձ դարձրեցիք բլոգգեր: Չգիտեմ` աշխարհի մեկ ուրիշ երկրում կա՞ նման նախադեպ, թե իմ դեպքը միակն է»,- տասնօրյա պարբերականությամբ զանգ կատարելու իր իրավունքից օգտվելով` Ռադիո Վանի ուղիղ եթերում ասաց Մհերը:
Նամակները կոչվում են “Письмо из зоны”, դրանք կարճ հոդվածներ են, պատմություններ, զանազան մտքեր, գաղափարներ, որոնք բլոգգերը կիսում է ընթերցողի հետ: Մհեր Ենոքյանի գրառումներին արձագանքում են ընթերցողներ, գրում մեկնաբանություններ, տալիս հարցեր, որոնց էլ պատասխանում է բլոգգերը, բնականաբար, փոքր-ինչ ուշացումով` ձեռագիր տարբերակով, ապա այդ ամենը մուտքագրվում է համակարգիչ ու տեղադրվում ռադիոընկերության կայքում:
Ի՞նչ է տեղի ունեցել 15 տարի առաջ
Մհեր Ենոքյանը ծնվել ու մեծացել է բժիշկների ընտանիքում, սովորել է Երևանի բժշկական ինստիտուտում: 20 տարեկանում` 1996 թ-ին դատապարտվել է մահապատժի` մեղադրվելով համակուրսեցու`սպանության մեջ /ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր/: ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման: Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում, տվել միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել սպանությունը` մինչ մյուս ընկերը փորձում էր սպանել նրան: Գործով մյուս մեղադրյալն, ի դեպ, արդեն ազատության մեջ է: Վերջինը դատապարտվել էր նույն հոդվածով, սակայն 15 տարի ազատազրկման: Հենց նրա վերջին ու փոփոխված ցուցմունքն էլ դատարանի կողմից համարվել էր արժանահավատ, ըստ որի սպանությունն ունեցել է կանխամտածված ու շահադիտական բնույթ: Քրեական գործը, ըստ մասնագետների, վկայում է այն մասին, որ քննությունը ժամանակին կատարվել է բացթողումներով ու կոպիտ սխալներով: Փաստաբանական տեղեկանքները լի են նմանօրինակ փաստերով: Մհեր Ենոքյանն ու իր ընտանիքը մինչ օրս պայքարում են գործի վերանայմանը հասնելու համար: Այս 15 տարիներին նրանք բազմաթիվ անգամներ են դիմել տարբեր պետական ատյաններ, ՀՀ բոլոր երեք նախագահներին, սակայն պատասխանները ստացվել են մեկ մարմնից` Դատախազությունից` անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ:
Մհեր Ենոքյանը խցակցի` նունպես ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի հետ /ով ևս մեկ մարդու սպանության մեղադրանքով է դատապարտվել մահապատժի 1995 թ-ին և նույնպես չի ընդունել իր մեղքը/, երկու անգամ դիմել է փախուստի ՔԿՀ-ներից 2004 և 2009 թթ.-ներին: Գումարային հաշվով 32 օր մնալով ազատության մեջ` նրանց կողմից չի կատարվել ոչ մի զանցանք, սակայն ցմահ ազատազրկման մեջ կլանվել է ևս 14.5 տարվա պատժաչափ` համապատասխանաբար 7 և 7.5 տարի: Ի դեպ, օրենքը նման դեպքում նախատեսում է 3 ամսից 8 տարի պատժաչափ: Դատարանում նրանք հայտարարեցին, թե փախուստները սոսկ ակցիաներ էին, որպեսզի պետական օղակներն իրենց ուշադրությունը բևեռեն գործերի վերաբացման վրա:
Դիպվածներ, որ բնութագրում են մարդուն
Ենոքյանը միակն է ցմահ դատապարտյալներից, ով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ նախաձեռնել է վիճարկել ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագիրը, որով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկման: Ինչպես վստահեցնում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, մոտ օրերս գործը կուղարկվի առաջին ատյանի դատարան:
Բացի դրանից, Մհեր Ենոքյանն իր <Ես մարդ չեմ սպանել> հոդվածում հանդես էր եկել օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ: Այն է` փոխել <Մարդուն օրգաններ և կամ հյուսվածքներ տրամադրելու> մասին ՀՀ օրենքի <դ> կետը, որով դատապարտյալն իրավունք չուներ կենդանի դոնոր հանդես գալու: Մի քանի ամիս առաջ ԱԺ-ում ընդունվեց հիշյալ օրենքի <դ> կետի փոփոխությունը; Այսօր արդեն դատապարտյալն իրավունք ունի մոտ ազգականի համար կենդանի դոնոր դառնալու:
Ի դեպ, Մհերի նամակներին ու հոդվածներին արձագանքել են մտավորականներ, արվեստագետներ, իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ: Նրանք համախմբվել ու ՀՀ նախագահին են դիմել մարդասիրական խնդրանքով` ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ ստեղծել նախադեպ. ներում շնորհել 15 և ավելի տարիներ իրենց պատիժը կրող, 1 անձի սպանության մեղադրանքով մահապատժի դատապարտվածներին, ի դեպ, որոնց թվում է նաև Մհեր Ենոքյանը:
Խումբ Ֆեյսբուք-ում
Մինչ այս ցմահ դատապարտյալների ներկայացման մեջ գերակշռողը ներկապնակի առավել մուգ տոներն էին: Մասնավորապես` Մհեր Ենոքյանն, օրինակ, «Կենտրոն» հեռուստաընկերությամբ Գլխավոր Դատախազության պատվերով եթեր հեռարձակվող «Հետաքննության» հաղորդման շրջանակներում մեկ տարի առաջ ներկայացվեց որպես դաժան մարդասպան: Ենոքյանն իր փաստաբանների հետ հերքման իրավունքի պահանջով դիմեց դատարան` սխալ տեղեկատվությունը հերքելու պահանջով: Տեղեկատվությունը հերքվեց:
Բլոգին զուգահեռ ստեղծվեց նաև ֆեյսբուքյան խումբ` ի պաշտպանություն Մհեր Ենոքյանի, որը նպատակ ուներ հենց այլընտրանքային տեղեկատվություն տրամադրելու հասարակությանը կոնկրետ Ենոքյանի գործի և, անշուշտ, Հայաստանում ցմահ դատապարտյալների խնդիրների վերաբերյալ:
Խմբի անդամներից պատմաբան, արվեստաբան Լուսինե Իգիթյանը նշում է, որ մինչ խմբի ձևավորումը բացարձակապես տեղեկություն չուներ` Հայաստանում կան ցմահ դատապարտյալներ, թե` ոչ: «Մհերի պատմությանը ծանոթացա իր բլոգից, կարդացի նամակներից մեկը, զգացվեցի ու հենց այդ նամակից իմացա, որ մեր երկրում կան ցմահ դատապարտյալներ»:
Կարե Վարթինը, ով խմբի ակտիվ անդամներից մեկն է, նշում է, որ նման խմբերը, նման ինֆորմացիայի տարածումը նպաստում է, որ հասարակությունը, մարդիկ փոխեն իրենց վերաբերմունքը, անտարբեր չանցնեն մյուսների խնդիրների կողքով: Ու եթե մարդիկ կամովին համախմբվում են մեկ ուրիշ մարդու ճակատագրի շուրջ, արդեն ձեռքբերում է:
Լրագրող-բլոգգեր Գայանե Նազարյանը գրում է, որ Մհերի մասին իմացել է 2009-ի վերջին՝ նրա 2-րդ փախուստից հետո: «Հետաքրքրությանս հիմք դարձան նախ Վահան Իշխանյանի բլոգներում տեղադրված նյութերը, ապա՝ «Ինքնագրում» Մհերի «Իրական պատմություն» պատմվածքը: Դրանից հետո արդեն ինքս էի շահագրգռված՝ ինֆորմացիա ունենալու: Ցմահների խնդիրը սկսեցին ինձ հուզել Մհերի գործին ծանոթանալուց հետո»: Նրա կարծիքով, խմբերն ու բլոգները բացի հասարակական կարծիք ձեւավորելուց մի շատ կարեւոր գործ էլ են անում՝ կարծիքների բախում են ստեղծում, ինչն ավելի լուրջ հիմք է տեսակետի ձեւավորման համար:
Խմբում կա մեկն, ով ներկայանում է ամենահայտնի գրական խուզարկուի`Շերլոք Հոլմսի անունով ու գրում. «Կարդացի Մհերի նամակները, լսեցի նրա զրույցը Եգոր Գլումովի հետ, նայեցի տեսանյութերը, իսկ հետո գտա ֆեյսբուքի խումբը և այժմ փորձում եմ իմ փոքրիկ ներդրումն ունենալ նրա ազատության հարցում, նպաստել, որ ինչ-որ ձևով փոխվեն ցմահականների պահման պայմանները. վերջապես մարդիկ են այնտեղ: Իսկ այն, թե ինչ է կատարվում մեր ՔԿՀ-ներում, գիտեմ միայն մամուլից ու Ինտերնետից: Սակայն դա էլ բավական է, որ հասկանալի դառնա` Սոլժենիցինի պատմած սովետական պատժիչ ռեպրեսիոն համակարգը դեռ գործում է: Իսկ ասվում է, թե փորձում ենք կառուցել մարդասիրական հասարակություն…ե՞րբ կարող ենք վերջապես գիտակցել, որ բանտում կարող է հայտնվել մեզանից յուրաքանչյուրը»:
Երազանքների շարքից
Մինչ այդ, Մհեր Ենոքյանը երազում է տպագրված տեսնել իր պատմվածքները` “Полёт в жизнь”, “Жажда жизни”, «21 օր գերեզմանոցից դուրս», նաև հոդվածները` «Ես մարդ չեմ սպանել», «4 պատից այն կողմ», «Ես զրուցում եմ, Քեզ հետ, ՄԱՐԴ», «Ես ողջ եմ, բայց վանդակի մեջ» և այլն: Իսկ գրքի ստեղծման նպատակը մեկն է` օգնել քաղցկեղով հիվանդ երեխաներին:
Զարուհի Մեջլումյան
Այսօր Արմեն Ջանվելյանին գրավով ազատ են արձակել: Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը, ընդունելով «Արզնի» տոհմաբուծական ֆերմայի սեփականատեր Մարատ Ջանվելյանի որդու պաշտպանի միջնորդությունը, որոշում է կայացրելԱրմեն Ջանվելյանի խափանման միջոցը փոխել և նախաքննության ընթացքում, 3 միլիոն դրամ գրավի դիմաց, կալանքը փոխարինել ստորագրությամբ չհեռանալու մասին որոշմամբ:
Ջանվելյանների հանդեպ բարեհաճ է եղել նաև վերահսկող դատախազը, որը հունիսի 3-ին հաստատել է 258 հոդվածի 4-րդ մասը, ավելի մեղմ`3-րդ մասով փոխարինելու մասին քննիչի որոշումը:
Ի դեպ, խուլիգանություն` 258 հոդվածի 4-րդ մասը զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայով կատարված հանցագործություն է, իսկ 3-րդ մասը` մի խումբ անձանց կողմից կատարված հանցագործություն, ինչի վրա, ի տարբերություն 4-րդ մասի, տարածվում է համաներումը:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Հատիս գյուղի բնակիչների և Ջանվելյանների միջև միջադեպ էր տեղի ունեցել: Նրանք վիճաբանել էին գյուղացիների հետ, եղել են կրակոցներ և ծեծկռտուք: Միջադեպից հետո ոստիկանության Աբովյանի բաժին բերման էին ենթարկել նաև գյուղացիներից 3 հոգու, սակայն ուշ երեկոյան ազատ են արձակել: Մայիսի 13-ի երեկոյան գործարար Մարատ Ջանվելյանի որդիներին ձերբակալել են, ապա որդիներից մեկին` Գեղամ Ջանվելյանին ու նրա վարորդ Արգիշտի Վարդանյանին ստորագրությամբ ազատ են արձակել: Հարուցվել է քրեական գործ, խուլիգանության` 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Մեր տեղեկություններով` ստորագրությամբ է բաց թողնվել նաև հայր Ջանվելյանը:
Սույն թվականի հունիսի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության երկրորդ բաժնի գլխավոր մասնագետ Վրեժ Դավթյանը:
Վերջինս Երևանի բնակչի կողմից իրականացվող շինարարակական աշխատանքների կապակցությամբ համապատասխան խախտումներ չարձանագրելու համար նրանից պահանջել և ստացել է 150.000 ՀՀ դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
Հունիսի 24-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 487 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 172 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» — ազատ է արձակվել 57-ը, կրճատում 4,
«Էրեբունի» — ազատ է արձակվել 111-ը, կրճատում 37,
«Վարդաշեն» — ազատ է արձակվել 31-ը, կրճատում 8,
«Դատապարտյալների հիվանդանոց» — ազատ է արձակվել 27-ը, կրճատում 7,
«Երևան Կենտրոն» — 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» — ազատ է արձակվել 47-ը, կրճատում 37,
«Վանաձոր» — ազատ է արձակվել 17-ը, կրճատում 12,
«Սևան» — ազատ է արձակվել 63-ը, կրճատում 20,
«Հրազդան» — ազատ է արձակվել 26-ը,
«Աբովյան» — ազատ է արձակվել 2-ը, կրճատում 14,
«Գորիս» -ազատ է արձակվել 13-ը, կրճատում 9,
«Կոշ» — ազատ է արձակվել 93-ը, կրճատում 24:
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` Ռ. Ափինյանի նախագահությամբ
Տիգրան Գրիշայի Արզաքանցյանի`ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության` «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերությանը «Իրավունք» թերթում սույն գործով դատարանի վճիռը լրիվ կամ մասնակի հրապարակելուն պարտավորեցնելու, «Իրավունք» թերթի 22.02.2011 թվականի 13 համարի երկրորդ էջի «Կլորիկ գումա՞ր է «կրվել»» խորագրով հոդվածի վերաբերյալ հայցվորի կողմից ներկայացված պատասխանը հրապարակելուն պարտավորեցնելու, «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ից 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամ որպես վիրավորանքի և զրպարտության հետևանքով իր պատվին և արժանապատվությանը պատճառած վնասի փոխհատուցման գումարի, ինչպես նաև «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ից 586.000 դրամ` փաստաբանական ծառայության վճարի, 68.000 դրամ` որպես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջների մասին հայցն ամբողջությամբ մերժել` անհիմն լինելու հիմքով:
Տիգրան Գրիշայի Արզաքանցյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 10.000 (տաս հազար) ՀՀ դրամ` որպես գործով չվճարված պետական տուրքի գումար:
Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ դատարանը մերժում է օլիգարխի հայցն ընդդեմ լրատվամիջոցի:
«Իրավունք» թերթի խմբագրություն
Ոստիկանի կողմից Արման Ենգիբարյանին 2 կրակոցով սպանելու փաստի վերաբերյալ հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«2011 թվականի հունիսի 14-ին Երեւանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանության աշխատակիցների կողմից, ըստ պաշտոնական վարկածի, իբր Արման Ենգիբարյանին` որպես հանցագործություն կատարած անձի վնասազերծման հետ կապված լրատվական միջոցներով տարածվող պաշտոնական տեսակետների, մասնավորապես` ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից տրվող մեկնաբանությունների վերաբերյալ հայտնում ենք`
1. Արման Ենգիբարյանին իբր վնասազերծման ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից արձակվել է ոչ թե մեկ, այլ երկու կրակոց,
2. նախաքննությամբ դեռեւս պարզված չէ` արդյոք Արման Ենգիբարյանը հունիսի 14-ին որեւէ բնակարան մուտք գործելու փորձ է կատարել, թե` ոչ,
3. պարզաբանված չէ, թե որն է եղել իրական պատճառը, որ Արման Ենգիբարյանը չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների պահանջին, եւ եղե՞լ է արդյոք ոստիկանության աշխատակիցների եւ Արման Ենգիբարյանի միջեւ վիճաբանություն, որոնց հետեւանքով Արման Ենգիբարյանը փորձել է խուսափել ոստիկանության աշխատակիցների հետ անմիջական շփումից` փախուստի դիմելու միջոցով,
4. Արման Ենգիբարյանի կողմից գազային ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակոցներն արդյոք իրական վտանգ են ներկայացրել իրեն հետապնդող ոստիկանների կյանքի համար:
Այս եւ նման այլ հարցեր, չունենալով պարզաբանում, որոնք պետք է ստացվեն միայն նախաքննության արդյունքում, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարում է. «Էս պահին ես ուղղակի հայտարարում եմ. բացառվում է, որ սխալ մարդու են սպանել, որովհետեւ բոլոր տուժողները ցուցմունք են տալիս, որովհետեւ դեպքի վայրերից ունենք եւ մատնահետքեր, եւ այլն, եւ այլն…»:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ hատուկ քննչական ծառայության կողմից մինչ օրս չի հարուցվել քրեական գործ Արման Ենգիբարյանի մահվան փաստի կապակցությամբ, այլ հարուցվել է քրեական գործ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 35-175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (նախապատրաստություն, ավազակային հարձակում), 316 հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 107 հոդվածով (հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ սպանությունը):
Հերթական անգամ, ինչպես Լեւոն Ղուլյանի եւ Վահան Խալաֆյանի սպանությունից հետո, ոստիկանապետը, խախտելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, նաեւ մինչ նախաքննության ավարտը, հայտնելով կարծիք, ապակողմնորոշում է հանրությանը եւ ուղղակիորեն փորձում է ազդել նախաքննության ընթացքի վրա` կանխորոշելով վերջինիս արդյունքները:
Ելնելով վերը շարադրվածից պահանջում ենք.
1. ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անհապաղ հրաժարականը
2. ՀՀ hատուկ քննչական ծառայությանն անհապաղ հարուցել քրեական գործ Արման Ենգիբարյանին կյանքից անօրինական զրկած ոստիկանների նկատմամբ»:
Մոտ երկու շաբաթ առաջ լուր էր տարածվել, թե կռիվ է տեղի ունեցել Շմայսի` ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի բարեկամների և Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդու և նրա թիկնապահների միջև, վնասվածքներ են եղել և այլն: Այսօր Ազգային ժողով էր եկել նաև Մովսիսյանը, ում, չգիտես ինչու, այսօր ով տեսնում ասում էր` «պարոն Առաքելյան»:
— Իմ անունն ա Առաքել, ես Մովսիսյան եմ,- ծիծաղելով ուղղում էր պատգամավորը: Ըստ երևույթին «Առաքելյանը» վարակիչ էր և այդ վարակը ինձ էլ կպավ:
— Պարո´ն Առաքելյան…
— Ըհը´, քո բախտն էլ չբերեց, ով անունս սխալ ա ասում, հարց չի տալիս: Ես Մովսիսյանն եմ:
— ի՞նչ կռվի պատմություն էր ձերոնց ու Ներսես Նազարյանի որդու միջև:
— Տո ես ու Նազարյան Ներսիկը լավ ընկերներ ենք, ի՞նչ կռիվ: Ես Իսպանիա էի, բացել նայում եմ` իմ նկարն ու Ներսիկինը ու իբր կռիվ ա էղել: Ասի` դե լավ ա, ես ու Ներսիկը իրար կողք ընգանք:
— Ասում եք, որ որևէ միջադեպ չի եղե՞լ:
— Մենք մեր կռիվն արել ենք, մենք հայերի հետ էլ կռիվ չունենք անելու:(Հավանաբար արցախյան պատերազմին `իրենց Մովսիսյանների մասնակցությունը, ի նկատի ուներ.- Լ.Կ. )
Հ.Գ. Ինչ էլ ասի Առաքել Մովսիսյանն իր ու Նազարյանի ընկերության ու նրա կողքը «ընգնելու» մասին, Շմայսի ու Նազարյան Արմենի «մարդկանց» միջև միջադեպ եղել է: Իսկ թե ինչու իրավապահները շրջանցեցին, ու դրա հետ կապված լուրերն էլ չշրջանառվեցին, կարծում ենք պարզ է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.