23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հուլիսի 15-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 533 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 283 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» — ազատ է արձակվել 65-ը, կրճատում 4,
«Էրեբունի» — ազատ է արձակվել 112-ը, կրճատում 60,
«Վարդաշեն» — ազատ է արձակվել 32-ը, կրճատում 15,
«Դատապարտյալների հիվանդանոց» — ազատ է արձակվել 30-ը, կրճատում 8,
«Երևան Կենտրոն» — 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» — ազատ է արձակվել 48-ը, կրճատում 40,
«Վանաձոր» — ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14,
«Սևան» — ազատ է արձակվել 70-ը, կրճատում 39,
«Հրազդան» — ազատ է արձակվել 31-ը, կրճատում 7,
«Աբովյան» — ազատ է արձակվել 7-ը, կրճատում 16,
«Գորիս» -ազատ է արձակվել 13-ը, կրճատում 9,
«Կոշ» — ազատ է արձակվել 107-ը, կրճատում 71:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանն ազատ արձակված դատապարտյալների և պատժաչապի կրճատումների քանակի վերաբերյալ:
Այսօր «ՍՊԱՅԿԱ» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը լրագրողներին ասաց, որ ընդամենը թյուրիմացություն է եղել Պետական եկամուտների կոմիտեի կողմից իր դեմ հարուցված գործը, որն արդեն կարգավորվել է. «Նման կարգի խնդիր գոյություն չունի և՛ ինձ հետ, և՛ ընկերության հետ»:
Չնայած դրան, Ղազարյանը հրաժարվեց գործի վերաբերյալ մանրամասներ հաղորդել` նշելով միայն, որ դա կապված էր արտահանման քանակների հետ. «Պետական ստրուկտուրաները ուսումնասիրեցին, և ամեն ինչը ընկավ իրա տեղը: Իրականությանը համապատասխանում էր ամեն ինչ»:
Ստացվում է` ՊԵԿ-ը, որը փաստաթղթեր կեղծելու կասկածանքով պաշտոնապես հաստատել էր քրգործի հարուցումը և տեղեկացրել, որ գործը գտնվում է ՊԵԿ քննչական վարույթում, թյուրմացաբա՞ր էր գործել:
Ի դեպ, Ղազարյանը չասաց` «թյուրիմացության» համար ՊԵԿ-ը ներողություն խնդրե՞լ է կազմակերպությունից:
«Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի ամենամյա «Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ հայաստանյան շոուբիզնեսից մի քանիսին բնակարաններ ու շքեղ ավտոմեքենաներ նվիրելու փաստը մեծ աղմուկ բարձրացրեց: Իսկապես առատաձեռն է Սամվել Կարապետյանը, թե ոչ, դժվար է ասել, սակայն փաստ է, որ նրա եղբոր մասին «Տաշիր» առևտրի կենտրոնում բոլորովին այլ կարծիքի են: «Տաշիրը», ինչպես հայտնի է, Կալուգայի Սամոյի եղբայր Կարեն Կարապետյանինն է` նախագահի աշխատակազմի ղեկավարինը, որն ամեն ամիս յուրաքանչյուր բուտիկից 200-250 հազար գումար է հավաքում ու շարունակում մարդկանց աշխատեցնել առանց օդորակիչների: Բայց դա նրան չի հուզում. «համբալները», որոնց համար ջանք չեն խնայում Կարապետյան եղբայրները, միևնույնն է` չեն գնահատում իրենց բարեգործությունը: Աշխատակիցների բողոքին ի պատասխան` դուռն են ցույց տալիս, այնպես որ` մարդիկ այլ ելք չունեն ու անտանելի շոգի պայմաններում անզոր ժպտում են հաճախորդների դժգոհությանն «ընդառաջ»: Հաճախորդներն էլ, քրտնքից թրջված հագուստը «վինտիլյատորների» քամու տակ մի կերպ վրաները քաշելով, մի քանի «քաղցր խոսք» են ասում «Տաշիրի» տերերին: «Մի՞թե սա թրաֆիքինգ չի,- հարցնում են նրանք,- նման անմարդկային պայմաններում աշխատելու համար պարտական ենք երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՞ն, երբ ցանկացած բուդկայի աշխատող էսօր կոնդիցիոներ ունի»:
Ուշագնացության բազմաթիվ դեպքեր գրանցվեցին նաև անցյալ տարի, անցյալ տարի էլ մենք անդրադարձանք այս խնդրին, սակայն, ինչպես տեսնում ենք, տարիներն անցնում են, բայց ոչինչ չի փոխվում, կամ գրեթե ոչինչ` բացի բնակարաններ ու ավտոմեքեներ նվիրելու օլիգարխիական կայֆերից: Թեև Հայրապետ Հայրապետյանից էլ քիչ բողոքներ չկան, սակայն «Հայաստան» առևտրի տունը կարծես թե այս առումով ավելի բարվոք վիճակում է, ավելի բարվոք հատվածներ կան անգամ Խաչատուր Սուքիասյանի «Ռոսիա» առևտրի տանը և անգամ Բանգլադեշի տոնավաճառում: Իսկ այս առումով դարձյալ առաջին հորիզոնականում անկասելի Բուռնաշն է` պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, որ ընդամենը բավարարվում է մարդկանց ասֆալտի մի քանի քառակուսի մետր տրամադրելով ու դրա դիմաց ամսական հսկայական գումարներ հավաքելով. Այստեղ պայմանների մասին խոսելը, այն էլ` օդորակիչի կարգի, հավասարազոր է մարդկանց ձեռ առնելուն: Հետո էլ` թրաֆիքինգի ենթարկողներ ենք փնտրում:
Ու Հայաստանն էլ իբր պայքարում է, որ իր քաղաքացիներին չտանեն օտար երկրներ և այնտեղ թրաֆիքինգի չենթարկեն…
Հուլիսի 14-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների ծառայողների կողմից իրականացված միջոցառումների շնորհիվ` մի քաղաքացուց 500 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին փաստով բռնվել և բերման է ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր Ստեփան Սիմոնյանը:
Կաշառքի առարկան` 500 ԱՄՆ դոլարը, հայտնաբերվել և արձանագրվել է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն` հետագա ընթացքը լուծելու համար:
ՀՀ Արդարադատության նախարարության տարածած մամլո հաղորդագրությունում մանրամասներ են ներկայացվում թիվ 01/04-3130/08 կատարողական վարույթի վերաբերյալ (պահանջատեր` Տիգրան Սարգսյան, ՀՀ Կենտրոնական բանկ, պարտապան` Հրանտ Բագրատյան):
2008 թվականի նոյեմբերի 12-ին Երևանի քաղաքացիական դատարանի կողմից. տրված թիվ ԵՔԴ/0258/02 կատարողական թերթի համաձայն` պետք էր Հրանտ Բագրատյանին պարտավորեցնել տասնօրյա ժամկետում «Առավոտ» օրաթերթում ստորագրելու և հրապարակելու հետևյալ տեքստը.
«Ես` Հրանտ Բագրատյանս, ՀՀ կենտրոնական բանկից, ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանից և ընթերցողներից ներողություն եմ խնդրում «Առավոտ» օրաթերթի 02.02.2008թ. համարում տված իմ հարցազրույցում բերված իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար: Մասնավորապես, ընդունում եմ, որ «Ագրոբանկը» ԿԲ-ի կողմից անվճարունակ չի ճանաչվել, այն ինքնալուծարվել է, իսկ «Հայխնայբանկի» սեփականաշնորհումը ԿԲ-ի կողմից չի կազմակերպվել, և Ազգային ժողովը նման հանձնարարություն ԿԲ-ին չի տվել»:
Համաձայն վերոհիշյալ կատարողական թերթի` նաև պետք էր Հրանտ Բագրատյանից հօգուտ հայցվոր Տիգրան Սարգսյանի բռնագանձել 2.000 դրամ, իսկ հօգուտ ՀՀ կենտրոնական բանկի` 600.000 դրամ` որպես հայցապահանջի բավարարված մասին համապատասխան տուրքի և դատական ծախսի գումարներ:
04.12.2008թ. հարուցված թիվ 01/04-3130/08 կատարողական վարույթով ձեռնարկված կատարողական գործողությունների ընթացքում պարտապան Հրանտ Բագրատյանից հօգուտ ՀՀ Կենտրոնական բանկի և Տիգրան Սարգսյանի բռնագանձվել է 602.000 դրամ, իսկ որպես կատորաղական ծախս` 30.100 դրամ:
Կատարողական վարույթի ընթացքում կատարողական թերթի ոչ գույքային բնույթի պահանջի կատարմանն ուղղված` հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար պարտապան Հրանտ Բագրատյանը ԴԱՀԿ ծառայության կողմից օրենքով սահմանված կարգով երկու անգամ ենթարկվել է վարչական տուգանքի` համապատասխանաբար 200.000 և 400.000 դրամի չափով, որոնք պարտապանից բռնագանձվել են ՀՀ վարչական դատարանի վճիռների հիման վրա: Հետագայում ևս, հարկադիր կատարողի երրորդ համանման որոշումը չկատարելու համար դարձյալ նշանակվել է վարչական տուգանք 400.000 դրամի չափով, որը, սակայն, չի բռնագանձվել, քանի որ պարտապանը դատական կարգով վիճարկել է հարկադիր կատարողի որոշումը, այդ գործով առկա չէ օրինական ուժի մեջ մտած վճիռ, քննությունը շարունակվում է:
Իսկ 11.07.2011թ. պահանջատերն իր դիմումով, օրենքով սահմանված կարգով, խնդրել է վերադարձնել կատարողական թերթը: Այդ հիմքով 13.07.2011թ. թիվ ԵՔԴ/0258/02 կատարողական թերթը վերադարձվել է պահանջատիրոջը, և որոշում է կայացվել թիվ 01/04-3130/08 կատարողական վարույթն ավարտելու մասին:
Մոսկվայում ձերբակալվել է վրացի օրենքով գող «քութայիսյան» կլանի դեմքերից մեկը` Ռամազա Ձնելաձեն։ РИА Новости-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ-ի գլխավոր վարչության մամլո ծառայությունը։
«Ռամազ» մականվամբ օրենքով գողի դեմ հարուցվել է քրեական գործ՝ միանգամից երկու հոդվածներով. փաստաթղթերի կեղծման և թմրանյութեր ապօրինի պահելու ու փոխադրելու համար։ Վրացի կրիմինալ հեղինակության մոտ հայտնաբերվել է հերոին, իսկ ձերբակալվելիս, երբ առգրավել են նրա անձնագիրը, պարզվել է, որ օրինախախտը ներկայացված է եղել որպես Ադրբեջանի քաղաքացի Ահմեդով Ռուսլան Ահմեդօղլի։
Իրավապահ մարմինների տվյալներով Ձնելաձեն Մոսկվայում վերահսկել է բնակարանների թալանով զբաղվող հանցավոր խմբավորումները և մեծ կշիռ ունի հանցգործ աշխարհում: Ըստ նախնական տեղեկության «Ռամազին» սպառնում է երկարատև ազատազրկում։
Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հաստատել է երեկվա հաղորդագրությունը, ըստ որի` ֆինանսների նախարարությունը սոցիալական ապահովության պետական ծառայության մարզային ստորաբաժանումներում իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերել է քրեաիրավական բնույթի խախտումներ:
Գրիգորյանն ասել է, որ սկզբնական ստուգումը սկսվել և ավարտվել էր Երևանում, որից հետո գործերն ուղարկվել էին դատախազություն: Այնուհետև ստուգումները շարունակվել են մարզերում, որոնց վերաբերյալ հաշվետվությունը նույնպես ուղարկվել է դատախազություն:
Իսկ ամենահետաքրքիրը նախարարի պատասխանն է հարցին, թե` իր ղեկավարած նախարարությունը փաստորեն արտոնյալներից է, իրենք տարատեսակ չարաշահումների պղտոր ջրից միշտ էլ չոր են դուրս գալիս կամ այլ կերպ ասած` անպատիժ մնում. որբերի բնակարանների գումարները յուրացրած չինովնիկները մնացին անպատիժ, Վ. Խաչիկյանի դեմ քրեական գործ չի հարուցվել… Նախարարի պատասխանը սա է. «Քրեական գործը հարուցված է դեպքի առթիվ, ոչ թե` անձերի դեմ: Դա դատախազության իրավասության հարց է, ես չեմ հետաքրքրվում»:
«Էսկո» կոնցեռնի ղեկավար, վաշխառության համար վերջերս ձերբակալված Սարգիս Աղաբեկյանն, ըստ ամենայնի, կկարողանա լուծել իր հարցերը և ջրից չոր դուրս գալ:
Քցողների պակաս մեր երկրում չկա, տարբերությունը մասշտաբների մեջ է: Այս գործում ղարաբաղյան ծագմամբ Աղաբեկյանը նորելուկ չէ: Նա, ըստ մեր ունեցած տեղեկությունների «ոլորտի» քաջատեղյակներից է: Խղճին բազմաթիվ խաբված քացաքացիներ ունեցող գործարարը պարզապես այս անգամ չափն անցել է, կամ էլ…
Աղաբեկյանին ձերբակալել են հունիսի 20-ին, սակայն երկու օր հետո Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը և կալանավորումը փոխարինել գրավով: Աղաբեկյանը վճարել է հինգ միլիոն դրամ և հայտնվել ազատության մեջ: Մեր հարցմանն ի պատասխան, Հատուկ քննչական ծառայությունից հայտեցին, որ այս որոշումը որևէ ազդեցություն չի ունեցել Աղաբեկյանի նկատմամբ հարուցված մեղադրանքի վրա:
«Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանի և Լուսաբեկ Սամվելյանի կողմից մի շարք քաղաքացիների առանձնապես խոշոր չափի գույքը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` 2011թ. հունիսի 22-ին, Սարգիս Աղաբեկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով»:
Բնակարանները Աղաբեկյանը ձևակերպել էր իր բարեկամների անուններով: Որ բնակարաններն այլևս իրենցը չեն, կոոպերատիվի անդամները պարզում են 2010թ. վերջին: Դրանից հետո էլ հարուցվում է այս քրեական գործը կոոպերատիվի ղեկավարության նկատմամբ, որոնք, փաստորեն, հանցավոր գործարքի մեջ մտնելով «Էսկո» կոնցեռնի ղեկավարի հետ, փորձել էին մարդկանց քցելով գերշահույթներ ստանալ: Շուրջ 23 բնակարան Աղաբեկյանը հաջողացրել էր գրանցել բարեկամների անունով, ինչն ի վերջո հանգեցնում է նրա ձերբակալությանը:
Մեր տեղեկություններով սակայն, Աղաբեկյանը հիմա ամեն գնով փորձում է ազատվել այս փորձանքից և համաձայնել է տերերին վերադարձնել իրենց բնակարանները, որոնց համար վերջիններս վաղուց վճարել էին: Ներկայում քննարկվում է այն հարցը, թե ինչ ձևակերպում տալ բնակարանների վերադարձին: Ըստ կոոպերատիվի անդամների, իրենց առաջարկել են բնակարանների վերադարձը ձևակերպել որպես նվիրատվություն:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, սակայն դատելով գործերի ընթացքից, ամենայն հավանականությամբ, ծագումով ղարաբաղցի, իր ճարպկությամբ ու նմանատիպ գործարքներով հայտնի Սարգիս Աղաբեկյանը կկարողանա այս մի անհաջողությունն էլ մարսել: Դեռ լավ է, որ գոնե այս դեպքի բացահայտմամբ հանրությունը տեղեկացավ, թե ինչ մախինացիաներ են կատարում անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվողները, նրանք` ովքեր գործում են բարձր հովանու ներքո: Իսկ թե քանի խաբված քաղաքացի է մնացել լուսանցքից դուրս, որոնք չեն կարողացել պայքարել անշարժ գույքի շուկա կոչվող լաբիրինթոսում, որևէ մեկը իրականում ասել չի կարող:
ՀՔԾ-ն ամփոփում է իրեն հանձնված գործերը: Դրանցից ամենազավեշտալին, թերևս, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի Նոր Նորքի մասնաճյուղում ՀՀ ոստիկանության աշխատակից Արթուր Հակոբյանի կատարած ավազակային հարձակումն էր, որի դրդապատճառների մասին կատակում էին գործին քիչ թե շատ տեղյակ մարդիկ: Ասում են` երբ բանկի աշխատակից ոստիկանը զանգել է իր շեֆին տեղյակ պահելու կատարվածի մասին, հեռախոսազանգը հնչել է հանցագործի գրպանում:
Սակայն ՀՔԾ-ի պարզաբանումները նաև վկայում են, որ այս միջադեպն ընդամենը հուսահատ խաղամոլի ֆանտազիայի դրսևորում էր, սակայն Տոտո-Վիվարո ակումբների ցանցը, որ հսկայական եկամուտներ է ապահովում դրա բարձրաստիճան տերերին, որոնք, ի դեպ, իրավապահ համակարգից են, շատերի տունն է քանդել: Հակոբյանն ընդամենը այդ զոհերից մեկն է: Նա, ըստ ՀՔԾ-ի, մեծ չափի խաղադրույքներ է կատարել սպորտային տարբեր հանդիպումների ժամանակ, կուտակել է բազմաթիվ պարտքեր, որոնք մարելու համար էլ 2011 թվականի մարտի 29-ին` ժամը 12-ի սահմաններում, «Կոնվերս բանկ» ՓԲԸ Նոր Նորքի մասնաճյուղում կատարել է ավազակային հարձակում:
Ոստիկանության կապիտանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակություն` առանձնապես խոշոր չափերով հափշտակության նպատակով): Գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Մենք արդեն գրել ենք, որ հանցագործը` գլխարկով դեմքը ծածկած, մուտք էր գործել «Կոնվերս բանկ»-ի վարչական տարածք և «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ` հափշտակելով 37800 ՌԴ ռուբլի, 1 միլիոն 724 հազար դրամ, 385 եվրո, 6695 դոլար: Հանցագործությունը կանխվել էր նշված բանկում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակցի շնորհիվ. չնայած զենքի սպառնալիքին, նա գործադրել է իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը, ինչի հետևանքով Արթուր Հակոբյանը որովայնի և ազդրի շրջանում ստացել էր հրազենային վնասվածքներ, վնասազերծվել ու տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Արթուր Հակոբյանի մոտից առգրավվել էր «Մակարով» տեսակի ատրճանակ` 1 պահունակով, 8 փամփուշտով:
Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է որ հունիսի 14-ին մետրոյի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանի կրակոցներից սպանված մի շարք ավազակային հարձակումների մեջ կասկածվող Արման Ենգիբարյանին տուժող չի ճանաչում:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Էդմոն Մարուքյանը դիմել էր ՀՔԾ` Արման Ենգիբարյանին` տուժող, նրա հորը` տուժողի իրավահաջորդ, իսկ իրեն` գործում որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ներգրավելու համար:
ՀՔԾ –ն պարզաբանել է. «ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրված Ձեր դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, ուստի Արման Ենգիբարյանի հորը՝ Սերգեյ Ենգիբարյանին տուժողի իրավահաջորդ, իսկ Ձեզ` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ճանաչելու հարցը կքննարկվի ՀՀ ոստիկանության աշխատակիցների արարքներին վերջնական իրավական գնահատական տալուց հետո»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.