13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Հուլիսի 22-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 547 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 309 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» — ազատ է արձակվել 65-ը, կրճատում 4,
«Էրեբունի» — ազատ է արձակվել 116-ը, կրճատում 67,
«Վարդաշեն» — ազատ է արձակվել 34-ը, կրճատում 22,
«Դատապարտյալների հիվանդանոց» — ազատ է արձակվել 30-ը, կրճատում 10,
«Երևան Կենտրոն» — 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» — ազատ է արձակվել 48-ը, կրճատում 40,
«Վանաձոր» — ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14,
«Սևան» — ազատ է արձակվել 71-ը, կրճատում 44,
«Հրազդան» — ազատ է արձակվել 32-ը, կրճատում 7,
«Աբովյան» — ազատ է արձակվել 7-ը, կրճատում 16,
«Գորիս» -ազատ է արձակվել 16-ը, կրճատում 9,
«Կոշ» — ազատ է արձակվել 110-ը, կրճատում 76:
Այսօր ՀՀ ոստիկանության ԿՀ 4-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը ասուլիս էր հրավիրել: Թեման արդիական է և տարողունակ: Առաջինը, ինչի մասին շտապեց տեղեկացնել Պետրոսյանը, վերաբերում է Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությանը, որը ուժի մեջ է մտել ապրիլի 9-ից, ըստ դրա` պատժելի է դարձել նաև թրաֆիքինգի զոհի ծառայություններից օգտվելը, որը չի վերաբերում այն դեպքերին, երբ ծառայություններից օգտվողը զոհի մասին հայտնում է իրավապահ մարմիններին:
Անդրադառնալով ԱՄՆ ամենամյա զեկույցին, փոխգնդապետն ասաց. «Կա թերահավատություն ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետության նկատմամբ: Եթե մենք գնահատեինք մեր աշխատանքը, հնարավոր է՝ ավելի շատ թերացումներ նկատեինք, քանի որ այս բնագավառում անելիքները դեռ շատ են, սակայն ես համամիտ չեմ ԱՄՆ պետդեպի՝ մարդկանց թրաֆիքինգի մասին ամենամյա զեկույցում մի քանի դրույթների հետ»:
Զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում նշվել էր, որ, հիմնվելով կառավարության աշխատանքի ուսումնասիրությունների և մամուլի հրապարակումների վրա, Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն ստանդարտներին, ինչի հետևանքով հայտնվել է երկրորդ խմբում։
Տ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանն արդեն երրորդ տարին է, ինչ` երկրորդ խմբում է, ՌԴ-ն երրորդ խմբում է, իսկ առաջին խմբում են Վրաստանը և Լիտվան:
Թրաֆիքինգ ասվածը մեզանում հնչում է կարծես վերացական, սակայն մեր երկրում շատ ավելի շոշափելի է. եթե սեռական շահագործման դեպքերը նախորդ տարիների համեմատ նվազել են, ապա շատ ավելի տեսանելի է աշխատանքային թրաֆիքինգը, եթե իհարկե իրերն իրենց անուններով կոչենք: Քիչ չեն նաև երեխաների շահագործման դեպքերը` թե՛ սեռական, թե՛ աշխատանքային առումով:
Այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրական տվյալների առնչությամբ Տ. Պետրոսյանը նշեց, որ ավելի քիչ են թրաֆիքինգի ավանդական դեպքերը, երբ կանայք տեղափոխվում էին Թուրքիա և շահագործվում, սակայն վարույթում կան հինգ քննվող գործեր:
Զոհեր կան նաև ապաստարանում, որի կառուցման համար պետբյուջեից 14 միլիոն հատկացվեց: Նրանց տվյալները գաղտնի են պահվում, և այսօր որևէ տեղեկություն չկա, թե ոլորտում ինչ վիճակ է. փոխգնդապետ Պետրոսյանի տվյալներն էլ շատ ժլատ են` պատկերացում կազմելու համար:
Դեպքերը շատ ու ակնհայտ են, սակայն, չգիտես ինչու, իրավապահները շրջանցում են դրանք: Պետրոսյանն անդրադարձավ նաև այն լուրերին, թե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից այգում երեխաներ են շահագործվում՝ նշելով, որ իրավապահ մարմինները կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել:
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընհանուր իրավասության դատարանի դատավոր Լևիկ Պողոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ, Հատուկ քննչական ծառայությունում 2011թ. հուլիսի 21-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 314 հոդվածով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:
ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Գոլդ Վին» ՍՊ ընկերության հիմնադրի կողմից կանխամտածված սնանկության դեպքի առթիվ:
Գլխավոր դատախազության պաշտոնական կայքը հաղորդում է. Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գոլդ Վին» ՍՊ ընկերության հիմնադիրը` պետության հանդեպ 7.909.000 դրամ գումարի հարկային պարտավորությունը չկատարելու սեփական շահերից ելնելով, 2010թ. դեկտեմբեր ամսին ընկերության ունեցած 2.472.000 դրամ գումարը և 54.618.000 դրամ արժողության հիմնական ու շրջանառու միջոցները օգտագործել է անձնական կարիքների համար` կանխամտածված ստեղծելով անվճարունակության հատկանիշներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է մի քանի միլիոն դրամի խոշոր վնաս:
Փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու:
Հուլիսի 11-ին Սևան քաղաքում սեփական տան դիմաց գնդակահարված տեղի բնակիչ Մերուժան Մովսիսյանի գործի վերաբերյալ Սևանի ոստիկանապետ Սամվել Գալստյանը երեկ «Հայկական ժամանակին» ասել է, թե հանցագործությունը դեռևս բացահայտված չէ, գործի նախաքննությունը շարունակվում է, և տեղի ունեցածի վերաբերյալ վարկածները շատ են: Իրականում լուրերը, թե`Սևանում վարձու մարդասպան է գործել, ու Մերուժան Մովսիսյանին սպանողը հենց նա է եղել, հնարավոր է` հաստատվեն, քանի որ, ըստ շշուկների, վերջերս Հայաստան են եկել մտահոգիչ թվով քիլերներ:
Այս մտահոգությանը ոստիկանապետի պատասխանը սպասելի էր. «Եթե մենք չունենք հիմնավոր ապացույցներ, ոչ մի բան ասել չենք կարող: Ապացույցներ չկան, ինչ-որ մեկի վրա ինչ-որ փաստ չկա: Հանցագործությունը դեռևս բացված չէ»: Սևանի ոստիկանապետն ասել է նաև, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ հրազենից է արձակվել գնդակը:
Ի դեպ, լրատվամիջոցի հարցին, թե երբ էր վերջին անգամ Սևանում սպանություն տեղի ունեցել, Սևանի ոստիկանապետը պատասխանել է. «2008 թվականին. երբ տղա և աղջիկ էին սպանել… բայց այս դեպքի պես դաժան չէր: Այս դեպքում ընտանիքի անդամների մոտ, իր տան դեմն են խփել»: Ոստիկանապետը նաև հավելել է, որ 2008 թվականի դեպքն էլ չի բացահայտվել:
Ուշագրավ է, որ ոստիկանապետի հիշեցրած Սևանի անտառում երիտասարդ աղջկա ու տղայի սպանության դեպքը տեղացիները կապում են հենց Մովսիսյանի սպանության հետ: Ըստ նրանց վարկածի, այդ սպանությունը ուղղակիորեն առնչցում է 2008-ի սպանություններին, ավելին` դրա պատասխանն է:
Իսկ ոստիկանապետին զարմացրած հանցանքի դաժանությունը նորություն չէ. տարիներ առաջ` դարձյալ իր տան շեմին ինքնաձիգից սպանության փորձ կատարեցին մեկ այլ սևանցու նկատմամբ, որը միայն հրաշքով փրկվեց մահից, սակայն այն ժամանակ թեպետ հայտնի էին և՛ հրազենը, և՛ այլ մանրամասներ, բայց մեր իրավապահները դարձյալ չբացահայտեցին գործը:
Այսքանից հետո զարմացողներ կան, թե որտեղից Հայաստան «ներմուծվեց» վենդետան (ինքնադատաստան):
Հայաստանի քաղաքացուն սպանելու համար Տուլայի դատարաններից մեկը 53-ամյա Լև Խրուլյովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման։ Ըստ Տուլայի շրջանի դատախազության հաղորդագրության`Խրուլյովը նաև պետք է զոհի ընտանիքին վճարի 50 հազար ռուբլի փոխհատուցում։
Հիշեցնենք, որ Լև Խրուլյովը Հայաստանի քաղաքացուն սպանել է մարտի 8-ին` Կոսայա Գորա ավանի բազմաբնակարան շենքերից մեկում, ինքնաշեն ինքնաձիգից: Արտագնա աշխատանքի մեկնած հայը հարևան բնակարանում վերանորոգմամբ է զբաղված եղել, և գայլիկոնի աղմուկը պատճառ է դարձել, որ հարևաններից մեկը սպանի նրան:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով քննարկման առարկա դարձնել Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը` նկատի ունենալով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հիմնավորված փաստական հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը:
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, տեղեկանալով իր ազգականներ՝ եղբայրներ Արամ եւ Արթուր Մարտիրոսյանների, ինչպես նաև Հրաչյա Պետրոսյանի կողմից Գավառ քաղաքի Ազատության փողոցում գտնվող «Պարտեզ» խանութի մոտակայքում նույն քաղաքի բնակիչներ Հակոբ եւ Հովսեփ Հովհաննիսյանների ու Սպարտակ Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մասին, փորձել է օժանդակել նրանց փախուստին եւ իրավապահներից թաքցնելու նպատակով՝ դեպքից անմիջապես հետո նախապես չխոստացված էական օգնություն ցուցաբերել վերջիններիս:
Նախաքննական մարմնի գնահատմամբ` Գուրգեն Մարտիրոսյանը կատարել է առանձնապես ծանր հանցագործության պարտակում՝ հանցանք կատարած անձանց, ինչպես նաև հանցագործության կատարման գործիքների՝ նախապես չխոստացված պարտակում եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով:
Նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի 2011թ. մայիսի 26-ի որոշման 6-րդ կետը նախատեսում է կարճել նախաքննության մարմինների վարույթում գտնվող այն քրեական գործերը, որոնցով անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում, այն որ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ազատազրկման ժամկետը չի գերազանցում երեք տարին եւ մեղադրյալ Գուրգեն Մարտիրոսյանը խնդրել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել համաներման ակտի ընդունման կապակցությամբ, 2010թ. հուլիսի 8-ին վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման ակտի ընդունման կապակցությամբ:
Վարչապետին հայտնելով քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի կատարած արարքի մասին՝ ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը: Ինչ վերաբերում է Արամ եւ Արթուր Մարտիրոսյաններին, Հրաչյա Պետրոսյանին, ապա նրանք հայտնաբերվել են եւ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա նրանց մեղադրանք է առաջադրվել :
Նրանց մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ եւ ուղարկվել դատարան՝ ըստ էության քննելու համար:
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին իրավասության դատարանում տեղի ունեցած դատավարություններից փորձեցինք հետևել մի քանիսին, որոնցից 2-ը հետաձգվեցին:
Ինչևէ, առաջին դատական նիստը (ամբաստանյալ Գագիկ Գաբրիելի Մաթևոսյան), հետաձգվեց դատապաշտպաններից մեկի բացակայության պատճառով: Ըստ մեղադրանքի` Մաթևոսյանը ստեղծել է առանձին քաղաքացիների, պաշտոնատար անձանց և կազմակերպությունների վրա հարձակվելու, ինչպես նաև շահադիտական դրդումներով նրանց սպանելու և այլ հանցագործություններ կատարելու նպատակով կազմակերպված կայուն զինված հանցավոր խումբ` բանդա, դրա կազմում ընդգրկելով Վազգեն Կարապետյանին, Արտակ Ղուկասյանին, Արայիկ Ոսկանյանին, Գրիգոր Գրիգորյանին, հանդիսանալով բանդայի պարագլուխ և գործելով հանցավոր խմբավորման կազմում` ղեկավարել է բանդան և դրա հանցավոր գործունեությունը, զինել է անձամբ իր կողմից ապօրինի ձեռք բերած և բանդայի թաքստոցներում ապօրինի պահվող տարատեսակ հրազենով, ռազմամթերքով, հանցագործությւոնների իրականացման համար անհրաժեշտ այլ նյութերով ու պարագաներով: Սա պաշտոնական հաղորդագրությունն է: Այս հետաքրքիր դատավարությունը դատավոր Գագիկ Ավետիսյանը հետաձգեց մինչև սույն թվականի օգոստոսի 10-ը:
Երկրորդ նիստը, ևս հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Արմեն Ռուբիկի Առաքելյանը հրաժարվեց առանց դատապաշտպանի շարունակել դատը: Ընդունելով նրա խնդրանքը, դատավոր Արմեն Բեկթաշյանը դատավարությունը հետաձգեց:
Առաքելյանն էլ մեղադրվում է այն բանի համար, որ որևէ առնչություն չունենալով ՀՀ ԱԱԾ-ի հետ, ներկայացել է տեղի աշխատակից և, մեծ գումարներ կորզելով, խոստացել է մարդկանց աշխատանքի ընդունել ՀՀ ԱԱԾ-ում:
Արմեն Առաքելյանից տուժողների թիվը 7-ն է, դատին ներկայացել էին 4-ը: Մեղադրյալը նախկինում ևս մեկ անգամ դատապարտվել է` 2004 թ.` 8 ամիս ժամկետով: Արմեն Առաքելյանը ֆինանսական խնդիրների պատճառով չէր կարողացել դատապաշտպան վարձել և դատավորին խնդրեց, որ հանրային պաշտպան տրամադրեն իրեն:
Նիստին ներկա տուժողներից մեկի և դատավորի միջև տեղի ունեցավ միջադեպ, որը բավական բնորոշ է մեր դատարաններին, քանի որ դատավորներն իրենց կիսաստված են զգում և կարող են անպատիժ վիրավորել քաղաքացուն: Տուժողը, հավանաբար նեղվելով նիստի հետաձգումից, ասաց. «Ինչի համար եք ինձ հիվանդանոցից հանել բերել, ինձ պետք չի էդ փողը …», ու մի քանի վիրավորական խոսքեր ուղղեց մեղադրյալին: Դատավորը միջամտեց, և տուժածի ու նրա միջև լեզվակռիվ սկսվեց: Դատավորը վիրավորեց քաղաքացուն, ասելով` քո տեղը հոգեբուժարանն է:
Այս դատն էլ հետաձգվեց մինչև օգոստոսի 8-ը:
Ի դեպ, այսօրվա դատական նիստերից մեկում ամբաստանյալ Արման Ռոբերտի Գալուստյանը մեղադրվում էր դանակի գործադրմամբ կատարած խուլիգանության` 258 հոդվածի 4-րդ մասով, մինչդեռ «Դատալեքս» կայքում երեկ հոդվածը սխալ էր նշված`258-ի 3-րդ մաս, 1-ին կետ: Այսօր ուղղել էին սխալը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, այսօր` հուլիսի 20-ին ՀՀ Գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ ՀՀ Գլխավոր դատախազության և Հայաստանում գործող ՇՊԱԿ-ների ցանցի միջև համագործակցության համաձայնագրի կնքման պաշտոնական արարողությունը:
Գնահատելով իրավապահ մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մասնավորապես՝ Հայաստանում գործարկվող Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների (այսուհետ՝ ՇՊԱԿ) ցանցի կողմից համատեղ գործունեությունը ՀՀ-ում կոռուպցիայի հաղթահարման գործում, ինչպես նաև ձգտելով հնարավորին չափ նպաստել քաղաքացիների շահերի և իրավունքների ոտնահարման կանխարգելմանն ու որոշումների կայացմանը նրանց անմիջական մասնակցության ապահովմանը, սույն թվականի հուլիսի 20-ին ՀՀ Գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ ՇՊԱԿ-ների ցանցի և ՀՀ Գլխավոր դատախազության միջև կնքվող համագործակցության համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:
ՀՀ Գլխավոր դատախազության կողմից հանդես էր գալիս ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը, իսկ Հայաստանում գործող ՇՊԱԿ-ների ցանցի անունից՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Նախքան հուշագրի ստորագրումը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը, ով իր խոսքում առանձնահատուկ շեշտադրեց Դատախազության կողմից կոռուպցիայի դեմ պայքարին տրվող կարևորությունն ու նշանակությունը, որտեղ իրենց ակտիվ դերակատարումն ունեն նաև ՇՊԱԿ-ները:
Վերջիններս հանդիսանում են կամրջող օղակ իրավապահ մարմինների և հասարակության միջև, որի շնորհիվ հասարակության կողմից զգացվում է ակտիվություն իրենց սեփական իրավունքների պաշտպանության գործում: ՀԵԻԱ նախագահ Կ. Զադոյանը իր ելույթում անդրադարձավ այն կարևոր հանգամանքին, որ ՀՀ Գլխավոր Դատախազության և ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների միջև ՇՊԱԿ-ների համագործակցությունն ունի արդեն շուրջ 2 տարվա պատմություն, իսկ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո գործնական կապերն առավել կսերտանան: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ Գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա. Աշրաֆյանը, Արմավիրի ՇՊԱԿ-ի համակարգող Նաիրա Առաքելյանը և Գեղարքունիքի ՇՊԱԿ-ի համակարգող Արփինե Բաղդոյանը:
Նշենք, որ ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի շրջանակներում Հայաստանում գործում են 11 ՇՊԱԿ-ներ, որոնցից 9-ը (Երևանի, Վանաձորի, Կապանի, Հրազդանի և Աշտարակի ՇՊԱԿ-ներ (Արագածոտնի մարզի հենակետային ընդունարաններ՝ Ապարան և Թալին քաղաքներում), Արարատի, Գյումրու, Իջևանի, Եղեգնաձորի ՇՊԱԸ-ներ)՝ գործարկվում են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից, իսկ 1-ական ՇՊԱԿ-ներ՝ Արմավիրի Զարգացման Կենտրոնի (Արմավիրի ՇՊԱԿ) և Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի (Գեղարքունիքի ՇՊԱԿ) կողմից:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ բաժնի պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով երեխաների նկատմամբ բռնության դեպքերին տեղեկացրեց, որ ոստիկանությունը սկսել է լրջորեն զբաղվել այդ հարցով, թե ինչով է դա պայմանավորված, կամ ինչու էր մինչ այսօր վերաբերմունքը թերի լրջության, նա չմանրամասնեց:
Նելլի Դուրյանը նշեց,որ չնայած իրենց կառույցի ջանքերին բռնության դեպքերը չեն նվազում: Նա մխիթարական համարեց որ չեն էլ աճում: «Նախորդ 6 ամիսներին երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերը նվազել են 17-ով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- տեղեկացրեց նա:
Ըստ գնդապետի դրանք հաճախ պատահում են փողոցում, ընտանիքում, այլ հաստատություններում։ Իսկ, իրենք, եթե հայտնաբերվում են նման զոհեր,ապա համագործակցում են կանանց իրավունքի և երեխաների աջակցության կենտրոնների հետ:
Նրա համոզմամբ բռնության ենթարկվածները հաճախ ամաչում են այդ մասին բարձրաձայնել, և գուցե դրանով է պայմանավորված վիճակագրության ոչ լիարժեք պատկերը:
«Հայ օգնության ֆոնդի» երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը տեղեկացրեց, որ կենտրոնը Ոստիկանության նախկին ընդունիչ-բաշխիչ կայանն է, ուր ընդունվում են այն երեխաները, որ գտնվում են դժվարին իրավիճակում՝ բռնություններ, աղքատություն, ընկերների կամ տարիքով մարդկանց հետ խնդիրներ։ Սոցիալական պայմանների վատթարացմանը զուգահեռ աճում է կենտրոնի կոնտինգենը: Ըստ Անտոնյանի՝ մեծագույն խնդիր է կենցաղային պայմանների ոչ բավարար վիճակը։ «Մեզ մոտ երեխաների ծնողների 60%-ից ավելին ունեն կենցաղային անկանոն պայմաններ. մեծապես դա պայմանավորված է նաև սոցիալական անճարակությամբ: Մեր կենտրոն տարվա ընթացքում միջին հաշվով ընդունվում է 150 երեխա։ Եվ երեխաների ավելի քան կեսն ընտանեկան բռնությունների զոհ են»:
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.