29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ըստ Glendale News-Press‑ի, Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է տեղի բնակիչ 25-ամյա մի հայուհու` նախկին ընկերոջը վրաերթի ենթարկելու համար:
Նախնական տվյալներով, վրաերթի պատճառ է դարձել նախկին ընկերոջ կողմից աղջկա մոր հասցեին հնչեցրած վիրավորանքները:
Ըստ ականատեսների` Թանգիկ Խոդավերդյանը վրաերթը կատարել է ավտոկայանում: Տղային տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հայաստանի հայտարարված համաներմամբ, հուլիսի 9-ի դրությամբ ազատ է արձակվել 520 դատապարտյալ:
Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաեւ պատժաչափի կրճատման գործընթացը:
Հուլիսի 9-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 520 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 247 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված եւ պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» — ազատ է արձակվել 64-ը, կրճատում 4,
«Էրեբունի» — ազատ է արձակվել 112-ը, կրճատում 50,
«Վարդաշեն» — ազատ է արձակվել 32-ը, կրճատում 15,
«Դատապարտյալների հիվանդանոց» — ազատ է արձակվել 27-ը, կրճատում 7,
«Երեւան Կենտրոն» — 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» — ազատ է արձակվել 48-ը, կրճատում 40,
«Վանաձոր» — ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14,
«Սեւան» — ազատ է արձակվել 70-ը, կրճատում 39,
«Հրազդան» — ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1,
«Աբովյան» — ազատ է արձակվել 6-ը, կրճատում 16,
«Գորիս» -ազատ է արձակվել 13-ը, կրճատում 9,
«Կոշ» — ազատ է արձակվել 99-ը, կրճատում 52:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաեւ պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:
Երևանի կոնյակի գործարանը հրաժարվում է պայմանագրեր կնքել Արմավիրի մարզի մանր ու միջին խաղողագործների հետ: Այս մասին մեզ հայտնի դարձավ Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի մի խումբ գյուղացիներից: Նրանք վստահեցնում են, որ արդեն 12 տարի է ֆրանսիացիները խաղողի մթերման պայմանագրեր էին կնքում իրենց հետ: Բայց այս անգամ նրանք համաձայնվել են բերքն ընդունել գյուղի ընդամենը 4 ամենախոշոր հողատերերից: Մյուսները չգիտեն, թե ինչպես են իրացնելու իրենց խաղողը: Նրանք պատմում են, որ հիմնականում 4‑5 տոննա խաղող են ստանալու այս տարի, իսկ այս քանակությունը ֆրանսիացիները քիչ են համարում և չեն ուզում գնել: Կոնյակի գործարանի հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատուն, պատճառաբանելով, որ արձակուրդում է, խուսափեց մեր հարցերից: Իսկ խաղողագործներին գործարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն վերցնի նրանց բերքը, քանի որ գյուղի բնակիչների մեծ մասը չի օգտագործել իրենց բաժանած դեղանյութը, հետևապես իրենք վստահ են, որ նրանք «անբարեխիղճ» խաղողագործներ են և խաղող անորակ է ստացվելու: Գյուղացիները սակայն վստահեցնում են, որ սա իրականությանը չի համապատասխանում, և «Երևանի կոնյակի գործարանը» պարզապես «գին գցելու» առիթ է փնտրում, որպեսզի հետագայում կոպեկներով գնի քրտինքով աճեցված բերքը: Նրանք մտավախություն ունեն, որ այսպիսով գյուղի մեծահարուստները համագործակցելով ֆրանսիացիների հետ, որոշել են սնանկացնել մանր միջին հողատերերին և դրդում են նրանց վաճառելու խաղողի այգիները: Ստեղծված իրավիճակից մեկ ելք կա, թերևս, այն է` միավորվել և խաղողագործական կոոպերատիվներ ստեղծել, ինչպես անում են, օրինակ, եվրոպացի ֆերմերները: Բայց հայերի մտածողությանն անհարիր է միավորման գաղափարը: Ավելի հեշտ է գնալ մարզպետի մոտ ընդունելության:
Երեկ Գրիբոյեդովի մի խումբ խաղողագործներ իրենց բողքոքը ներկայացրել էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Մարզպետը հորդորել է գյուղացիներին «մինչև բերքի սեզոնը սպասել» և խոստացել է, որ «մի բան կանի»: Սակայն այս հանդիպումն առանձնապես չի հուսադդրել գյուղացիներին: Բանն այն է, որ Արմավիրում խաղողի մթերմամբ զբաղվող մի քանի ձեռնարկություններ արդեն տեղեկացրել են խաղողագործներին, որ ստիպված են կրճատել որոշ սորտերի մթերումը: Հունիսի վերջին նրանք նույնպես հանդիպել էին մարզպետին և ներկայացրել էին իրենց խնդիրները:
Ամենայն հավանականությամբ այս պատմությունն ավանդական ավարտ կունենա` մարդիկ ջրի գնով կհանձնեն բերքը: Հողերը չեն վաճառի ուրիշին, քանի որ սա նույնպես դեմ է հայկական մտածողությանը: Պարզապես խաղողի փոխարեն «կարտոլ» կցանեն:
Փաստաբանները բողոքում են Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դեմ, որը նաև Արդարադատության խորհրդի ղեկավարն է:
Պաշտոնական պատճառն այն է, որ պարոն Մկրտումյանը միջնորդել է` դադարեցնել դատավոր Սամվել Մնացականյանի լիազորություններն այն բանից հետո, երբ դատավորը հրաժարվել է բավարարել դատախազության միջնորդությունը և կալանքի որոշում չի կայացրել մի մեղադրյալի մասով: Ի դեպ, փաստաբանները պնդում են, որ հետո պարզվել է, թե այդ մարդը կապ չի էլ ունեցել քրեական գործի հետ:
Առանց փաստաբանների բողոքների էլ պարզ է, որ դատարանները մեր պետական համակարգի ամենախոցելի օղակն են:
Նրանց խնդիրն է իրականացնել արդարադատություն, մինչդեռ բոլորը գիտեն, որ շատ դեպքերում մեր դատարանները քողարկում են իրական հանցագործին` ճաղերի հետևում փակելով անմեղ մարդուն:
Հայաստանում բացակայում է դատական իշխանությունը` որպես անկախ մարմին:
Քաղաքական դատավարությունների ժամանակ գործում է «վերևի» պատվերը: Եթե մեղադրյալի աթոռին ընդդիմադիր է, նա պետք է ստանա առավելագույն պատիժ` հաճախ առանց հիմնավորման: Եթե, ասենք, դատվում է ընտրակեղծարար, դատարանն անհամաչափ «հումանիստ» է դառնում:
Շարքային գործերի ժամանակ հաճախ մեր դատավորներն առաջնորդվում են դրդապատճառներով, որոնք դուրս են օրենքի, իրավականության դաշտից:
Բոլոր դեպքերում, մեր դատարաններն ավելի շատ դատախազության, մեղադրող կողմի կցորդ են և հլու հնազանդ կատարում են այն, ինչ նրանցից պահանջում են դատախազները, իսկ ավելի ստույգ` գլխավոր դատախազը:
Սամվել Մնացականյանը, ըստ երևույթին, մի անգամ շեղվել է այդ ստանդարտից ու դրա համար պատժվում է: Ընդ որում, պատժվում է դատական իշխանության ղեկավարի կողմից, փոխարենը` խրախուսվեր գեթ մեկ անգամ օրենքով գործելու, ինքնուրույնություն ցուցաբերելու համար:
Բնական է փաստաբանների զայրույթը, որովհետև «զանգով արդարադատության» պայմաններում նրանց աշխատանքն արժեզրկվում է, հավասարվում զրոյի:
Բայց այս խնդիրը պետք մտահոգի բոլորիս, որովհետև ցանկացած կամայական դատավճիռ ուղղված է յուրաքանչյուրիս ազատության և իրավունքի դեմ: Այսօր անարդարության զոհ է իմ հարևանը, վաղը ես կարող եմ հայտնվել զոհի կարգավիճակում:
Այսօր Վճռաբեկ դատարանի առջև հավաքվել էին մի քանի տասնյակ փաստաբաններ` «Առանց «դաբրոների» արդարադատություն», «Մեր պահանջը իրական արդարադատություն», «Ոչ արդարադատության դահիճներին» պաստառներով: Նրանք պահանջում են, որ դատավորները կայացնեն արդար վճիռներ և կայացնելուց հետո չպատժվեն:
Իսկ հավաքվելու առիթն Ալբերտ Խաչատրյանի քրեական գործն էր: Երևանի քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանը նրան գրավի դիմաց բաց է թողել, չնայած մինչ այդ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:
Հունիսի 24-ին ՀՀ Արդարադատության խորհուրդը դիմել է Սերժ Սարգսյանին, որպեսզի դատավորի լիազորությունները դադարեցվեն, քանի որ նա չէր պատճառաբանել գրավով նրա ազատ արձակումը:
Մեզ հետ զրույցում փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը նշեց, որ ուսումնասիրել է այս գործը և պարզել, որ դատավոր Սամվել Մնացականյանը չէր պատճառաբանել նաև անձի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու իր որոշումը: «Խնդիրն այն է, որ այդ որոշումը չպատճառաբանելու համար նա չի պատժվում, իսկ խափանման միջոց` գրավ կիրառելը դատապարտվում է Վճռաբեկ դատարանի նախագահի , Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի և մյուս անդամների կողմից»,- ասաց Ռուբեն Սահակյանը` հավելելով. «Մենք միայն արդարություն ենք պահանջում: Ես համոզված եմ, որ այս ամենը կտա իր արդյունքները, եթե ոչ այսօր կամ վաղը, բայց այս տարվա ընթացքում»:
Ռուբեն Սահակյանը տեղեկացրեց, որ այսօրվա բողոքի ակցիային մասնակցել են նաև նախկին դատավորներ, նախկին քննիչներ, որոնք հիմա փաստաբան են:
Ալբերտ Խաչատրյանի պաշտպան Գայանե Սարգսյանն էլ պնդեց, որ իր պաշտպանյալը անմեղ է, և քրեական գործը պետք է կարճվի:
Ալբերտ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 175 հոդվածի 2-րդ կետի 3-րդ և 4-րդ մասերով` ավազակային հարձակմամբ բնակարան մուտք գործելը` զենքի գործադրմամբ:
«Տղան անմեղ է, քանի որ մինչև իր Հայաստան վերադառնալը և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվելը դեռ հանցագործությունները շարունակվում էին»,- ասաց պաշտպանը:
Բաթումիի դատարանը մեղավոր է ճանաչել Ռուսաստանի օգտին լրտեսության համար մեղադրվող 9 անձանց` Ռուսաստանի 4 և Վրաստանի 5 քաղաքացիների, և նրանց դատապարտել` 11-ից մինչև 14 տարվա ազատազրկման:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ըստ քրեական գործի նյութերի` լրտեսները, նրանց թվում նաև` օդաչուներ, մի քանի տարվա ընթացքում Ռուսաստանին են փոխանցել ռազմական բնույթի տեղեկություններ: Նման տեղեկություններ են տրամադրվել նաև 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում:
Վրաստանում անցած տարվա նոյեմբերին լրտեսության մեղադրանքով ձերբակալված 13 անձանցից երկուսը հայեր են` Բաթումիի ընկերություններից մեկի ղեկավար Արմեն Գևորգյանն ու նրա տեղակալ Ռուբեն Շիկոյանը: Ըստ հրապարակված նյութերի` նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են:
Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Վանաձոր) սկսվել և հետաձգվել է մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարության առաջին նիստը:
Դատարանի որոշմամբ` նիստը ինչպես արդեն գրել ենք, անցկացվում է դռնփակ: Տեր Պողոսյանի պաշտպանությունը ստանձնել են Գիվի Հովհաննիսյանը և Տիգրան Սաֆարյանը: Մամուլում շրջանառվում էր այն վարկածը, թե Սերոբ Տեր-Պողոսյանի պաշտպանությունը փաստաբանները խուսափում են ստանձնել:
Այս գործում պաշտպանները միայն վերջերս են ներգրավվել, ուստի նյութերին ծանոթանալու նրանց միջնորդությամբ դատաքննությունը հետաձգվել է մինչեւ հուլիսի 21-ը:
Հետաքրքիր է, որ մինչ դատաքննության սկիզբը արդեն մամուլին է տրամադրվել նախաքննությամբ պարզված մանրամասներ, որն էլ հրապարակվել է, ինչը ակնհայտորեն չի բխում օրենքից:
Նշենք, որ Ախթալայի լեռնահարստացման Metal Prince կոմբինատի սեփականատեր Տեր-Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 140 եւ 139 հոդվածի հատկանիշներով` մանկապղծություն:
Անչափահաս տուժողները ներկայացուցիչներ չունեն, նրանց շահերը դատարանում կպաշտպանեն ծնողները: Դատախազությունից մեղադրանքը կպաշտպանեն Հովսեփ Սարգսյանը և Արամ Ամիրզադյանը:
Հուլիսի 1-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 505 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 214 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» — ազատ է արձակվել 62-ը, կրճատում 4,
«Էրեբունի» — ազատ է արձակվել 111-ը, կրճատում 49,
«Վարդաշեն» — ազատ է արձակվել 31-ը, կրճատում 15,
«Դատապարտյալների հիվանդանոց» — ազատ է արձակվել 27-ը, կրճատում 7,
«Երևան Կենտրոն» — 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» — ազատ է արձակվել 47-ը, կրճատում 37,
«Վանաձոր» — ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14,
«Սևան» — ազատ է արձակվել 65-ը, կրճատում 39,
«Հրազդան» — ազատ է արձակվել 30-ը, կրճատում 1,
«Աբովյան» — ազատ է արձակվել 6-ը, կրճատում 15,
«Գորիս» -ազատ է արձակվել 13-ը, կրճատում 9,
«Կոշ» — ազատ է արձակվել 95-ը, կրճատում 24:
Վրացական եկեղեցու հոգևոր առաջնորդ, կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը դեմ է արտահայտվել այն օրինագծին, ըստ որի` Հայ Առաքելական եկեղեցուն ու ևս 4 կրոնական կազմակերպությունների իրավական անձի կարգավիճակ պետք է շնորհվեր:
Վրաց պատրիարքարանի տարածած հաղորդագրության մեջ Իլյա 2-րդը նշում է, թե անհրաժեշտ է խորհրդարանում դադարեցնել օրենքի ընդունումը երկրորդ և երրորդ ընթերցմամբ, և տվյալ հարցով անհրաժեշտ է հրապարակային քննարկումներ անցկացնել` թեկուզ հեռուստաեթերում, «որպեսզի ընդհանուր հանրային կարծիք ձևավորվի Ուղղափառ եկեղեցու հետ փոխհամաձայնության մթնոլորտում, քանի որ երկրի բնակչության մեծամասնությունը ուղղափառ է»:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ փոփոխություն է կատարել Քաղաքացիական օրենսգրքում, ըստ որի` հինգ կրոնական միավորման շնորհվում է իրավաբանական անձի կարգավիճակ:
Իրավաբանական անձի կարգավիճակ է տրվում Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մահմեդական եւ հրեական համայնքներին, Բապտիստական եկեղեցուն:
Իրավաբանական անձի կարգավիճակը կազմակերպությանը թույլ է տալիս իրականացնել քաղաքական, պետական, սոցիալական, լուսավորչական, մշակութային եւ հանրային այլ գործունեություն` անկախ պետական վերահսկողությունից:
Երկրորդ եւ եզրափակիչ ընթերցումը նախատեսված է հուլիսի 6-ին:
Հոգեբան Էլդա Գրինի «ինքնասպանությունների աճը» թեմայով ասուլիսի արձագանքները չեն դադարում.
«Ընտրություն» մամուլի ակումբում հյուրընկալվող մարդկանց կարծիքների մի մասի հետ համաձայն ենք, որոշների հետ՝ ոչ:
Չենք էլ կարծում, որ մեր համաձայն լինել—չլինելն այդքան էական է, որովհետեւ մեր խնդիրն է հասարակությանը հուզող խնդրի շուրջ ասուլիս կամ քննարկում կազմակերպել՝ հետեւությունը թողնելով նույն այդ հասարակությանը:
Նույն սկզբունքով մենք ասուլիսի էինք հրավիրել հոգեբան, դատական փորձագետ Էլդա Գրինին՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ են մեզանում այդքան հաճախակի դարձել ինքնասպանությունները:
Ասուլիսին հաջորդեցին կարծիքներ, թե տիկին Գրինն ինքն է ցանկություն հայտնել գալ ասուլիսի և զինծառայողի մահվան հանգամանքը որպես ինքնասպանություն ներկայացնելով` պատվեր է կատարել:
Քանի դեռ սպայի մահվան հանգամանքները բացահայտված չեն, մենք հակված ենք արժանահավատ համարել նաև տուժող կողմի պնդումը: Սա՝ որպես սկզբունք:
Մյուս կողմից, այդ ասուլիսի պատվիրված լինելու պնդումը համարում ենք ոչ կոռեկտ:
Գրինը չի խնդրել, որ մենք ասուլիս կազմակերպենք. նախաձեռնությունը եղել է մերը, ու չափազանց արդիական` ինքնասպանությունների թեմայով հրավիրել ենք հանրապետության ամենահարգված մասնագետներից մեկին: Դատելով ԶԼՄ-ների առատությունից, ասուլիսը հետաքրքիր է եղել:
Ակումբն էլ պատասխանատվություն չի կրում Գրինի ասածների համար, բայց նաեւ հակված չենք նրա ասածի մեջ պատվերի էլեմենտ տեսնել: Նա չէր եկել ասուլիսի՝ հատուկ այդ կամ զինվորների ինքնասպանությունների դեպքերի մասին խոսելու: Ի դեպ, նա այդ օրն անդրադարձել է հարցերի լայն շրջանակի:
Ի վերջո, եթե Գրինին հակադրվողներ կան, նրանց առջեւ բաց է մեր ակումբի դուռը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.