02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ բաժնի պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով երեխաների նկատմամբ բռնության դեպքերին տեղեկացրեց, որ ոստիկանությունը սկսել է լրջորեն զբաղվել այդ հարցով, թե ինչով է դա պայմանավորված, կամ ինչու էր մինչ այսօր վերաբերմունքը թերի լրջության, նա չմանրամասնեց:
Նելլի Դուրյանը նշեց,որ չնայած իրենց կառույցի ջանքերին բռնության դեպքերը չեն նվազում: Նա մխիթարական համարեց որ չեն էլ աճում: «Նախորդ 6 ամիսներին երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերը նվազել են 17-ով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- տեղեկացրեց նա:
Ըստ գնդապետի դրանք հաճախ պատահում են փողոցում, ընտանիքում, այլ հաստատություններում։ Իսկ, իրենք, եթե հայտնաբերվում են նման զոհեր,ապա համագործակցում են կանանց իրավունքի և երեխաների աջակցության կենտրոնների հետ:
Նրա համոզմամբ բռնության ենթարկվածները հաճախ ամաչում են այդ մասին բարձրաձայնել, և գուցե դրանով է պայմանավորված վիճակագրության ոչ լիարժեք պատկերը:
«Հայ օգնության ֆոնդի» երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը տեղեկացրեց, որ կենտրոնը Ոստիկանության նախկին ընդունիչ-բաշխիչ կայանն է, ուր ընդունվում են այն երեխաները, որ գտնվում են դժվարին իրավիճակում՝ բռնություններ, աղքատություն, ընկերների կամ տարիքով մարդկանց հետ խնդիրներ։ Սոցիալական պայմանների վատթարացմանը զուգահեռ աճում է կենտրոնի կոնտինգենը: Ըստ Անտոնյանի՝ մեծագույն խնդիր է կենցաղային պայմանների ոչ բավարար վիճակը։ «Մեզ մոտ երեխաների ծնողների 60%-ից ավելին ունեն կենցաղային անկանոն պայմաններ. մեծապես դա պայմանավորված է նաև սոցիալական անճարակությամբ: Մեր կենտրոն տարվա ընթացքում միջին հաշվով ընդունվում է 150 երեխա։ Եվ երեխաների ավելի քան կեսն ընտանեկան բռնությունների զոհ են»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշեց մերժել «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ներկայացրած վերաքննիչ բողոքը և առաջին ատյանի դատարանի վճիռը թողնել անփոփոխ՝ վերականգնել ազատված դասախոսներին իրենց նախկին աշխատանքներում (պաշտոններում), բռնագանձել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումարներ և վճարել չվճարված արձակուրդային գումարները վերջինը կազմում է. 4.200.000 դրամ:
«Դասախոսները խորին շնորհակալություն են հայտնում դատական կազմում ընդգրկված դատավորներին՝ Կ.Հակոբյանին, Տ.Սահակյանին, Տ.Նազարյանին»,- նշվում է փաստաբան Անահիտ Հակոբյանի տարածած հայտարարության մեջ:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` սնանկության ընթացքում «Բետարտշին» ՍՊ ընկերության տնօրենի կողմից անօրինական գործողությունների միջոցով այլ պարտապաններին խոշոր վնաս պատճառելով առանձին պարտատիրոջ գույքային պահանջն ապօրինի բավարարելու դեպքի առթիվ:
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից սնանկ ճանաչված «Բետարտշին» ՍՊ ընկերության տնօրեն Թ. Գևորգյանը, հանդիսանալով իրավաբանական անձի ղեկավար և տեղյակ լինելով ընկերության փաստացի անվճարունակության մասին, 2011թ. հունիսի 8-ին «Բետարտշին» ՍՊ ընկերությունից հօգուտ «Էջմիածին Ջրշին» ՍՊ ընկերության բռնագանձման ենթակա 36.650.366 դրամ գումարը վճարել է Կ. Ղռմաջյանին, որը ստանալու իրավունքը Կ. Ղռմաջյանին է փոխանցվել «Էջմիածին Ջրշին» ՍՊ ընկերության և Կ. Ղռմաջյանի միջև կնքված պահանջի իրավունքը զիջելու պայմանագրով: Այսինքն` Թ. Գևորգյանը ապօրինի կերպով բավարարել է Կ. Ղռմաջյանի պահանջները, իսկ մյուս պարտատերերին` ՀՀ ԿԱ ՊԵԿ Արմավիրի տարածքային հարկային տեսչությանը, ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտի գյուղապետարանին, «Դավ Ռաֆ Շին» և «Աստղիկ-5» ՍՊ ընկերություններին ու քաղաքացիներ Դ. Սարիբեկյանին և Ռ. Առաքելյանին պատճառել է խոշոր վնաս:
Փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ կետով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ նախաքննություն կատարելու:
Հուլիսի 15-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 533 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 283 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» — ազատ է արձակվել 65-ը, կրճատում 4,
«Էրեբունի» — ազատ է արձակվել 112-ը, կրճատում 60,
«Վարդաշեն» — ազատ է արձակվել 32-ը, կրճատում 15,
«Դատապարտյալների հիվանդանոց» — ազատ է արձակվել 30-ը, կրճատում 8,
«Երևան Կենտրոն» — 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» — ազատ է արձակվել 48-ը, կրճատում 40,
«Վանաձոր» — ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14,
«Սևան» — ազատ է արձակվել 70-ը, կրճատում 39,
«Հրազդան» — ազատ է արձակվել 31-ը, կրճատում 7,
«Աբովյան» — ազատ է արձակվել 7-ը, կրճատում 16,
«Գորիս» -ազատ է արձակվել 13-ը, կրճատում 9,
«Կոշ» — ազատ է արձակվել 107-ը, կրճատում 71:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանն ազատ արձակված դատապարտյալների և պատժաչապի կրճատումների քանակի վերաբերյալ:
Այսօր «ՍՊԱՅԿԱ» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը լրագրողներին ասաց, որ ընդամենը թյուրիմացություն է եղել Պետական եկամուտների կոմիտեի կողմից իր դեմ հարուցված գործը, որն արդեն կարգավորվել է. «Նման կարգի խնդիր գոյություն չունի և՛ ինձ հետ, և՛ ընկերության հետ»:
Չնայած դրան, Ղազարյանը հրաժարվեց գործի վերաբերյալ մանրամասներ հաղորդել` նշելով միայն, որ դա կապված էր արտահանման քանակների հետ. «Պետական ստրուկտուրաները ուսումնասիրեցին, և ամեն ինչը ընկավ իրա տեղը: Իրականությանը համապատասխանում էր ամեն ինչ»:
Ստացվում է` ՊԵԿ-ը, որը փաստաթղթեր կեղծելու կասկածանքով պաշտոնապես հաստատել էր քրգործի հարուցումը և տեղեկացրել, որ գործը գտնվում է ՊԵԿ քննչական վարույթում, թյուրմացաբա՞ր էր գործել:
Ի դեպ, Ղազարյանը չասաց` «թյուրիմացության» համար ՊԵԿ-ը ներողություն խնդրե՞լ է կազմակերպությունից:
«Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի ամենամյա «Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ հայաստանյան շոուբիզնեսից մի քանիսին բնակարաններ ու շքեղ ավտոմեքենաներ նվիրելու փաստը մեծ աղմուկ բարձրացրեց: Իսկապես առատաձեռն է Սամվել Կարապետյանը, թե ոչ, դժվար է ասել, սակայն փաստ է, որ նրա եղբոր մասին «Տաշիր» առևտրի կենտրոնում բոլորովին այլ կարծիքի են: «Տաշիրը», ինչպես հայտնի է, Կալուգայի Սամոյի եղբայր Կարեն Կարապետյանինն է` նախագահի աշխատակազմի ղեկավարինը, որն ամեն ամիս յուրաքանչյուր բուտիկից 200-250 հազար գումար է հավաքում ու շարունակում մարդկանց աշխատեցնել առանց օդորակիչների: Բայց դա նրան չի հուզում. «համբալները», որոնց համար ջանք չեն խնայում Կարապետյան եղբայրները, միևնույնն է` չեն գնահատում իրենց բարեգործությունը: Աշխատակիցների բողոքին ի պատասխան` դուռն են ցույց տալիս, այնպես որ` մարդիկ այլ ելք չունեն ու անտանելի շոգի պայմաններում անզոր ժպտում են հաճախորդների դժգոհությանն «ընդառաջ»: Հաճախորդներն էլ, քրտնքից թրջված հագուստը «վինտիլյատորների» քամու տակ մի կերպ վրաները քաշելով, մի քանի «քաղցր խոսք» են ասում «Տաշիրի» տերերին: «Մի՞թե սա թրաֆիքինգ չի,- հարցնում են նրանք,- նման անմարդկային պայմաններում աշխատելու համար պարտական ենք երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՞ն, երբ ցանկացած բուդկայի աշխատող էսօր կոնդիցիոներ ունի»:
Ուշագնացության բազմաթիվ դեպքեր գրանցվեցին նաև անցյալ տարի, անցյալ տարի էլ մենք անդրադարձանք այս խնդրին, սակայն, ինչպես տեսնում ենք, տարիներն անցնում են, բայց ոչինչ չի փոխվում, կամ գրեթե ոչինչ` բացի բնակարաններ ու ավտոմեքեներ նվիրելու օլիգարխիական կայֆերից: Թեև Հայրապետ Հայրապետյանից էլ քիչ բողոքներ չկան, սակայն «Հայաստան» առևտրի տունը կարծես թե այս առումով ավելի բարվոք վիճակում է, ավելի բարվոք հատվածներ կան անգամ Խաչատուր Սուքիասյանի «Ռոսիա» առևտրի տանը և անգամ Բանգլադեշի տոնավաճառում: Իսկ այս առումով դարձյալ առաջին հորիզոնականում անկասելի Բուռնաշն է` պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, որ ընդամենը բավարարվում է մարդկանց ասֆալտի մի քանի քառակուսի մետր տրամադրելով ու դրա դիմաց ամսական հսկայական գումարներ հավաքելով. Այստեղ պայմանների մասին խոսելը, այն էլ` օդորակիչի կարգի, հավասարազոր է մարդկանց ձեռ առնելուն: Հետո էլ` թրաֆիքինգի ենթարկողներ ենք փնտրում:
Ու Հայաստանն էլ իբր պայքարում է, որ իր քաղաքացիներին չտանեն օտար երկրներ և այնտեղ թրաֆիքինգի չենթարկեն…
Հուլիսի 14-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների ծառայողների կողմից իրականացված միջոցառումների շնորհիվ` մի քաղաքացուց 500 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին փաստով բռնվել և բերման է ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր Ստեփան Սիմոնյանը:
Կաշառքի առարկան` 500 ԱՄՆ դոլարը, հայտնաբերվել և արձանագրվել է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն` հետագա ընթացքը լուծելու համար:
ՀՀ Արդարադատության նախարարության տարածած մամլո հաղորդագրությունում մանրամասներ են ներկայացվում թիվ 01/04-3130/08 կատարողական վարույթի վերաբերյալ (պահանջատեր` Տիգրան Սարգսյան, ՀՀ Կենտրոնական բանկ, պարտապան` Հրանտ Բագրատյան):
2008 թվականի նոյեմբերի 12-ին Երևանի քաղաքացիական դատարանի կողմից. տրված թիվ ԵՔԴ/0258/02 կատարողական թերթի համաձայն` պետք էր Հրանտ Բագրատյանին պարտավորեցնել տասնօրյա ժամկետում «Առավոտ» օրաթերթում ստորագրելու և հրապարակելու հետևյալ տեքստը.
«Ես` Հրանտ Բագրատյանս, ՀՀ կենտրոնական բանկից, ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանից և ընթերցողներից ներողություն եմ խնդրում «Առավոտ» օրաթերթի 02.02.2008թ. համարում տված իմ հարցազրույցում բերված իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար: Մասնավորապես, ընդունում եմ, որ «Ագրոբանկը» ԿԲ-ի կողմից անվճարունակ չի ճանաչվել, այն ինքնալուծարվել է, իսկ «Հայխնայբանկի» սեփականաշնորհումը ԿԲ-ի կողմից չի կազմակերպվել, և Ազգային ժողովը նման հանձնարարություն ԿԲ-ին չի տվել»:
Համաձայն վերոհիշյալ կատարողական թերթի` նաև պետք էր Հրանտ Բագրատյանից հօգուտ հայցվոր Տիգրան Սարգսյանի բռնագանձել 2.000 դրամ, իսկ հօգուտ ՀՀ կենտրոնական բանկի` 600.000 դրամ` որպես հայցապահանջի բավարարված մասին համապատասխան տուրքի և դատական ծախսի գումարներ:
04.12.2008թ. հարուցված թիվ 01/04-3130/08 կատարողական վարույթով ձեռնարկված կատարողական գործողությունների ընթացքում պարտապան Հրանտ Բագրատյանից հօգուտ ՀՀ Կենտրոնական բանկի և Տիգրան Սարգսյանի բռնագանձվել է 602.000 դրամ, իսկ որպես կատորաղական ծախս` 30.100 դրամ:
Կատարողական վարույթի ընթացքում կատարողական թերթի ոչ գույքային բնույթի պահանջի կատարմանն ուղղված` հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար պարտապան Հրանտ Բագրատյանը ԴԱՀԿ ծառայության կողմից օրենքով սահմանված կարգով երկու անգամ ենթարկվել է վարչական տուգանքի` համապատասխանաբար 200.000 և 400.000 դրամի չափով, որոնք պարտապանից բռնագանձվել են ՀՀ վարչական դատարանի վճիռների հիման վրա: Հետագայում ևս, հարկադիր կատարողի երրորդ համանման որոշումը չկատարելու համար դարձյալ նշանակվել է վարչական տուգանք 400.000 դրամի չափով, որը, սակայն, չի բռնագանձվել, քանի որ պարտապանը դատական կարգով վիճարկել է հարկադիր կատարողի որոշումը, այդ գործով առկա չէ օրինական ուժի մեջ մտած վճիռ, քննությունը շարունակվում է:
Իսկ 11.07.2011թ. պահանջատերն իր դիմումով, օրենքով սահմանված կարգով, խնդրել է վերադարձնել կատարողական թերթը: Այդ հիմքով 13.07.2011թ. թիվ ԵՔԴ/0258/02 կատարողական թերթը վերադարձվել է պահանջատիրոջը, և որոշում է կայացվել թիվ 01/04-3130/08 կատարողական վարույթն ավարտելու մասին:
Մոսկվայում ձերբակալվել է վրացի օրենքով գող «քութայիսյան» կլանի դեմքերից մեկը` Ռամազա Ձնելաձեն։ РИА Новости-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ-ի գլխավոր վարչության մամլո ծառայությունը։
«Ռամազ» մականվամբ օրենքով գողի դեմ հարուցվել է քրեական գործ՝ միանգամից երկու հոդվածներով. փաստաթղթերի կեղծման և թմրանյութեր ապօրինի պահելու ու փոխադրելու համար։ Վրացի կրիմինալ հեղինակության մոտ հայտնաբերվել է հերոին, իսկ ձերբակալվելիս, երբ առգրավել են նրա անձնագիրը, պարզվել է, որ օրինախախտը ներկայացված է եղել որպես Ադրբեջանի քաղաքացի Ահմեդով Ռուսլան Ահմեդօղլի։
Իրավապահ մարմինների տվյալներով Ձնելաձեն Մոսկվայում վերահսկել է բնակարանների թալանով զբաղվող հանցավոր խմբավորումները և մեծ կշիռ ունի հանցգործ աշխարհում: Ըստ նախնական տեղեկության «Ռամազին» սպառնում է երկարատև ազատազրկում։
Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հաստատել է երեկվա հաղորդագրությունը, ըստ որի` ֆինանսների նախարարությունը սոցիալական ապահովության պետական ծառայության մարզային ստորաբաժանումներում իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերել է քրեաիրավական բնույթի խախտումներ:
Գրիգորյանն ասել է, որ սկզբնական ստուգումը սկսվել և ավարտվել էր Երևանում, որից հետո գործերն ուղարկվել էին դատախազություն: Այնուհետև ստուգումները շարունակվել են մարզերում, որոնց վերաբերյալ հաշվետվությունը նույնպես ուղարկվել է դատախազություն:
Իսկ ամենահետաքրքիրը նախարարի պատասխանն է հարցին, թե` իր ղեկավարած նախարարությունը փաստորեն արտոնյալներից է, իրենք տարատեսակ չարաշահումների պղտոր ջրից միշտ էլ չոր են դուրս գալիս կամ այլ կերպ ասած` անպատիժ մնում. որբերի բնակարանների գումարները յուրացրած չինովնիկները մնացին անպատիժ, Վ. Խաչիկյանի դեմ քրեական գործ չի հարուցվել… Նախարարի պատասխանը սա է. «Քրեական գործը հարուցված է դեպքի առթիվ, ոչ թե` անձերի դեմ: Դա դատախազության իրավասության հարց է, ես չեմ հետաքրքրվում»:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.